Հայտնի է, որ այս անճոռնի երկկենցաղ կենդանին էլ, ըստ բնագետների, մողեսների ցեղից է (հրաշալի՜ զույգ կամ քույր ու եղբայր՝ ջայլամներ ու մողեսներ՝ կոկորդիլոսներ), որոնց փոխարեն՝ մեր վերոհիշյալ գրողը (Դավիթը) մի տեղում էլ սոսկ ասում է․ «Համբարուս և Դստերս Վայրենեաց»։
Ինչ էլ սրանք լինեն, մեր հին հայերի ճանաչած համբարուին հայտնի չեն դարձնում, ինչը հարկ էր ճշտել ըստ նրա անվան։ այդ անել չեմ կարող, որովհետև հավանական չէ <i>համբար</i> բառից ծագումը՝ ըստ ներկայումս գործածվող իմաստի, որովհետև հներից ոչ ոք չի հիշատակել, թե Վիշապաքաղի պես սա էլ է ամբարներ թալանել կամ, ընդհակառակը, պահպանել (ինչպես կարծում է Ջրպետը) մանավանդ ապրելով ամայության մեջ, այլ ոչ արտերում, ինչպես նա։ Այլ ծագում ունի նաև անունը կամ բառը, որին հատկանշական է <i>ու</i> իգակերպ կակուղ վերջավորությունը։ Հիշենք նաև հոլովումը, որ <i>համբարուաց</i> գրվելու փոխարեն <i>համբարեաց</i> է գրվում։ Արդյո՞ք համարբուի մի շոշորդ էլ կա այդ անվան մեջ։ Մեկ այլ ձևով է գրել բավականին հին համարվող անծանոթ մի հեղինակ, որ հարցնում է․ «Զի՞չ են Համբարուկք և Յուշկապարիկք և Ծովացուլք» և այլ յոթ այսպիսիները, որոնց կոչում է «սոսկ անուանք»։ Եվ պատասխանում է, թե հրեշտակներից ու մարդկանցից զատ՝ գործող այլ արարած չկա՝ բացի «ի Դիւաց․ որք ապատամբեալ միշտ չարք են․ և առ ի մոլորեցուցանել զմարդիկ, և անուամբ կերպս ի կերպս լինելով, զի որսասցեն զմեզ ի կորուստ․ և անիմաստք ի մարդկանէ կարծեն՝ թէ են ինչ, այլ նոքա են դեւք անմարմինք, ոչ ծննդեան(՞) ըստ որում կերպի երեւին և անուանեն զնոյն»։
Հայոց հավատքում կիսով չափ կամ երբեմն կենդանակերպ ու երբեմն մարդակերպ հրեշներից գլխավորներից էին <i>վայրերի շահապետներ</i> կոչվածները, որոնք երկրի այլևայլ մասերի՝ անտառների, ձորերի, անապատ տեղերի և գերեզմանների բնակիչներ էին կամ պահապաններ։ Նաև վիշապաքաղի նման ագարակներին ու արտերին մոտեցող էին, բայց ըստ իրենց անվան՝ չգիտեմ՝ դրանց ավելի շահ էին տալիս, թե վնաս։ Եվ ըստ այդմ՝ իմանալի են ոչ «շահերի պետ», այլ «շահապ (իշխող, հոգացող)» իմաստով, մանավանդ որ շատ անգամ օձակերպ էին համարվում, և դժոխքի տիրակալներն էլ էին կոչվում շահապետ։ Թվում է, որ մեր երկրում այս շահապետները երբեմն երևում էին «հեծեալք իբրեւ զմարդիկ» (ըստ Եզնիկի) և որսորդական ճարտարությամբ ու գործիքներով ընկնում էին վայրի կենդանիների հետևից՝ նրանց բռնելու համար։ Ոմանք ասում են, թե մինչև հիմա ինչպես վերոհիշյալ հրեշներին, շահապետներին հավատացողներ էլ են գտնվում՝ սրանց կոչելով <i>շվազ</i>, համարելովվարուցանքի ու բերքի խնամողներ, որոնք մարդկանց հայտնվում են տարին մեկ անգամ՝ գարնանը։
Թերևս այս անվան փոփոխությունից է առաջացել <i>շվոտ</i> անունը, որը այժմ լսվում է շատ տեղերում։ Շվոտը ավել իվնասակար է համարվում։ Մարտ ամսվա նախընթաց օրը մշակները լաշի ծառի ճյուղերով, կաշվով, փայտով զրակում են իրենց տան և գոմերի պատերին՝ կանչելով․ «Շուոտն ի դուրս, Մարտն ի ներս»։ Եվ այս գործողությունը կոչվում է <i>շվոտահան</i>։ Նաև փոքրերին վախեցնելու համար սպառնում են շվոտին կանչելով։ Այսպիսի կարծեցյալ էակներով վախեցնելու կամ վախենալու երևույթը կար նաև այլ ազգերի մեջ։
Այս անվանումներին շատմոտիկ է <i>շուտիկ</i>֊ը, ինչը ոմանք կարծում են գրողի պես մի բան՝ ոչ այնքան ահավոր, բայց ըստ բժշկարանների նշանակում է «տարաժամ մահ»․ «Թէ անկանի Շուտիկ ի տեղ մի, որ է մահն, գրեն, և դու անդ պատահիս․․․ ի մէջն մնաս», և այլն․ «Աւագ թիրեաքով» դե՛ղ պատվիրիր։
Այս հիշյալ հրեշ էակներից առավել նշանավոր և մեր հեթանոս հայերին ծանոթ են եղել <i>պայեր</i> ու <i>պարիկներ</i> անվանվածները (ըստ հին պարսիկների՝ <i>փարիք</i>, ըստ նորերի՝ <i>փարի</i>), որոնք նրանց սեփականն են, թեև օտար ազգերի նմանների հետ նույնն են համարվել, կան նրանց անվանումների փոխարեն սրանք են դրվել։ Պայերը գուշակվում են որպես մարդակերպ, ինչպես հայտննում է Եզնիկը․ «ԶՊայն ի մարդկանէ ելեալ ասեն», բայց կարծում եմ՝ ոչ անխառն և կենդանիների մասերից, թերևս՝ նաև որպես նոխազոտուններ կամ մարդաքաղեր, ինչպես հույների Պանը (Pan) և սատիրները (Satyres), հռոմեացիների ֆավնը (Faunes) և սյուլվանուսը (Sylvanus), որ անտառաբնակ են ու լեռնաբնակ։ Թարգմանություններից մեկում գրվել է նաև Վարդապայն Քաղեայ, որ հիշեցնում է հունաերն և լատիներեն այդ մարդաքաղ կոչվածը, որովհետև ունեին մարդու մարմին, բայց այծի եղջյուր ու սրունք, ըստ որի՝ մեր բառն էլ կարելի է կարդալ <i>մարդապայ</i>։ Բայց մեր մի հնդկաբնակ ազգակից ասում էր, թե հնդկերեն ձայնարկության մի բառ է <i>վարտապա՜յ</i> կանչելը չգիտեմ ինչ նշանակությամբ։
Թվում է, թե պարիկները իգակերպ պայերն են և ըստ անունի՝ բնության գեղեցիկ տեսարանների մեջ պարողներ ու պարայծեր են։ Մանավանդ հուշկապարիկ հատուկ տեակը, որ ավելի հաճախ է հիշատակվում և ըստ բարդված <i>հուշիկ</i> բառի՝ ենթադրել է տալիս հանդարտ և նազով պարող, ինչը, անշուշտ, հեռու չէ հավերժահարսերից։ Բայց գրված կա նաև «վշկապարի», որը Ս․ գրքում հիշատակվում է համբարուների և ամայի վայրերի հրեշների հետ, ինչպես Եսայու մոտ (ԺԳ, 21-22, ԼԳ, 11-14)․ «Անգ [ի Բաբիլոն] հանգիցեն Համբարուք․․․ և Յուշկապարիկք բնակեսցեն ի նմա»․ «Եղիցի բնակութիւն Համբարեաց և հանգիստ Ջայլամանց․ և պատահեսցեն դեւք Յուշկապարկաց, և տայցեն ձայն միմեանց։ Անդ հագիցեն Յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ»<ref>Սրանց փոխարեն հունարեն բնագրում ասվում է <i>իշացուլ</i>(Пнпченфбнспн): Լատիներենում էլ այսպես՝ կամ <i>սատիր</i> և կամ Lamia, որ կարող է <i>մարդագայլ</i> կոչվել` Loup-garou՝ ըստ ֆրանսիացիների։<ref>։ Նաև սա հիշելով Եզնիկը գրում է․ «Ս․ գրոց՝ ըստ մարդկան կարծեացն եկեալ՝ առ ի նշանակելոյ զսաստկութիւն աւերածին աշխարհին,Յուշկապարկաց ասեն բնակել յաւերակն, զոր յոյն լեզու Իշացուլս ասէ»։
=Ծանոթագրություններ=
<references/>