<br> Որոնց յահէն հոգիք հալին»։
<br> Ալի մասին մի ավանդություն ունեն գերմանացիները, որոնք կարծում են, թե իրենց հին Հոլտա դիցուհին հափշտակում է անկնունք մեռած երեխաներին, և երբ ամյրերը լսում են ցուրտ գիշերվա քամու ձայնը, կարծում են՝ իրենց զավակների ճիչն է, և խանդաղատում են։
[[Պատկեր:Al.png|left]]
Մոգերի աղանդը ևս պիղծ ու պժգալի էր համարում բնական ալքերը, այսինքն՝ երկրի վրայի ծակոտիները, վիհերը, իբրև թե դրանք դժոխքի ու դևերի ելքերն ու մոտւքերն էին։ Սրանց նման է թվում մեր հեթանոս ու թերահավատ ազգակիցների <i>անբնակ տեղեր</i> կոչվածը ևս՝ ոչ իբրև սոսկ բնական տեղեր, այլ որպես անձնավոր կամ դիվաբնակ և չարաբուխ։ Այս է հայտնում մյուս ոգիներից վախեցող աղոթականը․ «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՛ իշխեսցէ»։
Հայկական <i>ալք</i>֊ը այսպիսի հոգնակի հնչմամբ ծանոթ է նաև քրդերին՝ կանանց զավակներին վնասելու նույն ավանդությամբ։ Այնպես որ, երբ քուրդը բարկանում է և անիծում որէ կնոջ, ասում է․ «Ալքն աղիքդ կրծի՛»։
===Գրող, առնակ===
== Ծանոթագրություններ ==
<references>