Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
[[Պատկեր:Treebeard.jpg|300px|thumb|right]]
Այդ ընթացքում հոբիթները հոբիթներն արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին մթին թավուտներում, բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր, դեպի արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց հետևում և հոբիթները դանդաղեցրին ընթացքըքայլերը: Ինչ-որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ՝ օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
— Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,— ասաց Փինը,— կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և , չլմփացնելով ջրին , հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
— Հը, դեռ չե՞ս հասցրել մոլորվել,— հետաքրքրվեց Փինը՝ հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին: — Եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտուոշի երկայնքով: Հետո, որ մոլորվենք, ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք: