Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
— Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ եննրանց չսպանեցին, թեև կապկպված ենմիայն կապկպեցին:
Նա լռեց, և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
— Մնաս բարո՛վ, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Իսկ ես... Ես պարտվեցի:
— Ո՛չ,— չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,— ո՛չ, Բորոմի՛ր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին Եվ մե՛ծ է հաջողվում այսպիսի հաղթանակ տանելքո հաղթանակը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
— Պատասխանի՛ր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նա Ֆրոդոն նու՞յնպես նրանց հետ է,— հարցրեց Արագորնը:
Սակայն Բորոմիրն արդեն հավիտյան լռել էր:
— Վա՜յ մեզ,— բացականչեց Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: — Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի՜ դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ինչպե՞ս փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմում էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը. նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան և , դառնությամբ լցված՝ լցված, կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրինք հետապնդում էինք օրքերին և շատերին ոչնչացրեցինք անտառում, բայց, ինչպես երևում ավելի լավ է, այստեղ ավելի էինք պետքլինեինք: Մենք լսեցինք փողի ձայնը և շտապեցինք ձայնին ընդառաջայստեղ, բայց, երևում է, ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ : Իսկ դո՞ւ:
— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
— Հոբիթների՞ն,— բացականչեց Ջիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
— Չգիտեմ,— հոգնած պատասխանեց Արագորնը: — Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Սակայն ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:
— Առաջին հերթին պետք է թաղել Բորոմիրին,— ասաց Լեգոլասը,— հո չե՞նք թողնելու այս գարշելի լեշերի մեջ:
— Համենայն դեպս պետք է շտապելՄիայն թե արագ,— նկատեց ավելացրեց Ջիմլին: — Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
— Բայց մենք չգիտենք՝ նրանց հե՞տ է արդյոք պահապանը,— հիշեցրեց Արագորնը,— մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առջև ենք կանգնած: