Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4750 բայտ, 23:35, 6 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
-Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,- ասաց Արագորնը: -Գնացի՛նք:
 
-Շուտով նրանք կանգնած էին Ծառմորուսի քարափի դիմաց և նայում էին անհարթ ու կոպիտ աստիճաններին: Վազող ամպերի արանքից երևաց արևը, և մի պահ անտառը ճանապարհորդներին թվաց ոչ այնքան մոխրագույն ու մռայլ, որքան սկզբում:
 
-Եկեք բառձրանանք վերև և շուրջներս նայենք,- առաջարկեց Լեգոլասը: -Շնչելու օդ չկա այստեղ: Լավ կլիներ մի քիչ մաքուր օդ շնչեինք:
 
Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:
 
-Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,- վերջապես ասաց նա: -Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ հետքեր, որոնք ինձ ծանոթ չեն: Գուցե այս ելուստից ինչ որ հուշող բան տեսնենք և հասկանանք, թե հոբիթները որ կողմ են գնացել:
 
Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միայն միօրինակ ծառերի շարքեր էին, որոնք իջնում էին դեպի հարթավայրը:
 
-Մենք ճանապարհորդեցինք երկար պտույտով,- ասաց Լեգոլասը,- փոխարենը հիմա ամբողջ ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ գետով ճանապարհորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա ուր կտանի քեզ ճանապարհը:
 
-Բայց մենք չէինք ուզում Ֆենգորն գնալ,- նկատեց Ջիմլին:
 
-Չէինք ուզում, բայց եկանք և... ծուղակն ընկանք: Նայի՛ր:
 
-Որտեղ,- զարմացավ Ջիմլին:
 
-Ներքև, ծառերի տա՛կ:
 
-Ոչինչ չեմ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:
 
-Սսս, կամա՛ց, նայե՛ք: -Լեգոլասը ձոռքը պարզեց ներքև: -Այնտե՛ղ, ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
 
-Այ հիմա տեսնում եմ,- շշուկով արձագանքեց Ջիմլին: -Նայի՛ր Արագորն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես տեսնի:
 
-Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ որ մարդ էր կորացած, դանդաղորեն մոտենում քարափին: Նա քայլում էր, հոգնած հենվելով ծուռումուռ փայտին և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե նրանց այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կբարևեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր նրանց համակել: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.
 
-Ուր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն: Պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:
 
Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ որ մի ուժ է նրան պահում:
Վստահելի
1342
edits