1850 թվականի օրենքը միայն «դեռահասների ու կանանց» համար 15-ժամյա ժամանակամիջոցը առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը դարձրեց տասներկուժամյա ժամանակամիջոց՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Այսպիսով, այդ չէր վերաբերում երեխաներին, որոնց դեռ կարելի էր շահագործել կես ժամ այդ ժամանակամիջոցն սկսելուց առաջ և 2½ ժամ այն վերջանալուց հետո, թեև նրանց աշխատանքի ընղհանուր տևողությունը չպետք է գերազանցեր 6½ ժամից։ Օրենքը քննարկելիս գործարանային տեսուչները վիճակագրական տվյալներ ներկայացրին պառլամենտին այն խայտառակ չարաշահումների մասին, որոնց հասցնում էր այղ աննորմալ երևույթը։ Սակայն զուր։ Գաղտնի դիտավորությունն այն էր, որ ծաղկման տարիներում երեխաների միջոցով մեծահասակ բանվորների աշխատանքային օրը կրկին երկարացնել մինչև 15 ժամ։ Հաջորդ 3 տարվա փորձը ցույց տվեց, որ այդ ոտնձգությունը պետք է ձախողվեր՝ բախվելով մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրությանը<ref>«Reports etc. for 30th April 1853», էջ 31։</ref>։ Այդ պատճառով 1850 թվականի օրենքը, վերջապես, 1853 թվականին լրացվեց՝ արգելելով «կիրառել երեխաների աշխատանքը դեռահասների ու կանանց առավոտյան աշխատանքից առաջ և երեկոյան աշխատանքից հետո»։ Այդ ժամանակից սկսած 1850 թվականի գործարանային օրենքը, սակավ բացառություններով, կարգավորում էր արդյունաբերության իրեն ենթակա ճյուղերի բոլոր բանվորների աշխատանքային օրը<ref>Անգլիական բամբակեղենի արդյունաբերության ամենաբարձր ծաղկման տարիներին, 1859 և 1860 թվականներին, մի քանի գործարանատերեր փորձում էին արտաժամյա աշխատանքի համար տրվող բարձր աշխատավարձով հրապուրելով մեծահասակ տղամարդ մանողներին և ուրիշներին համոզել աշխատանքային օրը երկարացնելու կողմը։ Ձեռքի մյուլով ու սելֆակտորով աշխատող մանողները վերջ դրին այդ փորձին իրենց ձեռնարկատերերին տված մի գրությամբ, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Ճիշտն ասած, մեր կյանքը մի բեռ է մեզ համար, էլ քանի դեռ մենք շաբաթվա մեջ համարյա 2 օր (20 ժամ) ավելի ենք գամված գործարանին, քան մյուս բանվորները, մենք այս երկրում մեզ զգում ենք որպես հելոտներ և ինքներս մեզ կշտամբում ենք այն բանի համար, որ հավերժացնում ենք այն սիստեմը, որը հենց մեզ և մեր սերնդին վնասում է ֆիզիկապես ու բարոյապես... Ուստի մենք սրանով հարգանքով հայտնում ենք ձեզ, որ մենք, նոր տարվա առաջին օրից սկսած, մի րոպե ավելի չենք աշխատի, քան շաբաթական 60 ժամ, ժամի 6-ից մինչև ժամի 6-ը, հանած 1½ ժամ օրենքով սահմանված ընդմիջումները» («Reports etc. for 30th April 1860», էջ 30)։</ref>։ Առաջին գործարանային օրենքի հրապարակումից մինչև այդ ժամանակն անցել էր կես դար<ref>Այն միջոցների մասին, որ այդ օրենքը խախտելու համար ընձեռում է նրա խմբագրված տեքստը, տե՛ս պառլամենտական հաշվետվությունը՝ «Factories Regulation Acts» (6 օգոստոսի 1859 թ.)։ Եվ հենց նույն տեղում էլ Leonard Horne-ի «Suggestions for Amending the Factory Acts to enable the Inspectors to prevent Illegal Working, now become very prevalent».</ref>։
1845 թվականին հրատարակված «Printwork's Act»-ում (Չթադրոշմիչ ու այլ գործարաններին վերաբերող օրենք) օրենսդրությունը առաջին անգամ դուրս եկավ իր գործողության սկզբնական ոլորտի սահմաններից։ Այն դժգոհությունը, որով կապիտալը թույլատրեց այդ նոր «խելառությունը», երևում է օրենքի ամեն մի տողից։ Նա տարեկան երեխաների և կանանց աշխատանքային օրը սահմանափակում է 16 ժամով՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 10-ը, առանց որևէ օրինական ընդմիջում սահմանելու ուտելու համար։ Նա թույլ է տաղիս աշխատանքով հյուծել 13 տարեկանից մեծ տղաներին օր ու գիշեր՝ գործարանատիրոջ բարեհայեցոզությամբբարեհայեցողությամբ<ref>«Վերջին կիսամյակում (1857 թ.) իմ օկրուգում 8 տարեկան ու ավելի մեծ երեխաներին փաստորեն խոշտանգում են առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 9-ը» («Reports etc. for 31st October 1857», էջ 39)։</ref>։ Դա մի պառլամենտական վիժվածք է<ref>«Printwork’s Act-ը [Չթադրոշմիչ գործարանների օրենքը] անբավարար է համարվում թե՛ ուսուցմանը և թե՛ աշխատանքի պաշտպանությանը վերաբերող որոշումների տեսակետից» («Reports etc. for 31st October 1862», էջ 52)։</ref>։
Այնուամենայնիվ, սկզբունքը վճռական հաղթանակ տարավ, հաղթելով արդյունաբերության խոշոր ճյուղերում, որոնք արտադրության արդի եղանակի սպեցիֆիկ ծնունդն են։ Այդ ճյուղերի ապշեցուցիչ զարգացումը 1853—1860 թվականների ժամանակաշրջանում, որ կատարվում էր գործարանային բանվորների ֆիզիկական ու բարոյական վերածնությանը զուգընթաց, բաց արեց նույնիսկ կույրերի աչքերը։ Իրենք՝ գործարանատերերը, որոնցից կես դար տևող քաղաքացիական պատերազմի միջոցով քայլ առ քայլ նվաճվում էր աշխատանքային օրվա օրենսդրական սահմանափակումն ու կարգավորումը, պարծենկոտությամբ մատնանշում էին արդյունաբերության այդ ճյուղերի և շահագործման այն բնագավառների միջև եղած հակադրությունը, որոնք դեռևս «ազատ» էին մնում<ref>Այդպես է աատահայտվսւմ,օրինակ, Է. Պոտտերը 1863 թ. մարտի 24-ին «Times»-ին ուղղած նամակի մեջ։ «Times»-ը նրան հիշեցնում է գործարանատերերի խռովությունը տասժամյա օրենքի դեմ։</ref>։ «Քաղաքատնտեսության» փարիսեցիներն շտապեցին հռչակել, թե աշխատանքային օրը օրենսդրաբար կարգավորելու անհրաժեշտության իդեան իրենց «գիտության» նոր բնորոշ նվաճումն է<ref>Այդպես էր արտահայտվում, ի միջի այլոց, Տուկի «History of Prices» գրքի աշխատակից ու հրատարակիչ պ. Վ. Նյումարչը։ Մի՞թե հասարակական կարծիքին վախկոտ զիջումներ անելը գիտական առաջադիմություն է։</ref>։ Հեշտ է հասկանալը, որ երբ գործարանային մագնատները հարկադրված եղան հպատակվելու անխուսափելիին և հաշտվելու նրա հետ, կապիտալի դիմադրության ուժը աստիճանաբար թուլանում էր, իսկ բանվոր դասակարգի հարձակման ուժը, ընդհակառակը, աճում էր այն չափով, որչափով աճում էր նրա դաշնակիցների թիվը անմիջաբար չշահագրգռված հասարակական խավերում։ Դրանով է բացատրվում համեմատաբար արագ առաջադիմությունը 1860 թվականից սկսած։
====7. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ====
Ընթերցողը հիշում է, որ հավելյալ արժեքի արտադրությունը կամ հավելյալ աշխատանք կորզելը կապիտալիստական արտադրության սպեցիֆիկ բովանդակությունն ու նպատակն է կազմում, անկախ արտադրության եղանակի այն փոփոխություններից, որոնք առաջ են գալիս աշխատանքը կապիտալին ենթարկելուց։ Նա հիշում է, որ մեր մինչև, այժմ զարգացրած տեսակետից, միայն ինքնուրույն և, հետևապես, իրավաբանորեն չափահաս բանվորն է, որպես ապրանք վաճառող, գործարք կնքում կապիտալիստի հետ։ Ուստի, եթե մեր պատմական ուրվագծում գլխավոր դերը խաղում է, մի կողմից, արդի արդյունաբերությունը, իսկ մյուս կողմից, ֆիզիկապես ու իրավաբանորեն անչափահասների աշխատանքը, ապա առաջինը նշանակություն ուներ մեզ համար որպես աշխատանք ծծելու հատուկ ոլորտ միայն, իսկ երկրորդը՝ լոկ որպես այգ այդ ծծման առանձնապես ցայտուն օրինակ։ Սակայն նույնիսկ առանց առաջ վազելու, մենք պատմական փաստերի սոսկ ընդհանուր կապակցությունից հանգում ենք հետևյալ եզրակացություններին.
Առաջին։ Ջրի, շոգու և մեքենաների միջոցով ամենից վաղ ռևոլյուցիոնաց֊ված ռևոլյուցիոնացված արդյունաբերության ճյուղերի մեջ, արտադրության արդի, եղանակի այս առաջին ծնունդների մեջ, բամբակեղենի, բրդեղենի, վշեղենի, մետաքսեղենի մանարաններում ու ջուլհականոցներում ամենից առաջ բավարարվում է կապիտալի ձգտումը՝ անսահման ու անխնա կերպով երկարացնելու աշխատանքային օրը։ Արտադրության նյութական եղանակի փոփոխությունները և արտադրողների սոցիալական հարաբերությունների համապատասխան փոփոխությունները<ref>«Այս երկու (կապիտալիստների ու բանվորների) դասակարգերից յուրաքանչյուրի վարքագիծը հետևանք էր այն փոխհարաբերությունների, որոնց մեգ մեջ դրված էին նրանք» («Reports etc. for 31st October 1854», էջ 113)։</ref> սկզբում առաջացնում են աշխատանքային օրվա սահմանների անսահման խախտում, իսկ հետո, արդեն որպես հակազդեցություն, կյանքի են կոչում հասարակական վերահսկողությունը, որն օրենսդրական կարգով սահմանափակում է աշխատանքային օրը իր ընդմիջումներով, կարգավորում է այն և միօրինակություն մտցնում նրա մեջ։ Այդ պատճառով XIX դարի առաջին կեսում օրենսդրությունը այդ վերահսկողությունը սահմանում է բացառության կարգով<ref>«Սահմանափակումների ենթարկված ձեռնարկութէուններն ձեռնարկություններն այս կամ այն ձևով կապված էին տեքստիլ ապրանքների արտադրության հետ, որի մեջ ջրի կամ շոգու ուժ է կիրառվում։ Երկու պայման էր անհրաժեշտ, որպեսզի աշխատանքի մի որոշ ճյուղ կարողանար վերահսկողության ենթարկվել, այն է՝ շոգու կամ ջրի ուժի կիրառում և որոշ տեսակի մանրաթելի մշակում» («Reports etc. for 31st October 1864», էջ 8)։</ref>։ Բայց հենց որ այդ վերահսկողությունը տարածվեց արտադրության նոր եղանակի այն բնագավառի վրա, որտեղ այդ եղանակը կիրառվում էր սկզբից,— բանից դուրս եկավ, որ արտադրության ո՛չ միայն բազմաթիվ ուրիշ ճյուղեր գործարանային այս ռեժիմին ենթարկվեցին, այլև այն մանուֆակտուրաները, որոնք արտադրության ավելի կամ պակաս հնացած մեթոդ ունեն, ինչպես կավագործական արհեստանոցները, ապակեգործարանները և այլն, և հնավանդ արհեստները, ինչպես, օրինակ, հացագործականը, և, վերջապես, նույնիսկ փոշիացած, այսպես կոչված, տներում կատարվող աշխատանքը, ինչպես մեխագործությունը և այլն<ref>Այդ՝ այսպես կոչված, տնային արդյունաբերության վիճակի մասին անչափ հարուստ նյութ են տալիս «Children's Employment Commission»-ի վերջին հաշվետվությունները։</ref>,— վաղուց արդեն նույնքան ենթարկվել են կապիտալիստական շահագործման ազդեցությանը, որքան և գործարանը։ Ուստի օրենսդրությունը հարկադրված էր հետզհետե հրաժարվելու իր բացառիկ բնույթից կամ թե — այնտեղ, որտեղ նա հռոմեական կազուիստիկային է հետևում, ինչպես Անգլիայում,— կամայականորեն գործարան (factor) հայտարարելու ամեն մի տուն, որտեղ աշխատում են<ref>«Վերջին սեսիայի (18Տ4 թ.) օրենքները... վերաբերում են զանազան արտադրությունների, որոնց արտադրական մեթոդները շատ տարբեր են. մեքենաները շարժման մեջ դնելու համար մեքենական ուժի կիրառումն առաջվա նման այլևս անհրաժեշտ պայման չէ, որպեսզի ձեռնարկությունը օրենքի լեզվով «գործարան» համարվի («Reports etc. for 31st October 1864», էջ 8)։</ref>։
Երկրորդ։ Աշխատանքային օրվա կարգավորման պատմությունը արտադրության մի քանի ճյուղերում և այդ կարգավորման համար դեռ շարունակվող պայքարը մյուս ճյուղերում ակնառու կերպով ապացուցում են, որ մեկուսացած բանվորը, բանվորը որպես իր աշխատուժի «ազատ» վաճառորդ, կապիտալիստական արտադրության հասունացման որոշ աստիճանում ի վիճակի չէ որևէ դիմադրություն ցույց տալու։ Այդ պատճառով նորմալ աշխատանքային օրվա սահմանումը կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև մղվող երկարատև, ավելի կամ պակաս քողարկված, քաղաքացիական պատերազմի արդյունք է։ Որովհետև պայքարն սկսվում է արդի արդյունաբերության ոլորտում, ուստի նա առաջին անգամ բորբոքվում է այդ արդյունաբերության հայրենիքում՝ Անգլիայում<ref>Բելգիան, մայր-ցամաքային լիբերալիզմի դրախտը, այս շարժման հետքեր անգամ երևան չի բերում։ Նույնիսկ նրա ածխահանքերում ու մետաղահանքերում երկու սեռի ու ամեն հասակի բանվորները գործ են ածվում լիակատար «ազատությամբ» ամեն ժամանակ և ամեն տևողությամբ։ Արդյունաբերության այդ ճյուղերում զբաղված յուրաքանչյուր հազար մարդու ընկնում է 733 տղամարդ, 88 կին, 135 տղա ու 44 աղջիկ 16 տարեկանից փոքր, հալոցագործարաններում և այլն՝ յուրաքանչյուր հազար մարդու ընկնում է՝ 668 տղամարդ, 149 կին, 98 տղա և 85 աղջիկ 16 տարեկանից փոքր։ Սրա վրա դեռ ավելանում է հասուն ու տհաս ֊աշխատուժերի աշխատուժերի հսկայական շահագործման համար տրվող ցածր աշխատավարձը, որ միջին հաշվով օրական անում է 2 շիլլինգ 8 պենս տղամարդկանց, 1 շիլլինգ 8 պենս կանանց, 1 շիլլինգ 2½ պենս դեռահասների համար։ Դրա փոխարեն Բելգիան 1863 թվականին, 1850 թվականի համեմատությամբ, համարյա կրկնապատկել է իր արտահանած քարածխի, երկաթի ու այլ ապրանքների քանակն ու արժեքը։</ref>։ Անգլիայի գործարանային բանվորները ոչ միայն անգլիական, այլև ընդհանրապես ժամանակակից բանվոր դասակարգի առաջամարտիկներն էին, ճիշտ այնպես, ինչպես նրանց թեորետիկներն առաջինը մարտահրավեր նետեցին կապիտալիստական թեորիային<ref>Երբ Ռոբերտ Օուենն այս դարի երկրորդ տասնամյակի հենց սկզբին հանդես եկավ ո՛չ միայն թեորիապես պաշտպանելու աշխատանքային օրը սահմանափակելու անհրաժեշտությունը, այլև տասժամյա օրն իսկապես մտցրեց Նյու-Լենարկի իր գործարանում, այդ փորձը ծաղրում էին որպես կոմունիստական ուտոպիա,— ճիշտ այնպես, ինչպես ծաղրում էին նրա «Արտադրողական աշխատանքի միացումը երեխաների կրթության հետ» կամ բանվորների կոոպերատիվ ձեռնարկությունները, որ նա էր կյանքի կոչել։ Ներկայումս առաջին ուտոպիան դարձել է գործարանային օրենք, երկրորդը ամեն մի «Factory Act» -ում [գործարանային օրենքում] գործ է ածվում որպես պաշտոնական ֆրազ, երրորդը մինչև անգամ ծառայում է որպես ռեակցիոն շառլատանության քողարկումւ։քողարկում։</ref>։ Ուստի գործարանի փիլիսոփա Յուրը պարսավում է, որպես անգլիական բանվոր դասակարգի անջնջելի նախատինք, այն հանգամանքը, որ նա իր դրոշի վրա գրել է «գործարանային օրենքների ստրկություն», հակադրելով այդ լոզունգը կապիտալին, որն արիաբար հանդես է գալիս ի պաշտպանություն «աշխատանքի լիակատար ազատության»<ref>Ure: (ֆրանս. թարգմ.) «Philosophie des Manufactures». Paris 1836, հ, . II, էջ 39, 40, 67, 77 և այլն։</ref>։
Ֆրանսիան դանդաղ քարշ է պալիս Անգլիայի հետևից։ Հարկավոր եղավ Փետրվարյան ռևոլուցիան, որպեսզի աշխարհ գա տասներկուժամյա օրենքը<ref>«Փարիզի միջազգային վիճակագրական կոնգրեսի 1855 թվականի» Compte Rendu-ի [հաշվետվության] մեջ ի միջի այլոց ասված է. «Ֆրանսիական օրենքը, որը գործարաններում ու արհեստանոցներում օրական աշխատանքի տևողությունը սահմանափակում է 12 Ժամով, այդ աշխատանքի համար չի սահմանում որոշակի հաստատուն ժամեր (ժամանակաշրջաններ), որովհետև միայն երեխաների աշխատանքի համար է ժամանակաշրջան նշանակվում առավոտյան ժամի 5-ի ու երեկոյան ժամի 9-ի միջև։ Այդ պատճառով գործարանատերերի մի մասն օգտվում է այն իրավունքից, որ նրան ընձեռում է այս ճակատագրական լռությունը, որպեսզի բանվորներին առանց ընդմիջումի հարկադրի աշխատելու ամեն օր, թերևս բացի կիրակի օրերից։ Դրա համար նրանք կիրառում են բանվորների երկու՝ տարբեր հերթափոխեր, որոնցից ոչ մեկը արհեստանոցում 12 ժամից ավելի չի անցկացնում, բայց ձեռնարկության մեջ արտադրությունը շարունակվում է թե՛ ցերեկը և թե՛ գիշերը։ Օրենքի պահանջները բավարարված են, բայց արդյոք մարդասիրության պահանջնե՞րն էլ են բավարարված»։ Բացի այն «քայքայիչ ազդեցությունից, որ գիշերային աշխատանքն անում է մարդկային օրգանիզմի վրա», նշվում է֊ նաև «աղոտ լուսավորված միևնույն արհեստանոցներում երկու սեռերի գիշերային համատեղ աշխատանքի ճակատագրական ազդեցությունը»։</ref>, որը շատ ավելի անբավարար է, քան նրա անգլիական օրիգինալը։ Չնայած դրան, ֆրանսիական ռևոլյոլցիոն մեթոդն ևս երևան է բերում իր առանձին առավելությունները։ Նա մի հարվածով բոլոր արհեստանոցներին ու գործարաններին, առանց խտրության, աշխատանքային օրվա միևնույն սահմանն է թելադրում, այնինչ անգլիական օրենսդրությունը, դիմադրելով մերթ այս, մերթ մի ուրիշ կետում, տեղի է տալիս հանգամանքների ճնշմանը և ընտրում է իրավաբանական նորանոր խորամանկություններ ծնելու ամենահաստատ ուղին<ref>«Այսպես, օրինակ, իմ օկրուգում միևնույն գործարանային շենքի մեջ միևնույն գործարանատերը, որպես ճերմականոցի տեր ու ներկարանի տեր, ենթարկվում է «ճերմականոցների ու ներկարանների օրենքին», որպես չթադրոշմանոցի տեր՝ «Printwork’s Act»-ին [«Չթադրոշմիչ գործարանների օրենք»-ին], և որպես finisher [«վերջին վերջին մշակող] — «Factory Act»-ին [«Գործարանային օրենքին»]»։ (Պ. Բեկերի զեկուցագիրը «Reports etc. for 31th October 1861»-ում էջ 20։) Այս օրենքների տարբեր որոշումներն ու նրանցից առաջացող բարդությունները թվելուց հետո պարոն Բեկերն ասում է. «Տեսնում ենք, թե ինչպես դժվար է այս 3 պառլամենտական օրենքների կատարումն ապահովելը, եթե գործարանի տերն ուզենա օրենքը շրջանցել»։ Բայց դրա փոխարեն պարոնայք իրավաբանների համար այդ արդեն հաստատապես ապահովում է դատական պրոցեսները։</ref>։ Դրա հետ միասին ֆրանսիական օրենքը որպես սկզբունք է հռչակում այն, ինչ որ Անգլիայում նվաճվում է միայն հանուն երեխաների, անչափահասների ու կանանց, և որը միայն վերջերս է պահանջվում որպես ընդհանուր իրավունք<ref>Այսպես, գործարանային տեսուչները, վերջապես, սիրտ են անում ասել. «Այդ առարկությունները (որ կապիտալն անում է աշխատաժամանակի օրենսդրական սահմանափակման դեմ) պետք է խոնարհվեն աշխատանքի իրավունքների լայն սկզբունքի առաջ... Գալիս է ժամանակը, երբ դադարում է գործատիրոջ իրավունքը իր աշխատողի աշխատանքի նկատմամբ, և աշխատողի ժամանակը նրա սեփականությունն է դաոնում դառնում նույնիսկ այն դեպքում, երբ դեռևս չկա ուժասպառման հարցը» («Reports etc. for 31st October 1862», էջ 54)։</ref>։
Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում բանվորական ամեն մի ինքնուրույն շարժում մնում էր ջլատված, քանի դեռ ստրկությունն այլանդակում էր ռեսպուբլիկայի մի մասը։ Սպիտակամորթների աշխատանքը չի կարող ազատագրվել այնտեղ, որտեղ սևամորթների աշխատանքը նախատինքի դրոշմ է կրում իր վրա։ Բայց ստրկության մահը անմիջապես մի նոր երիտասարդ կյանք ծնեց։ Քաղաքացիական պատերազմի առաջին պտուղը ութժամյա աշխատանքային օրվա օգտին մղվող ագիտացիան էր, որը շոգեքարշի յոթմղոնանոց քայլերով Ատլանտյան օվկիանոսից անցնում է մինչև Խաղաղ օվկիանոսը. , Նոր Անգլիայից մինչև Կալիֆորնիա։ Բալտիմորի ընդհանուր բանվորական կոնգրեսը (1866 թ, . օգոստ. 16-ին) հայտարարում է. «Արդիականության առաջին և մեծ պահանջը այս երկրի աշխատանքը կապիտալիստական ստրկությունից ազատագրելու համար ա՛յն օրենքի հրատարակումն է, որը ութժամյա օրը նորմալ աշխատանքային օր ճանաչեր ամերիկյան միության բոլոր նահանգներում։ Մենք վճռել ենք մեր բոլոր ուժերը լարել պայքարելու հանուն այդ փառապանծ հետևանքին հասնելու»<ref>«Մենք, Դանկերկի բանվորներս, հայտարարում ենք, որ աշխատաժամանակի այն տևողությունը, որ պահանջվում է ներկա սիստեմի օրով, չափազանց մեծ է և հանգստանալու ու զարգանալու ժամանակ չի թողնում բանվորին, այլ, ընդհակառակը, նրան իջեցնում է ստրկացման վիճակի, որը ստրկությունից առանձնապես չի տարբերվում («a condition of servitude but little better than slavery»)։ Այս պատճառով մենք վճռեցինք, որ աշխատանքային օրվա համար 8 ժամը բավական է, և օրենքը պետք է բավարար համարի այն. մենք մեզ աջակցելու կոչ ենք անում մամուլին, այդ հզոր լծակին... իսկ այն բոլոր մարդկանց, ովքեր կզլանան այդ աջակցությունը, մենք կհամարենք բանվորական ռեֆորմի ու բանվորների իրավունքների թշնամի» (Նյու-Յորքի նահանգի Դանկերկի բանվորների որոշումները, 1866 թ.)։</ref>։ Միաժամանակ (1866 թ. սեպտեմբերի սկզբին) «Բանվորների միջազգային ընկերությանä ընկերության» կոնգրեսը Ժնևում, համաձայն Լոնդոնի գլխավոր խորհրդի առաջարկի, որոշեց. «Այն նախնական պայմանը, առանց որի անհաջողության պետք է մատնվեն բանվորների դրության բարելավման ու նրանց ազատագրության բոլոր հետագա փորձերը,— աշխատանքային օրվա սահմանափակումն է... Մենք առաջարկում ենք աշխատանքի ութ ժամը համարել աշխատանքային օրվա օրինական սահման»։
Այսպիսով, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում բուն իսկ արտադրական հարաբերություններից բնազդորեն աճած բանվորական շարժումը արդարացնում է անգլիական գործարանային տեսուչ Ռ. Ջ. Սոնդերսի հետևյալ հայտարարությունը. «Անհնարին է հաջողության որևէ ակնկալությամբ ձեռնարկել հասարակության բարենորոգման ճանապարհին եղած հետագա քայլերին, եթե նախապես չսահմանափակվի աշխատանքային օրը և չստիպեն խստորեն պահպանել այդ օրվա համար որոշված սահմաններր»<ref>«Reports etc. for 31th October 1848», էջ 112։</ref>։
Պետք է խոստովանել, որ մեր բանվորն արտադրության պրոցեսից դուրս է գալիս այլ կերպարանքով, քան մտել էր նրա մեջ։ Նա շուկայում մյուս ապրանքների տերերի դեմ կանգնած էր որպես «աշխատուժ» ապրանքի տեր, այսինքն՝ որպես ապրանքատեր՝ ապրանքատերերի դեմ։ Այն պայմանագիրը, որով նա իր աշխատուժը վաճառում էր կապիտալիստին, այսպես ասած՝ ցերեկվա լույսի պես ցույց էր տալիս, որ նա իր անձի ազատ տնօրենն է։ Գործարքը կնքելուց հետո պարզվում է, որ նա բնավ «ազատ ագենտ» չի եղել, որ այն ժամանակը, որի տևողությամբ նա ազատ է իր աշխատուժը վաճառելու, այն ժամանակն է, որի տևողությամբ նա հարկադրված է այն վաճառելու<ref>«Այդ գործողությունները (կապիտալի մանեվրները, օրինակ, 1848—1850 թվականներին), բացի դրանից, անհերքելի ապացույց տվին, թե որքան սխալ է այնքան հաճախ առաջ քաշվող այն պնդումը, թե իբր բանվորները հովանավորման կարիք չունեն և պետք է դիտվեն որպես ագենտներ, որոնք միանգամայն ազատորեն տնօրինում են իրենց միակ սեփականությունը, այսինքն՝ իրենց ձեռքի աշխատանքը և իրենց ճակատի քրտինքը» («Reports etc. for 30th April 1850», էջ 45)։ «Ազատ աշխատանքը, եթե ընդհանրապես կարելի է այդ անունը տալ նրան, նույնիսկ ազատ երկրում օրենքի ուժեղ ձեռք է պահանջում իր պաշտպանության համար» («Reports etc. for 31st October 1864», էջ 34)։ «Թույլատրել կամ, որ միևնույն բանն է, հարկադրել... օրական 14 ժամ աշխատեի ուտելու ընդմիջումներով կամ առանց դրանց և այլն» («Reports eteetc. for 30th April 1863», էջ 40)։</ref> և որ, իրապես, վամպիրը նրան բաց չի թողնում, քանի դեռ «թեկուզ մի մկան, մի ջիղ, արյան մի կաթիլ կա ծծելու»<ref>Friedrich Engels: «Die englische Zehnstundenbill» («Neue Rheinische Zeitung», Aprilheft, 1850, էջ 5 ()։ [Ф. Энгельс: «Английский билль о десятичасовом рабочем дне»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 101։]</ref>։ Որպեսզի իրենց «պաշտպանած» լինեն die Schlange ihrer Qualen-ից [իրենց չարչարանք պատճառող օձից], բանվորները պետք է միանան և, որպես դասակարգ, հարկադրեն հրատարակելու մի այնպիսի պետական օրենք, մի հասարակական հզոր արգելք, որը հենց իրենց՝ բանվորներին արգելեր կապիտալի հետ կամավոր պայմանագրով իրենց ու իրենց սերունդը մահվան ու ստրկության վաճառելու<ref>Տասժամյա աշխատանքային օրվա բիլլն արդյունաբերության այն ճյուղերում, որոնք ենթարկված են նրան,— «բանվորներին փրկեց կատարյալ այլասերումից և. իր պաշտպանության տակ առավ նրանց ֆիզիկական առողջությունը» («Reports etc. for 31st October 1859», էջ 47)։ «Կապիտալը (գործարաններում) չի կարող մեքենաները շարժման մեջ պահել սահմանափակված ժամանակից ավելի՝ առանց վնաս պատճառելու նրանցով զբաղված բանվորների առողջությանն ու բարոյականությանը, իսկ բանվորներն ի վիճակի չեն իրենք իրենց պաշտպանելու» (նույն տեղում, էջ 8)։</ref>։ «Մարդկային անօտարելի իրավունքների» պերճաշուք ցուցակի փոխարեն հանդես է գալիս օրենքով սահմանափակված աշխատանքային օրվա համեստ Magna Charta-ն [մեծ խարտիան], որը, «վերջապես, ճշգրտորեն սահմանում է, թե երբ է վերջանում ա՛յն ժամանակը, որ բանվորը վաճառում է, և երբ է սկսվում ա՛յն ժամանակը, որ նրան՝ իրեն է պատկանում»<ref>«Է՛լ ավելի մեծ բարիքն այն է, որ, վերջապես, պարզ սահման է անցկացվում բանվորի սեփական ժամանակի և նրա գործատիրոջ ժամանակի միջև։ Բանվորը հիմա գիտե, թե ե՛րբ է վերջանում իր վաճառած ժամանակը և ե՛րբ է սկսվում իր սեփական ժամանակը, և, առաջուց իր ժամանակը ճիշտ իմանալով, նա կարող է ամենանպատակահարմար կերպով բաշխել իր սեփական րոպեները» (նույն տեղում, էջ 52)։ «Իր սեփական ժամանակի տերը դարձնելով բանվորին, նրանք (գործարանային օրենքները) նրան բարոյական ուժ ներշնչեցին, որը նրան մղում է քաղաքական իշխանությանը տիրապետելու» (նույն տեղում, էջ 47)։ Գործարանային տեսուչները զսպված հեգնանքով ու շատ զգույշ արտահայտություններով, ակնարկում են, որ տասժամյա աշխատանքային օրվա այժմյան օրենքը որոշ չափով կապիտալիստին էլ, որպես կապիտալի սոսկ մարմնացման, ազատեց նրան իբնե հատուկ կոպտությունից և նրան ժամանակ տվեց մի քիչ «կրթվելու» համար։ Առաջ «գործատերը ոչ մի բանի ժամանակ չուներ, բացի փող դատելուց, իսկ ծառայողը ոչ մի բանի ժամանակ չուներ բացի աշխատելուց» (նույն տեղում, էջ 48)։</ref>։ Quantum mutatus ab illo! [Ինչպիսի՜ փոփոխություն առաջվա համեմատությամբ։]
===ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՍԱՆ===
Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի մասսան նշանակենք M տառով, մեկ օրվա ընթացքում առանձին բանվորի տված հավելյալ արժեքը` m տառով, մեկ աշխատուժի գնման համար օրական ավանսավորվող փոփոխուն կապիտալը` v տառով, փոփոխուն կապիտալի ընդհանուր գումարը` V տառով, միջին աշխատուժի արժեքը` k տառով, նրա շահագործման աստիճանը` <math>\frac{a'}{a}\left(\frac{հավելյալ \ աշխատանք}{անրաժեշտ \ աշխատանք}\right)</math> և բանեցվող բանվորների թիվը՝ n, ապա կստանանք
<TABLE border = 0 box width="30%"align=center>
<TR>
<TD rowspan = 2 align=right>M = </TD>