Առարկան, որին դիպել էր Մոնթագի ոտքը, աղոտ լույս էր արձակում մահճակալի կողքին, փոքրիկ բյուրեղապակյա սրվակ էր, որի մեջ դեռ առավոտյան երեսուն քնաբեր հաբ կար։ Այժմ այն ընկած էր առանց կափարիչի, դատարկ եւ փայլում էր վառիչի մարմրուն լույսի տակ։
Նա կանգնել մնացել էր, Երբ երբ հանկարծ երկինքը որոտաց տան վրա։ Այնպիսի սարսռալի պայթյուն լսվեց, կարծես թե երկու վիթխարի ձեռք հազար մղոնանոց սեւ քաթան էին ճոթռում։ Մոնթագն ասես կիսվեց, ասես կուրծքը ճեղքեցին ու փորփրեցին խոր բացված վերքը։ Տան վրայով սրընթաց անցան հրթիռային ռմբակոծիչները՝ առաջինը, երկրորդը, առաջինը, երկրորդը, առաջինը, երկրորդը։ Վեց, ինը, տասներկու՝ մեկը մյուսի ետեւից, մեկը մյուսի ետեւից՝ օդը թնդացնելով խլացուցիչ դղրդյունով։ Մոնթագը բացեց բերանը, եւ աղմուկը ատամների արանքով խուժեց ներս։ Տունը ցնցվեց։ Վառիչի բոցը մարեց։ Լուսնաքարերը հալվեցին մթնում։ Ձեռքը ինքնաբերաբար մեկնեց հեռախոսին։
Ռմբակոծիչները թռան գնացին։ Նրա դողացող շրթունքները ակամա հպվեցին խոսափողին։
— Բայց չէ՞ որ դուք բժիշկ չեք։ Ինչո՞ւ բժիշկ չեն ուղարկել։
— Բժի՜շկ,— սիգարետը շարժվեց նրա շուրթերին։— Ամեն գիշեր այսպիսի ինը—տասը կանչ ենք ունենում։ Վերջին տարիներին այնքան շատացան, որ հարկ եղավ նախագծել հատուկ սարքավորում։ Ճիշտ է, նորույթը միայն օպտիկական ոսպնյակն է, մնացածը վաղուց հայտնի էր։ Բժշկի կարիք չի զգացվում։ Երկու բուժակ, եւ կես ժամից ամեն ինչ վերջացած է։ Իսկ հիմա պետք է շտապել,— նրանք շարժվեցին դեպի ելքը։— Հենց Նոր նոր ռադիոյով կանչ տվեցին։ Այստեղից տասը թաղամաս հեռու մեկը ինքնասպանության փորձ է արել, կուլ է տվել մի ամբողջ տուփ քնաբեր։ Եթե կրկին մեր կարիքն զգաք, զանգահարեք։ Իսկ նրան այժմ միայն հանգիստ է պետք։ Մենք ցավազրկող դեղ ներարկեցինք։ Կարթնանա շատ քաղցած։ Ցտեսություն։
Եվ բարակ, պոկված շրթունքների մեջ սիգարետը սեղմած մարդիկ, իժի պաղ հայացքով մարդիկ, վերցնելով սարքերը, փողրակն ու արկղը՝ լցված հեղուկ մելամաղձով եւ մուգ խիտ զանգվածով, որ անուն չունի, հեռացան սենյակից։
Անցավ կես ժամ։
Այժմ օտար արյուն էր հոսում իր կնոջ երակներով, եւ այդ օտար արյունը վերակենդանացնում էր նրան։ Վարդագունեցին այտերը, թարմ ու ալ կարմիր դարձան շուրթերը՝ վերստանալով իրենց նուրբ ու անխռով տեսքը։ Ուրիշի արյուն՝ սեփականի փոխարեն… Այ թե հնարավոր լիներ փոխել նրա եւ՛ մարմինը, եւ՛ ուղեղը, եւ՛ հիշողությունը։ Եթե հնարավոր լիներ Նրա նրա հոգին տալ մաքրման, որպեսզի մաս—մաս անեին, շրջեին գրպանները, գոլորշու վրա խոնավացնեին, ախտահանեին, իսկ առավոտյան ետ բերեին… Եթե հնարավոր լիներ…
Մոնթագը վեր կացավ, ետ քաշեց վարագույրները եւ լայն բացեց լուսամուտները, գիշերային թարմ օդը սենյակ խուժեց։ Գիշերվա ժամը երկուսն էր։ Մի՞թե ընդամենը մեկ ժամ է անցել այն պահից, երբ ինքը փողոցում հանդիպեց Քլարիս Մքլելընին, ընդամենը մեկ ժամ, երբ ինքը մտավ այս մութ սենյակը եւ ոտքով կպավ բյուրեղապակյա փոքրիկ սրվակին։ Ընդամենը մեկ ժամ, բայց ինչպես ամեն բան փոխվեց, անհետացավ առաջվա աշխարհը եւ նրա փոխարեն ծագեց նորը՝ սառն ու անգույն…
Հետո Քլարիսն անհետացավ։ Սկզբում Մոնթագը նույնիսկ չհասկացավ, թե այդ օրն ինչո՞վ է տարբերվում մյուսներից, իսկ բանն այն էր, որ Քլարիսը ոչ մի տեղ չէր երեւում։ Մարգագետինը դատարկ էր, ծառերը դատարկ էին, փողոցը՝ դատարկ։ Եվ մինչ կգիտակցեր, թե ինչն է հատկապես պակասում, մինչ սկսեց որոնել կորուստը, ինքը կորցրեց իրեն։ Մոտենալով մետրոյին, նրան արդեն անորոշ տագնապ էր համակել։ Ինչ—որ բան էր կատարվել՝ խաթարելով այն որոշակի կարգ ու կանոնը, որին վարժվել էր։ Ճիշտ է, այդ կարգ ու կանոնը պարզ ու հասարակ էր, հաստատվել էր ընդամենը մի քանի օր առաջ, բայց, այնուամենայնիվ… քիչ մնաց ետ դառնար։ Գուցե նորի՞ց անցնի մետրոյից մինչեւ տուն ընկած ճանապարհը։ Մոնթագը համոզված էր, որ եթե մի անգամ էլ անցնի, Քլարիսը կհասնի իրեն, եւ ամեն ինչ կլինի առաջվա պես, բայց արդեն ուշ էր։ Մոտեցող գնացքը վերջ դրեց երկմտանքին։
Խաղաթղթերի շրշյուն, ձեռքերի շարժում, կոպերի թրթիռ, խոսող ժամացույցի ձայն, որը միալար ազդարարում է հրակայանի գրասենյակի առաստաղից․ «… Գիշերվա ժամը մեկն անց է երեսունհինգ րոպե, հինգշաբթի, նոյեմբերի չորսը… Ժամը մեկն անց է երեսունվեց րոպե… Ժամը մեկն անց է երեսունյոթ րոպե…»։ Խաղաթղթերի խշշոց կեղտոտ սեղանին։ Ձայները հասնում էին Մոնթագին, չնայած ամուր փակված կոպերի վարագույրին, որով նա ձգտում էր գեթ մի ակնթարթ պաշտպանվել։ Բայց փակ աչքերով էլ նա պարզորոշ զգում էր այն ամենը, ինչ շուրջը կար․ ցոլացող փայլեցված պղինձ, ճառագայթող լամպեր, հրակայանի լռությունը։ Եվ ոսկե ու արծաթե դրամների փայլը։ Սեղանի շուրջը նստած մարդիկ, որոնց այժմ նա չէր տեսնում, նայում էին իրենց խաղաթղթերին, հոգոց հանում, սպասում։ «ժամը «Ժամը մեկն անց է քառասունհինգ րոպե…»։ Խոսող ժամացույցն, ասես, ողբում էր մռայլ առավոտի եւ անուրախ տարվա անցնող րոպեները։
— Ի՞նչ է պատահել, Մոնթագ։
«Հիմար, ինչե՞ր ես դուրս տալիս,— մտածեց Մոնթագը իր մասին։— Ես ինձ մատնում եմ»։ Վերջին հրդեհի ժամանակ մանկական հեքիաթների գրքույկ ընկավ ձեռքը, եւ նա կարդաց առաջին տողը…
— Ես նկատի ունեի հին ժամանակները,— ասաց նա։ — նա։— Երբ տները դեռեւս հրակայուն չէին…,— եւ հանկարծ նրան թվաց, թե այդ բառերը ինքը չի արտասանում, այլ ուրիշ, ավելի ջահել մեկը։ Նա միայն բացեց բերանը, իսկ իր փոխարեն խոսեց Քլարիս Մըքլելընը։— Մի՞թե այն ժամանակ հրշեջները հրդեհում էին, վառում եւ ոչ թե կանխում կամ հանգցնում հրդեհները։
— Ա՜յ քեզ զարմանալի բան,— Ստոնմընն ու Բլաքը, երկուսը միասին, ասես հրահանգով, գրպաններից արագորեն հանեցին կանոնագրքերը եւ դրեցին Մոնթագի առջեւ։ Կանոններից բացի, այնտեղ Ամերիկայի հրկիզող խմբերի համառոտ պատմությունն էր, եւ այժմ բացված էր Մոնթագին լավ ծանոթ այդ էջը․
— Մոնթագ, դուք մոռացել եք ձեր սաղավարտը։
Նա պատից պոկեց սաղավարտը, վազեց, ցատկեց ոտնակին, եւ մեքենան սլացավ։ Գիշերային քամին շչակի ոռնոցն ու մետաղի ահեղ դղրդյունն էր տարածում չորսբոլորը;չորսբոլորը։
Եռահարկ ծեփաթափ տուն էր դա՝ հին թաղամասերից մեկում։ Հավանաբար դիմացել էր մի հարյուրամյակից ոչ պակաս։ Ժամանակին, ինչպես եւ քաղաքի բոլոր տները, պատված է եղել հրակայուն նյութի բարակ շերտով, եւ թվում էր, սոսկ այդ փխրուն պահպանական կեղեւն է փրկել նրան վերջնական ավերումից։
— Հավանաբար միսիս Բլեյքն է՝ իմ հարեւանուհին, — ասաց կինը՝ կարդալով սկզբնատառերը։
— Դե լավ, տղանեքր։ տղաներ։ Ի՛ գործ։
Հաջորդ վայրկյանին արդեն հրկիզողները, փայլփլող փոքրիկ կացինները ճոճելով, վազում էին աստիճաններով, ջարդում էին չկողպված դռները, դատարկ սենյակների խավարում բախվում էին իրար, անկարգ երեխաների նման ուրախ աղմկելով ու գոռալով։
Գրքերի հեղեղ թափվեց Մոնթագի գլխին, երբ նա ձանր սրտով, սարսռալով բարձրանում էր ուղղաձիգ սանդուղքով։ Ինչ վատ եղավ։ Առաջներում ոչ մի հարց չէր ծագում… Նախ հայտնվում էին ոստիկանները, կպչուն ժապավենով փակում զոհի բերանը եւ կապկպելով, գցում էին փայլփլուն բզեզանման մեքենայի մեջ, ինչ֊որ տեղ տանում։ Երբ հրկիզողները տեղ էին հասնում, տունն արդեն դատարկ էր լինում։ Ոչ մեկին ցավ չէին պատճառում, միայն իրերն էին ջարդում։ Իսկ իրերը ցավ չեն զգում, նրանք չեն գոռում, չեն արտասվում, ինչպես կարող է գոռալ եւ արտասվել այդ կինը։ Եվ խիղճդ հետո չէր տանջում։ Սոսկ մաքրում էին․ հավաքարարի աշխատանք։ Արագությամբ, ամեն ինչ տեղը—տեղին։ Նավթ լցրեք։ Ո՞վ լուցկի ունի։
Բայց այսօր ինչ֊որ մեկը սխալ էր թույլ տվել։ Այդ կինն իր ներկայությամթ ներկայությամբ փչացնում էր ողջ ծիսակարգը։ Այդ պատճառով էլ բոլորը ձգտում էին հնարավորին չափ շատ աղմկել, կատակել, ծիծաղել, որպեսզի խլացնեն նրա լռության դատապարտող կշտամբանքը։ Թվում էր՝ կինը ստիպել է դատարկ պատերին աղաղակել վրդովմունքից, սենյակներում դեսուդեն նետվող մարդկանց վրա թափել մեղքի մանր փոշի, որը սողոսկում էր նրանց ռունգերի մեջ, թափանցում հոգին… Շփոթմունք է, անազնիվ գործ։ Հանկարծ Մոնթագը չարացավ։ Իբր քիչ հոգս ուներ, հենց միայն այդ էր պակաս։ Այդ կինը այստեղ չպիտի լիներ։
Գրքերը թափվում էին Մոնթագի ուսերին, ձեռքերին, վեր պարզած դեմքին։ Ահա ճերմակ աղավնու պես թեւերը թափահարելով, մի գիրք հնազանդորեն իջավ ուղիղ նրա ձեռքերի մեջ։ Աղոտ, երերուն լույսի տակ հատ—հատ գեղագիր բաց էջը առկայծեց որպես ձյունաճերմակ փետուր։ Աճապարանքի եւ եռուզեռի մեջ Մոնթագի հայացքը սոսկ մի ակնթարթ սահեց նրա վրայով, բայց կարդացած տողերը շամփրեցին նրա ուղեղը եւ դրոշմվեցին, ինչպես շիկացած երկաթի խարան։ «Թվում էր թե ժամանակը խոնջացած նիրհում է՝ միջօրեի արեւի տակ»<ref>Ալեքսանդր Սմիթ (1830 — 1867) — շոտլանդացի բանաստեղծ։</ref>։ Նա վայր գցեց գիրքը։ Եվ անմիջապես մեկ ուրիշն ընկավ ձեռքի մեջ։
— Ի՞նչ,— հարցրեց Բիթին։
— Նա ասաց՝ Ռիդլի։ Ինչ—որ տարօրինակ բան ասաց, երբ ներս մտանք։ «Արիացեք, Ռիդլի»,— ասաց նա։ եվ Եվ էլի ինչ֊որ բան։ Էլի ինչ֊որ բան…
— «Աստծո ողորմածությամբ այսօր Անգլիայում մենք այնպիսի մոմ կվառենք, որը, վստահ եմ, նրանք երբեք չեն կարող հանգցնել»,— ասաց Բիթին։
— Բա՞ն ասացիր,— հարցրեց կինը։
Կրկին նրա շուրթերից անհասկանալի հնչյուններ պոկվեցին։ Նա սայթաքելով հասավ իր մահճակալին, գիրքն անփութորեն խցկեց սառցասառն բարձի տակ եւ ծանրորեն փլվեց անկողնուն։ Կինը վախեցած ճչաց։ Նրան թվաց, թե Միլդրեդը հեռվում է, սենյակի մյուս ծայրին, եւ որ իր անկողինը սառցե կղզի է անծիր օվկիանոսի մեջ։ Կինն ինչ֊որ բան էր ասում, խոսում էր տարբեր հարցերի մասին, բայց նրա համար դրանք սոսկ թառեր բառեր էին՝ անկապ ու անիմաստ։ Ճիշտ այդպես բարեկամներից մեկի տանը նա լսել էր, թե ինչպես է երկու տարեկան երեխան արտաբերում անբովանդակ բառակույտեր։
Բայց Մոնթագը ոչինչ չասաց։ Բավական ժամանակ անց, լսելով նրա հոգոցները, Միլդրեդը վեր կացավ եւ մոտեցավ նրա անկողնուն։ Խոնարհվելով՝ դիպավ նրա այտերին։ Մոնթագը վստահ էր, որ երբ Միլդրեդը ետ քաշեց ձեռքը՝ ափը խոնավացել էր։
— Այո, թերեւս, չունի,— ասաց նա։
Նա փորձեց հաշվել, քանի հաբ կուլ տվեց Միլդրեդը, եւ հանկարծ հիշողության մեջ հառնեցին այն երկուսը, ցինկաներկի պես կապտագունատ դեմքերով, բարակ շրթունքների մեջ սիգարետներ, եւ էլեկտրոնային աչքով օձը, որը գալարվելով ավելի ու ավելի էր խորանում մթության, հատակում նեխած ջրակույտի մեջ… Նա ցանկացավ ձայն տալ Միլդրեդին, հարցնել՝ «Քանի՞ հաբ կուլ տվիր։ Էլի քանի՞սը կուլ կտաս եւ չես զգա»։ Եվ այդպես շարունակ։ Եթե ոչ հիմա, ապա քիչ հետո, եթե ոչ այս գիշեր, ուրեմն հաջորդ գիշեր… Իսկ ես անընդհատ անքուն պետք է պառկեմ եւ՛ այս, եւ՛ հաջորդ գիշերը, եւ՛ էլի շատ գիշերներ— այժմ, երբ դա սկսվել է։ Նա մանրամասն հիշեց պատահարը, մահճակալին փռված կնոջ անշարժ մարմինը, երկու բուժակներին, որոնք ոչ թե հոգատարությամբ հակվել էին նրա վրա, այլ ձեռքերը կրծքներին խաչած՝ անտարբեր կանգնել։ Այդ գիշեր կնոջ անկողնու մոտ նա զգաց, որ եթե նա մեռնի, ինքը չի սգա, քանզի դա կլինի օտար մարդու մահ, որի դեմքը անցողակի տեսել է փողոցում կամ թերթային լուսանկարում… Եվ դա այնքա՜ն սոսկալի թվաց, որ նա լաց եղավ։ Նա արտասվում էր ոչ թե այն մտքից, որ Միլդրեդը կարող է մեռնել, այլ որ նրա մահն այլեւս չի կարող արցունք քամել իրենից։ Հիմար, դատարկ մարդ, եւ Նրա նրա կողքին՝ հիմար, դատարկ կին, որին իր աչքի առաջ էլ ավելի իմաստազրկեց էլեկտրոնային աչքով այդ քաղցած օձը…
«Որտեղի՞ց է այս դատարկությունը,— հարցրեց ինքն իրեն։— Ինչո՞ւ ինչ որ ունեիր, չքացել է, մնացել է լոկ դատարկությունը։ Եվ մեկ էլ այդ ծաղիկը, այդ խատուտիկը»։ Նա ամփոփեց արդյունքները։ «Ի՜նչ ամոթ է։ Դուք սիրահարված չեք»։ Իսկ ինչո՞ւ սիրահարված չէ։
— Այո՛,— հազիվ լսելի հնչեց նրա ձայնը։
Մոնթագին թվաց, թե ինքը նույնպես փոխակերպվել է այն տարօրինակ էակներից մեկին, որոնք ապրում են հեռուստատեասյին հեռուստատեսային պատերի ապակե միջնորմների միջեւ։ Նա խոսում էր, բայց ձայնը չէր ճեղքում—անցնում թափանցիկ պատնեշը։ Նա կարող էր բացատրվել միայն շարժումներով ու դիմախաղով՝ հուսալով, որ Միլդրեդը կշրջվի եւ կնկատի իրեն։ Նրանք նույնիսկ չէին կարող դիպչել միմյանց այդ ապակե անջրպետի միջով։
— Միլդրեդ, հիշո՞ւմ ես, ես քեզ պատմել եմ մի աղջկա մասին։
— Դու, հավանորեն, ուրիշի մասին ես խոսում։
— Ոչ։ Նույն աղջիկն է։ Մըքլելընը։ Նրան կոչում էին Մըքլելըն։ Ընկել է ավտոմեքենայի տակ։ Չորս օր առաջ։ Հաստատ չգիտեմ, բայց կարժեմ կարծեմ մեռել է։ Համենայն դեպս, ընտանիքը մեկնել է այստեղից։ Իսկ նա կարծեմ մեռել է։
— Դա համոզվա՞ծ ես…
— Ոչ, առողջ էր։ Ինչպես ես եւ դու։ Գուցե՝ մեզնից էլ առողջ։ Իսկ մենք նրան այրեցինք։
— Այդ ամենը կանցնի, կմոոացվի։կմոռացվի։
— Ո՛չ, չի անցնի, չի մոռացվի։ Դու երբեւէ տեսե՞լ ես հրդեհից այրված տուն։ Մի քանի օր շարունակ մխում է։ Իսկ այս հրդեհը ես չեմ կարող հանգցնել մինչեւ իմ կյանքի վերջը։ Աստվա՜ծ իմ, ինչպես էի ջանում դուրս մղել նրան իմ հիշողությունից։ Ամբողջ գիշերը տանջվում էի։ Քիչ մնաց խելքս թռցնեմ։
— Շատ լավ, քեզ հանգիստ կթողնեմ։ Բայց ինչպե՞ս հանգիստ թողնեմ ինձ։ Ո՛չ, չի կարելի մեզ հանգիստ թողնել։ Մենք կարիք ունենք անհանգստանալու։ Որքա՞ն ժամանակ է անցել այն օրից, երբ վերջին անգամ իսկապես հուզվել ես ինչ֊որ նշանակալի, կարեւոր բանից։
Եվ հանկարծ Մոնթագը լռեց; լռեց։ Նա մտաբերեց անցած շաբաթվա պատահարը, դեպի վեր, մթությանը հառած երկու լուսնաքար, էլեկտրոնային աչքով փողրակ—օձը եւ երկու անդեմ մարդ՝ ատամների արանքում սեղմած սիգարետներ։ Այո՛, այն Միլդրեդին ինչ֊որ բան հուզել էր, բայց նա ուրիշ Միլդրեդ էր, այնպես խոր պահ մտած այս մեկի մեջ, որ այդ երկուսը ոչ մի ընդհանրություն չունեն։ Նրանք երբեք չեն հանդիպել, չեն ճանաչում իրար։
Նա դեմքը շրջեց։
ՀանկարԺ Հանկարծ Միլդրեդն ասաց․
— Դու նպատակիդ հասար։ Տե՛ս, թե ով է մոտենամ տանը։