Changes
/* Հրեշներ */
Թեև այստեղ Վահագնն էր վիշապաքաղը, սակայն քաղ կենդանին շատ տեղերում է առասպելված երևում, թվում է՝ իր բուռն ու անհանգիստ բնավորության համար՝ զուգված ոչ մայն վիշապի, այլև այնպիսի կենդանիների հետ, որպիսիք են եղջերվաքաղը և վիշապառյուծը քաղը։ Վերջինս, թվում է, բաղադրված է երեք տեսակից․ գլուխը քաղի է, մարմինը և ճիրանները՝ առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի, և կամ ըստ հույների քիմեռի՝ գլուխը առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի։ Ս․ Ոսկեբերանը այս հունական անունով է գրում Պողոս առաքյալի «Թուղթ առ կողոսացիս»֊ի մեկնության մեջ (էջ 602), ինչը մեր նախնիները թարգմանել են այսպես․ «ԶՁիացուլսն՝ ի քմաց ստեղծանեն և զՔիմառսն, այսինքն՝ որ զՎիշապառիւծ Քաղսն համբաւեն, և զայլսն նոյնպիսիս՝ Վիշապոտունս․ և զոր Սկիւղսն անուանեն՝ որ թարգմանի Ապուռք»/ այստեղ մեր թարգմանիչը ավելացնում է․ «Որպէս և Հայք Ծովացուլս իմն և Վիշապս մարդակերպս և Պայս և Առլեզս համբաւեն»։ Մի քանի տող հետո դարձյալ հիշում են ձիացուլերը, ապուռները, վիշապնառյուծ քաղերը, որով հաստատվում է, թե հայերի երևակայածը փոքր֊ինչ տարբեր է քիմեռից, և ավելի տարբեր են մյուսները, որոնց պիտի հիշենք հետո։
[[Պատկեր:Վիշապաքաղ.png|left]]
Մեր օրացույցի մեջ դեկտեմբեր ամսվա կենանակերպը ամեն տարի մեզ մի ձևով ներկայացնում է այս վիշապաքաղին կամ վիշապառյուծ քաղին։