Changes
/* Գլուխ հինգերրորդ */
Գոյություն ունեն նոր տիպի ծանրաչափեր՝ երկար և ուղիղ։ Ես երբեք չեմ կարողացել դրանց ոտ ու գլուխը ջոկել։ Դրանց մի կողմը նախորդ օրվա ժամը տասի համար է, իսկ մյուսը՝ տվյալ օրվա ժամը տասի, բայց երբեք չի հաջողվում այդքան վաղ մոտենալ ծանրաչափին։ Նրա ցուցիչը բարձրանում և իջնում է պարզ կամ անձրևոտ եղանակին, ուժեղ կամ թույլ քամու հետ միասին։ Մի ծայրին գրված է «Արևելք», իսկ մյուս ծայրին՝ «Հյուսիս»։ Եթե մատով էլ թխկացնեք, միևնւյն է , ոչնչի չեք հասնի։ Ստիպված կլինեք ճշտել այն ծովի մակերևույթին համեմատ փոխարկել ըստ Ֆարընհայթի սանդղակի, և նույնիսկ այդ ժամանակ գլխի չեք ընկնի, թե ինչպիսի եղանակ է սպասվում։
Բայց ու՞մ է պետք նախապես իմանալ եղանակը։ Առանց այն էլ վատ է, երբ եղանակը փչանում է, ուրեմն էլ ինչւ՞ նախորոք նախօրոք իզուր վատ զգանք։ Եղանակի ամենացանկալի գուշակը այն ծերուկն է, որը ամպամած առավոտյան, երբ մեզ առանձնապես ցանկալի է արևոտ եղանակը, հմուտ աչքով դիտում է հորիզոնը և ասում․
― Օ՜, ոչ, սըր։ Իմ կարծիքով երկինքը կպարզվի։ Հիանալի օր է սպասվում, սըր։
― Օ՜, Նա գիտե ինչ է ասում, ― ասում ենք մենք և նրան հաջողություն մաղթելով՝ հեռանում։ ― Զարմանալի է , թե ինչպես են ծերերը կարողանում այդպես ճիշտ գուշակել եղանակը։
Եվ մենք հարգանք ենք տածում այդ մարդու հանդեպ, ու այդ հարգանքը ամենևին չի նվազում այն հանգամանքից, որ եղանակը չպարզվեց, և անձրևը շարունակում է հեղեղի պես թափվել։