Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

31 278 bytes removed, 19:45, 15 Հունիսի 2013
/* ՏԱԿԱՌՆԵՐԻ ՄԵՋ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ */
   Ներս մտնելով և քայլելով թնդյունով արձագանքող, ջահերի կարմիր լույսով լուսավորված ծուռումուռ անցումներով, էլֆերը սկսեցին երգել։
   Միջանցքներն այնտեղ այնպիսին չէին, ինչպես գոբլինների մոտ, սարի մեջ․ կարճ էին, այնքան էլ խոր չէին փորված գետնի տակ, դրա շնորհիվ էլ պակաս խեղդուկ էին։ Ուղղակի ժայռի մեջ փորված սյունազարդ ընդարձակ դահլիճում, փայտե քանդակազարդ գահի վրա բազմել էր էլֆերի արքան։ Նրա գլխին աչքի էր ընկոնւմ ընկնում հատապտուղներից ու կարմիր տերևներից թագը, քանի որ արդեն աշուն էր։ Գարնանը նա սովորաբար անտառի ծաղիկներից թագ էր կրում։ Նա ձեռքում բռնել էր դրվագազարդ կաղնե գավազանը։
   Գերիներին բերեցին նրա մոտ։ Նա տհաճությամբ նայեց սրանց, բայց հրամայեց արձակել կապերը, որովհետև տեսավ, որ նրանք վիրավոր են ու տանջված։
   ― Առավել ևս, պարաննեն այլևս պետք չեն,― ավելացրեց արքան։― Ով ընկավ այստեղ, նրան այլևս կախարդական դարպասից փախչել չկա։
   Այդ տեսակ հարցերից արքան, բնական է, ավելի շատ զայրացավ և պատասխանեց․
   ― Այո, առանց հարցնելու թափառել իմ տիրույթներում հանցանք է։ Անտառում դուք երեք անգամ հարձակվեցիք իմ հպատակաների վրա և անհանգստացրիք սարդերին ձեր ճիչերով ու վայրագությամբ։ Այդպիսի իրարանցումից հետո, որ դուք սարքեցիք, ես լիովին իրավունք ունեմ իմանալու, թե ինչն է ձեզ այստեղ բերել։ Իսկույն չե՞ք պատասխանի՝ ես ձեզ կպահեմ բանտում այնքան ժամանակ, մինչև խելքի կգաք ու քաղաքավարություն կսովորեք։
   Արքան հրամայեց յուրաքանչյուր թզուկներին առանձին խցիկում տեղավորել, բոլորին ուտելու բան տալ, սակայն բաց չթողնել, մինչև նրանցից գոնե մկը մեկը չխոսի։ Բայց նա թզուկներից թաքցրեց, որ Տորինը գերի է իր մոտ։
   Դա հայտնաբերեց Բիլբոն։
   Խե՜ղճ միստր Բեգինս։ Ի՜նչ տաղտկալի էր ձգվում ժամանակը, մինչև նա ապրում էր այստեղ բոլորովին մենակ, թաքնված, չհամարձակվլեով մի րոպե անգամ մատից հանել մատանին, համարյա աչք չփակելով, նույնիսկ այն ժամանակ, երբ հաջողվում էր ծվարել ամենահեռավոր, ամենամութ անկյունում, պարապությունից սկսում էր թրև գալ թագավորական պալատում։ Դարպասը կախարդանքով էր փակվում, բայց Բիլբոն, այնուամենայնիվ, դուրս պրծնելու ելք գտավ։ Անտառային էլֆերը երբեմն ամբողջ խմբով դուրս էին գալիս որսի կամ ուրիշ անտառային գործերի, կամ էլ ուղևորվում էին Արևելքում գտնվող հողերը։ Եթե Բիլբոն բավարար ճարպկություն էր հանդես բերում, ապա դուրս էր թռչում էլֆերի ետևից։ Դա վտանգավոր խաղէր, մի քանի անգամ քիչ էր մնում ճզմվեր դարպասի դռների արանքում, երբ նրանք դղրդյունով փակվում էին էլֆերի ետևից։ Բիլբոն վախենում էր խառնվել նրանց, գիտակցելով, որ իր ստվերը երևում է, չնայած ջահերի լույսի տակ այն թույլ էր ու դողդոջ։ Վախենաում Վախենում էր նաև այն բանից, որ պատահաբար կարող են իր վրա ընկնել։
   Երբ նա,այնուամենայնիվ, դուրս եկավ արտաքին աշխարհ, ապա դա ոչ մի իմաստ չունեցավ․ ընկներներին լքել նա չէր ուզում, դե, ճիշտն ասած, առանց նրանց չգիտեր էլ, թե ուր գնար։ նա Նա չէր կարող ամբողջ ժամանակ որսորդների կողքին գտնվել և ազատորեն գնալ նրանց ետևից, ուստի այդպես էլ անտառից դուրս տանող ուղիներ չգտավ։
   Մոլորվելու վախից ընկճված՝ նա թափառում էր դարպասի մոտակայքում և որևէ պատահական առիթի էր սպասում, որպեսզի վերադառնա գետնի խորքը։ Որպես որսորդ նա բանի պետք չէր, դրա համար էլ անտառում միշտ սոված էր մնում, իսկ պալատում պահոցներից կեմ կամ սեղաններից ուտելիք էր փախցնում, երբ մոտակայքում ոչ ոք չկար, այնպես որ սոված չէր մնում։
   «Իսկական գող, որ ստիպված է ամեն օր թալանել միևնույն տունը,― մտածում էր Բիլբոն։― Ահա թե երբ սկսվեց մեր տանջալից անհրապույր արշավի ամենաձանձրալի, ամենատխուր արկածը։ Լավ կլիներ հիմա հայտնվեր իր տանը, տաք օջախի մոտ, և որ լամպն էլ վառվեր»։ Որքա՜ն էր ցանկանում կախարդին օգնության կանչել, բայց դրա մասին իսկի երազել չէր կարելի։ Վերջապես, նա հասկացավ հետևյալը․ եթե այստեղ որևէ մեկը որևէ բան անելու է, ապա դա միայն միստր Բեգինսն է՝ միայնակ, առանց կողմնակի օգնության։
   Բիլբոն, սակայն, այդքան էլ լավատեսորեն չէր տրամադրված։ Նրան բոլորովին էլ դուր չէր գալիս, որ իր հետ այդպիսի հույսեր էին կապում։
   Նա գլուխ էր ջարդում այդ նոր խների խնդրի վրա, այնպես, որ քիչ էր մնում ամբողջովին ջարդեր, բայց փայլուն մտքեր այդպես էլ չծագեցին։ Անտեսանելի մատանին, իհարկե, հիանալի բան է, բայց թե այն տասնչորս մատի միանգամից չես հագցնի։ Ի դեպ, ինչպես դուք գլխի եք ընկնում, վերջ ի վերջո Բիլբոն փրկեց իր բարեկամներին, և ահա թե ինչ կերպ։
   Պալատում ման գալիս, ինչպես միշտ, Բիլբոն քիթը բոլոր անցքերից ներս էր խոթում և մի անգամ արտակարգ հետաքրքիր մի բան հայտնաբերեց։ Մեծ դարպասը քարայրի միակ մուտքը չէր․․․ Մի տեղում պալատի տակով գետակ էր հոսում, որ հետո գնում էր դեպի Արևելք ու թափվում Անտառային գետը։ Այնտեղ, ուր վտակը դուրս էր գալիս սարի տակից, ջրարգելակ էր դրված։ Քարե տանիքն այստեղ համարյա շփվում էր ջրի մակերեսին, տանիքից մինչև խոր հատակը ցանց էր իջեցված, որպեսզի ոչ ոք ներս կամ դուրս չթափանցի այդ ճանապարհով։ Բայց ջրարգելակը հաճախակի բարձրացնում էին, քանի որ դրա միջով գետային աշխույժ առևտուր էր տեղի ունենում։
 
   Նրանք երկար ականջ դրեցին և, ի վիճակի չլինելով գայթակղությանը դիմանալ, նորից վեր կացան ու գնացին։ Արդյունքն ավելի քան տխուր եղավ։ Իսկ խնջույքը նախորդներից ավելի ճոխ էր, ավելի շքեղ, նրանց գլխավորում էր անտառի արքան, որ նստած էր տերևներից թագը ոսկեմազ գլխին դրած, ճիշտ֊ճիշտ Բոմբուրի երազի թագավորի պես։ Էլֆերը թասերը փոխանցում էին մեկը մյուսին, ոմանք տավիղ էին նվագում, մյուսները երգում էին։ Նրանց փայլու մազերին ծաղիկներ էին հյուսած, օձիքների և գոտիների վրա շողշողում էին թանկարժեք քարեր, դեմքերն ու ձայները ուրախություն էին ճառագում։ Երգերն այնքան զրնգուն ու սքանչելի էին, որ Տորինը մտավ շրջանի կենտրոնը․․․
 
   Երգողները խոսքի կեսին լռեցին, մեռելային լռություն տրիեց․․․ բոլոր կրակները հանգան, խարույկների տեղում սև ծխի սյուներ բարձրացան, մրի֊մոխրի փոշին փակեց թզուկների աչքերը։ Անտառը նորից լցվեց սրանց ողբ ու կականով։
 
   Բիլբոն վազվզում էր չորս կողմը և կանչում էր հա կանչում․
 
   ― Դորի, Նորի, Օրի, Օյն, Ֆիլի, Կիլի, Բոմբուր, Բիֆուր, Դվալին, Բալին, Տորին Օուքենշի՜լդ․․․
 
   Նրանք, մթության մեջ անտեսանելի, նույնն էին անում, դեռ «Բիլբոն» էլ ավելացնելով։ Բայց աստիճանաբար թուկների ձայները մարեցին, հեռացան, հետո, ինչպես հոբիտին թվաց, օգնություն հայցող վայնասունի վերածվեցին, ապա ամեն ինչ սսկվեց, և Բիլբոն մենակ մնաց լիակատար լռության ու մթության մեջ։
 
   Սա նրա կյանքի ամենածանր պահերից մեկն էր։ Բիլբոն բավական արագ որոշեց, որ մինչև առավոտ ոչինչ անել պետք չէ, անիմաստ է մթության մեջ խարխափել և ուժասպառ լինել․ ան էլ նախաճաշի ոչ մի հույս չունենալով, որպեսզի ուժերը վերականգնի։ Բիլբոն նստեց, մեքով հենվեց ծառին և, արդեն քանիերորդ անգամ, հիշեց իր հեռավոր բույնը, լեփլեցուն մառանները։ Նա խորասուզվեց խոզապուխտի, ձվերի, բոված հացի մասին իր երազանքների մեջ, երբ հանկարծ զգաց ինչ֊որ մեկի հպումը։ Նրա ձեռքին ինչ֊որ ամուր մածուցիկ պարան սեղմվեց, իսկ երբ նա փորձեց վեր կենալ, տեղունտեղն ընկավ, քանի որ նրա ոտքերը խճճվել էին էլի նույն գարշանքով։
 
   Եվ հանկարծ նրա թիկունքից մի հաղթանդամ սարդ հայտնվեց։ Սա էր, որ մինչ ինքը ննջում էր, իրեն փաթաթել էր սարդոստայնով։ Բիլբոն տեսնում էր նրա աչքերը, զգում, թե ինչպես են հպվում իրեն փրչոտ թաթերը․ սարդը շատ բարեխղճորեն աշխատում էր՝ Բիլբոյին փաթաթում էր զզվելի թելերով։ Լավ էր, որ Բիլբոն ժամանակին սթափվեց՝ մեկ րոպե ևս, և նա արդեն շարժվել չէր կարողանա։ Եվ այն ժամանակ սարդը թույն կներարկեր, ինչպես սովորական սարդերը անում են ճանճերին։ Բիլբոն բռունքցներով սկսեց քաջաբար կռվել նողկալի արարածի հետ ու հանկարծ դաշույնը միտն ընկավ։ Հենց որ նա դուրս քաշեց դաշույնը, սարդը ետ թռավ, իսկ Բիլբոն այդ ժամանակ կտրատեց իրեն փաթաթված թելերը։ Այժմ հարձակվելու հերթը իրենն էր, և գրոհեց սարդի վրա։ Եթե սարդն իմանար, թե իրեն ինչ է սպառնում, ապա իսկույն կծլկեր, բայց նա հաստատ այդպիսի խայթով «որսի» սովոր չէր, և Բիլբոն հասցրեց դաշույնով հարվածել նրա գլխին։ Սարդը թռչկոտեց, պար եկավ, թաթերը ահավոր ցնցեց, այդ ժամանակ Բիլբոն երկրորդ հարվածով նրան տապալեց գետնին։ Բայց ինքն էլ տեղնուտեղն ընակվ և երկար ժամաակ գիտակցությունը կորցրեց։
 
   Երբ նա ուշքի եկավ, շուրջը սովորական ցերեկային աղոտ կիսամութ էր։ Սարդը ընկած էր կողքին, դաշույնի բերանը սև խալերով էր պատված։ Սպանել հսկայական սարդին մթության մեջ, միայնակ, առանց կախարդի, առանց թզուկների կամ որևէ մեկի օգնության, դա, պետք է ասեմ, միստր Բեգինսի կյանքում չլսված իրադարձություն էր։ Նա իրեն բոլորովին ուրիշ էր զգում, առավել քաջ ու անողոք։ Նա դաշույնը խոտերին քսելով մաքրեց և դրեց պատյանը։
 
   ― Այսուհետ ես քեզ Խայթ եմ անվանելու,― ասաց նա դաշույնին։
 
   Հետո գնաց հետախուզության։ Անտառում անդորրն էր թագավորում։ Ամենից առաջ հարկ էր բերակամներին փնտրել․ նրանք գնալ չէին կարող, եթե, իհարկե, նրանց գերի չէին վերցրել էլֆերը կամ ավելի վատթար որևէ մեկը։ Բիլբոն հասկանում էր, որ գոռանլն այնտեղ վտանգից զերծ չէ, դրա համար էլ երկար կանգնել էր տեղում ու մտածում էր, թե որ կողմում է արահետն ու որ կողմ շարժվել թզուկներին փնտրելու համար։
 
   «Ինչո՞ւ մենք չլսեցինք Բեորնի ու Հենդալֆի խորհուրդները,― իրեն կոտրում էր նա։― Իսկ հիմա ամեն ինչ խճճեցինք։ «Մենք»։ Լավ է, եթե «մենք» լինենք, թե չէ մենակ շատ սարսափելի է»։
 
   Վերջապես նա հիշեց, թե գիշերը որտեղից էին գալիս օգնության կանչող ճիչերը․ բարեբախտաբար (իսկ դա նրա հետ գալիս էր ծնված օրվանից) մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց ճիշտ որոշեց տեղը և իսկույն էլ սկսեց զգուշությամբ շարժվել այդ ուղղությամբ։ Ինչպես արդեն շատ անգամ ասել եմ, հոբիտները գիտեն անտառում քայլել, ինչպես ոչ ոք, բացի դրանից Բիլբոն դրել էր մատանին։
 
   Նա զգուշորեն գաղտագողի գնաց այնքան ժամանակ, մինչև առջևում մի սև գունդ նշմարեց․ շատ թանձր սև՝ նույնիսկ Սև Անտառի համար, ասես մութ գիշերվա մի կտոր լիներ, որ մոռացել էր օրը բացելու հետ ցրվել։ Մոտրիկ գնալով՝ նա հասկացավ, որ դա սարդոստայն է, մի քանի շերտ իրար վրա փաթաթված։ Եվ այստեղ նա իր վերևում սարդեր տեսավ՝ հսկայական, ահավոր, սարսափելի, իրենց համար նստած էին ճյուղերին։ Բիլբոն դողաց․ մատանին՝ մատանի, բայց հանկարծ ու իր հոտն առնե՞ն․․․ Ծառի ետևում կանգնած, որոշ ժամանակ դիտում էր նրանց անտառի լռության ու անդորրի մեջ և հանկարծ հասկացավ, որ զազրելի արարածները խոսում են իրար հետ։ Նրանց ձայները բարակ ճռռոցի ու սուլոցի էին նմանվում․ բայց Բիլբոն տարբերեց բառերը։ Նրանք թզուկների մասին էին խոսում։
 
   ― Թեժ էր կռիվը, բայց թե արժեր,― ասաց մեկը։― Համա թե պինդ է դրանց կաշին։ Փոխարենը ներսից հաստատ հյութեղ կլինեն։
 
   ― Այո, այո, մի քիչ կախված կմնան՝ ավելի կհամովանան,― հաստատեց մյուսը։
 
   ― Չափից ավելի չպահեք նրանց,― ձայն տվեց երրորդը,― որ չչորանան, թե չէ ինչ֊որ նիհար֊միհար են։ Երևի վատ են սնվել վերջին ժամանակները։
 
   ― Հիմա սպանենք դրանց, ասում եմ ձեզ,― սուլեց չորրորդը,― իսկ հետո թող սատկած մնան կախված։
 
   ― Դե նրանք առանց այդ էլ սատկած են։ Հավատացեք ինձ,― առարկեց առաջինը։
 
   ― Իսկի էլ սատկած չեն։ Նոր մեկը շուռումուռ էր գալիս, երևում է ուշքի է եկել։ Գնանք, ցույց տամ։
 
   Եվ գեր սարդը արագ վազեց ճյուղի մոտ, որից կողք կողքի կախված էին մի դյուժին մեծ֊մեծ փաթեթներ։ Նոր միայն Բիլբոն նրանց նկատեց ծառի ստվերում և սարսափեց․ փաթեթներից դուրս էին ցցված՝ մեկից թզուկի ոտք, մեկից՝ քիթ, մյուսից մորուքի ծայրը, մեկ ուրիշից՝ կնգուղը։
 
   Սարդը ուղղվեց դեպի ամենամեծ փաթեթը։
 
   «Երևի թե խեղճ Բոմբուն է»,― մտածեց Բիլբոն։
 
   Սարդը ուժեղ կսմթեց Բոմբուրի քթի ծայրը։ Անտարակույս Բոմբուրը կենդանի էր։ Մի խուլ վայնասուն լսվեց և դուրս ցցված ոտքը դիպուկ քացի տվեց սարդին։ Այնպիսի մի ձայն լսվեց, ասես խփեցին փուքսը բաց թողնող ֆուտբոլի գնդակին․ կատաղած սարդը ճյուղից ցած ընկավ, բայց ժամանակին կառչեց սեփական ոստայնի թելից։
 
   Մնացածները հռհռացին։
 
   ― Դու ճիշտ ես,― ասացին նրանք,― նախաճաշւ ողջ֊առողջ է և քացի֊քացի է անում։
 
   ― Հիմա կդադարեցնի,― չարությամբ ֆշշացրեց սարդը և սողաց վերև։
 
   Բիլբոն հասկացավ, որ գործելու ժամանակն է։ Մինչև սարդերը հասնել չէր կարող, կրակելու համար ոչինչ չուներ։ Ետ նայելով՝ մի փոսորակ տեսավ, ըստ երևույթին չորացած առվի հուն էր, որտեղ շատ քար կար։ Բիլբոն քար նետելու վարպետ էր։ Երկար չմտածելով՝ նա վերցրեց ձվի նման ողորկ մի քար, որ շատ հարմար տեղավորվեց ափի մեջ։ Տղա ժամանակ Բիլբոն շատ էր վարժություններ արել՝ տարբեր առարակների վրա քարեր շպրտելով, այնպես որ ճագարները, սկյուռներն ու թռչունները դեռ նրա կռանալը տեսնելուն պես խելակորույս փախչում ու թռչում էին զանազան կողմեր։ Մեծանալով՝ նա շատ ժամանակ էր տրամարդում օղեր ու տեգեր նետելու, ձողիկին կրակելու, կեգլի, գնդակ խաղալու և նետելու ու շպրտելու բնույթի ուրիշ շատ խաղերին։ Առհասարակ Բիլբոն շատ բան գիտեր, բացի նրանից, որ ծխի օղակներ էր բաց թողնում, հանելուկներ էր լուծում և եփութափ անում։ Ուղղակի ես առաջ ժամանակ չունեի այդ բոլորի մասին պատմելու։ Հիմա էլ ժամանակ չունեմ։ Մինչև նա քարեր էր ընտրում, սարդը հասավ Բոմբուրին, և մի րոպե հետո նրա երգը երգվելու էր։ Այստեղ Բիլբոն քարը նետեց։ Թըրը՛խկ։ Քարը կպավ սարդի գագաթին, և նաանզգա, ճանկերը չռած, թրմփաց գետնին։
 
   Երկրորդ քարը սուլոցով պատռեց մեծ սարդոստայնը և տեղնուտեղը սպանեց կենտրունում նստած սարդին։ Խուճապն ընկավ սարդերի գաղութը, և միառժամանակ, կարող եմ ձեզ հավատացնել, նարնք թզուկների մասին մտածել անգամ մոռացան։ Բիլբոյին տեսնել չէին կարող։ Բայց հասկացան, թե որ կողմից են քարերը թռչում։ Կայծակի արագությամբ նրանք սլացան ճյուղերի վրայով՝ բոլոր ուղղություննեորվ ոստայն նետելով։ Տարածությունը լցվեց մահաբեր ճոճանակներով։
 
   Բայց Բիլբոն արդեն ուրիշ տեղ վազեց։ Նա սարդերին գժվեցնելու, գրգռելու, ինչպես հարկն է բարկացնելու ցանկություն ունեցավ։ Երբ այնտեղ, ուր մինչ այդ կանգնած էր նա, մոտ հիսուն սարդ հավաքվեց, Բիլբոն սկսեց նրանց վրա քարեր շպրտել, իսկ հետո ծառերի արանքում պարելով երգեց, որպեսզի գրավի սարդերի, ինչպես նաև թզուկների ուշադրությունը
 
   Գեր սարդը ճյուղից
   Կախվել է ներքև
   Եվ ինձ չի տեսնում
   Օրը ցերեկով։
   Հեյ, հիմար ծերուկ,
   Լսո՞ւմ ես դու ինձ,
   Թող ոստայնը քո,
   Եկ իմ ետևից։
 
   Երևի այնքան էլ հաջողակ երգ չէր զայրացնելու համար, բայց մի՛ մոռացեք, որ ինքն էր հնարել, հանպատրաստից, ամենաանպատեհ պահին։ Երգն իր գործը տեսավ․ մինչև Բիլբոն երգում էր, քարեր նետում և ոտքերով դոփում, տառացիորեն բոլորը նետվեցին դեպի նա։ Ոմանք թռան ներքև ու վազեցին գետնի վրայով, մյուսները սուրում էին ճյուղերով և թափ առնելով թռչում ծառից ծառ, երրորդները նոր թելեր էինգ գցում մթին տարածության մեջ։ Սարդերն առավել ճարպիկ դուրս եկան, քան սպասում էր Բիլբոն։ Նրանք ախր շա՜տ էին չարացել։ Առաջինը՝ քարերը նրանց դուր չեկան, երկրորդը՝ սարդերը տանել չեն կարողանում, երբ նարցն «գեր սարդ» են անվանում, դե դե իսկ արդեն «ծեր հիմարը» ում էլ ասես դուր չի գա։
 
   Բիլբոն նետվեց նոր տեղ, բայց սարդերը ցրվեցին ամբողջ բացատով մեկ և արագա֊արագ սկսեցին ոստայն հյուսել ծառաբների միջև։ Ըստ երևույթին նրանց մտահաղացումն այսպիսին էր․ շատ շուտով հոբիտը անխուսափելիորեն կհայտնվի ծուղակում և նրա ճանապարհը փակված կլինի։ Բայց բոլոր կողմերից իրեն հետապնդող միջատնեորվ շրջապատված Բիլբոն իր մեջ ուժ գտավ ևս մի երգ փգելու․
 
   Ցանց են հյուսում ինձ համար
   Եվ իմ շուրջը տարածում,
   Սակայն զուր է ամեն ինչ,
   Ինձ չեն տեսնի այդ ցանցում։
   Ահա և ես։ Դե փորձեք
   Պոկվել խարդախ ձեր թելից։
   Հիմար, ծերուկ սարդուկներ,
   Դե վազեք իմ ետևից։
 
   Այստեղ նա շրջվեց և տեսավ, որ երկու բարձր ծառերի միջև գտնվող վերջին ազատ տարածությունը ևս պարուրված է սարդոստայնի թելերով, բայց բարեբախտաբար, ոչ թե իսկական խիտ ցանցով, այլ առանձին հաստ թելերով՝ փութկոտ այս ու այն կողմ ձգված։ Բիլբոն հանեց դաշույնը, կտրատեց դրանք և երգելով փախավ։
 
   Սարդերը դաշույնը նկատեցին և, չնայած հազիվ թե հասկացած լինեին դրա ինչ լինելը, ամբողջ բազմությամբ ընկան հոբիտի ետևից՝ գետնի երեսով և ճյուղերի վրայով․ մազոտ թաթերը երևում֊անհետանում էին, ծնոտները շխկ֊շխկում էին, աչքերն ակնակապիճներից դուրս էին թռչում, սարդերը կատաղությունից շնչահեղձ էին լինում։
 
   Բիլբոն վազեց անտառի խորքը, հետո անաղմուկ, թաքուն թեքվեց մի կողմ, իսկ սարդերը շարունակեցին նույն ուղղությամբ առաջ սուրալ։
 
   Բիլբոյի ժամանակը շատ սուղ էր․ շուտով հուսախաբված սարդերը, նրան կորցնելով, կվերադառնային թզուկների մոտ։ Մինչ այդ նա պետք է հասցնի փրկել իր բարեկամներին։ Ամենադժվարը այն երկար ճյուղի վրա բարձրանալն էր, որից կախված՝ ճոճվում էին փաթեթները։ Կասկածում եմ, թե նա կարողանար այդ բանն անել, եթե ճյուղից կախված չլիներ սարդերից մեկի անզգուշորեն թողած կպչուն ոստայնաթելը։ Բիլբոն ձեռքերի մաշկը պլոկելով, այդ թելով վեր մագլցեց և քիթ֊քիթ դեմ առավ գերիներին հսկող մի ծեր, չաղ, զզվելի սարդի։ Սրա զբաղմունքն այն էր, որ ժամանակ առ ժամանակ կսմթում էր նրանց, որ իմանա, թե որն է ավելի հյութեղ։ Եվ հենց այն է, մտածում էր մինչև մյուսների վերադարձը համտես անի, երբ հանկարծ միստր բեգինսը, առանց երկար֊բարակ մտածելու, դաշույնը խրեց նրա փորը, և սարդը ցած թրմփաց ծառից։
 
   Հաջորդ խնդիրն էր ազատել մոտակա թզուկին։ Բայց ինչպե՞ս։ Կտրեր թե՞լը,ցորից կախված է նա։ Խեղճն այդ մեծ բարձրությունից ներքև կընկնի։ Բիլբոն սողաց մինչև առաջին փաթեթը, ճյուղը շարժելով, որից թզուկները ցնցվում ու ճոճվում էին։ «Ֆիլին է կամ Կիլին,― մտածեց Բիլբոն՝ երկնագույն կնգուղի ծայրը տեսնելով։― Ավելի շուտ՝ Ֆիլին է»,― որոշեց նա, զննելով փաթեթից ցցված երկար սուր քիթը։ Կռանալով՝ Բիլբոն հաջողությամբ կտրատեց բոլոր ամուր, կպչուն թելերը, որ պարուրել էին Ֆիլիին, և վերջինս քացի֊քացի անելով հայտնվեց Բիլբոյի առջև։ Ենթադրում եմ, որ Բիլբոն, չկարողանալով իրեն զսպել ծիծաղեց, տեսնելով, թե ինչպես է Ֆիլին թափահարում ընդարմացած ոտքերն ու ձեռքերը և պարում թևատակերից կապած թելի վրա, ճիշտ֊ճիշտ պարող խաղալիքի նման։
 
   Վերջապես Ֆիլին Բիլբոյի օգնությամբ բարձրացավ ճյուղին և իրեն լավ դրսևորեց․ օգնեց հոբիտին՝ մնացած թզուկներին ազատելու, չնայած որ շատ վատ էր զգում։ Նրա սիրտը խառնում էր սարդի թույնից և այն բանից, որ կես օր ու կես գիշեր կախված պտտվել էր իր առանցքի շուրջը և շնչել միայն քթով։ Նրան այդպես էլ միանգամից չհաջողվեց կպչուն ոստայնաթելերը մաքրել ունքերի և արտևանունքների վրայից, իսկ մորուքը առավել ևս չէր մաքրվում, հետո ստիպված եղավ տեղ֊տեղ կտրել։ Եվ այսպես նրանք սկսեցին հերթով ճյուղի վրա քաշել թզուկներին և ազատել բոժոժից։ Բոլորը նույնքան վատ էին զգում, որքան Ֆիլին, իսկ ում քիթն ավելի կարճ էր կամ ով թույնի ավելի մեծ բաժին էր ստացել, առավել ևս վատ։
 
   Այս եղանակով նրանք ազատեցին Կիլիին, Բիֆուրին, Բոֆուրին, Դորիին և Նորիին։ Խեղճ Բոմբուրն այնքան տանջահար էր (նրան, որպես ամենագիրուկի, բոլորից շատ էին կսմթել), որ ճյուղից գլորվեց, թրմփաց գետնին, տերևների կույտի վրա, և մնաց անշարժ պառկած։ Բայց հինգ թզուկ դեռ ճոճվում էին ճյուղի ծայրին, երբ սարդերը, է՛լ ավելի կատաղած, սկսեցին վերադառնալ։
 
   Բիլբոն իսկույն ետ վազեց ճյուղի վրայով ու սկես դաշույնով ետ մղել վեր բարձրացող սարդերին։ Բայց Ֆիլիին ազատելիս նա մատանին հանել էր ու մոռացել էր դնել մատին, այնպես որ սարդերն այժմ նրան տեսան և թուք շաղ տալով սուլեցին․
 
   ― Մենք քեզ տեսնում ենք, օձի ձագ․․․ Մենք քո արյունն այնպես կծծենք, որ միայն ոսկորներդ ու կաշիդ մնա։ Ո՜ւխ։ Նա Խայթ ունի։ Թող լինի։ Միևնույն է, մենք նրան մեր ճանկը կգցենք, գլխիվայր կկախենք մեկ֊երկու օր․․․
 
   Այդ միջոցին ազատված թզուկները աշխատում էին․ դանակներով կտրում էին մնացած գերիների կապերը։ Մի քիչ էլ՝ և բոլորն ազատ կլինեն։
 
   Իսկ հետո՞։ Սարդերը նրանց բավական հեշտ որսացին, բայց դա գիշերն էր, մթության մեջ, հանկարծակիի բերելով։ Իսկ այս անգամ մահացու կռվի հոտ էր գալիս։
 
   ― Ցած, ցած իջեք,― գոռաց Բիլբոն թզուկներին։― Այդ տեղ մի՛ նստեք, հիմա ձեզ ցանցի մեջ կառնեն։
 
   Սարդերը հոծ խմբով մագլցում էին հարևան ծառերը և սողում թզուկների գլխավերևի ճյուղերին։
 
   Թզուկները վայրկենապես թռան կամ ընկան ցած, բոլոր տասնմեկն էլ, մի կույտով։ Նրանք հազիվ էին ոտքի վրա կանգնում, այնքան որ թույլ էին։ Այժմ բոլորը հայտնվեցին գետնին, հաստլիկ Բոմբուրն էլ հետները հաշված, որին կողքերից պահում էին նրա զարմիկները՝ Բիֆուրն ու Բոֆուրը։ Բիլբոն թռչկոտում էր նրանց շուրջը, իր Խայթը թափահարելով, իսկ հարյուրավոր մոլեգնած սարդեր աչքերը չռել էին նրանց վրա՝ բոլոր կողմերից․ կողքերից, վերևից, ներքևից։ Դրությունն անհուսալի էր թվում։
 
   Եվ այստեղ մարտն սկսվեց։ Թզուկներից մի քանիսի մոտ դանակներ կային, մյուսների մոտ՝ փայտեր, շուրջը լիքը քար էր թափված, իսկ Բիլբոյի ձեռքին էլֆյան դաշույնն էր։ Նրանք մեկը մյուսի հետևից ետ մղեցին սարդերի գրոհները և շատերին ջարդեցին։ Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող։
 
   Բիլբոն բոլորովին հալից ընկել էր, թզուկներից միայն չորսն էին ոտքի վրա ամուր կանգնած, սարդերն անխուսափելիորեն հաղթելու էին բոլորին, ինչպես ոասպառ եղած ճանճերի։
 
   Բիլբոնյին, որ գլուխ էր ջարդում շարունակ, թե ինչ պետք է լինի հետո, մնում էր միայն թզուկներին հայտնել իր մատանու գաղտնիքը։Ցավալի էր, բայց ուրիշ ելք չկար։
 
   ― Հիմա ես կանհետանամ,― ասաց նա։― Կաշխատեմ սարդերին իմ կողմքը քաշել, իսկ դուք բոլորդ միասին եղեք և ճեղքեք դուրս եկեք հակառակ ուղղությամբ, ձախ, մոտավորապես այնտեղ, ուր մենք տեսանք էլֆերի խարույկները։
 
   Բիլբոն մեծ դժվարությամբ սա մտցրեց նրանց գլուխը, քանի որ նրանք օդում կախվելուց, գոռգոռալուց, քարեր նետելուց ու փայտեր ճոճելուց բթացել էին։
 
   Դանդաղել չէր կարելի․ սարդերը նրանց ավելի ու ավելի խիտ էին շրջապատում։ Բիլբոն դրեց մատանինև, ի մեծ զարմանք թզուկների, վարկենապես անհետացավ։
 
   Նույն պահին ծառերի միջից լսվեց «գեր սարդ», «ծեր հիմար»։ Դա սարդերի մեջ խառնաշփոթություն առաջացրեց։
 
   Նրանք կանգ առան։ Մի քանիսը վազեցին փայնի կողմը։ «Ծեր հիմար» խոսքը նրանց բոլորովին հանեց համբերությունից, նրանք ուղղակի գլուխները կորցրին։ Բալինը, մյուսներից շուտ գլխի ընկնելով, թե որն է Բիլբոյի պլանը, թզուկներին գրոհի տարավ։ Թզուկները հավաքվեցին հոծ խմբով և, քարերի տարափ տեղալով, սարդերին ետ մղեցին ու ճեղքեցին նրանց պատնեշը։
 
   Հակառակ կողմում երգն ու ճիչերը հանկարծ դադարեցին։ Աղոթելով, որպեսզի Բիլբոյին սարդերը չբռնեն, թզուկները շարժվեցին առաջ։ Չափազանց դանդաղ․․․ Նրանք ուժասպառ էին եղել և արդեն հազիվահզ էին քարշ գալիս, իսկ սարդերը կրնկակոխ հետևում էին։ Թզուկները ստիպված էին մի գլուխ շուռ գալ և վանել թշնամուն։ Շատ սարդեր ճյուղերի վրայով վազում էին նրանց գլխավերևում երկար, կպչուն թելեր ցած գցելով։
 
   Դրությունը գնալով ծանրանաում էր, երբ հանկարծ հայտնվեց Բիլբոն և անսպասելի կողքից հարձակվեց սարդերի վրա։
 
   ― Վազեք առաջ,― գոռաց նա։― Ես սրանց կպահեմ։
 
   Եվ, պահեց նարնց։ Նա ետ ու առաջ էր նետվում՝ կտրատելով թելերը, կտոր֊կտոր անելով ճանկերը, ծակծկելով նրանք գեր մարմինները․․․ Սարդերը կատաղությունից փքվում էին, ֆշշացնում էին ու թքում, սարսափելի անեծքներ էին տեղում, բայց Խայթը այնպիսի ահ էր ներշնչում, որ նրանք մոտենալ չէին համարձակվում։ Ոչ մի անեծք չօգնեց․ որսը դանդաղ, բայց հաստատապես ձեռնքերից դուրս էր գալիս։
 
   Սարսափելի մարտը երկար տևեց, երևի մի քանի ժամ։ Վերջապես, երբ Բիլբոն զգաց, որ այլևս չի կարող ո՛չ ձեռքերը բարձրացնել, ո՛չ էլ գոնե մի հարված հասցնել, հետապնդողները հանկարծ նրանց հանգիստ թողեցին և հուսախաբված, ուղևորվեցին դեպի տուն՝ անտառի իրենց մութ անկյունը։
 
   Եվ այդ ժամանակ թզուկները նկատեցին, որ գտնվում են բացատի եզրին, որտեղ առաջ էլֆերի խարույկներ էին վառվում։ Նրանք մտածեցին, որ այստեղ բարի կախարդանք է թաքնված, և դա սարդերի սրտով չէ։ Այստեղ ճամփորդները կարող էին հանգստանալ և լիաթոք շնչել։
   Եթե որևէ մեկը այդ ճանապարհով ներս մտներ, ապա կհայտնվեր անտաշ քարե պատկերով մութ ջրանցքում, որ տանում էր ճիշտ սարի սիրտը։ Այն մասում, որտեղ գետն անցնում էր քարայրների տակով, քարե առաստաղը ծակված էր և անցքը, որը գտնվում էր թագավորական մառաններում, ծածկված էր կաղնե մեծ կափարիչով։
   Մառաններում տակառներ էին դրված, անթիվ անհամար տակառներ։ Անտառայիան էլֆերը, և հատկապես նրանց թագավորը, պաշտում էին գինին, իսկ խաղող այդ կոմղերում չէր աճում։ Գինին և որոշ այլ ապրանքներ բերում էին Հարավի իրենց ազգականներից կամ ավելի հեռավոր տեղերից, որտեղ մարդիկ էին ապրում, որ զբաղվում էին խաղողագործությամբ։
   Տակառների ետևում թաքնվելով՝ Բիլբոն հայտնաբերեց անցքի կափարիչը և իմացավ դրա նշանակությունը։ Նա սկսեց ավելի հաճախ այցելել մառան, ականջ դնել թագավորի սպասավորների շաղակրատանքներին և շուտով պարզեց, որ գինին ու այլ ապրանքները գետով կամ ցամաքով բերվում էին Երկար լճից։ Պարզվում է, որ լճի վրա մինչև հիմա էլ բարեկեցիկ ապրում են մարդիկ, որոնք իրենց քաղաքը կառուցել են ցցագերանների վրա, ուղիղ ջրի մեջ, որպեսզիիրենց որպեսզի իրենց պահպանեն ամեն տեսակ թշնամիներից։ Լճաշեն քաղաքից տակառները էլֆերի պալատն էին բերվում Անտառային գետով։ Դրանք լատի ձևով ամրացնում էին մեկը մյուսին և ձողերի կամ թիերի միջով քշում հոսանքով դեպի վեր։ Երբեմն դրանք բարձում էին լաստանավերի վրա։ Դատարկ տակառները էլֆերը գցում էին անցքը, բարձրացնում ջրարգելակի վանդակը, և վտակի գիրկն ընկած տակառները դուրս էին լողում գետի լայնարձակ տարածքները․ սրանք իրենց համար լողում էին հոսանքն ի վար, մինչև ալիքները տանում հասցնում էին Սև Անտառի արևելյան վերջավորության լեզվակարկառին։ Այստեղ դրանք հավաքում էին իրար գլխի, մի կույտ կապում և նորից ջուրը գցում, դեպի Լճաշեն քաղաքը, որ գտնվում էր այնտեղ, ուր Անտառային գետը թափվում էր Երկար լիճը։
   Բիլբոն քիչ օր չկորցրեց՝ խորհելով ջրարգելակի մասին և մտածելով, թե չի՞ կարելի արդյոք դա օգտագործել փախուստի համար։ Եվ, վերջապես, նրա գլխում սկսեց մի հանդուգն պլն պլան հասունանալ։
   Մի անգամ երեկոյան գերիներին ընթրից ընթրիք էին տանում։ Պահապանները, ջահերը ձեռքներին, դոփելով անցան։ Բիլբոն մնաց մթության մեջ և լսեց, թե ինչպես գլխավոր ծառայապետը պահակապետին բարի գիշեր էր մաղթում։
   ― Հապա մի ինձ մոտ անցեք,― ավելացրեց նա,― գինի համտես արեք, հենց նոր բերեցին։ Այսօր երեկոյան չարչարվելու ենք, պետք է մառաններից դուրս գցենք դատարկ տակառները, այնպես որ հարկավոր է նախ խմել, որպեսզի հետո գործը գլուխ բերենք։
   Այդ լսելով՝ Բիլբոն հուզմունքից դողաց․ հասկացավ, որ առիթ է ներկայացել իր մտահաղացումն իրականացնելու։
   Նա կրկնակոխ հետևեց էլֆերին, մինչև նրանք մտան մի փոքրիկ նկուղային շինություն։ Այստեղ նրանք սեղան նստեցին, որի վրա երկու մեծ գավաթ էր դրված, սկսեցին խմել և ուրախ ծիծաղել։
   Բիլբոյի բախտը չտեսնված բերեց․․․ Սովորաբար անտառային էլֆերին այնքան էլ հեշտ չէ հարբեցնելը՝ գինին պետք է շատ թունդ լինի։ Բայց այս նոր գինին, ըստ երևույթին, շատ բարձր որակի էր։ Այն նախատեսված էր միայն թագավորական խնջույքների համար, որ խմում էին փոքրիկ սկահակներով, ոչ էե թե այնպիսի մեծ գավաթներով, ինչպիսիք դրված էին գլխավոր ծառայապետի սեղանին։
   Շուտով պահակպետն սկսեց դանթել, հետո գլուխը դրեց սեղանին ու խռմփացրեց։ Ծառայողապետը, չնկտելով, որ իր բաժակակիցը քնած է, որոշ ժամանակ շարուանկեց բլբլլ բլբլալ ու ծիծաղել, հետո նրա գլուխն էլ խոնարհվեց սեղանին, և նա պինդ քնեց։ Հենց այդ պահին գաղտագողի սենյակ մտավ հոբիտը։ Մեկ րոպե անց պահակապետը մնաց առանց բանալիների, իսկ Բիլբոն միջանցքներով անաղմուկ վազեց դեպի խցիկները։ Բանալիների խրձի ծանրությունից Բիլբոյի թևը տեղից դուրս էր գալիս, ժամանակ առ ժամանակ բանալիները զրնգում էին, և չնայած այն բանին, որ մատանին նրա մատին էր, սիրտը կրծքի տակ մարում էր։
   Սկզբում նա բացեց Բալինի խցիկը և, հենց որ թզուկը դուրս եկավ, նորից կողպեց։ Պատկերացրեք, թե ինչպես ուրախացավ ու զարմացավ Բալինը, ինչպես տեղնուտեղը սկսեց հարցեր տալ այն մասին, թե ինչ է մտադրվել Բիլբոն, և առհասարակ ամեն, ամեն ինչի մասին։
   ― Ժամանակ չկա, ժամանակ չկա,― պատասխանեց հոբիտը։― Սուսուփուս արի իմ ետևից։ Մենք պետք է բոլորս իրար հետ լինենք և իրար հետ էլ փախչենք, սա մեր վերջին և միակ հնարավորությունն է։ Եթե մեզ բռնեն, աստված գիտի, թե թագավորը ձեզ որտեղ կնստեցնի, դեռ հալա ձեռք ու ոտքերդ էլ կշղթայի։ Բարի եղիր չվիճել․․․
   Բիլբոն դռնից դուրս վազեց, մինչև նրա շքախումբը ավելանալով հասավ տասներկու հոգու։ Թզուկները, ճիշտը որ ասենք, ճարպկությամբ աչքի չէին ընկնում․ մութ էր և հետո շատ նստելուց ընդարմացել էին։ Բիլբոյի սիրտը ամեն անգամ թրթռում էր, երբ թզուկներից որևէ մեկը մթության մեջ կպչում էր հարևանին կամ քթի տակ մռթմռթում էր․ «Անիծված թզուկներ, նորից աղմուկ֊աղաղակ են սարքում»,― հուզվում էր Բիլբոն։
   Բայց ամեն ինչ լավ անցավ, պահակների չհանդիպեցին։ Այդ երեկո անտառներում և պալատի սրահներում աշնանային տոնի առթիվ խնջույք էր տեղի ունենում։ Դրա համար էլ համարյա բոլոր էլֆերն անհոգ ուրախանում էին։
   Վերջապես երկար թափառելուց հետո նրանք հասան Տորինի զնդանին, որը գտնվում էր պալատի հեռավոր ծայրում, շատ խոր և, բարեբախտաբար, մառաններից ոչ հեռու։
   ― Պատվովս եմ երդվում,― ասաց Տորինը, երբ Բիլբոն փսփսոցով նրան հրամայեց դուրս գալ, և նա խավարում զանազանեց իր բարեկամների կերպրանքները,― Հենդալֆն իրավացի էր, ինչպես միշտ։ Մենք բոլորս անսահման պարտք ենք ձեզ։ Ի՞նչ ենք անելու այսուհետև․․․
   Հասավ պլանը բացատրելու պահը, բայց Բիլբոն բոլորովին էլ համոզված չէր, թե թզուկները դրական վերաբերմունք ցույց կտան։ Նրա կասկածները հաստատվեցին։ Թզուկները խիստ դժգոհ էին և բարձրաձայն բողոքեցին, չնյածա չնայած իրենց ծայրահեղ վտանգավոր վիճակին։
   ― Մենք անպայման կտոր֊կտոր կլինենք, ուռուցքներ կվաստակենք և, վերջապես, կխեղդվենք,― մռթմռթացին նրանք։― Մենք կարծում էինք, դու իսկապես արժանավոր պլան ունես։ Պետք չէր բանալիները գողանալ և խցիկները բացել։ Ոչ, դա ցնորամիտ պլան է։
   Նրանք անցան բաց դռան մոտով․ այնտեղ դեռ երանելի ժպիտով պինդ քնած էին պահակության պետն ու ծառայապետը։ Թագավորական գինուց հաճելի երազներ էին տեսնում։ Բայց ինչպիսի՞ն կլինի պահակապետի դեմքի արտահայտությունը հաջորդ օրը․․․ Բարեհոգի Բիլբոն բանալիներն զգուշությամբ ամրացրեց նրա գոտուն։ «Գուցե նրան այդքան էլ չնեղեն,― մտածեց միստր Բեգինսը։― Ըստ էության նա չէր չէ և գերիների հետ էլ բավականին տանելի էր վարվում։ Այ թե կզարմանա՜․․․ կմտածի, երևի, որ մենք փակ դռների միջով ենք անցել, կախարդանքի օգնությամբ։ Անցե՜լ։ Դեռ ո՜չ, դրա համար հարկավոր է գործել, և արագ․․․»։
   Բալինին թողեցին պահակապետին ու ծառայապետին հսկելու և, եթե սրանք ուշքի գան, իմաց տալու։ Մնացածներն ուղղվեցին դեպի հարևան՝ հատակին անցք ունեցող մառանը։ Չէր կարետլի վայրկյան անգամ կորցնել։ Տակառիկներն արդեն պատրաստ դրված էին մառանի կենտրոնում։ Գինու տակառները հարմար չէին, քանի որ դրանց հատակը դժվար էր բացել առանց աղմուկ բարձրացնելու, և ավելի դժվար էր փակելը։
   Բայց այնտեղ ուրիշ տակառներ էլ կային, որոնցով յուղ էին մատակարարում, խնձոր և էլի զանազան մանր բաներ։ Շուտով տասներեք տանելի տակառ գտնվեց՝ թզուկների թվին համապատասխան։ Ոմանք նույնիսկ շատ ընդարձակ դուրս եկան, և, դրանց մեջ մտնելով, թզուկները տագնապով մտածեցին, թե ինչպես կցնցվեն ու պատերին կզարկվեն։ Բիլբոն շատ ջանք թափեց, հարդ և էլի ինչ֊որ փափուկ բան գտավ ու թզուկներին հարմարավետ տեղավորեց տակառների մեջ։
   Վերջապես, տասներկու թզուկները բարեհաջող փաթեթավորված էին։ Բոլորից շատ Տորինը հոգս պատճառեց․ նա իր տակառում պտտվում, շուռումուռ էր գալիս ու մռթմռթում՝ իսկը նեղ բնում քնելու պատրաստվող շան նման։ Բալինն էլ վերջում աղմուկ բարձրացրեց օդանցքների անբավարարության մասին և պնդում էր, թե խեղդվում է, երբ դեռ իսկի կափարիչն էլ ծածկված չէր։ Բիլբոն ողջ մանրակրկիտությամբ փակեց անցքերը, հարմարեցրեց կափարիչները և հիմա, մենակ մնալով, տենդագին վերջացնում էր փաթեթավորումը։
   Նրա հուզվելն անտեղի չէր։ Հազիվ էր հասցրել կափարիչով ծածկել Բալինին (որը վերջինն էր), երբ ձայներ լսվեցին ու լույս առկայծեց։ Մառան խուժեցին էլֆերը, ծիծաղից թուլանալով, խոսելով ու երգերի պատառրիկներ պատառիկներ երգելով։ Նրանք վերևի սրահներից մեկում թողել էին խնջույքի սեղանները ու ցանկացել որքան կարելի է շուտ վերադառնալ։
   ― Որտե՞ղ է ծերուկ Գելիոնը, ո՞ւր է ծառայապետը,― բացականչեց մեկը։― Կարծես թե ես նրան չտեսա սեղանի շուրջը։ Նա էստեղ պետք է լինի։
   ― Այդ ծեր դանդալոշին ցույց կտամ, թե որ ուշացավ,― վրա բերեց մյուսը։― Ես ոչ մի ցանկություն չունեմ այստեղ ցցվելու, երբ վերևում ուրախություն է։
   ― Հա՛֊հա՛֊հա՛,― ծիծաղ լսվեց։― Ծեր խաբեբան քիթը գավաթի մեջ քնած է։ Սա էստեղ, իր բարեկամ կապիտանի հետ արդեն իր քեֆն արել է։
   ― Թափ տուր դրան, արթնացրու․․․― անհամբեր գոռացին մյուսները։
   ― Էդ դուք եք ուշացել,― փնթփնթաց նա։― Ես էստեղ եմ սպասում, իսկ դուք էնտեղ խմել եք ու մոռացել ձեր պարտականությունները։ Զարմանալու ինչ կա, որ ես հոգնածությունից քնել եմ։
   ― Ոչ ոք չի էլ զարմանում,― խոսեցին բոլորը միասին,― պատչառը պատճառը կողքիդ է, գավաթի մեջ։ Դե տուր մի կում անենք քո քնաբերից, իսկ հետո գործի կանցնենք։ Բանտապահին չենք արթնացնի։ նա Նա իրենն արդեն ստացել է։
   Բոլորը հերթով գինի կոնծեցին ու ավելի զվարփացան։ զվարթացան։ Բայց ամեն ինչ հասկանում էին։
   ― Բարի եղիր, Գելիոն,― գոչեցին նրանք՝ ձեռք զարկելով տակառիկներին։― Այդքան շուտ ես սկսել քեֆ անել, որ գլխումդ ամեն ինչ խառնվել է իրար։ Դատարկների փոխարեն լիքը տակառներ ես պատրաստել մեզ համար։
   ― Ձեր գործն արեք,― բղավեց ծառայապետը։― Լի՜քն են․․․ Խմածի աչքին ինչ ասես չի երևա։ Դրանք հենց էն տակառներն են, ինչ որ պետք է։ Գցե՛ք, ասում եմ։
   ― Լավ, լավ,― համաձայնեցին նրանք՝ տակառները դեպի անցքը գլորելով։― Պատասխանը դու կտաս, երբ որ թագավորական լավագույն յուղով ու գինով լի տակառները լչի լճի մարդկանց բաժին կդառնան։
   Տակառները գլորեք
   Ճամփա ընկեք այգի հետքով։
   Հանկարծ խուլ թրխկոցով անցքի կափարիչը փակվեց, էլֆերը լռեցին։ Բիլբոն հայտնվեց մութ թունելում և սառը ջրում լողաց մեն֊մենակ՝ ախր տակառիկներում խցկված ընկներները միևնույն է թե չկային։ Շուտով առջևում մի գորշ կետ նշմարվեց։ Բիլբոն լսեց բարձրացող վանդակի ճռռոցը և տեսավ, որ գտնվում է թռչկոտող, իրար խփվող տակառիկների ու տակառների միջև, որոնք խռնվել էին կամարի տակ, ձգտելով դուրս գալ ազատություն, գետի բաց տարածությունը։ Բիլբոն ինչքան կարող էր խուսանավեց, որ իրեն տակները չգցեն ու չճզմեն։ Վերջապես հրմշտոցը դադարեց, տակառներն սկսեցին ցրվել զանազան կողմեր և աստիճանաբար, մեկ֊մեկ քարե կամարի տակից դուրս լողալ դեպի լույսի աշխարհ։ Եվ այստեղ Բիլբոն ուրախացավ, որ չի կարողացել տակառին հեծնել․ ելքի մոտ, տակառի և ցածր կամարի արանքում տեղ չէր մնում նույնիսկ հոբիտի համար։
   Նրանք լողացին ափերին աճած ծառերի տակով։ «Հետաքրքիր է,― մտածում էր Բիլբոն,― ինչպե՞ս են զգում իրենց թզուկները․․․ Տակառների մեջ շա՞տ ջուր է լցվել ճեղքերից»։ Երևի թզուկները հենց այն տակառների մեջ էին, որոնք ավելի խոր էին նստած ջրի մեջ։ «Միայն թե կափարիչները պինդ մնան»,― անհանգստանում էր նա։ Բայց շուտով թզուկների մասին մտածելն անգամ մոռացավ, նրանցով զբաղվելու ժամանակը չէր։ Նա հարմարվել էր գլուխը ջրից դուրս պահելնունպահելուն, բայց սարսափելի սառել էր և վախենում էր, որ այդպես երկար չի դիմանա՝ կամ լրիվ կսառչի, կամ մատները կբացվեն, ու ինքը կսուզվի։
   Բախտը նորից նրան ժպտաց․ հորձանքը մի քանի տակառներ քշեց ափ, որոնց թվում և Բիլբոյի տակառիկը։ Դրանք լռվեցին այնտեղ, ինչ որ անտեսանելի խութի դեմ առած։ Բիլբոն օգտվեց դրանից և բարձրացավ իր տակառի գլխին, մինչև սա դեմ էր առել հարևան տակառներին։ Այստեղ նա փռվեց, ձեռքերն ու ոտքերը մեկնելով, որպեսզի հավասարակշռությունը պահպանի։ Քամին կտրում էր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ սառը չէր, ինչքան ջուրը։ Քիչ հետո տակառները պոկվեցին, նորից դուրս լողացին գետի մեջտեղը և օրորվելով առաջ սահեցին։ Ինչպես և ենթադրում էր Բիլբոն, պարզվեց, որ տակառի վրա մնալը անասելի դժվար էր։ Բարեբախտաբար Բիլբոն թեթև էր, իսկ տակառը մեծ էր ու ծանր, ընդ որում ճեղքերից բավականաչափ ջուր էր լցվել։ Եվ, այնուամենայնիվ, Բիլբոն իրեն նույնքն հարմարավետ էր զգում, որքան, եթե հեծած լիներ մի ցմփոր պոնի, առանց սանձի ու ասպանդակների, որի ուշքան ամբողջ ժամանակ խոտերի վրա թավալ տալն է։
   Ահա այս կերպ էր, որ միստր Բեգինսը, վերջապես, հասավ այն տեղին, ուր երկու ափերին էլ ծառերը նոսրացան և դրանց արանքից երևաց պայծառ երկինքը։ Գետը միանգամից լայնացավ ու միացավ Անտառայինին, որ արագ֊արագ փախչում էր թագավորական պալատից։ Ծառերն այլևս չէին ստվերում ջրի փայլատ հայելին, և նրա հարթ մակերեևույթին պարում էին ամպերի ու աստղերի վետվետուն արտացոլումները։ Ապա Անտառային արագահոս ջրերը տակառների ու տակառիկների ողջ բազմությունը քշեցին դեպի հյուսիսային ափ, որտեղ ջրի հոսանքը մի ընդարձակ ծովախորշ էր բացել։ Այստեղ էլ, թեք, ողորկ գետաքարերով ծածկված ափը դուրս եկավ տակառների մեծ մասը, բայց մի քանիսը նախ զարկվեցին դուրս ցցված քարե թմբերին։
   Ափին արդնե մարդիկ էին կանգնած։ Նրանք ճարպկությամբ և արագորեն կեռաձողերով տակառները մի կույտ արեցին ծանծաղուտում, հաշվեցին, հետո պարաններով կապեցին և թողեցին մինչև առավոտԼ առավոտ։ Խե՜ղճ թզուկներ․․․ Բիլբոյի բախտն ավելի բերեց։ Նա տակառի վրայից սահեց ջուրը, դուրս եկավ ափ և վազեց դեպի գետից ոչ հեռու գտնվող տնակները։ Այժմ նա չէր տատանվում, երբ հնարավորություն էր երկայացել ներկայացել առանց հրավերի ընթրել․ նա արդեն վարժվել էր ուրիշների հաշվին գլուխ պահել։ Իր դառը փորձից գիտեր ինչ է նշանակում իսկականից սոված լինել։ Ծառերի միջից առկայում առկայծում էր խարույկի կրակը՝ դեպի իրեն ձգելով թրջված, դողացող և գզգզված հագուստով Բիլբոյին։
   Մանրամասն կանգ չենք առնի այն բանի վրա, թե նա ինչպես անցկարեց գիշերը․ մենք ժամանակ չունենք, մոտենում ենք դեպի Արևելք նրանց ճանապարհորդության ավարտին և վերջին, ամենակարևոր արկածին։ Բնական է, սկզբում, ինչպես միշտ, կախարդական մատանին օգնում էր, բայց հետո նրան մատնում էին թաց ոտնահետքերը և ջրակույտերը, որ մնում էին, երբ քայլում էր կամ նստում։ Բացի դրանից նրա մոտ հարբուխ սկսվեց, և ինչքան էլ որ աշխատում էր զսպել իրեն, ամբողջ ժամանակ բարձրաձայն փռշտում էր։ Շուտով գյուղակում իրարանցում սկսվեց։ Բիլբոն փախավ անտառ և տարավ հացի մի կտոր, գինու կաշվե տափաշիշն ու կարկանդակ, որ նրան չէին պատկանում։ Ստիպված եղավ գիշերվա մնացորդն անցկացնել թաց վիճակում, խարույկից հեռու, դրա փոխարեն տափաշիշն էլ օգնեց նրան տաքանալու և նույնիսկ մի քիչ ննջեց թափված տերևների վրա, թեև աշուն էր ու եղանակը խոնավ։
   Արթնացավ այն բանից, որ զարմանալիորեն բարձր փռշտաց։ Մոխրագույն այգաբաց էր, գետափին ուրախ աղմուկ էր։ Այնտեղ տակառներից լաստ էին սարքում, էլֆ լաստավարները պատրաստվում էին դրանք ներքև առաքել, դեպի Լճաշեն քաղաքը։ Բիլբոն նորից փռշտաց։ Նրա վրայից այլևս ջուր չէր կաթում, բայց ամբողջովին սարսռում էր։ Փայտացած ոտքերը չէին ենթարկվում նրան, բայց, այնուամենայնիվ, մի կերպ քարշ եկավ մինչև ափ և ընդհանուր իրարանցման մեջ աննկատ բարձրացավ տակառների կույտի վրա։ Արևը դեռ դուրս չէր եկել, այնպես որ Բիլբոն ստվեր չէր գցում և, բարեբախտաբար, երկար ժամանակ չէր փռշտում։ Կարթաձողերը գործի անցան։ Ծանծաղուտում կանգանած էլֆերն սկսեցին ափից ետ հերլ հրել տակառները, լաստանավը ճռռաց և ճոճվեց։
   ― Այսօր ոնց որ թե ծանր են,― փնթփնթացին էլֆերը։― Ու շատ էլ խոր են նստած։ Սրանց մեջ հաստատ մի բան կա։ Թե որ ցերեկով եկած լինեին, բայց կանեինք, կնայեինք։
   ― Ժամանակ չկա,― ճչաց լաստավարը։― Հրե՛ք։