Changes

Մատանիների Տիրակալը

5 bytes removed, 13:33, 8 Ապրիլի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:
Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը, դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ, հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի փեղկերը դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայիկամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ նրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների խոխոջյունըքչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով ծառերի փոխարեն շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված իրար միմյանց ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից պատերի մեջ բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում՝ պատերի վրա, սևին էին տալիս անթիվ անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քւլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց ամեն դեպքում դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ, շրջանաձև հրապարակ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կամ պատահականորեն, կամ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:
Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և, ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն, ստրկական շողոքորթույամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը՝ տիրակալը, պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:
Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ որ մեկը թափանցել ամրոցի դարպասներից ներս, բացառությամբ երևի Օձի Լեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:
Գենդալֆն առաջինը անցավ Սպիտակ ձեռքով քարե սյան կողքով: Միայն այդ ժամանակ հեծյալները մեծ զարմանքով նկատեցին, որ ձեռքը, ինչպես թվում էր սկզբում, ամբողջությամբ սպիտակ չէ, այլ ասես ծածկված լինի չորացած արյան բծերով, իսկ ավելի ուշադիր նայելով հասկացան, որ եղունգները ներկված են կարմիր գույնով: Սակայն Գենդալֆը առաջվա պես հանգիստ շարժվեց առաջ, և վերջապես մյուսները վախը սրտներում հետևեցին նրան: Բոլորը սկսեցին ակամա կասկածել, որ հովտում ջրհեղեղ է տեղի ունեցել. տարածքն ամբողջությամբ ծածկված էր պղտոր ջրափոսերով, իսկ քարերի մեջ խոխողջում էին առվակները:
Վերջապես Գենդալֆը կանգ առավ և նշան արեց իր ուղեկիցներին մոտենալ իրեն: Պարզ դարձավ, որ առջևում մշուշն աստիճանաբար ցրվում է: Երևաց գունատ արևը: Կեսօրն անց էր: Նրանց առջևում Իզենգարդի դարպասն էր:
Ավելի ճիշտ կլինի ասել դարպաս այլևս գույություն չուներ: Ճաքճքված ու ծռմռված փեղկերն դռներն ընկած էին գետնին, իսկ շուրջը թափթփված էին բազմաթիվ քարերի սուր բեկորները: Դարպասի կամարն անվնաս էր մնացել, բայց կամարի հետևում դատարկություն էր. թունելի տանիքը փլվել էր, իսկ պատերը կիսով չափ քանդվել էին ու պատվել հսկայական ճեղքերով: Պահապան աշտարակները հոդս էին ցնդել: Եթե Մեծ ծովը թափեր իր զայրույթը Իզենգարդի վրա, նույնիսկ նա իրենից հետո այդքան մեծ ավերակներ չէր թողնի:
Ժայռերի օղակով շրջապատված թավան կաթսան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և ելի ինչ որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, բայց սակայն բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, փոթորիկը հեղեղը ոչ մի վնաս չէր պատճառել:
Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպես էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դարպասների դռների մոտ, փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:
Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին: Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիղների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին, նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.
Վստահելի
1342
edits