Changes
— Ես հիմա հիշում եմ մի հանգամանք, որ ինքս էլ բոլորովին մոռացել էի, բայց այն ժամանակ դա այնքա՜ն անորոշ էր ինձ համար, իսկ հիմա...
Եվ Ալյոշան, ինքն էլ հայտնապես հենց հիմա՛, հենց նոր այդ միտքը կռահելով, փութեռանդորեն սկսեց վերհիշել, թե ինչպես Միտյայի հետ իր վերջին տեսակցության ժամանակ, այն երեկո, ծառի մոտ, վանքի ճանապարհին, Միտյան կուրծքն էր ծեծել, «կրծքի վերի մասը», և մի քանի անգամ կրկնել էր, որ ինքը իր պատիվը վերականգնելու մի միջոց ունի, և որ այդ միջոցը այստեղ է ահա, ա՛յ այստեղ, իր կրծքի վրա... «Ես այն ժամանակ մտածեցի, որ նա, իր կուրծքը ծեծելով, խոսում է իր սրտի մասին,— շարունակեց Ալյոշան,— ուզում է ասել, որ իր սրտում կարող էր ուժ գտնել՝ ազատվելու համար ինչ֊որ մի ահավոր անպատվությունից, որ սպառնում էր նրան, և որի մասին չհամարձակվեց խոստովանել մինչև իսկ ի՛մ աոաջ։ առաջ։ Խոստովանում եմ, ես այն ժամանակ հենց մտածեցի, որ նա մեր հոր մասին է ասում և անպատվություն է համարում այն միտքը, թե կգնա ու մի դաժան բան կանի հորը, և դողում է այդ մտքից, այնինչ հենց նույն պահին նա կարծես մի բան էր ցույց տալիս իր կրծքի վրա, այնպես որ, հիշում եմ, հենց նույն պահին էլ իմ մտքով անցավ, որ սիրտը կրծքի այդ կողմը չի գտնվում, այլ ավելի ներքև, իսկ նա խփում է շատ ավելի վեր, ահա այստեղ, վզից անմիջապես ցած, և անընդհատ այդ տեղն է ցույց տալիս։ Իմ մտածածն այն ժամանակ հիմար բան թվաց ինձ, բայց նա գուցե ցույց էր տալիս հենց այդ լաթե քսակը, որի մեջ կարված էր այդ հազար հինգ հարյուր ռուբլին...»։
— Հենց այդպե՛ս է,— գոչեց հանկարծ Միտյան տեղից։— Ճիշտ է, Ալյոշա, այդպես է, ես այն ժամանակ էլ դրա՛ն էի խփում բռունցքով։
— Այս օրիորդը, ա՜յ այս Կատերինա Իվանովնան։ Իր տունը կանչեց ինձ այն ժամանակ, շոկոլադ հյուրասիրեց, հրապուրել ուզեց։ Նրա մեջ իսկական ամոթ ասված բանը շա՛տ քիչ է, ա՛յ ասեմ ձեզ...
Այստեղ արդեն նախագահը խստորեն ընդհատեց նրան, խնդրելով, որ չափավորի իր արտահայտությունները։ Բայց խադոտ խանդոտ կնոջ սիրտը բռնկվել էր արդեն, նա պատրաստ էր թեկուզ անդունդ նետվելու...
— Ձերբակալության ժամանակ, Մոկրոեում,— հարցրեց դատախազը վերհիշելով,— բոլորը տեսան ու լսեցին, թե ինչպես դուք դուրս վազեցիք մյուս սենյակից ու գոռացիք. «Ես եմ ամեն ինչում մեղավորը, միասին աքսոր կգնանք»։ Ուրեմն այդ րոպեին դո՞ւք էլ վստահ էիք արդեն, որ նա հայրասպան է։
=== V։ Անականկալ աղետը ===
Նշեմ, որ նրան դեռ Ալյոշայից առաջ էին կանչել։ Բայg Բայց դատական կատարածուն այն ժամանակ զեկուցել էր նախագահին, որ անակնկալ տկարության կամ մի տեսակ նոպայի հետևանքով՝ վկան չի կարող այդ րոպեին ներկայանալ, բայց հենց որ լավ զգա իրեն, պատրաստ է որևէ րոպե տալ իր վկայությունը։ Բայց կարծես թե ոչ ոք չէր լսել այդ բանը, հետո միայն իմացան։ Առաջին րոպեին համարյա աննկատելի անցավ նրա երևալը, գլխավոր վկաները, հատկապես երկու մրցակից կանայք, հարցաքննվել էին արդեն, մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարված էր առայժմ։ Հասարակության մեջ նույնիսկ հոգնածություն էր զգացվում։ Դեռ պետք է հարցաքննվեին մի քանի վկաներ, որոնք հավանաբար ոչ մի առանձին բան չէին կարող հայտնել այն բոլոր ցուցմունքներից հետո, որ արդեն տրվել էին։ Իսկ ժամանակն անցնում էր։ Իվան Ֆյոդորովիչը մի տեսակ զարմանալիորեն դանդաղ մոտեցավ, ոչ ոքի չնայելով ու նույնիսկ գլուխը հակած, կարծես խոժոռադեմ խորհրդածելով մի բանի մասին։ Անթերի էր հագնվել, բայց նրա դեմքը ցավագին տպավորություն թողեց, գոնե ինձ վրա. կարծես հողի շունչն էր դիպել այդ դեմքին, մեռնող մարդու դեմքի էր նման։ Աչքերը պղտոր էին, բարձրացրեց հայացքը և դանդաղորեն նայեց ամբողջշ ամբողջ դահլիճին։ Ալյոշան հանկարծ վեր թռավ աթոռից ու տնքաց՝ ա՜խ։ Հիշում եմ այդ բանը։ Բայց դա էլ համարյա ոչ ոք չնկատեց։
Նախագահը սկսեց ասել նրան, թե նա վկայություն է տալիս առանց երդում ընդունելու, թե կարող է պատասխանել կամ լուռ մնալ, բայց թե անշուշտ բոլոր ցուցմունքները պետք է խղճմտանքով տրվեն և այլն, և այլն։ Իվան Ֆյոդորովիչը լսում էր ու պղտոր հայացքով նայում նրան։ Բայց հանկարծ նրա դեմքի վրա մի ժպիտ սկսեց տարածվել դանդաղորեն, և հենց որ նախագահը, զարմացած նայելով նրան, վերջացրեց իր խոսքը, Իվան Ֆյոդորովիչը հանկարծ ծիծաղեց։
Դահլիճում լռություն տիրեց, կարծես զգացին, որ մի բան կա։ Նախագահը սկսեց անհանգստանալ։
— Դուք... դեռ գուցե այնքան էլ առողշ առողջ չե՞ք,— ասաց նա և աչքերով փնտրեց դատական կատարածուին։
— Մի՛ անհանգստացեք, ձերդ գերազանցություն, ես բավական առողջ եմ և կարող եմ մի հետաքրքրական բան ասել ձեզ,— պատասխանեց հանկարծ Իվան Ֆյոդորովիչը՝ կատարելապես հանգիստ ու հարգալից։
— Դուք մի որևէ հատուկ ծանուցո՞ւմ ունեք ներկայացնելու,— շարունակեց նախագահը դեռ անվստահությամբ։
Իվան Ֆյոդորովիչը հայացքն իջեցրեց, հապաղեց մի քանի վայրկյան, հետո գլուխը նարից նորից բարձրացրեց ու պատասխանեց մի տեսակ կակազելով.
— Չէ... չունեմ։ Ոչ մի առանձնահատուկ բան չունեմ։
Սկսեցին հարցեր առաջարկել։ Նա պատասխանում էր մի տեսակ խիստ դժկամորեն, չափից ավելի կարճ, նույնիսկ մի տեսակ զզվանքով, որն ավելի ու ավելի էր աճում, թեև պատասխաններն այնուամենայնիվ խելամիտ էին։ Շատ հարցերից հրաժարվեց, պատճառաբանելով, թե չգիտե։ Հոր և Դմիտրի Ֆյոդորովիչի հաշիվների մաաին մասին ոչինչ չէր իմանում։ «Չեմ էլ զբաղվել դրանով»,— ասաց նա։ Մեղադրյալից լսել էր սպառնալիքներ, թե կսպանի հորը. հորը։ Ծրարի մեջ դրված փողի մաաին մասին լսել էր Սմերդյակովից...
— Անընդհատ նույն բանը,— ընդհատեց հանկարծ հոգնած երևույթով։— Ես ոչ մի հատուկ բան չեմ կարող հաղորդել դատարանին։
— Ո՞վ է ձեր վկան։
— Պո՜չ ունի, ձերդ գերազանցություն, անվայել բան կլինի։ Le diable n’existe point!<ref>Սատանան բնավ էլ գոյություն չունի (ֆրանս.)։</ref> Ուշադրություն մի՛ դարձրեք, անպետք, չնչին մի սատանա է,— ավելացրեց նա, հանկարծ դադարելով ծիծաղել և կարծես խորհրդապահորեն խոսելով,— այստեղ է նա անկասկած, մի որևէ անկյունում, ա՛յ այն իրեղեն ապացույցների սեղանի տակ, էլ ո՞ւր պետք է նստի, եթե ոչ այնտեղ։ Հասկանո՞ւմ եք, լսեցեք ինձ. ես նրան ասացի՝ չեմ ուզում լռել, իսկ նա երկրաբանական հեղաշրջման մասին սկսեց... հիմարությո՜ւն։ Է՛հ, ազատեցեք ճիվաղին... Նա սկսել է օրհներգել, դե որովհետև հե՜շտ է նրա համար։ Միևնույնն է, թե հարբած սրիկան սկսի բղավել ինչպե՜ս «Վանկան գնաց Պիտեր», իսկ ես երկու վայրկյանի ցնծության համար կվադրիլիոն անգամ կվադրիլիոն կտայի։ Դուք չգիտե՜ք ինձ։ Օ՜, ինչ հիմար բան է ձեր այս ամբողջ արածը։ Դե՛հ, վերցրեք ինձ նրա փոխարեն։ Հո իզուր չեմ եկել... Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան հիմար է ամեն ինչ, ծայրից ծայր...
Եվ նա նորից սկսեց դանդաղ ու կարծես մտախոհ նայել շուրջը՝ դահլիճին։ Բայց բոլորն սկսել էին արդեն իրար անցնել։ Ալյոշան իր տեղից վազեց նրա մոտ, բայց դատական կատարածուն արդեն բռնել էր Իվան Ֆյոդորովիչի ձեռքը։
Դահլիճն իրար անցավ։ Ամեն ինչ կարգով չեմ հիշում, ինքս էլ հուզված էի և չէի կարող հետևել։ Միայն գիտեմ, որ հետո, երբ արդեն ամեն ինչ խաղաղվել էր և բոլորը հասկացել էին խնդիրը, դատական կատարածուն մի լավ հանդիմանություն ստացավ, թեև նա հիմնավորապես բացատրեց, որ վկան միշտ էլ առողջ էր, և երբ մի ժամ առաջ թեթև անհանգստություն էր զգացել բժիշկը նայել էր նրան, իսկ մինչև դահլիճ մտնելը միշտ էլ խելքը գլխին էր խոսում, այնպես որ անկարելի էր մի որևէ բան նախատեսել, և ընդհակառակը, ինքն էր պնդում և անպայման ուզում էր վկայություն տալ։ Բայց հազիվ էին գեթ մի քիչ խաղաղվել և ուշքի եկել, երբ այդ տեսարանին անմիջապես հաջորդեց մի ուրիշը. Կատերինա Իվանովնան հիստերիկ նոպա ունեցավ։ Նա սկսեց բարձրաձայն ճչալով հեծկլտալ, բայց չէր ուզում գնալ դահլիճից, մաքառում էր, աղաչում, որ իրեն դուրս չտանեն, և հանկարծ գոռաց նախագահին.
— Ես պետք է մի ցուցմունք էլ հայտնեմ ձեզ, անմիջապես... անմիջապե՞ս... Ահա՛ մի փաստաթուղթ, նամա՜կ... վերցրե՛ք, կարդացե՛ք, շո՛ւտ, շո՛ւտ։ Այս հրեշի՜ նամակն է, ահա ա՛յս, ա՛յս,— ցույց տվեց նա Միտյային։— Նա՛ է սպանել իր հորը, կտեսնեք հիմա, նա ինձ գրո՜ւմ է, թե ինչպես է սպանելու հորը։ Իսկ մյուսը հիվանդ է, հիհա՜նդհիվա՜նդ, տենդի մեջ է նա։ Երե՜ք օր է արդեն տեսնում եմ, որ տենդի մեջ է։
Այսպես գոռգոռում էր նա, իրեն կորցրած։ Դատական կատարածուն վերցրեց այն թուղթը, որ նա մեկնում էր նախագահին, իսկ Կատերինա Իվանովնան, ընկնելով աթոռին ու դեմքը ծածկելով, սկսեց ջղաձգորեն ու անձայն հեծկլտալ, ոտից գլուխ ցնցվելով ու խեղդելով ամենափոքր տնքոցն անգամ՝ այն վախից, թե իրեն դահլիճից դուրս կհանեն։ Նրա հանձնած թուղթը հենց այն նամակն էր, որ Միտյան գրել էր «Մայր քաղաք» գինետնից, և որ Իվան Ֆյոդորովիչը «մաթեմատիկական» կարևորություն ունեցող փասաաթուղթ էր կոչել։ Ավա՜ղ, հենց այդ մաթեմատիկական նշանակությունն էլ տրվեց դրան, և եթե չլիներ այդ նամակը՝ գուցե և Միտյան չէր կործանվի, կամ էլ գոնե այդքա՜ն ահավոր չէր լինի նրա կործանումը։ Կրկնում եմ, դժվար էր հետևել մանրամասնություններին։ Հիմա էլ այդ ամբողջը իմ աչքին պատկերանում է այնպիսի՜ խառնաշփոթության մեջ։ Երևի նախագահն իսկույն ևեթ նոր փաստաթուղթը ցույց տվեց դատավորներին, դատախազին, դատապաշտպանին, ատենակալներին։ Հիշում եմ միայն, թե ինչպես սկսեցին վկային հարցեր տալ։ Երբ նախագահը մեղմորեն դիմեց նրան այն հարցով, թե հանգստացե՞լ է նա արդյոք, Կատերինա Իվանովնան թափով բացականչեց.
— Պատրաստ եմ, պատրա՜ստ։ Կատարելապես ի վիճակի եմ պատասխանելու ձեզ,— ավելացրեց նա, երևի դեռ սոսկալի վախենալով, որ այս կամ այն պատճառով չեն լսի իր վկայությունը։ Խնդրեցին, ոը բացատրի ավելի մանրամասնորեն՝ ի՞նչ նամակ է դա, և ի՞նչ պայմաններում է ստացել։
— Հենց ոճրագործության նախորդ օրը ստացա, իսկ նա գրել է դրանից էլ մի օր առաջ, գինետանը, ուրեմն իր ոճիրը գործելուց երկու օր առաջ, նայեցե՜ք, ինչ֊որ հաշվեթղթի վրա է գրվել նամակը, — գոռաց նա շնչասպառ։ —Նա այն ժամանակ ատում էր ինձ, որովհետև ի՛նքը ստոր բան էր արել ու գնացել այդ արարածի ետևից... և մեկ էլ որովհետև այդ երեք հազար ռուբլին էր ինձ պարտք... Օ՜, իրեն անարգված էր զգում այդ երեք հազարի համար, հենց ի՛ր իսկ ստորության երեսից։ Այդ երեք հազարը ահա թե ինչպես եղավ, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ՝ լսեցեք ինձ։ Իր հորը սպանելուց երեք շաբաթ առաջ մի առավոտ նա եկավ ինձ մոտ։ Ես գիտեի, որ փող է պետք նրան, և գիտեի, թե ինչու, այո, այո, հենց այս արարածին գայթակղեցնելու և հետը տանելու համար։ Գիտեի այն ժամանակ, որ արդեն դավաճանել է և ուզում է լքել ինձ. ես ի՛նքս տվեցի նրան այդ փողը, ի՛նքս աոաչարկեցի՝ առաջարկեցի՝ իբր թե քրոջս ուղարկելու համար, Մոսկվա։ Եվ երբ տալիս էի, նայեցի երեսին ու ասացի, որ կարող է ուզած ժամանակ ուղարկել, «թեկուզ և մի ամիս հետո»։ Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էր չհասկանալ, որ ուղղակի ասում էի իր երեսին. «Քեզ փող է պետք, որ դավաճանես ինձ այդ արարածի հետ, դե ուրեմն ահա՛ քեզ այդ փողը, ի՛նքս եմ տալիս, վերցրո՛ւ, եթե այնքա՜ն անազնիվ ես, որ կարող ես վերցնել...»։ Ես ուզում էի նրա դիմակը պատռել, և ի՞նչ։ Վերցրեց, վերցրե՜ց փողը և տարավ, ծախսեց այո այդ արարածի հետ այնտեղ, մի գիշերվա մեջ... բայց նա հասկացավ, հասկացա՜վ, որ ես ամեն ինչ գիտեմ։ Հավատացնում եմ ձեզ, հասկացավ նաև, որ ես այդ փողը տալով փորձում եմ նրան պարզապես՝ արդյոք այնքա՞ն անազնիվ կլինի, որ վերցնի փողը ինձնից։ Նայում էի աչքերին, ինքն էլ իմ աչքերին էր նայում ու ամեն ինչ հասկանում էր, ամե՜ն ինչ հասկանում էր, և վերցրեց, վերցրե՜ց ու տարավ իմ փողը։
— Ճի՛շտ է, Կատյա,— բղավեց հանկարծ Միտյան,— աչքերիդ նայում և հասկանում էի, որ անպատվում ես ինձ, բայց վերցրի՛ փողը։ Արհամաբհեցե՛ք Արհամարհեցե՛ք ինձ նման սրիկային, արհամարհեցե՜ք բոլորդ, արժանի եմ դրան։
— Մեղադրյա՛լ,— գոչեց նախագահը,— մի խոսք ևս, և կհրամայեմ դուրս հանել ձեզ այստեղից։
Իհարկե, նախագահն ու դատախազը հանգստացնում էին նրան։ Համոզված եմ՝ գուցե նույնիսկ ամոթ էին զգում նրանք բոլորն էլ, որ այդպես օգտվում են նրա մոլեգնությունից և այդպիսի խոստովանություններ են լսում։ Հիշում եմ՝ լսեցի, թե ինչպես նրանք ասում էին Կատյային. «Հասկանում ենք, թե որքան ծանր է ձեզ համար, հավատացեք, մենք կարող ենք զգալ և այլն, և այլն, բայց, այնուամենայնիվ, հիստերիկ ցնորամտության մեջ ընկած կնոջ բերանից ցուցմունքներ քաղեցին։ Վերջապես Կատյան, այն արտակարգ հստակությամբ, որ այդպիսի լարված վիճակում անգամ երևում է հաճախ, թեև մի վայրկյան, նկարագրեց, թե ինչպես Իվան Ֆյոդորովիչը ամբողջ այս երկու ամսվա ընթացքում համարյա խելքն էր կորցնում, որ փրկի «հրեշին ու մարդասպանին», այսինքն իր եղբորը։
— Տանջո՜ւմ էր իրեն,— բացականչեց Կատյան,— անընդհատ ուզում էր փոքրացնել իր եղբոր հանցանքը, խոստովանելով ինձ, որ ինքն էլ չէր սիրում հորը և գուցե ինքն էլ նրա մահն էր ցանկանում։ Օ՜, ինչ խորո՜ւնկ խիղճ է, խորո՜ւնկ։ Տանջեց իրեն իր խղճով։ Ամեն ինչ հայտնում էր ինձ, ամե՜ն ինչ, գալիս էր մոտս և ամեն օր խոսում էր ինձ հետ՝ որպես իր միակ բարեկամի։ Ես պատիվն ունեմ նրա միակ բարեկամը լինելու,— բացականչեց նա հանկարծ, ասես մի տեսակ մարտահրավեր կարդալով, և աչքերը փայլատակեցին։— Երկու անգամ գնաց Սմերդյակովի մոտ։ Մի օր եկավ ու ասաց ինձ՝ եթե եղբայրս չէ սպանողը, այլ Սմերդյակովը (որովհետև այստեղ բոլորն էլ տարածեցին այն առասպելը, թե Սմերդյակովն է սպանել), ուրեմն գուցե ես էլ մեղավոր եմ, որովհետև Սմերդյակովը գիտեր, որ ես չեմ սիրում հորս, և գուցե մտածել է, թե հորս մահն եմ ցանկանում։ Այն ժամանակ ես հանեցի այդ նամակը և ցույց տվեցի, և նա արդեն լրիվ համոզվեց, որ եղբայրն է սպանել և արդեն ուղղակի շանթահար եղավ։ Չէ՜ր կարողանում հանդուրժել, որ իր հարազատ եղբայրը հայրասպան է։ Դեռ մի շաբաթ առաջ ես տեսա, որ նա հիվանդանում է դրա պատճառով։ Վերջին օրերս նստում էր ինձ մոտ ու զառանցում։ Տեսնում էի, որ խելագարվում է։ Քայլում ու զառանցում էր, մարդիկ փողոցներում են տեսել այդ բանը։ Մոսկվայից եկած բժիշկն իմ խնդրանքով քննեց նրան երկու օր առաջ և ասաց ինձ, որ տենդախտ է սպաոնոլմ սպառնում նրան՝ սրա՛ երեսից ամբողջ, այս հրեշի՜ երեսից։ Իսկ երեկ իմացավ, որ Սմերդյակովը մեռել է, և դա այնպե՜ս ցնցեց նրան, որ խելագարվեց... և ամբողջը այս հրեշի՜ երեսից, ամբողջը այն պատճառով, որ փրկի՜ հրեշին։
Օ՜, իհարկե, կյանքում լոկ մի անգամ կարելի է այսպես խոսել ու այսպես խոստովանել՝ մահից մի րոպե առաջ, օրինակ, կառափնարան բարձրանալու պահին։ Բայց Կատյան հենց իր տարերքի մեջ էր, և այդպիսի րոպե էր նրա համար։ Դա նույն այն խելահեղ Կատյան էր, որ մի ժամանակ վազել էր երիտասարդ անառակի մոտ՝ իր հորը փրկելու սիրույն. նույն այն Կատյան, որ քիչ առաջ, հպարտ ու անարատ աղջիկ, զոհաբերեց իրեն և իր օրիորդական ամոթխածությունը ամբողջ այդ հասարակության առջև՝ պատմելով «Միտյայի ազնիվ արարքի» մասին, պարզապես մի քիչ մեղմացնելու համար այն ճակատագիրը, որ սպաաում սպասում էր նրան։ Եվ ահա հիմա ճիշտ նույնպես զոհաբերեց իրեն նորից, բայց արդեն մյուսի համար, և գուցե հի՛մա միայն, ա՛յս րոպեին միայն զգաց ու գիտակցեց առաջին անգամ, թե որքա՜ն թանկ է այդ մյուս մարդը իր սրտին։ Կատյան զոհաբերեց իրեն՝ վախենալով նրա ճակատագրի համար, հանկարծ երևակայելով, որ նա իրեն կործանեց իր այն ցուցմունքով, թե ինքն է սպանել, ոչ թե եղբայրը, Կատյան զոհաբերեց իբեն՝ փրկելո՜ւ համար նրան, նրա համբավը, նրա անունն ու պատիվը։ Եվ սակայն մի ահավոր կասկած մեջտեղ եկավ. ստո՞ւմ էր նա արդյոք Միտյայի մասին, երբ նկարագրում էր իր նախկին հարաբերությունները նրա հետ. ահա խնդիրը։ Ոչ, ոչ, դիտավորյալ զրպարտություն չարեց նա, երբ գոռաց, թե Միտյան արհամարհում էր իրեն այն բանի համար, որ ինքը խոնարհվել է նրա ոտքերին։ Կատյան ինքը հավատում էր դրան, խորապես համոզված էր, գուցե այդ խոնարհվելու պահից էլ համոզված էր, որ պարզասիրտ Միտյան, դեռ այն ժամանակ իրեն պաշտող Միտյան ծիծաղում էր իր վրա և արհամարհում իրեն։ Եվ միայն հպարտությունից էր, խոցված հպարտությունից, որ Կաայան Կատյան ինքը այն ժամանակ կապվել էր նրա հետ սիրո զգացումով, հիստերիկ ու ջլատված սիրո զգացումով, և այդ սերը նման էր ոչ թե սիրո, այլ վրիժառության։ Օ՜, գուցե այդ ջլատված սերը պիտի վերաճեր իսկական սիրո, գուցե Կատյան հենց այդ էր միայն ցանկանում և ուրիշ ոչինչ, բայց Միտյան իր դավաճանությամբ վիրավորեց նրան մինչև հոգու խորքը, և հոգին չներեց։ Իսկ վրիժառության պահը վրա հասավ անակնկալորեն, և այն ամբողջը, որ այնքա՜ն երկար ժամանակ ու ցավագին կերպով կուտակվել էր վիրավորված կնոջ կրծքում, դուրս ժայթքեց միանգամից, և դարձյալ անակնկալորեն։ Նա մատնեց Միտյային, բայց և իրե՜ն էլ մատնեց։ Եվ բնական է, հենց որ վերջացրեց իր սրտի պոռթկումը, լարվածությունը կտրվեց միանգամից, և ամոթը ճնշեց նրան։ Նորից սկսեց հիստերիկան, հեծկլտալով ու ճչալով ընկավ նա հատակին։ Նրան վերցրին ու դուրս տարան։ Այն րոպեին, երբ նրան դուրս էին տանում, Գրուշենկան վեր թռավ իր տեղից ու վայնաոունով վայնասունով նետվեց դեպի Միտյան, այնպես որ ժամանակ էլ չունեցան ետ պահելու։
— Մի՜տյա,— աղաղակեց նա,— կործանե՜ց քեզ քո օձը։ Ա՜յ նա ձեզ ցույց տվեց իր ի՜նչ լինելը,— գոռաց նա դատավորներին, զայրույթից դողալով։ Նախագահը ձեռքով մի նշան արեց, և նրան բռնեցին ու սկսեցին դուրս հանել դահլիճից։ Չէր ենթարկվում նա, մաքառում էր ու ետ նետվում դեպի Միտյան։ Միտյան մի աղաղակ արձակեց ու նույնպես առաջ նետվեց։ Նրան զսպեցին։
</ref> էր համարում, իր ամբողջ կյանքի chef d’ oeuvre-ն, իր կարապի երգը։ Ճիշտ է, ինը ամիս հետո նա մեռավ չարորակ թոքախտից, այնպես որ, ինչպես պարզվեց, իսկապես իրավունք ուներ իրեն համեմատելու իր վերջին երգը երգող կարապի հետ, եթե վաղօրոք նախազգար իր վախճանը։ Այդ ճառի մեջ իր ամբողջ սիրտն էր դրել ու իր ունեցած ամբողջ խելքը, և անսպասելիորեն ապացուցեց, որ իր մեջ թաքնված էին թե՛ քաղաքացիական զգացմունքը, թե «անիծյալ» հարցերը, գոնե այն չափով, որքան մեր խեղճ Իպոլիտ Կիրիլովիչը կարող էր բովանդակել դրանք իր մեջ։ Այն, ինչ հատկապես գրավիչ դարձրեց նրա ճառը, անկեղծությունն էր. նա անկեղծորեն հավատում էր, որ մեղադրյալը հանցավոր է։ Ոչ թե պատվերով, ոչ միայն պաշտոնի բերումով էր մեղադրում նրան. և «հատուցման» կոչ անելով՝ իսկապես տոչորվում էր «հասարակությունը փրկելու» ցանկությամբ։ Նույնիսկ մեր տիկինները, որոնք վերջ ի վերջո թշնամաբար էին տրամադրված Իպոլիտ Կիրիլովիչի հանդեպ, ընդունեցին, որ արտակարգ տպավորություն էին կրել նրա ճառից։ Նա սկսեց խոսել բեկբեկուն, սայթաքող ձայնով, բայց հետո շատ շուտով ձայնը ամրացավ ու հնչեց ամբողջ դահլիճով մեկ, և այդպես՝ մինչև ճառի վերջը։ Բայց հենց որ վերջացրեց, համարյա ուշագնաց եղավ։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչի ճառն ընդհատվեց ծափերով։ Ռուսական տրոյկայի այդպիսի ազատամիտ պատկերումը դուր եկավ։ Ճիշտ է, միայն երկու-երեք տեղից ծափեր լսվեցին, այնպես որ նախագահը հարկ էլ չհամարեց հասարակությանը դիմել «դահլիճը մաքրելու» սպառնալիքով, այլ պարզապես մի խիստ հայացք նետեց ծափ տվողների կողմը։ Բայց Իպոլիտ Կիրիլովիչը քաջալերվեց, մինչև հիմա երբեք չէին ծափահարել նրան։ Մարդուն այսքա՜ն տարի չէին ուզում լսել, և ահա հանկարծ հնարավորություն՝ ամբողջ Ռուսաստանի առաջ իր խոսքն ասելու։
Անցնեմ մյուս որդուն, օ՜, նա դեռ պատանի է, բարեպաշտ ու խոնարհ՝ ի հակադրություն իր եղբոր մռայլ ու եղծանող աշխարհայացքի, ձգտում է հարել, այսպես ասած, «ժողովրդական հիմունքներին», կամ էլ այն բանին, որ մեր խորհող մտավորականության որոշ տեսաբան շրջանակներում կոչում են այդ դժվարիմաց հորջորջումով։ Եվ ի՞նչ, նա հարեց վանքին, և քիչ էր մնացել, որ ինքն էլ վանական դառնար։ Ինձ թվում է, նրա մեջ մի տեսակ անգիտակցորեն, և այսքան կանուխ, արտահայտություն է գտել այն երկչոտ հուսահատությունը, որով հիմա այնքա՜ն շատ մարդիկ, վախենալով մեր խեղճ հասարակության մեջ տիրող ցինիզմից ու անառակությունից, և ամբողջ չարիքը սխալմամբ վերագրելով եվրոպական լուսավորության, նետվում են դեպի «հարազատ հողը», ինչպես ասում են նրանք, ընկնում են, այսպես ասած, մայրական գիրկը հարազատ երկրի, ուրվականներից վախեցած երեխաների նման, և տենչում են գոնե միայն հանգիստ քնել ուժասպառ մոր չորացած կրծքի վրա, նույնիսկ քնած անցկացնել ամբողջ կյանքը, միայն թե չտեսնեն իրենց վախեցնող սարսափները։ Ես իմ կողմից ամենայն բարիք եմ ցանկանում առաքինի ու շնորհառատ պատանուն, ցանկանում եմ, որ հետագայում նրա պատանեկան բարեմտությունը և ժողովրդական հիմունքների նկատմամբ հակումը չվերածվեն, ինչպես պատահում է հաճախ, բարոյական կողմից՝ մռայլ միստիցիզմի, իսկ քաղաքական կողմից՝ բթամիտ շովինիզմի, երկու հատկություններ, որոնք գուցե ավելի մեծ չարիք են սպառնում ազգին, քան նույնիսկ վաղահաս եղծանումը՝ սխալ հասկացված ու ձրիաբար ձեռք բերված եվրոպական լուսավորության հետևանքով, մի բան, որով տառապում է նրա ավագ եղբայրը»։
Շովինիզմի և միստիցիզմի համար նորից եբկու֊երեք երկու֊երեք ծափ լսվեց։ Դե իհարկե, Իպոլիտ Կիրիլովիչը տարվել էր իր ճարտասանությամբ, և այդ ամբողջը շատ էլ կապ չուներ բուն գործի հետ, էլ չխոսելով այն մասին, որ բավական տարտամ բան դուրս եկավ, բայց դե հյուծախտավոր ու մաղձոտած մարդը չափից ավելի էր ցանկանում գեթ մի անգամ իր կյանքում արտահայտել իր մտածածը։ Հետագայում մեզ մոտ ասում էին, որ Իվան Ֆյոդորովիչին բնութագրելիս նա առաջնորդվում էր նույնիսկ աննրբանկատ մի զգացումով, որովհետև Իվանը մեկ կամ երկու անգամ հրապարակավ պապանձեցրել էր նրան վեճի ժամանակ, և Իպոլիտ Կիրիլովիչը, հիշելով այդ բանը, ուզում էր հիմա իր վրեժը լուծել։ Բայց չգիտեմ, կարելի՞ էր արդյոք այդպիսի եզրակացություն անել։ Համենայն դեպս, այդ ամբողջը նախաբան էր միայն, հետո նրա ճառն ավելի ուղղակիորեն առնչվեց գործին։
«Բայց ահա ժամանակակից ընտանիքի հոր երրորդ որդին,— շարունակեց Իպոլիտ ԿիրիրվիչըԿիրիլովիչը,— մեղադրյալի աթոռին է նա, մեր աչքի առաջ է նա։ Մեր աչքի առաջ են նաև նրա քաջագործոլթյունները, նրա կյանքն ու արարմունքները. հասավ ժամանակը, և ամեն ինչ պարզվեց, ամեն ինչ երևան եկավ։ Ի հակադրություն իր եղբայրների «եվրոպականության» և «ժողովրդական հիմունքներին», նա կարծես իր անձով ներկայացնում է անմիջական Ռուսաստանը. օ՜, ոչ թե ամբողջ Ռուսաստանը, ո՜չ, աստվա՜ծ պահի մեզ, եթե այդպես լիներ։ Եվ սակայն, ահա այստեղ է նա՝ մեր Ռուսաստան մայրիկը, նրա հոտն ենք առնում, նրա ձայնն ենք լսում։ Օ՜, ահա նա անմիջական մարդը, չարիքի ու բարիքի զարմանալի մի խառնուրդ, որ լուսավորության ու Շիլլերի սիրահար է և միաժամանակ մոլեգնում է գինետներում, իր բաժակակից հարբեցողների մորուքներն է պոկում։ Օ՜, նա էլ կարող է պատվական ու հիանալի մարդ լինել, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է լավ ու հիանալի զգում իրեն։ Եվ ավելին, նույնիսկ փոթորկվում է, հենց ուղղակի փոթորկվում է ազնվագույն իդեալներով, բայց միայն այն պայմանով, որ դրանք ինքնաբերաբար ձեռք բերվեն, երկնքից ընկնեն իր սեղանին, և մանավանդ ձրի լինեն, ձրի, ոչինչ չվճարվի դրանց համար։ Սոսկալի չի սիրում վճարել, բայց շատ է սիրում ստանալ, և այդպես է նա ամեն ինչում։ Օ՜, տվեք, տվե՜ք նրան կյանքի ամեն տեսակ բարիքներ (հենց ամեն տեսակ, ավելի էժանը չի գոհացնի նրան), և մանավանդ՝ ոչ մի արգելք մի դնեք նրա բնավորության առաջ, և այն ժամանակ նա կապացուցի, որ ինքն էլ կարող է պատվական ու հիանալի մարդ լինել։ Ագահ չէ նա, ո՜չ, բայց և այնպես փող տվեք նրան, շատ, շատ որքան կարելի է շատ փող, և կտեսնեք, թե ինչպիսի՜ մեծահոգությամբ, անարգ մետաղի հանդեպ ինչպիսի՜ արհամարհանքով ցրիվ կտա այդ փողը մի գիշերվա ընթացքում, սանձարձակ խրախճանքի մեջ։ Իսկ եթե զրկեն նրան փողից, այդ դեպքում նա ցույց կտա, թե ինչպե՜ս կարող է ձեաք ձեռք բերել, երբ շատ ու շատ է ցանկանում փող ունենալ։ Բայց դրա մասին՝ հետո. այժմ կարգով հետևենք դեպքերին։
Նախ մեր առաջ տեսնում ենք մի խեղճ, լքված մանչուկ, «ետևի բակում՝ առանց կոշիկների», ինչպես քիչ առաջ արտահայտվեց մեր պատվարժան ու հարգելի համաքաղաքացին, որ օտար ծագում ունի, ավա՜ղ։ Կրկնում եմ նորից՝ ոչ ոքի չեմ զիջի մեղադրյալի պաշտպանությունը։ Ես եմ մեղադրողը, ես էլ պաշտպանն եմ։ Այո՜, մենք էլ մարդ ենք, մենք էլ մարդկային արարած ենք, և ընդունակ ենք կշռադատելու, թե բնավորության վրա ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ մանկության ու հարազատ բույնի առաջին տպավորությունները։ Բայց ահա մանչուկը պատանի է արդեն, երիտասարդ է արդեն, սպա. մենամարտի հրավեր կարդալու և անզուսպ արարքների համար նրան աքսորում են մեր բարեշնորհ Ռուսաստանի սահմանային հեռավոր քաղաքներից մեկը։ Այնտեղ ծառայում է նա, այնտեղ էլ խնջույքներ է անում, և անշո՜ւշտ՝ մեծ նավին մեծ տարածություններ են հարկավոր։ Միջոցներ են պետք նրան, փող է պետք ամենից առաջ, և ահա, երկար վեճերից հետո, համաձայնության է գալիս հոր հետ՝ վերջին վեց հազար ռուբլին ստանալու, և ուղարկվում է նրան այդ գումարը։ Նկատեցեք, նա փաստաթուղթ է տալիս, կա նրա նամակը, որով նա գրեթե հրաժարվում է մնացյալից և այդ վեց հազար ռուբլով վերջացնում է ժառանգության համար իր հակամարտությունը հոր հետ։
Ապա տեղի է ունենում նրա հանդիպումը մի երիտասարդ աղջկա հետ՝ բարձր նկարագրի ու զարգացման տեր մի օրիորդի։ Օ՜, ես չեմ համարձակվում կրկնել մանրամասնությունները, դուք հենց նոր լսեցիք դրանք, պատվի հարց է այստեղ, անձնազոհության հարց, և ես լռում եմ։ Մեր առաջ երևաց չափազանց համակրելի կերպարը մի երիտասարդ մարդու, որ թեթևամիտ ու անառակ լինելով հանդերձ՝ խոնարհում է իր գլուխը ճշմարիտ ազնվության առաջ, բարձրագույն գաղափարի առաջ։ Բայց հանկարծ, դրանից հետո, հենց այս նույն դատարանի դահլիճում բոլորովին անսպասելիորեն տեսանք նաև մեդալի հակառակ երեսը։ Դարձյալ չեմ համարձակվում ենթադրություններ անել ու չեմ վերլուծում, թե ինչու այդպես պատահեց։ Բայց այնուամենայնիվ պատճառներ կային անշուշտ, որ այդպես պատահեց։ Նույն այդ օրիորդը, զայրույթի արցունքով ողողված, երկար ժամանակ թաքնված զայրույթի, հայտարարեց, որ հենց նա էր առաջին մարդը, նա՛ էր, որ սկսեց արհամարհել անձնազոհ աղջկան՝ այդ անզգույշ, այդ անզուսպ գուցե, բայց այնուամենայնիվ վսեմ ու վեհանձն մղումով կատարված արարքի համար։ Հենց նրա, նրա դեմքին, փեսացուի՜ դեմքին ամենից առաջ երևաց այն հեգնական ժպիտը, որ աղջիկը հենց նրանի՜ց միայն չէր սպասում ու չէր կարող հանդուրժել։ Իմանալով, որ նա արդեն դավաճանել է իրեն (դավաճանել է այն համոզմունքով, որ աղջիկն այլևս ամեն ինչ պետք է հանդուրժի նրանից, նույնիսկ դավաճանությունը նրա), իմանալով այդ բանը, օրիորդը դիտմամբ երեք հազար ռուբլի է առաջարկում նրան և միաժամանակ պարզորեն, չափազանց պարզորեն հասկացնում, որ այդ փողն առաջարկում է, որպեսզի նա օգտագործի հենց այդ դավաճանության համար։ «Դե տեսնենք, կվերցնե՞ս, թե չէ, կարո՞ղ ես արդյոք անամոթ լինել»,— ասում է լռելյայն՝ իր դատապարտող ու փորձող հայացքով։ Նա նայում է աղջկան, կատարելապես հասկանում նրա մտքերը (չէ՞ որ նա ինքը խոստովանեց այստեղ ձեր ներկայությամբ, որ հասկանում էր ամեն ինչ), և անվերապահորեն յուրացնում է այդ երեք հազարը, երկու օրվա խրախճանքի մեջ մսխո՜ւմ է իր նոր սիրուհու հետ։ Ուրեմն ո՞ր մեկին հավատանք։ Արդյոք աոաջի՞ն առաջի՞ն առասպելին, այսինքն բարձր ազնվության մղումի՞ն, որով նա իր ապրուստի վերջին միջոցներն է զոհում և գլուխն է խոնարհում առաքինության առաջ, թե՞ մեդալի մյուս երեսին, որ այնքա՜ն նողկալի է։ Սովորաբար կյանքում այնպես է լինում, որ երկու հակադրությունների մեջ ճշմարտությունը պետք է փնտրել մեջտեղում. ներկա դեպքում բոլորովին էլ այդպես չէ։ Ամենից հավանականն այն է, որ առաջին դեպքում նա անկեղծորեն ազնիվ է եղել, իսկ երկրորդ դեպքում՝ նույնքան անկեղծորեն ստոր։ Ինչո՞ւ միշտ այն պատճառով, որ նա լայն բնավորություն է, կարամազովյան (ես հենց սրան էլ բերում էի իմ խոսքը), մի բնավորություն, որ ընդունակ է ամեն տեսակի հակադրություններ պարունակելու իր մեջ, հանացքը հայացքը երկու անհատակ խորության ուղղելու միաժամանակ՝ դեպի վերին անհունը, անհունը բարձրագույն իդեալների, և դեպի վայրաքաշ անդունդը, անդունդը ամենաստորին ու գարշահոտ անկման։ Հիշեցեք այն փայլուն միտքը, որ քիչ առաջ արտահայտեց դիտող աչք ունեցող մի երիտասարդ պարոն Ռակիտինը, մի մարդ, որ մոտիկից ու խորապես զննել է Կարամազովների ամբողջ ընտանիքը. «Անկում ապրելու ստորության զգացողությունը նույնքան անհրաժեշտ է այս սանձարձակ, անզուսպ բնավորություններին, որքան բարձրագույն ազնվության զգացողությունը»։ Եվ դա ճիշտ է. հենց այս անբնական խառնուրդը մշտապես ու անընդհատ պետք է նրանց։ Երկու անհատակ խորություն, պարոնայք, երկո՜ւ անհատակ խորություն՝ միևնույն պահին, այլապես, առանց դրան, դժբախտ են նրանք ու չբավարարված, անկատար է նրանց գոյությունը։ Լայն են նրանք, լայն, ինչպես ամբողջ մեր մայր Ռուսաստանը, ամե՜ն ինչ կարող են ներառնել իրենց մեջ և ամե՜ն ինչի հետ լինել համերաշխ։
Ի դեպ, պարոնայք երդվյալ ատենակալներ, մենք հիմա շոշափեցինք այդ երեք հազար ռուբլու հարցը, և ես ինձ թույլ եմ տալիս մի քիչ առաջ ընկնել։ Երևակայեցե՜ք միայն, թե նա, այսպիսի նկարագրի տեր մարդը, այդ գումարն ստանալուց հետո, այն էլ ա՜յդ ձևով, այդպիսի ամոթի, այդպիսի խայտառակության, ծայր աստիճան ստորացման գնով ստանալուց հետո, երևակայեցե՜ք, իբր թե նույն օրն էլ կարողացել է առանձնացնել գումարի կեսը, կարել է մի փոքրիկ քսակի մեջ և հետո մի ամբողջ ամիս հաստատակամությունն է ունեցել իր վզին կրելու այդ քսակը, հակառակ բոլոր գայթակղություններին և փողի արտակարգ կարիքին։ Նա չի համարձակվել դիպչել այդ փոքրիկ քսակին՝ ո՛չ գինետներում կատարած իր գինարբուքների ժամանակ, ո՛չ էլ այն օրը, երբ ստիպված էր սուրալ քաղաքից հեռու մի տեղ աստված գիտե, թե ումի՜ց ձեռք բերելու համար այն փողը, որ չափազանց անհրաժեշտ էր իրեն, որպեսզի հեռու տանի իր սիրուհուն և ազատի նրան իր մրցակցի, այսինքն իր հոր գայթակղություններից։ Բայց թեկուզ հենց այն բանի համար միայն, որ իր սիրուհուն չթողնի ենթարկվելու ծերունու գայթակղություններին, ծերունու, որին այնքան խանդում էր, նա պետք է բանար այդ քսակը և տանը մնար՝ աննահանջ հսկելու համար իր սիրուհուն, սպասելով այն րոպեն, երբ նա վերջապես կասի իրեն՝ «Ես քոնն եմ», և ինքը անմիջապես կտանի նրան հեռու մի տեղ, հեռու ճակատագրական շրջապատից։ Բայց ո՜չ, նա ձեռք չի տալիս իր հուռութքին, և ի՜նչ պատրվակով։ Առաջնագույն պատրվակը, ասացինք, հենց այն էր, որ երբ իրեն ասեն՝ «Ես քոնն եմ, տար ինձ ուր որ ուզում ես»։ ես», միջոցներ ունենա տանելու, բայց այդ առաջին պատրվակը, մեղադրյալի սեփական խոստովանությամբ, դժգունել է երկրորդ պատրվակի առաջ։ Այսինքն թե՝ քանի դեռ իմ վզին կրում եմ այս փողը, «սրիկա եմ, բայց ոչ գող», որովհետև միշտ էլ կարող եմ գնալ իմ հարսնացուի մոտ, որին վիրավորել եմ, և խաբեությամբ յուրացրած ամբողջ գումարի կեսը դնելով նրա առաջ, միշտ էլ կարող եմ ասել նրան. «Տեսնո՞ւմ ես, քո փողի կեսը մսխեցի և դրանով ապացուցեցի, որ ես թույլ ու անբարոյական մարդ եմ և, եթե ուզում ես, սրիկա եմ (ես արտահայտվում եմ հենց մեղադրյալի լեզվով), այո, սրիկա եմ թեկուզ, բայց գող չեմ, որովհետև եթե գող լինեի, չէի բերի այս մնացած կեսը, այլ սա էլ կյուրացննի կյուրացնեի առաջին կեսի նման»։ Զարմանալի՜ բացատրություն։ Այս նույն կրակուբոց, բայց թույլ մարդը, որ չի կարողացել դիմադրել այդպիսի՜ խայտառակությամբ երեք հազար ռուբլի ստանալու գայթակզությանըգայթակղությանը, այս նույն մարդը հանկարծ ինչպիսի՜ ստոյիկյան հաստատակամություն է զգում իր մեջ և իր վզին հազարավոր ռուբլիներ է կրում, չհամարձակվելո՜վ ձեռք տալ այդ գումարին։ Գեթ որևէ չափով դա համապատասխանո՞ւմ է արդյոք այն նկարագրին, որ վերլուծում ենք այժմ։ Ոչ։ Եվ ես ինձ թույլ եմ տալիս ասելու ձեզ, թե այդպիսի դեպքում ինչպես կվարվեր իսկական Դմիտրի Կարամազովը, եթե նույնիսկ իրոք վճռականությունն ունենար իր փողը կտրելու քսակի մեջ։ Առաջին իսկ գայթակղության առթիվ, դե ասենք, օրինակ, նորից զվարճացնելու համար իր այն նոր սիրեցյալին, որի հետ արդեն մսխել էր այդ փողի առաջին կեսը, նա կքանդեր իր քսակը և այդ առաջին առիթով կհաներ, ասենք, թեկուզ միայն հարյուր ռուբլի, որովհետև կմտածեր, թե ինչո՞ւ անպայման վերադարձնի ուղիղ կեսը, այսինքն հազար հինգ հարյուր ռուբլի, բավական է նաև հազար չորս հարյուր ռուբլին. չէ՞ որ նույնը կարող էր ասել նորից՝ «սրիկա եմ, բայց գող չեմ, որովհետև գոնե հազար չորս հարյուր ռուբլի ետ բերեցի համենայն դեպս, իսկ գողն ամբոզջը ամբողջը կյուրացներ ու ոչինչ ետ չէր բերի»։ Այնուհետև, մի որոշ ժամանակ հետո, նորից կքանդեր քսակը և նորից մի հարյուր ռուբլի կհաներ, հետո՝ երրորդ հարյուրը, հետո՝ չորրորդ հարյուրը, և վերջապես, դեռ ամիսը չլրացած, կհաներ նախավերջին հարյուրը, մտածելով, թե մի հարյուր ռուբլի էլ եթե ետ տանի, նույն բանը կարող է ասել նորից՝ «սրիկա եմ, բայց գող չեմ. քսանինը հարյուրանոց մսխեցի, բայց այնուամենայնիվ մեկ հարյուրանոց վերադարձրի, գողը այդ էլ չէր վերադարձնի»։ Եվ վերջ ի վերջո, այդ նախավերջին հարյուրն էլ վատնելուց հետո, կնայեր մնացած վերջին հարյուրանոցին ու կասեր ինքն իրեն. «Չէ՜, իսկապես, չարժե մի հատ հարյուրանոցը ետ տանել. արի՛ այս էլ ծախսեմ»։ Ահա՛ թե ինչպես կվարվեր մեր ճանաչած իսկական Դմիտրի Կարամազովը։ Իսկ այդ քսակի առասպելը այնպեսի՜ մի հակասություն է իրականության հանդեպ, որ ավելին չի էլ կարելի պատկերացնել։ Կարելի է ենթադրել ամեն ինչ, բայց ոչ դա։ Բայց մենք դեռ կվերադառնանք դրան»։
Կարգով նշելով հոր և որդու դրամական վեճերի և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ բոլոր այն փաստերը, որ հայտնի էին դարձել դատաքննության ժամանակ, և նորից ու նորից եզրակացնելով, թե ժառանգությունը բաժանելու հարցում, ըստ հայտնի տվյալների, ոչ մի կերպ հնարավոր չէ որոշել ով ում է խաբել կամ ով ում հաշվին ավելի է ստացել, Իպոլիտ Կիրիլովիչը անցավ այն հարցին, թե երեք հազար ռուբլին մտասևեռում էր դարձել Միտյայի գլխում, և այդ առթիվ անդրադարձավ բժշկական փորձագետների կարծիքին։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչը մանրամասնորեն պարզեց Գրուշենկայի հանդեպ մեղադրյալի տածած ճակատագրական զգացմունքի ամբողջ պատկերը։ Սկսեց հենց այն պահից, երբ մեղադրյալը գնացել էր «երիտասարդ անձնավորության» մոտ, որպեսզի «ծեծի նրան» («արտահայտվում եմ նրա սեփական բառերով»,— բացատրեց Իպոլիտ Կիրիլովիչը), «բայց ծեծելու փոխարեն՝ մնաց նրա ոտքերն ընկած. ահա այդ սիրո սկիզբը։ Միաժամանակ նույն անձնավորությամբ հրապուրվում է նաև ծերունին՝ մեղադրյալի հայրը. զարմանալի և ճակատագրական զուգադիպում, որովհետև երկուսի սիրտն էլ բռնկվել է հանկարծակի, միաժամանակ, թեև երկուսն էլ մինչև այդ գիտեին ու հանդիպել էին այդ անձնավորությանը։ Եվ այդ երկու սրտերը բռնկվել են ամենասանձարձակ, բուն իսկ կարամազովյան կրքով։ Այստեղ մենք ունենք այդ անձնավորության սեփական խոստովանությունը. «Ես,— ասում է նա,— ծիծաղում էի թե՛ մեկի, թե՛ մյուսի վրա»։ Այո, նա հանկարծ ուզեց ծիծաղել թե մեկի, թե՛ մյուսի վրա. առաջ չէր ուզում, բայց ահա հանկարծ նրա խելքին փչեց այդ դիտավորությունը, և հետևանքը եղավ այն, որ երկուսն էլ, հայր ու որդի, ծնկի եկան նրա առաջ։ Ծերունին, որ պաշտում էր փողը աստծու նման, իսկույն երեք հազար ռուբլի պատրաստեց լոկ այն բանի համար, որ այդ անձնավորությունը այցելի իր տունը, բայց շուտով այն աստիճան տարվեց, որ նաև երջանկություն պիտի համարեր նրա ոտքերի առաջ դնել իր անունն ու իր ամբողջ հարստությունը, միայն թե նա համաձայնվեր իր օրինական կինը լինել։ Մենք այդ մասին հաստատ վկայություններ ունենք։ Իսկ գալով մեղադրյալին, նրա ողբերգությունը ակնհայտ է, մեր առաջ է ահա։ Բայց այդպես էր երիտասարդ անձնավորության «խաղը»։ Գայթակղիչ կինը հույս անգամ չէր տալիս դժբախտ երիտասարդին, որովհետև հույսը, իսկական հույսը նրան տրվեց ամենավերջին պահին միայն, երբ նա, իրեն տանջող կնոջ առաջ ծնկի եկած, մեկնում էր նրան իր ձեռքերը, որոնք արդեն իր հոր ու մրցակցի արյունով էին ներկվել, այդ վիճակում էլ նա ձերբակալվեց։ «Ի՜նձ էլ, ինձ էլ նրա հետ ուղարկեցեք տաժանակիր աքսորի, ե՛ս հասցրի նրան այս վիճակին, ե՛ս եմ ամենից ավելի մեղավոր»,— բացականչում էր այդ կինը անձամբ, արդեն անկեղծ զղջումով, նրա ձերբակալության րոպեին։ Այն տաղանդավոր երիտասարդը, որ հանձն է առել սույն գործը նկարագրել հոդվածում,— նույն պարոն Ռակիտինը, որի մասին արդեն հիշատակեցի,— մի քանի սեղմ ու բնորոշ նախադասություններով բնութագրում է այս հերոսուհու նկարագիրը. «Վաղաժամ հիասթափություն, վաղաժամ մոլորություն ու անկում, դավաճանությունը փեսացուի, որ գայթակղել ու լքել է նրան, հետո աղքատություն, անեծքը պատվավոր ընտանիքի և, վերջապես, հովանավորությունը մի հարուստ ծերունու, որին նա սակայն հիմա էլ համարում է իր բարերարը։ Նրա երիտասարդ սրտում, որի մեջ գուցե լավ բաներ շատ կային, դեռ խիստ վաղ տարիքից ծվարել է զայրույթը։ Կազմվել է հաշվենկատ, դրամագլուխ դիզող մի նկարագիր։ Առաջացել է հեգնական ու վրիժառու մի վերաբերմունք հասարակության նկատմամբ»։ Այս բնութագրությունից հետո հասկանալի է, որ այդ կինը կարող էր երկուսի վրա էլ ծիծաղել պարզապես խաղ խաղալու համար, չարախինդ մի խաղ։ Եվ ահա, այդ մի ամսվա ընթացքում մեղադրյալը ոչ միայն տառապում է անհույս սիրով ու բարոյական անկում է ապրում, դավաճանելով իր հարսնացուին և յուրացնելով ուրիշի փողը, որ իր պատվին էր վստահված, այլև անդադրում խանդի հետևանքով հասնում է գրեթե մոլեգնության, հասնում է կատաղության։ Եվ ո՞ւմ է խանդում։ Իր հո՜րը։ Եվ մանավանդ՝ խելացնոր ծերունին նրա սիրո առարկային հրապուրում ու գայթակղեցնում է հենց այն երեք հազար ռուբլու միջոցով, որը որդին իր տոհմական սեփականությունն է համարում՝ իբրև իր մորից մնացած ժառանգություն, և որի համար կշտամբում է հորը։ Այո՜, համաձայն եմ, դժվար էր դիմանալ դրան։ Նույնիսկ մտամոլության կարող էր հասնել բանը։ Ոչ թե փողն էր խնդիրը, այլ այն, որ ա՛յդ իսկ փողի միջոցով, և այնպիսի՜ նողկայի անամոթությամբ, խորտակվում էր նրա երջանկությունը»։
Հետո Իպոլիտ Կիրիլովիչն սկսեց նկարագրել, թե ինչպես է հայրասպանության գաղափարը աստիճանաբար ծագել մեղադրյլի մեղադրյալի մտքում, և քայլ առ քայլ հետևեց դրան փաստերով։
«Սկզբում նա միայն գոռում է գինետներում, ամբողջ մի ամիս գոռում է։ Օ՜, նա սիրում է մարդկանց մեջ լինել և իսկույն հաղորղել հաղորդել նրանց ամեն ինչ՝ իր ամենադժոխային ու վտանգավոր մտքերն անգամ, սիրում է իր մտքերը կիսել մարդկանց հետ և, չգիտես ինչու, հենց տեղն ու տեղը, անմիջապես պահանջում է նաև, որ այդ մարդիկ իսկույն ևեթ լիակատար համակրանք ցուցաբերեն իրեն, մտնեն իր բոլոր հոգսերի ու տագնապների մեջ, միշտ այո ասեն և արգելք չլինեն իր ցանկություններին։ Թե չէ՝ նա կզայրանա ու ջարդուփշուր կանի ամբողջ գինետունը։ (Այս խոսքերին հաջորդեց փոխկապիտան Սնեգիրյովի պատմությունը)։ Այդ ամսվա ընթացքում մեղադրյալին տեսնողներն ու լսողները վերջապես զգացին, որ նա կարող է արդեն չսահմանափակվել միայն գոռգոռալով ու սպառնալով իր հոր դեմ, այլև, այդպիսի մոլեգնության մեջ, սպառնալիքները կարող են գործի վերածվել։ (Այստեղ դատախազը նկարագրեց ընտանեկան հավաքույթը վանքում, խոսակցությունները Ալյոշայի հետ և բռնության այլանդակ տեսարանը հոր տանը, երբ մեղադրյալը ներխուժել էր ճաշից հետո)։ Չեմ ուզում համառորեն պնդել,— շարունակեց Իպոլիտ Կիրիլովիչը,— թե մինչև այդ տեսարանը մեղադրյալն արդեն նախամտածված ու դիտավորյալ կերպով որոշել էր սպանել իր հորը։ Բայց, այնուամենայնիվ, այդ գաղափարն արդեն մի քանի անգամ կանգնել էր նրա առաջ, և նա մտմտացել էր դրա շուրջ. այդ մասին ունենք փաստեր, վկաներ ու նրա սեփական խոսքերը։ Խոստովանում եմ, պարոնայք երդվյալ ատենակալներ,— ավելացրեց Իպոլիտ Կիրիլովիչը,— ես մինչև այսօր իսկ տատանվում էի լիակատար ու գիտակից կանխամտածություն վերագրել մեղադրյալին՝ ոճիր կատարելու նրա ձգտման մեջ։ Հաստատ համոզված էի, որ նրա հոգին բազմիցս ներհայել է գալիք ճակատագրական պահը, բայց ներհայել է միայն, պատկերացրել է լոկ իբրև հնարավորություն, բայց չի որոշել ո՛չ իրագործման ժամկետը, ո՛չ հանգամանքները։ Բայց ես տատանվում էի մինչև այսօր միայն, միայն մինչև այն րոպեն, երբ օրիորդ Վերխովցևան այդ ճակատագրական փաստաթուղթը ներկայացրեց դատարանին։ Դուք ինքներդ, պարոնայք, լսեցիք նրա բացականչությունը. «Նախագի՜ծ է սա, սպանության ծրագի՛ր»։ Ահա թե օրիորդը ինչպես բնորոշեց դժբախտ մեղադրյալի այդ չարաբաստիկ, «հարբած» նամակը։ Եվ իրոք, այդ նամակը ծրագրի և կանխամտածվածության նշանակություն ունի լիովին։ Գրված է ոճրից երկու օր առաջ, և այսպիսով՝ այժմ հաստատ հայտնի է մեզ, որ իր ահավոր մտադրությունը իրագործելուց երկու օր առաջ մեղաղրյալր երդվելով հայտարարել է՝ եթե փող չճարի, ուրեմն կսպանի հորը, որպեսզի նրա բարձի տակից վերցնի փողը «կարմիր ժապավենով ծրարի մեջ, միայն թե Իվանը գնացած լինի»։ Լսո՞ւմ եք, «միայն թե Իվանը գնացած լինի», ուրեմն ամեն ինչ կանխամտածված է արդեն, հանգամանքները ծանր ու թեթև են արված։ Եվ ի՞նչ։ Հետո ամե՜ն ինչ կատարվում է հենց գրվածի նման։ Կանխամտածված դիտավորությունն անտարակուսելի է, ոճիրը պետք է կատարվեր կողոպուտի նպաաակովնպատակով, ուղղակի հայտարարված է այդ բանը, գրված է և ստորագրված։ Մեղադրյալը չի հրաժարվում իր ստորագրությունից։ Կարող են ասել հարբած մարդն է գրել այդ նամակը։ Բայց դրանով ոչինչ չի նվազում և ընդհակառակն, դառնում է ավելի կարևոր, հարբած վիճակում գրել է այն, ինչ մտադրել է զգաստ ժամին։ Եթե չմտադրեր զգաստ ժամին, չէր գրի հարբած վիճակում։ Գուցե ասեն՝ ինչո՞ւ էր նա իր մտադրության մասին գոռում գինետներում։ ''Դիտավորյալ'' կերպով այդպիսի բան որոշող մարդը լուռ է մնում և պահում է իր մեջ։ Ճիշտ է, բայց նա գոռում էր այն ժամանակ, երբ դեռ ծրագիր ու դիտավորություն չուներ, այլ պարզապես ցանկությունը կար միայն, ձգտումն էր լոկ հասունանում։ Հետո արդեն ավելի քիչ է գոռում դրա մաաին։ մասին։ Այն իրիկուն, երբ այդ նամակը գրվել է «Մայր քաղաք» գինետանը, նա հարբած է եղել, բայց իր սովորության հակառակ՝ լուռ է մնացել, բիլիարդ չի խաղացել. նստել է մի կողմ, ոչ ոքի հետ չի խոսել, միայն մի առևտրական գործակատարի քշել է տեղից, սակայն դա արել է գրեթե անգիտակցորեն, կռիվ անելու սովորության հետևանքով, որովհետև գինետուն մտնելուց հետո չէր կարող մի որևէ անկարգություն չանել։ Ճիշտ է, վերջնական որոշումն ընդունելուց հետո մեղադրյալի մտքով պետք է անցներ այն երկյուղը, թե ինքը նախապես չափից ավելի է գոռգոռացել քաղաքում և դա կարող է պատճառ լինել, որ իրեն բռնեն հանցանքի մեջ ու մեղադրեն, երբ իրագործի իր մտադրությունը։ Բայց ի՜նչ կարող ես անել. ասվածը ասել է արդեն, չես կարող ետ առնել խոսքերդ, և վերջապես բախտը օգնել է սրանից առաջ, հիմա էլ կօգնի։ Մարդը իր աստղի՜ն էր հավատում, պարոնայք։ Բացի այդ, պետք է խոստովանեմ, որ նա շատ բան է արել, որպեսզի շրջանցի ճակատագրական րոպեն, շատ ու շատ ճիգեր է ի գործ դրել, որպեսզի խուսափի արյունահեղությունից։ «Վաղը երեք հազար ռուբլի եմ խնդրելու բոլոր մարդկանցից,— ինչպես գրում է նա իր յուրօրինակ լեզվով,— իսկ եթե չտան մարդիկ, արյուն է թափվելու»։ Ահա դարձյալ գրվել է հարբած վիճակում, և զգաստ ժամին կատարվել է հենց գրվածի նման»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչն սկսեց մանրամասնորեն նկարագրել այն բոլոր ջանքերը, որ Միտյան արել էր փող ճարելու համար, որպեսզի խուսափի ոճիր գործելուց։ Նկարագրեց նրա բախտախնդիր այցելությունը Սամսոնովին, ճանապարհորդությունը՝ Լյագավիին հանդիպելու, և այդ բոլորը՝ փաստաթղթերով։ «Վերջապես քաղաք է վերագդառնումվերադառնում, տանջված, ծաղրված, քաղցած , այդ ճամփորդության համար ժամացույցը ծախած (և սակայն իր վրա հազար հինգ հարյուր ռուբլի ունենալով իբր թե, օ՜, իբր թե), վերադառնում է՝ քաղաքում թողած իր սիրո առարկայի համար տանջվելով խանդից, կասկածելով, որ նա իր բացակայության ժամանակ Ֆյոդոր Պավլովիչի մոտ գնացած կլինի։ Սակայն փա՜ռք աստծո։ Ֆյոդոր Պավլովիչի մոտ չի եղել նա։ Ինքը անձամբ ուղեկցում է սիրուհուն, որ գնում է իր խնամակալի՝ Սամսոնովի մոտ։ (Տարօրինակ բան, Սամսոնովին չի խանդում, և դա հոգեբանական շա՜տ բնորոշ մի յուրահատկություն է այս գործի մեջ)։ Հետո վազում է դեպի իր դիտակետը հոր տան «ետևներում» և այնտեղ... և այնտեղ իմանում է, որ Սմերդյակովին ընկնավորության նոպա է խփել, և որ մյուս ծառան էլ հիվանդ է. ազա՜տ է ասպարեզը, իսկ ինքը տեղյակ է «նշաններին»... ինչպիսի՜ գայթակղիչ րոպե։ Բայց այնուամենայնիվ դիմադրում է փորձությանը. գնում է մեր քաղաքի ժամանակավոր բնակիչ, մեր բոլորի կողմից մեծապես հարգված տիկին Խոխլակովայի մոտ։ Այս տիկինը, որ վաղուց արդեն կարեկցանքով էր նայում նրա ճակատագրին, ամենաողջամիտ խորհուրդն է տալիս նրան՝ հրաժարվել բոլոր այդ զեխ կերուխումներից, այդ այլանդակ սիրահարությունից, գինետներում պարապ-սարապ քարշ գալուց, իր երիտասարդական ուժերի ապարդյուն վատնումից, և գնալ Սիբիր՝ ոսկու հանքերը. «Այնտեղ ելք կգտնեն ձեր եռուն ուժերը, ձեր ռոմանտիկ բնավորությունը, որ ծարավ է արկածախնդրության»։
Նկարագրելով այդ խոսակցության վախճանը և այն պահը, երբ մեղադրյալը հանկարծ լուր է ստանում, թե Գրուշենկան բնավ էլ չի մնացել Սամսոնովի մոտ, նկարագրելով խանդոտ ու դժբախտ, ջղերը տանջված մարդու վայրկենական մոլեգնությունը այն մտքից, թե նա հենց խաբել է իրեն և հիմա գտնվում է Ֆյոդոր Պավչովիչի տանը, Իպոլիտ Կիրիլովիչը եզրակացրեց՝ ուշադրություն դարձնելով պատահմունքի ճակատագրական նշանակության վրա. «Եթե աղախինը ասեր նրան, թե սիրուհին գնացել է Մոկրոե, իր «առաջին» ու «անվիճելի» սիրածի մոտ, ոչինչ էլ տեղի չէր ունենա։ Բայց աղախինը գլուխը կորցնում է վախից, երդում~-պատառ է լինում, և եթե մեղադրյալը տեղն ու տեղը չի սպանում նրան, պատճառն այն է, որ հապշտապ վազում է իր դավաճան սիրուհուն գտնելու։ Բայց նկատեցեք՝ որքան էլ կորցրել էր իրեն, համենայն դեպս պղնձե սանդկոթը վերցրեց ու տարավ հետը։ Ինչո՞ւ հատկապես սանդկոթը, ինչո՞ւ ոչ թե մի ուրիշ զենք։ Բայց եթե մի ամբողջ ամիս արդեն մտովի տեսնում էր այդ պահը և պատրաստվում դրան, ապա հենց որ զենքի նման մի բան երևաց աչքին, իսկույն վերցրեց դա իբրև զենք։ Իսկ արդեն մի ամբողջ ամիս նա պատկերացնում էր, որ այդ տեսակի մի որևէ առարկա կարող է զենք ծառայել։ Հենց դրա համար էլ այդպես ակնթարթորեն, առանց տատանվելու ընդունեց դա որպես զենք։ Ուստի, համենայն դեպս, նա այդ ճակատագրական սանդկոթը վերցրեց ոչ թե ակամա, ոչ թե անգիտակցորեն։ Եվ ահա, նա գտնվում է իր հոր այգում. ազատ է ասպարեզը, վկաներ չկան, խոր գիշեր է, խավար ու խանդ։ Շունչը կտրվում է այն կասկածից, թե այնտեղ է իր սիրուհին, նրա հետ, իր մրցակցի հետ, նրա գրկում, և գուցե ծիծաղում է իր վրա այդ րոպեին։ Եվ ո՜չ միայն կասկածից. էլ ի՞նչ կասկած, բացահայտ է խաբեությունը, ակնհայտ, այնտեղ է իր սիրուհին, ահա այն սենյակում, որտեղ լույս կա, այնտեղ է, նրա հետ, ձեղկի ետևում... և ահա ուրեմն, դժբա՜խտ մարդը գաղտագողի մոտենում է պատուհանին, հարգալից նայում է ներս, հեզաբարո կերպով խաղաղվում է և խոհեմաբար հեռանում, շուտափույթ փախչում է փորձանքից, որպեսզի հանկարծ վտանգավոր ու անբարոյական մի բան չպատահի.... Եվ ուզում են, որ մենք հավատա՞նք դրան, մենք, որ գիտենք մեղադրյալի բնավորությունը, մենք, որ հասկանում ենք, թե ինչ հոգեվիճակի մեջ էր նա, մի հոգեվիճակ, որ մեզ հայտնի է փաստերով, և մանավանդ երբ գիտենք, թե նա ծանոթ էր այն նշաններին, որոնցով իսկույն կարող էր ներս մտնել»։
Այստեղ, «նշանների» առնչությամբ, Իպոլիտ Կիրիլովիչն առժամապես մի կողմ թողեց իր մեղադրական փաստարկումը և անհրաժեշտ գտավ մանրամասնորեն խոսել Սմերդյակովի մասին, որպեսզի կատարելապես սպառի այդ միջանկյալ դրվագը և մի անգամ ընդմիշտ վերջ դնի այն կասկածին, թե Սմերդյակովն է սպանողը։ Այդ բանը շատ հանգամանորեն արեց, և բոլորը հասկացան, որ թեև նա լիակատար արհամարհանք էր ցուցաբերում այդ ենթադրության նկատմամբ, բայց այնուամենայնիվ խիստ կարևոր էր համարում դա։
=== VIII։ Տրակտատ Սմերդյակովի մասին ===
«Նախ և առաջ, որտեղի՞ց ելավ այդպիսի կասկածի հնարավորությունը,— այս հարցով էլ սկսեց Իպոլիտ Կիրիլովիչը։ — Կիրիլովիչը։— Առաջին մարդը, որ գոռաց, թև Սմերդյակովն է սպանել, հենց մեղադրյալն էր՝ իր ձերբակալության պահին, և սակայն նա իր այդ առաջին գոռոցից մինչև դատի այս րոպեն ոչ մի փաստ չի ներկայացրել իր մեղադրանքը հաստատելու համար, և ոչ միայն փաստ, այլև որևէ մի փաստի նշույլն անգամ, որ գոնե մարդկային խելքի մոտ լիներ մի քիչ։ Այնուհետև, միայն երեք հոգի են հաստատում այդ մեղադրանքը, մեղադրյալի երկու եղբայրները և օրիորդ Սվետլովան։ Բայց ավագ եղբայրն իր կասկածը հայտնեց այսօր միայն, հիվանդ վիճակում, անվիճելի խելացնորության ու տենդի նոպայում, իսկ առաջ, ամբողջ երկու ամիս, ինչպես հաստատորեն հայտնի է մեզ, լիովին հարում էր այն համոզմունքին, թե իր եղբայրը մեղավոր է, նույնիսկ չէր էլ ձգտում առարկել այդ մտքի դեմ։ Բայց մենք դեռ հատկապես կզբաղվենք դրանով հետո։ Այնուհետև, կրտսեր եղբայրը քիչ առաջ անձամբ հայտարարեց մեզ, թե Սմերդյակովի մեղավոր լինելու մասին իր միտքը հաստատելու համար ոչ մի փաստ չունի. ոչ իսկ ամենադույզն փաստը, այլ հենց մեղադրյալի խոսքերից ու «նրա դեմքի արտահայտությունից» է միայն այդպես եզրակացնում. այո՜, այդ վիթխարի ապացույցը այստեղ երկու անգամ առաջ քաշվեց մեղադրյալի եղբոր կողմից։ Իսկ օրիորդ Սվետլովայի ասածը մինչև իսկ ավելի վիթխարի մի բան էր գուցե. «Ինչ որ մեղադրյալը ասի, հավատացեք դրան, այնպիսի մարդ չէ, որ սուտ խոսի»։ Ահա բոլոր փաստական ապացույցները Սմերդյակովի դեմ այս երեք անձերի կողմից, որոնք շահագրգռված են մեղադրյալի ճակատագրով։ Եվ այնուամենայնիվ, Սմերդյակովի դեմ մեղադրանքը ընթացք էր գտել ու մնում էր, և հիմա էլ դեռ մնում է. կարելի՞ է հավատալ դրան, կարելի՞ է պատկերացնել այսպիսի բան»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչը անհրաժեշտ գտավ թեթևակի բնութագրել հանգուցյալ Սմերդյակովին, «որ իր կյանքին վերջ է տվել հիվանդագին մտամոլուցքի ու խելագարության մի նոպայում»։ Ներկայացրեց նրան որպես տկարամիտ մարդու, որ տարտամ մի կրթություն էր ստացել, մոլորվել էր իր խելքից վեր եղող փիլիսոփայական գաղափարներով և վախեցել էր պարտականության վերաբերյալ ժամանակակից որոշ ուսմունքներից, որոնք լայնորեն մատուցված էին նրան, գործնականորեն՝ իր հանգուցյալ տիրոջ ու գուցե նաև հոր, այսինքն Ֆյոդոր Պավլովիչի անզուսպ կյանքի օրինակով, իսկ տեսականորեն՝ իր տիրոջ միջնակ որդու, այսինքն Իվան Ֆյոդորովիչի հետ փիլիսոփայական այլազան, տարօրինակ խոոակցովթյուններովխոսակցովթյուններով, որ վերջինս հաճույքով անում էր զվարճության համար, հավանաբար ձանձրույթից կամ հեգնելու պահանջից գրգվածդրդված, ավելի լավ կիրառում չգտնելով իր այդ պահանջին։ «Նա ինքը ինձ պատմեց տիրոջ տանը անցկացրած վերջին օրերի ընթացքում իր ունեցած հոգեվիճակի մաաինմասին,— բացատրեց Իպոլիտ Կիրիլովիչը,— բայց նույն բանը վկայում են նաև ուրիշները՝ մեղադրյալն ինքը, նրա եղբայրը և նույնիսկ ծառա Գրիգորին, այսինքն բոլոր այն մարդիկ, որոնք բնականաբար շատ մոտիկից էին ճանաչում նրան։ Բացի այդ, ընկնավորությունից սմքած Սմերդյակովը «նման էր վախկոտ հավի»։ «Նա ընկնում էր իմ ոտքերը և համբուրում էր իմ ոտքերը,— հայտնեց մեզ անձամբ մեղադրյալը այն րոպեին, երբ դեռ չէր գիտակցում, թե այդպիսի հայտարարությունը որոշ վնաս է բերում իրեն։— Ընկնավոր հավի մեկն է»,— արտահայտվեց նա Սմերդյակովի մասին՝ իր բնորոշ լեզվով։ Եվ ահա, մեղադրվողը հենց նրան է ընտրում որպես իր վստահյալը (մի բան, որ ինքն է վկայում) և այնքան է վախեցնում նրան, որ նա վերջապես համաձայնվում է լրտեսություն անել մեղադրյալի համար։ Տնային լրտեսի հանգամանքով դավաճանում է իր տիրոջը, մեղադրյալին հայտնում ք և՛ ծրարված փողի գոյության, և՛ այն նշանների մասին, որոնցով կարելի էր մտնել տիրոջ մոտ։ Եվ միթե կարո՞ղ էր չհայտներ չհայտնել. «Կսպաներ ինձ, ուղղակի տեսնում էի, որ կսպաներ ինձ»,— ասաց նա հարցաքննության միջոցին, նույնիսկ մեր առաջ ցնցվելով ու ղողալով, չնայած որ նրան ահաբեկողն ու տանջողը այդ ժամանակ արդեն գտնվում էր կալանքի տակ և չէր կարող գալ ու պատժել նրան։ «Ամեն րոպե կասկածում էր ինձ, ես էլ ահուդողի մեջ ընկած՝ նրա բարկությունը իջեցնելու համար շուտով հայտնում էի ամեն մի գաղտնիք, որպեսզի տեսներ, որ ես անմեղ եմ իր առաջ և ինձ ողջ֊առողջ բաց թողներ մեղքերս քավելու»։ Ահա նրա սեփական խոսքերը, ես գրի եմ առել դրանք ու հիշում եմ. «Հենց որ սկսում էր գոռալ ինձ վրա, ուղղակի ծնկի էի ընկնում նրա առաջ»։
Ի բնե մեծապես ազնիվ երիտասարդ լինելով, նա իր տիրոջ վստահությունն էր շահել, և Ֆյոդոր Պավլովիչը գնահատել էր այդ ազնվությունը, երբ իր կորցրած փողը նա գտել ու վերադարձրել էր. ուստի պետք է ենթադրել, որ դժբախտ երիտասարդը սոսկալի տանջվում էր զղջահարությունից՝ դավաճան լինելու համար իր տիրոջը, որին սիրում էր որպես իր բարերարին։ Ընկնավորությամբ սաստիկ տառապողները, ըստ խորագետ հոգեբույժների վկայության, մշտապես տրամադիր են հարատև ու անշուշտ հիվադագին ինքնամեղադրման։ Նրանք տանջվում են այն մտքից, որ իրենք «մեղավոր» են մի բանի համար ու այսինչի առաջ, տանջվում են խղճի խայթից, և հաճախ, մինչև իսկ առանց որևէ հիմքի, չափազանցում են և նույնիսկ զանազան մեղքեր ու հանցանքներ են հնարում, վերադրում են իրենք իրենց։ Եվ ահա հենց այդպիսի մի անձնավորություն իսկապես մեղավոր ու հանցավոր է դաոնում՝ դառնում՝ վախի և ահաբեկման ազդեցության տակ։ Բացի այդ, նա ուժգնորեն նախազգում էր, որ իր աչքի առաջ ստեղծվող իրավիճակից կարող է մի վատ բան դուրս գալ։ Երբ Իվան Ֆյոդորովիչը հենց աղետից առաջ Մոսկվա էր մեկնում, Սմերդյակովն աղաչում է նրան, որ մնա այստեղ, բայց, ըստ վախկոտ մարդու իր սովորության, չի համարձակվում բացեիբաց ու վճռականորեն հայտնել իր երկյուղը։ Բավարարվում է միայն ակնարկություններ անելով, բայց չեն հասկանում այդ ակնարկությունները։ Պետք է նկատել, որ Իվան Ֆյոդորովիչի մեջ նա տեսնում էր կարծես իր պաշտպանին, մի տեսակ երաշխիք էր զգում, որ քանի դեռ նա տանն է, դժբախտություն չի պատահի։ Հիշեցեք այն արտահայտությունը Դմիտրի Ֆյոդորովիչի «հարբած» նամակի մեջ. «Կսպանեմ ծերուկին, եթե միայն Իվանը գնացած լինի»։ Ուրեմն Իվան Ֆյոդորովիչի ներկայությունը բոլորին էլ մի տեսակ երաշխիք էր թվում, որ տան մեջ խաղաղություն ու կարգուկանոն կպահպանվի։ Եվ ահա նա մեկնում է, իսկ Սմերդյակովն էլ անմիջապես, իր երիտասարդ տիրոջ մեկնելուց գրեթե մի ժամ հետո, ընկնավորության նոպա է ունենում։ Բայց դա կատարելապես հասկանալի է։ Այստեղ պետք է հիշել, որ Սմերդյակովը, վախից և յուրատեսակ մի հուսահատությունից ընկճված, վերջին օրերի ընթացքում հատկապես զգում էր իր մեջ ընկնավորության մոտալուտ մի նոպայի հնարավորությոլնըհնարավորությունը, մանավանդ որ առաջ էլ միշտ բարոյական լարման ու ցնցումի պահերին այդպիսի նոպա էր ունենում։ Այդ նոպաների օրն ու ժամը չի կարելի գուշակել անշուշտ, բայց ամեն մի ընկնավոր կարող է նոպայի տրամադրությունը իր մեջ զգալ նախօրոք։ Այդպես է ասում բժշկությունը։
Ահա ուրեմն, հենց նոր է մեկնել տնից Իվան Ֆյոդորովիչը, և Սմերդյակովն իր այսպես ասած որբ ու անպաշտպան մնալու տպավորության տակ նկուղ է գնում տնային մի գործով, սանդուղքով իջնում է և մտածում. «Լինելո՞ւ է, թե չի լինելու նոպան, իսկ եթե հանկարծ ա՞յս րոպեիս գա»։ Եվ ահա հենց այդ տրամադրոլթյանտրամադրության, այդ կասկածամտության, այդ հարցերի հետևանքով էլ ջղաձգվում է կոկորդը, մի բան, որ միշտ նախորդում է ընկնավորության նոպային, և նա գլխիվայր, ուշակորույս գլորվում է նկուղի հատակին։ Եվ ահա, մարդիկ հնարք են գտնում այս ամենաբնական պատահարի մեջ ինչ֊որ կասկած տեսնելու, ինչ-որ մատնանշում, ինչ֊որ ակնարկություն, թե նա ''դիտմամ՜բդիտմա՜մբ'' է հիվանդ ձևացել։ Բայց եթե դիտմամբ էր, ապա իսկույն ևեթ հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ի՞նչ հաշիվ ուներ, ի՞նչ էր նպատակը։ Էլ չեմ խոսում բժշկության մասին. գիտությունը իբր թե սուտ է ասում, գիտությունը սխալվում է, բժիշկները չեն կարողացել ճշմարտությունը տարբերել կեղծիքից. թո՛ղ այդպես լինի, բայց դե պատասխանեցեք այն հարցին, թե ինչո՞ւ նա պետք է կեղծեր։ Մտադրված լինելով սպանել տիրոջը, արդյո՞ք ուզում էր նախօրոք և անմիջապես իր վրա ուշադրություն հրավիրել տանը՝ այդպիսի նոպա ունենալով։ Ասեմ ձեզ, պարոնայք երդվյալ ատենակալներ, սպանության գիշերը հինգ մարդ է եղել Ֆյոդոր Պավլովիչի տանը. նախ և առաջ՝ նույնինքն Ֆյոդոր Պավլովիչը, բայց հո նա ինքը չի սպանել իրեն, դա պարզ է. երկրորդ՝ նրա ծառա Գրիգորին, բայց դե քիչ էր մնացել, որ նրան էլ սպանեին. երրորդ՝ Գրիգորիի կինը՝ Մարֆա Իգնատևնան, բայց պարզապես ամոթ է երևակայել, թե նա սպանել է իր տիրոջը։ Ուրեմն երկու հոգի են մնում աչքի առաջ մեղադրյալը և Սմերդյակովը։ Բայց քանի որ մեղադրյալը հավատացնում է, թե ինքը չի սպանել, ուրեմն Սմերդյակովը պետք է սպանած լինի, ուրիշ ելք չկա, որովհետև ուրիշ ոչ մի անձնավորություն չես կարող հնարել, ուրիշ ոչ մի մարդասպան չես կարող ցույց տալ։ Ահա, ահա՜ թե ուրեմն որտեղից է ծագել այդ «ճարտար» ու վիթխարի՜ մեղադրանքը դժբախտ ու տկարամիտ մարդու դեմ, որ երեկ անձնասպան եղավ։ Պատճառը հենց այն է միայն, որ ուրիշ ո՜չ ոքի չես կարող հնարել։ Թեկուզ և մի ստվեր, թեկուզ և մի կասկած լիներ ուրիշ մեկի վրա, որևէ մի վեցերորդ անձնավորության վրա, ես համոզված եմ, որ նույնիսկ մեղադրյալն էլ կամաչեր այդ դեպքում ամբաստանել Սմերդյակովին և կամբաստաներ վեցերորդ անձնավորությանը, որովհետև այս սպանության մեջ Սմերդյակովին մեղադրելը բացարձակ անհեթեթություն է։
Պարոնայք, թողնենք հոգեբանությունը, թողնենք բժշկությունը, թողնենք հենց տրամաբանությունն անգամ, դիմենք միայն փաստերին, միայն ու միայն փաստերին, և տեսնենք, թե ինչ են ասում մեզ փաստերը։ Սմերդյակովն է սպանել, բայց ինչպե՞ս։ Մենա՞կ, թե մեղադրյալի մասնակցությամբ։ Քննենք նախ առաջին պարագան, այսինքն՝ Սմերդյակովը մենակ է սպանում։ Պարզ է, եթե սպանել է, ուրեմն մի որևէ բանի համար, մի շահից ելնելով է արել։ Բայց քանի որ նշույլն էլ չուներ այն շարժառիթների, այսինքն ատելության, խանդի և այլն, և այլն, որոնք սույն մեղադրյալին մղում էին սպանության, ուրեմն Սմերդյակովը, անտարակույս, կարող էր սպանել միմիայն փողի համար, որպեսզի յուրացնի այն երեք հազարը, որ անձամբ տեսել էր, երբ իր տերը ծրարի մեջ էր դնում։ Եվ ահա, սպանություն նյութելով, փողի և նշանների մասին ամեն ինչ հայտնում է մի ուրիշ անձնավորության, այն էլ վերին աստիճանի շահագրգռված անձնավորության, այսինքն մեղադրյալին, հայտնում է, թե որտեղ է դրված ծրարը, ինչ է գրված ծրարի վրա, ինչով է ծրարը կապված, և մանավանդ, մանավանդ հայտնում է այն «նշանները», որոնցով կարելի է մտնել տիրոջ մոտ։ Ինչ է, ուղղակի իրեն մատնելո՞ւ համար է անում այդ բանը։ Կամ էլ իր մրցակի՞ցը դարձնելու համար մի ուրիշին, որ նույնպես կարող է ցանկանալ ներս մտնել ու ձեռք բերել ծրարը։ «Այո,— կասեն ինձ,— բայց չէ՞ որ նա վախից է հայտնել»։ Բայց ինչպե՞ս թե վախից։ Մի մարդ, որ ժպրհել է այդպիսի հանդուգն ու գազանային մի գործ ծրագրել ու հետո ի կատար ածել, հայտնում է այնպիսի տեղեկություններ, որ միայն ինքը գիտե ամբողջ աշխարհում, և որոնք ոչ ոք երբեք չի կռահի, եթե ինքը լռեր դրանց մասին։ Չէ՜, որքան էլ վախկոտ լիներ մարդը, բայց եթե իրոք այդպիսի մի ոճիր էր ծրագրել, գոնե ծրարի ու նշանների մասին ոչ մի դեպքում ոչինչ չէր ասի որևէ մեկին, որովհետև դա կնշանակեր, որ նախօրոք լրիվ մատնում է իրեն։ Իսկ եթե անպայման տեղեկություններ էին պահանջում նրանից, մի որևէ բան կհնարեր դիտմամբ, մի որևէ սուտ կասեր, բայց դրա մասին չէր խոսի։ Ընդհակառակը, կրկնում եմ, թեկուզ միայն փողի մասին եթե ոչինչ չասեր, իսկ հետո սպաներ ու յուրացներ փողը, ամբողջ աշխարհում ոչ ոք երբեք չէր կարող մեղադրել նրան գոնե կողոպուտի համար սպանած լինելու մեջ, որովհետև նրանից բացի ոչ ոք չէր տեսել այդ փողը, ոչ ոք չգիտեր, թե տանը այդպիսի փող կա։ Եթե նույնիսկ մեղադրեին նրան, ապա անպայման կմտածեին, թե նա որևէ ուրիշ շարժառիթով է սպանել։ Բայց քանի որ նախապես ոչ ոք չէր նկատել այդ շարժառիթները նրա մեջ, այլ ընդհակառակը, տեսել էին, որ նա տիրոջ սիրելին է, վայելում է տիրոջ վստահությունը, ուրեմն, իհարկե, վերջին կասկածելի մարդը պիտի լիներ նա, իսկ ամենից առաջ պիտի կասկածեին այնպիսի մեկի վրա, որ ունեցե՛լ էր այդ շարժառիթները, որ անձամբ գոռացել էր, թե ունի՛ այդ շարժառիթները, չէր թաքցրել դրանք, պարզել էր բոլորի առաջ, մի խոսքով՝ պիտի կասկածեին սպանվածի որդու, այսինքն Դմիտրի Ֆյոդորովիչի վրա։ Սմերդյակովն սպանած ու կողոպտած կլիներ, բայց կմեղադրեին որդուն, և դա մարդասպան Սմերդյակովի համար ձեռնտու կլիներ, այնպես չէ՞։ Բայց դե արի տես, որ Սմերդյակովը, սպանություն նյութելով, հենց այդ որդուն էլ, այսինքն ԴմիարիինԴմիտրիին, նախօրոք հայտնում է փողի, ծրարի և նշանների մասին. որքա՜ն տրամաբանական է, որքա՜ն պարզ։
Հասնում է Սմերդյակովի ծրագրած սպանության օրը, և ահա նա ընկնավորության նոպա է ''կեղծում'' ու գլխիվայր գլորվում է. ինչո՞ւ։ Դե իհարկե՜, նախ և առաջ որպեսզի ծառա Գրիգորին, տեսնելով, որ բացարձակապես ոչ ոք չկա տունը պահպանող, գուցե մի կողմ թողնի իր մտադրած բուժումը և պահակ նստի։ Եվ երկրորդ, իհա՜րկե, որպեսզի Ֆյոդոր Պավլովիչն էլ կրկնապատկի իր անվստահությունն ու զգուշությունը, տեսնելով, որ ոչ ոք պահակություն չի անում, և սոսկալի վախենալով իր որդու այցելությունից, մի բան, որ չէր թաքցնում։ Եվ վերջապես մանավանդ, իհա՜րկե, որպեսզի իրեն էլ, այսինքն նոպայից ուժաբեկված Սմերդյակովին, անմիջապես տեղափոխեն խոհանոցից, ուր նա միշտ առանձին էր գիշերում և ուզած ժամանակ կարող էր մտնել ու դուրս գալ, տանեն նրան շենքի մյուս ծայրը՝ Գրիգորիի սենյակը, նրանց սեփական անկողնիը անկողինը երեք քայլ հեռու, միջնորմի ետև, ինչպես միշտ էլ անում էին հնուց անտի, Ֆյոդոր Պավլովիչի և սրտացավ Մարֆա Իգնատևնայի կարգադրությամբ, հենց որ նոպան խփում էր նրան։ Այնտեղ, միջնորմի ետև պառկած, իսկապես հիվանդ ձևանալու համար պետք է սկսեր տնքալ իհարկե, այսինքն ամբողջ գիշերը արթնացնել նրանց (ինչպես որ եղել է իրոք, Գրիգորիի և նրա կնոջ վկայությամբ)։ Եվ այս բոլորը, այս բոլորը ա՜յն նպատակով, որ ավելի հարմա՜ր լիներ հանկարծ վեր կենալ ու հետո սպանել իր տիրոջը։
Բայց կարող են ասել ինձ, թե Սմերդյակովը հենց նոպա է կեղծել, որպեսզի, հիվանդ համարելով իրեն, չկասկածեն իր վրա, իսկ փողի ու նշանների մասին մեղադրյալին հայտնել է հենց այն նպատակով, որ նա գայթակղվի և գա, սպանի։ Եվ երբ, հասկանո՞ւմ եք, սպանելուց հետո նա հեռանա և փողն էլ տանի հետը, հավանաբար և աղմկելով, գոռգոռալով, արթնացնելով վկաներին, այն ժամանակ, հասկանո՞ւմ եք, Սմերդյակովն էլ վեր կկենա ու կգնա... է՜, կգնա ի՞նչ անելու։ Այ հենց երկրորդ անգամ սպանելու իր տիրոջը և երկրորդ անգամ գողանալու արդեն գողացված փողը։ Ծիծաղո՞ւմ եք, պարոնայք։ Ինքս էլ ամաչում եմ, որ այսպիսի ենթադրություններ եմ անում, բայց երևակայեցեք, մեղադրյալը հենց ա՛յդ է պնդում, չէ՞։ Այսինքն թե՝ երբ ինքը արդեն դուրս է ելել տնից, տապալելով Գրիգորիին և տագնապ առաջացնելով, իրենից հետո Սմերդյակովը վեր է կացել, գնացել է, սպանել է ու կողոպտել։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպե՞ս կարող էր Սմերդյակովը նախօրոք հաշվի առնել այդ բոլորը և իմանալ հինգ մատի նման, այսինքն նախատեսել, թե ջղայնացած ու կատաղած որդին կգա հենց միայն ակնածանքո՜վ ներս նայելու համար պատուհանից և, նշանները գիտենալով հանդերձ, ետ կքաշվի, ամբողջ ավարը թողնելով նրան՝ Սմերդյակովին։ Պարոնա՛յք, ես լուրջ եմ դնում հարցը. ո՞րն է այն րոպեն, ուր Սմերդյակովը կատարել է ոճիրը։ Ցույց տվեք այդ րոպեն, որովհետև առանց դրան չի կարելի մեղադրել։
«Լա՜վ,— կառարկեն ինձ նրբամիտ մարդիկ,— իսկ եթե երկուսը խոսքը մեկ էին արել, եթե երկուսը միասին սպանել ու փողը բաժանել են, այդ դեպքո՞ւմ ինչ կասեք»։
Այո՜, իսկապես, լո՜ւրջ կասկած է. նախ և աոաջ՝ առաջ՝ ուղղակի շշմեցուցի՜չ հանցանշաններ կան, որ հաստատում են այդ բանը։ Մեկը սպանում է և հանձն առնում բոլոր հոգսերը, իսկ մյուսը նոպա է կեղծել ու պառկել կողքի վրա, երևի հենց այն նպատակով, որ նախօրոք կասկած հարուցի բոլորի մեջ, տագնապ՝ իր տիրոջ սրտում, տագնապ՝ Գրիգորիի մտքում։ Հետաքրքրական է, թե ինչ շարժառիթներից դրդված կարող էին այդպիսի խելագար մի ծրագիր մոգոնել երկու մեղսակիցները։ Բայց գուցե դա բոլորովին էլ գործոն մասնակցություն չէր Սմերդյակովի կողմից, այլ, այսպես ասած, կրավորական մի նահատակություն. ահաբեկված Սմերդյակովը գուցե համաձայնվում է պարզապես չընդդիմանալ սպանությանը, բայց նախազգալով, որ իրեն իսկ կմեղադրեն, թե ինչո՞ւ է թողել, որ սպանվի իր տերը, ինչո՞ւ չի գոռացել, չի ընդդիմացել, նախօրոք Դմիտրի Կարամազովից թույլտվություն է ձեռք բերում, որ այդ ժամանակ ինքը նոպա կեղծի ու պառկի, «իսկ դու սպանիր ինչպես ուզում ես, իմ ի՞նչ գործն է»։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա քանի որ այդ նոպան էլ դարձյալ պետք է իրարանցում առաջ բերեր տանը, Դմիտրի Կարամազովը կնախատեսեր դա և ոչ մի կերպ չէր կարող համաձայն լինել այդպիսի պայմանի։ Սակայն ես զիջում եմ, ասենք, թե նա համաձայնվել է. բայց չէ՞ որ այդ դեպքում էլ, այնուամենայնիվ, ստացվում է, որ Դմիտրի Կարամազովն է մարդասպանն ու դրդողը, իսկ Սմերդյակովը պարզապես կրավորական մասնակից է, և մասնակից էլ չէ նույնիսկ, այլ պարզապես թողտվություն է արել վախից ու իր կամքին հակառակ. այս բանն արդեն անպայման կարող է տարբերել դատարանը։ Եվ ահա, ի՞նչ ենք տեսնում սակայն։ Հենց որ ձերբակալվում է մեղադրյալը, իսկույնևեթ ամեն ինչ գցում է Սմերդյակովի վրա և ''միայն'' նրան է մեղադրում։ Մեղադրում է ոչ թե որպես իր մեղսակցին, այլ բացառապես նրան. այսինքն թե՝ նա մենա՜կ է արել այդ բանը, նա է սպանել ու կողոպտել, նրա՜ արած գործն է։ Բայց դե այդ ի՞նչ մեղսակիցներ են, որ անմիջապես սկսում են իրար դեմ խոսել. չէ, երբեք էլ այդպիսի բան չի լինում։ Եվ նկատեցեք, ի՜նչ վտանգավոր հանդգնություն է Կարամազովի համար. ինքն է գլխավոր մարդասպանը, իսկ մյուսը թողտվություն է արել միայն ու պառկել է միջնորմի ետև, և ահա նա մեղքը գցում է պառկած մարդու վրա։ Չէ՞ որ այդ պառկած մարդը կարող էր բարկանալ և պարզապես ինքնապաշտպանության համար իսկույն հայտնել բուն ճշմարտությունը. ասել, որ երկուսն էլ մասնակցել են, բայց ինքը չի սպանել, այլ միայն թողտվություն է արել վախի ազդեցության տակ։ Չէ՞ որ նա՝ Սմերդյակովը, կարող էր հասկանալ, թե դատարանը անմիջապես կտարբերի իր մեղավորության աստիճանը, ուրեմն և կարող էր հաշվի առնել, որ եթե պատմեն էլ իրեն, ապա ինքը անհամեմատ ավելի չնչին մի պատիժ կստանա, քան մյուսը գլխավոր մարդասպանը, որ ուզում է ամեն ինչ իր վրա գցել։ Բայց ուրեմն Սմերդյակովն արդեն ստիպված կլիներ խոստովանել այդ դեպքում։ Եվ սակայն այդ բանը մենք չտեսանք։ Սմերդյակովը մի բառ անգամ չասաց մեղսակցության մասին, չնայած որ իսկական ոճրագործը հաստատորեն մեղադրում էր նրան և շարունակ պնդում էր, թե նա է միակ մարդասպանը։ Ավելին՝ հենց Սմերդյակովը հայտնեց հարցաքննության ժամանակ, թե ծրարված փողի և նշանների մասին ինքը հաղորղել է մեղադրյալին, և թե առանց իր ասելու նա ոչինչ էլ չէր իմանա։ Եթե նա իրոք մեղսակից չիներ, արդյոք այնքան հեշտորեն կհայտնե՞ր այդ բանը հարցաքննության ժամանակ, այսինքն կասե՞ր, թե ինքն է հաղորդել այդ բոլորը մեղադրյալին։ Ընդհակառակը, կջանար ուրանալ և անպայման աղավաղել փաստերը, փոքրացնել դրանք։ Բայց նա չէր աղավաղում և չէր փոքրացնում։ Այդպես կարող է անել միայն անմեղ մարդը, որ չի վախենում, թե իրեն կմեղադրեն մեղսակցության մեջ։ Եվ ահա, հիվանդագին մելամաղձության մի նոպայում, որ իր ընկնավորության և ամբողջ այս աղետի հետևանքն էր, երեկ նա կախեց իրեն։ Կախվելուց առաջ թողեց մի երկտող յուրահատուկ ձևով գրվպծ. «Ոչնչացնում եմ ինձ իմ կամքով ու ցանկությամբ, որպեսզի ոչ ոքի վրա մեղք չգցեմ»։ Է՛հ, ի՞նչ կկորցներ, եթե ավելացներ իր երկտողում՝ մարդասպանը ես եմ, ոչ թե Կարամազովը։ Բայց այդ բանը չի ավելացրել։ Ինչ է, խիղճը մղել է անձնասպանության, իսկ խոստովանելու համար խիղճ չի՞ ունեցել։
Եվ ի՞նչ ենք տեսնում հետո։ Քիչ առաջ փող են բերում այստեղ՝ դատարան, երեք հազար ռուբլի, և ասում են մեզ. «Հենց այն փողերն են, որ ահա այն ծրարի մեջ էին, իրեղեն ապացույցների սեղանին դրված ծրարի մեջ, երեկ ստացա Սմերդյակովից»։ Բայց դուք ինքներդ, պարոնայք երդվյալ ատենակալներ, հիշում եք քիչ առաջվա տխուր տեսարանը։ Մանրամասնությունները չեմ մտաբերի, սակայն ինձ թույլ եմ տալիս երկու֊երեք բան նկատի առնել, ընտրելով ամենից աննշան կետերը, հենց այն պատճառով, որ աննշան են դրանք, ուստի ամեն մեկի ուշադրությունը չեն գրավի և կմոռացվեն։ Նախ և աոաջառաջ, ենթադրենք դարձյալ, որ Սմերդյակովը երեկ խղճի խայթից մղված ետ է տվել փողը և կախել իրեն։ (Որովհետև առանց խղճի խայթի ետ չէր տա փողը)։ Եվ անշուշտ, միայն երեկ իրիկուն առաջին անգամ խոստովանել է իր ոճիրը Իվան Կարամազովին, ինչպես հայտարարեց նաև ինքը՝ Իվան Կարամազովը, որն այլապես ինչո՞ւ պետք է լռեր մինչև հիմա։ Այսպես ուրեմն, եթե խոստովանել է, ապա ինչո՞ւ, կրկնում եմ նորից, մեռնելու պահին գրած երկտողում չի հայտնել մեզ ամբողջ ճշմարտությունը, իմանալով հանդերձ, որ անմեղ մեղադրյալը հենց հաջորդ օրը կանգնելու է ահավոր դատի առաջ։ Միայն փողը հո չի կարող ապացույց լինել։ Դեռ մի շաբաթ առաջ, օրինակ, բոլորովին պատահականորեն, ինձ և այս դահլիճում գտնվող երկու ուրիշ անձերի հայտնի դարձավ մի փաստ, այսինքն այն, որ Իվան Ֆյոդորովիչ Կարամազովը երկու հինգտոկոսանոց բանկտոմս է ուղարկել նահանգիս կենտրոնական քաղաքը՝ մանրելու համար, յուրաքանչյուր բանկտոմսը հինգ հազար ռուբլու արժողությամբ, ուրեմն ընդամենը տասը հազար ռուբլի։ Ուզում եմ ասել միայն, որ ամեն մարդ էլ կարող է փող ունենալ տվյալ պահին, և երեք հազար ռուբլի բերելով չի կարելի անպայման ապացուցել, թե դա հենց այն փողն է, ահա նույն այդ արկղից կամ ծրարից հանված փողը։ Եվ վերջապես, Իվան Կարամազովը երեկ այնքա՜ն կարևոր մի տեղեկություն է ստանում բուն մարդասպանից, և հետո հանգիստ նստում է։ Բայց ինչո՞ւ իսկույն ևեթ չհայտնեց դրա մասին։ Ինչո՞ւ ամեն ինչ հետաձգեց մինչև առավոտ։ Կարծում եմ՝ իրավունք ունեմ ենթադրելու, թե ինչու։ Արդեն մի շաբաթ է խանգարվել է նրա առողջությունը, ինքն էլ խոստովանել է բժշկին ու իր մերձավորներին, թե ցնորքներ է ունենում, հանդիպում է մեռած մարդկանց. նրա մեջ հասունանում էր այն տենդը, որ հենց այսօր էլ խփեց նրան, իսկ երեկ, տենդի նախօրյակին, նա հանկարծ իմանում է Սմերդյակովի մահվան լուրը և անմիջապես հետևյալ դատողությունն է անում. «Մարդը մեռել է, կարող եմ նրա վրա գցել մեղքը և փրկել եղբորս։ Փող ունեմ մոտս, մի կապոց թղթադրամ կվերցնեմ ու կասեմ, որ Սմերդյակովն է ինձ տվել մահից առաջ»։ Պիտի ասեք, որ անազնիվ բան է դա. թեկուզ և մեռած մարդու դեմ, նույնիսկ եղբորը փրկելու համար, բայց անազնիվ բան է զրպարտելը։ Ճիշտ է, բայց եթե նա անգիտակցարա՞ր է ստել, չէ՞ որ Սմերդյակովի այդ անակնկալ մահվան լուրը կարող էր վերջնականապես խախտել նրա գիտակցությունը, և նա կարող էր երևակայել, թե իրոք այդպես էլ եղել է։ Դուք հո տեսաք այն, ինչ կատարվեց քիչ առաջ, տեսաք, թե ինչ վիճակի մեջ էր այդ մարդը։ Կանգնած էր ոտքի վրա և խոսում էր, բայց ո՞ւր էր նրա խելքը։
Այդ տենդահար մարդու վկայությունից հետո երևան եկավ մի փաստաթուղթ՝ մեղադրյալի նամակը օրիորդ Վերխովցևային, այն նամակը, որ նա գրել է ոճիրը կատարելուց երկու օր առաջ, և ուր նախօրոք նկարագրված է ոճրագործության մանրամասն ծրագիրը։ Դե էլ ինչո՞ւ ենք ուրիշ ծրագիր փնտրում։ Ճիշտ ու ճիշտ այդ ծրագրով էլ կատարվել է ոճիրը, և կատարել է ոչ այլ ոք, քան այդ ծրագիրը կազմողը։ Այո, պարոնայք երդվյալ ատենակալներ, «հենց գրվածի պես էլ կատարվել է»։ Երբեք, երբեք էլ նա հարգանքով ու երկյուղով չի փախել հոր պատուհանի տակից, այն էլ դեռ հաստատ համոզված լինելով, որ իր սիրեցյալը նրա մոտ է այդ պահին։ Ոչ, անհեթեթ ու անհավատալի է դա։ Նա մտել է ու... վերջացրել գործը։ Հավանաբար սպանել է ջղային վիճակում, զայրույթից բորբոքված, անմիջապես որ նայել է իր ատելի մրցակցին, և սպանել է գուցե մի անգամից, սանդկոթով զինված իր ձեռքի մի հարվածով, և ապա, մանրամասն խուզարկությունից հետո համոզվելով, որ իր սիրեցյալը այնտեղ չէ, այնուամենայնիվ չի մոռացել ձեռքը խոթել բարձի տակ և հանել փողի ծրարը, որի պատռված երեսը ահա այստեղ է հիմա՝ իրեղեն ապացույցների սեղանին։ Այս բանը ասում եմ, որպեսզի նկատեք մի հանգամանք՝ ըստ իս շատ բնորոշ։ Եթե նա փորձառու մարդասպան լիներ և սպաներ հենց միայն կողոպուտի նպատակով, մի՞թե ծրարի երեսը կթողներ հատակին այնպես, ինչպես գտան այդ իրը դիակի մոտ։ Եթե, օրինակ, կողոպուտի համար սպանող Սմերդյակովը լիներ, դե նա պարզապես ծրարը կտաներ իր հետ, բնավ էլ նեղություն չէր քաշի, որ իր զոհի դիակի առաջ բաց անի ու նայի մեջը, քանի որ հաստատ գիտեր, թե ծրարի մեջ փող կա (չէ՞ որ իր աչքի առաջ էին փողը դրել ու կնքել), և գիտեր նաև, որ եթե բոլորովին վերցնի ու տանի ծրարը, ոչ ոք չի իմանա՝ կողոպուտ եղե՞լ է, թե ոչ։ Հարց եմ տալիս ձեզ, պարոնայք երդվյալ ատենակալներ, այդպես կվարվե՞ր արդյոք Սմերդյակովը, ծրարը կթողնե՞ր հատակին։ Ոչ, հենց այդպես պետք է վարվեր մոլեգնած մարդասպանը, որն արդեն վատ է կշռադատում, այն մարդասպանը, որ գող չէ և մինչ այդ երբեք ոչինչ չի գողացել, և այդ րոպեին էլ անկողնի տակից փողը դուրս է քաշել ոչ թե որպես գողություն անող մի գող, այլ որպես մի մարդ, որ իր գողացված սեփականությունն է ետ վերցնում գողից, որովհետև Դմիտրի Կարամազովը հենց այդպիսի համոզմունք է ունեցել այդ երեք հազար ռուբլու մասին, մտամոլության հասած մի համոզմունք։ Եվ ահա, վերցնելով ծրարը, որ առաջ երբեք չէր տեսել, պատռում և բաց է անում, որպեսզի ստույգ համոզվի՝ փող կա՞ արդյոք մեջը, հետո փողը գրպանը դրած փախչում է, նույնիսկ մոռանալով նկատի առնել, թե ծրարի այդ պատռված երեսը նետելով հատակին՝ վիթխարագույն մի մեղադրանք է թողնում ինքն իր դեմ։ Եվ դա պարզ այն պատճառով, որ Կարամազովը, այլ ոչ թե Սմերդյակովը, չի մտածել, չի կշռադատել, և ինչպե՞ս կարող էր։ Նա փախչում է, նա լսում է իր ետևից հասնող ծառայի աղաղակը, ծառան բռնում է նրան, կանգնեցնում է և պղնձե սանդկոթի հարվածով ընկնում գետին։ Մեղադրյալը, խղճահարությունից մղված, ցատկում է ներքև՝ նրա մոտ։ Պատկերացրե՜ք, նա հանկարծ ուզում է հավատացնել մեզ, թե այդ րոպեին պատից ետ է ցատկել խղճահարության, կարեկցանքի մղումով, որպեսզի նայի, թե չի՞ կարող մի բանով օգնել նրան։ Բայց մի՞թե դա այն րոպեն է, ուր կարելի է կարեկցանք ցուցաբերել։ Ոչ, նա ետ է ցատկել հենց համոզվելու համար, թե արդյոք կենդանի՞ է իր չարագործության միակ վկան։ Որևէ այլ զգացում, որևէ այլ շարժառիթ անբնական կլիներ։ Նկատի առեք, որ նա նեղություն է քաշում, թաշկինակով սրբում է Գրիգորիի գլուխը, և համոզվելով, որ նա մեռած է, խելակորույս վազում է նորից իր սիրուհու տունը, ոտից գլուխ արյունով թաթախված. իսկ ինչպե՞ս չի մտածել, թե ինքը արյունով է թաթախված և անմիջապես կբռնվի հանցանքի մեջ։ Բայց մեղադրյալն անձամբ հավատացնում է մեզ, որ ուշադրություն անգամ չի դարձրել, թե ինքը արյունով էր թաթախված, դա կարելի է ընդունել, դա շատ հնարավոր բան է, ոճրագործները միշտ էլ այդպես են լինում այդպիսի րոպեներին։ Մի բանը դժոխային հաշվենկատությամբ են անում, իսկ մի ուրիշ բանի համար խելքը դադարում է գործել։ Բայց այդ րոպեին նա մտածում էր միայն, թե որտեղ է իր ''սիրուհին։'' Ուզում էր իսկույն իմանալ, թե որտեղ է նա, և ահա վազում է նրա բնակարանը և իմանում իր համար անսպասելի, ահռելի մի լուր. նա գնացել է Մոկրոե՝ իր «առաջին», «անվիճելի» սիրահարի մոտ»։
Իպոլիտ Կիրիլովիչը հայտնապես ընտրել էր շարադրանքի խստորեն պատմական մեթոդը, մի մեթոդ, որին շատ են սիրում դիմել բոլոր ջղային հռետորները՝ դիտմամբ ձգտելով խստադիր շրջանակների մեջ մնալ, որպեսզի զսպեն իրենց սեփական անհամբեր ոգևորությունը։ Եվ Իպոլիտ Կիրիլովիչը, հասնելով իր ճառի այդ կետին, հատկապես մանրամասն խոսեց Գրուշենկայի «առաջին» ու «անվիճելի» սիրահարի մասին և մի քանի յուրովի հետաքրքրական մտքեր հայտնեց այդ նյութի շուրջ։
«Կարամազովը, որ կատաղելու չափ խանդում էր բոլորին, հանկարծ ու միանգամից ընկնում է կարծես ու չքանում այդ «առաջին» ու «անվիճելի» սիրահարի առաջ։ Եվ մանավանդ դա տարօրինակ է այն պատճառով, որ մինչ այդ նա գրեթե բոլորովին ուշադրություն չէր դարձնում նոր վտանգին՝ ի դեմս այդ գալիք, իր համար անսպասելի մրցակցի։ Բայց նա դեռ այնքա՜ն հեռու է պատկերացնում այդ վտանգը, իսկ Կարամազովը միշտ էլ ներկա րոպեով է ապրում։ Հավանաբար, նույնիսկ մտացածին էր համարում այդ բանը։ Բայց նա վայրկենապես հասկացավ իր վիրավոր սրտով, որ եթե այդ կինը մինչ այդ թաքցըրել թաքցրել էր նոր մրցակցին, եթե խաբել էր իրեն այդ երեկո, պատճառը գուցե հենց այն էր, որ նորից հայտնված այդ սիրահարը բոլորովին էլ ցնորք ու մտացածին բան չէր այդ կնոջ համար, այլ ամեն ինչ էր նրա կյանքում, նրա ամբողջ հույսը։ Վայրկենապես հասկանալով այդ բանը, Կարամազովը համակերպվեց։ Ճիշտն ասած, պարոնայք երդվյալ ատենակալներ, ես չեմ կարող լռության մատնել այդ անակնկալ գիծը մեղադրյալի հոգում, կարծես թե նա բոլորովին ընդունակ չէր այդպիսի բան ի հայտ բերելու, և հանկարծ արդարության անողոք մի պահանջ է երևում նրա մեջ, կնոջ հանդեպ հարգանքի, կնոջ սրտի իրավունքները ճանաչելու մի պահանջ, այն էլ ե՞րբ. այն պահին, երբ այդ կնոջ համար իր ձեռքերը ներկել էր իր հոր արյունո՜վ։ Ճիշտ է նաև, որ թափված արյունն էլ արդեն վրե՜ժ էր աղաղակում այդ րոպեին, որովհետև նա, մեղադրյալը, որն իր սեփական հոգին ու իր ամբողջ երկրային կյանքն էր կործանել, պետք է որ այդ վայրկյանին ակամա զգացած ու հարց տված լինի ինքն իրեն. «Ի՞նչ եմ ես և ի՞նչ նշանակություն կարող եմ ունենալ ''հիմա'' նրա համար, այդ էակի համար, որին ես իմ հոգուց ավելի եմ սիրում, ի՞նչ եմ ես այդ «առաջին» ու «անվիճելի» սիրահարի համեմատությամբ, որ զղջացել է ու վերադարձել այդ կնոջ մոտ մի ժամանակ իր խորտակած կնոջ, վերադարձել է նոր սիրով, պատվավոր առաջարկություններով, վերածնված ու արդեն երջանիկ կյանքի խոստումով։ Իսկ ես, դժբախտս, ''հիմա'' ի՞նչ կարող եմ տալ նրան, ի՞նչ կարող եմ առաջարկել»։ Կարամազովն այդ րոպեին հասկանում է այդ ամբողջը, հասկանում է, որ իր կատարած ոճիրը փակել է բոլո՜ր ճանապարհները իր առաջ, և որ ինքը պատժվելու դատապարտված մի ոճրագործ է միայն, այչ այլ ո՜չ թե այն մարդը, որին կյանքն է ժպտում։ Այդ միտքը ճզմում ու ոչնչացնում է նրան։
Եվ ահա, նա վայրկենապես կանգ է առնում մի մոլեգին ծրագրի վրա, որ Կարամազովի բնավորությունն ունեցող մարդու համար միակ ու ճակատագրական ելքը պետք է թվար իր ահավոր դրությունից։ Այդ ելքը անձնասպանությունն էր։ Նա վազում է պարոն Պերխոտինի մոտ՝ ետ վերցնելու իր գրավ դրած ատրճանակները, և միաժամանակ ճանապարհին, վազելու ընթացքում, գրպանից հանում է ամբողջ իր փողը, որի համար դեռ քիչ առաջ իր ձեռքերը թաթախել է իր հոր արյունով։ Օ՜, հիմա փողն ամենից ավելի է պետք նրան. մեռնո՜ւմ է Կարամազովը, անձնասպա՜ն է լինում Կարամազովը, և պիտի հիշե՛ն այդ բանը։ Զուր չէ՜, որ բանաստեղծ է նա, զուր չէ՜, որ իր կյանքն ապրել է երկու կողմից վառված մոմի նման. «Ուղղակի նրա՜ մոտ, նրա՜ մոտ՝ իմ սիբեցյալի՜սիրեցյալի՜, և այնտեղ, օ՜, այնտեղ մի փառավոր խնջույք կսարքեմ բոլորի համար, չտեսնված մի խնջույք, որ հիշեն ու պատմե՜ն երկար ժամանակ։ Խենթ ու խելառ գոռում-գոչումի մեջ, գնչուական խոլ երգերի ու պարերի մեջ բաժակ կբարձրացնեմ, կխմեմ պաշտելի կնոջ կենացը, կշնորհավորեմ նոր երջանկությունը նրա, իսկ հետո, տեղն ու տեղը, նրա ոտքերն ընկած, կջախջախեմ իմ գանգը նրա աչքի առաջ և կպատժե՜մ իմ կյանքը։ Կգա ժամանակ, որ կհիշի նա Միտյա Կարամազովին, կտեսնի, թե ինչպե՜ս էր սիրում նրան Միտյան, կափսոսա՜ Միտյայի համար»։ Այս բոլորի մեջ շատ է երևում տպավորություն գործելու մարմաջը, ռոմանտիկ մոլուցքը, կարամազովյան վայրի անսանձությունն ու դյուրազգացությունը, և դեռ, այո՜, մի ուրիշ բան էլ, պարոնայք ատենակալներ, մի բան, որ աղաղակում է նրա հոգում, տրոփում է նրա հոգում անդադար և թունավորում է նրա սիրաը սիրտը մինչ ի մահ. այդ ''բանը'' խիղճն է, պարոնայք ատենակալներ, խղճի դատաստանը, խղճի ահավո՜ր տանջանքները։ Բայց ատրճանակը ամեն ինչ կհարթի, ատրճանակն է միակ ելքը, և չկա ուրիշ ելք, իսկ հետո, ''այնտեղ''... չգիտեմ, Կարամազովն արդյոք մտածո՞ւմ էր այդ րոպեին, թե «''ինչ է լինելու այնաեղայնտեղ''» և կարո՞ղ է արդյոք Կարամազովը համլետորեն մտածել, թե ինչ է լինելու այն կողմը։ Ո՜չ, պարոնայք ատենակալներ, նրանք համլետներ ունեն, իսկ մենք՝ դեռ Կարամազովնե՜ր միայն»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչն ամենայն մանրամասնությամբ նկարագրեց, թե ինչպես Միտյան պատրաստվել է Մոկրոե գնալու, նկարագրեց այն, ինչ տեղի է ունեցել Պերխոտինի տանը, խանութում, կառապանների հետ։ Բերեց բազմաթիվ խոսքեր ու արարմունքներ՝ բոլորն էլ վկաներով հաստատված, և պատկերը սոսկալի համոզիչ տպավորություն գործեց ունկնդիրների վրա։ Ազդեցիկ էր մանավանդ փաստերի համադրությունը։ Մոլեգնորեն խռովահույզ և արդեն զգուշությունը կորցրած այդ մարդու մեղավորությանը անժխտելիորեն ի հայտ էր գալիս։
«Այլևս կարիք չուներ զգույշ լինելու,— ասաց Իպոլիտ Կիրիլովիչը։— Երկու կամ երեք անգամ, քիչ է մնացել, որ լրիվ խոստովանի, համարյա ակնարկել է, միայն թե պարզապես կես է թողել իր ասելիքը։ (Այստեղ դատախազը վկաների ցուցմունքները մեջբերեց)։ Ճանապարհին նույնիսկ գոռացել է կառապանին. «Գիտե՞ս, որ մարդասպան ես տանում»։ Բայց, այնուամենայնիվ, չէր կարող դեռ լրիվ ասել ամեն ինչ, նախ պետք է Մոկրոե հասներ և այնտե՜ղ արդեն վերջացներ պոեմը։ Եվ սակայն, ի՞նչ էր սպասում դժբախտ մարդուն այնտեղ։ Մոկրոեում նա առաջին իսկ րոպեներից տեսնում է և ի վերջո կատարելապես հասկանում, որ իր «անվիճելի» մրցակիցը գուցե բոլորովին էլ անվիճելի չէ, և որ կենացի բաժակ ու նոր երջանկության շնորհավորանքներ չեն ուզում իրենից ու չեն ընդունում։ Բայց դուք, պարոնայք ատենակալներ, գիտեք արդեն փաստերը նախնական քննությունից։ Անժխտելի է Կարամազովի հաղթանակն իր մրցակցի վրա, և ահա այստեղ, օ՜, այստեղ արդեն բոլորովին նոր մի փուլ է սկսվում նրա հոգում, և դա նույնիսկ ամենասոսկալի փուլն է, որով երբևիցե անցել է կամ դեռ անցնելու է այդ հոգին։ Հաստատորեն կարելի է ասել, պարոնայք ատենակալներ,— գոչեց Իպոլիտ ԿիրիլովիչտԿիրիլովիչը,— որ անարգված բնությունն ու հանցագործ սիրտը իրենց վրեժն են լուծում, և ավելի ևս լիակատար կերպով, քան որևէ երկրային արդարադատություն։ Եվ ավելին՝ արդարադատությունն ու երկրային պատիժը նույնիսկ թեթևացնում են բնության պատիժը, և նույնիսկ դրանք անհրաժեշտ են ոճրագործի հոգուն այդպիսի րոպեներին, փրկում են հոգին հուսահատությունից, որովհետև ես չեմ էլ կարող պատկերացնել Կարամազովի ապրած այն սարսափն ու բարոյական տանջանքները, երբ նա իմացավ, որ այդ կինը սիրում է իրեն, որ հենց ի՛ր համար հրաժարվում է «առաջին» և «անվիճելի» սիրահարից , և որ հենց իրեն, իրեն, «Միտյայի՜ն» է կանչում դեպի նորոգ մի կյանք, խոստանում է երջանկություն, և այն էլ ե՞րբ։ Երբ արդեն ամե՜ն ինչ վերջացել է Կարամազովի համար և այլևս ո՜չ մի բան հնարավոր չէ։ Ի դեպ, մի շատ կարևոր կետ նշեմ հարևանցիորեն, բացատրելու համար մեղադրյալի դրության բուն էությունը այդ պահին. մինչև այդ վերջին րոպեն, մինչև բուն իսկ ձերբակալության վայրկյանը, նրա համար այդ կինը մնում էր անմատչելի մի էակ, մոլեգնորեն ցանկալի, բայց անհասանելի։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ նա անձնասպան չեղավ հենց այդ ժամանակ, ինչո՞ւ հրաժարվեց իր ընդունած որոշումից և նույնիսկ մոռացավ, թե որտեղ է իր ատրճանակը։ Ահա, սիրո այդ բուռն ծարավն էր հենց, տեղն ու տեղը այդ ծարավը հագեցնելու հո՛ւյսն էր, որ ետ պահեց նրան։ Խրախճանքի արբեցման մեջ նա կպել էր իր սիրուհուն, որ նույնպես խրախճանք էր անում նրա հետ և ավելի չքնաղ ու հրապուրիչ էր նրա համար, քան երբևիցե, ու Կարամազովը չէր հեռանում նրա կողքից, սքանչանում էր նրանով, անէանում նրա առաջ։ Այդ բուռն ծարավը կարող էր նույնիսկ մի վայրկյան խեղդել ոչ միայն ձերբակալության վախը, այլև բուն իսկ խղճի խայթը։ Բայց մի վայրկյան, Օ՜, մի վայրկյան միայն։
Իմ պատկերացումով՝ ոճրագործի հոգեվիճակն այդ պահին անպայմանորեն ենթարկվել էր երեք բանի, որոնք կատարելապես ստրկացրել էին նրան. նախ, հարբած վիճակը, խելահեղ ժխորը, պարերի դոփդոփյունն ու երգերի ճղճղոցը, և նա, նա՝ իր սիրուհին, որ շառագունել էր գինուց, երգում էր ու պարում, հարբել էր ու ծիծաղադեմ նայո՜ւմ էր նրան։ Երկրորդ, այն հեռավոր, քաջալերող հույսը, թե ճակատագրական վախճանը հեռու է տակավին, մոտ չէ համենայն դեպս, առնվազն հաջորդ առավոտ միայն կգան ու կձերբակալեն իրեն։ Ուրեմն դեռ մի քանի ժամ կա, և դա շա՜տ է, սոսկալի՜ շատ։ Մի քանի ժամվա մեջ կարելի է շատ բան մտածել։ Պատկերացնում եմ, որ նրա զգացածը նման էր այն զգացողության, որ ունենում է մահապարտ ոճրագործը, երբ նրան տանում են մահապատժի, տանում են կախաղան. դեռ պետք է մի երկա՜ր ու երկար փողոց անցնել, այն էլ քայլաչափ ընթացքով, հազարավոր մարդկանց մոտով, հետո մի ուրիշ փողոց պետք է դառնալ և այդ փողոցի մյո՜ւս ծայրին է միայն սարսափելի հրապարակը։ Ինձ թվում է, որ երթի սկզբում, իր խայտառակության սայլին նստած, դատապարտյալը պետք է հենց այնպես զգա, որ դեռ մի անհուն կյանք կա իր առջև։ Բայց ահա տները ետ են մնում, սայլը շարունակ գնում է աոաջառաջ. օ՜, վնաս չունի, դեռ այնքա՜ն հեռու է մինչև երկրորդ փողոցի անկյունը, և նա դեռ արիաբար նայում է աջ ու ձախ՝ այդ հազարավոր անբարեգթորեն հետաքրքրասեր մարդկանց, որ իրենց հայացքները բևեռել են մահապարտին, և նրան դեռ թվում է, թե ինքն էլ ճիշտ նրանց պես մի մարդ է։ Բայց ահա արդեն մյուս փողոցի անկյունն էլ է հասնում. օ՜, վնաս չունի, վնաս չունի, դեռ մի լրիվ փողոց կա։ Եվ որքան էլ տներ անցնեն, նա միշտ էլ պիտի մտածի. «Դեռ շատ տներ կան առջևում»։ Եվ այդպես՝ մինչև վերջ, մինչև բուն իսկ հրապարակը։ Իմ պատկերացումով՝ Կարամազովն էլ այսպես էր զգում այն ժամանակ։ «Դեռ մինչև հասնեն նրանք, կարելի է մի ելք գտնել,— մտածում էր նա,— օ՜, դեռ ժամանակ կա դիմադրության մասին խորհելու, պաշտպանության մի ծրագիր կազմելու, իսկ հիմա, հիմա... հիմա այնքա՜ն չքնաղ է իմ սիրուհին»։
Շփոթությամբ ու սարսափով է լցված նրա հոգին, բայց նա կարողանում է, այնուամենայնիվ, մի կողմ դնել իր փողի կեսը և պահել մի տեղ, այլապես չեմ կարող բացատրել, թե ո՛ւր կորավ մի ամբողջ կեսը այն երեք հազար ռուբլու, որ դեռ քիչ առաջ վերցրել էր հոր բարձի տակից։ Առաջին անգամը չէ, որ նա գնացել էր Մոկրոե, մի անգամ արդեն երկու օր խնջույք էր արել այնտեղ։ Նա դիտեր այդ փայտե հին, խոշոր տունը իր բոլոր ծակուծուկերով։ Ես ենթադրում եմ, որ փողի մի մասը թաքցվել է հենց այն ժամանակ, ձերբակալությունից ոչ շատ առաջ և հենց այդ տանը՝ մի որևէ ճեղքի, մի որևէ խոռոչի մեջ, մի որևէ տախտակի տակ, մի որևէ անկյունում, կտուրի տակ,— և ինչո՞ւ։ Ինչպե՞ս թե ինչու։ Աղետը կարող է իսկույն վրա հասնել, և դեռ չի մտածել անշուշտ, թե ինչպես դիմագրավի, ժամանակ էլ չուներ մտածելու, գլխի մեջ մուրճով խփում են կարծես, սիրտն էլ ձգտում է ''նրան՝'' իր սիրուհուն, բայց դե փո՜ղը... ամեն դեպքում էլ անհարաժեշտ է փողը։ Փող ունեցող մարդը ամեն տեղ էլ մարդ է։ Այդպիսի՜ րոպեին այդպիսի հաշվենկատությունը գուցե անբնակա՞ն է թվում ձեզ։ Բայց չէ որ ինքն է հավատացնում, որ դրանից մեկ ամիս աոաջառաջ, երբ նույնպես տագնապալի ու ճակատագրական մի պահ էր նրա համար, երեք հազար ռուբլուց առանձնացրել է կեսը և կարել քսակի մեջ. ու թեև դա ճիշտ չէ իհարկե, և մենք հիմա կապացուցենք այդ բանը, բայց համենայն դեպս դա ցույց է տալիս, որ այդ գաղափարը ծանոթ էր Կարամազովին, նա մտմտացել էր դրա շուրջ։ Ավելին. երբ նա հետո քննիչին հավատացնում էր, թե հազար հինգ հարյուր ռուբլին առանձնացրել է քսակի մեջ (մի բան, որ երբեք չի եղել), գուցե հենց այդ պահին էլ հնարում էր քսակի պատմությունը, հնարում էր տեղն ու տեղը, վայրկենաբար, որովհետև դրանից երկու ժամ առաջ, անակնկալ մի ներշնչումով, առանձնացրել էր փողի կեսը և մի որևէ տեղ թաքցրել էր Մոկրոեում, որպեսզի ամեն պարագայի համար թողնի այնտեղ մինչև առավոտ, միայն թե իր մոտ չպահի փողը։ Երկո՜ւ անհատակ խորություն, պարոնայք ատենակալներ, հիշեցեք, որ Կարամազովը կարող է իր հայացքը ուղղել երկու անհատակ խորության, և երկուսին էլ միանգամից։ Մենք այդ տանը փնտրեցինք փողը, բայց չգտանք։ Գուցե հիմա էլ դեռ այնտեղ է այդ փողը, կամ էլ գուցե հաջորդ օրն իսկ անհետացել է և հիմա գտնվում է մեղադրյալի մոտ։ Համենայն դեպս, երբ նրան ձերբակալեցին, նա իր սիրուհու հետ էր, ծնկի էր եկել սիրուհու առաջ, օրիորդը պառկել էր մահճակալի վրա, իսկ մեղադրյալն իր ձեռքերը մեկնել էր նրան և այնքա՜ն էր մոռացել ամեն ինչ այդ րոպեին, որ նույնիսկ չլսեց ձերբակալողների մոտենալը։ Դեռ ժամանակ չէր ունեցել մի որևէ պատասխան պատրաստելու իր մտքում։ Ե՛վ նա, և՛ իր միտքը անակնկալի եկան։
Եվ ահա, նա գտնվում էր իր դատավորների առաջ, իր ճակատագիրը վճռողների առաջ։ Պարոնայք երդվյալ ատենակալներ, մեր պարտականությունները կատարելու ժամանակ այնպիսի պահեր են լինում, երբ մե՛զ համար էլ սոսկալի է դառնում մարդու հետ դեմ առ դեմ հանդիպելը, սոսկում ենք նաև մարդո՛ւ ճակատագրի համար։ Մարդու անասնական սարսափը դիտելու րոպեներն են դրանք, երբ ոճրագործն արդեն տեսնում է, որ ամեն ինչ կորավ, բայց դեռ շարունակում է պայքարել , դեռ մտադիր է պայքարել ձեր դեմ։ Դրանք այն րոպեներն են, երբ ինքնապահպանման բոլոր բնազդները միանգամից ոտքի են կանգնում նրա մեջ, և նա, փրկելու համար իր անձը, նայում է ձեզ հարցական ու տառապող մի հայացքով, ծակող մի հայացքով, որոգայթում և ուսումնասիրում է ձեր դեմքը, ձեր մտքերը, սպասում է, թե ո՛ր կողմից եք հարվածելու, և իր սասանվող մտքում հազար ու մի ծրագիր է կազմում վայրկենաբար, բայց և այնուամենայնիվ վախենում է խոսել, վախենում է, որ կմատնի՜ իրեն։ Սոսկալի՜ են մարդկային հոգու այդ ստորացուցիչ պահերը, հոգու այդ դեգերումները չարչարանքից չարչարանք, ինքնափրկության այդ անասնական տենչը, և երբեմն նույնիսկ քննիչի էլ սրտում դրանք ահուդող ու կարեկցանք են հարուցում ոճրագործի նկատմամբ։ Եվ ահա մենք այդ բոլոր բաներին ականատես եղանք այն ժամանակ։
Սկզբում նա շշմել էր, և իր սոսկումի մեջ մի քանի բառ թռցրեց բերանից, բառեր, որոնք շատ էին մատնում նրան. «Արյուն։ Արժանի՜ եմ»։ Բայց իսկույն զսպեց իրեն։ Ի՞նչ ասի, ի՞նչ պատասխանի։ Դեռ ոչինչ չի պատրաստել, միայն մի բան ունի պատրաստ՝ անհիմն մի ժխտում. «Հորս մահվան մեջ մեղավոր չեմ»։ Ահա՛ նրա ցանկապատը առժամապես, իսկ այդ ցանկապատի ետև գուցե դեռ մի բան կկառուցի, մի որևէ մարտապատնեշ։ Մեր տալիք հարցերը կանխելով, նա շտապում է բացատրել իր առաջին մատնող բացականչությունները և ասում, թե իրեն մեղավոր է նկատում միայն ծառա Գրիգորիի մահվան համար։ «Այդ արյան համար մեղավոր եմ, բայց ո՞վ է սպանել հորս, պարոնայք, ո՞վ է սպանել։ Ո՞վ կարող է սպանած լինել, եթե ես չեմ»։ Լսո՞ւմ եք. մեզ է հարցնում այդ բանը, մեզ, որ եկել ենք այդ նույն հարցը հենց իրեն տալու։ Լսո՞ւմ եք այդ նախատրամադրող պստիկ մի խոսքը՝ «եթե ես չե՜մ», այդ կենդանական խորամանկությունը, այդ միամտությունն ու կարամազովյան անհամբերությունը։ Ես չեմ սպանողը, և էլ մտքովդ էլ չանցնի, թե ես եմ։ «Ուզում էի սպանել, պարոնայք, ուզում էի սպանել,— խոստովանում է իսկույն (շտապում է, օ՜, սոսկալի շտապում),— բայց մեղավոր չե՛մ այնուամենայնիվ, ես չեմ սպանողը»։ Նա զիջողություն է անում մեզ, թե ուզում էր սպանել, այսինքն թե՝ տեսե՜ք որքան անկեղծ եմ, դե ուրեմն իսկույն ևեթ հավատացեք, որ ես չեմ սպանողը։ Օ՜, այսպիսի դեպքերում ոճրագործը երբեմն անհավատալիորեն թեթևամիտ ու դյուրահավատ է դառնում։ Եվ ահա այդ պահին, իբրև թե բոլորովին պատահականորեն, քննիչը հանկարծ ամենամիամիտ հարցը տվեց նրան. «Բայց արդյոք Սմերդյակովը չէ՞ սպանողը»։ Եվ պատահեց այն, ինչ սպասում էինք. նա սոսկալի բարկացավ, որ կանխեցինք իրեն և անակնկալի բերեցինք, երբ ինքը դեռ ժամանակ չէր ունեցել նախապատրաստելու, ընտրելու և որսալու այն վայրկյանը, ուր Սմերդյակովին մեջտեղ հանելն ամենից ավելի հավանական կլիներ։ Ըստ իր բնավորության՝ ուղղակի նետվեց դեպի մյուս ծայրահեղությունը և ինքն սկսեց ամբողջ եռանդով հավատացնել մեզ, թե Սմերդյակովը չէր կարող սպանել, ընդունակ չէ սպանելու։ Բայց մի հավատաք նրան, դա պարզապես նրա խորամանկությունն է. դեռ բնա՜վ, բնավ էլ չի հրաժարվում Սմերդյակովից, ընդհակառակը, դեռ մեջտեղ կգցի նրան, որովհետև էլ ո՞ւմ կարող է մեջտեղ գցել, եթե ոչ նրան, բայց մի ուրի՛շ անգամ կանի այդ բանը, որովհետև այդ րոպեին փչացավ գործը։ Գուցե միայն հաջորդ օրը կամ նույնիսկ մի քանի օր հետո մեջտեղ կգցի, գտնելով այն պահը, երբ ի՛նքը կգոռա մեր երեսին. «Տեսնո՞ւմ եք, ես ինքս ձեզնից ավելի էի Ժխտում ժխտում Սմերդյակովի խնդիրը, ինքներդ հիշում եք, բայց հիմա ես էլ համոզվեցի, որ նա՛ է սպանել, նա՛ պետք է սպանած լինի»։ Իսկ առայժմ նա ընկրկում է մռայլ ու ջղային մի ժխտումով, սակայն ահաբեկությունն ու ցասումը նրան թելադրում են շա՜տ անճարակ ու անճշմարտանման մի բացատրություն տալ, թե ինչպես ինքը հոր պատուհանից ներս է նայել ու պատկառանքո՜վ ետ քաշվել պատուհանից։ Խնդիրն այն է, որ նա դեռ չգիտե հանգամանքները, չգիտե, թե ինչ աստիճան կարևոր ցուցմունք է տվել ուշքի եկած Գրիգորին։
Սկսում ենք խուզարկել նրան։ Խուզարկությունը զայրացնում է նրան, բայց և քաջալերում, որովհետև երեք հազարը լրիվ չգտանք նրա մոտ, գտանք միայն կեսը։ Եվ իհարկե, այդ ցասկոտ լռության ու ժխտման պահին էր միայն, որ քսակի գաղափարն առաջին անգամ փայլատակեց նրա մտքում։ Անտարակույս, ինքն էլ զգում էր իր հնարած պատմության ամբողջ անհավատալիությունը և տանջվում էր, սոսկալի տանջվում, թե ինչպես ավելի ճշմարտանման դարձնի, այնպես հնարի, որ մի ամբողջ հավաստի վեպ դուրս գա դրանից։ Այդպիսի դեպքերում քննիչների առաջնագույն, ամենագլխավոր խնդիրն է՝ չթողնել, որ պատրաստվի հանցագործը, հանկարծակիի բերել նրան, որպեսզի իր փայփայած մտքերը դուրս տա ամենայն պարզամտությամբ, դրանց սուտը մատնող անհավանականությամբ ու հակասություններով։ Իսկ ստիպելու համար, որ հանցագործը խոսի, կա միայն մեկ հնարավորություն, անակնկալորեն ու կարծես պատահաբար մի որևէ նոր փաստ հայտնել նրան, գործի մի որևէ հանգամանքը, որ վիթխարի կարևորություն ունեցող բան է, բայց որը նա ոչ մի կերպ չէր ենթադրում մինչ այդ և ոչ մի կերպ չէր կարող նախատեսել։ Այդ փաստը պատրաստ էր մեր ձեռքում, օ՜, վաղուց պատրաստ. դա ուշքի եկած Գրիգորիի ցուցմունքն էր բաց դռան մասին, որտեղից դուրս է փախել մեղադրյալը։ Այդ դռան մասին նա բոլորովին մոռացել էր և չէր էլ ենթադրում, որ Գրիգորին կարող է տեսած լինել։ Ազդեցությունը վիթխարի եղավ։ Նա վեր թռավ ու հանկարծ գոռաց. «Ուրեմն Սմերդյակո՜վն է սպանել, Սմերդյակո՜վը», և ահա այդպիսով դուրս տվեց իր փայփայած, իր հիմնական միտքը, դուրս տվեց ավելի անհավանական ձևով, որովհետև Սմերդյակովը կարող էր սպանած լինել միայն այն պահին, երբ մեղադրյալը արդեն տապալել էր Գրիգորիին ու փախել էր։ Իսկ երբ հայտնեցինք նրան, որ Գրիգորին բաց դուռը տեսել է իր ընկնելուց առաջ, իսկ սենյակից դուրս գալու րոպեին լսել է Սմերդյակովի տնքոցները միջնորմի ետևից, Կարամազովն ուղղակի ջախջախվեց։ Իմ աշխատակիցը՝ մեր հարգելի ու սրամիտ Նիկոլայ Պարֆյոնովիչը հետո ինձ ասաց, որ լալու չափ խղճացել է նրան այդ վայրկյանին։ Եվ ահա հենց այդ վայրկյանին էլ, գործը շտկելու համար, նա փութաց պատմել մեզ այդ տխրահռչակ քսակի մասին, այսինքն թե՝ է՛հ, թող այդպես լինի, լսեցե՜ք այս պատմությունը։
— Ջղային մարդ է։
— Այ մենք ծիծաղում ենք, բայց մեղադրյա՜լն ինչ է զգում,զգում։
— Այո՜, ի՞նչ է զգում Միտենկան։
— Երկու աթոռ անդին մի շեկլիկ է նստել, ավելի լավիկն է։
— Բայց ինչպե՜ս են նրան հանկարծակիի բերել Մոկրոեում, հը՞, վարպետություն է, չէ՞,չէ՞։
— Է հա՛, վարպետություն է։ Նորի՜ց պատմեց։ Արդեն քանի՜ անգամ է պատմել սրա֊նրա տանը,տանը։
— Հիմա նորից չհամբերեց։ Ինքնասիրությո՜ւն,Ինքնասիրությո՜ւն։
— Նեղացած մարդ է, հե֊հե՜։
— Եվ շուտ էլ նեղացող, նեղացող։ Մեկ էլ հռետորությունը շատ էր, նախադասությունները երկ ա ր։
— Եվ ուզում է վախեցնել, նկատի առեք, անընդհատ ուզում է վախեցնել։ Տրոյկայի մասին հիշո՞ւմ եք։ «Նրանք Համլետներ ունեն, իսկ մենք՝ դեռ Կարամազովնե՜ր միայն»։ Ճարպիկ խոսք էր։
Չորրորդ խմբում.
— Բայց տոոյկայի տրոյկայի մասին լավ ասաց, չէ՞, այսինքն երբ մյուս ժողովոլրղների ժողովուրդների մասին էր խոսում։
— Եվ ճիշտ է, հիշո՞ւմ ես, երբ ասում է, թե ժողովուրդները չեն սպասելու։
Այսպես սկսեց դատապաշտպանը և հանկարծ բարձրաձայն հայտարարեց.
«Պարոնայք երդվյալ ատենակալներ, ես այստեղ նոր մարդ եմ։ Բոլոր տպավորություններն ստացել եմ առանց կանխակալության։ Մեղադրյալը, անզուսպ բնավորությամբ ու սանձարձակ մարդ, ինձ չի վիրավորել նախօրոք, ինչպես որ արել է գուցե հարյուր հոգու այս քաղաքում, որի պատճառով էլ շատերը կանխապես նախատրամադրված են նրա դեմ։ Իհարկե, ես էլ գիտակցում եմ, որ այստեղի հասարակության բարոյական զգացումը բորբոքվել է իրավացիորեն, մեղադրյալը անզուսպ է և ապերասան։ Եվ սակայն ընդունում էին նրան այստեղի հասարակության մեջ, նույնիսկ մեծատաղանդ մեղադրողի ընտանիքում նա փայփայված անձ էր։ (Nota bene։ Այս խոսքի վրա երկու-երեք ծիծաղ լսվեց դահլիճում, ու թեև ծիծաղողներն անմիջապես զսպեցին իրենց, բայց բոլորն էլ նկատեցին դա։ Մեր քաղաքում բոլորին հայտնի էր, որ դատախազը Միտյային ընդունում էր իր կամքին հակառակ, լոկ այն պատճառով, որ նրրաննրան, չգիտես ինչու, հետաքրքրական մարդ էր համարում իր կինը՝ վերին աստիճանի առաքինի ու պատվավոր, բայց ցնորքներով տարված ու քմահաճ մի տիկին, որ սիրում էր որոշ դեպքերում հակադրվել իր ամուսնուն, առավելապես մանրուքների մեջ։ Ի միջի այլոց, Միտյան բավական հազվադեպ էր այցելում նրանց տունը)։ Բայց այնուամենայնիվ համարձակվում եմ ենթադրել,— շարունակեց դատապաշտպանը,— որ նույնիսկ իմ ընդդիմախոսի նման մի մարդ, որ անկախ մտքի և արդար բնավորության տեր է, կարող էր ինչ֊որ կանխակալ ու սխալ կարծիք կազմած լինել իմ դժբախտ պաշտպանյալի հանդեպ։ Օ՜, դա այնքան բնական է. դժբախտ երիտասարդը ամեն ինչ արել է, որ արժանանա նույնիսկ կանխակալ վերաբերմունքի։ Իսկ բարոյական զգացումը և առավել ևս գեղասիրական զգացումը եթե վիրավորվում է, երբեմն անողոք է դառնում։ Իհարկե, մեղադրական մեծատաղանդ ճառում բոլորս էլ լսեցինք մեղադրյալի բնավորության ու արարքների խստապահանջ վերլուծությունը, քննադատական խստապահանջ վերաբերմունք տեսանք գործի նկատմամբ, և մանավանդ՝ հոգեբանական այնպիսի խորություններ ի ցույց դրվեցին գործի էությունը բացատրելու համար, որ անհնար կլիներ թափանցել այդ խորությունների մեջ, եթե իմ ընդդիմախոսը որևէ չափով դիտավորյալ ու չարամտորեն կանխակալ վերաբերմունք ունենար մեղադրյալի անձի նկատմամբ։ Բայց կան բաներ, որ նույնիսկ ավելի վատ, ավելի կործանարար են նման դեպքերում, քան ամենաչարամիտ ու դիտավորյալ վերաբերմունքը գործի հանդեպ։ Այսինքն՝ եթե տարվում ենք, օրինակ, այսպես ասած մի որոշ գեղարվեստական խաղով, և մեզ տիրում է գեղարվեստական ստեղծագործության, այսպես ասած վեպ ստեղծելու պահանջը, մանավանդ երբ աստված մեզ առատորեն օժտել է հոգեբանական ձիրքերով։ Դեռ Պետերբուրգում, երբ դեռ նոր էի պատրաստվում գալ այստեղ, ինձ նախազգուշացրին, և արդեն ինքս էլ գիտեի առանց որևէ նախազգուշացման, թե այս քաղաքում իմ ընդդիմախոսն է լինելու մի խորաթափանց ու շատ նրբամիտ հոգեբան, որն իր այդ հատկությամբ վաղուց արդեն մի յուրահատուկ հռչակ է ձեռք բերել մեր դեռ երիտասարդ իրավաբանական աշխարհում։ Բայց դե հոգեբանությունը, պարոնայք, թեև խորունկ բան է, բայց այնուամենայնիվ նման է երկսայրի սուրի, որ ա՛յս կողմից էլ է կտրում, ա՛յն կողմից էլ (ծիծաղ դահլիճում)։
Օ՜, իհարկե, ներեցեք իմ այս տափակ համեմատությունը. ես պերճախոսության վարպետ չեմ։ Եվ սակայն, ահա մի օրինակ. վերցնում եմ առաջին պատահած կետը իմ ընդդիմախոսի Ճառից։ ճառից։ Մեղադրյալը, փախչելով գիշերը այգում, մագլցում է ցանկապատի վրա և սանդկոթի հարվածով տապալում ծառային, որ հանկարծ իր ոտքից էր բռնել։ Հետո իսկույն ետ է ցատկում այգու մեջ և ամբողջ հինգ րոպե զբաղվում է տապալված ծերունիով, աշխատելով իմանալ սպանե՞լ է նրան, թե ոչ։ Եվ ահա, դատախազը ոչ մի կերպ չի ուզում հավատալ մեղադրյալի այն ցուցմունքին, թե ինքը խղճահարությունից է ետ ցատկել ծերունի Գրիգորիի մոտ։ «Ոչ,— ասում է նա,— կարո՞ղ է այդպիսի դյուրազգացություն լինել այդպիսի րոպեին, անբնական է դա, և մեղադրյալը ետ է ցատկել հենց համոզվելու համար՝ արդյոք կենդանի՞ է, թե սպանված է իր չարագործության միակ վկան, ուստի հենց դրանով էլ հաստատել է, որ կատարե՛լ է այդ չարագործությունը, քանի որ չէր կարող որևէ այլ շարժառիթով կամ զգացումով ետ ցատկել այգու մեջ»։ Ահա սա հոգեբանություն է. բայց վերցնենք այդ նույն հոգեբանությունը և կիրառենք, միայն թե մյուս կողմից, և արդյունքը ճիշտ նույնքան ճշմարտանման կլինի։ Մարդասպանը ետ է ցատկում նախազգուշությունից մղված, որպեսզի համոզվի՝ վկան կենդանի՞ է, թե ոչ, մինչդեռ նա, նույնինքն դատախազի պնդումով, դեռ քիչ առաջ վիթխարի մի հանցանշան է թողել իր սպանած հոր առանձնասենյակում, այսինքն այն պատռված ծրարը, որի վրա գրված էր, թե երեք հազար ռուբլի է եղել մեջը։ «Եթե այդ ծրարը տաներ իր հետ, ամբողջ աշխարհում ոչ ոք չէր իմանա, թե ծրար է գոյություն ունեցել, մեջն էլ փող, և թե ուրեմն մեղադրյալը գողացել է այդ փողը»։ Սրանք հենց դատախազի խոսքերն են։ Ուրեմն, տեսե՜ք, պարզվում է, որ մի դեպքում իսպառ բացակայել է նախազգուշությունը, մարդը գլուխը կորցրել, վախեցել ու փախել է, հանցանշանը թողնելով հատակին, իսկ երբ երկու րոպե հետո մի ուրիշ մարդու է հարվածում և սպանում, իսկույնևեթ մեջտեղ է գալիս նախազգուշության ամենաքարսիրտ ու հաշվենկատ զգացումը՝ պատրաստ մեզ ծառայելու։ Բայց ենթադրե՜նք, ենթադրենք, թե այդպես է եղել, ասում են հոգեբանության նրբությունն էլ հենց այն է, որ այդպիսի հանգամանքներում մարդը անմիջապես արյունարբու ու սրատես է դառնում կովկասյան արծիվի նման, իսկ հաջորդ րոպեին ողորմելի խլուրդի նման կույր ու երկչոտ։ Բայց եթե ես այնքա՜ն արյունարբու եմ և դաժանորեն հաշվենկատ, որ սպանելուց հետո ետ եմ ցատկել պարզապես նայելու համար, թե արդյոք կենդանի՞ է իմ չարագործության վկան կամ ոչ, ապա ի՞նչ կարիք ունեմ ամբողջ հինգ րոպե այդ իմ նոր զոհով զբաղվելու, և մեկ էլ դեռ առիթ տալու, որ գուցե ուրիշ վկաներ ելնեն իմ դեմ։ Ինչո՞ւ այդ տապալված մարդու գլուխը սրբեմ և թաշկինակս թրջեմ արյունով, այնպես որ հետո այդ թաշկինակն էլ հանցանշան լինի իմ դեմ։ Ո՜չ, եթե մարդը այնքա՜ն հաշվենկատ ու քարսիրտ է, ավելի լավ չէ՞ր լինի, որ ետ ցատկելուց հետո ուղղակի նորից ու նորից խփեր տապալված ծառայի գլխին այդ նույն սանդկոթով, որպեսզի վերջնականապես սպաներ նրան և, ոչնչացնելով վկային, ամեն մի մտահոգությունից ազատեր իր սիրտը։ Եվ, վերջապես, մարդը ետ է ցատկում, որպեսզի ստուգի՝ կենդանի՞ է իր չարագործության վկան, թե ոչ, և նույն րոպեին էլ մի ուրիշ վկա է թողնում արահետի վրա, այսինքն այդ սանդկոթը, որ նա վերցրել է երկու կանանց աչքի առաջ, և որոնք հետո միշտ էլ կարող են ճանաչել այդ սանդկոթը որպես իրենցը և վկայել, թե նա իրենցից է վերցրել այդ իրը։ Եվ խնդիրն այն է, որ նա ոչ թե մոռացել է սանդկոթը արահետի վյրա, ոչ թե կորցրել է ցրվածության կամ շփոթմունքի հետևանքով, ո՛չ, նա հենց մի կողմ է շպրտել իր զենքը, որովհետև սանդկոթը գտել են տասնհինգ քայլ հեռու այնտեղից, ուր ընկել էր Գրիգորին։ Հարց է ծագում, ինչո՞ւ է այդպես արել։ Այ հենց որովհետև ցավ է զգացել, որ մարդ սպանեց, ծերունի ծառային սպանեց, ուստի և վրդովմունքով, անիծելով շպրտել է սանդկոթը, որ սպանության զենք էր դարձել, այլապես ինչո՞ւ պետք է այդպիսի թափով նետեր սանդկոթը։ Իսկ եթե նա կարող էր ցավ ու խղճահարություն զգալ այն պատճառով, որ մարդ է սպանել, իհարկե դա նշանակում է, որ հորը չէր սպանել, եթե սպանած լիներ հորը, մի ուրիշի համար ետ չէր ցատկի խղճահարությունից, այդ դեպքում արդեն տարբեր զգացում կունենար, ոչ թե խղճահարության, այլ ինքնափրկության մղումով կգործեր, և դա այդպես է անշուշտ։ Ընդհակառակը, կրկնում եմ, վերջնականապես կջախջախեր նրա գանգը, և ոչ թե հինգ րոպե կզբաղվեր նրանով։ Խղճահարությունն ու բարի զգացումը նրա սրտում տեղ են գտել հենց այն պատճառով, որ մինչ այդ մաքուր է եղել նրա խիղճը։ Ահա ուրեմն, սա արդեն ուրիշ հոգեբանություն է։ Դիտմամբ ես ինքս էլ հոգեբանության դիմեցի հիմա, պարոնայք ատենակալներ, որպեսզի ակնառու կերպով ցույց տամ, թե կարելի է ամեն ինչ ապացուցել դրա շնորհիվ։ Ամբողջ խնդիրն այն է, թե ով է օգտագործում այդ միջոցը։ Հոգեբանությունը ամենալուրջ մարդկանց իսկ տանում է վիպասանության գիրկը, և դա լինում է բոլորովին ակամայորեն։ Ես խոսում եմ ավելորդ հոգեբանության մասին, պարոնայք ատենակալներ, նկատի ունեմ դրա որոշ չարաշահումը»։
Դահլիճում նորից լսվեցին հավանություն տվող ծիծաղներ, և նորից դատախազի հասցեին։ Ես մանրամասնորեն չեմ մեջբերելու դատապաշտպանի ամբողջ ճառը, միայն մի քանի հատվածներ կվերցնեմ, մի քանի կարևորագույն կետեր։
«Այո,— կասեն ինձ,— բայց այդ դեպքում ո՞ւր կորավ փողը, եթե Ֆյոդոր Պավլովիչը ինքն է հանել ծրարից, չէ՞ որ նրա տունը խուզարկելիս չգտանք այդ գումարը»։ Նախ և առաջ, փողի մի մասը գտնվել է նրա դրամատուփի մեջ, իսկ երկրորդ՝ նա կարող էր այդ գումարը հանած լինել առավոտյան, նույնիսկ դեռ նախորդ օրը, այլ կերպ տնօրինելու համար՝ գուցե որևէ մեկին տալու կամ ուղարկելու, և վերջապես կարող էր հիմնովին փոխած լինել իր միտքը, իր գործողությունների ծրագիրը, ընդ որում բոլորովին էլ անհրաժեշտ չգտնելով, որ նախօրոք այդ մասին զեկուցի Սմերդյակովին։ Իսկ եթե այսպիսի ենթադրության լոկ հնարավորությունն անգամ գոյություն ունի, ապա ինչպե՞ս կարելի է այնքան համառ կերպով ու հաստատորեն մեղադրել իմ պաշտպանյալին, թե նա կողոպուտի համար սպանություն է կատարել, և թե իսկապես եղել է այդ կողոպուտը։ Չէ՞ որ մենք այդպիսով ընկնում ենք վիպասանության գիրկը։ Եթե պնդում եք, որ այս կամ այն իրն է գողացվել, պետք է ցույց տաք այդ իրը, կամ էլ գոնե անհերքելիորեն ապացուցեք, որ այդ իրը գոյություն է ունեցել։ Իսկ այստեղ ոչ ոք չի էլ տեսել փողը։ Վերջերս Պետերբուրգում մի երիտասարդ, համարյա դեռ տղա՝ տասնութ տարեկան, շրջիկ մի մանրավաճառ, օր-ցերեկով լումայափոխի խանութն է մտնում կացինը ձեռքին և արտասովոր, տիպական հանդգնությամբ սպանում է խանութի տիրոջը, հետո հազար հինգ հարյուր ռուբլի է վերցնում ու տանում։ Հինգ ժամ հետո ձերբակալվում է, և բացի տասնհինգ ռուբլուց, որ արդեն ծախսել էր, ամբողջ գումարը գտնում են նրա մոտ։ Բացի այդ, սպանությունից հետո խանութ վերադարձած գործակատարը ոստիկանությանը հայտնում է ոչ միայն գողացված գումարի չափը, այլև այն, թե ինչ դրամանիշներից էր բաղկացած, այսինքն քանի հատ վարդագույն բանկնոտ, քանի հատ կապույտ, քանի հատ կարմիր, քանի հատ ոսկեդրամ և ինչ արժողությամբ, և ահա հենց այդ բանկնոտներն ու ոսկեդրամներն էլ հայտնաբերվում են ձերբակալված մարդասպանի մոտ։ Ի լրումն ամենայնի, մարդասպանն էլ դրանից հետո լիովին ու անկեղծորեն խոստովանում է, թե ինքը սպանել է իրոք և հենց այդ փողերն է վերցրել ու տարել։ Ա՜յ սա ես հանցանշան եմ կոչում, պարոնայք ատենակալներ։ Ահա այս պարագային գիտեմ, տեսնում եմ, շոշափում եմ դրամանիշները և չեմ կարող ասել, թե չկա փողը կամ չի եղել։
Այդպե՞ս է արդյոք ներկա դեպքում։ Մինչդեռ կյանքի ու մահվան հարց է այստեղ, մարդու ճակատագրի հարցը։ «Այո,— կասեն ինձ,— բայց չէ՞ որ նա նույն գիշերը խնջույք է արել, աջ ու ձախ փող է վատնել, նրա մոտ հայտնաբերվել է հազար հինգ հարյուր ռուբլի, որտեղի՞ց է վերցրել այդ փողը»։ Բայց հենց այն փաստը, որ ընդամենը հայտնաբերվել է հաղար հազար հինգ հարյուր ռուբլի, իսկ գումարի մյուս կեսը ոչ մի կերպ չեն կարողացել գտնել ու հայտնաբերել, հենց ադ այդ փաստն էլ ապացուցում է, որ այդ փողը կարող էր բնավ էլ նույնը չլինել, երբեք դրված չլինել որևէ ծրարի մեջ։ Նախնական քննությունը, ժամանակի խստագույն հաշվումներ անելով, մանրամասնորեն տեղեկացել ու ապացուցել է, որ մեղադրյալն աղախինների մոտից դուրս գալով ուղղակի վազել է Պերխոտինի բնակարանը, առանց տուն մտնելու, և առհասարակ ոչ մի տեղ չի մտել, իսկ հետո շարունակ եղել է մարդկանց մեջ, ուրեմն նա չէր կարող երեք հազարի կեսն առանձնացնել ու պահել քաղաքում մի որևէ տեղ։ Ահա հենց այս նկատառումն էլ պատճառ է եղել դատախազի այն ենթադրության, թե նա փողը թաքցրել է Մոկրոե գյուղում, մի որևէ ճեղքի մեջ։ Օ՜, գուցե Ուդոլֆոյի դղյակի նկուղներո՞ւմ է թաքցրել, պարոնայք։ Է՜հ, ցնորական չէ՞, վիպական չէ՞ այս ենթադրությունը։ Եվ նկատի առեք, եթե միայն ա՛յս մի ենթադրությունն ի չիք դառնա, այսինքն այն, թե փողը թաքցվել է Մոկրոեում, ապա կողոպուտի մեղադրանքն ամբողջությամբ հօդս կցնդի, որովհետև ո՞ւր կորավ այդ դեպքում այդ հազար հինգ հարյուր ռուբլին։ Ի՞նչ հրաշքով կարող էր չքանալ այդ փողը, եթե ապացուցված է, որ մեղադրյալը ոչ մի տեղ չի մտել։ Եվ ահա այսպիսի՜ հեքիաթներով պատրաստ ենք կործանելու մարդու կյանքը։
Գուցե ասեն ինձ. «Այնուամենայնիվ նա չէր կարողանում բացատրել, թե որտեղից է վերցրել այն հազար հինգ հարյուրը, որ հայտնաբերվեց նրա մոտ, և բացի այդ բոլորը գիտեին, որ մինչև այդ գիշեր նա փող չուներ»։ Իսկ ո՞վ գիտեր այդ բանը։ Սակայն մեղադրյալը պարզ ու հաստատ ցուցմունք է տվել թե որտեղից է վերցրել այդ փողը, և եթե ուզում եք, պարոնայք երդվյալ ատենակալներ, եթե ուզում եք՝ ոչ մի բան չէր կարող ու չի կարող ավելի հավանական լինել, քան այդ ցուցմունքը, և բացի այդ ոչ մի բան չի կարող ավելի համապատասխան լինել մեղադրյալի բնավորությանը և հոգուն։ Դատախազին դուր է եկել իր հյուսած վեպը. այսինքն թե՝ թուլակամ մարդը, որ նախընտրել է վերցնել իր հարսնացուի այնքա՜ն ամոթալի ձևով առաջարկած երեք հազարը, չէր կարող առանձնացնել դրա կեսը և կարել քսակի մեջ, և ընդհակառակը, եթե նույնիսկ կարեր, ապա երկու օրը մեկ պիտի քանդեր քսակը և մի հարյուրանոց դուրս քաշեր այնտեղից, ու այդպիսով վատներ ամբողջ մի ամսվա մեջ։ Հիշեցեք, այս բոլորը ասվեց այնպիսի մի շեշտով, որ ոչ մի առարկություն չէր հանդուրժում։ Լա՜վ, իսկ եթե բանը բոլորովին ա՞յլ կերպ է եղել. հապա՞ եթե դուք վեպ եք հյուսել և բոլորովին ուրիշ մարդու մասին։ Այո՛, խնդիրն էլ հենց այն է, ուր դուք ուրի՛շ մարդ եք հնարել։ Գուցե առարկեն ինձ. «Վկաներն ասում են, թե նա, աղետից մեկ ամիս առաջ, Մոկրոե գյուղում վատնել է օրիորդ Վերխովցևայի տված ամբողջ այդ երեք հազարը, միանգամից, մի կոպեկի նման, ուրեմն չէր կարող առանձնացնել այդ գումարի կեսը»։ Բայց ովքե՞ր են այդ վկաները։ Դատարանում արդեն պարզվեց, թե ինչ աստիճան վստահելի են նրանք։ Բացի այդ, ուրիշի ձեռքում պատառը միշտ էլ ավելի մեծ է թվում։ Եվ վերջապես, այդ վկաներից ոչ մեկը անձամբ չի հաշվել փողը, այլ միայն դատել է իր աչքի չափով։ Դե՛հ, վկա Մաքսիմովն էլ ասաց, որ մեղադրյալի ձեռքում քսա՜ն հազար ռուբլի է եղել։ Գիտե՞ք ինչ, պարոնայք ատենակալներ, քանի որ հոգեբանությունը երկսայրի սուր է, թույլ տվեք ինձ այստեղ էլ կիրառել դրա մյուս կողմը, և տեսնենք, թե ինչ կստացվի։
Աղետից մեկ ամիս առաջ օրիորդ Վերխովցևան երեք հազար ռուբլի է հանձնում մեղադրյալին՝ փոստով ուղարկելու համար, սակայն հարց է՝ ճի՞շտ է արդյոք, որ փողը հանձնվել է այնպիսի ամոթալի ու նվաստացուցիչ ձևով, ինչպես հայտարարվեց քիչ առաջ։ Նույն խնդրի մասին օրիորդ Վերխովցևայի առաջին ցուցմունքը տարբեր էր, բոլորովին տարբեր, իսկ երկրորդ ցուցմունքի մեջ զայրույթի, վրիժառության ճիչեր լսեցինք միայն, երկար ժամանակ թաքնված ատելության ճիչեր։ Բայց արդեն լոկ այն փաստը, որ վկան իր առաջին ցուցմունքը ճիշտ չի ներկայացրել, մեզ իրավունք է տալիս եզրակացնելու, որ երկրորդ ցուցմունքն էլ կարող էր ճիշտ լինել։ Դատախազը «չի ուզում, չի համարձակվում» (իր բառերն են) շոշափել այդ պատմությունը։ Դե լավ, թո՛ղ այդպես լինի, ես էլ չեմ շոշափի, բայց և այնպես ինձ թույլ եմ տալիս միայն նկատել, որ եթե մի մաքուր ու ազնվաբարո անձնավորություն, ինչպիսին և է՛ մեծարգո օրիորդ Վերխովցևան անկասկած, եթե այդպիսի մի անձնավորություն, ասում եմ, իրեն թույլ է տալիս հանկարծ միանգամից, հենց դատարանում, փոխել իր առաջին ցուցմունքը՝ մեղադրյալին խորտակելու բացահայտ նպատակով, ուրեմն պարզ է և այն, որ նրա այդ ցուցմունքը անկողմնակալ, պաղարյուն կերպով չի տրվել։ Մի՞թե իրավունք չունենք եզրակացնելու, որ վրիժառու կինը կարող էր չափազանցել շատ բան։ Այո, կարող էր հենց չափազանցել այն ամոթն ու նախատինքը, որով ինքը առաջարկել է այդ փողը։ Ընդհակառակը, փողը հենց առաջարկվել է այնպես, որ դեռ կարելի էր վերցնել, մանավանդ երբ ընդունողը այնպիսի թեթևամիտ մարդ է, ինչպես մեր մեղադրյալը։ Եվ նամանավանդ, վերցնելու ժամանակ նկատի ուներ, թե շուտով իր հորից կստանա այն երեք հազարը, որ ըստ հաշվարկի նա դեռ պարտական էր իրեն։ Թեթևամտություն էր դա, բայց հենց իր թեթևամտության հետևանքով նա հաստատ համոզված էր, որ հայրը կտա այդ փողը, ինքը կստանա այդ երեք հազար ռուբլին, և ուրեմն միշտ էլ կարող է փոստով ուղարկել օրիորդ Վերխովցևայի հանձնած գումարը և փակել իր պարտքը։ Սակայն դատախազը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ նա կարող էր նույն օրն էլ առանձնացնել իր ստացած փողի կեսը և կարել քսակի մեջ. «այդպիսի բնավորություն չէ նա, չէր կարող այդպիսի զգացումներ ունենալ»։ Բայց չէ՞ որ ինքներդ էիք գոռում, թե լա՛յն բնավորություն է Կարամազովը, ինքներդ էիք գոռում այն երկու անհատա՜կ խորությունների մասին, որոնց կարող է իր հայացքն ուղղել Կարամազովը։ Կարամազովը հենց այնպիսի երկկողմանի բնավորություն է, այնպե՛ս է տարուբերվում երկու անհատակ խորությունների միջև, որ նույնիսկ խրախճանքի ամենասանձարձակ պահանջն ունենալով հանդերձ՝ կարող է զսպել իրեն, եթե մի որևէ բան գրավում է նրան մյո՛ւս կողմից։ Իսկ այդ մյուս կողմը սե՜րն է, հենց այն նոր սերը ահա, որ վառոդի նման բռնկվել էր այդ օրերին, և այդ սիրո համար փող էր պետք. և ավելի էր պետք, օ՜, շատ ավելի, քան այդ նույն սիրեցյալի հետ խրախճանք անելու համար։ Եթե նա ասի իրեն՝ «Ես քոնն եմ, չեմ ուզում Ֆյոդոր Պավչովիչին», ինքը պետք է փող ունենա, որ վերցնի ու տանի նրան։ Դա ավելի կարևոր է քան խրախճանքը։ Կարամազովը կարո՞ղ է այդ բանը չհասկանալ։ Հենց դրանով էլ, ա՛յդ մտահոգությամբ էլ տառապում էր նա, ուրեմն ի՞նչ անհավատալի բան կա, եթե առանձնացրել է այդ փողը և պահել համենայն դեպս։
Բայց ահա անցնում են օրերը, իսկ Ֆյոդոր Պավլովիչն այդ երեք հազարը չի տալիս մեղադրյալին, ընդհակառակը, լուր է հասնում, որ նա որոշել է հենց այդ գումարով էլ հրապուրել նույն այն կնոջը, որին մեղադրյալն էո սիրում։ «Եթե Ֆյոդոր Պավլովիչը չտա,— մտածում է նա,— ուրեմն ես Կատերինա Իվանովնայի աչքին գող կդառնամ»։ Եվ նրա մեջ միտք է ծագում, որ այդ նույն հազար հինգ հարյուրը, որ շարունակում էր կրել իր վզին, քսակի մեջ, կգնա ու կդնի օրիորդ Վերխովցևայի աոաջ առաջ և կասի նրան. «Ես սրիկա եմ, բայց ոչ գող»։ Եվ ահա ուրեմն՝ արդեն կրկնակի պատճառ, որ նա աչքի լույսի պես պահի այդ հազար հինգ հարյուրը, բոլորովին չբանա փոքրիկ քսակը և ամեն անգամ հարյուր ռուբլի չքաշի։ Ինչո՞ւ եք դուք մեղադրյալին զրկում պատվի զգացումից։ Չէ՜, կա՛ նրա մեջ պատվի զգացում. ասենք՝ սխալ, ասենք՝ շատ հաճախ մոլորվող, բայց կա՛, կա և կրքի է հասնում, և նա ապացուցել է այդ բանը։ Եվ սակայն գործը ավելի է բարդանում հիմա, խանդի տանջանքները հասնում են ծայր աստիճանի, և նույն այդ երկու հարցերը ավելի ու ավելի են չարչարում մեղադրյալի բորբոքված ուղեղը. «Եթե փողը ետ տամ Կատերինա Իվանովնային, ի՞նչ միջոցներով եմ Գրուշենկային տանելու այստեղից»։ Եթե նա այդպես մոլեգնում էր ամբողջ այդ ամսվա ընթացքում, հարբում էր ու գազազում գինետների մեջ, պատճառը գուցե հենց այն էր, որ դառն էր նրա վիճակը, անտանելի։ Այդ երկու հարցերը վերջապես այնքան սրվեցին, որ ի վերջո հուսահատության հասցրին նրան։ Իր կրտսեր եղբորն ուղարկեց հոր մոտ՝ վերջին անգամ նրանից այդ երեք հազարը խնդրելու, բայց, չսպասելով պատասխանին, անձամբ ներս խուժեց ու հետևանքը եղավ այն, որ ծեծեց ծերունուն վկաների առաջ։ Դրանից հետո, ուրեմն, ոչ ոքից այլևս չէր կարող ստանալ, ծեծված հայրը փող չէր տա։ Այդ նույն երեկո նա իր կուրծքն է ծեծում, հենց կրծքի վերի մասը, ուր այդ փոքրիկ քսակն էր, և երդվում է եղբորը, թե ինքը միջոցներ ունի սրիկա չլինելու, բայց թե այնուամենայնիվ կմնա սրիկա, որովհետև նախատեսում է, որ չի օգտվելու այդ միջոցից, չի ունենալու այդ հոգեկան ուժը, չի ունենալու այդ կամքը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ դատախազը չի հավատում Ալեքսեյ Կարամազովի ցուցմունքին, որ տրվեց այնքան մաքուր հոգով, այնքան անկեղծորեն, հանպատրաստից ու ճշմարտանման։ Եվ ինչո՞ւ, ընդհակառակը, ստիպում է ինձ հավատալ, որ փողը թաքցվել է ինչ֊որ մի ճեղքի մեջ, Ուդոլֆոյի դղյակի նկուղներում։
Այդ նույն իրիկուն, եղբոր հետ իր խուսակցոլթյունից խուսակցությունից հետո, մեղադրյալը գրում է այն ճակատագրական նամակը, և ահա հենց այդ նամակն էլ ամենագլխավոր, ամենավիթխարի՜ հանցանշանն է, որով իմ պաշտպանյալը մեղադրվում է կողոպուտի մեջ։ «Կխնդրեմ բոլոր մարդկանցից, իսկ եթե չտան մարդիկ, կսպանեմ հորս և կվերցնեմ նրա ներքնակի տակից, վարդագույն ժապավենով ծրարից, միայն թե Իվանը գնացած լինի։ Սա իբր թե կատարյա՜լ մի ծրագիր է սպանության, ուրեմն նա է սպանել։ «Կատարվել է գրվածի՛ նման»,— բացականչում է մեղադրողը։ Բայց, նախ և առաջ, հարբած մարդու նամակ է դա և գրվել է սոսկալի բորբոքված վիճակում, երկրորդ, ծրարի մասին գրում է դարձյալ Սմերդյակովի ասածով, որովհետև ինքը չի տեսել այդ ծրարը. և երրորդ, գրելը գրե՜լ է, բայց կատարե՞լ է արդյոք գրվածի նման, ինչո՞վ կարող եք ապացուցել։ Մեղադրյալը վերցրե՞լ է ծրարը բարձի տակից, գտե՞լ է փողը և նույնիսկ այդ փողը գոյություն ունե՞ր արդյոք։ Եվ վերջապես նա փողի՞ համար է վազել հոր տունը, հիշեցե՜ք, հիշեցե՜ք։ Գլխապատառ վազել է՝ ոչ թե կողոպտելու, այլ պարզապես իմանալու համար, թե որտեղ է նա, որտեղ է այդ կինը, որ ջարդուփշուր էր արել իր սիրտը։ Ուրեմն վազել է ոչ թե ըստ ծրագրի, ոչ թե գրվածի նման, այսինքն ոչ թե կանխամտածված կողոպուտի համար, այլ վազել է հանկարծակի, անակնկալորեն, խանդի՜ց կատաղած։ «Այո,— կասեն ինձ,— բայց այնուամենայնիվ, հասնելուց և սպանելուց հետո, փողն էլ է վերցրել»։ Բայց դե վերջ ի վերջո հայտնի էլ չէ, սպանե՞լ է արդյոք։ Կողոպուտի մեղադրանքը մերժո՛ւմ եմ վրդովմունքով. չի կարելի մեղադրել կողոպուտի մեջ, եթե չեք կարող որոշածկիորեն որոշակիորեն ցույց տալ, թե հատկապես ի՛նչ է գողացել. սա աքսիոմ է։ Բայց դեռ՝ սպանե՞լ է արդյոք, առա՜նց կողոպուտի էլ սպանե՞լ է արդյոք։ Հենց այդ բանը ապացուցվա՞ծ է։ Դա էլ մի հեքիաթ չէ՞ արդյոք»։
=== XII։ Եվ սպանություն էլ չի եղել ===
Կրկնում եմ, ահա այս է մեղադրանքի ամբողջ տրամաբանությունը. ո՞վ է սպանել, եթե ոչ նա։ Այսինքն թե՝ մարդ չկա նրա տեղը դնելու։ Պարոնայք երդվյալ ատենակալներ, այդպե՞ս է արդյոք։ Իսկապե՞ս, հենց ուղղակի ուրիշ ոչ ոք չկա՞։ Մենք լսեցինք, թե ինչպես դատախազը մատների վրա թվեց բոլոր նրանց, ովքեր այդ գիշեր եղել են այդ տանը։ Հինգ հոգի էին։ Նրանցից երեքը, համաձայն եմ, լրիվ անմեղսագրելի են՝ սպանված անձը, ծերունի Գրիգորին և նրա կինը։ Մնում են, ուրեմն, մեղադրյալն ու Սմերդյակովը, և ահա դատախազը խանդաբորբոք բացականչում է, թե մեղադրյալը Սմերդյակովին է մատնանշում այն պատճառով, որ ուրիշ ոչ ոքի չի գտնում մատնանշելու, և եթե լիներ մի վեցերորդ անձ, նույնիսկ վեցերորդ անձի ստվերը լիներ, մեղադրյալն ինքը անմիջապես կհրաժարվեր Սմերդյակովին ամբաստանելուց, ամաչելով դրանից, և այդ վեցերորդի վրա կնետեր հանցանքը։ Բայց, պարոնայք ատենակալներ, ինչո՞ւ ես չեմ կարող ճիշտ հակառակ եզրակացության հանգել։ Կա երկու հոգի՝ մեղադրյալն ու Սմերդյակովը. ինչո՞ւ չասեմ, որ դուք իմ պաշտպանյալին մեղադրում եք միմիայն այն պատճառով, որ ուրիշ ոչ ոքի չեք գտնում մեղադրելու։ Իսկ չեք գտնում լոկ այն պատճառով, որ նախօրոք, բոլորովին կանխակալորեն, Սմերդյակովին բացառել եք ամեն մի կասկածից։ Այո, ճիշտ է, Սմերդյակովին ամբաստանում են միայն մեղադրյալը, նրա երկու եղբայրները, Սվետլովան, և ուրիշ ոչ ոք։ Բայց չէ՞ որ կա նաև մի այլ ամբաստանություն. կա մի հարց, կա մի կասկած, որ թեև տարտամորեն, բայց խմորվում է հասարակության մեջ, անորոշ մի լուր է պտտվում, զգացվում է, որ մարդիկ մի բան են սպասում։ Վերջապես կա նաև փաստերի շատ հատկանշական, թեև, ընդունում եմ, անորոշ մի զուգորդություն. նախ և առաջ, ընկնավորության այն նոպան, որ պատահել է հենց աղետի օրը, մի նոպա, որի իսկական լինելը փութաջանորեն պաշտպանեց դատախազը, չգիտես ինչու հարկադրված զգալով։ Այնուհետև՝ Սմերդյակովի այս անակնկալ անձնասպանությունը դատի նախօրեին։ Եվ հետո՝ մեղադրյալի միջնակ եղբոր նույնքան անակնկալ ցուցմունքը այսօր դատարանում, ցուցմունքը մի մարդու, որ մինչև հիմա հավատում էր, թե իր եղբայրն է մեղավորը, և հանկարծ փողի մի կապոց բերեց այստեղ ու նույնպես Սմերդյակովի՜ անունը հայտարարեց, որպես իրենց հորն սպանողի։ Օ՜, ես լրիվ համոզված եմ դատարանի և դատախազության հետ միասին, որ Իվան Կարամազովը հիվանդ է ու տենդի մեջ, և որ նրա ցուցմունքը իսկապես կարող էր հուսահատ մի փորձ լինել, այն էլ զառանցանքի մեջ ծրագրված մի փորձ՝ փրկելու իր եղբորը, հանցանքը նետելով մեռածի վրա։ Բայց և այնպես, նորից Սմերդյակովի անունը տրվեց, նորից կարծես թե առեղծվածային մի բան է զգացվում։ Կարծես թե մի բան առկախ է մնացել, պարոնայք ատենակալներ, չի բացատրվել մինչև վերջ։ Եվ գուցե դեռ կբացատրվի։ Բայց դա թողնենք առայժմ, դա դեռ հետագայի հարց է։ Դատարանը քիչ առաջ որոշեց շարունակել նիստը, բայց առայժմ, դեռ ակնկալություններ ունենալով հանդերձ, ես կարող էի մի քանի բան նշել, օրինակ, հանգուցյալ Սմերդյակովի այն բնութագրի մասին, որ այնքան նուրբ ու այնքան տաղանդավոր կերպով ուրվագծեց դատախաղը։ Սակայն զարմանալով նրա տաղանդի վրա, չեմ կարող լրիվ համաձայն լինել բնութագրի էության հետ։
Ես եղա Սմերդյակովի մոտ, տեսա նրան, խոսեցի հետը. նա ինձ վրա բոլորովին այլ տպավորություն թողեց։ Առողջությամբ թույլ էր, ճիշտ է, բայց բնավորությամբ, ոգով՝ ո՜չ, երբեք էլ այն թույլ մարդը չէր, որ նրան տեսնելով եզրակացրել է դատախազը։ Եվ մանավանդ երկչոտություն չգտա նրա մեջ, այն երկչոտությունը, որ դատախազն այնքան բնորոշ կերպով նկարագրեց։ Իսկ պարզամտություն բոլորովին չկար նրա մեջ, ընդհակառակը, միամտության դիմակի տակ թաքնված սոսկալի կասկածամտություն տեսա, և մի խելք, որ ընդունակ էր շատ բան դիտելու։ Օ՜, դատախազը չափազանց պարզամտորեն նրան տկարամիտ է համարել։ Ինձ վրա նա միանգամայն որոշակի տպավորություն թողեց. ես հեռացա այն համոզմունքով, որ ուղղակի չարամիտ, չափից դուրս փառասեր, ոխակալ ու նախանձից այրվող մի արարած է նա։ Որոշ տեղեկություններ եմ հավաքել նրա մասին. ատում էր իր ծագումը, ամաչում դրանից և ատամների կրճտոցով էր հիշում, որ «Սմերդյաշչայայից է ծնվել»։ Անհարգալից էր վերաբերվում ծառա Գրիգորիի և նրա կնոջ հանդեպ, որոնք իր մանկության երախտավորներն են եղել։ Անիծում էր Ռուսաստանը և ծիծաղում նբա նրա վրա։ Երազում էր գնալ Ֆրանսիա ու դառնալ ֆրանսիացի։ Հաճախ ու շատ էր խոսում այն մասին, թե գնալու համար միջոցներ չունի։ Ինձ թվում է, նա ոչ ոքի չէր սիրում, բացի իրենից, և տարօրինակորեն բարձր կարծիք ուներ իր անձի մասին։ Բարեկրթությունը տեսնում էր լավ հագուստ, մաքուր կրծազգեստ և փայլուն կոշիկ հագնելու մեջ։ Ինքն իրեն համարելով Ֆյոդոր Պավլովիչի ապօրինի որդին (և այդ մասին փաստեր կան), նա կարող էր խորշել իր վիճակից, իր տիրոջ օրինական զավակների հետ համեմատած. նրանց՝ ամեն ինչ, իսկ իրեն՝ ոչինչ, նրանց ժառանգություն է հասնում, իսկ ինքը խոհարար է միայն։ Պատմեց ինձ, թե ինքը Ֆյոդոր Պավլովիչի հետ միասին այդ երեք հազարը դրել է ծրարի մեջ։ Նրա համար, իհարկե, ատելի էր այն նպատակը, որին հատկացված էր այդ գումարը. մի գումար, որ իր ապագայի հիմքը կարող էր լինել։ Ավելին, նա երե՜ք հազար ռուբլի էր տեսել իր աչքով՝ նոփ-նոր, վարդագույն բանկնոտների մի կապոց (այդ մասին ես դիտմամբ հարցրի նրան)։ Օ՜, նախանձոտ և ինքնասեր մարդուն երբեք էլ մեծ գումար ցույց մի՛ տաք միանգամից. իսկ նա առաջին անգամ էր այդպիսի մի գումար տեսել մեկ մարդու ձեռքում։ Վարդագույն կապոցի թողած տպավորությունը կարող էր ախտագին անդրադարձ ունենալ նրա երևակայության մեջ, բայց սկզբում առանց որևէ հետևանքի։
Մեծատաղանդ մեղադրողը արտակարգ նրբությամբ ուրվագծեց բոլոր pro և COntra contra նկատառումները, ցույց տալու համար, թե հնարավո՞ր է արդյոք Սմերդյակովին մեղադրել սպանության մեջ, և հատկապես հարց տվեց մեզ՝ ինչո՞ւ նա պետք է ընկնավորության նոպա կեղծեր։ Այո, նա կարող էր բոլորովին էլ կեղծած չլինել, նոպան կարող էր գալ շատ բնականորեն, բայց չէ՞ որ կարող էր և անցնե՜լ շատ բնականորեն, և հիվանդը կարող էր ուշքի գալ։ Ասենք, ոչ թե լրիվ առողջանալ, բայց համենայն դեպս աչքերը բանալ այս կամ այն րոպեին և ուշքի գալ, ինչպես որ լինում է ընկնավորության դեպքում։ Մեղադրողը հարց է տալիս. ո՞րն է այն րոպեն, ուր Սմերդյակովը կատարել է սպանությունը։ Բայց այդ րոպեն ցույց տալը չափազանց հեշտ է։ Նա կարող էր զարթնել խոր քնից (որովհետև նա քնած էր միայն, ընկնավորության նոպային միշտ էլ խոր քունն է հաջորդում), կարող էր ուշքի գալ հենց այն վայրկյանին, երբ ծերունի Գրիգորին, փախչող մեղադրյալի ոտքը բռնելով, գոռաց ամբողջ թաղով մեկ. «Հայրասպա՜ն»։ Հենց այդ անսովոր գոռոցն էլ, լռության ու խավարի մեջ, կարող էր արթնացն՜ել Սմերդյակովին, որի քունը այդ րոպեին կարող էր շատ էլ պինդ չլինել. բնական է, նրա զարթնումը կարող էր սկսած լինել արդեն մի ժամ առաջ։ Վեր կենալով անկողնից, նա համարյա անգիտակցորեն և առանց որևէ մտադրության գնում է դեպի գոռոցը՝ տեսնելու, թե ինչ է պատահել։ Նրա գլխում դեռ հիվանդագին մշուշ է, գիտակցությունը թմրած, բայց ահա իջնում է այգի, մոտենում է լուսավորված պատուհաններին և ահավոր լուրն է լսում իր տիրոջից, որն իհարկե ուրախանում է նրան տեսնելով։ Գիտակցությունը միանգամից սկսում է աշխատել։ Ահաբեկված տիրոջից իմանում է բոլոր մանրամասնությունները։ Եվ ահա, հետզհետե, նրա խանգարված ու հիվանդ ուղեղի մեջ գոյանում է մի միտք՝ զարհուրելի, բայց գայթակղիչ և անդիմադրելիորեն տրամաբանական. սպանել, վերցնել երեք հազար ռուբլի փողը և հետո ամբողջ մեղքը գցել երիտասարդ Կարամազովի վրա, որովհետև ո՞ւմ վրա կարող են կասկածել հիմա, եթե ոչ երիտասարդ Կարամազովի, ո՞ւմ կարող են մեղադրել, եթե ոչ երիտասարդ Կարամազովին. բոլոր հանցանշանները կան, նա եղել է այստեղ ու փախել։ Փողի, ավարի զարհուրելի տենչը, անպատիժ մնալու գիտակցության հետ, կարող էր շնչակտուր անել նրան։
Օ՜, այդ անակնկալ և անդիմադրելի մղումները այնքա՜ն հաճախ են գալիս, երբ հարմար առիթ է լինում. և մանավանդ՝ այդպես անակնկալորեն գալիս են այն մարդասպաններին, որոնք դեռ մի րոպե առաջ չգիտեին, թե կարող են սպանելու ցանկություն ունենալ։ Եվ ահա, Սմերդյակովը կարող էր մտնել տիրոջ մոտ և ի կատար ածել իր ծրագիրը՝ ինչո՞վ, ի՞նչ զենքով. է՛հ, այգուց վերցրած որևէ մի քարով։ Իսկ ինչո՞ւ, նպատա՞կն ինչ էր։ Բայց երեք հազա՜րը, չէ՞ որ դա իր ապագայի հիմքը կարող էր լինել։
Օ՜, ես չեմ հասկանում ինձ. փողը կարող էր և գոյություն ունենալ։ Եվ գուցե հենց Սմերդյակո՛վը միայն գիտեր, թե որտեղ է փողը, որտեղ է պահել իր տերը։ «Լավ, բայց պատռված ծրա՞րը, որ ընկել էր հատակին»։ Մեղադրողը, խոսելով այդ ծրարի մասին, հայտնեց իր չափազանց նուրբ ենթադրությունը, թե հենց անվարժ գողը միայն կարող էր ծրարը հատակին թողնել, հենց Կարամազովի նման մեկը, և բնավ երբեք Սմերդյակովը, որ ոչ մի դեպքում այդպիսի հանցանշան չէր թողնի ինքն իր դեմ։ Երբ լսում էի այդ ենթադրությունը, պարոնայք ատենակալներ, հանկարծ զգացի, որ չափազանց ծանոթ մի բան եմ լսում։ Եվ պատկերացրեք, հենց այդ նույն ենթադրությունը, այդ նույն կռահումը, թե Կարամազովն ինչպե՛ս կարող էր վարվել ծրարի հետ, ուղիղ երկու օր աոաջ առաջ լսել եմ անձամբ Սմերդյակովից։ Ավելին, նա նույնիսկ զարմացրեց ինձ դրանով. ինձ թվաց, թե նա միամտություն է կեղծում, կանխում է ինձ, իմ վզին է փաթաթում այդ միտքը, որպեսզի ինքս այդպիսի ենթադրության հանգեմ։ Կարծես թե նա հուշում էր այդ բանը ինձ։ Արդյոք նա հարցաքննողներին էլ չի՞ հուշել այդ ենթադրությունը։ Արդյոք մեծատաղանդ մեղադրողի վզին էլ չի՞ փաթաթել նույն բանը։
Կարող են ասել ինձ. «Իսկ պառա՞վը՝ Գրիգորիի կի՞նը։ որ նա լսել է, թե ինչպես հիվանդն ամբողջ գիշերը տնքացել է նրա կողքին»։ Այո, լսել է, բայց այդ վկայությունը չափազանց խախուտ է։ Ես ճանաչում էի մի տիկնոջ, որ դառնորեն գանգատվում էր, թե բակում հաչող մի շնիկ ամբողջ գիշերը արթնացրել է իրեն ու չի թողել, որ քնի։ Եվ սակայն, ինչպես պարզվեց, խեղճ շնիկն ընդամենը երկու֊երեք անգամ է հաչել ամբողջ գիշերվա ընթացքում։ Եվ դա բնական է. մարդը քնում է և հանկարծ տնքոց է լսում, զարթնում է վրդովված, որ իրեն արթնացրին, բայց վայրկենապես քուն է մտնում նորից։ Երկու ժամ հետո նորից տնքոց, նորից զարթնում է և նորից քուն մտնում, և վերջապես մի երրորդ տնքոց էլ, նորից երկու ժամ հետո, ընդամենը երեք անգամ՝ ամբողջ գիշերվա մեջ։ Մարդը վեր է կենում առավոտյան և գանգատվում, որ մեկը ամբողջ գիշերր տնքում էր և անընդհատ արթնացնում իրեն։ Բայց հենց այդպես էլ պետք է թվա նրան. քնած պահերը, յուրաքանչյուրը երկու ժամ տևողությամբ, չի հիշում, այլ հիշում է միայն զարթնելու րոպեները, և ահա նրան թվում է, թե ամբողջ գիշերը արթնացրել են իրեն։
Պարոնայք ատենակալներ, ի՞նչ է հայրը, իսկական հայրը, ի՞նչ է այդ մեծ բառի նշանակությունը, ի՞նչ է այն սոսկալի մեծ գաղափարը, որ կա այդ անվան մեջ։ Դեռ այս րոպեիս նշեցինք մասամբ, թե ինչ է իսկական հայրը և ինչ պետք է լինի։ Իսկ ներկա դատական գործում, որով այնպե՜ս զբաղված ենք հիմա բոլորս, որով այնպե՜ս տանջվում են մեր հոգիները, ներկա դատական գործում՝ հայրը, հանգուցյալ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովը, բնավ չէր համապատասխանում հոր մասին այն հասկացության, որ մեր սիրտը թելադրեց այս րոպեիս։ Դժբախտություն է դա։ Եվ իսկապես, կան հայրեր, որոնք նման են դժբախտության։ Քննենք այդ դժբախտությունն ավելի մոտից. չէ՞ որ մենք, նկատի առնելով առաջիկա որոշման կարևորությունը, ոչ մի բանից չպետք է վախենանք, պարոնայք ատենակալներ։ Մենք նույնիսկ հատկապե՛ս չպետք է վախենանք հիմա, և չպետք է, այսպես ասած, մեր ձեռքերը թափահարելով վանենք այս կամ այն գաղափարը, երեխաների կամ վախկոտ կանանց նման, ինչպես ասաց մեծատաղանդ մեղադրողն այդ երջանիկ համեմատությամբ։
Բայց իմ հարգելի ընդդիմախոսը (և նա իմ ընդդիմախոսն էր, երբ ես դեռ իմ առաջին բառն իսկ չէի արտասանել), իմ ընդդիմախոսն իր կրակոտ ճառում մի քանի անգամ բացականչեց. «Ո՜չ, ես չեմ թողնի, որ ուրիշ որևէ մեկը պաշտպանի մեղադրյալին, ես չեմ զիջի նրա պաշտպանությունը Պետերբուրգից եկած դատապաշտպանին, ես եմ մեղադրողը, ես էլ պաշտպա՛նն եմ»։ Ահա այսպես բացականչեց նա մի քանի անգամ, և սակայն մոռացավ հիշատակել մի բան. եթե այս սարսափելի մեղադրյալը ամբողջ քսաներեք տարի երախտապարտ էր եղել ընդամենը մի ֆունտ կաղինի համար, որ ստացել է այն միակ մարդուց, որն իրեն, որպես երեխայի, փայփայել էր իր հոր տանը, ապա ուրեմն, մյուս կողմից, կարո՞ղ էր այսպիսի մարդը ամբողջ քսաներեք տարվա ընթացքում չհիշել, թե ինչպես ինքը ոտաբոբիկ վազվզում էր իր հոր տան «ետևի բակում, առանց կոշիկների և փոքրիկ տաբատն էլ մի կոճակից կախված», ըստ մարդասեր դոկտոր Հերցհնշտուբեի Հերցենշտուբեի արտահայտության։ Օ՜ պարոնայք ատենակալներ, ինչո՞ւ ավելի մոտից քննենք այդ «դժբախտությունը», ինչո՞ւ կրկնենք այն, ինչ բոլորը գիտե՛ն արդեն։ Ի՞նչ է տեսել իմ պաշտպանյալը, երբ եկել է այստեղ՝ իր հոր մոտ։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ իմ պաշտպանյալին ներկայացնել որպես անզգա, եսասեր մի հրեշ։ Անզուսպ է նա, վայրի ու մոլեգին, և ահա դրա համար էլ դատում ենք այժմ նրան, բայց ո՞վ է մեղավորը նրա ճակատագրի համար, ո՞ւմ մեղքով է, որ նա լավ հակումներ ու ազնիվ, զգայուն սիրտ ունենալով հանդերձ, այսպիսի անհեթեթ դաստիարակություն է ստացել։ Որևէ մեկը խելք սովորեցրե՞լ է նրան, ուսում ստացե՞լ է, լուսավորվե՞լ է նրա միտքը, եղե՞լ է մեկը, որ գեթ մի քիչ սիրեր նրան իր մանկության օրերին։ Իմ պաշտպանյալը մեծացել է աստծո խնամքով, այսինքն վայրի գազանի նման։ Նա գուցե տենչում էր տեսնել իր հորը երկար տարիների բաժանումից հետո, և գուցե դրանից էլ առաջ, երազի պես հիշելով իր մանկությունը, հազար անգամ վանել է այն նողկալի ուրվականները, որոնք իր մանկության մղձավանջներն են եղել, և ամբողջ հոգով տենչացել է արդարացնել իր հորը և գրկե՜լ նրան։ Եվ ի՞նչ։ Որովհետև փողի վեճ կա՝ նրան դիմավորում են միայն ցինիկ հանաքներով, կասկածամտությամբ ու խորամանկություններով. նա լսում է միայն սիրտ խառնող խոսակցություններ ու կենցաղային խենեշ սկզբունքներ, որոնք ասվում են ամեն օր, «կոնյակ խմելիս». և վերջապես տեսնում է մի հոր, որն իր ձեռքից՝ որդո՜ւ ձեռքից, խլում է սիրուհուն, օգտագործելով հենց որդուն պատկանող փողը։ Օ՜ պարոնայք ատենակալներ, նողկալի է սա ու դաժան։ Ու այդ նույն ծերունին գնում և բոլորին գանգատվում է, թե իր որդին դաժան է ու անհարգալից, վարկաբեկում է իր որդուն հասարակության մեջ, վնասում է նրան, զրպարտում, ձեռք է բերում նրա պարտամուրհակները, որպեսզի բա՜նտ նստեցնի նրան։
Պարոնայք ատենակալներ, շատ հաճախ է լինում, որ իմ պաշտպանյալի նման մարդիկ, որոնք արտաքուստ դաժանասիրտ են, մոլեգին ու անզուսպ, խորքում չափազանց քնքուշ սիրտ են ունենում, միայն թե ցույց չեն տալիս։ Մի՛ ծիծաղեք, մի՛ ծիծաղեք իմ այս մտքի վրա։ Մեծատաղանդ մեղադրողն անգթորեն ծիծաղում էր իմ պաշտպանյալի վրա քիչ առաջ, ի ցույց դնելով, թե նա սիրում է Շիլլերին, սիրում է «գեղեցիկն ու վեհը»։ Եթե ես նրա տեղը լինեի, մեղադրողի՝ տեղը, չէի ծիծաղի այդ բանի վրա։ Այո, այսպիսի սրտեր (օ՜ թույլ տվեք ինձ պաշտպանել այսպիսի սրտերը, որոնց այնքա՜ն հազվադեպ և այնքա՜ն անարդար կերպով են հասկանում), այսպիսի սրտերը շատ հաճախ տենչում են քնքշություն, գեղեցկություն և արդարություն, և տենչում են՝ հենց հակադրվելով կարծես իրենց սեփական անձին, իրենց մոլեգնությանը, իրենց դաժանությանը, տենչում են անգիտակցորեն, և տենչո՛ւմ են հատկապես։ Կրքոտ ու դաժան լինելով արտաքուստ, նրանք տանջվելու չափ ընդունակ են սիրելու, օրինակ, մի կնոջ, և անպայման հոգեկան ու բարձրագույն սիրով։ Դարձյալ ասում եմ, մի՛ ծիծաղեք ինձ վրա, շատ հաճախ հենց այսպե՛ս են լինում այդպիսի բնավորությունները։ Միայն թե չեն կարողանում թաքցնել իրենց կրքերը, որոնք շատ կոպիտ են երբեմն, և ահա դա է, որ աչքի է զարնում, դա է, որ նկատվում է, իսկ մարդու ներսը չեն տեսնում։ Սակայն շուտ են հագենում նրանց կրքերը, իսկ ընդհակառակը, ազնիվ ու գեղեցիկ մի էակի կողքին՝ այդ երևութապես կոպիտ ու դաժան մարդը ձգտում է նորոգվել, հնարավորություն է փնտրում ուղղվելու, դառնալու ավելի լավ, լինելու բարձր ու ազնիվ, և այո՝ «վեհ ու գեղեցիկյ»գեղեցիկ», որքան էլ ծաղրված լինի այդ խոսքը։ Քիչ առաջ ասացի, որ չեմ հանդգնի շոշափել իմ պաշտպանյալի պատմությունը օրիորդ Վերխովցևայի հետ։ Բայց այնուամենայնիվ կարելի է մի երկու բառ ասել, մենք ոչ թե վկայություն լսեցինք, այլ պարզապես մոլեգնած ու վրեժ լուծող մի կնոջ ճիչը, և նա իրավունք չուներ, օ՜, իրավունք չուներ դավաճանության համար կշտամբել մեղադրյալին, որովհետև նա ի՛նքը դավաճանեց։ Եթե գեթ մի քիչ ժամանակ ունենար մտածելու, այդպիսի վկայություն չէր տա։ Օ՜, մի՛ հավատաք նրան, ո՜չ, իմ պաշտպանյալը «հրեշ» չէ, ինչպես կոչեց նրան օրիորդը։
Խաչյալ մարդասերն իր խաչելության նախօրեին ասաց. «Ես եմ հովիվն քաջ. քաջ հովիվն իր անձն է դնում ոչխարների համար, որպեսզի ոչ մեկը չկորչի...»։ Մենք էլ այնպես անենք, որ չկորչի՜ մարդու հոգին։ Ես հարց տվի քիչ առաջ՝ ի՞նչ է հայրը, և բացականչեցի, թե մեծ բառ է դա, թանկագին մի ահուն։ անուն։ Սակայն բառը պետք է ազնվորեն գործածել, պարոնայք ատենակալներ, և ես հանդգնում եմ երևույթը կոչել իր սեփական բառով, իր սեփական անունով. այնպիսի մի հայր, ինչպիսին էր սպանված ծերունի Կարամազովը, չի կարող հայր կոչվել և արժանի չէ այդ անունին։ Անարժան հոր նկատմամբ որդիական սերը անհեթեթություն է, անկարելի բան։ Չի կարելի ոչնչից սեր ստեղծել, աստվա՛ծ միայն ոշնչից բան է ստեղծում։ «Հայրե՜ր, մի՛ զայրացնեք ձեր որդիներին»,— գրում է առաքյալն իր սիրակեզ սրտից։ Ոչ թե իմ պաշտպանյալի սիրույն եմ մեջբերում այս սրբազան բառերը հիմա, ես դրանք հիշատակում եմ բոլո՜ր հայրերի համար։ Ո՞վ է ինձ լիազորել, որ ուսուցանեմ հայրերին։ Ոչ ոք։ Բայց որպես մարդ ու քաղաքացի կոչ եմ անում՝ vivos voco!<ref>Կոչ եմ անում ապրողներին (լատ.)։</ref> Մենք երկար չենք մնում երկրի վրա, մենք անում ենք բազում վատ գործեր և բազում վատ խոսքեր ենք ասում։ Ուրեմն բոլորս էլ որսանք մեր համախումբ հաղորդակցության պատեհ րոպեն՝ նաև մի լա՜վ խոսք ասելու համար միմյանց։ Այդ եմ անում ես հիմա. քանի այս տեղն եմ բարձրացել, օգտվում եմ իմ րոպեից։ Իզուր չէ, որ այս ատենաբեմը շնորհվել է մեզ գերագույն կամոք. ամբողջ Ռուսաստանն է լսում մեզ այստեղից։ Ոչ միայն տեղվույս հայրերի համար եմ ասում, այլև ձայն եմ արձակում բոլոր հայրերին. «Հայրե՜ր, մի՛ զայրացնեք ձեր որդիներին»։ Այո, նախ ինքներս կատարենք պատգամը Քրիստոսի և հետո՛ միայն հավակնենք պահանջել նաև մեր որդիներից։ Այլապես մենք հայրեր չենք, այլ թշնամիները մեր որդիների, և նրանք մեր որդիները չեն, այլ թշնամիները մեր, և մենք ինքնե՜րս ենք նրանց թշնամի դարձրել մեզ համար։ «Որով չափով չափէք, չափեսցի ձեզ», այո արդեն ոչ թե ես եմ ասում, ավետարանի պատգամն է այս չափել այն չափով, որով ձեզ են չափում։ Ինչպե՜ս ուրեմն կարող ենք մեղադրել որդիներին, եթե նրանք մեզ չափում են մեր չափով։ Վերջերս Ֆինլանդիայում մի աղջիկ, աղախին, կասկածի է ենթարկվում, թե գաղտնորեն երեխա է ծնել։ Սկսում են հետևել նրան, և տան ձեղնահարկում, անկյունը, աղյուսների ետև, գտնում են նրա սնդուկը, որի մասին ոչ ոք չգիտեր, բացում են և այնտեղից հանում նրա սպանած նորածին երեխայի դիակը, նույն սնդուկի մեջ գտնում են նաև կմախքները երկու մանկիկների, որոնց նա ծնել էր դրանից առաջ ու ինքն էլ սպանել էր ծնվելու պահին, և նա խոստովանում է այդ բանը։ Պարոնայք ատենակալներ, մի՞թե նա մայրն է իր զավակների։ Այո, ծնել է նրանց, բայց արդյոք մա՞յր է նրանց համար։ Մեզնից որեէ որևէ մեկը կհամարձակվի՞ արդյոք «մայր» սրբազան անունը տալ նրան։
Համարձակ լինենք, պարոնայք ատենակալներ, հանդուգն լինենք նույնիսկ, մենք նույնիսկ պարտավո՛ր ենք այդպես լինել սույն րոպեին և չվախենալ որոշ խոսքերից ու գաղափարներից, չնմանվել Օստրովսկու պատկերած այն մոսկվացի տիկիններին, որոնք վախենում էին որոշ բառերից։ Ընդհակառակը, ապացուցենք, որ վերջին տարիների առաջադիմությունը մեր զարգացմանն էլ է նպաստել, և ասենք ուղղակի՝ միայն ծնունդ տալը դեռ հայրություն չէ, այլ հայր է նա, ով ծնունդ է տվել և արժանացել է այդ կոչման։ Օ՜, իհարկե, կա նաև «հայր» բառի մյուս նշանակությունը, մյուս մեկնաբանությունը, որ պնդում է՝ թեկուզ և հրեշ լինի քո հայրը, թեկուզ և չարագործ լինի իր երեխաների համար, այնուամենայնիվ նա քո հայրն է մնում, պարզ այն պատճառով, որ ծնունդ է տվել քեզ։ Բայց դա արդեն, այսպես ասած, միստիկ նշանակությունն է, որ ես չեմ հասկանում բանականությամբ, այլ կարող եմ ընդունել լոկ հավատքով, կամ ավելի ճիշտ՝ պարզապես ''հավատ ընծայելով,'' ինչպես որ կան շատ ուրիշ բաներ, որ չեմ հասկանում, բայց կրոնը ինձ պատվիրում է հավատալ դրանց։ Բայց այդ պարագային դա թող դուրս մնա իրական կյանքի բնագավառից։ Իսկ այս բնագավառում, ուր իրական կյանքը ոչ միայն իր իրավունքները ունի, այլև ինքն էլ մեծ պարտականություններ է դնում մեր վրա, այս բնագավառում ուրեմն, եթե ուզում ենք լինել մարդասեր, լինել քրիստոնյա վերջապես, մենք պետք է կենսագործենք և պարտավո՛ր ենք կենսագործել լոկ այնպիսի համոզմունքներ, որոնք արդարացված են բանականությամբ ու փորձով, որոնք վերլուծության բովով են անցկացվել, մի խոսքով պետք է գործենք բանականորեն, և ոչ թե անմտաբար, ինչպես երազի ու զառանցանքի մեջ, որպեսզի վնաս չհասցնենք մարդ արարածին, որպեսզի չտանջենք ու չկործանենք մարդուն։ Ահա այդ դեպքում է, որ դա կլինի իսկական քրիստոնեական գործ, ոչ թե միայն միստիկ, այլև բնական և արդեն ճշմարտապես մարդասիրական գործ...»։
Այս կետում ուժեղ ծափահարություններ պայթեցին դահլիճի զանազան մասերից, բայց Ֆետյուկովիչն իր ձեռքերը թափահարեց, կարծես աղաչելով, որ չընդհատեն իրեն, և թույլ տան վերջացնել իր խոսքը։ Դահլիճը լռեց իսկույն։ Հռետորը շարունակեց։
«Պարոնայք ատենակալներ, կարծո՞ւմ եք արդյոք, որ մեր զավակները կարող են խուսափել այսպիսի հարցերից, երբ, ասենք, պատանի են դառնում արդեն, երբ սկսում են կշռադատել արդեն։ Ոչ, չեն կարող, և անկարելի ժուժկալություն չպահանջենք նրանցից։ Տեսնելով իր անարժան հորը, մանավանդ համեմատելով նրան ուրիշ հայրերի հետ, իր տարեկից ընկերների արժանավոր հայրերի, պատանին տվայտում է տանջալից հարցերով, որոնք ակամայորեն ծնվում են նրա մեջ։ Նրա հարցերին պաշտոնական պատասխան են տալիս. «Նա ծնունդ է տվել քեզ, և դու նրա արյունից ես, ուրեմն պետք է սիրես նրան»։ Պատանին ակամա խորհրդածում է. «Բայց մի՞թե նա սիրում էր ինձ, երբ ծնունդ էր տալիս,— հարցնում է նա, ավելի ու ավելի զարմանալով,— միթե ի՞նձ համար էր, որ ծնունդ տվեց ինձ։ Այդ րոպեին ոչ ինձ գիտեր նա, ո՛չ էլ նույնիսկ իմ սեռը, տռփանքի այդ րոպեին, երբ գուցե գինին էր նրա կիրքը բորբոքել, և գուցե միայն հարբեցողության հակումն է փոխանցել նա ինձ. ահա այն ամբողջ բարիքը, որ տրել տվել է նա... Իսկ ինչո՞ւ ես պետք է սիրեմ նրան, միայն որովհետև ծնո՞ւնդ է տվել ինձ, և որովհետև իմ ամբողջ կյանքում չի՞ սիրել ինձ»։ Օ՜, գուցե այս հարցերը կոպիտ ու դաժան են թվում ձեզ, սակայն պատանի մտքից անկարելի ժուժկալություն մի պահանջեք։ «Վտարիր բնությունը դռնից, ներս կթռչի պատուհանից», և մանավանդ, մանավանդ, չվախենանք բառերից և հարցը լուծենք այնպես, ինչպես թելադրում են բանականությունն ու մարդասիրությունը, և ոչ թե այնպես, ինչպես միստիկ հասկացություններն են թելադրում։ Իսկ ինչպե՞ս կարելի է լուծել հարցը։ Ահա թե ինչպես, թող որդին կանգնի իր հոր առաջ և խելամտորեն հարցնի նրան. «Հայր իմ, ասա ինձ. ինչո՞ւ պետք է սիրեմ քեզ։ Հայր իմ, ապացուցի՛ր ինձ, թե ես պետք է սիրեմ քեզ»։ Եվ եթե այդ հայրը ի վիճակի լինի ու կարողանա պատասխանել և ապացուցել, ուրեմն ահա մի իսկական, բնականոն ընտանիք, որ ոչ թե լոկ միստիկ նախապաշարմունքի վրա է հաստատվում, այլ բանական, ինքնագիտակից և զուտ մարդասիրական հիմունքների վրա։ Հակառակ դեպքում, եթե հայրը չապացուցի, վերջացա՜վ իսկույն այդ ընտանիքը. նա հայր չէ որդու համար, և որդին ազատություն ու իրավունք է ստանում այլևս օտար համարելու իր հորը և նույնիսկ թշնամի համարելու։ Մեր այս ատենաբեմը, պարոնայք ատենակալներ, պետք է ճշմարտության ու առողջ գաղափարների դպրո՜ց լինի»։
Անզուսպ, գրեթե մոլեգին ծափահարություններն ընդհատեցին այստեղ հռետորին։ Իհարկե, ծափահարում էր ոչ թե ամբղջ դահլիճը, բայց դահլիճի կեսն այնուամենայնիվ ծափահարում էր։ Ծափահարում էին հայրերն ու մայրերը։ Վերևից, ուր տիկիններն էին նստած, ճիչեր ու բացականչություններ լսվեցին։ Թաշկինակներ էին ճոճում։ Նախագահն ամբողջ ուժով սկսեց հնչեցնել իր զանգակը։ Նա հայտնապես ջղայնացել էր հասարակության վարմունքից, բայց ուղղակի չհամարձակվեց «մաքրել» դահլիճը, ինչպես սպառնացել էր քիչ առաջ. նույնիսկ բարձրաստիճան անձինք, շքանշան-աստղերով զարդարված ծերուններ, որոնք հատուկ աթոռների վրա նստել էին դատավորների ետևում, ծափահարում էին և թաշկինակներ ճոճում հռետորին։ Այնպես որ, երբ աղմուկը դադարեց, նախագահը պարզապես բավարարվեց կրկնելով իր խստագույն սպառնալիքը, թե «կմաքրի» դահլիճը, իսկ Ֆետյուկովիչը, հաղթական ու հուզված, շարունակեց իր ճառը նորից։
Այսպես վերջացրեց Ֆետյոլկովիչը, և ունկնդիրների ցնծությունն այս անգամ պայթեց անսանձելի փոթորկի նման։ Զսպելու մասին խոսք անգամ չէր կարող լինել. կանայք արտասվում էին, լաց էին լինում նաև տղամարդկանցից շատերը, նույնիսկ երկու բարձրաստիճան անձինք արցունք թափեցին։ Նախագահն ստիպվեց ենթարկվել և նույնիսկ հապաղեց հնչեցնել իր զանգակը։ «Ոտնձգություն անել այդպիսի խանդավառության դեմ՝ ոտնձգություն կլիներ սրբությա՜ն դեմ»,— ինչպես գոռում էին հետո մեր քաղաքի տիկինները։ Հռետորն ինքը անկեղծորեն հուզվել էր։ Եվ ահա այդպիսի րոպեին էր, որ մեր Իպոլիտ Կիրիլովիչը նորից վեր կացավ «առարկություններ փոխանակելու»։ Հանկարծ տեսնելով այդ բանը, ատելությամբ նայեցին նրան. «Ի՜նչ։ Սա՞ ինչ է։ Նա դեռ համարձակվում է առարկե՞լ, նա՞»,— սկսեցին բլբլալ տիկինները։ Բայց եթե նույնիսկ ամբողջ աշխարհի տիկիններն իրենց լեզուները բանեցնեին, և բուն իսկ դատախազի կնոջ գլխավորությամբ, անկարելի կլիներ նրան ետ կանգնեցնել այդ վայրկյանին։ Գունատ էր նա, ցնցվում էր հուզմունքից, առաջին բառերը, առաջին նախադասությունները անհասկանալի էին նույնիսկ. շունչը կտրվում էր, վատ էր արտասանում, սայթաքում էր։ Այնուամենայնիվ, շուտով գտավ իրեն։ Բայց միայն մի քանի նախադասություն կբերեմ նրա այդ երկրորդ ճառից։
«...Մեզ հանդիմանում են, որ վեպեր ենք ստեղծել։ Իսկ ի՞նչ էր դատապաշտպանի ճառը, եթե ոչ վեպ՝ վեպի վրա։ Միայն բանաստեղծությունն էր պակաս։ Ֆյոդոր Պավլովիչը, սիրած կնոջն սպասելով, պատռում է ծրարը և գցում հատակին։ Նույնիսկ մեջ են բերում, թե նա ինչ է ասել այդ զարմանալի բանն անելիս։ Բայց ինչ է, պոեմ չէ՞ դա։ Եվ ի՞նչ ապացույց կա, որ նա փողը հանել է ծրարից, ո՞վ է լսել, թե ինչ է ասել նա։ Տկարամիտ ցավագար Սմերդյակովն այլակերպվում է ինչ֊որ բայրոնյան հերոսի, որ իր ապօրինի ծնունդի համար վրեժ է լուծում հասարակությունից, ինչ է, բայրոնյան ճաշակի մի պոեմ չէ՞ սա։ Իսկ որդին, որ բռնությամբ մտել է հոր տունը, սպանել է նրան, բայց և միաժամանակ չի սպանել, սա վեպ էլ չէ արդեն, պոեմ էլ չէ, սա մի սֆինքս է, որ հանելուկներ է առաջարկում մեզ, բայց անշուշտ ինքն էլ չի կարող լուծել դրանք։ Եթե սպանել է, ուրեմն սպանել է. իսկ ի՞նչ է նշանակում՝ եթե սպանել է, ուրեմն չի սպանել. ո՞վ գլուխ կհանի սրանից։ Այնուհետև հայտարարում են մեզ, թե մեր ատենաբեմը բեմն է ճշմարտության և առողջ հասկացությունների, և ահա «առողջ հասկացությունների» այս բեմից, երդում պատառ լինելով, քարոզում են որպես աքսիոմ, թե հոր սպանությունը հայրասպանություն կոչելը նախապաշարմունք է միայն։ Բայց եթե հայրասպանությունը նախապաշարմունք է և եթե ամեն մի երեխա պիտի հարցաքննության ենթարկի իր հորը՝ «հայր իմ, ինչո՞ւ պիտի սիրեմ քեզ», ապա ի՞նչ կլինի մեր բանը, ի՞նչ կդառնան հասարակության հիմունքները, ո՞ւր կմնա ընտանիքը։ Հայրասպանությունը, ուրեմն, հասկանո՞ւմ եք ինչ, մոսկվացի տիկիններին վախեցնող խրտվիլակ-բա՜ռն է պարզապես։ Ռուսական դատարանի կոչումն ու ապագան երաշխավորող ամենաթանկագին, ամենասրբազան ավանդները մատուցում են մեզ խեղաթյուրված ու թեթևամիտ ձևով, պարզապես իրենց նպատակին հասնելու համար, պարզապես ձեռք բերելու համար արդարացումն այն բանի, որ չի կարելի արդարացնել։ Օ՜, ընկճեցեք նրան գթասրտությամբ, բացականչում է դատապաշտպանը. բայց ոճրագործին էլ հենց ա՛յդ է պետք միայն, և վաղն ևեթ բոլորը կտեսնե՜ն, թե նա ինչպես է ընկճվելու։ Եվ արդյոք չափից ավելի համեստություն չի՞ անում դատապաշտպանը, որ մեղադրյալի արդարացումն է պահանջում միայն։ Ինչո՞ւ չպահանջել, որ մի թոշակ հիմնադրվի հայրասպանի անունով, հավերժացնելու համար նրա սխրագործությունը մեր հետնորդների ու երիտասարդ սերնդի մեջ։ Սրբագրվում են ավետարանն ու կրոնը, այդ բոլորը իբր թե միստիկ բաներ են, իսկ ահա մե՜նք, մե՜նք ենք միայն քարոզում իսկական քրիստոնեությունը, որն արդեն ստուգվա՜ծ է բանականության ու առողջ հասկացութունների վերլուծությամբ։ Եվ ահա, մեր առաջ կանգնեցնում են կեղծ նմանությունը Քրիստոսի։ «''Որով չափով չափէք, չափեսցի ձեզ''», բացականչում է դատապաշտպանը և նույն վայրկյանին էլ եզրակացնում է, թե Քրիստոս պատվիրում էր չափել այն չափով, որով ձեզ են չափում. և սա՝ ճշմարտության ու առողջ հասկացությունների ատենաբեմի՜ց։ Մենք մեր ճառերի նախօրյակին է միայն, որ մի հայացք ենք գցում ավետարանին, որպեսզի փայլե՜նք այդ համենայն դեպս բավական յուրօրինակ երկի ծանոթությամբ, մի երկի, որ կարող է պիտանի լինել ու ծառայել որոշ տպավորություն գործելու համար, ըստ անհրաժեշտությա՜ն, ամե՜ն ինչ անհրաժեշտության չափով։ Իսկ Քրիստոս հենց պատվիրում է չանե՜լ այդպես, զգուշանալ այդպես անեչուցանելուց, որովհետև չար աշխարհն է այդպես անում, իսկ մենք պետք է ներենք և մեր մյուս ծնոտը դարձնենք ապտակողին, և ոչ թե չափենք այն չափով, որով մեզ չավում են մեր կեղեքիչները։ Ահա՛ թե ինչ է սովորեցրել մեզ աստվածն մեր, և ոչ թե այն միտքը, թե զավակներին իրենց հոր սպանությունն արգելելը նախապաշարմունք է։ Եվ ճշմարտության ու առողջ հասկացությունների այս ամբիոնից չսրբագրենք ավետարանը մեր աստծո, որին դատապաշտպանը շնորհ է անում կոչել «խաչյալ մարդասեր», ի հակադրության համայն ուղղափառ Ռուսաստանի, որ կոչ է անում նրան՝ «Զի դո՜ւ ես աստված մեր...»։
Այստեղ նախագահը միջամուխ եղավ ու լռեցրեց տաքացած հռետորին, խնդրելով նրան, որ չչափազանցնի, մնա պատշաճ սահմանների մեջ և այլն, և այլն, ինչպես սովորաբար ասում են նախագահները նման դեպքերում։ Եվ դահլիճն էլ անհանգիստ էր արդեն։ Հասարակությունը խլրտում էր, նույնիսկ բացականչում վրդովված։ Ֆետյուկովիչը չառարկեց անգամ, նա պարզապես ելավ, որպեսզի ձեռքը դնի սրտին և վիրավորված ձայնով մի քանի խոսք ասի, արժանապատվությամբ լեցուն խոսքեր։ Միայն թեթևակի ու հեգնականորեն շոշափեց նորից «վեպերի» և «հոգեբանության» հարցը և, խոսքը տեղը բերելով, ասաց. «Յուպիտե՛ր, բարկանո՜ւմ ես դու, ուրեմն իրավացի չես»։ Եվ դրանով հավանության ընդհանուր մի ծիծաղ առաջ բերեց դահլիճում, որովհետև Իպոլիտ Կիրիլովիչը դե բոլորովին նման չէր Յուպիտերի։ Այնուհետև, անդրադառնալով այն մեղադրանքին, թե ինքը երիտասարդ սերնդին իբր թե թույլատրում է իրենց հայրերին սպանել, Ֆետյուկովիչը խոր արժանապատվությամբ նկատեց, որ ինքը չի էլ պատասխանի դրան։ Իսկ գալով «Քրիստոսի կեղծ նմանության» և այն մեղադրանքին, թե ինքը շնորհ չի արել Քրիստոսին աստված կոչել, այլ պարզապես կոչել է «խաչյալ մարդասեր», մի բան, որ «իբր թե հակառակ է ուղղափառ դավանանքին և չէր կարելի ասել ճշմարտության և առողջ հասկացությունների ատենաբեմից», Ֆետյուկովիչը ակնարկեց, թե դա «սադրանք» է իր դեմ, և թե ինքը, երբ այստեղ էր գալիս, գոնե այն հույսը ուներ, որ այս դատարանում իր անձը ապահովված կլինի այնպիսի մեղադրանքներից, «որոնք վտանգավոր են իմ անձնավորության համար՝ որպես քաղաքացու և հավատարիմ հպատակի...»։ Բայց այդ խոսքերի վրա նախագահը նրան էլ լռեցրեց, և Ֆետյուկովիչը, խոնարհվելով, վերջացրեց իր պատասխանը, մինչ դահլիճն ընդհանուր մի խլրտյունով հավանություն էր տալիս նրան։ Իսկ Իպոլիտ Կիրիլովիչը, մեր տիկինների կարծիքով, «վերջնականապես ջախջախվեց»։
Այնուհետև խոսքը տրվեց նույնինքն մեղադրյալին։ Միտյան վեր կացավ, բայց քիչ բան ասաց։ Սոսկալի հոգնել էր թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես։ Անկախության և ուժի այն արտահայտությունը, որով նա դահլիճ էր մտել առավոտյան, գրեթե չքացել էր հիմա։ Այդ օրվա ընթացքում իր ունեցած ապրումները կարծես ցկյանս իրեն սովորեցրել ու հասկացրել էին մի շատ կարևոր բան, որ մինչ այդ չէր հասկանում ինքը։ Ձայնը թուլացել էր, այլևս չէր գոռում առաջվա նման։ Նրա խոսքերի մեջ մի նոր շեշտ կար, հնազանդված, պարտված ու կռացած մարդու շեշտը։
«Ի՞նչ ասեմ, պարոնայք ատենակալներ։ Եկավ իմ դատաստանը, զգում եմ աստծո աջը ինձ վրա։ Վերջացա՜վ անառակ մարդը։ Բայց ինչպես որ պիտի խոստովանեի աստծո առաջ, այնպես էլ ասում եմ ձեզ. «Իմ հոր այրան մեջ՝ ո՜չ, մեղք չունե՛մ»։ Վերջին անգամ կրկնում եմ՝ «Ես չեմ սպանողը»։ Անառակ էի, բայց սիրում էի բարին։ Ամեն րոպե ձգտում էի ուղղվել, բայց ապրում էի վայրի գազանի նման։ Շնորհակալ եմ դատախազից, նա ինձ շատ բան ասաց իմ մասին, որ ես չգիտեի. բայց ճիշտ չէ , որ սպանել եմ հորս, սխալվեց դատախազը։ Շնորհակալ եմ նաև դատապաշտպանից, լաց էի լինում, երբ լսում էի նրան. բայց ճիշտ չէ, որ սպանել եմ հորս, ենթադրել անգամ պետք չէր։ Իսկ բժիշկներին մի՛ հավատաք, միտքս կատարելապես առողջ է, միայն թե սիրտս է ծանր։ Եթե խնայեք, եթե ազատ արձակեք, կաղոթեմ ձեզ համար։ Ավելի լավ մարդ կդաոնամկդառնամ, խոսք եմ տալիս, աստծո առաջ խոսք եմ տալիս ձեզ։ Իսկ եթե դատապարտեք, ի՜նքս կկոտրեմ սուրը, իմ գլխի վերև, իսկ կոտրելուց հետո կհամբուրեմ բեկորները։ Բայց խնայեցեք, մի՛ զրկեք ինձ իմ աստծուց, գիտեմ ինձ՝ կտրտնջամ։ Ծանր է սիրտս, պարոնայք... խնայեցեցե՜ք»։
Նա համարյա ընկավ իր աթոռին, ձայնը կտրվեց, վերջին նախադասությունը հազիվ կարողացավ արտասանել։ Այնուհետև դատարանն անցավ հարցերի ձևակերպման և սկսեց դիմել կողմերին՝ խնդրելով նրանց եզրակացությունը։ Բայց մանրամասնությունները չեմ նկարագրում։ Եվ վերջապես ատենակալները վեր կացան, որպեսզի գնան խորհրդակցելու։ Նախագահը շատ էր հոգնել, դրա համար էլ բարեմաղթության շատ անավյուն մի խոսք ասաց նրանց, «Անկողմնակալ եղեք, մի ազդվեք պաշտպանության պերճախոս կոչերից, բայց այնուամենայնիվ ծանր ու թեթև արեք, հիշեցեք, որ ձեզ վրա մի մեծ պարտականություն է դրված» և այլն, և այլն։ Ատենակալները մեկուսացան և սկսվեց ընդմիջումը։ Կարելի էր վեր կենալ, շրջել, կուտակված տպավորություններ փոխանակել, մի բան ուտել բուֆետում։ Շատ ուշ էր, համարյա գիշերվա ժամը մեկը արդեն, բայց ոչ ոք չէր ուզում տուն գնալ։ Բոլորն էլ այնքան էին լարված, որ հանգստի մասին մտածող չկար։ Բոլորն էլ սպասում էին սրտի նվաղումով, բայց գուցե ոչ, բոլոր սրտերը չէ, որ նվաղում էին։ Տիկինները պարզապես հիստերիկ անհամբերությամբ էին սպասում, բայց նրանց սրտերը հանգիստ էին, այսինքն թե՝ «անխուսափելի է արդարացումը»։ Նրանք բոլորն էլ պատրաստվում էին ընդհանուր խանդավառության զգայացունց րոպեին։ Խոստովանում եմ, տղամարդկանց մեջ էլ ջատ-շատերը համոզված էին, թե արդարացումն անխուսափելի է։ Ոմանք ուրախանում էին, ուրիշները խոժոռվում, իսկ ոմանք էլ ուղղակի կախել էին իրենց քթերը՝ չէի՜ն ուզում, որ մեղադրյալն արդարացվի։ Իսկ Ֆետյուկովիչն ինքը կատարելապես վստահ էր իր հաջողությանը։ Նրան շրջապատել էին և նա շնորհավորանքներ էր ընդունում, մարդիկ հաճոյանում էին նրան։
— Բայց նա ե՞րբ է բերանը բացում որ։
— Հա, շատ խոսող չէ, բայց գե դե ավելի լավ։ Պետերբուրգցի՞ն է նրան խելք սովորեցնելու. ի՛նքը ամբողջ Պետերբուրգին խելք կսովորեցնի։ Տասներկու երեխայի հայր է, պատկերացրե՜ք։
— Բայց ներեցե՜ք խնդրեմ, մի՞թե չեն արդարացնի,— գոռում էր մեր երիտասարդ պաշտոնյաներից մեկը մի ուրիշ խմբում։
— Իսկ հիմա այստե՞ղ է կինը։
— Այ քեղ քեզ բա՜ն։ Եթե այստեղ լիներ, հենց այստեղ էլ աչքերը կհաներ։ Նստել է տանը, ատամներն են ցավում։ Հե-հե-հե՜։
— Հե֊հե-հե՜։
— Այո՛, մեղավոր է։
Եվ հետո նույն բանը կրկնվեց ըստ բոլոր կետերի՝ մեղավոր է ու մեղավոր, և առանց ամենադույզն մեղմացուցիչ հանգամանքի։ Այդ արդեն ոչ ոք չէր սպասում, գրեթե բոլորն էլ համոզված էին, որ գոնե մեղմացուցիչ հանգամանքներ կլինեն։ Դահլիճի մեռելային լռությունը չէր խզվում, կարծես բոլորն էլ բառացիորեն քարացել էին՝ և՛ նրանք, ովքեր մեղադրյալի դատապարտումն էին ցանկանում, և՛ նրանք, ովքեր տենչում էին նրա արդարացումը։ Բայց դա միայն առաջին րոպեներին էր։ Հետո մի սոսկալի քաոս սկսվեց։ Տղամարդկանցից շատերը խիստ գոհ մնացին։ Ոմանք հենց ուղղակի իրենց ձեռքերն էին շփում, չթաքցնելով իրենց ուրախությունը։ Դժգոհները մի տեսակ ընկճվել էին, ուսերն էին թոթվում, փսփսում էին իրար մեջ, բայց կարծես դեռ չէին համակերպվում կատարված փաստին։ Բայց աստվա՜ծ իմ, ի՜նչ օրի ընկան մեր տիկինները։ Ինձ թվաց, թե ապստամբություն կբարձրացնեն։ Սկզբում կարծես չէին հավատում իրենց ականջներին։ Եվ հանկարծ, ամբողջ դահլիճով մեկ, բացականչություններ լսվեցին. «Բայց ի՞նչ բան է սա։ Սա՞ ինչ բան է»։ Նրանք վեր էին թռնում իրենց տեղերից։ Երևի նրանց թվում էր, թե այդ ամբողջը իսկույն ևեթ կարելի է փոխել և ուրիշ կերպ անել։ Այդ վայրկյանին հանկարծ վեր կացավ Միտյան և սրտաճմլիկ մի աղաղակով գոռաց, թևերն առաջ նետելով,.
— Երդվո՜ւմ եմ աստուծով և նրա ահավոր դատաստանով, մեղք չունե՜մ իմ հոր արյան մեջ։ Կա՛տյա, ներում եմ քեզ։ Եղբայրնե՜ր, բարեկամնե՜ր, խնայեցե՜ք մյուսին։
Նա չկարողացավ շարունակել և սկսեց սարսափելիորեն հեկեկալ բարձրաձայն, ամբողջ դահլիճով մեկ, մի տեսակ նոր, անսպասելի, ոչ իր սեփական ձայնով, որ աստված գիտե, թե Որտեղից որտեղից հանկարծ հայտնվեց նրա մեջ։ Վերնատան ամենահեռավոր անկյունից կանացի մի սուր ճիչ լսվեց. Գրուշենկան էր։ Նա աղաչել էր մեկին, և դեռ դատախազի ճառից առաջ նրան ներս էին թողել նորից։ Միտյային դուրս տարան։ Դատավճռի հայտարարումը հետաձգվեց հաջորդ օրվան։ Ամբողջ դահլիճը վեր կացավ թոհուբոհով, բայց ես այլևս չսպասեցի կարծիքները լսելու։ Հիշում եմ միայն մի քանի բացականչություն, որ ականջիս հասավ դուրս գալու ժամանակ, անդաստակում։
— Քսան տարի հանքերի օդը կշնչի։