Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 48 բայտ, 18:21, 18 Հունիսի 2018
Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկ մետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։ Եթե հավատանք Ալ Գրքին՝ Բանդոբրաս Տուկը, Իզենգրիմ երկրորդի որդին, մեկ ու կես մետր հասակ է ունեցել և ձի է հեծել: Հոբիթական տարեգրությունում ասվում է, որ միայն երկու հանրաճանաչ հոբիթներ են գերազանցել նրան, բայց այդ հետաքրքիր դեպքի մասին հետո կխոսենք:
Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածի պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազերով, ինչպես սովորաբար լինում են գլխի մազերը՝ մուգ ու խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ նրանց Նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին, ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց, միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ՝ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։
Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային (թեև իրենց ձևով փոխակերպված) լեզվով և շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե դա ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին՝ մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Բայց կասկած չկա, որ հոբիթները հայտնվել են Միջերկրում շատ ավելի առաջ, քան մյուս ժողովուրնդներն իմացել են նրան գոյության մասին:
Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝ որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով խառնվեցին մինչ այդ այդտեղ եկած հոբիթներին, սակայն հետագայում, շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների նկատմամբ սիրուն, Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմի ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ:
Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ Էլֆեր էլֆեր էին հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝ Անդրծայրամասային Արևմուտքից Ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։ Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Բրիի մասին:
Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։
Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան Կախարդ-Արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-Թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:
Մի ամբողջ հազարամյակ պատերազմները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոոխարինեց փոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել Հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:
Այդ հողերը տարածվում էին հարյուր լիգ արևելքից արևմուտք՝ Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Հոբիթներն այդ երկրամասը կոչեցին Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով՝ ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բոլոր բնակիչների ճակատագիրը համարել։ Նրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս-արևմուտքում խաղաղության վաղեմի պաշտպանների ռազմական գործերի մասին։ Այո-այո, թեև հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում, բայց դադարել էին դրա մասին մտածելուց։
Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որովհետև կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել՝ նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։
Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել: ճիշտը Ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, ովքեր ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Սակայն բոլոր հողերը չէ, որ հարմար էին այդպիսի պալատներ (կամ սմիալներ, ինչպես դրանց կոչում էին հոբիթները) փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել: Նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում, ինչպիսիք էին Հոբիթոնն ու Տուկբորոն, դե Հոբիթստանի գլխավոր քաղաքում՝ Միշել Գետնափորիկում էլ, որ ճերմակ բլուրներում է, փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։ Այդպիսի տներ որպես կանոն նախընտրում էին դարբինները, ջաղացպանները, ջուլհակները, թոկագործները և այլ արհեստավորներ. իմիջայլոց, նույնիսկ բույներում ապրող հոբիթներն էլ, սովորության համաձայն, վերգետնյա փայտե որևէ շինություն էին կառուցում:
Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե, ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես, Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրիակ տարօրինակ անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ չէին գործածվում:
Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ՞ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից Ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել: Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին Ծովում լողացել կամ ընդհանրապես այն տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր մատների վրա հաշվել: Ծովը՝ Ծով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից քչերը գիտեն: Հոբիթները գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների կողմը չնայել:
Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը:
Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Բեգինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Բեգինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախնտրում նախընտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:
==== 2. Ծխամորճի խոտի մասին ====
Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխամորճի խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխամորճի խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Բրի, բայց հաստատ հայտնի է, որ Բրիից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Բրիից, որտեղ, պետք է նշել, մինչև հիմա էլ հարավային լանջերին ծխամորճի խոտ է աճում: Բրիեցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ վերաբերվում է Հոբիթստանին, բրիեցիները վերաբերվում են ցուցադրական արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, դեռևս համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ, բրիեցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Բրիից է տարածվել թզուկների և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են հայտնվում այդ հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել Բրիում գտնվող հին պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է Նարկիսների ընտանիքին:
Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխամորճի խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն ավանում անվանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխամորճի խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»:
==== 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին ====
Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Ճիշտ է, համարյա բոլոր Տուկերն ապրում էին Տուկբորոյում, բայց Բեգինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։ Բացի նահանգներից, Հոբիթստանն ուներ նաև արևմտյան և արևելյան ծայրամասային բնակավայրեր. արևելյանը կոչվում էր Նապաստակի բլուրներ, իսկ արևմտյան ափերը Հոբիթստանին էին միացել միայն 1164 թ. (Հ.Տ.):
Այն հին ժամանակներում, որի մասին պատմում է մեր տարեգրությունը, Հոբիթստանում, կարելի է ասել, ոչ մի «կառավարություն» չկար: Ամեն տոհմ ինչպես կարողանում էր, զբաղվում էր իր գործերով՝ այն է, թե ինչպես աճեցնել լավ բերք և հետո ուտել: Սակայն մնացած հարցերում հոբիթներն առատաձեռն էին ու մեծահոգի և բոլորովին էլ ագահ չէին. բավարարվում էին իրենց ունեցածով ու աչքն ուրիշի ունեցվածքի վրա չէին գցում՝ այնպես որ հողերը, տնտեսությունները, խանութներն ու պանդոկներն իրենց տերերին չէին փոխում, այլ խաղաղ ճանապարհով ժառանգաբար փոխանցվում էին:
Հարկ է նշել, որ Տուկերի տոհմը երկար ժամանակ հատուկ դիրք էր զբաղեցնում, քանի որ նկարագրվող իրադարձություններից մի քանի դար առաջ Թանի տիտղոսը, որը մինչ այդ կրում էին Ծերունբաքերը, փոխանցվեց նրանց: Թանը (Տուկերի գլխավորը) գլխավորում էր հոբիթների ընդհանուր հավաքույթները, առաջնորդում զորքին և զինյալներ հավաքագրում, բայց քանի որ զորքն ու զինյալներն անհրաժեշտ էին միայն վտանգի դեպքում, իսկ այդպիսի դեպքեր արդեն շատ վաղուց չէին պատահել, Թանի տիտղոսը դարձել էր ուղղակի հարգանքի նշան: Այնուամենայնիվ Տուկերը Հոբիթստանում հատուկ հարգանք էին վայելում, քանզի նրանց տոհմն ամենաբազմաթիվն էր ու ամենահարուստը, և բացի դրանից յուրաքանչյուր սերնդում յուրահատուկ ձիրքերով օժտված ուժեղ և անկախ բնավորությանբ հոբիթներ էին ծնվում և, չլսված բան է, նույնիսկ արկածասեր: Այդ վերջին տարօրինակությունը շրջապատողները տանել չէին կարողանում և մի կերպ հարմարվում էին, այն էլ միայն նրանց, ովքեր հարուստ էին: Սակայն, չնայած ամեն ինչին, Տուկերի տոհմի գլխավորին անվանում էին Ձերդ Տուկ, իսկ եթե անհրաժեշտ էր լինում, ապա նրա անունին ավելացնում էին նաև հերթական թիվը (նայած, թե նա որերորդն էր), օրինակ՝ Իզենգրիմ Երկրորդ:
Սակայն գործնականում պարտավորեցնյող պարտավորեցնող պաշտոնով օժտված միակ անձը Միշել Գետնափորիկի քաղաքագլուխն էր (այսինքն նաև ամբողջ Հոբիթստանի), որին ընտրում էին յոթ տարին մեկ անգամ ամռան այն երեք չորս օրերին, որոնք տարին բաժանում են երկու հավասար կեսի, և այդ արարոությունը արարողությունը տեղի էր ունենում Սպիտակ բլուրներում, Ազատ Տոնավաճառի ժամանակ: Քաղաքագլուխը պարտավորվում էր հոբիթական տոների կապակցությամբ խնջույքներ կազմակերպել և գլխավորել, իսկ տոները, պետք է նշել, բավական կարճ ընդմիջումներով հաջորդում էին մեկը մյուսին: Բացի այդ, քաղաքագլխի կոչումն իր մեջ ներառում էր նաև փոստային գործերի կառավարիչի և գլխավոր շիրրիֆի պարտականությունները, այնպես որ նա միաժամանակ և՛ քաղաքագլուխ էր, և՛ փոստի կառավարիչ, և պահակային ծառայության պետ (այլ ծառայություններ Հոբիթստանում չկային): Պետք է նշել, որ ամենից շատ հոգս և անհարմարություն կրում էին փոստատարները, թեև նրանք միշտ էլ քանակով ավելի շատ էին, քան շիրրիֆները: Ոչ բոլոր հոբիթները գրագիտություն գիտեին, բայց նա ով գիտեր, անդադար գրում էր իր բոլոր ընկերներին ու ազգականներին՝ չանտեսելով ոչ մեկին, նույնիսկ եթե հասցեատերն այնքան էլ հեռու չէր ապրում և կարելի էր ճաշից հետո այցելել:
Շիրրիֆ հոբիթներն անվանում էին հասարակական կարգը պահպանողներին: Իհարկե համազգեստ նրանք չէին կրում (այդպիսի կարգ հոբիթների մոտ երբեք չի եղել) և տարբերվում էին միայն գլխարկին ամրացված փետուրով: Նրանք ավելի շուտ հետևում էին, քան հսկում, որովհետև ավելի հաճախ պետք էր լինում ոչ թե ժողովրդին հսկել, այլ անասուններին հետևել: Ամբողջ Հոբիթստանում ընդամենը տասներկու շիրրիֆ կար՝ երեքական ամեն նահանգում: Սակայն կար նաև ոչ մշտական թվով մի մեծ ջոկատ, որին վստահված էր սահմանի պահպանությունը՝ հարկավոր էր հետևել, որ ամեն տեսակ օտարականներն ու բազմատեսակ այլ թափառականները հասարակական կարգը չխախտեն և սպառնալիք չհանդիսանան:
==== 4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին ====
Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է է գալիս մեծ հրաշագործ Գենդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Էրեբորում՝ Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Սակայն գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում Է է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։
Մշուշապատ լեռներում Խլուտ (Վայրի Երկիր) տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։
Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գոլլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ երկար, ճանկավոր մատներով ու հում-հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գոլլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի տակ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գոլլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ դուրս կբերի։
Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան, թե կարելի՞ է արդյոք այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն՝ կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն էր համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից՛ զենքից, ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից Բիլբոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում՝ կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և՛ օրքերից, և՛ Գորլումից։
Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ մտնում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Նրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Բեգինս․․․»։
Հետաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացել է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ այն անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սեմի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։
 Իսկ Գենդալֆր Գենդալֆը հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։
Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գենդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք ողջ Հոբիթստանում՝ համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։
Իր թուրը, որին «Խայթ» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վերևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական գլխանոցով թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։
Նա տուն վերադարձավ իր կյանքի 52-րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22-ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Բեգիինսն Բեգինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111-ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։
==ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ==
— Ասում են, Բեգ-Էնդի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:
— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանյձերով գանձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշակերտ էր վերցրել: Բեգ-Էնդում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ օրն օգնում էի նրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ դրանք գանձեր էին օտար երկրներից, որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին, եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սեմին հարցրեք. նա էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Բեգ-Էնդից դուրս չի գալիս, թեկուզ ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ, սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,— հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք: Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով անծանոթին ու ջրաղացպանին:
Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:
— Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ չափից ավելի հակակրանք է տածում ջրաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Բեգինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞ բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Բեգինսները բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սեմն ասում է, որ հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս ամիս է:
Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Շուտով լուր տարածվեց (ըստ երևույթին ամենագետ Սեմի մատը խառն էր այդ գործում), որ հյուրասիրության օրը հրավառություն է լինելու, այն էլ այնպիսին, ինչպիսին չի եղել էս կողմերում այն ժամանյակից ժամանակից ի վեր, ինչ մահացել է ծեր Տուկը՝ հարյուր տարուց ավելի:
Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Բեգ-Էնդի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները մնացին Բեգ-Էնդում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։
Դա իհարկե, Գենդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գենդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու իր վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում. «Գենդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան անմիջապես ճանաչեցին, թեև Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները. շատ վազուց վաղուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։
Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։
Ամեն կողմից ծափահարեցին։
― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց, և Տուկերից ոմանք նույնիսկ պատաստվեցին պատրաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար և որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա...
Հավանության ուրախ գվվոց։
― Երկու աչքս, չնայած հիմա դրա ժամանակը չունեմ։
― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինձ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ հուրասիրությունից հյուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ, հարմարավետ։ Հասկանալի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։
― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գենդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես...
― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ-որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է...
― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գենդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կարխարդական կախարդական են ամեն տեսակ նենգություններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։
Բիլբոն կարմրեց ու Գենդալֆի վրա մի կատաղի հայացք նետեց։ Նրա բարեհոգի դեմքը հանկարծ դաժանացավ։
Բիլբոն հետ-հետ գնաց. նա հևում էր և չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, և օդն ասես զնգում էր։ Գենդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին. Բիլբոյի բռունցքները բացվեցին, և նա դողաց.
― Այդ ի՞նչ ես անում, Գենդալֆ, ախր ոնց որ բոլորվին բոլորովին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, և եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետևից ինչ է գոռացել։
― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Դե ես ինքս էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, և Գենդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։
― Զգույշ եղիր... Էլ ի՞նչ կուզեիր... Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, և իմ ճամփան ինձ է սպասում։ Եվ նա քթի տակ սկսեց երգել.
 
<poem>
 
Վազում է ուղին հեռու ու հեռու
Ի՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:
― Իսկ դու ականջդ կախ արա, ― խորհուրդ տվեց Թոդը, ― էլ ավելին կլսես։ Հրե՜ն գնա իմ մամիկի մոտ՝ էնքա՜ն պատմի, որ...
― Դե ինչ արած, ― ասաց Սեմը, տատի հեքիաթներն էլ մեկ-մեկ լսելը չի խանգարի։ Հո դրանք ինքը չի հնարել։ Վերցնենք, օրինակ հենց քո ասած վիշապները։
― Վերցրու քեզ, ― ասաց Թոդը, ― ինձ պետք չէ։ Ես դրանք սեղանի տակ չոչ անելիս էնքան եմ լսել, իսկ հենց որ տաբատ հագա, մտքիցս դուրս թռան։ Մեր Գետամերձում միայն մի վիշապ կա, էն էլ կանաչ։ Ճի՞շտ եմ ասում, ― դիմեց նա ունկնդիրներին, և նրանք միահամուռ քրքջացին։
Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։
Ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց Դեագոլին. նա մահն ընդունեց տնից հեռու տեղում, ու նրա մարմինը խորամանկորեն թաքցվեց։ Իսկ Սմեագոլը մենակ վերադարձավ տուն և հայտնաբերեց, որ երբ Մատանին մատին է, ոչ ոքի աչքին չի երևում։ Անհետանալը շատ դուր եկավ նրան. քի՞չ բան կարելի էր անել այդ ձևով, և նա շատ բան արեց։ Նա սկսեց թաքուն դիտել, լսել սրան-նրան և նողկալիություններ անել։ Մատանին նրան օժտել էր իշխանությամբ՝ թեև փոքր, իր չափերին ու խելքին համապատասխան, բայց իշխանությամբ։ Ազգուտակը սկսեց նրան ատել՝ բոլորը խրտնում էին նրանից (երբ նա անտեսանելի չէր), մոտիկները խույս էին տալիս, փախչում։ երբ Երբ տեսնում էին նրան, աքացի էին տալիս, իսկ նա կծում էր։ Ժամանակի ընթացքում նա ճարպիկ գող դարձավ, և քայլելուց մշտապես քթի տակ կատաղած գռմռում էր. գոլլում, գոլլում, գոլլում... Դրա համար էլ նրան անվանեցին Գոլլում ու սկսեցին անիծել: Նրանից բոլորը զզվում էին ու վռնդում, ի վերջո տատիկն արգելեց վերադառնալ որջ։
Այդ օրվանից նա մենակ թափառում էր, թնկթնկում, գռմռում, փնթփնթում, և ինքն իրեն գանգատվում, թե ինչ չարն են բոլորը։ Լալով ու բողոքելով, նա հասավ լեռնային մի սառը վտակի ու սկսեց հոսանքով վեր բարձրանալ։ Անտեսանելի մատներով նա ձուկ էր որսում ու կենդանի կուլ տալիս։ Մի շատ շոգ օր, երբ կռացել էր ջրափոսի վրա, ծոծրակին այրոցք զգաց, իսկ ջրի անտանելի փայլից աչքերը կուրացան։ Դա նրան շատ զարմացրեց, ախր բոլորովին մոռացել էր, որ աշխարհում արև գոյություն ունի։ Իսկ երբ հիշեց, բարձրացրեց բռունցքն ու սպառնաց արևին։
― Դա շատ զարմանալի դեպք է,― ասաց Գենդալֆը,― և կատակդ բոլորովին էլ ծիծաղելի չէ։ Այո, դու զարմանում ես, որ Բիլբոն հենց պետք եկած ժամանակ հայտնվեց այնտեղ, պատահաբար ափլփեց խավարում ու գտավ... Բայց դա պատահականություն չէր, Ֆրոդո, Մատանին ուզում էր վերադառնալ իր Տիրակալի մոտ: Այն դավաճանեց Իսիլդուրին և սահեց նրա մատից: Իսկ հետո, երբ հնարավորություն ընձեռնվեց, անմիջապես կառչեց խեղճ Դեագոլից, իսկ վերջինս իր գտածոյի համար կյանքով հատուցեց։ Եվ վերջապես՝ Գոլլումը։ Գոլլումին այն ամբողջությամբ կուլ տվեց, բայց հետո ի՞նչ... Նա մանրախնդիր էր ու ողորմելի, և քանի Մատանին մոտն էր, ոչ մի դեպքում չէր լքի իր լճակը։ Դրա համար էլ, երբ Մատանու իսկական տիրակալը ուժ հավաքեց և իր սև մտքերով ձգվեց Մատանու հետևից, այն Գոլլումին լքեց։ Սակայն Մատանին գտավ ոչ թե օրք, ոչ թե թրոլ, ոչ թե մարդ, այլ հոբիթստանցի Բիլբոն։
Կարծում եմ, դա պատահել է Թշնամու կամքին հակառակ։ Ըստ երևույթին, այդպես էր վիճակված, որ Մատանին գտնի ոչ այլ ոք, այլ հատկապես ԲիբլոնԲիլբոն: Ստացվում է, որ քեզ էլ վիճակված էր այն ժառանգելը։ Դա ինձ մի փոքր հույսի նշույլ է տալիս։
― Իսկ ինձ չի տալիս, ― առարկեց Ֆրոդոն։ ― Չնայած, ճիշտն ասած, ես քեզ այնքան էլ լավ չեմ հասկանում։ Ավելի լավ է ասես, թե ինչպես ես այդ ամենն իմացել Մատանու ու Գոլլումի մասին։ Թե՞ դրանք ուղղակի ենթադրություններ են, և դու խելքը գլխին ոչինչ չգիտես։
― Դու նրան չես տեսել, ― ասաց Գենդալֆը։
― Չեմ տեսել և չեմ էլ ուզում տեսնել, ― կտրեց Ֆրոդոն։ ― Իսկ քեզ պարզապես չեմ հասակնում։ հասկանում։ Մի՞թե դու, էլֆերը և չգիտեմ էլ ովքեր, մի՞թե դուք խնայեցիք Գոլլումին նրա բոլոր սև գործերից հետո։ Ախր նա օրքից վատն է և նույնիսկ թշնամի է։ Նա արժանի է մահվան։
― Արժանին՝ արժանի է, խոսք չկա։ Ե՛վ նա, և՛ շատ ուրիշները, որոնք շարունակում են ապրել, չնայած ամեն ինչին։ Իսկ հապա մի հաշվիր այնպիսիներին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են։ Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույնն ստանա։ Քանի որ ոչ՝ ուրեմն և մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել արդարության անունից, մանավանդ, որ սեփական կաշիդ փրկելու համար ես այդպես անում։ Նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել։ Գոլլումի ուղղվելու հույսը փոքր է, շատ փոքր, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե այն բոլորովին չկա։ Նրա ճակատագիրը միահյուսված է Մատանու ճակատագրին, և իմ սիրտը վկայում է, որ, դեռևս չգիտեմ ի չարը, թե ի բարին, ինչ-որ բանի համար նա պետք է գալու։ Օրհասական ժամին Բիլբոյի գթասրտությունը կարող է շատերի փրկության գրավականը դառնալ, ի դեպ նաև՝ քո։ Այո, մենք նրան խնայեցինք՝ նա ծեր է և խղճուկ, և այդպիսիններին չեն դատապարտում։ Նա անտառային էլֆերի մոտ բանտարկված մնաց, հուսով եմ, այնտեղ նրա հետ մեղմ են վարվում։
― Եվ այնուամենայնիվ, ― ասաց Ֆրոդոն, ― եթե նույնիսկ Բիլբոն չկարողացավ սպանել նրան, ավելի լավ կլիներ Մատանին չվերցներ իրեն։ Իսկ գլխավորը՝ ի՞նձ ինչու հասավ այն։ Չէ որ ես այս բոլորի հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ դու ինձնից չվերցրիր, ինչո՞ւ չստիպեցիր դեն նետել կամ ջարդուփշուր անել։
― Նետե՜լ, ջարդուփշո՜ւր անել, ― ջղայնացած կրկնեց հրաշագործը։ ― Ի՞նչ է, իմ խոսքերը ականջներիդ կողքով բա՞ց թողեցիր։ Խոսելուց առաջ մտածիր։ Նետել այն կարելի է միայն անխելքության հետևանքով։ Կախարդական Մատանիներն անհետ չեն կորչում. ժամանակի ընթացքում նրանք վերադառնում են կյանք, և ի՞նչ իմանաս ով կգտնի, ինքդ մտածիր։ Չէ՞ որ Մատանին կարող է ընկնել Թշնամու ձեռքը. նա Մատանուն դեպի իրեն է ձգում հզոր, տառապալից ջանքերով։ Այո, սիրելի Ֆրոդո, քո գլխին մեծ վտանգ է կախված, դրա համար էլ ես անհանգիստ եմ։ Բայց նժարի վրա շատ բան է դրած, և ես որոշեցի ռիսկի դիմել: սակայն Սակայն հիշիր, որ երբ ես հեռացա, դու աչալուրջ հսկողության ու պահպանության տակ էիր։ Ես գիտեմ, որ ոչ մի անգամ Մատանին չես հագել և, ուրեմն, այն քեզ չի ստրկացրել. առայժմ՝ ոչ... Իսկ ինը տարի առաջ, մեր վերջին տեսակցության ժամանակ, ես դեռ ոչինչ կարգին չգիտեի։
― Լավ, դեն նետել չի կարելի, գոնե կարելի՞ է ջարդուփշուր անել. չէ՞ որ ինքդ ասացիր, որ վաղուց, շատ վաղուց էր պետք այդ անել, ― հուսահատված բացականչեց Ֆրոդոն։ ― Կզգուշացնեիր ինձ, որ հարկավոր է դա անել, և ես հիմա ազատված կլինեի։
― Դու դա ավելի լավ գիտես, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն թե լավ կլիներ ավելի հուսալի պահապան գտնեիր։ Իսկ առայժմ, եթե դու ճիշտ ես, ապա ես մեծ վտանգի մեջ եմ, և իմ բարեկամներն էլ ինձ հետ։ Ըստ երևույթին, հազիվ թե ինձ հաջողվի պահպանել Մատանին և բարեկամներիս, եթե մնամ տանը… Ստիպված պետք է լինեմ լքել Բեգ-Էնդը, լքել ամեն ինչ ու հեռանալ Հոբիթստանից։ ― Նա հառաչեց։ ― Միայն թե Հոբիթստանում ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, ճիշտ է, ես մեկ-մեկ հոբիթներին հիմարության համար անիծել եմ վերջին խոսքերով՝ նրանց երկրաշարժ ու վիշապների ներխուժում հղելով, բայց հիմա այդպիսի բան չեմ ցանկանում։ Ինձ թվում է, իմանալով, որ հարազատ Հոբիթստանը թիկունքումս է, որ նրան վտանգ չի սպառնում և ամեն ինչ այնտեղ առաջվա պես է, օտար հողերում դեգերելն ինձ համար փոքր ինչ ավելի հեշտ կլինի։ Կիմանամ, որ ինչ-որ տեղ դեռ ամուր ու հուսալի հողակտոր է մնացել, և ոչինչ, որ ինձ վիճակված չէ ոտք դնել այդ հողի վրա... Ես, իհարկե, առաջ էլ էի մտածում, չմեկնե՞մ արդյոք ինչ-որ տեղ, բայց մի բան է արձակուրդ, արկածներ, Բիլբոյի արկածների պես կամ նույնիսկ ավելի հետաքրքիր՝ չէ՞ որ տարբեր արկածներ են լինում և բոլորն էլ լավ են վերջանում, և բոլորովին այլ բան է թափառել անընդհատ վախը սրտումդ, մահն էլ՝ կրնկակոխ։ Եվ, ինչպես երևում է, ստիպված եմ լինելու մենակ ճանապարհորդել, եթե ինձ այդպիսի ճակատագիր է վիճակվել՝ փրկել Հոբիթստանը։ Միայն թե ես ինձ այնքան փոքր եմ զգում այդպիսի սխրագործության համար… Այնտեղ ես բոլորի համար օտար եմ և, չգիտեմ ինչպես ասեմ, նրանցից չեմ։ Իսկ Թշնամին այնպես ուժեղ է ու ահարկու։
Նա Գենդալֆին չխոստովանեց, որ մինչ խոսում էր, սրտում ցանկություն բռնկվեց Բիլբոյի հետևից գնալու՝ գուցև գուցե հանդիպի՞ նրան։ Ցանկությունն այնքան ուժեղ էր, որ վախը նահանջեց. նա, երևի թե, հենց այդպես էլ կնետվեր փախչելու, Բիլբոյի պես՝ առանց գլխարկ ու հանկարծակի։
― Սիրելի՜ Ֆրոդո, ― բացականչեց Գենդալֆը, ― այդ դու՞ ես արդյոք: Իրոք որ հոբիթները զարմանալի էակներ են։ Թվում է, թե մեկ ամսում կարելի է մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրել նրանց ու հարյուր տարի հանգստանալ: Իսկ նրանք հարյուր տարի հետո կվերցնեն ու անասելի կզարմացնեն քեզ։ Այ, թե ի՜նչ չէի սպասում՝ նույնիսկ քեզանից։ Ո՛չ, Բիլբոն չի սխալվել ժառանգորդ ընտրելիս, չնայած չի հասկացել, թե դա որքան կարևոր է։ Այո, երևում է, որ դու իսկապես ճիշտ ես։ Հոբիթստանում Մատանին երկար ժամանակ թաքցնել չի ստացվի. ստիպված ես հեռանալ և որոշ ժամանակով մոռանալ, որ դու Բեգինս ես։ Այդ անունը վտանգավոր է նաև Հոբիթստանից դուրս։ Արի ես քեզ ուրիշ անուն դնեմ։ Ասենք, Զառիթափցի: Իսկ կգնաս, այնուամենայնիվ, ո՛չ մենակ։ Քո բարեկամներից ո՞ւմ ես լիովին վստահում, նրանցից ո՞վ է ընդունակ մահացու փորձությունների դիմանալ: Հիշիր, դու նրան տանում ես մահացու վտանգներին ընդառաջ, ուստի ընտրության հարցում չսխալվես: Եվ լեզվիդ զոռ չտաս, նույնիսկ մոտիկ բարեկամներիդ մոտ... Թշնամին ամեն տեղ լրտեսներ ունի, նա ամեն ինչ լսում է։
― Ոչ մի բան էլ քեզ չի դարձնի, ― Ֆրոդոն ծիծաղը հազիվ զսպեց, թեև Սեմի արարքը զարմացրել ու մտահոգել էր նրան։ ― Նա էլ ինձ նման գիտի, որ դու լսում էիր առանց չար մտքի։ Վախենալը մի վախենա, իսկ որ հարց է տալիս, պատասխանիր։
― Դե ի՞նչ, տեր իմ, ― գլուխն ուսերի մեջ քաշած խոստովանեց Սեմը։ ― Ես ահագին լսեցի, չնայած հո բոլորը չհասկացա՞. և՛ Թշնամու, և՛ Մատանու, և՛ պարոն Բիլբոյի, համ էլ վիշապների մասին, Հրամեջ լեռան, և իհարկե, էլֆերի մասին։ Բոլորվին Բոլորովին էլ չէի ուզում լսել, բայց կտրվել չէր լինում, ինքներդ գիտեք, ինչպես է պատահաբար ստացվում։ Ախր ինձ ոչ հաց տուր, ոչ ջուր, մենակ թող էլֆերի մասին լսեմ, հետո ինչ, թե Թոդն ինչեր է ասում։ Գոնե կես աչքով դրանց տեսնեի։ Ա՜յ, տեր իմ, դուք կգնաք, դե ինձ էլ էլֆերին ցույց կտաք, հը՞...
Գենդալֆը հանկարծ ծիծաղեց։
Վաղ առավոտյան հրաշագործը հեռացավ:
Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գենդալֆը, : Բայց հետո ժամանակի ընթացքում հանգստացավ. ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։
Երբ աշունը վերջնականապես մտավ իր իրավունքների մեջ, Ֆրոդոն լրջորեն տագնապեց։ Սեպտեմբերի կեսն է, իսկ Գենդալֆն ասես գետնի տակ է անցել։ Ծննդյան տոնն ու ճանապարհվելու ժամանակը քթի տակ է, իսկ նրանից ձեն ու ձուն չկա։ Այդ ընթացքում կալվածքում նախատոնական խառնաշփոթ սկսվեց։ Ֆրոդոյի բարեկամները ժամանակավոր Բեգ-Էնդ տեղափոխվեցին՝ օգնելու կապկպել իրերը: Դրանք էին՝ Ֆրեդեգար Կուղբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, և, իհարկե, լավագույն ընկերներ Փերեգրին Տուկն ու Մերի Բրենդիբաքը։ Նրանց ընդհանուր ջանքերով Բեգ-Էնդում ամեն ինչ տանկուվրա արվեց։
― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։
Նա շրջվեց տան կողմը և իսկույն քարացավ՝ ինչ-որ մոտիկ տեղից՝ երևի Բեգշոթ նրբանցքից, ձայներ էին լսվում։ Խոսում էին ծեր Գեմջին ու էլի ինչ-որ մեկը. ձայնն անծանոթ էր, բայց սրտխանության սրտխառնության չափ զզվելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Գեմջիի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։
― Ոչ, պարոն Բեգինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են... Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ... դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովրդի ծալը պակաս է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։
― Դե ինչ, առա՛ջ: Գիշերային զբոսանքից լավ էլ ի՜նչ կա: Քնելուց առաջ մի երկու լիգ մաքուր օդում։
Սկզբում օգտվում էին արահետից, բայց շուտով թեքվեցին ու մտան դաշտ: իծաշարուկ Իծաշարուկ գնում էին կանաչ ցանկապատի երկարությամբ, հողաբաժան թփուտների կողքով, և գիշերային խավարը պարուրել էր նրանց։ Մուգ թիկնոցները հոբիթներին անտեսանելի էին դարձրել, ասես երեքն էլ կախարդական մատանի էին հագել։ Երբ երեք հոբիթ գնում են սուսիկ ու փուսիկ՝ նրանց հետևելը դժվար է։ Նույնիսկ զգուշավոր դաշտային գազանիկները հազիվ էին նկատում անաղմուկ ճամփորդներին։
Շուտով հոբիթները փայտե կամրջակով անցան գետը, որն այստեղ ավելի շուտ առու էր հիշեցնում: Այն ոլորապտույտ ձգվում էր ջրի վրա կախված լաստենիների միջով: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ՝ հոբիթները գաղտագողի հատեցին Բրենդիդուիմյան կամուրջ տանող լայն ուղին և հասան Տուկերի տիրույթներին: Հետո, թեքվելով հարավ-արևելք, գնացին Կանաչ Բլուրների ուղղությամբ: Առաջին լանջը բարձրանալով՝ նրանք շրջվեցին ու տեսան հովտում ջրի ափին տարածված Հոբիթոնի հեռավոր ու մեղմ կրակները: Բայց շուտով կածանը բարձրացավ սարը, Հոբիթոնն իր գողտրիկ հովտով մնաց հեռվում, իսկ առջևում երևաց Գետամերձը: Երբ տների լույսը վերջին անգամ թափանցեց ծառերի միջից, Ֆրոդոն շրջվեց ու նորից ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց։
Անշտապ նախաճաշելով, ժամը տասի մոտերքը ճանապարհ ընկան։ Պարզ, տաք օր էր։ Իջան բլրից, անցան առուն՝ ու սկսվեց. լանջով վերև, մինչև բլրի գագաթը, ներքև... Շատ չանցած նրանք շոգեցին, պարկերն ավելի ու ավելի էին սեղմում ուսերը, իսկ ճանապարհը գալարվում էր բլուրներն ի վեր ու նորից իջնում ներքև:
Վերջապես այն սահուն վայրէջքով շրջվեց դեպի լայնարձակ հովիտը։ Նրանց առջև բացվեց նոսր անտառը, որը հեռվում ձուլվում էր մշուշի գորշ պատի հետ՝ որտեղ փռված էր Անտառային Օթևանը, իսկ դրանից այն կողմ՝ Բրենդիդուիմը: արահետի Արահետի թելը գալարվում ու կորչում էր հեռվում:
— Ճանապարհի վերջը չի երևում,— հառաչեց Փիփինը: — Եթե ես չհանգստանամ՝ վերջս կգա: Եվ առհասարակ վաղուց արդեն ուտելու ժամանակն է:
— Իմ իմանալով՝ ոչ, — արձագանքեց Փիփինը:
Ֆրոդոն չպատասխանեց: Նա նայում էր հեռուն գնացող ճանապարհին, ասես առաջին ագնամ անգամ էր այն տեսնում: Եվ հանկարծ սկսեց երգել. 
<poem>
 
Վազում է ուղին հեռու ու հեռու
Ի՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:
— Չգիտեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն: — Բայց չգիտեմ ինչու թվաց, թե հենց նոր այստեղ հնարեցի: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նրանից լսած լինեմ: Իրոք Բիլբոյին շատ նման է, ես էլ հիշեցի թե ինչպիսին էր նա. ավելի ճիշտ՝ թե ինչպիսին էր նա վերջին տարիներին, գնալուց անմիջապես առաջ: Նա միշտ ասում էր, որ ճանապարհը մեկն է, և որ այն նման է մեծ գետի, իսկ ամեն դռան մոտից սկսվող արահետ ակունքից սկսվող վտակ է, և բոլոր այդ վտակները գնում, թափվում են մեծ գետը: «Շեմից դուրս գալը վտանգավոր գործ է,— կրկնում էր նա: — Քայլում ես ու մեկ էլ ըհը՝ արդեն ճանապարհին ես: Ոտքերդ ամուր չբռնեցիր՝ ոչ ոքի չմեղադրես. չես իմանա, թե որտեղ կհայտնվես: Հասկանու՞մ ես, Սև Անտառ տանող ճամփան սկսվում է հենց դռան մոտից: Զգույշ չեղար՝ աչքդ չթարթած կհայտնվես Մենավոր Լեռան մոտ կամ չգիտեմ էլ որտեղ»: Եվ այդ նա ասում էր Բեգ-Էնդից դուրս եկող արահետի մասին, երբ հերթական անգամ վերադառնում էր հեռավոր զբոսանքից...
— Անձամբ ինձ ճանապարհն առայժմ ոչ մի տեղ չի տանի,— ուսը ճնշող տոպրակից ազատվելով ասաց Փիփինը: — Համենայն դեպս՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում: Ֆրոդոն ու Սեմը, հետևելով նրա օրինակին, ազատվեցին ուղեպարկերից ու նստեցին ճամփեզրին: Հանգստացան, տեղը տեղին ճաշեցին, ապա կրկին պառկեցին հանգստանալու:
Երբ հոբիթները բլրից իջան, երեկոյանում էր։ Առայժմ ոչ մի կենդանի շնչի չէին հանդիպել: Ճանապարհը կիսալքված էր, սայլով հնարավոր չէր այդտեղով անցնել, և առհասարակ Անտառի Անկյուն հազարից մեկն էր գալիս, ինչի՞ համար գային այստեղ։ Երեք ճամփորդները մեկ-երկու ժամ առաջ էին գնում խոտածածկ ճանապարհով: Հանկարծ Սեմը կանգ առավ ու ականջ դրեց։ Բլուրները մնացել էին հետևում, և ուղին այժմ գնում էր մարգագետինների միջով, որտեղ հատ ու կենտ ծառեր էին ցցված:
― Դե, քո գործն է, սիրելի ընկերս... Խնդրեմ, քո գաղտնիքները քեզ պահիր, միայն թե հիմա ի՞նչ պետք է անենք... Ես դեմ չեմ լինի, եթե հանգիստ առնենք, ընթրենք, բայց ավելի լավ է ոտքներս գետնից կտրենք։ Թե չէ ինչ-որ վատ եմ զգում էդ հոտոտող ձիավորների մասին ձեր պատմություններից։
― Այո, ավելի լավ է չդանդաղենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Եվ եկեք ճանապարհով չգնանք, թե չէ հանկարծ այդ ձիավորը հետ կգա կամ նրա նման մեկ ուրիշը կհայտնվի։ Քայլներս արագացնենք, մինչև Նապատասակի Նապաստակի Բլուրները դեռ շատ պետք է քայլենք ու քայլենք։
Ծառերի երկար ստվերներն արդեն տարածվել էին խոտերի վրա, երբ հոբիթները նորից ճանապարհ ընկան: Այժմ նրանք գնում էին ճանապարհի ձախ կողմով՝ աշխատելով ճամփեզրին շատ չմոտենալ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան թաքնվել անցանկալի աչքերից: Սակայն առաջվանից դանդաղ էին առաջ ընթանում՝ ոտքերի տակ բարձր խոտ էր, և նրանք շարունակ սայթաքում էին, իսկ ծառերի շարքերն ավելի ու ավելի էին խտանում:
Երբ նրանք նորից դուրս եկան արահետ, արդեն մթնում էր: Սաղարթներում հառաչում էր արևմտյան քամին: Տերևները փսփսում էին: Արահետն աստիճանաբար սուզվեց խավարի մեջ: Արևելքում, սաղարթների գլխին տարածված մութ երկնքում, վառվեց առաջին աստղը: Հոբիթները քայլում էին արագ, կողք կողքի, ուս ուսի, որպեսզի չկորցնեն արիությունը: Բայց շուտով երկնակամարը լցվեց աստղերով, երկինքը լուսավորվեց, և նրանք դադարեցին անհանգստանալ: Այլևս ականջ չէին դնում սմբակների ձայնի և նույնիսկ սկսեցին հոբիթական սովորության համաձայն քթի տակ մռմռալ. հոբիթները սիրում են քթի տակ երգել, հատկապես գիշերը տուն վերադառնալիս: Սովորաբար նրանք երգում են ընթրիքի և տաք անկողնու մասին, բայց այս մեկը ճանապարհի մասին էր (թեև ընթրիքի և անկողնու մասին այնտեղ հիշատակվում էր): Բիլբո Բեգինսն էր գրել այդ երգի բառերը սարերի պես հինավուրց մի մեղեդու վրա և սովորեցրել էր Ֆրոդոյին, երբ նրանք զբոսնում էին Գետահովտում ու խոսում Բիլբոյի արկածների մասին: Երգն սկսվում էր այսպես.
 
<poem>
 
Բուխարիկում կրակն է բոցկլտում,
Եվ տաք ու հարմար է անկողնում,
Երգը մոտենում էր։ Մի զիլ ձայն բոլորից բարձր էր երգում։ Երգում էին հին էլֆերենով, որը միայն Ֆրոդոն էր հասկանում, այն էլ դժվարությամբ։ Բայց հնչյունները հրաշալի էին ու թափանցում էին մինչև հոգու խորքը, և ուշադիր լսել էլ առանձնապես պետք չէր։ Ֆրոդոն այսպես հասկացավ երգը.
<poem>
<poem>
Հեռո՜ւ հեռավոր ծովերից այն կողմ
Անվերջ շողացող հուր արշալույսի,
― Սև Հեծյալները՞, ― կամաց արձագանքեցին նրանք։ ― Ինչու՞ եք հարցնում Սև Հեծյալների մասին։
― Մեր հետևից երկուսը գալիս էին... գուցեև մեկը, ― ասաց Փիփինը: Քիչ առաջ պտտվում էր մոտակայքում, բայց, երբ դուք երևացիք, միանգամից ցնդեց։
Էլֆերն իսկույն չպատասխանեցին։ Նրանք իրենց լեզվով խորհրդակցեցին, հետո Գարալդը շրջվեց դեպի հոբիթները։
Արահետի երկու կողմերում անտառը գնալով խտանում էր, իսկ ծառերի բները՝ բարակում: Իրար խառնվող մատղաշ ծառերը խիտ պատի պես շրջապատել էին բոլոր կողմերից: Արահետը գնալով խորանում էր լեռնահովտի մեջ, իսկ աջ ու ձախ կողմերում գնալով ավելի հաճախ էին սևին տալիս թփակաղնուտները։ Վերջապես էլֆերը դուրս եկան ուղուց ու շրջվեցին դեպի խոր թավուտը: Գրեթե անտեսանելի մի կանաչ նեղ կածան բացվեց, որի գալարներին հետևելով նրանք բարձրացան առանձին կանգնած բլրի լանջը:
Ծառեը Ծառերը հանկարծ նահանջեցին և, առջևում տարածվեց գիշերային լույսից փայլատ մոխրագույն բացատը։ Երեք կողմից այն շրջապատված էր անտառով, իսկ արևելքից հատվում էր զառիթափով: Բացատի ծայրին, հենց ոտքերի տակ ծփում էին ծառերի հսկայական սաղարթները, որոնք այդտեղ էին հասնում ինչ-որ տեղ ներքևից։ Սաղարթներից այն կողմ աստղերի լույսի տակ հարթ դաշտավայր էր տարածվում: Բլրի ստորոտում կրակներ էին առկայծում. Անտառային Օթևանի բնակիչներից ոմանք դեռ քնած չէին:
Էլֆերը նստեցին խոտերի վրա ու իրար մեջ ցածրաձայն խոսակցություն սկսեցին: Թվում էր, թե հոբիթներին մոռացել են։ Իսկ վերջիններս ննջում էին թիկնոցների ու ծածկոցների մեջ փաթաթված։ Գիշերն իր հունով ընթանում էր: Հովտում մեկը մյուսի հետևից մարեցին հեռավոր գյուղական կրակները։ Փիփինը կուչ եկավ գետնին ու պինդ քնեց՝ այտը ճիմակտորին հենած։
Իսկ Սեմն ընդհանրապես խոսքեր չէր գտնում: Առհասարակ նա նույնիսկ իր մտքում չէր կարողանում պատկերել, թե ինչ էր եղել այնտեղ, թեպետ այդ երջանկությունը հիշում էր մինչև կյանքի վերջը։ Միակ բանը, որ հետագայում ասում էր, դա. «Էհ, տեր իմ, թե իմ այգում էլ այդպիսի խնձորներ աճեին, այ նոր ես այգեպան կլինեի... Ճիշտն ասած, խնձորներն ինչ են որ, բա երգե՜րը... Հոգիդ տակնուվրա էին անում, եթե հասկանում եք մտքինս»։
Ֆրոդոն նստել էր խարույկի կողքին, ուտում էր, խմում ու հաճույքով զրուցում, թեև ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերերեն էլֆերեն հավիզհազ էր հասկանում և համակ ուշադրություն դարձած լսում էր։ Երբեմն խոսում էր իրեն հյուրասիրող էլֆերի հետ և շնորհակալություն հայտնում նրանց իրենց մայրենի լեզվով, իսկ նրանք ժպտում էին և ուրախանում. «Այ թե հոբիթ է...»։
Վերջապես քունը հաղթահարեց Փիփինին: Նրան զգուշությամբ պառկեցրին խոտե փափուկ մահճում՝ ծառերի արմատների արանքում։ Սեմը գլուխը թափ էր տալիս ու չէր ուզում տիրոջից հեռանալ։ Փիփինն արդեն յոթերորդ երազն էր տեսնում, իսկ Սեմը դեռ նստած էր Ֆրոդոյի ոտքերի մոտ, պայքարում էր, պայքարում էր, վերջապես չդիմացավ ու նիրհեց։ Սակայն Ֆրոդոյի քունը դեռ չէր տանում, և նա Գարալդի հետ խոսակցություն ունեցավ։
― Նրանց մասի՞ն՝ ո՛չ, չի ասել։
― Այդ դեպքում պետք էլ չէ՝ քանի որ վախից կարող ես կես ճանապարհին մնալ։ Իմ կարծիքով, դու հասցրել ես վերջին ժամին դուրս գալ և, հուսով եմ, չես ուշացել։ Այժմ դու պեստք պետք է շտապես: Մի դանդաղիր և հետ մի նայիր, որքան հնարավոր է շուտ գնա Հոբիթստանից։
― Քո ակնարկներն ու խոսքերը կտուր գցելն ինձ ավելի են վախեցնում, քան առճակատ խոսակցությունը, ― ասաց Ֆրոդոն։ ― Ես գիտեի, որ առջևում վտանգներ կան, բայց մտածում էի, որ գոնե մեր Հոբիթստանից դուրս կգանք առանց չարաբաստիկ արկածների։
― Իսկ քաջություն որտեղի՞ց վերցնեմ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ահա թե ինչն է ամենաշատը ինձ պակասում։
― Դե, քաջությունը սովորաբար գտնում են այնտեղ, որտեղ բոլորովին չեն սպասում, նկատեց Գարալդը։ ― Մի կորցրու հույսդ։ Իսկ առայժմ քնիր։ Առավոտյան մենք արդեն այստեղ չենք լինի, բայց ձեր մասին լուր կուղարկենք։ Բոլորը, ովքեր օժտված են բարին գործելու իշխանությամբ, կիմանան քո մասին, և առանց պահապանների ու օգնության չես մնա։ Ես քեզ անվանում եմ Էլֆերի բարեկամ, այդ անունը ընդունիր որպես մաղթանք։ Թո՛ղ աստղերն օրհնեն քո ճանապարհի ավարտը: Մենք հազվադեպ ենք խնամակալում օտարներին և հազվադեպ ենք նրանցից խոսք լսում մեր մայրենի լեզվով։
Ֆրոդոն հանկարծ զգաց, որ սկսում է ննջել։
― Ուրեմն, պայմանավորվեցինք, գնացինք դեպի ճահիճներն ու փշերը, ― եզրափակեց Փիփինը։
Շոգ էր, համարյա ինչպես երեկ, թեև արևմուտքից եկող ամպերն ամպրոպ էին խոստանում։ Հոբիթներն իջան խոտածածկ զառիթափ լանջով և սուզվեցին մացառների մեջ։ Նրանք մտադրվել էին Անտառային Օթևանը թողնել ձախ կողմում, կտրել անցնել աջակողմյան բլրի լանջին փռված անտառը և դուրս գալ հարթավայր: Իսկ այնտեղից՝ ուղիղ գծով գետանցում, լավ է, գոնե էնտեղ խոչնդոտներ խոչընդոտներ չկան, բացի մեկ-երկու առուներից ու ցանկապատներից: Ֆրոդոյի հաշվարկներով ուղիղ գծով գնալու էին մոտ տասնութ մղոն, ոչ ավելի:
Մոտիկից մացառուտներն ավելի խիտ դուրս եկան, քան երևում էին հեռվից։ Ոչ մի կածան չկար, և ճանապարհորդները գնում էին շատ դանդաղ՝ իրենց հանձնած բախտի քմահաճույքին։ Վերջապես դուրս եկան մի գետակի մոտ, կավահող զառիթափ ափերով՝ ծածկված փշոտ թփուտներով։ Գետը պատնեշում էր ճանապարհը՝ այն անցնելու համար հարկավոր էր ցեխոտվել, քերծվել ու թրջվել։ Բարեկամները կանգ առան՝ չիմանալով ինչ անել:
Ֆրոդոն մեջքով ընկավ ծառի բնին ու աչքերը փակեց։ Սեմն ու Փիփինը տեղավորվեցին կողքին ու կիսաձայն ձգեցին.
 
<poem>
 
Հա՛, հա՛, կխմեմ իմ տափաշշից
Ու կծիծաղեմ ես փորձանքի վրա,
Սեմն ու Փիփինը ապշահար նրան նայեցին։
― Իսկ ծեր Անգեղը ինչո՞վ քո սրտով չէ, ― հարցրեց Փիփինը։ ― Նա բոլոր Բրենդիբաքերի մոտիկ բարեկամն է։ Ճիշտ է, թափաշրջիկներ թափառաշրջիկներ չի սիրում, կատաղի գամփռներ ունի, բայց դե տեղն էլ մի տեղ չի, համարյա սահման է, գիտես, էստեղ քնածի տեղ չի։
― Գիտեմ, ― ասաց Ֆրոդոն և շփոթված ծիծաղեց։ ― Բայց արի տես, որ սարսափելի վախենում եմ Անգեղից ու նրա շներից՝ հնուց եկող հիշողությունն է պատճառը։ Երբ փոքր էի, երբեմն ցանկապատներից թռչում էի սունկ գողանալու ու հաճախ բռնվում էի։ Իսկ վերջին անգամ նա ինձ մի լավ դնքստեց, օձիքիցս բռնեց ու տարավ շներին ցույց տվեց. «Տեսնո՞ւմ եք, այս վնասակար արարածին, ― ասում է, ― հենց որ նորից մեզ մոտ բարեհաճի, կերեք սրան, որ հետքն էլ չմնա, թույլ եմ տալիս։ Իսկ առայժմ տարեք ճանապարհեք»։ Եվ նրանք իմ հետևից եկան մինչև Լաստանավ, պատկերացնո՞ւմ եք։ Վախից սիրտս փորումս ձիավոր էր դարձել, թեպետ շները գիտեին, թե ինչ են անում՝ հետևիցս գալիս էին, գռմռում, բայց ձեռք չէին տալիս, քանի որ հրաման չկար։
― Չգիտեմ, թե ձեզ ինչ ասեմ, ― վերջապես ասաց նա։
― Չգիտե՞ս, ուրեմն լսիր ինչ որ կասեն, ― խորհուրդ տվեց Անգեղը։ Է՜հ, պարոն Ֆրո՛դո, պարոն Ֆրո՛դո, ախր ինչ կար էդ Հոբիթոնում: Չարժեր դրանց հետ կապվել՝ էնտեղի ժողովուրդը ծալապակաս է (Սեմը աթոռի վրա շարժվեց և խիստ նայեց Անգեղին)։ Չնայած դուք միշտ էլ տաքգլուխ եք եղել, չի լինի, որ սկզբից մտածեք, հետո՝ անեք։ Հենց լսեցի, որ հեռացել եք մոտիկ հարազատներից՝ Բրենդիբաքերից, ու կպել ձեր պապի եղբորը, միանգամից ասացի. լավ բան չսպասեք։ Ծեր Բիլբոն ճաշն եփել է, իսկ ո՞վ պետք է ուտի։ Դու՛ք: Նա հո հարստությունը արդար քրտինքով չի՞ ձեռք գցել հեռավոր երկրներում։ Իսկ հիմա էլ գտնվել են էնպիսինները, որոնց համար շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ գանձերն են թաղված նրա մոտ, Հոբիթոնի բլուրում։
Ֆրոդոն լռեց։ Փնթփնթան Անգեղը ճիշտ նշանակետին էր խփում։
Մերին ու Գիրուկը գնացին խոհանոց վերջին պատրաստությունները տեսնելու: Բաղնիքից աներևակայելի աղմուկ էր տարածվում, ջրի ցայտոցներ, գոռոցներ ու երգերի պատառիկներ էին լսվում: Հանկարծ Փիփինի ձայնը խլացրեց մնացած բոլոր ձայները, և Մերին ու Գիրուկը լսեցին Բիլբոյի սիրած երգերից մեկը.
 
<poem>
 
Էհե՛յ, երգի՛ր ու տաք ջրով ցայվիր
Կեղտն ու հոգնությունը վրայիցդ թոթափիր,
Միայն և միայն հիմարն ու փնթին
չեն Չեն երգի տաք ջրի մասին:
Քաղցր է թափվող անձրևի ձայնը
Եվ ձայնը լեռներից իջնող առվի,
Ֆրոդոն մազերը չորացնելով դուրս եկավ։
Օդն ու ջուրը խառնվել են իրար, ավելի լավ է խոհանոցում չորանամ,— ասաց նա:
Մերին քիթը դռնից ներս մտցրեց։
― Ասվածը՝ արած է։ Կեցցե՛ խմբապետ Ֆրոդոն և նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փիփինը պարից դուրս եկան և սկսեցին երգել ակնհայտորեն այս պահի համար նախապես հորինված մի երգ, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ.
 
<poem>
 
Մնաս բարով, հարազատ օջախ,
Մութն է խտանում լեռներում,
― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փիփինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչև լուսաբաց ճամփա ընկնել...
― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սև Հեծյալներից և վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է: Չէ՞ որ նրանք գիտեն, որ ես այստեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գենդալֆին։ Գարալդը նույնպես զարմացավ, որ Գենդալֆը խոստացել է ու չի եկել։ Բայց այստեղ ոչինչ չես կարող անել: Նշանակում է, երկու հարց մնաց անպատասխան: առաջինըԱռաջինը. ե՞րբ Հեծյալները կհասնեն Բաքմորի... Երկրորդ. որքան ժամանակ է պետք հավաքվելու համար... Ճանապարհը, հո ինքներդ գիտեք...
― Երկրորդ հարցի պատասխանը պատրաստ է, ― ասաց Մերին, ― մի ժամից ոչ ավելի։ Ես ամեն ինչ հավաքել եմ արդեն։ Վեց ձիուկ արածում են, պարկերը լիքը լցված են, էլի բան ավելացնե՞մ չմրսելու և փոր լցնելու համար։
Շուտով գաղտնի չարակամությունը բացահայտ դարձավ։ Հեղձուկ օդը շնչել չէր լինում։ Ծառերը երկու կողմերից սեղմեցին նրանց և ճանապարհը փակեցին։ Յուրաքանչյուր քայլը դժվարությամբ էր արվում, պոնիների սմբակները խրվում էին փտած տերևների կույտերի մեջ, խփվում չերևացող արմատներին, և լռության մեջ այդ հարվածները խուլ արձագանքում էին ականջներում։ Բարեկամներին խրախուսելու համար Ֆրոդոն փորձեց երգել, սակայն դա ավելի շատ խռպոտ շշնջոցի էր նման.
 
<poem>
 
Մութ անտառով քայլող ճամփորդ
Մի վհատվիր ու միշտ հիշիր.
― Ա՜յ այնտեղ, ― ասաց Մերին, ― Դամբանաբլուրներից Գալար գետը հոսում է դեպի հարավ-արևմուտք՝ անտառի խորքը, կտրում-անցնում է ողջ թավուտը ու թափվում է Բրենդիդուիմ։ Ահա թե որ կողմից ավելի շատ պետք է խուսափենք։ Ասում են, հենց գետից է գալիս անտառի գլխավոր կախարդանքը։
Հոբիթները նայեցին Մերիի ցույց տված ուղղությամբ, բայց ոչինչ չտեսան, բացի հովիտը պատած կապտավուն մեգից: Արդեն տասնմեկին մոտ էր, արևը վառում էր, բայց աշնանային մեգի շղարշն առաջվա պես թանձրանում էր հեռուներում։ Արևմուտքում չէին երևում ո՛չ Պատնեշը, ոչ էլ նրա հետևում թաքնված Բրենդիդուիմի գետահովիտը։ Հյուսիսում նույնպես ոչինչ չկար, ու թեև Հոբիթները երկար և ուշադիր զննեցին, բայց չկարողացան գտնել ո՛չ Արևմտյան Մեծ Ուղին, ո՛չ էլ դրան հիշեղնող հիշեցնող ինչ-որ բան։ Չորս կողմից անշարժ ալիքներով նրանց շրջապատում էր Անտառը։ Ամենախելոք բանն էր՝ նստել ու կեսօրյա հացն ուտել։ Այդպես էլ արեցին։
Երբ արևը հատեց կեսօրը, արևելքում անտառից առանձնացան Դամբանաբլուրների մոխրականաչ ալիքները: Դա շատ ուրախացրեց հոբիթներին՝ հաճելի էր տեսնել, որ Զառամյալ Անտառն այնուամենայնիվ վերջ ունի: Սակայն գնալ այդ ուղղությամբ նրանք չէին պատրաստվում. հոբիթական հեքիաթներում այդ Գերեզմանոցը շատ վատ համբավ ուներ:
Մեկ-երկու ժամ հետո նրանք ուղղությունը կորցրին՝ միայն գիտեին, որ դեպի հյուսիս չեն գնում։ Ասես ինչ-որ մեկի կամքն էր նրանց ուղղորդում, և նրանք անտառից դուրս գալու փոխարեն հնազանդորեն գնում էին Անտառի ամենախորքը։
Արևը թեքվում էր դեպի արևմուտք, երբ նրանք մտան իրենց բոլոր տեսածներից շատ ավելի լայն ու խոր մի խանդակ։ Դեպի ձախ ու վեր ճանապարհ չկար, հո չէի՞ն թողնելու պոնիներն ու բեռները... Մնում էր միայն գնալ աջ ու ներքև: Ոտքերի տակ խոնավացավ, հողը մի տեսակ փափկեց, երբեմն նույնիսկ ճլմփում էր: Այս ու այնտեղ լանջը ծակեցին աղբյուրները, և շուտով ներքևում սկսեց խոխոջալ առուն: ճամփորդներն Ճամփորդներն այժմ գնում էին լայն առվի երկայնքով, ոտքի տակ զսպանակի պես ելնող-իջնող ճահիճ արահետով։ Խիտ ճյուղերի վերևում երկինքն անհետացավ։
Կիսախավարում որոշ ժամանակ սայթաքելով՝ հոբիթները հանկարծ նորից լույս աշխարհ դուրս եկան: Լույսն ասես ընկնում էր առջևում գտնվող բաց դարպասից: Պոնիներին ճյուղե կամարի տակով տանելով՝ նրանք դուրս եկան տոթ կիսախավարից և հայտնվեցին գետի ափին: Ջրի երկայնքով ձգվում էր եղեգների ու խոտի մի լայն շերտ, իսկ մյուս ափը զառիվայր էր ու սայթաքուն։ Հետկեսօրյա ոսկեգույն արևի լույսը պարուրում էր հովիտը քնաբեր ջերմությամբ։ Մեջտեղով ծուլորեն հոսում էր ուռիներով շրջապատված գորշ առուն, ընկած կոճղերը արգելափակում էին հոսանքի ճանապարհը, և հազարավոր պոկված տերևներ էին կուտակվում առվախորշերում: Օդը նույնպես լի էր այդ նեղ դեղին տերևներով: Մեղմ քամի էր փչում, եղեգը խշշում էր, սեզը շրշում, ուռենու ճյուղերը փսփսում էին։
― Սա պարզապես սարսափելի է, ― իրեն կորցրած բղավեց Ֆրոդոն։ ― Ախր ինչը մեզ բերեց այս երիցս անիծյալ Անտառը։ Ավելի լավ էր մնայինք այնտեղ, Գերանում...
Նա ամոբղջ ամբողջ ուժով աքացի տվեց ծառին։ Հազիվ նկատելի դող անցավ տերևներով ու ճյուղերով. տերևները շրշացին ու շշնջացին, ասես քմծիծաղում էին։
― Դուք, տեր իմ, կացին չե՞ք վերցրել, ― հարցրեց Սեմը։
Եվ հանկարծ միանգամից լռեց՝ նրա ճիչերին պատասխանեցին։ Թե՞ նրան թվաց։ Ո՛չ, պատասխանեցին հեռվից, անտառի խորքից։ Նա շուռ եկավ, ականջ դրեց՝ այո, ինչ-որ մեկը զիլ ձայնով, անհոգ ու ուրախ երգում էր ինչ-որ անհեթեթություն.
 
<poem>
 
Հե՛յ, ձոր, թացաձոր, ծփի ու մփի,
Խոնավ՝ չոր, թռի՛չք-ցա՛տկ, հապա արագ-արագ։
Սա ի՞նչ է, նոր անհայտ վտա՞նգ, թե՞ փրկություն: Ֆրոդոն ու Սեմը քար կտրեցին։ Ձայնն ավելի մոտեցավ, և հանկարծ անհեթեթությունը վերածվեց իսկական երգի.
 
<poem>
 
Հե՛յ, ձոր, թացաձոր և անտառ խիտ ու դարավոր,
Քամու թևով թռչող սարյակ, երկինքներում լուսավոր:
Միայն թե նրանք դանդաղ էին շտապում։ Թոմն աչքներից ծածկվեց, և ձայնն ավելի ու ավելի թույլ էր լսվում։ Իսկ հետո հանկարծ նորից հնչեց բարձր, կարծես ինչ-որ տեղից հորդեց.
 
<poem>
 
Շտապեցեք, փոքրիկներ, երեկոն շուտով կիջնի,
Թոմն առջևից կգնա, ճամփին լույսեր կվառի:
Նրանց առջև փայլում էր Թոմ Բոմբադիլի տունը: Բոլորն արագացրին քայլերը՝ և՛ հոբիթները, և՛ պոնիները։ Հոգնածությունն ասես ոչ եղել էր, ոչ էլ կար, իսկ վախն առհասարակ մնացել էր անտառում։ Նրանց ընդառաջ երգը թնդաց.
<poem>
<poem>
Հե՜յ, քայլեցեք ուրախ, զվարթ, ոչնչից մի՛ վախեցեք,
Հոբիթներ ու պոնիներ, Ոսկեհատիկին հյուր եկեք,
Իսկ հետո հնչեց մեկ ուրիշ ձայն՝ վճիտ ու ջահել, ինչպես վաղ գարուն, բայց հինավուրց ու իմաստուն՝ ինչպես հավերժական ձյունը.
<poem>
 
<poem>
Դե շո՛ւտ եկեք, ներս մտե՛ք, մենք կերգենք ձեզ համար՝
Առուների, գետերի, ցողի, անձրևի մասին,
Ինչի մասին որ ուզեք՝ մենք կերգենք միասին։
</poem>
 
Եվ հոբիթները հայտնվեցին ջինջ լույսով ողողված շեմին։
— Օ՜ սքանչելի տիրուհի Ոսկեհատիկ,— վերջապես գոչեց Ֆրոդոն՝ ներսում ինչ-որ անբացատրելի ուրախություն զգալով: Այդպես հմայում էին նրան մի ժամանակ էլֆերի զարմանահրաշ երգերը, բայց հիմա այլ զգացողություն էր, որի մեջ չկար այն ոգևորիչ բերկրանքը, որով լցվում էր նրա հոգին էլֆերի երգերը լսելիս: Այս տան հմայքն ավելի խոր էր ներթափանցում, բայց միաժամանակ թվում էր այնքան հարազատ ու հասկանալի: — Սքանչելի տիրուհի Ոսկեհատիկ,— կրկնեց Ֆրոդոն,— այժմ իմ սրտին հասկանալի դարձավ քո երգերում թաքնված ուրախությունը, որը զգում էի բլուրը բարձրանալիս: Տեսնելով քեզ՝ ամեն ինչ հասկացա:
 
<poem>
 
Օ՜ Ուռենի բարեկազմ, ջրի պես մաքուր,
Օ՜ եղեգնիկ լճակի և դուստր արդար գետի,
Նա հանկարծ կանգ առավ, ինչ-որ անհասկանալի բան մրմնջաց ու պապանձվեց՝ չհասկանալով, թե ինչու խոսեց քառյակներով: Իսկ Ոսկեհատիկը ծիծաղեց:
― Ա՜յ քեզ հրաշք... — ասաց նա: — Ուրեմն, այսպիսի քաղցրալեզու հոբիթնե՞ր են ապրում Հոբիթստանում։ Սակայն դու Էլֆերի էլֆերի բարեկամն ես, ինչպես տեսնում եմ: Այդ մասին են վկայում քո պայծառ աչքերը և հնչեղ ձայնը։ Ինչ լավ է, որ հանդիպեցինք: Դե, նստեք և սպասեք տանտիրոջը։ Նա հիմա կգա, ձեր ձիերի հետ է, չէ՞ որ նրանք ձեզանից պակաս չեն հոգնել...
Հոգնած հյուրերը հնազանդ նստեցին եղեգե ցածրիկ աթոռակներին, իսկ Ոսկեհատիկն սկսեց ճախրել սեղանի շուրջը։ Հոբիթներն աչքները չէին կտրում նրանից. այնքան հաճելի ու նազանքով էր նա շարժվում: Ինչ-որ տեղ տան հետևում կրկին հնչեց անհեթեթ երգը: Երբեմն Թոմ-բոմ, դիմ-դոմերի միջից հոբիթները կարողանում էին երկու տող կրկներգ զանազանել.
— Ի՞նչ,— կրկնեց նա: — Օգնության կա՞նչը: Ոչ, չեմ լսել, ես ախր զբաղված էի երգելով: Արդյոք պատահականությու՞ն էր: Եթե ուզում եք, կարող եք պատահականություն անվանել: Չէի սպասում, որ կհանդիպեմ ձեզ, բայց նաև չզարմացա, երբ հանդիպեցի: Ինձ լուր էին բերել անտառում թափառող հոբիթների մասին: Դե, թափառելը թափառել, բայց ուր էլ գնաս, մեկ է, գետի մոտ դուրս կգաս: Մեզ մոտ բոլոր արահետները տանում են Գալարի հովիտ և, հետևաբար, դուք չէիք կարող խուսափել ծեր Ծփուց: Նա շատ գայթակղիչ երգեր գիտի՝ ձեզ նման ճստիկները չեն կարող դիմակայել նրա հմայքին: Այսպես, իսկ ես ինչի՞ համար էի այնտեղ... Արահետում... — Նա գլուխը կախեց կրծքին, ասես պատրաստվում էր ննջել, բայց հանկարծ մեղմ ձայնով երգեց.
 
<poem>
 
Ես այնտեղ էի գնացել նունուֆարներ հավաքելու,
Իմ սքանչելի Ոսկեհատիկին դրանք նվիրելու,
Մեղմիկ էր ձայնը նրա ու անու՜շ, անո՜ւշ:
</poem>
 
Նա գլուխը բարձրացրեց և նայեց հոբիթներին.
<poem>
 
<poem>
Ինչպես արդեն հասկացաք, ճստիկներ սիրուն
Թոմը չի գնա էնտեղ մինչ հաջորդ գարուն:
Թոմը կրկին լռեց: Բայց Ֆրոդոն չկարողացավ զսպել իրեն և տվեց ամենաշատ հուզող հարցը:
— Պատմիր մեզ ծեր Ծփու մասին, տեր,— խնդրեց նա: Ո՞վ է նա: Երբեք նրա մասին չեմ լսել:
— Ո՛չ, ո՛չ,— միաժամանակ ճչացին Մերին ու Փիփինը՝ անմիջապես զգաստանալով: — Հիմա պետք չէ, ավելի լավ է վաղը:
Եվ նա կրկին քնեց:
Մերիի խաղաղ երազի մեջ ներխուժեց կաթկթող ջրի ձայնը:Կաթոցն աստիճանաբար հոսք դարձավ, ջուրը տարածվեց, և մութ լիճը շրջապատեց տունը՝ շարունակելով դանդաղ, բայց հաստատորեն մեծանալ:
«Կխորտակվենք,— մտածեց Մերին,— կխորտակվենք ու կխեղդվենք: Վաղ թե ուշ ջուրը ճեղք կգտնի ու կհեղեղի տունը»: Հետո նրան թվաց, թե պառկած է ճահճի ցեխի մեջ. նա կտրուկ վեր թռավ, բոբիկ ոտքը դրեց չոր սառը հատակին, հասկացավ՝ որտեղ է գտնվում ու կրկին պառկեց: Եվ չհասկացավ՝ լսե՞ց, թե՞ հիշեց հանգստացնող մեղմիկ ձայնը. «Այս տան պատուհաններից ներս կարող է թափանցել միայն լուսնի և աստղերի լույսը»: Վարագույրը միջանցուկ քամուց թեթև ծածանվեց: Մերին խորը շունչ քաշեց և նորից քնեց:
― Բարի լույս, ճստիկնե՜ր, ― բացականչեց Թոմը՝ լայն բացելով արևմտյան պատուհանը։ Սենյակ ներխուժեց սառը օդը, և անձրևի հոտ եկավ: ― Հիմա արև չկա. ամպերն արևմուտքից եկան, երկինքը ծածկեցին։ Թոմը առավոտից ոտքի վրա է, գագաթից գագաթ է թռչում, երկնքին է նայում, եղանակն է որոշում: Շուտով կայտառ անձրև կթափվի, որը Ոսկեհատիկին հարկավոր կլինի աշնանային մաքրություն անելու համար։ Լույսը չբացված ուրախ երգով արթնացրել եմ նրան։ Բայց հոբիթներին մինչև ժամանակը գալը արթնացնելն անիմաստ է: Գիշերն արթնանում են, կողքից կողք շրջվում, իսկ հենց առավոտը գալիս է՝ քնում են ինչպես կախարդված: Հապա վեր կացեք, բարեկամնե՛ր, դի՛նգ-դո՛նգ-դի՛լո: Հիշեք ասացվածքը. «Շուտ արթնացողին՝ կուշտ նախաճաշ, մնացածին խոտ, ջուր ու աղ»:
Հոբիթներն այնքան էլ չհավատացին Թոմի ասածին, բայց իսկույն վեր կացան ու սեղան նտեցին. իսկ ահա վեր կենալ չէին շտապում, մինչև ամբողջը չմաքրազարդեցին։ Այս անգամ նրանք մենակ էին. ճիշտ է,Թոմը տանն էր՝ խոհանոցից լսվում էր ամանեղենի զրնգոցը, աստիճաններից՝ նրա կոշիկների թրմփոցը, բաց պատուհաններից հանկարծ ներս էին թռչում երգի պատառիկներ։ Բոմբադիլի ճաշասենյակը նայում էր արևմուտք՝ մշուշով պարուրված հովտին, և պատուհանը լայն բացված էր: Եղեգե տանիքից կաթում էր: Մինչ հոբիթները կավարտեին նախաճաշը, ամպերը միաձուլվեցին, դարձան մեկ ամբողջական ծածկոց, և երկնքից թափվեցին անձրևի կաթիլները։ Անտառի սև պատն անհետացավ թափվող անձրևի վարագույրի հետևում։
Անձրևի միալար աղմուկին միաձուլվում էր վերևից ինչ-որ տեղից եկող Ոսկեհատիկի ձայնը՝ զուլալ ու զրնգուն։ Բառերը լսողությունից փախչում էին, բայց առանց բառերի էլ հասկանալի էր, որ նա երգում է ողջունելի ու երկար սպասված անձրևի մասին, գետի մասին, որ ծնվում է լեռնային ակունքներից ու վազում ներքև՝ դեպի հեռավոր Ծովը։ Պատուհանին մոտենալով, Ֆրոդոն հմայված ունկնդրում էր ծորացող երգը և ուրախանում անձրևային օրվա ու անսպասելի դադարի համար։ Հարկավոր էր շարունակել ճանապարհը, հարկավոր էր շտապել, բայց... Ո՛չ այսօր։
Նա աշխուժորեն թռավ բուխարիկի մոտ, մոմ վերցրեց, վառեց Ոսկեհատիկի ձեռքի մոմից, պարեց սեղանի շուրջը, վայրկենապես անհետացավ դռնից, վեյրկենապես վերադարձավ ուտելիքով բեռնված մի հսկայական սկուտեղ ձեռքին ու սկսեց Ոսկեհատիկի հետ միասին սեղան գցել։ Հոբիթները նստել ու վեհերոտ հիանում էին՝ այնքան զարմանահրաշ գեղեցիկ էր Ոսկեհատիկը և այնքան ծիծաղելի էր թռչկոտում Թոմը։ Եվ այնուամենայնիվ թվում էր, թե նրանք միասին պարում են՝ այնքան ճարպկորեն էին նրանք շարժվում սեղանի մոտ, դռնից դուրս և հետ։ Շուտով մեծ սեղանը լցվեց մոմերով և ուտելիքներով։ Դեղնասպիտակ փայլով ճառագայթում էին կանթեղները։ Թոմը խոնարհվեց հյուրերի առջև։
― Ընթիքը պատրաստ է է, ― ժպտաց Ոսկեհատիկը:
Միայն այժմ հոբիթները նկատեցին, որ նա արծաթավուն նուրբ շոր է հագել, սպիտակ գոտի կապել, իսկ ոտնմամանները փայլում են աստղիկների պես: Թոմը բաց կապույտ հանդերձներ էր հագել, միայն գուլպաներն էին կանաչ։
Թոմը դա կրկնեց մի քանի անգամ և խորհուրդ տվեց յուրաքանչյուր նոր դամբանաբլուրը շրջանցել միայն ձախից։ Հետո բոլորն անգիր սովորեցին կանչի երգը՝ մեկ էլ տեսար փորձանքի մեջ ընկան ու պետք եկավ։
 
<poem>
 
Թո՛մ, Բո՛մ, Բոմբադի՛լ, Թո՛մ Բոմբադիլո,
Տանը լինես, թե դրսում և թե անտառում,
Երազանքներից նրանց սթափեցրեց Ոսկեհատիկի ձայնը:
― Շտապեցե՛ք, սիրելի բարեկամնե՛ր, ― ասաց նա։ ― Մտքներումդ դրածից մի նահանջեք, համառ եղեք... ― Եվ դիմեց Ֆրոդոյին։ ― Մնա՛ս բարով, Էլֆերի էլֆերի բարեկամ, մենք ուրախությամբ հանդիպեցինք և ուրախությամբ էլ բաժանվում ենք...
Ֆրոդոն խոսքեր չգտավ պատասխանելու։ Նա միայն խոր խոնարհվեց, ցատկեց թամբին ու պոնին առաջ մղեց. նրա հետևից շարժվեցին մյուսները։ Թոմ Բոմբադիլի հյուրընկալ օջախը, հովիտը և Անտառը տեսադաշտից ծածկվեցին։ Ձորակում գոլ խոնավություն էր և քաղցր բուրում էր թառամող խոտը։ Իջնելով ներքև՝ նրանք հետ նայեցին և նորից տեսան Ոսկեհատիկին՝ հեռավոր, փոքրիկ ու գեղեցիկ, ասես արևով ողողված մի ծաղիկ։ Նա կանգնած էր ձեռքերը դեպի հոբիթները պարզած և, տեսնելով, որ հոբիթները շրջվել են, բարձր ու զրնգուն ինչ-որ բան ասաց, ձեռքերը թափահարեց, շուռ եկավ ու անհետացավ բլրի գագաթի հետևում։
Հնչեց մեղեդին՝ հանդարտ, աղոտ, անդրշիրիմյան։ Հեռու հեռավոր, անտանելի մելամաղձոտ այդ ձայնն ասես գետնի տակից էր դուրս ծորում։ Տխուր, բայց սարսափելի հնչյուններն աստիճանաբար բառեր դարձան՝ դաժան, մռայլ, մահաշունչ, բայց լի հուսահատությամբ ու աղիողորմ տնքոցներով։ Կարծես գիշերը լույսի կարոտից զայրացած գանգատվում էր լուսաբացին, կարծես ցուրտն անիծում էր տաքությանը, որն այնքա՜ն ցանկալի էր, բայց՝ հավետ անհասանելի։ Ֆրոդոն քարացավ։ Երգը գնալով ավելի հստակ էր լսվում, և ահը սրտում նա վերջապես զանազանեց նզովքի խոսքերը.
 
<poem>
 
Ոսկրացե՛ք... գետնի տակ պառկե՛ք,
Մինչև այն պահը այնտեղ մնացեք,
Ֆրոդոն ընկավ Մերիի վրա՝ այտը նրա քարի պես սառը երեսին: Եվ անսպասելի հիշեց այն ամենը ինչ ծածկվել էր մառախուղի քուլաներով. տունը բլրի մոտ, Ոսկեհատիկին, Թոմի երգերը, և կերկերուն ձայնով սկսեց. «Թո՛մ, Բո՛մ, Բոմբադի՛լ, Թո՛մ Բոմբադիլո»: Այդ անունից նրա ձայնն ամրացավ, հնչեց ամբողջ ուժով, և ստորգետնյա խավար դամբարանում թնդաց արձագանքը՝ ասես Ֆրոդոյին ձայնակցեց եղջերափողը.
 
<poem>
 
Թո՛մ, Բո՛մ, Բոմբադի՛լ, Թո՛մ Բոմբադիլո,
Տանը լինես, թե դրսում և թե անտառում,
Արձագանքը լռեց, և իջավ մեռյալ լռություն: Միայն Ֆրոդոյի սիրտն էր դղրդալով խփում: Երկար, անվերջանալի թվացող լռություն: Իսկ հետո, ասես հաստ պատի հետևից, բլուրների այն կողմից, հեռվից, ավելի ու ավելի մոտենալով հնչեց պատասխան մեղեդին.
 
<poem>
 
Ահա և ես՝ Բոմբադիլը, չէի՞ք տեսել, դե տեսե՛ք,
Սլանում է ոնց քամի, նրան ոչ ոք չի հասել,
Թոմը կռացավ, գլխարկը հանեց և երգելով մտավ մութ դամբարանը.
 
<poem>
 
Հե՛յ, դու՛, հոգեա՛ռ, չքվի՛ր, վառ արև է երկնքում,
Մշուշի պես նոսրացի՛ր, հեռացի՛ր քամու թևով,
Սրտաճմլիկ ու երկարատև ճիչ տարածվեց ստորգետնյա միջանցքներում, փլվեցին գերեզմանոցի խորքի կամարները, և լռություն տիրեց:
— Հապա մի արագ դուրս արի գերեզմանի թացությունից,կարգադրեց Թոմը: — Դեռ պետք է ընկերներիդ արևի տակ դուրս բերենք:
Նրանք դուրս հանեցին Մերիին, Փիփինին, հետո Սեմին: Աչքի պոչով Ֆրոդոն հողակույտի մեջ տեսավ կտրված թաթը, որը խլվլում էր կիսասատկած սարդի նման: Թոմը կրկին մտավ դատարկ դամբարան. խորքում թնդաց ու ոտնաձայն լսվեց: Նա դուրս եկավ մի կապ զենք և ոսկե, արծաթե, պղնձե ու բրոնզե, գույնզգույն քարերով դրվագված հին իրեր ձեռքին, բարձրացավ կանաչ գերեզմանաթմբի գլուխն ու ավարը թափեց արևավառ խոտերի վրա:
Վերջացնելով գործը՝ նա լուռ կանգնեց, գլխարկը ձեռքին պահած՝ նայելով դամբանաթմբի ստորոտում անշարժ պառկած երեք հոբիթներին: Հետո աջ ձեռքը վերև բարձրացնելով, հնչեղ ու հրամայական ասաց.
 
<poem>
 
Փոքրիկնե՛ր, մի՛ պառկեք անշարժ, արթնացե՛ք,
Բոմբադիլը եկել է ձեր հետևից, տաքացե՛ք,
— Ավելի լավ է՝ ուրախացեք, որ այս աշխարհ եք դուրս եկել անդառնալի խորքերից. մոլեգին հոգեառներից փրկություն չկա: Արևի տակ տաքացեք, թոթափեք ձեր վրայից գերեզմանային փոշին և խոտերի մեջ վազվզեք... Իսկ Թոմն այդ ընթացքում կգնա որսի: Նա լանջով ներքև սլացավ՝ երկու մատով սուլելով ու երգելով: Ֆրոդոն հայացքով ուղեկցեց նրան, մինչև որ Թոմը թեքվեց հարավ ու կորավ կանաչ ձորակում: Իսկ երգն այսպիսին էր.
 
<poem>
 
Հե՛յ, ձա՛յն հանեք, հապա-հապա, այդ ու՞ր եք կորել,
Վերև՞, ներքև՞, հեռու՞, մոտի՞կ, այստե՞ղ, թե՞ այնտեղ,
Այժմ նրանք միայն ուղիղ էին գնում: Շուտով պարզ դարձավ, որ Ուղին ավելի հեռու է, քան իրենք կարծում էին: Եթե նույնիսկ երեկ նրանք քարի մոտ չքնեին, միևնույնն է, երեկոյան նպատակակետին չէին հասնի: Մուգ շերտը, որը երևում էր դամբանաբլրից, պարզվեց, որ ոչ թե ծառեր են, այլ խոր խանդակի եզրին աճած թփուտներ: Խանդակի մյուս կողմում հողաթումբ էր կտրուկ բարձրանում:
— Մի ժամանակ այստեղով էր անցնում հին թագավորության սահմանը,— բացատրեց Թոմը,— բայց դա շատ-շատ վաղուց էր: Նա խոժոռվեց ու լռեց, ասես հիշելով ինչ-որ բան, որի մասին պատմել չէր ուզում:
Նրանք իջան խանդակի մեջ, մագլցեցին հակառակ լանջը, գտան անցումը և խոտածածկ արահետով վարգով իջան լայն դաշտավայր: Մեկ-երկու ժամ հետո երևաց ծառերի շարքը, և բարեկամները հասկացան, որ չնայած իրենց գլխին եկած բազմաթիվ փորձանքներին, վերջապես հասել են Ուղուն: Ուրախացած հոբիթները վերջին լիգն ընթացան քառատրոփ արշավով և կանգ առան միայն այն ժամանակ, երբ հայտնվեցին ճամփեզրի ծառերի ստվերում: Վերջալույսի շողերից լուսավորված Ուղին գալարվում էր դեպի հյուսիս-արևելք՝ աստիճանաբար իջնելով լայնարձակ դաշտավայրը: Ջրափոսերում սևին էր տալիս նախօրեին տեղացած անձրևից մնացած ջուրը:
Հոբիթները գնում էին փողոցով ու զարմանքով նայում անսովոր մեծ տներին: Երբ Սեմը տեսավ երեքհարկանի, բազմաթիվ պատուհաններով պանդոկը, նրա սիրտը նույնիսկ մարեց. ծառերից բարձր հսկաներ ու այլ հրաշքներ՝ լսել էինք, իսկ այստեղ չորսկողմը մարդ հսկաներ են ու վիթխարի տներ՝ ազնիվ խոսք, այսօր արդեն բավական է: Իսկ գուցե սև թամբած ձիերը կանգնա՞ծ են պանդոկի բակում, իսկ Սև Հեծյալներն էլ երրորդ հարկի մութ պատուհաններից նայում են մոտեցողների՞ն:
— Մի՞թե, տեր իմ, հենց էստեղ էլ կանգ կառնենք,— անհանգստացած հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարցուփորձ անեինք, եթե էստեղ հոբիթներ կան, ավելի լավ չէ՞ր լինի նրանց մոտ գիշերինքգիշերեինք: Թերևս, ներս կթողնեին:
— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— զարմացած արձագանքեց Ֆրոդոն: — Թոմ Բոմբադիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, համոզված եմ, ներսն ավելի հարմարավետ է:
— Պարոն Տուկ, պարոն Բրենդիբաք,— ճամփորդներին ներկայացրեց Ֆրոդոն: — Իսկ սա Սեմ Գեմջին է: Անձամբ ես՝ Զառիթափցի:
— Ինչ կարող եմ անել, հը՞,— բացականչեց Լավր Նարկիսը, մատները ճտճտացնելով: Մոռացել եմ, վերջացավ գնաց... Ոչինչ, կվերհիշեմ, կհասցնենք: Ես այստեղ ուղղակի ոտքից-ձեռից ընկել եմ, իսկ ձեր մասին, ուրեմն՝ այսպես. Հոբիթստանից թանկագին հյուրեր մեզ մոտ հազվադեպ են բարեհաճում՝ կտեղավորենք, ինչպե՞ս չենք տեղավորի: ճիշտ Ճիշտ է, այսօր լեփ-լեցուն է, ազատ տեղ չկա, ասեղ գցելու տեղ չկա: Դարպասի շեմից հետդարձ չկա, ինչպես ասում են մեզ մոտ, Բրիում: Հե՜յ Նոբ,— գոռաց նա,— ախ դու, դանդաղաշարժ բրդոտ: Նո՜բ...
— Գալիս եմ, պարոն, այստեղ եմ... — ճարպիկ, կլորադեմ մի հոբիթ դուրս թռավ ինչ-որ դռնից և տեսնելով ազգակիցներին, բերանը բաց մնաց:
Նոբը քթի տակ ծիծաղեց, աչքով արեց ու դուրս վազեց:
— Դեհ, ուրեմն, ինչի՞ մասին էի ասում,— հիշեց պանդոկպանը ափով զարկելով իր ճակատին: — Ինչպես ասում են, հիշողությունս ծակվել է, կարելու ժամանակ չկա: Եվ ինչ էլ երեկո սկսվեց՝ ոչ շունչ քաշես, ոչ շունչ փչես: Գլուխս պտտվում է: Էստեղ անցած գիշեր մի ամբողջ խումբ բարեհաճեց, ու եկել էին Կանաչ ճամփով, ինչն արդեն իսկ կասկածելի է: Հետո թզուկներ՝ արևելքից, գնում են, պարզ բան է՝ արևմուտք: Իսկ հիմա դուք: Որ հոբիթ չլինեիք՝ չէի իմանա ինչ անեմ. տեղ չկա, ուզում ես՝ խեղդիր, չկա: Բայց քանի որ հոբիթ եք, ապա ես ձեզ շիտակ կասեմ. ձեզ համար տեղեր կան... Դեռ էն ժամանակ, որ պանդոկը կառուցում էին, դիտմամբ հյուսիսային թևում ջոկեցին մեկ երկու սենյակ՝ հանկարծ հոբիթներ կգան: Էնտեղ, իհարկե, ցածր է, քան էստեղ. ամեն ինչ ոնց որ դուք եք սիրում՝ պատուհանները կլոր, առաստաղները՝ ցածր: Ընթրիք եք ուզում, ինքնստինքյան պարզ է, բա էլ ինչպես: էս Էս վայրկյանիս: Ներս եկեք...
Նա հոբիթներին տարավ միջանցքով և բացեց կլոր դուռը:
Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին սրահի լույսին, եթե չասենք կիսախավարին: Միայն բուխարիկն էր կարմրավուն շողեր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակները հաշվի մեջ չէին. դրանց արձակած առանց այն էլ թույլ լույսը կորչում էր խիտ ծխի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին բրիեցիներ, տեղացի հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում:
Հոբիթստանի հոբիթներին տեսնելով բրիեցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, ովքեր եկել էին Կանաչ Ուղիով, շրջվեցին ու սկսեցին հետաքրքրությամբ ոտքից գլուխ չափել հոբիթներին: Պանդոկպանը չէր համբերում, որ բրիեցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Բրիեցի «խոշորների» տոհմանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգունի, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ (հոբիթստանցի հոբիթներին դա անհականալի տարօրինակություն թվաց:): Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բայց կային նաև հոբիթներին հայտնի տոհմանուններ. Բնունիներ, Ավազունսեր, Փոսփորիկներ, Երկարոտքներ, որոնց կրողներն անկասկած ազգակիցներ կունենային Հոբիթստանում: Գտնվեցին նաև իսկական Զառիթափցիներ. նրանք արագորեն ընդունեցին Ֆրոդոյին իրենց շարքերը և, չգիտես ինչու, վստահ էին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց փոքր տարիքում կորած եղբայրը:
Տեղացի հոբիթների բարյացակամությունը խառնվեց հետաքրքրասիրության հետ, և Ֆրոդոն հասկացավ, որ առանց բացատրությունների սրանցից չես ազատվի: Նա ասաց, որ հետաքրքրվում է պատմությամբ ու տարածքահետազոտությամբ (բոլորը գլխով էին անում, թեպետ բառերը արտասովոր էին), որ պատրաստվում է գիրք գրել (զարմանք կտրած լռությունը եղավ դրա պատասխանը), որ նա ու իր ընկերները տեղեկություններ են հավաքում Հոբիթստանի սահմաններից դուրս ապրող, հատկապես արևելյան հոբիթների մասին:
Ահավոր աղմուկ բարձրացավ: եթե Եթե Ֆրոդոն իսկապես որոշեր գիրք գրել և, եթե տասը ականջ ունենար, մի քանի րոպեի ընթացքում տասը գրքի նյութ կհավաքեր: Դեռ ավելին, նրան խորհուրդ տվեցին դիմել այսինչներին, այնինչներին և այսինչներին՝ սկսելով թեկուզ հենց Նարկիսից: Բայց Ֆրոդոն ասաց, որ այս պահին ոչինչ չի գրելու. այդ ժամանակ հոբիթները նորից սկսեցին հարցնել հոբիթական գործերից: Ֆրոդոն, ինչպես միշտ, ժամը մեկ բառ էր ասում և շուտով նրան հանգիստ թողեցին: Նա նստեց անկյունում, նայում էր ու լսում:
Մարդիկ ու թզուկները քննարկում էին արևելքի իրադարձություններն ու նորություններ էին փոխանակում՝ վերջին հաշվով բոլորին հայտնի: Օրինակ՝ հարավում ամպեր էին կուտակվում, և մարդիկ, որոնք եկել էին Կանաչ ուղիով, ակնհայտորեն նոր հողեր էին փնտրում, որ հանգիստ ապրեն: Բրիեցիներն ախուվախ էին անում, բայց, երևում է, հույս ունեին, որ այդ որոնումներն իրենց կշրջանցեն: Եկվորներից մեկը՝ մի շիլաչք այլանդակ, արշավանք գուշակեց հարավ-արևելքից մոտ ապագայում:
Հոբիթները զրուցում էին մի կողմ քաշված, մարդկային հոգսերը նրանց այնքան էլ չէին անհանգստացնում: Հոբիթների բները կամ նույնիսկ տնակները խոշոր ժողովրդին պետք չեն: Բոլորը կուտակվել էին Սեմի ու Փիփինի շուրջը, իսկ սրանք արդեն իրենց զգում էին ինչպես տանը և ուրախ շատախոսում էին: Փիփինի ամեն մի նախադասությանը հետևում էր ծիծաղի պոռթկումը: Հատկապես մեծ հաջողություն ունեցավ նրա պատմությունն այն մասին, թե ինչպես էր փլուզվել Միշել Գետնափորիկի քաղաքային խորհրդի գետնափոր սրահի տանիքը, և քաղաքագլուխ Վիլ Սպիտակթաթը՝ Արևմտյան Ծայրամասի ամենագեր հոբիթը, մնացել էր տակը: Ու ի՜նչ ծիծաղելի տեսք ուներ, երբ դուրս էր եկել կրակույտի միջից՝ իսկը շաքարաբլիթ: Ծիծաղը՝ ծիծաղ, բայց որոշ հարցեր Ֆրոդոյին դուր չեկան: Տեղի հոբիթներից մեկը, օրինակ, որը մեկ-երկու անգամ եղել էր Հոբիթստանում, կպել էր Ֆրոդոյից ու անընդհատ հարցնում էր, թե այդ որտեղ են ապրում Զառիթափցիները և ում են ազգական:
Հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ նույնիսկ այս տեղերի համար տարօրինակ, քամահարված դեմքով մի մարդ կիսամութի մեջ պատի տակ նստած ուշադիր ունկդրում է հոբիթների անհոգ շաղակրատանքը: նա Նա երկար ծխամորճ էր ծխում ու գարեջուր խմում սեղանին դրված մեծ գավաթից: Նստած էր որսորդական երկարաճիտք, ծեխակոլոլ կոշիկներով ոտքերը մեկնած, հագին հին, բծավոր մուգ կանաչ թիկնոց էր և, չնայած տոթին, գլխանոցը չէր հանել: Գլխանոցի տակից փայլող նրա աչքերն ուշադիր զննում էին նորեկ հոբիթներին:
— Ո՞վ է նա,— հարցրեց Ֆրոդոն պանդոկապետի հետ փսփսալու հարմար պահը որսալով: — Կարծես թե նրան չեք ներկայացրել:
— Ինձ Պանդուխտ են կոչում,— ցածր ասաց նա: — Իսկ դուք, կարծեմ, պարոն Զառիթափցին եք, եթե Լավրը չի շփոթել:
— Նա չի շփոթել,— չոր պատասխանեց Ֆրոդոն: Ինչ որ չափազանց անքթիթ էին նայում ու զննում նրան:
— Պարզ է, ուրեմն, այսպես, պարոն իմ Զառիթափցի,— ասաց Պանդուխտը,— ես ձեր տեղը լինեի, մի քիչ խելքի կբերեի իմ երիտասարդ բարեկամներին: Տաքանալ, խմել, շաղակրատել՝ այդ բոլորը, իհարկե, հիանալի է, բայց սա ձեզ համար Հոբիթստան չէ. ի՞նչ իմանաս, ով կլսի նրանց շաղակրատանքը: Իհարկե, իմ գործը չէ,— ավելացրեց նա բերանի անկյունով ժպտալով և աչքը Ֆրոդոյից չկտրելով,— բայց Բրիում, գիտե՞ք, հիմա ամենազանազան մարդիկ են լինում:
Ֆրոդոն դիմացավ նրա սևեռուն հայացքին ու լռեց: Ապա հայացքը դարձրեց դեպի Փիփինը, որը համընդհանուր ծիծաղի տակ պատմում էր Հյուրասիրության մասին: Եվս մի քիչ՝ ու կպատմի, թե ինչպես Բիլբոն անհետացավ, հեքիաթային Բեգինսի մասին ախր բոլորին է հետաքրքիր, իսկ ոմանց՝ հատկապես:
Ֆրոդոն զայրացավ: Հիմարություն է, իհարկե, այստեղի հոբիթները ոչինչ չեն հասկանա, կծիծաղեն ու կմոռանան, թե ինչ է կատարվում այնտեղ, Գետի մյուս կողմում: Իսկ եթե լինեն այնպիսիսններըայնպիսինները, որոնք արդեն լսել են Բիլբոյի անհետացման մասի՞ն (նույն ինքը Լավր Նարկիսը): Կլսեն երկու ականջ էլ փոխ առած, Բեգինս ազգանունը ջրի երես կելնի, և ինչ իմանաս, թե ինչ կարող է պատահել:
Նա շրթունքը կծեց, մտածելով թե ինչ կարելի է անել: Փիփինը հաճույք էր պատճառում ունկնդիրներին և, երևում է, ինքնամոռացության մեջ էր ընկել: Գոնե Մատանու մասին հանկարծ չհիշատակի, դա այնքան էլ հեռու չէ նրանից, իսկ ժամանակն արդեն...
Ֆրոդոն մի պահ իրեն կորցրեց: Հետո մի ծիծաղելի երգ հիշեց, որը շատ էր սիրում Բիլբոն (և շատ էր դրանով պարծենում, երևի այն պատճառով, որ հենց ինքն էր հորինել): Ահա այն ամբողջությամբ, թե չէ հիմա դրանից միայն առանձին տողեր են հիշում.
 
<poem>
 
Մի պանդոկ կա սարի լանջին.
Սակայն դա չէ զարմանալին.
— Իհարկե սխալ է,— ասաց Ֆրոդոն: — Ես ոչ մի տեղ էլ չեմ անհետացել: Ահա ես... Ուղղակի Պանդուխտի հետ մի երկու խոսք ունեի փոխանակելու:
Նա քայլ արեց առաջ ու նրան լուսավորեց բուխարիկի կրակը, բայց նրանից ընկրկեցին, ինչպես ուրվականից: Իզուր էր նա բացատրում, թե պարզապես արագորեն սողացել է սեղանների տակով: Մնացած հոբիթներին ու բրիեցիներին ասես քամին քշեց՝ ոչ գարեջուր, ոչ խոսակցություններ նրանք էլ չէին ուզում, իսկ ոմանք դռնից շրջվում էին ու խոժոռ նայում ֆրոդոյինՖրոդոյին: Ոտքները կախ գցեցին միայն թզուկներն ու երկու կամ երեք օտարական մարդ՝ նրանք հրաժեշտ էին տալիս պանդոկպանին, նույնիսկ Ֆրոդոյի կամ նրա բարեկամների կողմը մի շեղ հայացք անգամ չգցելով: Շուտով դահլիճում մնաց միայն Պանդուխտը՝ պատի տակ, համարյա աննկատ: Սակայն պանդոկպանը շատ չվշտացավ. գիտեր, որ դեռ շատ երեկոներ կհավաքվի նույն ժողովուրդը՝ կդնի ու կվերցնի, կտա ու կառնի զարմանահրաշ դեպքը:
— Էս ինչե՞ր եք սարքում, պարոն Զառիթափցի,— ուրախ հանդիմանանքով հարցրեց նա: — Իմ մշտական հաճախորդներին վախեցրիք, ամանեղենը ջարդեցիք...
— Լինում է, լինում է, պարոն Զառիթափցի... Սակայն առաջիկայում, եթե խելքներիդ փչի անհետանալ կամ թե կախարդել, դուք արդեն նախօրոք ասեք՝ և ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինձ: Մենք էստեղ, գիտե՞ք, սովոր չենք ամեն տեսակ կախարդական բաների. ժողովրդին պետք է նախապատրաստել:
— Այլևս ոչ մի բան ու ման, պարոն նարկիսՆարկիս, ես ձեզ հաստատ խոսք եմ տալիս: Ընդհանրապես, վաղուց արդեն մեր քնելու ժամանակն է. չէ՞ որ առավոտ վաղ շարժվում ենք: Դուք գոնե աչք պահեք, որ մեր պոնիները ժամը ութի կողմերը պատրաստ լինեն, լա՞վ:
— Լավ, պատրաստ կլինեն... Միայն թե քնելուց առաջ անձամբ ինձ հարկավոր է ձեզ հետ խոսել: Մի կարևոր բան է միտս ընկել, հուսով եմ, ոչ մի տխրելու բան չի լինի: Հիմա գործերս վերջացնեմ ու ուղիղ ձեզ մոտ, ձեր թույտվությամբ:
[[Պատկեր:Strider.jpg|300px|thumb|right]]
Ֆրոդոն, Փիփինը և Սեմը մեկը մյուսի հետևից մտան իրենց մութ սենյակը: Մերին չկար, կրակը բուխարիկում հազիվ մարմրում էր: միայն Միայն ածուխները բորբելով ու մի քանի կտոր ցախ գցելուց հետո նրանք նկատեցին, որ Պանդուխտն իրենցից հետ չի մնացել. նա, պարզվում է, արդեն նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին:
— Օհո՛... — ասաց Փիփինը: — Էս ո՞վ է, ի՞նչ է ուզում:
Լռություն տիրեց: Վերջապես Ֆրոդոն ասաց Փիփինին ու Սեմին.
— Ես պետք է իսկույն գլխի ընկնեի՝ դռնապանն էլ էր հարցաքննում, պանդոկպանն էլ էր թարս նայում՝ երևում է, ինչ-որ բան լսել են: Ախր իզուր չէր, որ մեզ դահլիճ քարշ տվեց: իհարկեԻհարկե, մենք էլ պակաս չենք՝ պետք էր նստել մեր սենյակում, վերջացավ գնաց:
— Պետք էր,— հաստատեց Պանդուխտը: — Ես ձեզ դա կբացատրեի, բայց Լավրը խանգարեց՝ հո կռիվ չէի անելու:
— Իզուր ես այդպես մտածում,— խստությամբ առարկեց Պանդուխտը: — Նրանք դեռ կվերադառնան ու շատ ավելի մեծ քանակով: Նրանց քանակն ինձ հայտնի է, քանի որ ես գիտեմ, թե նրանք ովքեր են: — Նա լռեց, և աչքերն անողորմ փայլեցին: — Այստեղ՝ Բրիում, քիչ չեն անպետք մարդիկ: Օրինակ Բիթ Կաղամախը, այսօր տեսա՞ք նրան: Նա վատ համբավ ունի՝ ով ասես նրա մոտ չի հյուրընկալվում... Անպայման նկատել եք՝ սև-սև, հեգնալի քմծիծաղով: Կպավ մի հարավցու և նրա հետ դուրս եկավ՝ քո անսպասելի արարքից հետո: Հարավցիների վրա ես շատ եմ կասկածում, իսկ Բիթ Կաղամախը ում ասես մի գրոշով կմատնի, նույնիսկ ոչ թե դրամի, այլ պարզապես զվարճության համար:
— Նա այդ ու՞մ ո՞ւմ պետք է մատնի, և ի՞նչ գործ ունի այստեղ իմ, ինչպես դու ես ասում, արարքը,— հարցրեց Ֆրոդոն՝ առաջվա պես իբր չնկատելով Պանդուխտի ակնարկները:
— Ձեզ՝ և լավ գնով,— պատասխանեց Պանդուխտը: — Այսօրվա երեկոյի մասին պատմությունը շատ թանկ արժե: կեղծ Կեղծ անունով հիմա ոչ ոքի չես խաբի. ամեն ինչ պարզից էլ պարզ է: Դեռ լույսը չբացված ձեզ կճանաչեն: Բացատրությունները բավարա՞ր են: Ինձ ուղեկցող վերցրեք կամ մի վերցրեք, ձեր գործն է: Բայց նկատի ունեցեք, ես Հոբիթստանի և Մշուշապատ Լեռնաշղթայի միջև ընկած հողերը հինգ մատիս պես գիտեմ՝ երկար տարիների դեգերումների ընթացքում չափչփել եմ դրանք լայնքով ու երկայնքով: Ես ավելի մեծ եմ, քան ձեզ թվում է, և իմ փորձը ճանապարհին ձեզ պետք կգա: Քո այսօրվա արարքից հետո Ուղի դուրս գալ ձեզ չի կարելի, Հեծյալներն օր ու գիշեր կհսկեն այն: Բրիից դուք գուցեև դուրս գաք, կանցնեք ցերեկով մի ժամ, երկու, իսկ հետ ի՞նչ: Կհասնեն ձեր հետևից ճանապարհից հեռու, որտեղ ոչ ոք չկա, որ գոնե օգնություն կանչեք: Դուք գիտե՞ք ինչ կլինի ձեզ հետ, եթե նրանք հասնեն ձեզ: Զգուշացեք...
Պանդուխտի ձայնը փոխվեց: Հոբիթները զարմանքով տեսան, որ նրա խաղաղ դեմքը մթնեց, իսկ ձեռքերով նա պինդ սեղմում էր բազկաթոռի արմնակալները: Սենյակում լռություն տիրեց, նույնիսկ կրակը բուխարիկում կարծես հանգավ: Պանդուխտը նայում էր չտեսնող աչքերով, ասես հիշում էր ինչ-որ վաղեմի եղելություն կամ ականջ էր դնում գիշերվա ձայներին:
''Դարձյալ ի դեպ, երբ հանդիպեք Պանդուխտին, զգույշ եղեք՝ ո՞վ գիտե, էլ ով կարող է այդպես կոչվել: Նրա իսկական անունը Արագորն է:''
 
''<poem>
 
Ուրիշ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
— Խոսիր,— ասաց Ֆրոդոն,— նա Գենդալֆի բարեկամն է, հետո կբացատրեմ:
կարծես Կարծես թե Ուղու կողմը,— շարունակեց Մերին: — Ես էլ որոշեցի հետևել, բայց չգիտեի ինչին կամ ում, թեքվեցի մյուս տների արանքներով գնացող նեղլիկ փողոցն ու հասա վերջին տանը:
— Կարգին քա՜ջն ես,— նկատեց Պանդուխտը, ոչ առանց զարմանքի նայելով Մերիին: — Սակայն դա մեծ անխելքություն է:
— Ոչ քաջություն, ոչ էլ խենթություն ինձանից չէր պահանջվում,— առարկեց Մերին: — Ես գնում էի ասես ինձանից անկախ. ինչ-որ բան ձգում էր ու վերջ: Թե ուր՝ չգտեմ: Բայց հանկարծ կարծես ուշքի եկա՝ և համարյա կողքիս երկու ձայն լսեցի: մեկը Մեկը ֆսֆսում էր, իսկ նրան ի պատասխան անհասկանալի մրթմրթոց էր հնչում: Ես ոչինչ չհասկացա, մոտենալ չէի համարձակվում, իսկ փախչել՝ ոտքերս չէին ենթարկվում: Կանգնել, դողում եմ, մի կերպ շուռ եկա մեջքով նրանց կողմը, արդեն ուզում էի ծլկել, հանկարծ թիկունքից վրա հասավ սարսափը, և ես... երևի ընկել եմ:
— Տեր իմ, ես նրան գտա,— բացատրեց Նոբը: — Պարոն նարկիսն Նարկիսն ինձ ուղարկեց լապտերով, որ նրան փնտրեմ: Դե ես սկզբում գնացի Արևմտյան Դարպասի մոտերքը, հետո Հարավայինի՝ ինչ տեսնեմ. Բիթ Կաղամախի տան ցանկապատի մոտ ինչ-որ բան էն չի: Կարծես թե երկու հոգի կռացել են երրորդի վրա, ուզում են քարշ տալով տանել: Ես գոռացի. «Պահա՜կ» ու վազելով եկա՝ մարդ չկա, մենակ պարոն Բրեդիբաքն է պառկած, կարծես ճանապարհի վրա քնել է: Ես նրան ցնցում եմ, հա ցնցում, վերջը զոռով ուշքը տեղն եկավ ու հազիվ փսփսում է. «Ես,— ասում է,— խեղդվել եմ ու պառկած եմ ջրի հատակին»,— ու չի էլ շարժվում: Ես՝ դեսուդեն, ի՞նչ անեմ: Իսկ նա մեկ էլ հանկարծ նետի պես վեր թռավ ու վազեց, արի ու հասիր հետևից:
— Երևի հենց այդպես էլ եղել է ամեն ինչ,— ասաց Մերին: — Ճիշտ է, չեմ հիշում, թե ինչեր եմ դուրս տվել, թեպետ այդ քունն ավելի սարսափելի էր, քան մահը, ճիշտն ասած, քունն էլ չեմ հիշում, այդքանից էլ շնորհակալ եմ: Ասես ինձ ինչ-որ բանի խորքը քաշեցին:
Ամեն տեղ հնչում էին եղջերափողերը, վազվզում էին հոբիթները, ձայն էին տալիս իրար: Բայց Սև Հեծյալները փոթորկի պես նետվեցին հյուսիս: Թող իր համար աղմկի փոքրաչափիկ ժողովուրդը. Ժամանակին Սաուրոնը նրանց հարցը կլուծի: Իսկ առայժմ իրենց այլ գործեր են սպասում, Մատանին չկա, առա՜ջ... Նրանք կոխկրտեցին դարպասի պահակներին ու հավիտյանս անհետացան Հոբիթստանից:
Կեսգիշերին մոտ Ֆրոդոն հանկարծ արթնացավ, ասես ինչ-որ մեկը նրան արթնացրեց: Եվ տեսավ Պանդուխտին: վերջինս Վերջինս նստած էր լարված ու անշարժ և զգույշ ականջ էր դնում: Աչքերը փայլում էին բուխարիկի վառ կրակից: Նա չշարժվեց և Ֆրոդոյի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց:
Ֆրոդոն նորից քնեց, բայց հիմա էլ նրա քնի մեջ ներխուժեց քամու թնդյունը և սմբակների կատաղի դոփյունը: Քամին ցնցում էր պանդոկի պատերը, իսկ ինչ-որ տեղ հեռու կատաղի փչում էր եղջերափողը: Ֆրոդոն գլուխը թափ տվեց, արթնացավ, բացեց աչքերը և լսեց աքաղաղի զիլ կանչը բակում: Պանդուխտը հետ քաշեց վարագույրներն ու թափով բացեց կրկնափեղկերը, իսկ հետո՝ պատուհանը: Մոխրագույն լուսաբացը հորդեց սենյակ ու առավոտյան զովը մտավ վերմակի տակ:
— Դե, գոնե կարող ենք մի փոքր մխիթարվել,— ասաց Մերին: — Իսկ եթե սթափ դատենք, ապա ոչ այնքան փոքր: Քանի որ այսպես է ստացվել, հիմա կնստենք ու ինչպես հարկն է կնախաճաշենք: Ու՞ր է դանդալոշ Նոբը:
Ավաղ, ստիված ստիպված եղան սպասել երեք ժամից ավելի: Բոբը եկավ և լուր բերեց, որ ոչ մի ձի կամ պոնի չի վաճառվում, միայն Բիթ Կաղամախն է համաձայն զիջել մի քոսոտ պոնի:
— Ոսկորն ու կաշին է,— ասաց Բոբը,— այդ պոնին վաղուց սպանդանոց հանձնելու ժամանակն է, իսկ Կաղամախը նրա համար, համոզված եղեք, եռակին է ուզելու՝ շահի հոտ է առել կաշի քերթողը:
Այդ գիշեր նրանք հերթով հերթապահեցին, իսկ Պանդուխտն առհասարակ չքնեց: Լուսինը զգալիորեն մեծացել էր, և գիշերվա առաջին կեսը բլուրներն ու հովիտը լուսավորված էին մոխրագույն, սառը լույսով:
Առավոտյան վեր կացան արևի առաջին ճառագայթներից: օդը Օդը սառն էր, երկինքը՝ բաց կապույտ: Հոբիթներն զգում էին, որ, չնայած կիսաքուն գիշերին, հանգստացել են. նրանք արդեն վարժվել էին երկար քայլելուն և սուղ օրապահիկին: Հոբիթստանում ուղղակի չէին հավատա, որ կարելի է համարյա առանց ուտելու ապրել: Իսկ Փիփինն ասաց, որ, միևնույնն է, Ֆրոդոն համարյա երկու անգամ գիրացել է:
— Ի՜նչ գիրանալու մասին է խոսքը,— հառաչեց Ֆրոդոն, գոտու մեջ նոր անցք բացելով,— ինձանից առհասարակ բան չի մնացել: Այսպես որ գնա, մեկ էլ տեսար ուրվական դարձա:
Հողմակործ Բլուրները մոտենում էին: Դրանք տարածվում էին առջևում անհավասար շարքով՝ տեղ-տեղ գրեթե հավասարվելով գետնին և ճանապարհ բացելով դեպի արևելք: Երբեմն թվում էր, թե գագաթների երկայնքով խոտածածկ կիսաքանդ պատեր են ձգվում, որոնց բացվածք-ընդմիջումների հետևում քարե ավերակներ էին երևում: Երեկոյան կողմ նրանք մոտեցան բլուրների ստորոտին, որտեղ և ճամբար խփեցին: Սկսվում էր հոկտեմբերի հինգի գիշերը. համարյա վեց օր էր անցել Բրիից դուրս գալուց հետո:
Առավոտյան, Չեթի անտառից դուրս գալուց հետո առաջին անգամ, : Ճամփորդները արահետի հանդիպեցին, որը բարձրանում էր բլուրների արևմտյան լանջերով և շարունակ խորամանկորեն գալարվում, ասես փորձում էր թաքցնել ճամփորդներին հետաքրքրասեր աչքերից: Այն մե՛կ սուզվում էր զանազան ձորեր, մե՛կ թաքնվում գահավանդի տակ, մե՛կ գալարվում ժայռերի միջով, իսկ երբ դուրս էր գալիս բաց տարածք, երկու կողմերում անպայման մեծ քարաբեկորներ էին հայտնվում, որոնք թաքցնում էին ճամփորդներին բարձր, հուսալի պատերի նման:
— Հետաքրքիր է, ո՞վ է բացել այս արահետը և ինչու՞,— հարցրեց Մերին, երբ նրանք խորացան հերթական այդպիսի քարե անցուղու մեջ: Քարերն այստեղ կլոր էին: — Սրանք ինձ այնքան էլ դուր չեն գալիս. Գերեզմանոցն են հիշեցնում: Թխպամածում գերեզմանոցներ կա՞ն:
Բայց Պանդուխտը չպատասխանեց. նա մտածմունքի մեջ էր: Պատասխանեց մի ցածր ձայն.
 
<poem>
 
Գիլ- Գալադ արքան, լուսավոր արքան,
Ու վերջին արքան բոլոր էլֆերի.
— Թող այդպես լինի, բայց լավ է, որ այնուամենայնիվ նա եղած լինի,— ասաց Ֆրոդոն: — Գոնե ավելի հանգիստ կլինենք, երբ գիտենք, որ նա ինչ-որ մոտիկ տեղ է, առջևում կամ թեկուզ հետևում:
— Թերևս,— համաձայնեց Պանդուխտը: — Ես համոզված եմ, որ նա եղել է այստեղ և նրա վրա ինչ-որ հարձակում է եղել. հրեն, կրակն ինչպես է անցել քարերի վրայով: Հիշու՞մ ես, Ֆրոդո, այն բռնկումներն արևելքում: Մենք էլ հենց երեք օր առաջ ենք դրանք տեսել: Երևի նրան այստեղ շրջապատել են և հանկարծակիի բերել. միայն հայտնի չէ, թե դա ինչով է վերջացել: կարճ Կարճ ասած, նա չկա, և մենք պետք է Ռիվենդել հասնենք հույսներս մեզ վրա դրած:
իսկ Իսկ այն դեռ հեռու՞ է,— հարցրեց Մերին՝ հոգնած նայելով հովտին:
Թխպամածի բարձունքներից աշխարհը հոբիթներին խենթացնելու չափ ահռելի էր թվում: Ինչ-որ տեղ հեռվում, ներքևում, ձգվում էր ամայի Ուղու նեղ, անվերջանալի ժապավենը:
— Լիգով չի չափված,— արձագանքեց Պանդուխտը: — Բայց Ես ես գիտեմ, թե որքան պետք է գնալ. լավ եղանակին այստեղից մինչև Բրուինենյան ծանծաղուտ իմ քայլով ութ օրվա ճանապարհ է, ձերով՝ տասնչորս, և գնալու ենք ոչ Ուղիով:
— Երկու շաբաթ,— ասաց Ֆրոդոն: — Ամեն ինչ կարող է պատահել:
Պանդուխտը ձեռքը դրեց նրա ուսին:
Հուսահատվել պետք չէ,— ասաց նա: — Դու մենակ չես: Ճիշտ է, այստեղ ապաստարան չէ, բայց մենք խարույկ կվառենք, և կրակը մեզ պահապան ու պաշտպան կլինի: Սաուրոնը կարող է ծառայեցնել կրակն իր օգտին, նա ամեն ինչ կարող է, բայց Հեծյալներն առայժմ կրակից վախենում են, և կրակը մեր բարեկամն է:
— Լավ բարեկամ է,— մրթմրթաց Սեմը: — Այ հիմա խարույկը կվառենք ու՝ նույն բանն է, թե գոռաս, ասես. «էստե՜ղ ենք, եկե՜ք»:
Նա մի փոքր լռեց և հանկարծ, պատմելու փոխարեն, սկսեց երգել.
 
<poem>
 
Խոտը կանաչ էր, Տերևը՝ երկար,
Մոլեխինդը՝ բարձր ու բուրավետ,
Մինչդեռ քննարկվում էր հենց այդ հարցը՝ ի՞նչ անել հետո: Որոշվեց անհապաղ հեռանալ Թխպամածից:
— Հավանաբար վերջին մի քանի օրը թշնամիները հսկել են այս վայրը,— ասաց Պանդուխտը: — Եթե նույնիսկ Գենդալֆը եղել է այստեղ՝ նրան ստիպել են հեռանալ, և նա հեռացել է՝ թշնամու հարձակումը հետ մղելուց հետո: Ամեն դեպքում մի գիշեր ևս՝ ու մենք կորած ենք: Ուր էլ, որ գնանք, ավելի վտանգավոր, քան այստեղ, չի կարող լինել:
Երբ վերջնականապես լուսացավ, նրանք արագ նախաճաշեցին ու ճանապարհ ընկան: Ֆրոդոն գնալ չէր կարողանում, ստիպված եղան ուղեբեռը բաժանել չորս մասի և Ֆրոդոյին նստեցնել պոնիի վրա: Ի դեպ, վերջին մի քանի օրերին պոնին հասցրել էր զգալիորեն գիրանալ ու ուժեղանալ: Նա արդեն կապվել էր իր նոր տերերին, հատկապես՝ Սեմին: Հավանաբար Բիթ Կաղամախը նրա հետ չափազանց վատ էր վարվել, եթե նույնիսկ անցումը Մոծակների Ճահճուտով նրա համար հաճելի զբոսանք էր:
— Ֆրոդոյին թշնամու զենքն է խոցել,— ասաց Պանդուխտը,— թունավոր, կործանիչ, կախարդված զենքը: Այդ սև հմայանքն իմ ուժերից վեր է: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել քեզ: Դիմացիր, Սեմ:
Բարձունքում առանձնահատուկ ցուրտ գիշեր անցկացրին, թեև Խարույկ խարույկ էին վառել ծեր սոճու ծուռումուռ արմատների տակ գտնվող մի ոչ մեծ փոսում, որը, ըստ երևույթին, մի ժամանակ կավի հանք էր եղել: Հոբիթները միմյանց սեղմված կուչ էին եկել կրակի շուրջ. լեռնանցքում սառը քամի էր փչում, ներքևում ծառերը տնքում ու հառաչում էին: Ֆրոդոն կես քուն կես արթուն պառկած էր: Նրան թվում էր, թե իր գլխավերևում անհամար սև թևեր են սավառնում, հետապնդողները պտտվում են լեռների գլխին ու փնտրում իրեն՝ վերևից ուշադիր զննելով յուրաքանչյուր ձորակ, յուրաքանչյուր ճեղք...
Բացվեց ցուրտ, բայց պայծառ առավոտը: Օդը մաքրվել էր մշուշից, լվացված երկինքը լցվել էր թափանցիկ, դալուկ լույսով: Հոբիթները ձգվեցին, առույգացան և անհամբերությամբ սպասում էին արևածագին, որպեսզի տաքացնեն փայտացած ձեռքերն ու ոտքերը: Հենց վերջնականապես լուսացավ, Պանդուխտը Մերիի հետ գնաց հետախուզելու ճանապարհը անցումից դեպի արևելք: Երբ նրանք վերադարձան՝ այս անգամ արդեն ուրախալի լուրերով, արեգակն արդեն դուրս էր եկել և պայծառ փայլում էր: Պարզվեց, որ այս անգամ ուղղությունը քիչ, թե շատ, ճիշտ են ընտրել: Մնում է միայն իջնել ներքև, և լեռները կմնան ձախ կողմում: Պանդուխտը հեռվում նկատել էր Դիվոտի փայլը և այժմ գիտեր, որ թեև Գետանցում տանող ճանապարհը չի երևում, այն գետից հեռու չէ:
Նա վեր կացավ, աշակերտի պես ձեռքերը թաքցրեց մեջքի հետևում և սկսեց երգել մի հին մեղեդի.
 
<poem>
 
Թրոլը չարացած ժայռի գլխին նստել,
Մի հին ոսկոր էր փնթփնթալով ծամում.
— Առա՛ջ սլացիր,— նորից գոռաց Գլորֆինդելը:
Ֆրոդոն միանգամից չհնազանդվեց. նրան տարօրինակ թուլություն էր պատել: Նա ստիպեց ձիուն քայլքի անցնել, ապա շրջվեց ու հետ նայեց: Հեծյալները սև արձանների պես կանգնած էին զառիվայրի գլխին, իսկ անտառն ու շրջապատի բլուրները թաղվել էին մշուշի մեջ: Հանկարծ Ֆրոդոն հասկացավ, որ թշնամիներն են իրեն հրամայում կանգ առնել: հոբիթի Հոբիթի մեջ վախ ու ցասում արթնացավ: Նա ձեռքից բաց թողեց սանձն ու թուրը մերկացրեց: Պատյանից հանված թուրը բռնկվեց կարմիր կրակով:
— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն ու էլֆերեն հրամայեց ձիուն. —''Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...'':
— Էլբերեթի և հրաշագեղ Լութիենի անունով եմ երդվում,— մի կերպ արտաբերեց Ֆրոդոն՝ թուրը բարձրացնելով,— Մատանին չե՛ք ստանա: Ես էլ ձերը չեմ:
Պարագլուխն արդեն գետի մեջտեղում էր: Նա կանգնեց ասպանդակների վրա և ձեռքն ահեղ բարձրացրեց: Ֆրոդոն քարացավ, լեզուն պապանձվեց ու սիրտն ուգին ուժգին թպրտաց: Թուրը կոտրվեց ու նրա դողացող ձեռքից վայր ընկավ:
Էլֆական ձին խռխռոցով ծառացավ: Առաջին Հեծյալն արդեն պատրաստվում էր դուրս գալ ափ:
— Ամեն ինչ ճիշտ է,— հաստատեց Գենդալֆը: — Դու արդեն կերպարանափոխվում էիր, ուրվական էիր դառնում ուսիդ վերքի պատճառով: Այդ վերքը քիչ էր մնում քո վերջը տար: Մի երկու ժամ էլ ուշ հայտնվեիր Գետանցումի մոտ, քեզ արդեն ոչ ոք փրկել չէր կարողանա: Եվ այնուամենայնիվ դու զարմանալի քաջ ու դիմացկուն դուրս եկար. փա՛ռք ու պատի՛վ քեզ, իմ թանկագին հոբի՛թ... Գերեզմանոցում դու քեզ ուղղակի քաջի պես ես պահել, իսկ դա իրոք, վտանգավոր պահ էր, հնարավոր է, ամենավտանգավորը ողջ ճամփորդության ընթացքում: Ափսոս, որ Թխպամածի մոտ ենթարկվել ես թշնամուն:
— Տեսնում եմ, քեզ շատ բան է հայտնի: — Ֆրոդոն զարմացած նայեց Գենդալֆին: — Գերեզմանոցի մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, սկբում սկզբում վախենում էի դրա մասին հիշել, իսկ հետո այնքան բան կատարվեց, որ պատմություններով զբաղվելու ժամանակ չկար: Եվ հանկարծ, պարզվում է, որ դու այդ մասին գիտես...
— Դու քնիդ մեջ խոսում էիր,— բացատրեց նրան հրաշագործը,— ես էլ առանց դժվարության հետազոտեցի քո հիշողությունը: Բայց դու մի անհանգստացիր: Ճիշտ է, ես ասացի, որ դու հիմարություններ ես արել, բայց իրականում այդպես չեմ մտածում: Դուք ձեզ հրաշալի եք պահել՝ և՛ դու, և՛ քո բարեկամները: Հաղթահարել այդպիսի դժվարություններ ու այդքան հեռու գնալ, այն էլ Մատանիով, որը քեզանից խլելու համար ոտքի է ելել Թշնամին, դա իսկական քաջագործություն է:
— Աա-յոո՜, հիմա արդեն հիշում եմ,— գլխով արեց Ֆրոդոն: — Ես լսեցի սարսափելի դղրդացող մռնչյուն և որոշեցի, որ բոլորիս վիճակված է խեղդվել՝ և՛ ինձ, և՛ Հեծյալներին, և՛ իմ բարեկամներին: Փոխարենը հիմա մեզ ոչինչ չի սպառնում...
Գենդալֆը սուր նայեց Ֆրոդոյին, բայց վերջինս արդեն լռել էր ու աչքերը փակել:
— Դու ճիշտ ես,— ասաց հրաշագործը,— մեզ ոչինչ չի սպառնում... Առայժմ: Հենց որ ոտքի կանգնես, մենք շքեղ կտոնենք Գետանցումի ձեր հաղթանակը, և տոնը նվիրված կլինի ձեզ՝ քեզ, Արագորնին և քո ուղեկիցներին:
Անդոմիելի գեղեցկությունն ապշեցրել էր Ֆրոդոյին՝ նա դժվարությամբ էր հավատում, որ կենդանի արարածը կարող է այդքան գեղեցիկ ու կատարյալ լինել: Իսկ երբ իմացավ, որ իր համար տեղ է պատրաստված Էլրոնդի սեղանին, համարյա վախեցավ՝ նրան շփոթեցրեց այդքան մեծ պատիվը: Մի քանի բարձերով հատուկ բազկաթոռին նստած՝ նա մյուսներից ցածր չէր, բայց ինքն իրեն թվում էր պստլիկ ու իր նշանավոր սեղանակիցներին ոչ արժանի: Սակայն շուտով այդ զգացումն անցավ: Սեղանին տիրում էր անկաշկանդ ուրախություն, իսկ առատ ու զարմանալի համեղ ուտեստները նրա ախորժակին ներդաշնակ էին, այնպես որ նա գլխավորապես ափսեին էր նայում:
Բայց սովը քիչ մարելով, նա գլուխը բարձրացրեց՝ հայացքով բարեկամներին փնտրելով: նրանք Նրանք նստած էին հարևան սեղանին՝ և՛ նրա հավատարիմ Սեմը, և՛ Փիփինը, և՛ Մերին: Ֆրոդոն հիշեց, թե ինչպես էին Սեմին համոզում, որ նա այստեղ ոչ թե ծառա է, այլ պատվավոր հյուր՝ նա ուզում էր Ֆրոդոյին սպասարկել սեղանի շուրջ: Սակայն Պանդուխտին նա չտեսավ:
Ֆրոդոյից աջ մի թզուկ էր բազմած՝ արտակարգ երևելի ու շքեղ հագնված: Նրա երկճյուղ ճերմակ մորուքն իջնում էր կուրացուցիչ սպիտակություն ունեցող բաճկոնակի վրա՝ ծածկելով արծաթե գոտու ճարմանդը: Պարանոցից կախված հաստ ոսկե շղթայի մեջ շողշողում էին ադամանդները: Նկատելով, որ Ֆրոդոն իրեն է նայում, թզուկը շրջվեց դեպի նա ու ասաց.
Եվ Գլոինն սկսեց նկարագրել կատարված աշխատանքները, որոնցով իրավացիորեն հպարտանում էին թզուկները:
— Մենք հազվագյուտ ոսկեձեռիկ վարպետներ ունենք և մեծ գործեր ենք արել,— ասում էր նա,—— բայց մեր զինագործներն, այնուամենայնիվ, զիջում են հներին: Շատ հին գաղտնիքներ կորել են: Թզուկների պատրաստած զենքուզրահը մինչև հիմա փառաբանվում է ողջ Միջերկրում, սակայն մինչև վիշապի լեռը գրավելը թզուկների վահաններն ու օղազրահներն ավելի ամուր էին ստացվում, իսկ թրերն ու դաշույններն՝ ավելի սուր, քան հիմա: Իսկ այ հողի պարգևների հանույթի ու շինարարության մեջ մեր նախնիներին գերազանցել ենք: Այ որ տեսնեիր Դեյլի ջրատարը, Ֆրոդո, և մեր լեռները, և լճակները, և մեր գունավոր սալիկներով սալարկված ճանապարհները, քարանձավային դահլիճները, ծառանման կամարներով թունել-փողոցները, որ բացել ենք Մենավոր Լեռան ընդերքում, կամ պատշգամբներն ու աշտարակները, որ կանգնեցրել ենք նրա լանջերին... Այն ժամանակ ակնառու կհամոզվեիր, որ Սարամիջի Թագավորությունում ժամանակն իզուր չեն վատնել:
— Ես անպայման կայցելեմ ձեզ... Եթե ինձ հաջողվի,— խոստացավ Ֆրոդոն: — Պատկերացնում եմ, ինչպես կզարմանար Բիլբոն, եթե տեսներ այդ բոլոր փոփոխությունները... Նա հաճախ էր պատմում, թե ինչ ավերածություններ է այնտեղ պատճառել Սմաուգը:
Բիլբոն ու Արագորնը գնացին ինչ-որ տեղ, և Ֆրոդոն բոլորովին մենակ մնաց, որովհետև Սեմը քնել էր: Նա իրեն մենակ ու լքված զգաց, չնայած շուրջը շատ էլֆեր կային: Բայց նրանք, Ֆրոդոյի վրա ուշադրություն չդարձնելով, ինքնամոռաց լսում էին աշուղների երգը: Եվ Ֆրոդոն ստիպված ինքն էլ սկսեց ունկնդրել:
Էլֆական մեղեդու գեղեցկությունը և կիսածանոթ լեզվի բառերի երաժշտությունը կախարդեցին նրան, բայց իմաստը չէր կարողանում որսալ, չնայած Բիլբոն Ազատք մեկնելուց առաջ զարմիկին սովորեցրել էր էլֆերի լեզուն: Նրան թվում էր, թե երաժշտությունն ու բառերը ձեռք են բերում հեռավոր աշխարհների ուրվագծեր, որոնց գոյության մասին ինքը նույնիսկ չէր պատկերացնում: Բուխարու կրակի կայծկլտուն անդրադարձումները վերածվեցին ոսկեգույն մեգի, որը թանձրանում էր ինչ-որ տեղ աշխարհի եզրին հառաչող Ծովի վրա: Իրականությունն իր տեղը զիջեց հմայքին, և Ֆրոդոն զգաց, որ իր գլխավերևում խշշում են անվերջանալի գետի ոսկե և արծաթե ալիքները: Օդը խառնվեց ջրին, Ֆրոդոյի սիրտը լցվեց պայծառ երաժշտությամբ ու այդ քաղցր բեռի ծանրության տակ արագ ընկղմվեց երազների թագավորության խորքերը: Հմայվածությունը դարձավ քուն, որի մեջ հոբիթի շուջը շուրջը փրփրում էին դեռևս երբեք չտեսած երազների մեծաշուք ալիքները:
Իսկ հետո ալիքները հանկարծ ձայն ստացան, բառերի հնչյուններում կռահելի դարձավ իմաստը, և Ֆրոդոն հասկացավ, որ Բիլբոյին է լսում.
 
<poem>
 
Էարենդիլը ծովային էր,
Որ Արվերնիէն ժամանեց,
— Բոլորովին,— զարմիկին հանգստացրեց Բիլբոն: — Այստեղ ոչ ոքի ուժով չեն պահում՝ արի և գնա, երբ ցանկանում ես, միայն ուրիշներին մի խանգարիր ուրախանալ:
Հոբիթները վեր կացան և, աշխատելով չաղմկել, քայլեցին դեպի դահլիճի ելքը: Որոշեցին Սեմին չարթնացնել՝ նա անխռով, ժպիտը դեմքին քնած էր: Թեև Ֆրդոն Ֆրոդոն շատ էր ուզում Բիլբոյի հետ առանձնանալ, բայց հանկարծ հասկացավ, որ այստեղից հեռանալ չի ուզում՝ Բուխարու Դահլիճը զարմանալի խաղաղ էր և հարմարավետ: Այդ ժամանակ մի նոր երգ հնչեց. 
<poem>
 
— Ա Էլբերեթ Գիլթոնիել
Սերեվյեն րէննա միրիէլ
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ռիվենդել ստիպված է եղել մտնել կռիվ մղելով:
Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Գլոինի կողքին նստած երիտասարդ թզուկը նրա որդին էր՝ Գիմլին, իսկ Գլորֆինդելի կողքին նստածներն Էլրոնդի խորհրդականներն էին՝ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Խորհուրդ էին ժամանել նաև Սիրդան Նավարարի սուրհանդակը՝ էլֆ Գելդորը Արծաթափայլ Նավահանգստից, և Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավոր Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի այր՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ նայվածքով: Նրա երկար մազերն անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված եղջերափողի լանջափոկը, իսկ փոշուց մոխրագույն դարձած, տեղ-տեղ ցեխոտված և ձիու քրտնքից տրորված ճանապարհային, բայց շքեղ հագուստը վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա Նա զարմանքով դիտում էր Ֆրոդոյին ու Բիլբոյին:
— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:
Դեհ իսկ հետո... համարյա մեկ տարի առաջ Դաինի մոտ եկավ ևս մեկ սուրհանդակ, բայց ոչ թե Բալինից, այլ հեռավոր Մորդորից: Նա հայտնվեց գիշերը, սև ձիու վրա և, Դաինին կանչելով պահակային աշտարակի մոտ, ամբարտավանությամբ հայտնեց, որ Սաուրոն Մեծն ուզում է դաշն կնքել թզուկների հետ: Նա խոստանում էր մեզ վերադարձնել Մոգական Մատանիները, եթե մենք պատմեինք նրան հոբիթների մասին: «Սաուրոն Մեծին հայտնի է,— եզրափակեց սուրհանդակը,— որ նրանցից մեկին մի ժամանակ դու լավ գիտեիր»:
Դա չափազանց տարօրինակ խնդրանք էր, և մենք բոլորս անհանգստացանք: Դաինը իսկույն պատասխան չտվեց, և Սաուրոնի սուրհանդակն արհամահական ավելացրեց. «Հզոր տիրակալ Սաուրոն Մեծը ենթադրում է, որ դու, ի նշան բարեկամության, կգտնես այդ քոսոտ գողին,— հենց այդպես էլ արտահայտվեց սուրհանդակը,— և կխնդրես, իսկ եթե չի տա՝ կխլես մատանին, որ նա մի ժամանակ գողացել է: Այդ մատանին ոչինչ չարժե,— շարունակեց սուրհանդակը,— բայց Սաուրոն Մեծն ուզում է գործնականապես հավաստիանալ քո բարեկամությանը: Կատարիր Մեծ Տիրակալի հանձնարարությունը, և նա կտա քեզ երեք Մատանիները, որոնք հին ժամանակներում պատկանում էին թզուկների արքաներին... Մորիայի թագավորությունն էլ քոնը կդառնա, Մեծ Տիրակալն այդ մասին էլ կհոգա: իսկ Իսկ եթե քեզ համար դժվար է, ապա գոնե ասա, թե որտեղ է ապրում, և նույնիսկ դրա համար առատորեն կպարգևատրվես: Բայց վախեցիր Սաուրոն Մեծին խաբելուց...»:
Վերջին բառերը սուրհանդակը ֆշշացրեց, կարծես թե հանկարծ օձ դարձավ, և մենք բոլորս սարսռացինք: Սակայն Դաինը հանգիստ ասաց.
Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արևմուտքի մարդկանց թիվը հյուսիսում կրճատվեց: Արնոր թագավորությունն անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվող Անումինաս քաղաքն ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մեռյալների Ամրոց, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ: Արնորցիներից քչերն են մնացել: նրանց տոհմը ոչնչացվել է Թշնամու կողմից, և հյուսիսցիների տիրապետությունն անկում է ապրել` իրենից հետո թողնելով միայն կանաչապատ դամբանաբլուրներ:
Գոնդորի թագավորությունը դիմացել է դժվարություններին և մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են: Կար ժամանակ, երբ նրա փառքն ու հզորությունը հիշեցնում էին հին Նումենորը: Գոնդորցիների գոռոզաշուք դղյակները, բերդերը և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս, և շրջակա ժողովուրդները հարգում ու մեծարում էին արքաների թևավոր թագը: Գոնդորի արքայանիստ քաղաքն Օսգիլիաթն էր՝ Աստղային ՄինջնաբերդըՄիջնաբերդը: Քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում, և գետը հոսում էր հենց քաղաքի միջով՝ բաժանելով այն երկու մասի: Քաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Մայր մտնող Արևի Բերդը: Այնտեղ, Մինաս Անորի արքայական բակում, տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Այն հասունացել էր դեռ Նախասկզբնական օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ:
Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, արքա Մենելդիլը՝ Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցիների արյունը խառնվեց ցածր մարդկանց արյան հետ: Մորդորը պահպանող պահակներին նինջը հաղթեց, և Մութ Ուժերն սկսեցին կրկին ներթափանցել Գորգորոթ: Հարմար պահ ընտրելով՝ նրանք գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությունը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Սև Մոգության բերդ: Նոր անուն ստացավ նաև Մինաս Անորը. այն վերանվանվեց Մինաս Թիրիթ կամ Պահակային Բերդ: Այդ երկու բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերները:
Եվ ահա գոնդորցիների համար այս ծանր օրերին ես որոշեցի հասնել հեռավոր Իմլադրիս: Ստիպված եղա բազում հարյուրավոր լիգեր հաղթահարել գաղտնի ու վաղուց լքված արահետներով՝ հարյուր տասնմեկ օր եղա ճանապարհին: Բայց ես չեմ եկել դաշնակիցներ փնտրելու: Էլրոնդի իմաստությունն ասացվածք է դարձել, և ասում են` նրա ուժը զենքի մեջ չէ: Մեզ իմաստուն խորհուրդ է հարկավոր... Խորհուրդ և անհասկանալի մարգարեության մեկնաբանում: Բանն այն է, որ հունիսյան հարձակման նախօրեին եղբայրս անսովոր ու անհանգստացնող երազ էր տեսել: Հետագայում նույն երազը մի քանի անգամ էլ այցելեց նրան: Իսկ մի գիշեր էլ ինձ այցելեց: Եվ ահա թե ինչ ես տեսա. արևելքում երկինքը մթնեց և հորիզոնում ճարճատեց ամպրոպը, բայց արևմուտքում շարունակում էր շողալ մայրամուտի հրացոլքը, և այնտեղից հեռավոր, բայց զրնգուն մի ձայն լսվեց.
 
<poem>
 
Փնտրիր Թուրը, որ կոտրվել էր՝
Այն գտնվում է հյուսիսում.
Ֆրոդոն զգաց, որ Բիլբոն զայրանում է. Բորոմիրի կասկածամտությունը վիրավորել էր նրան: Հանկարծ նա ոտքի թռավ ու կարկտի պես շարեց.
 
<poem>
 
Ուրիշ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Հավաքվածներից ոմանց հայտնի է, որ ես մի անգամ համարձակվել եմ թափանցել Դուլ Գուլդուր և գաղտնի հետևել եմ այնտեղ բնակվող կախարդին: Տեսնելով, թե ինչով է նա զբաղվում, ես հասկացա, որ մեր կասկածները հաստատվում են՝ դա Սաուրոնն էր, նորից կենդանացած և ուժ հավաքող մեր դարավոր Թշնամին: Եվ ինչ-որ մեկը, իմ կարծիքով, դեռ հիշում է, որ Սարումանն այն ժամանակ Իմաստունների Խորհրդին համոզեց պատերազմ չսկսել, ու երկար տարիներ մենք միայն դիտում էինք: բայց երբ մռայլ Դուլ Գուլդուրի գլխին կուտակված չարագույժ ամպն սկսեց մեծանալ, Սարումանը ստիպված եղավ հավանություն տալ պատերազմին, և Իմաստունների Միացյալ Խորհուրդը Սև Տիրակալին դուրս քշեց Սև Անտառից: Նույն տարում գտնվեց Մատանին՝ տարօրինակ զուգադիպություն, եթե դա զուգադիպություն է:
Բայց Իմաստունները չափազանց ուշացրին, և մեր հաղթանակն անպտուղ եղավ, ինչպես և գուշակում էր Էլրոնդը: Սաուրոնը նույնպես հետևում էր մեզ և հասցրեց նախապատրաստվել մեր հարվածներին՝ թաքստոցավայրից կառավարելով Մորդորը Մինաս Մորգուլի Ինը սպասավոր Ուրվականների օգնությամբ: Երբ մեր զորքը մոտեցավ անտառին, նա ձևացրեց, թե փախչում է, իսկ ինքը սրընթաց նահանջեց հարավ, ոչնչացրեց Սև Ամրոցի պահապաններին և բացեիբաց իրեն Մորդորի Տիրակալ հռչակեց: Իր տիրույթներում նա անխոցելի էր մեր հապշտապ հավաքված զորքի համար, և Իմաստունները նորից խորհուրդ գումարեցին՝ քանի որ մենք արդեն գիտեինք, որ նա փնտրում է Համիշխանության Մատանին: Մենք վախենում էինք,որ Թշնամին գտել է որոնման բանալին՝ ահա թե ինչ էր քննարկվում վերջին Խորհրդում: Բայց Սարումանը կարողացավ հանգստացնել Իմաստուններին՝ կրկնելով, ինչպես և անում էր հաճախ, որ Համիշխանության Մատանին ընդմիշտ չքվել է:
«Թշնամուն հայտնի է,— ասաց Սարումանը,— որ մենք մինչև հիմա չենք գտել Մատանին, և հուսալով գտնել այն՝ նա ժամանակ է կորցնում: Նրա հույսերն իրականանալու բախտ չունեն՝ Մատանին կուլ է տվել Մեծ Անդուինը: Եվ մինչ Սաուրոնը անդեմ ուրվական էր, հոսանքը նրա գանձը տարավ Ծով, իսկ Ծովի ընդերքից ոչինչ չի վերադառնում: Համիշխանության Մատանին հավետ չքվել է:»
— Եվ հուսով եմ, այլևս երբեք չի հնչի,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց ես քեզանից ներողություն չեմ խնդրում, պատվարժան Էլրոնդ, քանի որ ինձանից՝ Գենդալֆ Մոխրագույնից, իմ իրավացիության ապացույցներ պահանջեցին: Եվ որպեսզի այդ լեզվի հնչյունները հավիտյանս չհեղեղեն արևմտյան հողերը, հարկավոր է հիշել, որ կոլոտիկների Մատանին, ինչպես հնում բնորոշել են իմաստունները, Թշնամու խորհրդավոր հզորության աղբյուրն է: Սև Տարիների խավարից են մեզ հասնում այս խոսքերը, այս նույն նզովքն են լսել Էրեգիոնի էլֆերը մի ժամանակ և հասկացել, որ ընկել են դավաճանության ցանցը.
 
<poem>
 
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի բոլորին,
— Անհետացե՜լ է,— իրեն կորցրած բղավեց Արագորնը: — Դա իսկապես չարագույժ նորություն է: Վախենում եմ, որ մենք դեռ երկար կսգանք նրա փախուստը: Ինչպե՞ս է պատահել, որ էլֆերն անփույթ են գտնվել:
— Մեր բարությունն անհոգություն դարձավ, և նա փախավ,— ասաց Լեգոլասը: — Բացի այդ, մենք կարծում ենք, որ բանտարկյալին օգնել են դրսից, իսկ դա նշանակում է, որ մեր գործերի մասին հայտնի է Չարքանտառի սահմաններից դուրս ինչ-որ մեկին: Մենք բարեխղճորեն հսկում էինք Գոլլումին, թեպետ դա անքան այնքան էլ հեշտ գործ չէր: Բայց հեռանալիս Գենդալֆը խնդրեց Թրանդուիլին շատ չնեղել բանտարկյալին, քանի որ կարծում էր, թե հույս կա, որ նա կապաքինվի: Եվ մենք նրան թույլ էինք տալիս դուրս գալ ման գալու, որ ամբողջ ժամանակ զնդանում չպահենք...
— Իմ նկատմամբ դուք ավելի դաժան էիք,— աչքերը փայլեցնելով ընդհատեց նրան Գլոինը: Նա հիշեց իր բանտարկությունը, էլֆերը, ախր, նրան ամբողջ ժամանակ զնդանում էին պահում:
— Շատ կարևոր,— ասաց Ռադագասթը: Ապա, տագնապահար շուրջը նայելով, ավելացրեց. — շատ կարևոր ու շատ սոսկալի: Նազգուլները, նրանք նորից հայտնվել են: Այս անգամ որպես Սև Հեծյալներ: Նրանց հաջողվել է Գետն անցնել և այժմ շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք:
Եվ Ես ես անմիջապես հասկացա՝ ահա թե ինչու էր տագնապն ինձ կրծում:
— Թշնամին ինչ-որ բան է մտածել կամ նրան ինչ-որ բան է պետք,— ասաց Ռադագասթը:
— Դա հասկանալի է: Բայց հատկապես ու՞մ նկատի ունեիր: Ըստ իս, այդ և միայն այդ պետք է որոշել այսօրվա Խորհրդում: Ես գիտեմ, էլֆերին հաց ու ջուր չտաս, միայն թե թողնես ինչքան ուզում են խոսեն, իսկ թզուկները վարժվել են զրկանքների դիմանալուն և կարող են շաբաթներով առանց սնունդ մնալ, բայց ես ի՜նչ, ընդամենը մի տարեց հոբիթ եմ և գլուխս արդեն սովից պտտվում է: Ուրեմն ասեք հիմա քաջորդիների անունները կամ ճաշի ընդմիջում անենք:
Բիլբոն վերջացրեց, և լռություն տիրեց: Նրան պատասխանող չեղավ: Ֆրոդոն նայեց հավաքվածներին, բայց ոչ ոք աչքերը չբարձրացրեց և նրան չնայեց: Բոլորը լուռ, իրենց սեփական մռայլ խոհերով տարված, նայում էին հատակին: Նրան սահմռկեցնող վախ պատեց, ասես վաղուց կանխորոշված դատավճռի էր սպասում: մի՞թե Մի՞թե իրեն հանգստանալ չի կարելի, չի՞ կարելի խաղաղ ապրել Ազատքում: Այստեղ է Բիլբոն, այստեղ այնպե՜ս խաղաղ է...
— Ես պատրաստ եմ Մատանին տանելու,— ասաց նա,— թեպետ չգիտեմ, Մորդոր կհասնե՞մ, թե ոչ:
— Էլֆերը Քարադհրասն Արնածարավ են անվանել Թշնամու հայտնվելուց դեռ շատ առաջ,— մրթմրթաց Գիմլին:
— Կարևոր չէ, ով է մեզ համար խոչնդոտ խոչընդոտ ստեղծում,— ասաց Գենդալֆը: — Կարևորն այն է, որ խոչնդոտն խոչընդոտն այժմ անհաղթահարելի է:
— Ուրեմն, ի՞նչ ենք անելու,— ողբաձայն հարցրեց Փիփինը: Նա կանգնած էր սառը պատին հենված ու ամբողջ մարմնով դողում էր:
— Նույնիսկ Հնագույն Արևմուտքի երկարակյացների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,— ասաց Արագորնը: — Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
— Ի՞նչից սկսեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,— մտահոգվեց Գենդալֆը: — Լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ ու հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտե, որ Մատանին լքել է իր թաքստոցը, և որ այն հոբիթի է վստահված: Այժմ նա նաև գիտե, թե քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե որն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ-որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը Մատանին կհագնի մատին ու պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը և ոչ թե փոխել նրա Տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել Մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից՝ նա որոշել է առաջ անցնել մեզանից ու նախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Հետևաբար Թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստուն հիմա՛ր: Եթե նա այդ ուժերն օգտագործեր Մորդորի պաշտպանությունն ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ Մատանու Պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ո՛չ Մատանին, ո՛չ էլ նրա Պահապանը չէին կարողանա թաքնվել Թշնամու Աչքից: Բայց Աչքը Մորդորի սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի Թշնամին արդեն գիտե, որ լրտեսները, որոնք ուղարկված էին Ջոկատի գործունեությունը խոչնդոտելուխոչընդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, գերի վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի գերի վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար և, հնարավոր է, նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև Ամրոցում: Քանզի Թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ Գիմլին:
Թագավորական սեղանին Թեոդենի հետ միասին նստեցին նաև Էոմերը և չորս հյուրերը: Էովինը սպասարկում էր թագավորին: Ճաշում էին արագ ու լուռ, միայն Թեոդենն էր հարցուփորձ անում Գենդալֆին Սարումանից:
— Ոչ ոք չգիտե, թե երբ նա դավաճան դարձավ,— ասում էր Գենդալֆը: — Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ, երբ նրա սիրտը կամաց-կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այս բոլոր տարիներին Օձալեզուն հեշտությամբ կատարում էր իր խնդիրը, և Սարումանն արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր ու անում: Նա անընդհատ ականջիդ խորհուրդներ էր շշնջում, թունավորում մտքերդ, սառեցնում սիրտդ ու թուլացնում կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կուրորեն հավատում էիր նրան: Երբ ես Օրթհանքից փախչելուց հետո եկա այստեղ ու զգուշացրի քեզ՝ դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձալեզվի խաղը բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ խոչընդոտներ էր հորինում ու բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ և, հանգամանքներից ելնելով, խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդել օրքերի ջոկատին, և, եթե Էոմերը չհակառակվեր Օձալեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է, դա այն ավարը չէ, ինչի մասին երազում է Սարումանը, բայց ամեն դեպքում այդ երկուսը մեր Ջոկատից են և տեղյակ են գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին, թագավոր, ես նույնիսկ քեզ հետ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել:
— Ես պարտական եմ Էոմերին,— ասաց Թեոդենը: — Ինչպես ասում են՝ խոսքով համարձակ, սրտով հավատարիմ:
— Ահա թե ինչ, հրամանատա՛ր,— նա կանգնեց Ֆարամիրի առջև, ձեռքերը գոտկատեղին, այն նույն տեսքով, որով նախատում էր փոքրիկ հոբիթներին, երբ նրանք չէին կարողանում ինչպես հարկն է բացատրել, թե ինչ են անում ուրիշի այգում: Դժգոհության ձայներ լսվեցին, սակայն ռազմիկների մեծ մասը չկարողացան զսպել ժպիտները. ախր շատ զվարճալի էր՝ տեսնել փոքրիկ կատաղած հոբիթին, որը ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտկատեղին կանգնել էր իրենց խստադեմ առաջնորդի դիմաց՝ նման բան ամեն օր չես տեսնի:
— Ահա թե ինչ կասեմ քեզ,— շարունակեց Սեմը: — Այդ ի՞նչ ես ուզում դրանով ասել: Վերջացրու հեռվից մոտիկանալ ու պա՛րզ խոսիր, թե չէ մինչ դու էստեղ անիմաստ պրպտումներով ես զբաղված, օրքերը կգան մեզ կշրջապատեն ու հախներիցս կգան: Եթե դու կարծում ես, որ իմ տերը սպանել է ձեր Բորոմիրին ու փախել, ապա անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է քո գլուխը, թեկուզ սպանիր: Եվ չմոռանաս ասել, թե ինչ ես պատրաստվում անել մեզ հետ: Ցավալի է, ի դեպ, որ ոմանք բառերով թշնամու գլխավոր հակառակորդներն են, բայց ուրիշների ճանապարհին խոչնդոտ խոչընդոտ են հանդիսանում, թեև նրանք պայքարում են իրենցից ոչ պակաս: Ա՛յ թե թշնամին կուրախանար, որ քեզ տեսներ. կմտածեր, որ նոր դաշնակից է գտել:
— Հանգի՛ստ,— առանց որևէ զայրույթի ասաց Ֆարամիրը: — Մի խանգարիր տիրոջդ խոսել, նա քեզանից անհամեմատ խելացի է: Ես առանց քեզ էլ գիտեմ, որ այստեղ մնալը վտանգավոր է, սակայն ուզում եմ արդար որոշում ընդունել, մանավանդ, որ խնդիրը բարդ է: Եթե ես գործեի նույն շտապողականությամբ, ինչ որ դու, ապա վաղուց հրամայած կլինեի ձեզ սպանել, քանզի ինձ խստորեն կարգադրված է սպանել բոլորին, ովքեր թափառում են այստեղ առանց Գոնդորի տիրակալի թույտվության: Սակայն ես առանց ծայրահեղ անհրաժեշտության չեմ սպանում ոչ մի կենդանի արարածի, և անհրաժեշտության դեպքում էլ մեծ դժկամությամբ եմ այդ քայլին դիմում: Եվ անիմաստ պրպտումներով էլ չեմ զբաղված, համոզված եղիր: Նստիր տիրոջդ կողքին և լռի՛ր:
— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— բղավում էր Սեմը: Նա մերկացրած թուրը ձեռքին պատրաստ պահած քայլում էր Ֆրոդոյի հետևից: — Կեցցե՛ն աստղերը: Փա՛ռք ու պատիվ մեզ: Եթե էլֆերն իմանային, հաստա՛տ էս մասին երգ կհնարեին: Լավ կլիներ ողջ մնալ և պատմել էլֆերին, իսկ հետո նստել ու լսել, թե ինչպես են մեր մասին երգում: Բայց էլ մի՛ գնացեք առաջ, տե՛ր իմ: Պետք չէ գնալ դրանց որջը: Հիմա՝ կամ երբե՛ք: Եկեք արա՛գ հեռանանք էս նողկալի անցքից:
Նրանք շրջվեցին ու շարունակեցին գնալ, ապա սկսեցին վազել: Թունելը կտրուկ բարձրանում էր, և գարշահոտ ամպը, որով լցված էր որջը, արագորեն նոսրանում էր: Հոբիթների ոտքերը կրկին լցվեցին ուժով, սրտերը թեթևացան: Սակայն թունելը պահպանող արարածի չարությունը չէր մեղմանում: Մի ակնթարթ կուրացած, բայց դեռ չպարտված այդ հրեշը թաքնված էր ինչ-որ տեղ հետևում և չէր պատրաստվում հոբիթներին կենդանի բաց թողնել: Վերջապես սառը, թույլ քամի փչեց: Ահա՛ և թունելի վերջը: Հասա՛ն: Հոբիթները շնչակտուր նետվեցին առաջ՝ հույս ունենալով կրկին երկինք տեսնել գլխավերևում, սակայն, հարվածելով ինչ-որ առաձգական բանի, շպրտվեցին հետ: Անցումի ելքը փակ էր, բայց խոչնդոտը խոչընդոտը ոչ թե քարից էր, այլ ինչ-որ փափուկ ու առաձգական նյութից: Այն ո՛չ կտրվում էր, ո՛չ ձգվում և անցնել հնարավոր չէր: Օդն անցնում էր այդ պատնեշի միջով, իսկ լույսը՝ ոչ: Հոբիթները մի անգամ էլ փորձեցին ճեղքել այն՝ ու կրկին հետ շպրտվեցին:
Անոթը բարձրացնելով վերև, Ֆրոդոն իր առջև մոխրագույն թաղանթ տեսավ: Այն կլանում էր աստղային անոթի լույսը և չէր լուսավորվում. թվում էր թե դա ստվեր է՝ ստվեր, որը գոյություն ունի անկախ լույսից, և հետևաբար լույսն անկարող էր ցրել այն: Հոբիթներն ուշադիր նայելով հասկացան, որ դա սարդոստայն հիշեցնող հյուսվածք է, միայն թե սովորական սարդոստայնից ավելի խիտ ու յուրաքանչյուր թելը պարանի հաստությամբ:
Վստահելի
1396
edits