Կապիտան Սագներն արդեն հրաման էր տվել սպայական ճաշի մասին. «Քեմոնով խոզի տապակա։ Դրա համար ընտրել, ամենալավ, բայց ոչ այնքան ճարպոտ մսերը»։ Ահա թե ինչու այն ժամանակ, երբ Լուպկայի լեռնանցքում զինվորներին ճաշ էին բաժանում, նրանցից յուրաքանչյուրն իր կաթսայիկի մեջ հայտնաբերեց մսի երկու փոքրիկ կտոր, իսկ ով վատ աստղի տակ էր ծնվել միայն մի կտոր կաշի։
Խոհանոցում թագավորում էր բանակածին բանակային սովորական խնամիությունը։ Բարիքներից օգտվում էին բոլոր նրանք, ովքեր մոտ էին կանգնած իշխող կլիկին։ Սպասյակները ման էին գալիս ճարպից պսպղացող մռութներով։ Բոլոր հանձնակատարների փորերը կարծես թմբուկներ լինեին։ Տեղի էին ունենում աղաղակող ստահակություններ։
Հոժարական Մարեկը, արդարասիրությունից դրդված, խոհանոցի մոտ սկանդալ բարձրացրեց։ Երբ խոհարարը նրա սուպով լցված կաթսայիկի մեջ խաշած սուկիի մի պատկառելի կտոր գցեց, ասելով․ «Սա մեր պատմագրին», Մարեկն ասաց, թե պատերազմի ժամանակ բոլոր զինվորները հավասար են, և դա համընդհանուր հավանություն հարուցեց և խոհարարներին հայհոյելու առիթ տվեց։
— Ո՞ր սատանան մեր գլխին կապեց այդ քաղաքացիներին։ Որքան կրթված, այնքան ավելի հիմար են։
Թվում է, որ պոդպորուչիկ Դուբը երբեք չի լռի։ Նա նորից սպաներին պատմում է այն ամենը, ինչ թերթերում կարդացել է Կարպատյան մարտերի և Սանի ափին ավստրո-գերմանական հարձակման Ժամանակ ժամանակ Կարպատյան լեռնանցքների համար մղված պայքարի մասին։
Նա պատմում է այնպես, որ իբր ինքը ոչ միայն մասնակցել, այլև անձամբ ղեկավարել է բոլոր գործողությունները։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որ մի անգամ Պոդեբրադի կուրորտում ահա այդպիսի մի միզամանի հետ շատ մազալու բան է պատահել… Այդ մասին մեր քաղաքում պատմում էին Վինոգրադիի պանդոկներից մեկում։ Այն ժամանակ Պոդեբրադիիում սկսել էին հրատարակել «Անկախություն» կոչվող մի ժուռնալիկ, որի գլուխն էր անցել Պոդեբրադիի դեղատան տերը, իսկ խմբագիր էր նշանակվել դոմաժլիցցի Վլադիսլավ Հայեկը։
Դեղատան տերը շատ տարօրինակ մարդ էր, հին միզամաններ ու ամեն տեսակ անպետք բաներ էր հավաքրւմհավաքում, այնպես որ մի ամբողջ թանգարան էր ստեղծել։ Իսկ իմ ասած Հայեկը մի անգամ իր տուն է հրավիրում իր մի բարեկամին, որը նույնպես գրում էր թերթերում։ Այստեղ նրանք մի լավ կոնծում են, քանի որ մի ամբողջ շաբաթ չէին տեսնվել։ Եվ բարեկամը նրան խոստանում է այդ հյուրասիրության համար մի «ֆիլիտոն» գրել ասածս «Անկախություն» անկախ ժուռնալի մեջ, որից ինքը կախում ուներ։ Եվ ահա նրա բարեկամը մի «ֆիլիտոն» է գրում ոմն կոլեկցիոների մասին, որր Լաբայի ափին ավազի, մեջ մի թիթեղե միզաման էր գտել և, այն համարելով սուրբ Վացլավի սաղավարտը, այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ Հրադեցի եպիսկոպոս Բրինիխը թափորով ու խաչվառներով եկել էր սաղավարտը տեսնելու։ Պոդեբրադիի դեղատան տերը կարծեց, թե դրանով իրեն են ակնարկում, և Հայեկին դատի տվեց։
Պոդպորուչիկը մեծ բավականությամբ Շվեյկին ցած կհրեր, բայց ինքն իրեն զսպեց և բոլորի վրա բղավեց.
Պոդպորուչիկ Դուբը հեռանալով՝ գոհունակորեն ինքն իրեն կրկնում էր. «Լավ ասացի նրան, պրո-պա-գան-դան, այո՛, պրո-պա-գան-դա՜ն․․․»։
նախքան Նախքան վագոն մտնելը, Շվեյկը մի քիչ հետ ու առաջ քայլեց, ինքն իրեն քրթմնջալով.
— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան,— և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։