Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 28 907 բայտ, 18:40, 16 Հուլիսի 2016
/* Գլուխ իներորդ. Մեծ Գետը */
[[Պատկեր:Anduin.jpg|300px|thumb|right]]
Ֆրոդոն արթնացավ անտառի բացատում: Նա և հայտնաբերեց, որ պառկած է արծաթագույն կեղևով բարձր ծառերի տակ ու խնամքով փաթաթված էր է վերմակով, բայց զգում : Նա գտնվում էր, որ այնուամենայնիվ քիչ մրսած էԱնդուինի արևմտյան ափին անտառի խաղաղ անկյունում: Բացատը շրջապատված էր բարձր ծառերով, իսկ ինչԻնչ-որ տեղ ներքևում աղմկում էր գետը: Քիչ հեռու Ջիմլին փոքրիկ օջախ էր վառել:
Նախաճաշելուց հետո ճամփորդներն իսկույն շարունակեցին ճանապարհը, սակայն ոչ ոք թիավարելու տրամադիր չէր, և մակույկները հանգիստ շարժվում էին հոսանքով: Առջևում, դեպի ուր էլ շրջվեին, նրանց մեծ վտանգ էր սպառնում: Նրանք ուրախ էին, որ Ժայռոտը հեռու է և չէին էլ շտապում հասնել՝ ոչ ոք չէր այրվում ժամ առաջ վտանգների մեջ ընկնելու ցանկությամբ: Արագորնը որոշեց չշտապեցնել նրանց: Նա միայն հետևում էր, որ լողան ամբողջ օրը՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որովհետև վախենում էր, որ մինչ իրենք հանգստանում են, Մորդորի Տիրակալը ձեռքերը ծալած նստած չէ:
Բայց ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը կասկածելի ոչինչ չպատահեց: Մերձափնյա անտառներն աստիճանաբար նոսրանում էին, իսկ երրորդ օրն առհասարակ չքացան: Արևելյան ափը ծածկվեց բլուրներով, որոնք տարածվում էին մինչև հորիզոն՝ տձև, գորշ ու բացարձակապես մեռյալ. ո՛չ թռչուն ու գազան, ո՛չ ծառ կամ թուփ, կամ գոնե ժայռեր: Ճամփորդները հասել էին Գորշ Շագանակագույն հարթավայրին, որը ձգվում էր Անդուինի երկայնքով Չարքանտառի հարավից մինչև Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մեռյալ Ճահիճները: Թշնամի՞ն էր թունավորել դրանք ինչ-որ կախարդանքով, բոսոր կրա՞կն էր այրել, թե՞ պատարազմն էր ավերել, ավերել՝ չգիտեր նույնիսկ Արագորնը: Դրանք ի սկզբանե մեռյալ ու ամյի են եղել:
Արևմտյան ափը, նույնպես անծառէր, բայց ծածկված էր խոտի կանաչ բծերով. երբեմն այն կորչում էր բարձր ու խիտ եղեգնուտովեղեգնուտի մեջ, որի մանուշակագույն-սև ավելները ցողունները տխուր ու խուլ խշշում էին քամուց: Երբ եղեգե պատը նոսրանում էր, Ֆրոդոն դրանց հետևում տեսնում էր հեռավոր անտառի շերտը և դեպի հեռուն տարածվող մարգագետիններ, իսկ դրանց հետևում՝ Մշուշապատ Լեռնաշղթայի սանդղաձև ուրվագծերը:
Եղեգնուտում դայլայլում էին թռչուններըԱփերին ոչ մի այլ կենդանի արարածներ չկային, բացի եղեգնուտում դայլայլող թռչուններից, որոնց, սակայն, ֆրեթե հնարավոր չէր նկատել: երբեմն գետի վրայով բադեր էին թռչում, իսկ մի անգամ ճամփորդները նույնիսկ կարապներ նկատեցին:
— Կարապնե՜ր,— բացականչեց ՍամըՍեմը,— ինչ մեծ են...
— Ու սև,— մռայլ ավելացրեց Արագորնը:
— Ի՜նչ հսկայական, պաղ ու մռայլ երկիր է,— դողալով ու կծկվելով քրթմնջաց Ֆրոդոն: — Ես կարծում էի, որ հարավում ուրախ է ու տաք, ամեն ինչ ծաղկում է, ձմեռ էլ չի լինում:...
— Մենք դեռ հարավում չենք,— արձագանքեց առարկեց Արագորնը: Հարավում՝ Ադուինի ստորին հոսանքներում և ծովափին— Մինչև Ծով դեռ շատ լիգեր կան: Այստեղ գարունը հանկարծակի է գալիս, ծառերի ծաղկելու ժամանակն իսկ մինչ այդ կարող է արդեննաև ձյուն տեղալ: Իսկ այ հարավում՝ Բելֆալասի ծոցում, իմ կարծիքով, այնտեղ տաք որտեղ թափվում է և Անդուինը, իսկապես ուրախէ ու տաք, եթե, իհարկե, հարավային երկրները խավարած չեն: Իսկ Բայց մենք դեռ հիմա միջին գոտում ենք՝ Ռոհանի հյուսիսային սահմանի մոտ, որն ընդամենը մի հարյուր լիգ է Հոբիթստանից հարավ: Այստեղ հիմա ձյուն էլ կարող Շուտով կհասնենք Լուսալիմի գետաբերանին, որը սկիզբ է գալառնում Ֆենգորնից: Ռոհանի հյուսիսային սահմանն անցնում է այդ գետով: Այս հողերը հռչակված են իրեն իրենց բերրիությամբ և առաջներում խիտ բնակեցված էին, բայց այժմ Անդուինի մոտ ոչ ոք չի ապրում, քանի որ նրա արևելյան ափերին սկսել են գայլդարձյակներ օրքեր երևալ: Դրանք թափառում են վիթխարի հորդաներով՝ իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանի շունչ և, և ասում են, որ վերջին ժամանակներս անցնում են գետը ու , ներխուժում Ռոհանև ձիերի ամբողջ երամակներ գողանում:
Սամն Սեմն անհանգիստ նայեց շուրջը: Առաջ, երբ նրանք լողում էին անտառի միջով, թվում էր, թե ափամերձ թավուտներից իրենց հետևում են Թշնամու լրտեսները, դե, իսկ հիմա, բաց տարածությունում իրեն բոլորովին անպաշտպան էր զգում: Հաջորդ երկու օրերին վտանգն սկսեցին զգալ բոլորը: Որոշեցին թիերով աշխատել և ավելի արագ շարժվել: Շուտով Անդուինը սկսեց լայնանալ: Ձախ ափով ձգվեցին երկար, քարքարոտ ծանծաղուտներ, սկսեցին հանդիպել ավազուտներ: Հարկավոր էր զգույշ լինել և հմտորեն թիավարել, որպեսզի չխրվեն ավազի մեջ: Շագանակագույն հաթավայրը վերածվեց հարթ, անգույն տափաստանի, որտեղ սուլում էր արևելյան քամին: Արևմտյան ափը ծածկվեց կոշտ խոտի փնջերով:  Ճամփորդները համարյա իրար հետ չէին խոսում՝ յուրաքանչյուրն իր սեփական խոհերով էր տարված: Ֆրոդոն մրսում ու հիշում էր Լորիենը՝ բացատներն ու շատրվանները, պայծառ արևն ու անտառը լվացող մեղմ անձրևները: Լեգոլասը մտքով հյուսիս էր տեղափոխվել. նա տեսնում էր ամառվա գիշեր, հաճարենու անտառներ, լսում աստղերի շողերից փայլփլող աղբյուրների քչքչոց և Չարքանտառի էլֆերի զրնգուն ձայները: Ջիմլին մտածում էր, թե որտեղից ալմաստ գտնի, մեծ, բայց ջրի կաթիլի պես թափանցիկ, որ Գալադրիելի ընծայի համար զարդատուփ պատրաստի. Մերին ու Փինը ջանում էին հասկանալ, թե իրենց ուղեկիցն ինչ մտահոգություն ունի՝ Բորոմիրը եղունգներն էր կրծոտում, ինչ-որ բան էր քրթմնջում, իսկ երբեմն թիավարում էր Արագորնի մակույկի մոտ ու շատ տարօրինակ նայում Ֆրոդոյին: Ինչ վերաբերում է Սեմին, նա արդեն նավակների մասին իր վերջնական կարծիքը կազմել էր: Այժմ նա ընդունում էր, որ դրանք, թերևս, այնքան էլ վտանգավոր չեն՝ ինչպես սովորեցրել էին իրեն դեռ փոքրուց, բայց ահավոր ձանձրալի են: Նա, պարապությունից հոգնած մակույկում կծկված, վհատ նայում էր միօրինակ ու տաղտկալի ափերին: Նրան նույնիսկ թիերը չէին վստահում, երբ հարկավոր էր լինում թիավարել: Վերջանում էր նավարկության չորորդ օրը, թանձրանում էր երեկոյան մշուշը: Սեմը հոգնած, սովորականի պես մեջքը ճկած նստել էր մակույկի քթին ու մեկ-մեկ հետ էր նայում: Նա անհամբերությամբ տենչում էր մակույկից դուրս գալ ու ոտքի տակ ամուր գետին զգալ: Հանկարծ ջրի մեջ ինչ-որ բան երևաց: Սկզբում Սեմն անտարբեր մնաց, բայց հետո ուղղվեց ու սկսեց աչքերը տրորել: Բայց այլևս ոչինչ չտեսավ: Այդ գիշեր նրանք գիշերեցին Գետի արևմտյան ափից քիչ հեռու գտնվող կղզյակում: Ընթրիքից հետո, վերմակի մեջ տաքուկ փաթաթվելով, Սեմը ննջող Ֆրոդոյին ասաց. — Էսօր, հանգստից էդպես մի երկու ժամ առաջ աչքիս ինչ-որ անհասկանալի բան երևաց... Իսկ այ հիմա մտածում եմ, կարող է բոլորովին էլ չի երևացել, այլ ճիշտ է եղել: — Վերջապես, թվացե՞լ է, թե չի թվացել,— հարցրեց Ֆրոդոն՝ իմանալով, որ Սեմը, միևնույնն է, չի խաղաղվի, մինչև իր պատմությունը չպատմի: — Դե կարգին պատմի՛ր, ի՞նչ ես տեսել: — Գերան,— խորհրդավոր շշնջաց Սեմը: — Բայց դե ոչ սովորական գերան, այլ կենդանի ու աչքերով: — Դե, գետում լիքը գերան է,— քաղցր հորանջելով արձագանքեց Ֆրոդոն,— իսկ ինչ վերաբերվում է աչքերին՝ վերջ տուր: Աչքեր ունեցող գերան նույնիսկ այստեղ չի լինում: — Էդ մեկը չէ, լինում է,— համառեց Սեմը: — Ես էլ մտածեցի, դե գերան է, էլի, գերանի նման լողում է իր համար Ջիմլիի մակույկի հետևից ու վերջ: Բայց դա հանկարծ սկսեց մեր հետևից հասնել: Այ էստեղ էլ աչքերը տեսա. փայլում են գերանի վրա երկու կրակի պես: Հետո տեսնում եմ այդ գերանը կենդանի է, որովհետև թաթեր ուներ, ոնց որ կարապինը, մենակ թե ավելի մեծ ու էդ թաթերով էր լողում: Մտածում եմ՝ էս ի՞նչ երազ է: Ու աչքերս տրորեցի: Իսկ գերանը նկատեց, որ ես շարժվեցի, ու մեռելի պես անշարժացավ՝ ո՛չ թաթ, ո՛չ աչք: Ես էլ մտածեցի, որ չարժե տագնապ բարձրացնել, որ էդ բոլորն ինձ քնահարամությունից թվացել է: Իսկ երբ շուռ եկա ու նայեցի ափին, ինձ թվաց, որ ինչ-որ գազան ջրից դուրս թռավ ու թաքնվեց սեզերի մեջ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր: — Համենայն դեպս երազ չէ,— ասաց Ֆրոդոն: — Այդ աչքերն ավելի շուտ էլ են երևացել: Ես դրանք տեսել եմ Մորիայում, հետո՝ Սևագետքում: Եվ մի անգամ այդպիսի աչքերով մի արարած Նիմրոդելի մոտի պահակակետում մագլցում էր մեր թալանը: Այն ժամանակ Հալդիրն էլ նկատեց: Իսկ հիշու՞մ ես, մեզ ինչ պատմեցին Մորիայից եկած օրքերին սպանած էլֆերը: — Ո՞նց չէ, հիշում եմ,— պատասխանեց Սեմը: — Ու պարոն Բիլբոյի պատմածներն էլ եմ հիշում: Եվ, իմ կարծիքով, գիտեմ, թե ով է մեզ հետապնդում: Գոլլումը, անիծված լինի դա... — Ես էլ եմ այդպես կարծում,— արձագանքեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով նա Մորիայում էր, երբ մենք այնտեղ մտանք, և արագ հայտնաբերեց մեր հետքը: Իսկ հիմա էլ հետևում է: Հույս ունեի, որ Լորիենում մեզ կկորցնի, բայց այդ չարագործն, ըստ երևույթին, թաքնվել է Արծաթաջրի ափին ու համբերատար սպասել: — Երևի՛,— տիրոջ հետ համաձայնեց Սեմը,— ուրեմն մեզ հարկավոր է խիստ զգույշ լինել... Թե չէ էդ լպրծուն չարագործի թաթերը չեն դողա, գաղտնի կգա ու կխեղդի մեզ: Հիմա արդեն չարժե Պանդուխտին արթնացնել: Դուք էլ քնեք, իսկ ես կհսկեմ: Էդ նրա համար, որ մակույկում ես միայն բեռ եմ, ցերեկն էլ քունս վատ չեմ առնի: — Բեռ-դիտորդ,— քմծիծաղեց Ֆրոդոն: — Լավ, ուրեմն դու կհսկես մինչև կեսգիշեր, իսկ հետո անպայման ինձ կարթնացնես՝ եթե ավելի շուտ ոչինչ տեղի չունենա: Կեսգիշերին Սեմն արթնացրեց տիրոջը և զեկուցեց, որ տագնապալի ոչինչ չի նկատել: — Կարծես թե ինչ-որ բան ճլմփաց գետում, իսկ հետո ափին էլ ինչ-որ բան խշխշաց, բայց թե դա, կարծում եմ, քամին էր ու ալիքները: Ֆրոդոն նստեց ու փաթաթվեց վերմակի մեջ: Բոլորը քնած էին: Ամեն ինչ խաղաղ էր, ժամանակը քնկոտ ու դանդաղ էր ընթանում: Հոբիթի աչքն արդեն կպչում էր... Հանկարծ մակույկի մոտ ճղոփյուն լսվեց, և ինչ-որ մեկը զգուշությամբ դուրս եկավ ջրից: Մակույկի կողքը բռնեց մի գունաթափ ձեռք, լողորդը ձգվեց, նայեց մակույկի ներսը և դանդաղ գլուխը շրջեց դեպի կղզյակը: Ֆրոդոն նստած էր ափին, ջրին շատ մոտ: Նա պարզ տեսավ երկու փայլուն աչքը և նույնիսկ եկվորի շունչը լսեց: Վեր թռավ, պատյանից հանեց Խայթը... Բայց փայլուն աչքերը վայրկենապես հանգան, ճողփյուն լսվեց, ու լողորդն անհետացավ: Իսկ Ֆրոդոյի կողքին արդեն կանգնած էր Արագորնը: — Ի՞նչ է պատահել,— շշնջոցով հարցրեց հոբիթին: — Գոլլումը,— կարճ պատասխանեց Ֆրոդոն: — Ուրեմն դու նրա մասին գիտե՞ս,— զարմացավ Արագորնը: — Նա մեր հետքերով գալիս էր Մորիայի քարաձավներով և հասավ մինչև Նիմրոդել: Իսկ հիմա կպել է գերանին ու հետևում է մեզ: Փորձել եմ բռնել, բայց ոչինչ չի ստացվել. աղվեսի նման ճարպիկ է ու օձաձկան պես լպրծուն: Մնում էր հուսալ, որ նավարկությանը չի դիմանա, բայց՝ դիմացավ. երևում է, փորձառու լողորդ է: Վաղը կփորձենք ավելի արագ լողալ: Պառկիր. ես կհսկեմ: Գուցե կարողանամ բռնել: Իսկ եթե չստացվի, կփորձենք նրանից հեռու լողալ, որովհետև ազատ վիճակում նա շատ վտանգավոր է՝ և ինքն է ընդունակ թիկունքից սպանել և հարկավոր դեպքում թշնամիների կարող է բերել: Այդ գիշեր Գոլլումն այլևս չերևաց: Այդ առավոտվանից սկսած ջոկատը կրկնապատկեց զգոնությունը, բայց մինչև նավարկության վերջը ոչ ոք այլևս Գոլլումին չտեսավ: Գուցե նա չէր մոտենում ճամփորդներին, գուցե պարզապես հետ էր մնացել: Պահապանները նավարկում էին առաջվանից արագ, և մինչև յոթերորդ օրը առանց որևէ իրադարձության: Բայց այժմ լողում էին հիմնականում գիշերը և մթնշաղին, իսկ ցերեկը թաքնվում էին ու հանգստանում: Եղանակն առաջվա պես սառն էր ու ամպամած, քամին մշտապես արևելքից էր փչում: Սակայն երեկոյան կողմ երկինքը մի քիչ պարզվեց, և ամպերի արանքներից աղոտ երևաց լուսնի արծաթե մահիկը: Հաջորդ օրն ամեն ինչ կտրուկ փոխվեց: Ափերը հանկարծակի բարձրացան ու պատվեցին ժայռերով: Երկու կողմերում վեր խոյացան կտրուկ քարափներ՝ ծածկած վայրի սալորենու և ալոճենու մացառուտներով: Բուսականությունից վերև ցածր, փշրվող ժայռեր էին ու բաղեղով պատված հողմահար գորշ սյուներ: Սկսվում էին Էմին Մուիլի բարձրավանդակի գորշ ժայռերը. ճամփորդները հասել էին Խլուտի հարավային ծայրամասին:  Ժայռերի գլխին շատ թռչուններ էին պտտվում: Ցերեկային հանգստի ժամանակ Արագորնն ափամերձ ժայռերի տակ պառկած ցրված նայում էր երկնքին ու մտորում, թե Գոլլումը կարո՞ղ էր Ջոկատի մասին հաղորդած լինել Թշնամու ծառաներին: Ավելի ուշ, երբ արևը մտավ ժայռերի հետևը, և Ջոկատը պատրատվեց ճանապարհ ընկնելու, հետքագետը հանկարծ երկնքում մի վիթխարի թռչուն տեսավ, որը, դանդաղ պտույտներ գործելով, թռչում էր դեպի հարավ: — Լեգոլա՜ս,— ձայն տվեց նա էլֆին,— քո կարծիքով դա արծիվ չէ՞:  — Արծիվ է,— վերև նայելով՝ ասաց էլֆը: — Կուզեի իմանալ, նա այստեղ ի՞նչ է անում: Չէ՞ որ արծիվները միայն սարերում են բնադրում: — Մինչև մութն ընկնելը տեղներիցս չենք շարժվի,— վճռականորեն հայտարարեց Արագորնը: Գիշերվա կողմ արևելյան քամին հանդարտվեց: Անդուինի վրա անթափանց խավար իջավ: Նվաղուն լուսինը հազիվ էր լուսավորում, և մշուշում խավար փայլփլում էին աստղերը: — Շարժվեցինք,— ասաց Արագորնը: — Այս վայրերը ես լավ չգիտեմ, քանի որ ջրով այս կողմերում չեմ ճանապարհորդել՝ համենայն դեպս նավակով երբեք չեմ իջել Սարն Գեբիր: Թեպետ, եթե իմ հաշվարկները ճիշտ են, այն դեռ հեռու է: Բայց վտանգավոր տեղեր՝ քարեր, ժայռոտ կղզիներ, կարող են և ավելի շուտ հանդիպել: Ուշադիր եղեք և շատ արագ մի թիավարեք: Սեմին նշանակեցին առաջ նայող: Մառախուղը ցրվեց, և վառ աստղերը կայծկլտացին գետի ջրում: Ծփացող ալիքների շողքը շլացնում էր աչքերը: Սեմն ուշադիր նայում էր մթության մեջ: Կեսգիշերն անց էր: Նավակները լողում էին հոսանքի կամքին մատնված՝ ճամփորդները չէին թիավարում: Անտեսանելի ափերի մոտ, ժայռերի մեջ, խուլ աղմկում էր ջուրը: Հանկարծ Սեմը ճչաց: Առջևում, մթության մեջ ինչ-որ սևություն երևաց. լսվեց սրընթաց հոսող ջրի քլթքլթոց: ճանապարհը փակելով, ափից ափ քարոտ ծանծաղուտի նեղ շերտ էր ձգվում: Հոսանքը կտրուկ ձախ թեքվելով, նավակները քշեց արևելյան ափ: Փրփրած ջուրը ոռնում էր ու քլթքլթում, այնտեղ, ուր նեղ հոսանքը զարնվում էր արևելյան ափի ժայռերին, սպիտակափրփուր հորձանուտներ էին: — Գիշերն այստեղով չենք անցնի,— գոռաց Բորոմիրը՝ փորձելով շրջվել: — Իսկ եթե սրանից հետո սահանքն է սկսվում, ապա ցերեկն էլ չենք անցնի՝ Սարն Գեբիրը ոչ մի նավակ չի անցնի: — Հետ թիավարեք, հե՛տ, հե՛տ... — կտրուկ շրջվելով գոռաց Արագորնը: Նա ամբողջ ուժով հակվեց թիերի վրա: — Հաշիվներիս մեջ սխալվեցի,— ասաց Ֆրոդոյին: — Մենք մոտեցել ենք Սարն Գեբիրին: Անդուինն ավելի արագ է հոսում, քան ես կարծում էի: Ճամփորդները մեծ դժվարությամբ էին թիավարում հոսանքին հակառակ: Ջուրը շարունակ նրանց արևելյան աջ ափ էր քշում, որը չարագույժ ու սև պատի պես կախվել էր նավակների գլխին: — Հապա բոլորս միասին, արա՛գ,— գոռաց Բորոմիրը: — կարող ենք խրվել ծանծաղուտն ու շրջվել: Ֆրոդոն զգաց, որ մակույկի տակը ճանկռոտում են ափամերձ ծանծաղուտի քարերը: Իսկ հետո գետի խուլ մռնչոցի մեջ սուր սուլոց լսվեց, և ափից ճամփորդների վրա նետեր թռան: Մեկը ծակեց Արագորնի գլխանոցը, մյուսը կտցեց Ֆրոդոյին և զրնգալով ետ թռավ միթրիլե օղազրահից, երրորդը ճեղքեց Մերիի թին: Սեմին թվաց, որ ինքը տեսնում է նետաձիգների սև ուրվագծերը մուգ ժայռերի վրա: Արևելյան ափը շատ մոտիկ էր: — Ի՜րչ...— էլֆերեն գոռաց Լեգոլասը: — Օրքե՜րը,— տագնապահար բացականչեց Ջիմլին: — Գոլլումի ձեռքի գործն է,— քրթմնջաց Սեմը,— դրանց ուրիշ բերող չկա: — Թող սատկի այդ երիցս անիծյալ չարագործը... Անդուինն էլ է դրանց կողմից՝ մի գլուխ քաշում է արևելյան ափ... Ճամփորդները որքան ուժ ունեին թիավարում էին: Նետերը թռչում էին նրանց գլխավերևով, մեկ-մեկ էլ խուլ ճողփյունով ջուրն էին պատռում: Սակայն հարձակում չեղավ: Ճիշտ է, գիշերը մութ էր, բայց օրքերը մթության մեջ հիանալի տեսնում են, և աստղերի լույսն էլ էր նրանց բավական: Փրկեցին լորիենյան թիկնոցները, թե չէ նրանց վիճակը վատ կլիներ: Մակույկները դանդաղ հետ էին լողում: Շուտով հոսանքի ճնշումը թուլացավ, և արևելյան ափի ժայռերը կուլ գնացին մթությանը: Ճամփորդներն արագ շրջվեցին հոսանքի ուղղությամբ և ամբողջ ուժով թիավարեցին դեպի արևմտյան ափը: Այնտեղ, թփուտների ճյուղերի տակ քողարկվելով, վերջապես թիերը թողեցին ու շունչ առան: Լեգոլասը կապարճից նետ հանեց, աստիճանանման ժայռեով քիչ բարձրացավ վերև, աղեղը ձգեց ու նայեց գետից այն կողմ: Սակայն ոչինչ զանազանել չկարողացավ: Օրքերի ճիչերն աստիճանաբար լռեցին:  Ֆրոդոն ներքևից նայեց էլֆին. վերջինս դեռ անշարժ կանգնած սպասում էր: Էլֆի գլխավերևում իրար աչքով էին անում պայծառ աստղերը, բայց հարավից սև ամպեր էին մոտենում, և աստղերը մեկը մյուսի հետևից խամրում էին: Հանկարծ բոլորին սարսափ պատեց: — Օ՜ Էլբերեթ Գիլթոնիել,— երկնքին նայելով՝ շշնջաց Լեգոլասը: Հարավից շարժվող ամպերից առաջ անցնելով՝ ճամփորդներին էր մոտենում մի թևավոր վիթխարի ստվեր: Անդուինի մյուս ափից ուրախ վայնասուն լսվեց: Ֆրոդոն սահմռկեցուցիչ սարսափից քարացավ և հանկարծ հիշեց սառը դաշույնը, որ Թխպամածում փայլատակեց իր աչքերի առջև: Հոբիթի ուսը սառույց կտրեց: Նա ուժահատ կծկվեց ու աչքերը փակեց: Լորիենյան աղեղի լարը զրնգաց: Նետը սուլոցով երկինք խոյացավ: Թևավոր ստվերը ջղաձգորեն ցնցվեց և խռպոտ ճչոցով անհետացավ Անդուինի այն կողմում: Երկնքում նորից աստղերը փայլեցին: Արևելյան ափին վայնասունը լռեց: Սև լռությունը ոչինչ չէր վրդովվում:  Հանգստանալով,ճամփորդները նորից նավարկեցին հոսանքն ի վեր: Շուտով մի ոչ մեծ խորշ հանդիպեց: Ափին ջրի վրա կախված մի քանի ծառ կային, բայց դրանց հետևում կտրուկ ժայռեր էին սկսվում: Նրանք մտան խորշը, լողացին դեպի ափ ու որոշեցին մինչև լուսաբաց մնալ այնտեղ: Նույնիսկ ամենափոքրիկ խարույկը կարող էր մատնել, դրա համար էլ բավարարվեցին էլֆական բլիթներով: — Փառք քեզ, լորիենյան աղեղ և չարքանտառային էլֆի անվրեպ աչք,— բլիթները ծամելուց հետո բացականչեց Ջիմլին: — Հիանալի նետահարում էր, բարեկամս... — Ես այդպես էլ չհասկացա, թե ում նետահարեցի,— ասաց Լեգոլասը: — Ես էլ չհասկացա, թե ով էր թռչում դեպի մեզ, բայց նրա հետ մոտակա հանդիպումն ինձ չէր ուրախացնում,— խոստովանեց Ջիմլին: — Չգիտես ինչու, հանկարծ Մորիան հիշեցի... — Թզուկը զգուշավոր շուրջը նայեց,— և Բալրոգին,— փսփսալով վերջացրեց նա: — Դա Բալրոգը չէր,— առարկեց Ֆրոդոն: Նա դեռ չէր հասցրել տաքանալ և ամբողջ մարմնով դողում էր: — Բալրոգը շիկացած ամպի է նման: Իսկ նա, ում Լեգոլասը նետահարեց... շնչեց ինձ վրա... և գերեզմանային պաղ փչեց: Ինձ թվաց... — բայց հոբիթը լռեց ու այլևս չշարունակեց: — Ի՞նչ թվաց քեզ,— մակույկի կողի վրայով թեքվելով, հարցրեց Բորոմիրը: — Դե միայն թվաց,— խուսափեց Ֆրոդոն,— այնպես որ այդ մասին խոսելու հարկ չկա: Իսկ այ օրքերն ընկճվեցին, երբ Լեգոլասը խոցեց նրանց դաշնակցին: — Ընկճվեցին ու կատաղեցին,— ճշտեց Արագորնը: — Բայց ուր են հիմա նրանք և ինչ կձեռնարկեն հետագայում, մենք, ցավոք, չգիտենք: Այս գիշեր քնել չենք կարողանա: Հիմա մեզ թաքցնում է խավարը, բայց չենք կարող իմանալ, թե ինչ կկատարվի առավոտյան, երբ լույսը բացվի: Զենքերը ձեռքներիցդ չգցեք: Սեմը տարակուսանքով զննում էր երկինքը: — Տարօրինակ բան է,— ասաց նա Ֆրոդոյին: — Լուսինը կասես թե ամեն տեղ էլ նույնն է՝ ինչ էստեղ, ինչ Խլուտում, ինչ մեզ մոտ՝ Հոբիթստանում: Իսկ ա՜յ, դուրս է գալիս, որ Լորիենում ուրիշ լուսին է, իրենց սեփականն է, կամ էլ ես ժամանակը խառնել եմ: Հիշու՞մ եք, երբ մենք էլֆերի մոտ էինք և առաջին գիշերը քնեցինք թալանի վրա, լուսինը փոքրանում էր ու մնում էր ապրելու շաբաթից ոչ ավելի: Մենք Լորիենից դուրս ենք եկել յոթ օր առաջ: Երեկ նայում եմ ու՝ այ քեզ բան, երկինք է մագլցում ջահել լուսինը, նոր ծնված: Ուրեմն դուրս է գալիս, ժամանակը տեղում կանգնա՞ծ էր... Հո մենք երեսուն օր չե՞նք մնացել էլֆերի մոտ... — Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց Ֆրոդոն: — Հնարավոր է, նրանց մոտ իսկապես ժամանակը կանգնած է: Գուցե Լորիենում ընկնում ես մի ժամանակ, որը վաղուց անցե՞լ է: Իսկ երբ Արծաթաջուրը վերջացավ ու սկսեց Անդուինը, մենք նորից վերադարձանք մեր ժամանակը: Ի դեպ, Քարաս Գալաթհոնում ես լուսին չեմ հիշում՝ միայն աստղեր, իսկ ցերեկը՝ արև:  — Ժամանակն այնտեղ ինչպես ամենուր է,— լսվեց Լեգոլասի ձայնը: — Ուղղակի այս աշխարհի բնակիչները տարբեր վայրերում տարբեր կերպ են մեծանում, ծերանում ու փոխվում: Էլֆերի համար էլ աշխարհը նույն է կերպ է ընթանում, ինչ որ բոլորի համար, այն միակ տարբերությամբ, որ մեզ համար այն միաժամանակ և՛ գլխապատառ սլանում է, և՛ խխունջի պես սողում: Թվում է, թե գլխապատառ սլանում է այն պատճառով, որ մենք ինքներս չենք փոխվում, իսկ մնացածները սրընթաց գալիս են ու գնում: Իսկ սողում է՝ որովհետև մենք չենք հաշվում տարիները, դրանց հաշիվը մեզ համար կարևոր չէ: Մեզ համար տարվա եղանակները թեթև ծփանք են երկար-երկար գետի մակերևույթին: Եվ այնուամենայնիվ այս արևի տակ բոլորն էլ ծերանում են, ամեն մեկն իր հերթին: — Բայց Լորիենում ծերանում են շատ ավելի դանդաղ,— ասաց Ֆրոդոն: — Այնտեղ տարածվում է տիրուհու իշխանությունը: Քարաս Գալաթհոնում ժամանակն այնուամենայնիվ ընթանում է, բայց այն իշխանություն չունի էլֆերի վրա, և ժամերը թռչում են, ինչպես վայրկյանները: Նենիայի Տիրուհու զորությունը մեծ է... — Լորիենի սահմաններից դուրս Նենիայի մասին չի կարելի խոսել նույնիսկ ամենամոտիկ բարեկամների հետ,— ընհատեց Արագորնը: Սեմին նայելով՝ նա կարճ բացատրեց. — մինչ մենք ապրում էինք Լորիենում, լուսինը բոլորեց, նորից ծնվեց ու կրկին բոլորեց: Օրերի հաշիվը խառնել ես. Ժամանակը չես կանգնեցնի: Երեսուն օր մենք հյուր ենք եղել էլֆերի մոտ: Միջերկիրը կաշկանդող ձմեռը վերջանում է: Սկսվում է վերջին հույսի գարունը: Համր ձգվում էին գիշերային ժամերը: Հեռվում միալար աղմկում էր սահանքը: Գետից այն կողմ թշնամական լռություն էր ծվարում: Հարավից եկող թանձր ամպերը թաց ծածկոցի նման իջել էին Անդուինի վրա: Անդուինի խավարը տաք էր ու խոնավ: Ճյուղերին, մթության մեջ աղոտ փայլելով, կախվել էին մանր կաթիլների ուլունքաշարերը:
==== Գլուխ տասը․ Պառակտում ====
Վստահելի
1342
edits