Հոբիթները հրճվանքի մեջ էին և նրանց շնորհակալություններին վերջ չկար, իսկ Թոմը ծիծաղեց ու ասաց.
— Թոմին Ոսկեհատիկն է սպասում և հոգսերի մեջ խրված է մինչև ծոծրակը: Թոմը կուղեկցի հոբիթներին, որպեսզի անհանգիստ չլինի: Ախր նրանք ի՞նչ տեսակ ժողովուրդ են: Անթիվ անհամար հոգսեր են պատճառում: Հազիվհազ ազատում ես ԾթուցԾփուց, գետնի տակ են մտնում: Եթե մինչև ուղի չհասնեն, ապա վաղը ի՞նչ կանեն... Ոչ, ավելի լավ է ուղեկցել նրանց ու ազատվել:
Դեռ ժամը տասը չկար, բայց հոբիթները հաճույքով կճաշեին, եթե ուտեստ ունենային: Եղածը միայն նախաճաշի համար բավականացրեց: Նրանք կերան բոլորը, ինչ պահել էին նախորյակից և համարյա բոլորը, ինչ բերել էր Թոմը: Թեպետ հոբիթների համար եղածը քիչ էր, սակայն նրանց հոգին կարգին թեթևացավ: Մինչ նրանք նախաճաշում էին, Թոմը շրջում էր բլրի վրա ու գանձերը հավաքում: Դրանց մեծ մասը նա մի կայծկլտուն կույտ արեց՝ «Թող գտնի, ով գտնի ու հանգիստ վայելի. թռչուն լինի, գազան, մարդ, թե էլֆ»: — Այսպես հանվեց գերեզմանային նզովքը, որպեսզի հոգեառները նորից չհայտնվեին այստեղ: Իրեն վերցրեց մի շափյուղա ու կրծքազարդ՝ թավիշ ու փայլփլուն, ասես թիթեռի թևեր: Թոմը երկար նայեց դրան, ասես ինչ-որ բան հիշելով: Հետո գլուխն օրորեց ու ասաց.
— Այն ամենը, ինչ եղել է, վաղուց մոռացել են,— ասես ինքն իրեն խոսում էր Թոմը: — Աշխարհում միայն մենավոր ճամփորդները, հին տիրակալի սերունդներն են պահպանում անհոգ ժողովուրդների հանգիստը: Բայց այդ ճամփորդները շատ քիչ են: Ռազմիկներ քիչ են մնացել...
Հոբիթներն այնքան էլ չէին հասկանում, թե ինչ է փնթփնթում նա, բայց նրանց աչքերի առջև հանկարծ հառնեցին անհամար տարիները որպես անծայրածիր դաշտավայր, որտեղ թափառում էին մարդիկ, ասես հատուկենդ ստվերներ, բայձրահասակ ու մռայլադեմ, երկար սրերով գոտևոևվածգոտևորված, իսկ վերջինը՝ խավար աստղը ճակատին: Հետո տեսիլքը խավարեց և նրանց աչքերին խփեց արևի լույսը: Դանդաղելու պատճառ չկար: Արագորեն պարկերը կապելով (Մերին, Փինը և Սամը վաղուց արդեն հագել էին հետները վերցրած հագուստները), բարձեցին դրանք պոնիներին: Նվեր ստացած զենքը կախ էր ընկած գոտիներից ու ոտքի տակ էր ընկնում՝ այ սա արդեն պետք չէր, մտածում էին նրանք: Իհարկե, ի՜նչ իմանաս, ինչ կպատահի, բայց դե որ մարտի բռնվեն, այն էլ սրերո՞վ...
Ստիպված եղան գնալ ավելի հեռու, քան իրենք կարծում էին: Եթե նույնիսկ երեկ նրանք Քարի մոտ չքնեին, միևնույնն է, երեկոյան նպատակակետին չէին հասնի: Մուգ շերտը, որը երևում էր դամբանաբլրից, պարզվեց, որ ոչ թե Ուղին է, այլ խոր խանդակի եզրին աճած թփուտը:
— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիզայքներն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ:
— Գուցե և ոչինչ,— նկատեց Ֆրոդոն,— բայց Հոբիթստանը վերջացավ: Եվ դուք արդեն, խնդրում եմ, ձեզ չզգաք «ինչպես տանը»: Ու միաժամանակ հիշեք, որ ես հիամ հիմա բոլորովին էլ Պարկինս չեմ: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ: Նրանք գնում էին աղջամուղջին, մութը թանձրանում էր հետևում ու առջևում, բայց շուտով հեռվում լույսեր առկայծեցին: Զառիվեր բլրալանջը ծածկում էր խավար երկինքը, իսկ ներքևում փռված էր մեծ գյուղը: Դեպի այնտեղ էլ նրանք շտապեցին՝ հուսալով տաք կրակ, դուռ ու տանիք գիշերելու համար:
Նրանք գնում էին աղջամուղջին, մութը թանձրանում էր հետևում ու առջևում, բայց շուտով հեռվում լույսեր առկայծեցին: Զառիվեր բլրալանջը ծածկում էր խավար երկինքը, իսկ ներէևում փռված էր մեծ գյուղը: Դեպի այնտեղ էլ նրանք շտապեցին՝ հուսալով տաք կրակ, դուռ ու տանիք գիշերելու համար:
===Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի»===