Changes
/* Գլուխ 19 */
==Գլուխ 19==
Հենց որ ռեստորանից դուրս եկան, Վալդեզը իր բեղավոր շագանակագույն դեմքը շրջեց դեպի երկինք և որոշեց, թե որտեղ է գտնվում Ինվիդիուս համաստեղությունը, որը հյուսիսային լանություններում անսխալ ցույց է տալիս հյուսիս֊հյուսիս֊արևելյան ուղղությունը։ Որպես հիմք ընդունելով այդ, նա հաստատեց մի քանի հակադիր հարաբերություններ, օգտագործելով այտին փչող քամին (ժամում հին գղոն մղոն արագությամբ, դեպի արևմուտք) և ծառերի մամուռը (տերևները թափող ծառերի հյուսիսային կոճղամասերի վրա օրեկան մեկ միլիմետր աճող)։ Նա հաշվի առավ արևմտյան ուղղությամբ հնարավոր անճշտությունը՝ մեկ մղոնին մեկ ոտնաչափ (խոտորում) և հարավային ուղղությամբ հնարավոր անճշտությունը՝ հարյուր յարդին հինգ մատնաչափ (տրոպիզմի միացյալ էֆետկներ)։ Բոլոր գործոնները նկատի առնելուց հետո նա քայլեց հարավ֊հարավ֊արևմտյան ուղղությամբ։
Մարվինը հետևեց իր նոր ընկերոջը։ Մի ժամից նրանք արդեն քաղաքից դուրս էին եկել և քայլում էին խոզանահերկ գյուղական հարթավայրով։ Եվս մեկ ժամ բավական եղավ, որպեսզի անհետանան անհատանան քաղաքակրթության վերջին նշանները և մնան միայն գրանիտի անկարգ թափթփած ժայռակտորներ ու սաթի կեղտոտ, լպրծուն կույտեր։
Վալդեզը կարծես թե կանգ առնելու միտք չուներ, և Մարվինի մոտ կասկածի աղոտ նշույլներ հայտնվեցին։
Մարվինը կտրուկ կանգ առավ։
― Բայդ Բայց դուք ասացիք, որ գիտեք։
― Ես այդպիսի բան ոչ ասել եմ, ոչ էլ ակնարկել,― պատասխանեց Վալդեզը, կնճռոտելով մուգ շագանականգույն ճակատը։― Ես ասացի, որ կօգնեմ գտնել նրան։
― Այո, իհարկե,― ասաց Մարվինը։― Բայց եթե մենք չենք գնում այնտեղ, ուր նա ապրում է, ապա ո՞ւր ենք գնում։
― Ուր որ նա երևի լինումէ,― անվրդով ասաց Վալդեզը։
― Ա՜,― բացականչեց Մարվինը։
Նրանք քայլեցին զարմանահրաշ հսկա ժայռաքարերի միջով, մինչև վերջապես հասան թփուտներով ծածկված նախալեռներին, որոնք հոգնած ծովացուլերի նման պառկել էին շողացող կապույտ, բարձրաբերձ լեռնաշղթայի շուրջ" շուրջ։ Եվս մեկ ժամ անցավ, և Մարվինը կրկին անհանգստություն զգաց։ Սակայն այս անգամ նա իր անհանգստությունը զարուղի զարտուղի ճանապարհով արտահայտեց, փորձելով խորամանկության միջոցով իմանալ ճշմարտությունը։
― Դուք Կետիին վաղո՞ւց գիտեք,― հարցրեց նա։
― Պետք է որ։ Ի վերջո, հավասարումը հավասարում է։ Մի ծայրից լուծելը կարող է ավելի երկար տևել, քան մյուս ծայրից լուծելը, բայց արդյունքի վրա չի ազդի։ Փաստորեն, մեր բախտը նույնիսկ բերել է, որ Կետիի մասին ոչինչ չգիտենք։ Կոնկրետ տվյալները երբեմն խանգարում են տեսության իրականացմանը։ Բայց մենք այդ կապակցությամբ դժվարություններ չենք ունենա։
Նրանք շարունակեցին քայլելը՝ առաջ և միայն առաջ սարի զառիթափով։ Կատաղի քամին ճչում էր ու թակում նրանց, իսկ ոտքերի տակ սկսեց եղյամ հայտնվել։ Վալեեզը Վալդեզը խոսում էր Որոնումների տեսության ասպարեզում իր հետազոտությունների մասին, օրինակ բերելով հետևյալ հատկանշական դեպքերը․ Հեկտորը որոնում է Լիսանդրոսին, Ադամը փնտրում է Եվային, Գալահադը <ref>Կլոր սեղանի ասպետներից ամենահզորը, որը մյուսների նման փնտրում էր առասպելական Սուրբ Գրաալ մասունքը։</ref> հետախուզում է Սուրբ Գրաալի տեղը, Ֆրեդ Ս․ Դոբսը փնտրում է Սիեռա Մադրեի գանձերը, Էդվին Արլինգթըն Ռոբինզընը որոնում է ինքնաարտահայտման ձևեր տիպիկ ամերիկյան միջավայրում, Գորդոն Սլայը փնտրում է Նայադ Մաքարթիին, էներգիան որոնում է էնտրոպիա, Աստված փնտրում է մարդուն և յանգը<ref>Արական ակտիվ գործոն չինկան փիլիսոփայության մեջ, որ արտահայտվում է լույսի, ջերմության, չորության ձևով։</ref> որոնում է յինին<ref>Իգական պասիվ գործոն չինական փիլիսոփայության մեջ, որ արտահայտվում է մթության, ցրտի ու թացության ձևով։ Յանգն ու յինը, միանալով, ստեղծում են ամեն բան։</ref>։
― Բայց եթե Կետին իրականում կորած չէ,― ասաց Մարվինը,― ապա մենք իրականում չենք էլ կարող գտնել նրան։
― Շատ բարդ է հնչում,― ասաց Մարվինը։
― Բարդությունն ավելի շուտ թվացող է, քան իրական,― վստահեցրեց Վալդեզը։― Պետք է պարզապես վերլուծել պրոբլեմը։ Մենք վերցնում եքն ենք հետևյալ դրույթը․ «Մարվինը որոնում է Կետիին»։ Մեր իրավիճակն այդպես նկարարգել ճիշտ կլիներ, այնպես չէ՞։
― Այո, երևի,― զգուշորեն ասաց Մարվինը։
― Այս մասնավոր դեպքերից,― ասաց Վալդեզը,― մենք կազմում ենք «որոնում» ընդհանուր հասկացությունը և անում կարևոր հետևությունները։
Մարվինն այնքան էր տանջված, որ պատասխանեոլւ պատասխանելու ուժ չուներ։ Նա հանկարծ հասկացել էր, որ այդ ցուրտ ու անջուր անապատում մարդ կարող է մեռնել։
― Բավական զվարճալի է,― ասաց Վալդեզը,― որ ըստ Որոնումների տեսության դուրս է գալիս, թե ոչ մի բան չի կարող իրոք (կամ իդեալական առումով) կորել։ Ինքներդ դատեք․ որպեսզի մի բան կորի, այն պետք է կորելու տեղ ունենա։ Բայց այդպիսի տեղ լինել չի կարող, քանի որ պարզ քանակությունը որակական տարբերություն չի տալիս։ Որոնումների տեսության լեզվով ասած, ամեն մի տեղ նման է ամեն մի այլ տեղի։ Հետևաբար, «կորել» հասկացությունը պետք է փոխարինել «անորոշ տեղավայր» հասկացությամբ, ինչն, իհարկե, ենթակա է տրամաբանա֊մաթեմատիկական վերլուծության։
― Եթե տեսությունը հասկանաք, դա բավական պարզ բան է,― ասաց Վալդեզը։― Այժմ, հաջողությունը հաստատ դարձնելու համար, պետք է գտնենք որոնումների օպտիմալ ձևը։ Ակներևաբար, եթե երկուսդ էլ ակտիվորեն փնտրում եք, իրար գտնելու ձեր շանսերը նկատելիորեն նվազում են։ Պատկերացրեք երկու մարդու, որոնք փնտրում են իրար հանրախանութիանվերջանալիհանրախանութի անվերջանալի, մարդաշատ միջանցքներում, և հակադրեք դրան հետևյալ խելամիտ ստրագեգիան՝ մեկը փնտրում է, իսկ մյուսը նստած է որոշակի տեղում և սպասում է,որ իրեն գտնեն։ Մաթեմատիկորեն այդ ամենը չափից դուրս խճճված է ու բարդ, ուստի պետք է պարզապես խոսքիս հավատաք։ Ձեր (նրա) նրան (ձեզ) գտնելու լավագույն հնարավորությունը կլինի, եթե մեկը որոնի, իսկ մյուսը թույլ տա, որ իրեն որոնեն։ Դա ժողովրդական հին ճշմարտություն է։
― Ուրեմն ի՞նչ ենք անելու։
― Իմ բարեկամ,― ասաց Վալդեզը,― երբ օգնություն եք ընդունում, պետք է պատրաստ լինեք ստանալ այն, ինչ ձեզ ի վիճակի են տալ, այլ ոչ թե այն, ինչ կուզեիք ստանալ։ Երբեք չեմ հերքել, որ բոլոր մահկանացուների պես ես էլ անթերի չեմ, բայց այդ մասին հիշեցնելն անշնորհակալություն է ձեր կողմից։
Մարվինը ստիպված էր համաձայնելհամաձայնեց, քանի որ հույս չուներ, թե առանց կողմնակի օգնության քաղաք դառնալու ճամփան կգտնի։ Ուստի նրանք շարունակեցին գնալ սարերով ու ձորերով, և շատուշատ ժողովրդական երգեր երգեցին․ տրամաբանության համար, սակայն, չափից դուրս ցուրտ էր։
==Գլուխ 20==