Հենց իրենց` տնտեսագետների կարծիքով ո՛չ թե արդեն գոյություն ունեցող հասարակական հարստության չափերը և ո՛չ էլ արդեն ձեռք բերված կապիտալի մեծությունն է հասցնում աշխատավարձի բարձրացման, այլ բացառապես կուտակման անընդհատ աճումն ու այդ աճման արագության աստիճանը (А. Смит [«Богатство народов»], I գիրք, 8-րդ գլուխ)։ Մինչև այժմ մենք քննում էինք այդ պրոցեսի մի հատուկ փուլը միայն, այն փուլը, որի շրջանակներում կապիտալի աճումը տեղի է ունենում կապիտալի անփոփոխ տեխնիկական կազմի պայմաններում։ Բայց պրոցեսն այդ փուլից էլ հեռու է գնում։
Երբ տրված են կապիտալիստական սիստեմի ընդհանուր հիմքերը, կուտակման ընթացքում միշտ հասնում է մի այնպիսի մոմենտ, երբ հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացումը դառնում է կուտակման ամենահզոր լծակը։ «Նույն այն պատճառը,— ասում է Ա. Սմիթը,— որ հասցնում է աշխատավարձի բարձրացման, այսինքն՝ կապիտալի ավելացումը, մղում է աշխատանքի արտադրողական ունակությունների բարձրացման և աշխատանքի ավելի փոքր քանակին հնարավորություն է տայիս ավելի մեծ քանակությամբ արդյունքներ արտադրելու»։ [Հմմտ. А. Смит [«Богатство народов»], 1935 թ., հատ. I, էջ 79։]
Մի կողմ թողնելով բնական պայմանները, ինչպես հողի պտղաբերությունը և այլն, և անկախ, մեկուսացած աշխատող արտադրողների ճարպկությունը, որն ընդսմին ավելի որակապես է արտահայտվում՝ արդյունքների լավորակությամբ, քան քանակապես՝ նրանց մասսայով,— աշխատանքի արտադրողականութլան արտադրողականության հասարակական աստիճանն արտահայտություն է գտնում արտադրության այն միջոցների հարաբերական մեծության մեջ, որ բանվորը արդյունք է դարձնում տվյալ ժամանակի ընթացքում աշխատուժի անփոփոխ լարմամբ։ Արտադրության միջոցների մասսան, որոնցով գործում է նա, աճում է նրա աշխատանքի արտադրողականության հետ։ Արտադրության այդ միջոցները երկակի դեր են խաղում այստեղ։ Նրանց մի մասի աճումը աշխատանքի արտադրողականության աճման հետևանք է, մյուսների աճումը՝ նրա պայմանը։ Օրինակ, աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու մեքենաների կիրառման դեպքում միևնույն ժամանակում ավելի շատ հում նյութ է վերամշակվում, հետևապես, և հումքի ու օժանդակ նյութերի ավելի մեծ մասսա է մտնում աշխատանքի պրոցեսի մեջ։ Դա աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքի է։ Մյուս կողմից, կիրառվող մեքենաների, բանող անասունների, հանքային պարարտանյութերի, ցամաքեցնող խողովակների և նման այլ իրերի մասսան աշխատանքի արտադրողականության բարձրացման պայման է։ Նույնը պետք է ասել արտադրության այն միջոցների մասսայի նկատմամբ, որոնք համակենտրոնացված են որպես շենքերնշենքեր, դոմնաներ, փոխադրամիջոցներ և այլն։ Բայց արտադրության միջոցների չափերի աճումը, այդ միջոցներին միացվող աշխատուժի համեմատությամբ պայման կլինի թե հետևանք,— այդ աճումը թե՛ մեկ և թե՝ մյուս դեպքում աշխատանքի արտադրողականության բարձրացման արտահայտություն է։ Հետևաբար, աշխատանքի արտադրողականության ավելացումը երևան է գալիս աշխատանքի մասսայի նվազումով արտադրության միջոցների ա՛յն մասսայի համեմատությամբ, որ շարժման մեջ է դնում այդ աշխատանքը, կամ աշխատանքի պրոցեսի սուբյեկտիվ գործոնի մեծության նվազումով՝ նրա օբյեկտիվ գործոնների համեմատությամբ։
Կապիտալի տեխնիկական կազմի այս փոփոխությունը, արտադրության միջոցների մասսայի այդ աճումը, նրանց կենդանացնող աշխատուժի մասսայի համեմատությամբ, իր հերթին, արտացոլվում է նաև կապիտալի արժեքային կազմի մեջ, արտացոլվում է նրանով, որ կապիտալային արժեքի հաստատուն բաղկացուցիչ մասն ավելանում է ի հաշիվ նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի։ Ասենք, օրինակ, որևէ կապիտալի 50%-ը սկզբում ծախսվում էր արտադրության միջոցների վրա և 50%-ը՝ աշխատուժի վրա. հետո, աշխատանքի արտադրողականության աստիճանի բարձրանալով, 80%-ը ծախսվում է արտադրության միջոցների և 20%-ը՝ աշխատուժի վրա և այլն։ Կապիտալի փոփոխուն մասի համեմատությամբ նրա հաստատուն մասի հարաճուն ավելացման այդ օրենքն ամեն քայլափոխում հաստատվում է (ինչպես արդեն վերևում ցույց տրվեց) ապրանքային գների համեմատական վերլուծությամբ, անկախ այն բանից՝ արդյոք մենք իրար հետ կհամեմատենք միևնույն ազգի տնտեսական տարբե՞ր դարաշրջանները թե՞ միևնույն դարաշրջանի տարբեր ազգերին։ Գնի այն տարրի հարաբերական մեծությունը, որը միայն արտադրության սպառված միջոցների արժեքը կամ կապիտալի հաստատուն մասն է փոխարինում, ուղիղ հարաբերական է, իսկ գնի այն մյուս տարրի հարաբերական մեծությունը, որն աշխատանքն է հատուցում կամ կապիտալի փոփոխուն մասն է ներկայացնում, ընդհանրապես հակադարձ հարաբերական կլինի կուտակման պրոգրեսին։
Սակայն կապիտալի հաստատուն մասի համեմատությամբ նրա փոփոխուն մասի նվազումը, կամ կապիտալի արժեքային կազմի փոփոխումը, նրա իրային բաղկացուցիչ մասերի կազմի լոկ մոտավոր փոփոխության ցուցանիշն է։ Եթե, օրինակ, ներկայումս մանագործության մեջ ներդրված կապիտալային արժեքը ⅞-ով հաստատուն և ⅛-ով փոփոխուն կապիտալից է կազմված, իսկ XVIII դարի սկզբին նրա ½-ը հաստատուն և ½-ը փոփոխուն կապիտալից էր կազմված, ապա, ընդհակառակը, հումքի, աշխատանքի միջոցների և այլ տարրերի այն մասսան, որ ներկայումս արտադրողաբար սպառում է որոշ քանակությամբ մանագործական աշխատանքը, մի քանի հարյուր անգամ ավելի է, քան XVIII դարի սկզբում եղած համապատասխան մասսան։ Պատճառը պարզապես այն է, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրանալու հետ nչ ոչ միայն աշխատանքի գործադրած արտադրության միջոցների ծավալն է աճում, այլև նրանց արժեքն է ընկնում նրանց ծավալի համեմատությամբ։ Այսպիսով, արտադրության միջոցների արժեքը բարձրանում է բացարձակորեն, բայց նրանց ծավալի հետ ոչ համամասնորեն։ Ուստի հաստատուն ու փոփոխուն կապիտալների տարբերությունը շատ ավելի դանդաղ է աճում, քան այն տարբերությունը, որ կա արտադրության միջոցների այն մասսայի միջև, որին փոխարկվում է հաստատուն կապիտալը, և աշխատուժի այն մասսայի միջև, որին փոխարկվում է փոփոխուն կապիտալը։ Աոաջին տարբերությունն աճում է վերջին տարբերության հետ, բայց ավելի պակաս չափով, քան վերջինը։
Ասենք, եթե կուտակման զարգացումը նվազեցնում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերական մեծությունը, ապա նա դրանով ամենևին չի բացառում այդ մասի բացարձակ մեծության ավելացումը։ Ենթադրենք, թե կապիտալային արժեքը սկզբում տրոհվում էր 50% հաստատուն և 50% փոփոխուն կապիտալի, հետո՝ 80% հաստատուն և 20% փոփոխուն կապիտալի։ Եթե այս ժամանակամիջոցում սկզբնական կապիտալը, որ, ասենք, 6 000 ֆունտ ստեռլինգ էր կազմում, բարձրացել է 18 000 ֆունտ ստեռլինգի, ապա նրա փոփոխուն բաղկացուցիչ մասն էլ ավելացել է <math>^1/_5</math>-ով։ Առաջ այդ մասը կազմում էր 3 000 ֆունտ ստեռլինգ, հիմա անում է 3 600 ֆունտ ստեռլինգ։ Բայց եթե առաջ կապիտալի 20% ավելացումը բավական էր աշխատանքի պահանջարկը 20%-ով բարձրացնելու համար, ապա հիմա դրա համար պահանջվում է սկզբնական կապիտալի եռապատկում։
Չորրորդ բաժնում ցույց տրվեց, որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացումը խոշոր մասշտաբով կոոպերացիա է ենթադրում, որ միայն այդ նախադրյալի առկայությամբ կարող են կազմակերպվել աշխատանքի բաժանումն ու նրա կոմբինացիան, տնտեսվել արտադրության միջոցները մասսայական համակենտրոնացման միջոցով, կյանքի կոչվել աշխատանքի այնպիսի միջոցներ, որոնք հենց միայն իրենց նյութական բնույթով միատեղ կիրառում են թույլատրում,— օրին.՝ մեքենաների սիստեմը և այլն,— կարող են արտադրությանը ծառայեցվել բնության վիթխարի ուժերը, և արտադրության պրոցեսը կարող է դառնալ գիտության տեխնոլոգիական կիրառում։ Ապրանքային արտադրության հիմքի վրա, երբ արտադրության միջոցները մասնավոր անձերի սեփականություն են, երբ ձեռնաշխատ բանվորը այդ պատճառով կա՛մ մեկուսացած ու ինքնուրույն կերպով է ապրանքներ արտադրում, կա՛մ իր աշխատուժը վաճառում է որպես ապրանք, որովհետև միջոցներ չունի ինքնուրույն արտադրության համար,— մատնանշված նախադրյալն իրացվում է միայն անհատական կապիտալների աճման միջոցով կամ այն չափով, որչափով հասարակական արտադրության միջոցներն ու կենսամիջոցները կապիտալիստների մասնավոր սեփականություն են դառնում։ Ապրանքային արտադրության հողի վրա խոշոր մասշտաբով արտադրությունը կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով։ Ուստի, անհատական ապրանքարտադրողների ձեռքում կապիտալի որոշ կուտակումը արտադրության սպեցիֆիկ կապիտալիստական եղանակի նախադրյալ է ծառայում։ Այսպիսով, մենք պետք է այդպիսի կուտակման առկայություն ենթադրենք արհեստից կապիտալիստական արտադրության անցնելիս։ Նա կարող է նախասկզբնական կուտակում կոչվել, որովհետև նա ո՛չ թե առանձնահատուկ կապիտալիստական արտադրության պատմական հետևանք է, այլ նրա պատմական հիմքը։ Դեռ անհրաժեշտ չէ, որ մենք այստեղ հետազոտենք, թե այդ կուտակումն ինքը ինչպես է ծագում։ Բավական է, որ նա ելակետ է կազմում։ Բայց աշխատանքի հասարակական արտադրողական ուժի բարձրացման այն բոլոր մեթոդները, որոնք այս հիմքի վրա են զարգանում, միաժամանակ հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի արտադրության ավելացման մեթոդներն են, հավելյալ արդյունքի, որն իր հերթին կուտակման կազմավորող տարր է ծառայում։ Այսպիսով, նրանք միաժամանակ կապիտալով կապիտալ արտադրելու մեթոդներ կամ կապիտալի արագացրած կուտակման մեթոդներ են։ Հավելյալ արժեքի անընդհատ հակադարձ փոխարկումը կապիտալի արտահայտվում է արտադրության պրոցեսի մեջ մտնող կապիտալի մեծության աճումով։ Այդ, իր հերթին, դառնում է ար֊ տա դրության արտադրության մասշտաբի ընդլայնման, աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և հավելյալ արժեքի արագացած արտադրության այն մեթոդների հիմք, որոնք ուղեկցում են այդ ընդլայնմանը։ Հետևապես, եթե կապիտալի կուտակման որոշ աստիճանը արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակի պայման է, ապա այդ եղանակը հակադարձ ներգործությամբ պայմանավորում է կապիտալի արագացած կուտակումը։ Ուստի, կուտակման հետ զարգանում է արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը, իսկ արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակի հետ՝ կապիտալի կուտակումը։ Այս երկու տնտեսական գործոնները այն բարդ փոխհարաբերության հետևանքով, որի շնորհիվ մղումը նրանցից մեկից հաղորդվում է մյուսին, առաջ են բերում կապիտալի տեխնիկական կազմի այն փոփոխությունը, որի շնորհիվ փոփոխուն բաղկացուցիչ մասը շարունակ ավելի ու ավելի է փոքրանում հաստատուն մասի համեմատությամբ։
Ամեն մի անհատական կապիտալ արտադրության միջոցների և բանվորների ավելի մեծ կամ ավելի փոքր բանակի նկատմամբ համապատասխան հրամանատարության ավելի մեծ կամ ավելի փոքր համակենտրոնացումն է։ Յուրաքանչյուր կուտակում դառնում է նոր կուտակման միջոց։ Որպես կապիտալ գործող հարստության մասսայի ավելացման հետ կուտակումն ընդլայնում է նրա համակենտրոնացումն անհատական կապիտալիստների ձեռքում և, այդպիսով, ընդլայնում է խոշոր մասշտաբով արտադրության և արտադրության առանձնահատուկ կապիտալիստական մեթոդների հիմքը։ Հասարակական կապիտալի աճումը կատարվում է բազմաթիվ անհատական կապիտալների աճման միջոցով։ Մյուս հավասար պայմաններում անհատական կապիտալները, նրանց հետ նաև արտադրության միջոցների համակենտրոնացումն աճում են մի պրոպորցիայով, որը համապատասխանում է ամբողջ հասարակական կապիտալի մեջ նրանցից յուրաքանչյուրի կազմած մասին։ Միևնույն ժամանակ սկզբնական կապիտալներից անջատվում են շիվերը և սկսում են գործել որպես նոր ինքնուրույն կապիտալներ։ Այս դեպքում, ի միջի այլոց, խոշոր դեր է խաղում կարողության բաժանումը կապիտալիստների ընտանիքներում։ Ուստի կապիտալի կուտակման հետ ավելի կամ պակաս չափով աճում է նաև կապիտալիստների թիվը։ Երկու հանգամանք են բնորոշում այդ տեսակ համակենտրոնացումը, որն անմիջաբար խարսխված է կուտակման վրա կամ նույնիսկ նույնանում է նրա հետ։ Առաջին. արտադրության հասարակական միջոցների համակենտրոնացման աճումը անհատական կապիտալիստների ձեռքում, մյուս հավասար պայմաններում, սահմանափակված է հասարակական հարստության աճման աստիճանով։ Երկրորդ. արտադրության ամեն մի առանձին ոլորտում ներդրված հասարակական կապիտալի մասը բաժանվում է շատ կապիտալիստների միջև, որոնք միմյանց հանդեսի հանդեպ կանգնած են որպես անկախ ու իրար հետ մրցող ապրանքարտադրողներ։ Հետևապես, կուտակումն ու նրան ուղեկցող համակենտրոնացումը ո՛չ միայն մանրատվում են բազմաթիվ կետերում, այլև գործող կապիտալների աճումը խաչաձևում է նոր կապիտալների գոյացումով և հների տրոհումով։ Ուստի եթե կուտակումը, մի կողմից, հանդես է դալիս որպես արտադրության միջոցների և աշխատանքի նկատմամբ հրամանատարության աճող համակենտրոնացում, ապա, մյուս կողմից, նա բազմաթիվ անհատական կապիտալների փոխադարձ վանումն է։
Հասարակական ամբողջ կապիտալի այդ մանրատմանը բազմաթիվ անհատական կապիտալների կամ նրա մասերի միմյանցից վանվելուն հակազդում է նրանց ներձգումը։ Այս արդեն արտադրության միջոցների ու աշխատանքի նկատմամբ եղած հրամանատարության հասարակ, կուտակման հետ նույնացող համակենտրոնացում չէ։ Այս արդեն գոյացած կապիտալների համակենտրոնացումն է, նրանց անհատական ինքնուրույնության ոչնչացումը, կապիտալիստի սեփականազրկումը կապիտալիստի ձեռքով, բազմաթիվ ավելի փոքր կապիտալների վերածումը փոքրաթիվ խոշոր կապիտալների։ Առաջինից այդ պրոցեսը տարբերվում է նրանով, որ սա ենթադրում է արդեն գոյություն ունեցող և գործող կապիտալների բաշխման լոկ փոփոխում, հետևապես նրա ներգործության ասպարեզը սահմանափակված չէ հասարակական հարստության բացարձակ աճումով կամ կուտակման բացարձակ սահմաններով։ Այստեղ կապիտալը հավաքվում է ոմանց ձեռքում հսկայական մասսաներով, որովհետև մի այլ տեղ նա չքանում է բազմաթիվ ուրիշ ձեռքերից։ Այդ բուն կենտրոնացումն է, ի տարբերություն կուտակման և համակենտրոնացման։
Կապիտալների այս կենտրոնացման կամ մի կապիտալի կողմից մի կապիտալի ձգողության օրենքներն այստեղ չեն կարող զարգացվել։ Փաստական կարճառոտ մատնանշումներն էլ բավական կլինեն։ Մրցապայքարը մղվում է ապրանքների էժանացման միջոցով։ Ապրանքների էժանացումը, cateris caeteris paribus (մյուս հավասար պայմաններում), կախված է աշխատանքի արտադրողականությունից, իսկ վերջինը՝ արտադրության մասշտաբից։ Ուստի ավելի խոշոր կապիտալները տապալում են փոքրերին։ Հիշենք այնուհետև, որ արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ աճում է անհատական կապիտալի այն նվազագույն չափը, որ պահանջվում է նորմալ պայմաններում գործը վարելու համար։ Ուստի համեմատաբար մանր կապիտալները ձգտում են դեպի արտադրության այն ոլորտները, որոնց խոշոր արդյունաբերությունը միայն սպորադիկ կերպով կամ ոչ լրիվ չափով է տիրապետում։ Կոնկուրենցիան այստեղ մոլեգնում է մրցակցող կապիտալների թվին ուղղակի հարաբերությամբ և հակառակ հարաբերությամբ նրանց մեծությանը։ Կոնկուրենցիան միշտ վերջանում է բազմաթիվ մանր կապիտալիստների կործանումով, որոնց կապիտալները մասամբ հաղթողի ձեռքն են ընկնում, մասամբ էլ ոչնչանում են։ Բացի դրանից, կապիտալիստական արտադրության հետ զարգանում է մի բոլորովին նոր ուժ — վարկը, . սկզբում նա գաղտնի սողոսկում է որպես կուտակման համեստ գործակից, հասարակության մակերեսի վրա ավելի մեծ կամ ավելի փոքր մասսաներով ցրված փողային միջոցներն անտեսանելի թելերով հավաքում է անհատական կամ ասոցիացված կապիտալիստների ձեռքը. բայց շուտով նա դառնում է մի նոր սարսափելի զենք մրցապայքարում և, վերջիվերջո, փոխարկվում է կապիտալների կենտրոնացման մի վիթխարի սոցիալական մեխանիզմի։
Որչափով զարգանում են կապիտալիստական արտադրությունն ու կուտակումը, նույն լափով էլ զարգանում են կոնկուրենցիան ու վարկը, կենտրոնացման այդ երկու ամենահզոր լծակները։ Դրա հետ միաժամանակ կուտակման զարգացումը մեծացնում է կենտրոնացման համար պահանջվող նյութը, այսինքն՝ անհատական կապիտալները, մինչդեռ կապիտալիստական արտադրության ընդարձակումն ստեղծում է, մի կողմից, հասարակական պահանջ, իսկ մյուս կողմից՝ տեխնիկական միջոցներ այն վիթխարի արդյունաբերական ձեռնարկությունների համար, որոնց իրագործումը կապված է կապիտալի նախընթաց կենտրոնացման հետ։ Դրա շնորհիվ ներկայումս առանձին կապիտալների փոխադարձ ձգողությունն ու կենտրոնացման ձգտումն ավելի ուժեղ են, քան երբևիցե առաջ։ Բայց թեև կենտրոնացման շարժման հարաբերական ծավալն ու թափը որոշ չափով որոշվում են կապիտալիստական հարստության արդեն ձեռք բերված մեծությամբ և տնտեսական մեխանիզմի գերազանցությամբ, սակայն և այնպես կենտրոնացման առաջխաղացումն ամենևին կախված չէ հասարակական կապիտալի դրական ավելացումից։ Եվ այդ առանձնապես տարբերում է կենտրոնացումը համակենտրոնացումից, որը լոկ ընդլայնված մասշտաբով վերարտադրության մի ուրիշ արտահայտությունն է։ Կենտրոնացումը կարող է կատարվել արդեն գոյություն ունեցող կապիտալների բաշխման պարզ փոփոխման միջոցով, հասարակական կապիտալի բաղկացուցիչ մասերի քանակական խմբավորման պարզ փոփոխման միջոցով։ Կապիտալն այստեղ կարող է մի ձեռքում աճել հասնել վիթխարի չափերիչ որովհետև այնտեղ, մի այլ վայրում, նա դուրս է եկել բազմաթիվ առանձին ձեռքերից։ Ձեռնարկությունների յուրաքանչյուր տվյալ ճյուղում կենտրոնացումը իր վերջին սահմանին կհասներ այն ժամանակ միայն, եթե նրա մեջ ներդրված բոլոր կապիտալները միաձուլվելով՝ կազմեին մի միասնական կապիտալ [''Տես 77b ծանոթ.'']։ Յուրաքանչյուր տվյալ հասարակության մեջ այդ սահմանին հասած կլինեին միայն այն պահին, երբ ամբողջ հասարակական կապիտալը միացվեր մի միակ կապիտալիստի կամ կապիտալիստների մի միակ ընկերության ձեռքում։