Որդին սակայն երդվեց, որ ինքը իր հարսնացուին առաջվա պես սիրում է, սիրելու է և որ վեճի ստվերները իրենց միջև չեն ընկել։ Ապա հորը պատմեց, թե ինչպես ջահերի տոնահանդեսի օրը տեսիլքի միջոցով մի վարպետ է իրեն հայտնվել, որին ինքն այժմ անձկությամբ, աշխարհային բոլոր բարիքներից առավել աշակերտել է ցանկանում։
— Շատ լավ,— ասաց հայրը,— ես քեզ տալիս եմ մեկ տարի ժամանակ։ Այդ ընթացքում դու կարող ես գնպլ գնալ քո երազանքի ետևից, որն, ո՞վ գիտե, գուցե աստծո կողմից է քեզ նախասահմանված։
— Գուցե նույնիսկ երկու տարի պահանջվի,— ասաց Հան Ֆոկը վարանելով,— ո՞վ իմանա։
Բավական երկար թափառելուց հետո նա հասավ գետի ակունքին և խորին միայնության մատնված մի բամբուկե հյուղակ գտավ, իսկ հյուղակի առջև, հյուսած խսիրի վրա նստած էր այն ծերունին, որին ինքը տեսել էր գետափին՝ ծառաբնի մոտ։ Նա նստել ու վին էր նվագում, ու երբ նկատեց ակնածանքով իրեն մոտեցող հյուրին՝ տեղից չշարժվեց, և մինչ եկվորը կողջուներ իրեն՝ ծերունին ժպտաց ու նուրբ մատները վազեցին լարերի վրայով։ Կախարդիչ երաժշտությունը հալվեց֊անէացավ, ինչպես արծաթե ամպը հովտի մեջ։ Իսկ երիտասարդը կանգնել ու հմայված լսում էր, այդ քաղցր զմայլանքի մեջ մոռանալով ամեն֊ամեն ինչ, մինչև որ ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ իր փոքրիկ վինը մի կողմ դրեց և հյուղակը մտավ։ Պատկառանքի արտահայտությունը դեմքին՝ Հան Ֆոկը հետևեց ծերունուն և մեկընդմիշտ մնաց նրա մոտ՝ որպես սպասավոր ու աշակերտ։
Անցավ մեկ շաբաթ, նա բոլորովին մոռացության մատնեց այն բանաստեղծությունները, որ մի ժամանակ ինքն էր հորինել, դրանք առհասարակ ջնջեց իր մտածությունների ոլորտից։ Իսկ ամիսներ անց նրա հիշողությունից ջնջվեցին նաև այն երգերը, որ իր ծննդավայրի ուսուցիչներից էր սովորել։ Վարպետը նրա հետ դեռ ոչ մի բառ չէր փոխանակել և լռելյայն ուսուցանում էր վին նվազելու նվագելու արվեստը այնքան ժամանակ, մինչև որ աշակերտի միտքն ամբողջովին համակվեց երաժշտությամբ։
Մի անգամ Հան Ֆոկը մի փոքրիկ բանաստեղծություն հորինեց, որի մեջ նկարագրում էր երկու թռչունների թռիչքը աշնանային երկնքում։
— Դու ազատ ես,— ասաց նա,— և կարող ես գնալ ուր ուզում ես։ Դու կարող ես վերադառնալ կամ ոչ, ինչպես կուզես, դու ես այսուհետ քո ճակատագրի տերը։
Այնժամ աշակերտը ճանապարհ ընկավ։ Առանց դադար, առնելու նա թափառում էր, մինչև որ մի առավոտ, մթնշաղի դեմ կանգ առավ հայրենի եզերքում և կորնթարդ կամրջի վրայից նայեց հարազատ քաղաքի կողմը։ Գողունի սողոսկեց հորենական այգուց ներս և պատուհանի միջից լսեց ննջասենյակից եկող հոր շնչառության ձայնը՝ նա դեռ քնած էր, ապա գաղտագողի խորացավ ծառաշատ այգու մեջ, մոտեցավ իր հարսնացուի տանը և տանձենու կատարից տեսավ նրան, որ սենյակում կանգնած մազերն էր սանրում։ Երբ աչքի տեսածը համեմատեց այն պատկերների հետ, որ ինքն էր գեղագրել իր հայրենաբաղձության ապրումներում, նրա համար պարզ դարձավ, որ ինքն արդեն իսկական բանաստեղծ է, հասկացավ, որ բանաստեղծի անուրջներում մի այնպիսի գեղեցկություն ու թովչանք է ապրում, որպիսին մարդ զուր է փնտրում իրականության մեջ։ Ցած իջավ ծառից, այգուց դուրս փախավ և հայրենի քաղաքի կամրջի վրայով կրկին վերադարձավ լեռներում տարածված բարձրադիր հովիտը։ Այնտեղ, իր հյուղակի առջև, հյուսածո խսիրի վրա առաջվա պես նստած էր ծերունին ու մատներով վինի լարերին էր հարվածում։ Ողջույնի փոխարեն նա արվեստի երջանկություն պարգևող էության վերաբերյալ երկու բանաստեղծություն արտասանեց, որոնց խորը, բարեհունչ ու ներդաշնակ ելևէջումներից ու իմաստներից պատանու աչքերը արցունքներ կալվեցին։
Հան Ֆոկը կրկին մնաց ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԻ մոտ, որը նրան այժմ, քանի որ ինքն արդեն տիրապետում էր վինին, կիթառ նվազելու արվեստն էր դասավանդում։ Ամիսները հալվեցին֊կորան, ինչպես ձյունը արևմտյան քամու շնչից։ Այս էլ արդեն երկրորդ անգամն էր, որ նա իր մեջ հաղթահարեց հայրենաբաղձության զգացումը։ Առաջին անգամ նա գիշերով թաքուն դուրս վազեց, բայց դեռ հազիվ էր հասել հովտի վերջին թեքվածքին, երբ գիշերային քամին անցավ հյուղակի դռնից կախ ընկած կիթառի լարերի վրայով, հնչյունները սահեցին նրա ետևից և ետ կանչեցին նրան․ նա անկարող էր դիմադրել։ Մյուս անգամ, սակայն, նրա անուրջներում պատկերացավ, թե իբր ինքը մի մատղաշ ծառ է տնկում իր այգում, կինը կանգնած է կողքին, իսկ երեխաները ջրում են այդ ծառը գինով ու կաթով։ Երբ սթափվեց, թվաց, թե լուսինը շրջում է իր սենյակում։ Վրդովված վեր կացավ ու իր կողքին տեսավ Վարպետին՝ պառկած նիրհելիս։ Նրա մոխրագույն մորուքը հանդարտ ալեկոծվում էր։ Հանկարծ Հան Ֆոկը ամենադառն ատելություն զգաց դեպի այդ մարդը, որը, ինչպես ինքն էր կարծում, փշրել էր իր կյանքը և իր առջև բացել անմխիթար ապագայի դռները։ Հան Ֆոկր Ֆոկի մտքովն անցավ ընկնել նրա վրա և սպանել, սակայն ալևորը բաց արեց աչքերը և սկսեց մի շատ նրբին ու տխուր հեզությամբ ժպտալ, և դա աշակերտին զինաթափ արեց։
— Հիշի՛ր, Հան Ֆոկ,— ասաց ծերունին ծուլորեն,— դու ազատ ես անելու այն, ինչ քեզ հաճելի է թվում։ Դու կարող ես գնալ քո հայրենիքը և ծառեր աճեցնել, դու կարող ես ինձ ատել և սպանել, բայց դրանից ոչինչ չի փոխվի։
— Ա՜խ, ինչպես կարող եմ ես քեզ ատել,— բղավեց բանաստեղծը՝ մի դյուրագրգիռ շարժում անելով։— Դա նույնն է, թե ես ցանկանայի ատել հենց իրեն՝ երկնքին։
Մի օր էլ առավոտյան կողմ արթնանալով՝ նա իրեն միայնակ գտավ հյուղակում, և ուր էլ որ փնտրեց ու կանչեց՝ պատասխան չեղավ, Վարպետն անհետացել էր։ Գիշերը հանկարծ թվաց, թե աշուն է եկել, մի սաստիկ քամի ցնցեց հին հյուղակը, լեռնաշղթայի գագաթներից վեր խոյացան չվող թռչունների մեծաքանակ երամները, թեև դեռ նրանց չվելու ժամանակն էլ չէր։
Մի օր էլ Հան Ֆոկը առավ փոքրիկ վինը ու ցած իջավ դեպի իր հայրենի երկիրը։ ճանապարհին Ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ նրան ողջունում էին այնպես, ինչպես միայն ալևորներին ու նշանավոր մարդկանց են մեծարում։ Երբ նա եկավ իր հայրենի քաղաքը՝ հայրը, հարսնացուն և ողջ տոհմակիցներն արդեն մահացել էին, օտար մարդիկ էին բնակվում նրանց տներում։ Երեկոյան, սակայն, գետի վրա պետք է շահերի տոնահանդեսը կատարվեր։ Բանաստեղծ Հան Ֆոկը կանգնած էր գետի մյուս ափին, մի հինավուրց ծառի բնին կռթնած, և երբ սկսեց նվագել իր փոքրիկ վինը՝ կանայք հառաչեցին, զմայլված և քիչ երկյուղած հայացքներ նետեցին գիշերվա մեջ, երիտասարդները ձայնեցին վինահարի կողմը, որին այդպես էլ ոչ մի տեղ չկարողացան գտնել։ Բարձրաձայն կանչեցին նրան, որովհետև նրանցից դեռևս ոչ ոք երբեք չէր լսել վինի այդպիսի դյութիչ հնչյուններ։ Իսկ Հան Ֆոկը ժպտում էր։ Նա հայացքն ուղղեց դեպի գետը, ուր հազարավոր ջահերի արտացոլանքներ էին շողարձակում, նա այլևս չէր կարողանում արտացոլանքները իրական ջահերից զանազանել։ Իր հոգում նա այդպես էլ չկարողացավ որևէ տարբերություն գտնել այս տոնակատարության և այն առաջինի միջև, երբ ինքը, իր պատանության օրերին, նույն այս տեղում կանգնած լուռ ունկնդրում էր օտարոտի ու անծանոթ Վարպետի խոսքերը։