Վերջապես, եթե մենք վեր առնենք նոր հանդես եկող մի առանձին կապիտալ, որն առաջին անգամն է Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ շրջապտույտը գծում, ապա Փ—Ա-ն այն առաջին արտադրապրոցեսի նախապատրաստական փուլն է, նախակարապետը, որ կատարում է այս առանձին կապիտալը։ Ուստի այս Փ—Ա փուլը ոչ թե ենթադրվում է արտադրապրոցեսի կողքից, այլ ավելի շուտ՝ սահմանվում կամ թե պայմանավորվում է արտադրապրոցեսով։ Բայց սա իրավացի է այս առանձին կապիտալի վերաբերմամբ միայն։ Որչափով որ արտադրության կապիտալիստական եղանակ է ենթադրվում, ուրեմն կապիտալիստական արտադրությամբ որոշված մի հանրավիճակի մեջ, արդյունաբերական կապիտալի շրջապտույտի ընդհանրական ձևը դրամակապիտալի շրջապտույտն է։ Այս պատճառով կապիտալիստական արտադրապրոցեսն իբրև մի prius [նախապայման, նախադրյալ։ Բառացի նշանակում է՝ նախքան, ավելի վաղ, ավելի շուտ։] է ենթադրվում, է ենթադրվում է եթե ոչ նոր ներդրված մի արդյունաբերական կապիտալի դրամակապիտալի առաջին շրջապտույտի մեջ, ապա նույնի սահմաններից դուրս. այս արտադրապրոցեսի մշտական գոյությունն Արտ ... Արտ-ի մշտապես նորոգվող շրջապտույտ է ենթադրում։ Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> ակտի առաջին ստադիայում հանդես է գալիս արդեն հենց ինքն այս նախադրյալը, որովհետև սա մի կողմից՝ վարձու բանվորների դասակարգի գոյությանն է ենթադրում, որովհետև մյուս կողմից՝ այն, ինչ որ արտադրամիջոց֊ ների գնորդի համար Փ—Ա առաջին ստադիան է, նրա վաճառորդի համար Ա՛—Փ՛ և, հետևաբար Ա՛-ի մեջ ենթադրվում է ապրանքակապիտալը, ուրեմն հենց ինքն ապրանքն իբրև կապիտալիստական արտադրության հետևանք, ու սրանով էլ ենթադրվում է արտադրողական կապիտալի ֆունկցիան։
===ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ===
Արտադրողական կապիտալի շրջապտույտն ունի այս ընդհանրական ֆորմուլան՝ Արտ ... Ա՛—Փ՛—Ա ... Արտ։ Հիշյալ շրջապտույտը նշանակում է արտադրողական կապիտալի պարբերաբար նորոգվող ֆունկցիան, ուրեմն վերարտադրությունը կամ նրա արտադրապրոցեսն իբրև վերարտադրապրոցես արժեմեծացման առնչությամբ, հավելարժեքի ոչ միայն արտադրություն, այլև նրա պարբերական վերարտադրություն. նա նշանակում է յուր արտադրողական ձևում գտնվող արդյունաբերական կապիտալի ֆունկցիան ոչ որպես մի անգամվա, այլ իբրև պարբերապես կրկվող ֆունկցիա, այնպես որ վերսկսումը տրված է բուն իսկ ելակետի միջոցով։ Ա-ի մի մասը (որոշ դեպքերի ժամանակ՝ արդյունաբերական կապիտալի ներդրման ճյուղերում) կարող է անմիջաբար էլի որպես արտադրամիջոց մտնել նույն այն աշխատապրոցեսի մեջ, որից նա դուրս է եկել իբրև ապրանք. սրանով տնտեսվում է նրա արժեքի՝ իրական դրամ կամ թե դրամանիշ դառնալը միայն, և կամ նա ինքնակա արտահայտություն է ստանում լոկ որպես հաշվեդրամ։ Այս արժեմասը շրջանառության մեջ չի մտնում։ Ուրեմն արտադրապրոցեսի մեջ մտնում են արժեքներ, որոնք շրջանառության մեջ չեն մտնում։ Միևնույնը վերաբերում է Ա՛-ի այն մասին էլ, որը կապիտալիստն իբրև հավելարդյունքի մաս in natura [բնեղեն կերպարանքով] է սպառում։ Սակայն սա չնչին նշանակություն ունի կապիտալիստական արտադրության համար. սա քննության կարող է առնվել, շատ-շա՜տ, երկրագործության ժամանակ։
Այս ձևի դեպքում իսկույն աչքի է զարկում երկու բան։
Նախ։ Մինչդեռ առաջին Փ ... Փ՛ ձևում արտադրապրոցեսը, Արտ-ի ֆունկցիան, ընդհատում և դրամակապիտալի շրջանառությունը և հանդես է գալիս լոկ իբրև միջնօղակ նրա երկու Փ—Ա ու Ա—Փ՛ փուլի միջև, այստեղ արդյունաբերական կապիտալի շրջանառության ամբողջ պրոցեսը շրջանառության փուլերի սահմաններում նրա ամբողջ շարժումն է կազմում, լոկ մի ընդհատումը և ուրեմն լոկ միջնորդագործումն արտադրողական կապիտալի միջև, որը շրջապտույտն սկսում է իբրև առաջին ծայրաթև ու այն ավարտում է որպես վերջին ծայրաթև, միևնույն ձևի մեջ պարուրված, հետևաբար յուր վերսկսման ձևով։ Բուն շրջանառությունը հանդես է գալիս իբրև վերարտադրության պարբերաբար նորոգվող ու նորոգման շնորհիվ շարունակական միջնորդագործում միայն։
Երկրորդ։ Ամբողջ շրջանառությունը ներկայանում է այն ձևին հակադիր մի ձևով, որ նա ունի դրամակապիտալի շրջապտույտի մեջ։ Այնտեղ, մի կողմ թողած արժեքային որոշումը, ձևն էր՝ Փ—Ա—Փ (Փ—Ա. Ա—Փ). այստեղ, էլի մի կողմ թողած արժեքային որոշումը, ձևն է՝ Ա—Փ—Ա (Ա—Փ. Փ—Ա), հետևաբար պարզ ապրանքաշրջանառության ձևը։
====I. ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ====
Ամենից առաջ քննենք ուրեմն Արտ ... Արտ ծայրաթևերի միջև շրջանառության ոլորտում ընթացող Ա՛—Փ՛—Ա պրոցեսը։
Այս շրջանառության ելակետն ապրանքակապիտալն է՝ Ա՛ = Ա + ա = Արտ + ա։ Ապրանքակապիտալի Ա՛—Փ՛ ֆունկցիան (իրացումը նրա մեջ պարունակվող կապիտալարժեքի, որ = Արտ-ի, որը հիմա գոյություն ունի որպես Ա ապրանքաբաղադրամաս, ինչպես և իրացումը նրա մեջ պարունակվող հավելարժեքի, որը գոյություն ունի որպես միևնույն ապրանքամասսայի բաղադրամաս՝ ա արժեքով) մենք քննել ենք շրջապտույտի առաջին ձևում։ Բայց այնտեղ նա կազմում էր ընդհատված շրջանառության երկրորդ փուլն ու ամբողջ շրջապտույտի ավարտափուլը։ Այստեղ նա կազմում է շրջապտույտի երկրորդ փուլը, իսկ շրջանառության առաջին փուլը։ Առաջին շրջապտույտը վերջանում է Փ՛-ով որովհետև Փ՛-ն նույնպես, ինչպես և սկզբնական Փ-ն, կարող է իբրև դրամակապիտալ նորից սկսել յուր երկրորդ շրջապտույտը, ապա նախապես անհրաժեշտ չէր շարունակել քննությունը, թե արդյոք Փ՛-ում պարունակվող Փ-ն ու փ-ն (հավելարժեքը) իրենց ճանապարհը միասի՞ն են շարունակում, թե՞ նրանք տարրեր ուղիներով են ընթանում։ Այս անհրաժեշտ կլիներ այն ժամանակ միայն, երբ մենք շարունակեինք հետևել առաջին շրջապտույտին՝ սրա նորոգվելիս էլ։ Իսկ արտադրողական կապիտալի շրջապտույտի դեպքում այս կետը պետք է վճռվի, որովհետև նրա առաջին շրջապտույտի որոշումն արդեն այս վճռից է կախված և որովհետև Փ՛—Ա՛-ն նրանում հանդես է գալիս իբրև շրջանառության առաջին փուլ, որը պետք է լրացվի Փ—Ա-ով։ Այս վճռից է կախված այն, թե արդյոք ֆորմուլան ներկայացնում է պարզ վերարտադրություն, թե՞ ընդլայնված մասշտաբով վերարտադրություն։ Հետևաբար այս կետի վճռվելու համաձայն էլ փոխվում է շրջապտույտի բնույթը։
Այսպիսով ուրեմն մենք ամենից առաջ վերցնում ենք արտադրողական կապիտալի պարզ վերարտադրությունը, ընդվորում այստեղ, ինչպես և առաջին գլխում, ենթագրվում են անփոփոխ մնացող հանգամանքներ և ապրանքների առուծախ ըստ իրենց արժեքի։ Այս ենթադրության համաձայն ամբողջ հավելարժեքը մտնում է կապիտալիստի անձնական սպառման մեջ։ Հենց որ Ա՛ ապրանքակապիտալի՝ դրամի փոխարկվելը տեղի է ունեցած լինում, դրամագումարի այն մասը, որը կապիտալարժեքն է ներկայացնում, շարունակում է շրջանառել արդյունաբերական կապիտալի շրջապտույտի մեջ. մյուս մասը, որ ոսկիացած հավելարժեք է, մտնում է ընդհանրական ապրանքաշրջանառության մեջ, կապիտալիստից սկիզբն առնող դրամաշրջանառություն է, բայց կատարվում է նրա անհատական կապիտալի շրջանառությունից դուրս։
Մեր օրինակում մենք ունեինք 10 000 ֆունտ մանվածքից կազմված մի Ա՛ ապրանքակապիտալ 500 £ արժեքով. սրանից 422 £-ն արտադրողական կապիտալի արժեքն է և իբրև 8 440 ֆունտ մանվածքի դրամաձև շարունակում է Ա՛-ի սկսած կապիտալաշրջանառությունը, այնինչ 78 £-անոց հավելարժեքը 1 560 ֆունտ մանվածքի, ապրանքարդյունքի հավելութային մասի, դրամաձևը ելնում է այս շրջանառությունից դուրս և մի անջատ ուղի է գծում ընդհանրական ապրանքաշրջանառության մեջ։
<TABLE border = 0>
<TR>
<TD rowspan=4>Ա՛</TD>
</TR>
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>Ա</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>— —</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>Փ</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>— Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math></TD>
</TR>
<TR>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>+</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>— Փ՛</TD>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>+</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>ա</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>— —</TD>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>փ</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>— ա</TD>
</TR>
</TABLE>
փ—ա-ն գնումների մի շարք է այն փողի միջոցով, որ կապիտալիստը ծախսում է, լինի բուն ապրանքների վրա, թե յուր թանգագին անձի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] ընտանիքի համար մատուցվող ծառայությունների վրա, միևնույն է։ Այս գնումները մանրատված են, տեղի են ունենում տարբեր ժամկետներում։ Այսպիսով ուրեմն փողը ժամանակավորապես գոյություն է ունենում ընթացիկ սպառման համար նախանշված մի դրամապաշարի կամ գանձի ձևով, որովհետև այն փողը, որի շրջանառությունն ընդհատված է, գտնվում է գանձաձևում։ Նրա ֆունկցիան իբրև շրջանառության միջոցի, որն ընդգրկում է գանձի անցողիկ ձևն էլ, չի մտնում յուր Փ դրամաձևով հանդես եկող կապիտալի շրջանառության մեջ։ Փողը ոչ թե կանխավճարվում է այստեղ, այլ ծախսվում։
Մենք ենթադրում էինք, որ կանխավճարված բոլոր կապիտալը միշտ ամբողջովին է յուր մի փուլից անցնում մյուս փուլը. այնպես էլ այստեղ ենթադրել ենք, որ Արտ-ի ապրանքարդյունքը յուր մեջ կրում է Արտ արտադրողական կապիտալի ամբողջ արժեքը, որ = 422 £-ի, + արտադրապրոցեսի ժամանակ ստեղծված հավելարժեքը, որ = 78 £-ի։ Մեր օրինակում, որտեղ մենք գործ ունենք մի բաժանելի ապրանքարդյունքի հետ, հավելարժեքը գոյություն ունի 1 560 ֆունտ մանվածքի ձևով, ճիշտ այնպես, ինչպես 1 ֆունտ մանվածքի վրա հաշվելիս նա գոյություն ունի 2.496 ունցիա մանվածքի ձևով։ Իսկ ընդհակառակը, եթե ապրանքարդյունքը լիներ, օրինակ, մի մեքենա՝ 500 £-անոց ու միևնույն արժեկազմով, ապա թեև այս մեքենայի մեկ արժեմասը կլիներ էլ 78 £ հավելարժեքի, բայց այս 78 £-ը գոյություն կունենար ամբողջ մեքենայի մեջ միայն. մեքենան չի կարելի կապիտալարժեքի ու հավելարժեքի բաժանել առանց նույն ինքը մեքենան կտոր-կտոր անելու և այսպիսով նրա սպառարժեքի հետ միասին նրա արժեքն էլ վոչնչացնելու։ Հետևաբար երկու արժեբաղադրամասը լոկ իդեապես կարող են իբրև ապրանքամարմնի բաղադրամասեր պատկերացվել ու ոչ իբրև Ա՛ ապրանքի ինքնակա տարրեր, ինչպես որ ամեն մի ֆունտ մանվածքն է պատկերացվում որպես 10 000 ֆունտի բաժանելի, ինքնակա ապրանքատարր։ Առաջին դեպքում պետք է բոլոր ապրանքը, ապրանքակապիտալը, մեքենան ամբողջովին ծախվի նախքան այն, որ փ-ն կարողանա թևակոխել յուր առանձին շրջանառության մեջ։ Ընդհակառակը, եթե կապիտալիստը 8 440 ֆունտ է ծախում, մյուս 1 560 ֆունտի վաճառքը հավելարժեքի մի ինքնակա, անջատված շրջանառություն կներկայացներ՝ ա (1 560 ֆունտ մանվածք) — փ (78 £) = ա (սպառման առարկա) ձևով։ Բայց 10 000 ֆունտ մանվածարդյունքի ամեն մի առանձին բաժնեմասի արժետարրերը կարելի է ներկայացնել ինչպես ամբողջական արդյունքի մեջ, այնպես և արդյունքի մասերի միջև։ Ինչպես որ այս ամբողջ արդյունքը, 10 000 ֆունտ մանվածքը, կարելի է բաժանել 372 £ արժեքով 7 440 ֆունտ մանվածքից կազմված հաստատուն կապիտալարժեքի (c), 50 £ արժող 1 000 ֆունտ մանվածքից կազմված փոփոխուն կապիտալարժեքի (v) ու 78 £ արժող 1 560 մանվածքից կազմված հավելարժեքի (m), այնպես էլ ամեն մի ֆունտ մանվածք կարելի է բաժանել c-ի, որ = 8,928 պեննի արժեքով 11,904 ունցիայի, v-ի, որ = 1,200 պեննի արժեքով l,600 ունցիա մանվածքի, m-ի, որ = 1,872պեննի արժեքով 2,496 ունցիա մանվածքի։ Կապիտալիստը կարող էր նաև 10 000 ֆունտի հաջորդական վաճառքի ժամանակ հաջորդական բաժնեմասերի մեջ պարունակվող հավելարժեքի տարրերը հաջորդաբար սպառել և սրանով նույնպես հաջորդաբար իրացնել c + v գումարը։ Բայց վերջիվերջո այս գործառնությունը ենթադրում և նմանապես, որ ծախվում է ամբողջ 10 000 ֆունտը և որ ուրեմն 8 440 ֆունտ վաճառքի հետևանքով փոխհատուցվում է c-ի ու v-ի արժեքը։ (I գիրք, VII գլուխ, 2)։
Բայց ինչ էլ որ լինի, Ա՛—Փ՛-ի շնորհիվ ինչպես Ա՛-ում պարունակվող կապիտալարժեքը, այնպես էլ հավելարժեքը, ձեռք են բերում մի անջատելի գոյություն, տարբեր դրամագումարների գոյություն. երկու դեպքում էլ ինչպես Փ-ն, այնպես էլ փ-ն իրապես փոխակերպյալ ձևն է այն արժեքի, որն սկզբնապես Ա՛-ում պարուրված՝ միմիայն իբրև ապրանքի գին ունի յուր սեփական, լոկ իդեական արտահայտությունը։
ա—ֆ—տ-ն պարզ ապրանքաշրջանառություն է, որի առաջին ա—փ փուլը ներառված է ապրանքակապիտալի Ա՛—Փ՛ շրջանառության մեջ, ուրեմն կապիտալի շրջապտույտի մեջ. նրան լրացնող փ—ա փուլը, ընդհակառակը, ելնում է այս շրջապտույտից դուրս, իբրև ընդհանրական ապրանքաշրջանառության մի իրադարձություն, որն անջատված է հիշյալ շրջապտույտից։ Ա-ի ու ա-ի, կապիտալարժեքի ու հավելարժեքի շրջանառությունը երկճեղքվում է այն բանից հետո, երբ Ա՛-ն փոխարկվում է Փ-ի։ Սրանից հետևում է՝
Առաջին. որովհետև Ա՛—Փ՛ = Ա՛—(Փ + փ) ակտի հետևանքով ապրանքակապիտալն իրացվում է, ուստի կապիտալարժեքի ու հավելարժեքի այն շարժումը, որը Ա՛—Փ՛-ի մեջ դեռ ընդհանուր էր և որի կրիչը միևնույն ապրանքամասսան էր, հնարավոր է լինում իրարից բաժանել, քանի որ երկուսն էլ իբրև դրամագումարներ ինքնակա ձևեր ունեն հիմա։
Երկրորդ. եթե այս երկճեղքումը տեղի է ունենում, ընդվորում փ-ն ծախսվում է իբրև կապիտալիստի հասույթ, այնինչ Փ-ն որպես կապիտալարժեքի ֆունկցիոնալ ձև շարունակում է շրջապտույտի միջոցով նախորոշված յուր ուղին,— ապա առաջին Ա՛—Փ՛ ակտը հաջորդ Փ—Ա ու փ—ա ակտերի կապակցությամբ կարելի է լինում ներկայացնել իբրև երկու տարբեր շրջանառություն՝ Ա—Փ—Ա ու ա—փ—ա, երկուսն էլ, ըստ ընդհանրական ձևի, սովորական ապրանքաշրջանառությանը պատկանող շարքեր։
Բացի սրանից, միազոդված ապրանքամարմինների ժամանակ, որոնք մաս-մաս անել հնարավոր չի, գործնականում արժեբաղադրամասերն ըստինքյան մեկուսացվում են իդեապես։ Օրինակ, Լոնդոնի շինարարական գործում, որը մեծ մասամբ վարկով է արվում, շինարարական ձեռնարկուն վարկատրություններ է ստանում տան կառուցման՝ տարբեր ստադիաներում գտնվելու համեմատ։ Այս ստադիաներից ոչ մեկը մի տուն չի, այլ ապագայում տուն դառնալիք մի կառուցման իրապես գոյություն ունեցող մեկ բաղադրամաս. հետևաբար չնայած նրա իրական լինելուն՝ նա ամբողջական տան լոկ իդեական կոտորակամասն է, բայց և այնպես բավականաչափ իրական է՝ իբրև լրացուցիչ վարկատրության ապահովություն ծառայելու համար։ (Այս մասին տես ներքևում XII գլ.։)
Երրորդ. եթե Ա-ի ու Փ-ի մեջ կապիտալարժեքի ու հավելարժեքի դեռ ընդհանուր մնացած շարժումը լոկ մասամբ է բաժանվում (այնպես որ հավելարժեքի մի մասը չի ծախսվում իբրև հասույթ) կամ թե ամենևին չի բաժանվում, ապա բուն իսկ կապիտալարժեքի մեջ մի փոփոխություն է կատարվում դեռ յուր շրջապտույտի սահմաններում, շրջապտույտի ավարտվելուց առաջ։ Մեր օրինակում արտադրողական կապիտալի արժեքը հավասար էր 422 £-ի։ Հետևաբար եթե նա շարունակում է Փ—Ա-ն, օրինակ, իբրև 480 £ կամ թե 500 £, ապա ուրեմն նա շրջապտույտի վերջին ստադիան կատարում է որպես մի արժեք, որն սկզբնական արժեքից 58 £-ով կամ թե 78 £-ով ավելի մեծ է։ Բայց այu կարող է միաժամանակ շաղկապված լինել նրա արժեկազմի փոփոխման հետ էլ։
Ա՛—Փ՛-ն, շրջանառության երկրորդ ստադիան ու I (Փ ... Փ) շրջապտույտի ավարտական ստադիան մեր շրջապտույտի մեջ նույնի երկրորդ ստադիան է ու ապրանքաշրջանառության առաջին ստադիան։ Հետևաբար որչափով որ շրջանառությունն է նկատի առնվում, պետք է հիշյալ ստադիան լրացվի Փ՛—Ա՛-ով։ Բայց ոչ միայն Ա՛—Փ՛-ն է արդեն յուր հետևում թողել արժեմեծացման պրոցեսը (այստեղ՝ Արտ-ի ֆունկցիան, առաջին ստադիան), այլև նրա հետևանքը, Ա՛ ապրանքարդյունքն է իրացել արդեն։ Այսպիսով ուրեմն Ա՛—Փ՛-ի հետ վերջացել է կապիտալի արժեմեծացման պրոցեսը, ինչպես և այն ապրանքարդյունքի իրացումը, որի մեջ ներկայանում է արժեմեծացած կապիտալարժեքը։
Հետևաբար մենք ենթադրել ենք պարզ վերարտադրություն, այսինքն՝ փ—ա-ն ամբողջովին է անջատվում Փ—Ա-ից։ Որովհետև երկու շրջանառությունն էլ, ինչպես ա—փ—ա-ն, այնպես և Ա—Փ—Ա-ն, ըստ ընդհանրական ձևի, ապրանքաշրջանառությանն են վերաբերում (և ուրեմն ծայրաթևերի միջև ոչ մի արժետարբերություն էլ ցույց չեն տալիս), ուստի հեշտ է, ինչպես գռեհիկ տնտեսագիտությունն է անում, կապիտալիստական արտադրապրոցեսն ըմբռնել իբրև ապրանքների, որևէ տեսակի սպառման համար նախանշված այնպիսի սպառարժեքների սոսկական արտադրություն, որ կապիտալիստն արտադրում է լոկ նրա համար, որ սրանք փոխարինի ուրիշ սպառարժեք ունեցող ապրանքներով կամ թե նրանք սրանց հետ փոխանակի, ինչպես գռեհիկ տնտեսագիտությունն է սխալմամբ անվանում այս։
Ա՛-ն հենց այն գլխից հանդես է գալիս իբրև ապրանքակապիտալ, և ամբողջ պրոցեսի նպատակը, հարստացումը (արժեմեծացումն) ամենևին չի բացառում կապիտալիստի մի այնպիսի սպառում, որն աճում է հավելարժեքի (ուրեմն և կապիտալի) մեծությանը զուգընթաց, այլ հենց ուղղակի պարփակում է յուր մեջ նրա աճող սպառումը։
Կապիտալիստի հասույթի շրջանառության մեջ իրոք լոկ այն բանին է ծառայում, արտադրված աապրանքը (կամ Ա՛ ապրանքարդյունքի՝ նրան իդեապես համապատասխանող կոտորակամասը), որ հիշյալ հասույթը նախ դրամի փոխարկվի ու դրամից էլ՝ մասնավոր սպառման համար ծառայող ուրիշ ապրանքների մի շարքի։ Բայց ընդսմին չպետք է աչքաթող անել այն փոքրիկ պարագան, որ ա-ն այնպիսի ապրանքարժեք է, որը կապիտալիստի վրա ոչինչ չի նստել, որ նա հավելաշխատանքի մարմնացում է, ուստի թատերաբեմ է ելնում սկզբնապես իբրև Ա՛ ապրանքակապիտալի բաղադրամաս։ Այսպիսով ուրեմն հենց ինքն այս ա-ն յուր գոյությամբ արդեն շաղկապված և ընթացարարող կապիտալարժեքի շրջապտույտի հետ, և եթե սա կանգ է առնում կամ թե որևէ կերպ խանգարվում է, ապա սահմանափակվում կամ թե բոլորովին դադարում է ոչ միայն ա-ի սպառումը, այլև սրա հետ միաժամանակ նաև այն ապրանքաշարքի վաճառահանումը, որն ա-ի փոխհատուցումն է կազմում։ Միևնույնն է տեղի ունենում, երբ ձախողվում է Ա՛—Փ՛-ն, կամ թե ծախվում է Ա՛-ի մեկ մասը միայն։
Մենք տեսանք, որ ա—փ—ա-ն, իբրև կապիտալիստի հասույթի շրջանառություն, կապիտալաշրջանառության մեջ մտնում է այնքան ժամանակ միայն, քանի դեռ ա-ն Ա՛-ի, ապրանքակապիտալի յուր ֆունկցիոնալ ձևն ունեցող կապիտալի արժեմաս է. բայց հենց որ նա ինքնակայանում է փ—ա-յի միջոցով, ուրեմն ա—փ—ա լրիվ ձևով, նա չի մտնում կապիտալիստի կողմից կանխավճարված կապիտալի շարժման մեջ, թեև սրանից է ծագում։ Նա սրա հետ կապված է լոկ այնչափով, որչափով որ կապիտալի գոյությունը կապիտալիստի գոյություն է ենթադրում, և այս վերջինս պայմանավորված է հավելարժեքի այն սպառումով, որը լինում է կապիտալիստի կողմից։
Ընդհանրական շրջանառության մեջ Ա՛-ն, օրինակ, մանվածքը, գործում է լոկ իբրև ապրանք. սակայն որպես կապիտալի շրջանառության մի մոմենտ նա գործում է իբրև ապրանքակապիտալ, որպես մեկն այն կերպարանքներից, որ կապիտալարժեքը փոփոխակի ընդունում և կամ թոթափում է յուր վրայից։ Մանվածքի՝ վաճառականին ծախվելուց հետո մանվածքը դուրս է ելնում, հեռանում է այն կապիտալի շրջապտույտի պրոցեսից, որի արդյունքն է, բայց այնուամենայնիվ որպես ապրանք շարունակում է գտնվել ընդհանրական շրջանառության շրջագծի մեջ։ Միևնույն ապրանքամասսայի շրջանառությունը շարունակվում է, չնայած որ նա դադարել է մանագործարանատիրոջ կապիտալի ինքնակա շրջապտույտի մի մոմենտը կազմելուց։ Ուստի կապիտալիստի կողմից շրջանառության մեջ նետված ապրանքամասսայի իրապես եզրափակիչ փոխակերպությունը, Ա—Փ-ն, նրա վերջնականապես սպառման ոլորտը դուրս ընկնելը կարող է ժամանակապես ու տարածականորեն բոլորովին անջատված լինել նրա այն փոխակերպությունից, որով այս ապրանքամասսան գործում է իբրև նրա ապրանքակապիտալ։ Նույն այն փոխակերպությունը, որ կատարվել, պրծել է կապիտալի շրջանառության ոլորտում, դեռ մնում է կատարելու, ընդհանրական շրջանառության ոլորտում։
Բանի էությունը չի փոխվում ամենևին, եթե մանվածքն էլի մտնում է մի ուրիշ արդյունաբերական կապիտալի շրջապտույտի մեջ։ Ընդհանրական շրջանառությունն ընդգրկում է ինչպես հասարակական կապիտալի տարբեր ինքնակա կտորների շրջապտույտների միահյուսումն, այսինքն աոանձին կապիտալների ամբողջությունը, այնպես էլ այն արժեքների շրջանառությունը, որոնք շուկա են նետված ոչ իբրև կապիտալ, այլ մտնում են անհատական սպառման մեջ։
Կապիտալի շրջապտույտի միջև եղած հարաբերությունը, որչափով որ հիշյալ շրջապտույտն ընդհանրական շրջապտույտի մի մասն է է որչափով նա մեկ ինքնակա շրջապտույտի անդամներն է կազմում, երևան է գալիս այնուհետև, երբ մենք քննության ենք առնում Փ = Փ + փ-ի շրջանառությունը։ Փ-ն իբրև դրամակապիտալ շարունակում է կապիտալի շրջապտույտը։ փ-ն իբրև հասութածախս (Փ—ա) մտնում է ընդհանրական շրջանառության մեջ, բայց թռնում է կապիտալի շրջապտույտից դուրս։ Այս վերջին շրջապտույտի մեջ մտնում է լոկ այն մասը, որը գործում է որպես ավելադիր դրամակապիտալ։ ա—փ—ա-յի մեջ փողը գործում է միմիայն իբրև ստակ. այս շրջանառության նպատակը կապիտալիստի անհատական սպառումն է։ Գռեհիկ տնտեսագիտության ապուշայնությունը բնորոշվում է այն բանով, որ նա այս շրջանառությունը, որը չի մտնում կապիտալի շրջապտույտի մեջ,— արժեքային արդյունքի իբրև հասույթ սպասվող մասի շրջանառությունը — ձևացնում, ներկայացնում է իբրև կապիտալի բնորոշ շրջապտույտ։
Երկրորդ փուլում, Փ—Ա-ի ժամանակ, էլի առկա է Փ = Արտ կապիտալարժեքը (= այն արտադրողական կապիտալի արժեքին, որն այստեղ սկսում է արդյունաբերական կապիտալի շրջապտույտը), առկա է հավելարժեքից բեռնաթափված կերպարանքով, ուրեմն միևնույն արժեմեծությամբ, ինչպես որ էր դրամակապիտալի շրջապտույտի առաջին Փ—Ա ստադիայում։ Չնայած տարբեր տեղին՝ դրամակապիտալը, որին հիմա փոխարկվել է ապրանքակապիտալը, միևնույն ֆունկցիան ունի. նա դառնում է Ամ ու Աշ, արտադրամիջոցներ ու աշխատույժ։
Հետևաբար կապիտալարժեքն ապրանքակապիտալի Ա—Փ ֆունկցիայի միջոցին ա—փ-ի հետ միաժամանակ անցել, կատարել է Ա—Փ փուլը և հիմա մտնում է լրացուցիչ Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> փուլի մեջ. ուրեմն նրա ամբողջական շրջանառությունն է՝ Ա—Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math>։
Առաջին. Փ դրամակապիտալն I (Փ ... Փ շրջապտույտ) ձևում հանդես եկավ իբրև այն սկզբնական ձևը, որով կանխավճարվում է կապիտալարժեքը այստեղ հենց այն գլխից նա հանդես է գալիս որպես այն դրամագումարի մաս, որին փոխարկվել է ապրանքակապիտալը շրջանառության Ա՛—Փ՛ առաջին, փուլում, ուրեմն հենց սկզբից նա հանդես է գալիս իբրև Արտ-ի, արտադրողական կապիտալի՝ ապրանքարդյունքի վաճառքով միջնորդագործված փոխակերպումն դրամաձևի։ Դրամակապիտալն այստեղ հենց այն գլխից գոյություն ունի որպես կապիտալարժեքի ոչ սկզբնական ու ոչ էլ ավարտական ձև, որովհետև Ա—Փ փուլը եզրափակող Փ—Ա փուլն այստեղ կատարվել-պրծնել կարող է դրամաձևի երկրորդ անգամ թոթափման շնորհիվ միայն։ Ուստի Փ—Ա-ի այն մասը, որը միաժամանակ Փ—Աշ է, այլևս երևան է գալիս ոչ թե իբրև աշխատույժի գնման շնորհիվ կատարվող սոսկական դրամականխավճարում, այլ իբրև այնպիսի կանխավճարում, որով աշխատույժին դրամաձևով կանխավճարվում է 50 £ արժեք՝ ունեցող նույն այն 1 000 ֆունտ մանվածքը, որն աշխատույժի ստեղծած ապրանքարժեքի մի մասն է կազմում։ Այն դրամը, որն այստեղ կանխավճարվում է բանվորին, հենց սրա արտադրած ապրանքարժեքի մի արժեմասի լոկ փոխակերպված համարժեքային ձևն է։ Եվ այս պատճառով արդեն Փ—Ա ակտը, որ չափով որ սա Փ—Աշ է, դրամաձև ունեցող ապրանքի միմիայն փոխարինումն չի սպառաձև ունեցող ապրանքով, այլ պարունակում է ընդհանրական ապրանքաշրջանառությունից, իբրև այսպիսուց, անկախ ուրիշ տարրեր էլ։
Փ՛-ն երևան է գալիս իբրև փոխակերպյալ ձևն Ա՛-ի, որն ինքն Արտ-ի, արտադրապրոցեսի, անցյալ ֆունկցիայի արդյունք է. ուստի ամբողջ Փ՛ դրամագումարը ներկայանում է իբրև անցյալ աշխատանքի դրամարտահայտություն։ Մեր օրինակում՝ 10 000 ֆունտ մանվածքը = 500 £-ին, մանելու պրոցեսի արդյունքին. սրանից 7 440 ֆունտ մանվածքը = կանխավճարված c հաստատուն կապիտալին = 372 £. 1 000 ֆունտ մանվածքը = կանխավճարված v փոփոխուն կապիտալին 50 = £, և 1 560 ֆունտ մանվածքը = m հավելարժեքին = 78 £։ Եթե այլ հավասար պայմաններում Փ՛-ից միմիայն սկզբնական կապիտալ = 422 £-ն է նորից կանխավճարվում, ապա բանվորը Փ—Աշ-ի հետևանքով մոտակա շաբաթում որպես կանխավճար ստանում է այս շաբաթվա մեջ արտադրված 10 000 ֆունտ մանվածքի մեկ մասը միայն (1 000 ֆունտ մանվածքի դրամարժեքը)։ Իբրև Ա—Փ-ի հետևանք փողն անցյալ աշխատանքի արտահայտություն է միշտ։ Որչափով որ լրացուցիչ Փ—Ա ակտն իսկույն է կատարվում ապրանքաշուկայում, ուրեմն Փ-ն փոխարկվում է գոյություն ունեցող, շուկայում գտնվող ապրանքների, ապա այս էլի անցյալ աշխատանքի փոխակերպումն է մի ձևից (փող) մի ուրիշ ձևի (ապրանք)։ Բայց Փ—Ա-ն ժամանակով տարբեր է Ա—Փ-ից։ Իբրև բացառություն, այս կարող է միաժամանակ տեղի ունենալ, եթե, օրինակ, այն կապիտալիստը, որ Փ—Ա-ն է կատարում, ու այն կապիտալիստը, որի համար այս ակտն Ա—Փ է, իրենց ապրանքները փոխադարձաբար միմյանց հանձնում են նույն ժամանակում, և հետո Փ-ն լոկ հաշվեկշիռն է հավասարեցնում։ Ա—Փ-ի ու Փ—Ա-ի կատարածման միջև եղած ժամանակի տարբերությունը կարող է ավելի շատ կամ թե ավելի քիչ նշանավոր լինել։ Թեև Փ-ն իբրև Ա—Փ ակտի հետևանք անցյալ աշխատանք է ներկայացնում, բայց և այնպես Փ—Ա ակտի համար Փ-ն կարող է այն ապրանքների փոխակերպյալ ձևը ներկայացնեի որոնք դեռ, ամենևին չկան շուկայում, այլ միմիայն ապագայում կգտնվեն այնտեղ, որովհետև Փ—Ա-ն սովորաբար գլուխ է գալիս այն բանից հետո միայն, երբ Ա-ն նոր արտադրված է։ Ճիշտ նմանապես Փ-ն կարող է այն ապրանքները ներկայացնեի որոնք, արտադրվում են Ա-ի հետ միաժամանակ, որի դրամարտահայտությունն է ինքը Փ-ն։ Օրինակ, Փ—Ա փոխակերպության (արտադրամիջոցների գնման) ժամանակ կարող է ածուխ գնվել նախքան սրա՝ հանքահորից հանվելը։ Որչափով որ փ-ն կերպակայում է իբրև դրամակուտակում, ծախսվում է ոչ իբրև հասույթ, նա կարող է այն բամբակը ներկայացնել, որն արտադրվելու է գալ տարի միայն։ Նույնն է նաև կապիտալիստի հասույթը ծախսելու, փ—ա-ի ժամանակ։ Նույնն է, երբ ասում ենք, թե աշխատավարձը՝ Աշ = 50 £. այս փողը ոչ միայն բանվորի անցյալ աշխատանքի դրամաձևն է, այլև միաժամանակ հատկացագիր է համաժամանակյա կամ թե ապագա այն աշխատանքի համար, որը դեռ նոր և իրացվում և կամ ապագայում պետք է իրացվի։ Բանվորը նրանով կարող է գնել մի բաճկոն, որ միմիայն գալ շաբաթ է պատրաստվելու։ Այս տեղի է ունենում հատկապես անհրաժեշտ կենսամիջոցների շատ մեծ թվի վերաբերմամբ, որոնք գրեթե հենց անմիջապես իրենց արտադրվելու ակնթարթում պետք է սպառվեն, որպեսզի չփչանան։ Այսպիսով բանվորը հանձին այն փողի, որով նա յուր աշխատավարձն է ստանում, ձեռք է բերում յուր սեփական ապագա աշխատանքի կամ թե ուրիշ բանվորների ապագա աշխատանքի փոխակերպյալ ձևը։ Բանվորի անցյալ աշխատանքի մի մասի հետ կապիտալիստը նրան տալիս է նրա սեփական ապագա աշխատանքի հատկացագիր։ Բանվորի անցյալ աշխատանքը վճարահատուցվում է նրա սեփական համաժամանակյա կամ թե ապագա այն աշխատանքով, որն առկա պաշար չի կազմում դեռ։ Այստեղ բոլորովին չքանում է պաշարագոյացման պատկերացումը։
Երկրորդ. Ա—Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> շրջանառության մեջ միևնույն դրամը երկու անգամ է փոխում տեղը. կապիտալիստը փողը նախ ստանում է իբրև վաճառորդ և հետո տալիս է որպես գնորդ. ապրանքի՝ դրամաձևի փոխարկվելը լոկ այն բանին է ծառայում, որ հիշյալը դրամաձևից էլի ապրանքաձևի փոխարկի։ Ուստի կապիտալի դրամաձևը, նրա իբրև դրամակապիտալի կեցությունն այս շարժման մեջ մի չքացող մոմենտ է միայն. կամ ուրիշ խոսքով՝ դրամակապիտալը, որչափով շարժումը հոսում, շարունակվում է, հանդես է գալիս լոկ իբրև շրջանառության միջոց, երբ որպես գնելամիջոց է ծառայում. նա իբրև բուն վճարամիջոց է ներկայանում այն ժամանակ, երբ կապիտալիստները փոխադարձաբար միմյանցից են գնում, ուրեմն պետք է մնացորդագոցել վճարահաշվեկշիռը միայն։
Երրորդ. դրամակապիտալի ֆունկցիան, ուզում է նա իբրև սոսկական շրջանառության միջոց ծառայելիս լինի, թե իբրև վճարամիջոց, միևնույն է,— միջնորդագործում է Ա-ն Աշ-ով ու Ամ-ով փոխարինելը միայն, այսինքն այն մանվածքը, այն ապրանքարդյունքը յուր արտադրատարրերով փոխարինելը, որին իբրև հետևանքի հանգում է արտադրողական կապիտալը (որպես հասույթ գործածելի հավելարժեքը հանելուց հետո). հետևաբար նա միջնորդագործում է կապիտալարժեքի՝ յուր իբրև ապրանք ունեցած ձևից այս ապրանքի կազմիչ տարրերին հետ փոխարկվելը. ուրեմն նա վերջիվերջո միջնորդագործում է ապրանքակապիտալի լոկ հետփոխարկումն արտադրողական կապիտալի։
Որպեսզի շրջապտույտը նորմալ կատարվի, Ա-ն պետք է յուր արժեքի համաձայն ու ամբողջապես ծախվի։ Այնուհետև, Ա—Փ—Ա-ն յուր մեջ պարփակում է ոչ միայն մեկ ապրանքի փոխարինումը մի ուրիշով, այլև այս փոխարինումը միևնույն արժեհարաբերությամբ։ Մեր ենթադրությունն է սա, թե այստեղ հենց այս է տեղի ունենում։ Իսկ փաստորեն արտադրամիջոցնեըի արժեքները փոփոխվում են. արդեն հենց կապիտալիստական, արտադրությանն է հատուկ արժեհարաբերությունների շարունակական փոփոխությունն աշխատանքի արտադրողականության մշտական փոփոխության շնորհիվ, որը բնորոշ է կապիտալիստական արտադրության համար։ Այստեղ մենք լոկ մատնանշում ենք արտադրագործոնների այս արժեփոփոխությունը, որը հետագայում ենք ուսումնասիրելու։ Արտադրատարրերի՝ ապրանքարդյունք դառնալը, Արտ-ի Ա՛ դառնալը կատարվում է արտադրության ոլորտում. Ա՛-ի՝ Արտ-ի հետփոխարկվելը կատարվում է շրջանառության ոլորտում։ Այս հետփոխարկումը միջնորդագործվում է պարզ ապրանքափոխակերպությամբ։ Բայց նրա բովանդակությունն իբրև ամբողջություն քննած վերարտադրապրոցեսի մեկ մոմենտն է։ Ա—Փ—Ա-ն, որպես կապիտալի շրջանառության ձև, պարունակում է ֆունկցիապես որոշ մի նյութափոխություն։ Ա—Փ—Ա փոխարկումը պայմանավորում է այնուհետև, որ Ա = է Ա՛ ապրանքաքանակի արտադրատարրերին, և որ նրանց՝ իրար նկատմամբ ունեցած այս սկզբնական արժեհարաբերությունները պահպանվում են. հետևաբար ենթադրվում է ոչ թե մենակ այն, որ ապրանքներն իրենց արժեքի համաձայն են ծախվում, այլև այն, որ նրանք շրջապտույտի ժամանակ ոչ մի արժեփոխություն չեն կրում. որտեղ այսպես չի, այնտեղ պրոցեսը չի կարող նորմալ ընթանալ։
Փ ... Փ՛-ի մեջ Փ-ն կապիտալարժեքի սկզբնական ձևն ե, որը թոթափվում է և որն էլի պետք է ստանձնվի։ Արտ ... Ա—Փ՛—Ա ... Արտ-ի մեջ Փ-ն միմիայն պրոցեսում ստանձնված այն ձևն է, որը հենց նույն պրոցեսում էլի թոթափվում է արդեն։ Դրամաձևն այստեղ հանդես է գալիս իբրև կապիտալի չքացող ինքնակա արժեձև միայն. կապիտալն իբրև Ա՛ նույնպես անձկությամբ է ուզում դրամաձև, ընդունել, ինչպես իբրև Փ՛ ուզում է այն թոթափել, հենց որ պարուրված է լինում դրամաձևի մեջ իբրև բոժոժի մեջ, որպեսզի դարձ յալ արտադրողական կապիտալի ձևի փոխարկվի։ Քանի դեռ նա հարատևում է դրամակերպարանքի մեջ, ապա գործում է ոչ իբրև կապիտալ և ուրեմն չի արժեմեծանում. կապիտալը պարապ ընկած է մնում։ Փ-ն այստեղ գործում է որպես շրջանառության միջոց, բայց իբրև կապիտալի շրջանառության միջոց։ Ինքնակայության այն երևութքը, որ կապիտալարժեքի դրամաձեն ունի յուր (դրամակապիտալի) շրջապտույտի առաջին ձևում, չքանում է այս երկրորդ ձևում, որն այսպիսով հանդիսանում է I ձևի քննադատությունը և այն հանգեցնում է լոկ մի առանձին ձևի։ Եթե Փ—Ա երկրորդ փոխակերպությունը բաղխվում է արգելքների (օրինակ, շուկայում բացակայում են արտադրամիջոցները), ապա շրջապտույտը, վերարտադրապրոցեսի հոսանքն ընդհատվում է ճիշտ այնպես, երբ կապիտալը պառկած-քնած է լինում ապրանքակապիտալի ձևով։ Բայց կա հետևյալ տարբերությունը. դրամաձևով նա կարող է ավելի երկար դիմանալ, քան վաղանցուկ ապրանքաձևով։ Նա չի դադարում փող լինելուց, եթե չի էլ գործում իբրև դրամակապիտալ, սակայն նա դադարում է ապրանք ու ընդհանրապես սպառարժեք լինելուց, եթե շատ երկար է խափանվում նրա որպես ապրանքակապիտալի ֆունկցիան։ Երկրորդ՝ դրամաձևում լինելիս նա ընդունակ է յուր սկզբնական արտադրողական կապիտալաձևի փոխարեն մի ուրիշ ձև ընդունելու, այնինչ իբրև Ա՛ նա ընդհանրապես յուր աղուրից դուրս գալ չի կարող։
Ա—Փ՛—Ա-ն, ըստ յուր ձևի, շրջանառության այն ակտերն է պարունակում Ա՛-ի համար, որոնք նրա վերարտադրության մոմենտներն են. բայց իրական վերարտադրությունն Ա-ի, որին փոխարկվում է Ա՛-ն, հարկավոր է՝ Ա՛—Փ՛—Ա-ն գլուխ բերելու համար. իսկ այս պայմանավորված է Ա՛-ում ներկայացված անհատական կապիտալի վերարտադրապրոցեսից դուրս կատարվող վերարտադրապրոցեսով։
I ձևում Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> ակտը նախապատրաստում է դրամակապիտալի լոկ առաջին փոխարկումն արտադրողական կապիտալի, II ձևում ապրանքակապիտալի հետփոխարկումն արտադրողական կապիտալի, ուրեմն, որչափով որ արդյունաբերական կապիտալի ներդրումը նույնն է մնում, նախապատրաստում է ապրանքակապիտալի հետփոխարկումը նույն արտադրատարրերին, որոնցից ծագել է նա։ Ուստի այստեղ, ինչպես և I ձևում, հիշյալ ակտը երևան է գալիս իբրև արտադրապրոցեսի նախապատրաստական փուլ, բայց որպես վերադարձ դեպի նույն պրոցեսը, իբրև նույն այս պրոցեսի նորոգում, հետևաբար ներկայանում է որպես վերարտադրապրոցեսի, ուրեմն և արժեմեծացման պրոցեսի կրկնության նախակարապետ։
Արդ, պետք է դարձյալ նկատել, որ Փ—Աշ-ը հասարակ ապրանքափոխանակություն չի, այլ գնումն է Աշ անունով մի ապրանքի, որը պետք է ծառայի հավելարժեք արտադրելուն, ինչպես որ Փ—Ամ-ը լոկ այն պրոցեդուրան է, որը նյութապես անհրաժեշտ է այս նպատակը գլուխ բերելու համար։
Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> ակտը գլուխ րերելով՝ Փ-ն հետ է փոխարկվում արտադրողական կապիտալի, Արտ-ի, և շրջապտույտն սկսվում է նորից։
Այսպիսով ուրեմն Արտ ... Ա՛—Փ՛—Ա ... Արտ-ի ծավալուն ձեր հետևյալն է.
<TABLE border = 0>
<TR>
<TD rowspan=4>Արտ ... Ա</TD>
</TR>
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>Ա՛</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>—</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>Փ</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>— Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> ... Արտ</TD>
</TR>
<TR>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD align=center>+</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD></TD>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD align=center>+</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>ա</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>—</TD>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>փ</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD>— ա</TD>
</TR>
</TABLE>
Դրամակապիտալի՝ արտադրողական կապիտալի փոխարկվելն ապրանքագնումն է ապրանքարտադրության համար։ Լոկ այնչափով, որով սպառումն այս արտադրողական սպառումն է հանդիսանում, նա մտնում է բուն իսկ կապիտալի շրջապտույտի մեջ. նրա պայմանն այն է, որ այս կերպ սպառվող ապրանքների միջոցով հավելարժեք է շինվում։ Եվ սա մի շատ տարբեր բան է այն արտադրությունից ու նույնիսկ այն ապրանքարտադրությունից, որի նպատակն արտադրողների գոյությունն է. ապրանքի մեկ այնպիսի փոխարինոււմն ապրանքով, որն այս կերպ պայմանավորված է հավելարժեքի արտադրությամբ, մի բոլորովին այլ բան է, քան արդյունափոխանակությունն ինքնըստինքյան — միմիայն փողով միջնորդագործված։ Սակայն բանն այսպես են պատկերացնում տնտեսագետները՝ ապացուցելու համար, թե ոչ մի գերարտադրություն հնարավոր չի։
Բացի Փ-ի արտադրողական սպառումից, երբ Փ-ն Աշ-ի ու Ամ-ի է փոխարկվում, շրջապտույտը պարունակում է Փ—Աշ առաջին անդամը, որը բանվորի համար Աշ—Փ = Ա—Փ է։ Բանվորի Աշ—Փ—Ա շրջանառությունից, որը յուր մեջ պարփակում է նրա սպառումը, միմիայն առաջին անգամն է իբրև Փ—Աշ-ի հետևանք մտնում կապիտալի շրջապտույտի մեջ։ Երկրորդ ակտը, այն է՝ Փ—Ա-ն, չի մտնում անհատական կապիտալի շրջանառության մեջ, չնայած որ սրանից է ծագում։ Սակայն բանվոր դասակարգի մշտական գոյությունը, ուրեմն և բանվորի՝ Փ—Ա-ով միջնորդագործված սպառումն անհրաժեշտ է կապիտալիստների դասակարգի համար։
Կապիտալարժեքի շրջապտույտի շարունակման համար, ինչպես է կապիտալիստի կողմից հավելարժեքի սպառման համար, Ա՛—Փ՛ ակտը լոկ այն է ենթադրում, որ Ա-ն փող է դարձել, ծախվել է։ Սա գնվում է իհարկե լոկ այն պատճառով, որ տվյալ առարկան մի սպառարժեք է, ուրեմն պիտանի է մեկ որևէ տեսակի — արտադրողական կամ թե անհատական — սպառման համար։ Բայց եթե Ա-ն շարունակում է շրջանառել, օրինակ, այն վաճառականի ձեռքում, որը գնել է մանվածքը, ապա ամենից առաջ այս ամենևին չի շոշափում, չի դիպչում այն անհատական կապիտալի շրջապտույտի շարունակությանը, որն արտադրել է մանվածքը և ծախել վաճառականին։ Ամբողջ պրոցեսը շարունակում է յուր ընթացքը, և նրա հետ էլ շարունակվում է կապիտալիստի ու բանվորի՝ նրանով պայմանավորված անհատական սպառումը։ Մի կետ կարևոր է ճգնաժամերն ուսումնասիրելիս։ Երբ Ա-ն ծախված է, դրամի փոխարկված, նա հենց այն ժամանակ կարող է հետփոխարկվել աշխատապրոցեսի և ուրեմն վերարտադրապրոցեսի իրական գործոնների։ Ուստի անմիջաբար բանի էությունն ամենևին չի փոխվում այն հանգամանքի հետևանքով, թե արդյոք վերջնական սպառո՞րդն է գնել Ա՛-ն, թե՞ վաճառականը, որն ուզում է դարձյալ ծախել այն։ Կապիտալիստական արտադրության ստեղծած ապրանքամասսայի ծավալը որոշվում է այս արտադրության մասշտաբով ու այս վերջինի մշտական ընդարձակման պահանջմունքով և ոչ թե պահանջարկի ու առաջարկի բավարարելի պահանջմունքների մի կանխորոշված շրջանակով։ Մասսայական արտադրության համար անմիջական գնորդ, բացի մյուս, արդյունաբերական կապիտալիստներից, միմիայն մեծածախ վաճառականը կարող է լինել։ Վերարտադրապրոցեսը հայտնի սահմաններում կարող է միևնույն կամ թե ընդլայնված մասշտաբով տեղի ունենալ, չնայած որ նրա ոլորտից դուրս նետված ապրանքներն իրապես չեն մտել անհատական կամ թե արտադրողական սպառման մեջ։ Ապրանքների սպառումը պարփակված չի այն կապիտալի շրջապտույտի մեջ, որից ծագել են նրանք։ Հենց որ, օրինակ, մանվածքը ծախվել է, կարող է մանվածքի մեջ ներկայացված կապիտալարժեքի շրջապտույտը նորից սկսվել, հետո ինչ էլ որ լինի այս ծախված մանվածքը։ Քանի դեռ արդյունքը ծախվում է, կապիտալիստական արտադրողի տեսակետից ամեն ինչ կանոնավոր է ընթանում։ Այն կապիտալարժեքի շրջապտույտը, որ ներկայացնում է հիշյալ արդյունքը, չի ընդհատվում։ Եվ եթե այս պրոցեսն ընդլայնվում է,— իսկ այս յուր մեջ պարփակում է արտադրամիջոցների ընդլայնված արտադրողական սպառում,— ապա կապիտալի այս վերարտադրությանը կարող է ուղեկից լինել բանվորների ընդլայնված անհատական սպառումը (ուրեմն և պահանջարկը), որովհետև սա նախապատրաստվում և միջնորդագործվում է արտադրողական սպառմամբ։ Այսպիսով ուրեմն կարող է հավելարժեքի արտադրությունն ու սրա հետ էլ կապիտալիստի անհատական սպառումն աճել, ամբողջ վերարտադրապրոցեսն ամենածաղկած վիճակում գտնվել, և այնուամենայնիվ ապրանքների մի մեծ մասը լոկ երևութապես մտած լինի սպառման մեջ, բայց իրականում չծախված մնա վերավաճառորդների ձեռին, ուրեմն դեռ շուկայում գտնվի փաստորեն։ Ապրանքահոսանքը հաջորդում է ապրանքահոսանքին, և վերջապես երևան է գալիս, որ նախկին հոսանքը լոկ երևութապես է կլանվել սպառման ոլորտի կողմից։ Ապրանքակապիտալները փոխադարձաբար վիճարկում են միմյանց տեղը շուկայում։ Ավելի հետո եկողները, որպեսզի ծախեն, ծախում են գնից ցած։ Նախկին հոսանքները դեռ արանքից չեն դուրս եկել, երբ վրա են հասնում սրանց վճարաժամկետները։ Նրանց տերերը պետք է անվճարունակ հայտարարեն իրենց և կամ ապրանքները ծախեն, ինչ գնով ուզում է լինի, որ վճարումներ կատարեն։ Այս վաճառքը բացարձակորեն ոչ մի առնչություն չունի պահանջարկի իրական կացության հետ։ Նա գործ ունի միմիայն վճարման պահանջարկի հետ, ապրանքը փող դարձնելու բացարձակ անհրաժեշտության հետ։ Այն ժամանակ պայթում է ճգնաժամը։ Սա տեսանելի է դառնում ոչ թե նրանով, որ անմիջաբար քչանում է սպառողական պահանջարկը, անհատական սպառման համար արվող պահանջարկը, այլ նրանով, որ նվազում է կապիտալի փոխանակությունը կապիտալի հետ, կապիտալի վերարտադրապրոցեսը։
Երբ Ամ ու Աշ ապրանքները, որոնց փոխարկվում է Փ-ն՝ կատարելու համար յուր այն ֆունկցիան, որ նա ունի որպես դրամակապիտալ, իբրև մի կապիտալարժեք, որ նախանշված է արտադրողական կապիտալի հետփոխարկվելու համար, երբ այս ապրանքները պետք է գնվեն և վճարահատուցվեն տարբեր ժամկետներում, հետևաբար Փ—Ա-ն իրար հետևից կատարվող գնումների ու վճարումների մի շարք է ներկայացնում, այն ժամանակ Փ-ի մի մասը կատարում է Փ—Ա ակտը, այնինչ մյուս մասը հարատևում է դրամավիճակում՝ բուն իսկ պրոցեսի պայմանների թելադրած ժամանակին համաժամանակյա կամ թե հաջորդական Փ—Ա ակտերին ծառայելու համար միայն։ Այս մասը լոկ ժամանակավորապես է հանված շրջանառությունից՝ որոշ ժամկետում գործունեության դիմելու, յուր ֆունկցիան կատարելու նպատակով։ Այս մասը հենց ամբարելն ինքը յուր հերթին մի ֆունկցիա է, որը սահմանվում է շրջանառությամբ ու շրջանառության համար։ Այս դեպքում նրա իբրև գնելաֆոնդի ու վճարաֆոնդի գոյությունը, նրա շարժման կախակայումը, նրա ընդհատված շրջանառության վիճակը մի կացություն է, որով փողը կատարում է յուր ֆունկցիաներից մեկն իբրև դրամակապիտալ։ Իբրև դրամակապիտալ այն պատճառով, որ այս դեպքում հենց ինքը՝ ժամանակավորապես հանգիստ վիճակում հարամնացած փողը մի մասն է Փ դրամակապիտալի (Փ՛-ից—փ = Փ), ապրանքակապիտալի այն արժեմասի, որը = Արտ-ին, այն արտադրողական կապիտալի արժեքին, որից չվում է շրջապտույտը։ Մյուս կողմից՝ ամեն փող, որ դուրս է հանված շրջանառությունից, գանձաձևում է գտնվում։ Հետևաբար՝ փողի գանձաձևն այստեղ դառնում է դրամակապիտալի ֆունկցիան, ճիշտ այնպես, ինչպես Փ—Ա-ում փողի որպես գնելամիջոցի ու վճարամիջոցի ֆունկցիան դրամակապիտալի ֆունկցիա է դառնում, և այս էլ այն պատճառով, որ կապիտալարժեքն այստեղ գոյություն ունի դրամաձևով, դրամավիճակն այuտեղ արդյունաբերական կապիտալի մի կացություն է, որը սրա մի ստադիայում թելադրված է շրջապտույտի հանգամանքների կողմից։ Բայց միառժամանակ այստեղ էլի ճիշտ է դուրս գալիս այն, որ դրամակապիտալն ար դյունաբերական կապիտալի շրջապտույտի մեջ ուրիշ ոչ մի ֆունկցիա չի կատարում, բացի դրամաֆունկցիաներից, և այս դրամաֆունկցիաները լոկ այս շրջապտույտի մյուս ստադիաների հետ ունեցած իրենց կապի շնորհիվ կապիտալաֆունկցիաների նշանակություն են ունենում միաժամանակ։
Փ՛-ն իբրև փ-ի՝ Փ-ի նկատմամբ ունեցած հարաբերություն, իբրև կապիտալահարաբերություն ներկայացնելը դրամակապիտալի ոչ մի ֆունկցիան չի անմիջաբար, այլ ֆունկցիան է Ա՛ ապրանքակապիտալի, որն ինքն էլ, որպես ա-ի ու Ա-ի հարաբերություն, արտահայտում է արտադրապրոցեսի հետևանքը միայն, կապիտալարժեքի այն ինքնաճման հետևանքը, որը կատարվել է հիշյալ պրոցեսում։
Եթե շրջանառության պրոցեսի առաջխաղացությունն արգելքների է բաղխվում, այնպես որ արտաքին հանգամանքների, շուկայի դրության և այլոց հետևանքով նրա Փ—Ա ֆունկցիան պետք է կախակայվի և այս պատճառով ավելի կարճ կամ թե ավելի երկար հարատևի դրամավիճակում, ապա այս էլի փողի գանձավիճակ է, որն առաջ է գալիս պարզ ապրանքաշրջանառության մեջ էլ, հենց որ Ա—Փ-ի՝ դեպի Փ—Ա-ն կատարելիք անցումն ընդհատվում է արտաքին հանգամանքների շնորհիվ։ Այս՝ ակամա գանձագոյացումն է։ Այսպիսով ուրեմն մեր դեպքում փողը պարապ ընկած, ներթաքուն դրամակապիտալի ձևն ունի։ Սակայն մենք առայժմ այլևս կանգ չենք առնի սրա վրա։
Բայց երկու դեպքում էլ դրամակապիտալի՝ յուր դրամավիճակում հարատևելը ներկայանում է իբրև ընդհատված շարժման հետևանք, այս շարժումը նպատակահարմար լինի, թե աննպատակահարմար, կամավոր լինի, թե ակամա, ֆունկցիահարմար լինի, թե ոչ ֆունկցիահարմար, միևնույն է։
====II. ԿՈՒՏԱԿՈՒՄ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ====
Որովհետև այն համամասնությունները, որոնցով կարող է արտադրապրոցեսն ընդլայնվել, ոչ թե քմահաճորեն, այլ տեխնիկապես են նախորոշվում, ուստի իրացված հավելարժեքը, թեև հենց կապիտալացման համար նախանշված, հաճախ տարբեր շրջապտույտների կրկնությամբ միայն կարող է աճելով հասնել այն չափին (ուրեմն պետք է մինչև այն չափը կուտակված լինի), որով նա իրոք կարող է իբրև ավելադիր կապիտալ գործել կամ թե մտնել ընթացարարող կապիտալարժեքի շրջապտույտի մեջ։ Հետևաբար հավելարժեքը կարծրանալով գանձ է դառնում և կազմում է այս ձևում պարուրված ներթաքուն դրամակապիտալ։ Ներթաքուն, որովհետև նա, քանի դեռ դրամաձևով է հարատևում, չի կարող որպես կապիտալ գործել<ref>«Ներթաքուն» արտահայտությունը փոխ է առնված ներթաքուն ջերմության մասին ֆիզիկայի ունեցած պատկերացումից, որը հիմա գրեթե վտարված է էներգիայի փոխակերպման թեորիայի կողմից։ Ուստի Մարքսը երրորդ բաժնում (ավելի հետագա խմբագրություն) նրա փոխարեն գործ է ածում պոտենցիալ էներգիայի պատկերացումից փոխ առնված «պոտենցիալ» արտահայտությունը կամ թե Դալամբերի հնարավոր արագությունների համանմանությամբ «հնարավոր կապիտալ» արտահայտությունը։— Ֆ. Է.։</ref>։ Այսպիսով գանձագոյացումն այստեղ հանդես է գալիս իբրև կապիտալիստական կուտակման պրոցեսում ներառված, նրան ուղեկցող, բայց միաժամանակ նրանից էապես տարբեր մի մոմենտ։ Որովհետև ներթաքուն դրամակապիտալի գոյանալով դեռ բուն իսկ վերարտադրապրոցեսը չի ընդլայնվում։ Ընդհակառակը։ Այստեղ ներթաքուն դրամակապիտալ է գոյանում այն պատճառով, որ կապիտալիստական արտադրողն անմիջաբար չի կարողանում յուր արտադրության մասշտաբն ընդլայնել։ Եթե նա յուր հավելարդյունքը ծախում է մի ոսկեարտադրողի կամ թե արծաթարտադրողի, որը նոր ոսկի կամ թե արծաթ է նետում շրջանառության մեջ և կամ, որ միևնույն բանին է հանգում, ծախում է մի վաճառականի, որն ազգային հավելարդյունքի մի մասի դիմաց լրացուցիչ ոսկի կամ թե արծաթ է ներմուծում արտասահմանից, ապա նրա ներթաքուն դրամակապիտալն ազգային ոսկեգանձի կամ թև արծաթագանձի մի աճն է կազմում։ Մյուս բոլոր դեպքերում, օրինակ, 78 £-ը, որը գնորդի ձեռին շրջանառության միջոց էր, կապիտալիստի ձեռքում լոկ գանձաձև է ընդունել, այսպիսով ուրեմն տեղի է ունեցել ազգային ոսկեգանձի ու դրամագանձի մեկ նոր բաշխում միայն։
Եթե մեր կապիտալիստի գործարքներում փողը գործում է իբրև վճարամիջոց (այն կերպ, որ գնորդն ապրանքի վճարը պետք և ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամկետից հետո միայն հատուցի), ապա կապիտալացման համար նախանշված հավելարդյունքը փոխարկվում է ոչ թե դրամի, այլ պարտապահանջումների, այնպիսի մի համարժեքի գույքատիտղոսի, որը գնորդը գուցե արդեն ունի յուր ձեռին և կամ գուցե միմիայն ակնկալում է։ Նա նույնպես, ինչպես և այն փողը, որը ներդրված է տոկոսաբեր թղթերի և այլոց մեջ, շրջապտույտի վերարտադրապրոցեսի մեջ չի մտնում, թեև կարող է մտնել ուրիշ արդյունաբերական առանձին կապիտալի շրջապտույտի մեջ։
Կապիտալիստական արտադրության ամբողջ բնույթը որոշվում է կանխավճարված կապիտալարժեքի արժեմեծացմամբ, ուրեմն առաջին ինստանցիայում ըստ կարելվույն ավելի շատ հավելարժեքի արտադրությամբ. իսկ երկրորդ՝ (տես I գիրք, XXII գլ.) կապիտալի արտադրությամբ, ուրեմն հավելարժեքի՝ կապիտալ դառնալով։ Կուտակումը կամ ընդլայնված մասշտաբով արտադրությունը, որը երևան է գալիս իբրև հավելարժեքի մշտապես ավելի ու ավելի ընդարձակվող արտադրության, ուրեմն և կապիտալիստի հարստացման միջոց, որպես այս վերջինիս անձնական նպատակ և կապիտալիստական արտադրության ընդհանրական տենդենցն է կազմում, այնուհետև, սակայն, ինչպես ցույց է տրված առաջին գրքում, յուր զարգացման շնորհիվ մի անհրաժեշտություն է դառնում ամեն մի անհատական կապիտալիստի համար։ Նրա կապիտալի մշտական խոշորացումը դառնում է նույնի պահպանման պայման։ Բայց մենք այլևս չենք վերադառնա առաջ արդեն շարադրածին։
Մենք առաջ քննեցինք պարզ վերարտադրությունը) որի ժամանակ ենթադրվում էր, թե ամբողջ հավելարժեքն է ծախսվում իբրև հասույթ։ Իրականում պետք է նորմալ հարաբերությունների դեպքում միշտ հավելարժեքի մի մասը ծախսվի որպես հասույթ և մյուս մեկ մասը կապիտալացվի, ընդվորում բոլորովին նշանակություն չունի, թե արտադրված հավելարժեքը որոշ ժամանակաշրջաններում մերթ ամբողջովին սպառվում է, մերթ էլ ամբողջովին կապիտալացվում։ Եթե վերցնում ենք շարժումը միջին հաշվով — իսկ ընդհանրական ֆորմուլան կարող է լոկ այս միջինը ներկայացնել — ապա տեղի է ունենում երկուսն էլ։ Սակայն ֆորմուլան չբարդացնելու համար ավելի լավ է՝ ընդունենք, որ ամբողջ հավելարժեքն է կուտակվում է Արտ ... Ա՛—Փ՛—Ա՛<<math>^{Աշ}_{Ամ}</math> ... Արտ՛ ֆորմուլան արտահայտում է արտադրողական կապիտալ, որը վերարտադրվում է ավելի մեծ մասշտաբով ու ավելի մեծ արժեքով և իբրև արդեն աճած արտադրողական կապիտալ սկսում է յուր երկրորդ շրջապտույտը և կամ, որ միևնույնին է հանգում, նորոգում է յուր առաջին շրջապտույտը։ Հենց որ երկրորդ շրջապտույտն սկսվում է, մենք մեր առջև էլի Արտ-ն ենք ունենում որպես ելակետ. միայն թե այս Արտ-ը մի ավելի մեծ արտադրողական կապիտալ է, քան առաջին Արտ-ն էր։ Ճիշտ այնպես, երբ Փ ... Փ՛ ֆորմուլայում երկրորդ շրջապտույտը Փ՛-ով է սկսվում, ապա Փ՛-ն գործում է որպես Փ, իբրև որոշ մեծություն ունեցող կանխավճարված դրամակապիտալ, սա ավելի մեծ դրամակապիտալ է, քան այն, որով սկսվել էր առաջին շրջապտույտը, բայց հավելարժեքի կապիտալացման շնորհիվ նրա աճած լինելու հետ ունեցած ամեն աղերս չքանում է, հենց որ նա հանդես է գալիս կանխավճարված կապիտալի ֆունկցիայում։ Այս ծագման հետքը ջնջվում է նրա, իբրև դրամակապիտալի, ձևում, որով սկսվում է նրա շրջապտույտը։ Նույնն է լինում նաև Արտ-ի ժամանակ, հենց որ նա որպես մի նոր շրջապտույտի ելակետ է գործում։
Եթե մենք Արտ ... Արտ՛-ը համեմատենք Փ ... Փ՛-ի կամ առաջին շրջապտույտի հետ, ապա կտեսնենք, որ նրանք միևնույն նշանակությունը չունեն ամենևին։ Փ ... Փ՛-ն, ըստինքյան վեր առած իբրև մեկուսացված շրջապտույտ, լոկ այն է արտահայտում, որ Փ-ն, դրամակապիտալը (կամ արդյունաբերական կապիտալը յուր իբրև դրամակապիտալ կատարած շրջապտույտի ժամանակ) դրամ թխսող դրամ է, արժեք թխսող արժեք է, հավելարժեք է արտադրում։ Ընդհակառակն, Արտ-ի շրջապտույտի ժամանակ բուն իսկ արժեմեծացման պրոցեսն առաջին ստադիայի, արտադրապրոցեսի ավարտվելով արդեն կատարվել, պրծել է, և Ա՛—Փ՛ երկրորդ ստադիայի (շրջանառության առաջին ստադիայի) անցնելուց հետո կապիտալարժեք + հավելարժեքը գոյություն ունեն արդեն որպես իրացված դրամակապիտալ, իբրև Փ՛, որն առաջին շրջապտույտում հանդես էր գալիս որպես վերջին ծայրաթև։ Որ հավելարժեքն արտադրված է, Արտ ... Արտ՛-ի՝ քիչ առաջ քննված ձևում (ծավալուն ֆորմուլան տես 47 էջում) այս ներկայացված է հանձին ա—փ—ա-ի, որը յուր երկրորդ ստադիայում դուրս է ընկնում կապիտալաշրջանառությունից և ներկայացնում է հավելարժեքի, իբրև հասույթի, շրջանառությունը։ Հետևաբար այս ձևում, որտեղ ամբողջ շարժումը ներկայանում է իբրև Արտ ... Արտ, ուրեմն ոչ մի արժետարբերություն չկա երկու վերջնակետերի միջև, կանխավճարված արժեքի արժեմեծացումը, հավելարժեքի արտադրումը նույն կերպ է ներկայացված, ինչպես և Փ ... Փ՛-ի մեջ. միայն թե Ա՛—Փ՛ ակտն իբրև Փ ... Փ՛-ի վերջին ստադիա ու շրջապտույտի երկրորդ ստադիա հանդես է գալիս որպես Արտ ... Արտ՛-ի շրջանառության առաջին ստադիա։
Արտ ... Արտ՛-ի մեջ Արտ՛-ը ոչ թե այն է արտահայտում, որ հավելարժեք է արտադրվել, այլ այն, որ արտադրված հավելարժեքը կապիտալացվել է, ուրեմն կապիտալ է կուտակվել, և հետևաբար Արտ՛-ն, Արտ–ի հակառակ, կազմված է սկզբնական կապիտալարժեքից, պլյուս այն կապիտալի արժեքը, որը կուտակված է կապիտալարժեքի շարժման հետևանքով։
Փ՛-ն, իբրև Փ ... Փ՛-ի սոսկական եզրափակում, որպես և Ա՛-ն, ինչպես որ սա հանդես է գալիu այս բոլոր շրջապտույտներում, արտահայտում են ըստինքյան վեր առած ոչ թե շարժումը, այլ նրա հետևանքը, այն է՝ կապիտալարժեքի՝ ապրանքաձևով կամ թե դրամաձևով իրացված արժեմեծացումը, ուրեմն և կապիտալարժեքն իբրև Փ + փ կամ թե որպես Ա + ա, իբրև կապիտալարժեքի հարաբերություն յուր հավելարժեքի նկատմամբ, որպես յուր ձագուկի նկատմամբ։ Նրանք այս հետևանքն արտահայտում են իբրև արժեմեծացած կապիտալարժեքի շրջանառության տարբեր ձևեր։ Բայց տեղի ունեցած արժեմեծացումն ինքը ոչ Ա՛-ի ձևով ու ոչ էլ Փ՛-ի ձևով, ոչ դրամակապիտալի ու ոչ էլ ապրանքակապիտալի մի ֆունկցիա է։ Իբրև առանձին, տարբեր ձևեր, գոյաեղանակներ, որոնք արդյունաբերական կապիտալի առանձին ֆունկցիաներին են համապատասխանում, դրամակապիտալ կարող է միմիայն դրամաֆունկցիաներ կատարել, ապրանքակապիտալը՝ միմիայն ապրանքսաֆունկցիաներ. նրանց տարբերությունը միմյանցից՝ փողի ու ապրանքի տարբերությունն է լոկ։ Նմանապես էլ արդյունաբերական կապիտալը, յուր իբրև արտադրողական կապիտալի ձևում պարուրված, կարող է կազմված լինել այն տարրերից միայն, որոնցից բաղկացած է լինում արդյունակազմիչ ամեն մի այլ աշխատապրոցես.— մի կողմից՝ առարկայական աշխատապայմաններից (արտադրամիջոցներից), մյուս կողմից՝ արտադրողաբար (նպատակահարմարորեն) բանող աշխատույժից։ Ինչպես որ արդյունաբերական կապիտալն արտադրության ոլորտում կարող է գոյություն ունենալ ընդհանրապես արտադրապրոցեսին, ուրեմն և ոչ-կապիտալիստական արտադրապրոցեսին համապատասխանող կազմով միայն, այնպես էլ շրջանառության ոլորտում նա կարող է գոյություն ունենալ սրան համապատասխանող լոկ երկու ձևով, ապրանքի ու փողի ձևով։ Բայց ինչպես որ արտադրատարրերի գումարը հենց այն գլխից նրանով է իբրև արտադրողական կապիտալ ներկայանում, որ աշխատույժն օտարի աշխատույժ է, որը կապիտալիստը գնել է նրա սեփական տիրոջից, ճիշտ ինչպես որ նա յուր արտադրամիջոցներն է գնել ուրիշ ապրանքատերերից, ուրեմն ինչպես որ հենց ինքն արտադրապրոցեսն էլ հանդես է գալիս իբրև արդյունաբերական կապիտալի արտադրողական ֆունկցիա,— այնպես էլ փողն ու ապրանքը ներկայանում են իբրև նույն արդյունաբերական կապիտալի շրջանառության ձևեր, ուրեմն նրանց ֆունկցիաներն էլ՝ որպես սրա շրջանառության այնպիսի ֆունկցիաներ, որոնք կամ ներածական են հանդիսանում արտադրողական կապիտալի ֆունկցիաների համար և կամ ծագում են սրանցից։ Դրամաֆունկցիան ու ապրանքաֆունկցիան այստեղ միաժամանակ դրամակապիտալի ու ապրանքակապիտալի ֆունկցիա են իրենց, իբրև այն ֆունկցիաների ձևերի, կապի հետևանքով միայն, որ արդյունաբերական կապիտալը պետք է կատարի յուր շրջապտույտի պրոցեսի տարբեր ստադիաներում։ Այսպիսով ուրեմն խեղաթյուրում կլիներ փողը որպես փող ու ապրանքն իբրև ապրանք բնորոշող մասնահատուկ որպիսություններն ու ֆունկցիաները նրանց կապիտալաբնույթից բղխեցնել ուզենալը, ինչպես և խեղաթյուրումն է, ընդհակառակն, արտադրողական կապիտալի հատկությունները նրա իբրև արտադրամիջոցներ գոյություն ունենալու եղանակից բղխեցնելը։
Հենց որ Փ-ն կամ թե Ա-ն սևեռվում են իբրև Փ + փ, Ա + ա, այսինքն որպես կապիտալարժեքի հարաբերություն հավելարժեքի նկատմամբ, իբրև յուր ընձյուղի նկատմամբ, ապա այս հարաբերությունն արտահայտվում է երկսի մեջ էլ, մի անգամ՝ դրամաձևով, մյուս անգամ՝ ապրանքաձևով, մի պարագա, որ բանի էությունն ամենևին չի փոխում։ Ուստի այս հարաբերությունը չի ծագում այն որպիսություններից ու ֆունկցիաներից, որոնք հատուկ են փողին իբրև այսպիսուն կամ թե ապրանքին իբրև այսպիսուն։ Արժեք թխսող արժեք լինելու հատկությունը, որով բնորոշվում է կապիտալը, երկու դեպքում էլ արտահայտվում է որպես հետևանք միայն։ Ա՛-ն միշտ Արտ՛-ի ֆունկցիայի արդյունքն է, իսկ Փ՛-ն միշտ արդյունաբերական կապիտալի շրջապտույտի մեջ է Ա՛-ի փոխակերպյալ ձև։ Այս պատճառով հենց որ իրացված դրամակապիտալն էլի սկսում է յուր առանձնահատուկ ֆունկցիան իբրև դրամակապիտալ, նա դադարում է Փ՛ = Փ + փ-ում պարունակվող կապիտալահարաբերությունն արտահայտելուց։ Երբ Փ ... Փ՛-ն անցած-պրծած է, և Փ՛-ն շրջապտույտը նորից է սկսում, ապա նա կերպակայում է ոչ թե իբրև Փ՛, այլ որպես Փ, եթե նույնիսկ ամբողջովին է կապիտալացվում Փ՛-ի մեջ պարունակված հավելարժեքը։ Երկրորդ շրջապտույտը մեր դեպքում սկսվում է 500 £-անոց մի դրամակապիտալով՝ առաջինի՝ 422 £-ով սկսվելու փոխարեն։ Այն դրամակապիտալը, որով սկսվում է շրջապտույտը, 78 £-ով ավելի մեծ է առաջվանինից. այս տարբերությունը գոյություն ունի մի շրջապտույտը մյուսի հետ համեմատելու ժամանակ. բայց այս համեմատությունը գոյություն չունի ամեն մի առանձին շրջապտույտի ներսում։ Իբրև դրամակապիտալ կանխավճարված այն 500 £-ը, որից 78 £-ն առաջ որպես հավելարժեք գոյություն ուներ, ոչ մի ուրիշ դեր չի խաղում, քան այն 500 £-ը, որով մի ֊ուրիշ կապիտալիստ յուր առաջին շրջապտույտն է սկսում։ Նույնն է նաև արտադրողական կապիտալի շրջապտույտի ժամանակ։ Մեծացած Արտ՛-ը վերսկսվելիս հանդես է գալիս իբրև Արտ ճիշտ այնպես, ինչպես Արտ-ը հանդես է գալիս Արտ ... Արտ պարզ վերարտադրության ժամանակ։
Աճած մեծությունը Փ՛—Ա՛<<math>^{Աշ}_{ամ}</math> ստադիայում նշանակված է Ա՛-ով միայն, բայց ոչ թե Աշ՛-ով ու Ամ՛-ով։ Որովհետև Ա-ն Աշ-ի ու Ամ-ի գումարն է, ապա Ա՛-ն արդեն նշանակում է, որ նրանում պարունակված Աշ-ի ու Ամ-ի գումարն ավելի մեծ է, քան սկզբնական Արտ-ը։ Իսկ երկրորդ՝ Աշ՛ ու Ամ՛ նշագրումը սխալ կլիներ, որովհետև մենք գիտենք, որ կապիտալի աճման հետ նրա արժեկազմի մեկ փոփոխություն է շաղկապված, որի առաջխաղացության ընթացքում Ամ-ի արժեքն աճում է, իսկ Աշ-ինը՝ շարունակ նվազում հարաբերաբար, հաճախ էլ՝ բացարձակորեն։
====III. ԴՐԱՄԱԿՈՒՏԱԿՈՒՄ====
Թե արդյոք փ-ն, ոսկիացած հավելարժեքն, իսկույն էլի կարող է ավելակցվել ընթացարարող կապիտալարժեքին և այսպիսով Փ կապիտալի հետ միասին Փ՛ մեծությամբ մտնել շրջապտույտի պրոցեսի մեջ,— այս կախված է այնպիսի հանգամանքներից, որոնք փ-ի սոսկական առկայությունից անկախ են։ Եթե փ-ն պետք է իբրև դրամակապիտալ ծառայի առածին ձեռնարկության կողքին հիշվելիք մի երկրորդ ինքնակա ձեռնարկության մեջ, ապա ակներև է, որ նա այս գործի համար կիրառելի է այն դեպքում միայն, երբ նա. ունի այսպիսի ձեռնարկության համար պահանջվող նվազագույն մեծությունը։ Եթե նա պետք է գործադրվի սկզբնական ձեռնարկությունն ընդարձակելու համար, ապա Արտ-ի նյութական գործոնների հարաբերություններն ու նրա արժեհարաբերությունները նմանապես մի որոշակի մինիմալ մեծություն են պայմանավորում փ-ի համար։ Այս ձեռնարկության մեջ գործող արտադրամիջոցները ոչ միայն որակային, այլև մի որոշակի քանակային հարաբերություն ունեն միմյանց նկատմամբ, մի համամասնական ծավալ ունեն։ Արտադրողական կապիտալի մեջ մտնող գործոնների այս նյութական հարաբերություններն ու սրանց հետ շաղկապված արժեհարաբերությունները որոշում են այն նվազագույն ծավալը, որ փ-ն պետք է ունենաք որպեսզի, իբրև արտադրողական կապիտալի աճ, փոխարկվել կարողանա ավելադիր արտադրամիջոցների ու աշխատույժի և կամ թե միմիայն առաջինների։ Այսպես, մանագործարանատերը չի կարող յուր իլիկների թիվը շատացնել, եթե միաժամանակ չի հայթայթում համապատասխան գզահաստոցներ ու նախամանիչ հաստոցներ, դեռ մի կողմ թողած բամբակի ու աշխատավարձի շատացած ծախսը, որով պայմանավորված է ձեռնարկության մի այսպիսի ընդարձակումը։ Հետևաբար այս վերջինը գլուխ բերելու համար հավելարժեքն արդեն պետք է մի կարգին գումար կազմի (սովորաբար մեկ իլիկին հաշվում են 1 £ ծախս նոր հայթայթման համար)։ Քանի դեռ փ-ն չունի այս նվազագույն ծավալը, կապիտալի շրջապտույտը պետք է շատ անգամ կրկնվի, մինչև որ նրա հաջորդաբար արտադրած փ-երի գումարը կարողանա գործել Փ-ի հետ միասին, ուրեմն Փ՛—Ա՛<<math>^{Աշ}_{Ամ}</math> ակտի մեջ։ Հենց, օրինակ, մանամեքենաների սոսկ մասնական փոփոխություններն արդեն, որչափով որ սրանք ավելի արտադրողական են դարձնում մանամեքենաները, պահանջում են մանանյութեղենի մի ավելի մեծ ծախսում, նախամանիչ մեքենաների ընդարձակում և այլն։ Ուրեմն հիշյալ ժամանակամիջոցում փ-ն կուտակվում է, է նրա կուտակումը յուր սեփական ֆունկցիան չի, այլ կրկնված Արտ ... Արտ-ի հետևանքը։ Նրա սեփական ֆունկցիան է՝ դրամավիճակում հարամնալ, մինչև որ արժեմեծացման կրկնվող շրջապտույտներից, հետևաբար դրսից, բավականաչափ աճ ստանա, որպեսզի հասնի յուր ակտիվ ֆունկցիայի համար պահանջվող նվազագույն մեծությանը, այն մեծությանը, որով միայն նա իրոք կարող է որպես դրամակապիտալ, տվյալ դեպքում իբրև գործի բռնված Փ դրամակապիտալի կուտակված մաս, այս Փ-ի հետ գործունեության մեջ մտնել։ Միջնակա ժամանակում նա կուտակվում է և գոյություն է ունենում առաջացման, աճման պրոցեսում գտնվող գանձի ձևով միայն։ Հետևաբար դրամակուտակումը, գանձագոյացումն այստեղ երևան է գալիս իբրև մի պրոցես, որն անցողակի է ուղեկցում իսկական կուտակմանը, այն մասշտաբով ընդարձակմանը, որով գործում է արդյունաբերական կապիտալը։ Անցողակի, որովհետև քանի դեռ գանձը հարատևում է յուր գանձավիճակում, նա չի գործում որպես կապիտալ, չի մասնակցում արժեմեծացման պրոցեսին, մնում է իբրև մի դրամագումար, որն աճում է լոկ այն պատճառով, որ առանց նրա գործակցությանը ձեռք բերված փողը միևնույն սնդուկի մեջ է նետվում։
Գանձի ձևը շրջանառության մեջ չգտնվող դրամի ձևն է լոկ, այն դրամի, որի շրջանառությունն ընդհատված է և որն այս պաաճառով պահպանվում է յուր դրամաձևում։ Ինչ վերաբերում է բուն իսկ գանձագոյացման պրոցեսին, ապա սա ընդհանուր է ամեն ապրանքարտադրության համար և իբրև ինքնանպատակ՝ մի դեր խաղում է ապրանքարտադրության միմիայն մինչ-կապիտալիստական անզարգացած ձևերում։ Իսկ այստեղ գանձը երևան է գալիս որպես դրամակապիտալի ձև, ու գանձագոյացումն էլ՝ իբրև մի պրոցես, որն անցողակի ուղեկցում է կապիտալի կուտակմանը, ինչ պատճառով ու որչափով որ փողն այստեղ կերպակայում է իբրև '''ներթաքուն դրամակապիտալ'''. որովհետև դրամաձևով առկա հավելարժեքի գանձագոյացումը, գանձավիճակը կապիտալի շրջանառությունից դուրս կատարվող, ֆունկցիապես որոշ նախապատրաստական ստադիա է՝ հավելարժեքն իսկապես գործող կապիտալի փոխարկելու համար։ Հետևաբար սա ներթաքուն դրամակապիտալ է յուր այս նախանշման շնորհիվ, ուստի և այն ծավալը, որին նա պետք է հասնի՝ պրոցեսի մեջ մտնելու համար, որոշվում է արտադրողական կապիտալի յուրաքանչյուր անգամվա արժեկազմով։ Բայց քանի դեռ նա գանձավիճակում է հարամնում, նա դեռ չի գործում իբրև դրամակապիտալ, նա դեռ պարապ ընկած դրամակապիտալ է. մի դրամակապիտալ, որի ոչ թե ֆունկցիան է ընդհատված առաջվա պես, այլ որը դեռ ունակ չի յուր ֆունկցիայի համար։
Մենք այստեղ դրամակուտակումը վերցնում ենք յուր սկզբնական իրական ձևով, իբրև իսկական դրամագանձ։ Բայց նա կարող է գոյություն ունենալ այն կապիտալիստի սոսկական պարտագրերի, պարտապահանջումների ձևով էլ, որը ծախել է Ա՛-ն։ Գալով այն մյուս ձևերին, երբ այս ներթաքուն դրամակապիտալ միջնակա ժամանակում գոյություն է ունենում դրամ թխսող դրամի կերպարանքով, օրինակ, որպես մի բանկում դրված տոկոսաբեր ավանդ, իբրև մուրհակներ կամ թե որևէ տեսակի արժեթղթեր, ապա նրանք այստեղ շոշափվող կետին չեն վերաբերում։ Դրամի փոխարկելով իրացված հավելարժեքն այս դեպքում կատարում է առանձին կապիտալաֆունկցիաներ այն արդյունաբերական կապիտալի շրջապտույտից դուրս, որից ծագել է նա, ֆունկցիաներ, որոնք նախ՝ ոչ մի գործ չունեն հիշյալ շրջապտույտի հետ, իբրև այսպիսու հետ, իսկ երկրորդ՝ ենթադրում են արդյունաբերական կապիտալի ֆունկցիաներից տարբեր կապիտալաֆունկցիաներ, որոնք դեռ չեն շարադրված այստեղ։
====IV. ՊԱՀԵՍՏԱՖՈՆԴ====
Հենց նոր քննած ձևում այն գանձը, իբրև որպիսին գոյություն ունի հավելարժեքը, դրամակուտակման ֆոնդ է, այն դրամաձևն է, որ ունենում է կապիտալակուտակումն անցողակի և որչափով նա հենց ինքը վերջինիս պայմանն է։ Բայց կուտակման այս ֆոնդը կարող է առանձնահատուկ օժանդակ ծառայություններ էլ անել, այսինքն մտնել կապիտալի շրջապտույտի պրոցեսի մեջ ՛նաև, այն դեպքում, երբ սա Արա ... Արտ-ի ձևը չունի, ուրեմն երբ կապիտալիստական վերարտադրությունը չի ընդլայնվում։
Եթե Ա՛—Փ՛ պրոցեսը երկարում է յուր նորմալ չափից ավելի, հետևաբար ապրանքակապիտալն աննորմալ կերպով ավելի երկար է լինում յուր՝ դրամաձևի փոխարկվելու փուլի մեջ, և կամ, եթե այս փոխարկումը կատարվել է, բայց, օրինակ, այն արտադրամիջոցների գինը, որոնց որ պետք է փոխարկվի դրամակապիտալը, բարձրացել է այն մակարդակից վեր, որ նա ուներ շրջապտույտի սկսվելու ժամանակ, ապա իբրև կուտակման ֆոնդ գործող գանձը կարող է գործադրվել դրամակապիտալի կամ թե սրա մի մասի տեղը բռնելու համար։ Այսպիսով դրամակուտակման ֆոնդը ծառայում է իբրև պահեստաֆոնդ՝ շրջապտույտի խանգարումները հարթելու համար։
Իբրև այսպիսի պահեստաֆոնդ՝ նա տարբեր է գնելամիջոցների ու վճարամիջոցների այն ֆոնդից, որ քննել ենք Արտ ... Արտ շրջապտույտի ժամանակ։ Հիշյալները մի մասն են գործող դրամակապիտալի (ուրեմն ընդհանրապես պրոցեսում ընդգրկված կապիտալարժեքի մի մասի գոյաձևերն են), դրամակապիտալի, որի մասերը լոկ տարբեր ժամկետներում են ֆունկցիայի մեջ մտնում իրար հետևից։ Արտադրապրոցեսի հաջորդականության ընթացքում միշտ գոյանում է պահեստի դրամակապիտալ, որովհետև այսօր ստացվել են վճարումներ, այնինչ սրանցից յուր հերթին հատուցումներ պիտի կատարվեն մի ավելի ուշ ժամկետում միայն, այսօր ծախված են ավելի մեծ ապրանքամասսաներ, իսկ հետագա օրերում միայն պետք է դարձյալ գնվեն ավելի մեծ ապրանքամասսաներ, հետևաբար այս արանքներում շրջանառու կապիտալի մի մասը միշտ գոյություն է ունենում դրամաձևով։ Ընդհակառակը, պահեստաֆոնդը ոչ թե գործող կապիտալի, ավելի ճիշտ ոչ թե դրամակապիտալի մի բաղադրամասն է, այլ յուր կուտակման մի նախաստիճանում գտնվող կապիտալի, դեռ գործուն կապիտալի չփոխարկված հավելարժեքի մի բաղադրամասն է։ Սակայն ինքնըստինքյան հասկանալի է միանգամայն, որ կապիտալիստը նեղն ընկած ժամանակ ամենևին չի հարցնում, թե ի՛նչ նախանշված ֆունկցիաների համար է յուր ձեռին գտնված փողը, այլ ինչ որ ունի, գործ է ածում՝ յուր կապիտալի շրջապտույտի պրոցեսը չարժընթացքի մեջ պահելու նպատակով։ Օրինակի համար, Փ-ն մեր օրինակում = 422 £, Փ՛ = 500 £։ Եթե 422 £-անոց կապիտալի մի մասը գոյություն ունի իբրև վճարամիջոցների ու գնելամիջոցների ֆոնդ, որպես դրամապաշար, ապա այս հաշված է այն նկատառումով, թե նա անփոփոխ մնացած հանգամանքներում ամբողջովին է մտնում շրջապտույտի մեջ, այլև բավարար է սրա համար։ Իսկ պահեստաֆոնդը 78 £ հավելարժեքի մի մասն է. նա կարող է 422 £ արժեք ունեցող կապիտալի շրջապտույտի պրոցեսի մեջ մտնել այն չափով միայն, որչափով որ այս շրջապտույտը կատարվում է յուր անփոփոխ չմնացած հանգամանքներում. որովհետև նա կուտակման ֆոնդի մի մասն է է՝ այստեղ կերպակայում է առանց վերարտադրության մասշտաբի ընդլայնման։
Դրամակուտակման ֆոնդը ներթաքուն դրամակապիտալի գոյություն է արդեն, ուրեմն դրամի փոխարկումն է դրամակապիտալի։
Արտադրողական կապիտալի շրջապտույտի ընդհանրական ֆորմուլան, որն ընդգրկում է պարզ ու ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը, հետևյալն է.
<TABLE border = 0>
<TR>
<TD></TD>
<TD align=center>1</TD>
<TD></TD>
<TD></TD>
<TD align=center>2</TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD></TD>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD></TD>
<TD></TD>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD>Արտ ... </TD>
<TD>Ա՛—Փ՛.</TD>
<TD></TD>
<TD></TD>
<TD>Փ—Ա</TD>
<TD><<math>^{Աշ}_{Ամ}</math> ... Արտ (Արտ՛).</TD>
</TR>
</TABLE>
Եթե Արտ = Արտ, ապա 2)-ում Փ = Փ՛—փ. եթե Արտ =Արտ՛, ապա 2)-ում. Փ-ն ավելի մեծ է, քան Փ՛—փ այսինքն փ-ն ամբողջովին կամ թե մասամբ դրամակապիտալի է փոխարկվել։
Արտադրողական կապիտալի շրջապտույտն է այն ձևը, որով կլասիկ տնտեսագիտությունը քննում է արդյունաբերական կապիտալի շրջապտույտի պրոցեսը։
===ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՊՐԱՆՔԱԿԱՊԻՏԱԼԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ===
Ապրանքակապիտալի շրջապտույտի համար ընդհանրական ֆորմուլան այս է.
Ա՛—Փ՛—Ա ... Արտ ... Ա՛.
Ա՛-ն հանդես է գալիս ոչ միայն իբրև առաջվա երկու շրջապտույտի արդյունք, այլև որպես նրանց նախադրյալ, որովհետև այն, ինչ որ Փ—Ա է մի կապիտալի համար, արդեն յուր մեջ Ա՛—Փ՛ է պարփակում ուրիշի համար, որչավով որ հենց արտադրամիջոցների գոնե մեկ մասը յուր շրջապտույտի մեջ գտնվող ուրիշ անհատական կապիտալների ապրանքար-