Changes
Եթե մենք նայենք հիշյալ աշխատությունների իրական բովանդակությանը, որոնք թեորիապես ուղեկցում և խրախուսում էին Անգլիայում արդի վարկային գործի կազմակերպումը, ապա նրանց մեջ ուրիշ ոչինչ չենք գտնի, քան այն պահանջը, թե տոկոսաբեր կապիտալը, փոխատրելի արտադրամիջոցներն ընդհանրապես, պետք է ստորադրել արտադրության կապիտալիստական եղանակին իբրև սրա պայմաններից մեկը։ Իսկ եթե նայենք սոսկ ֆրազին, ապա սեն-սիմոնիստների բանկային ու վարկային պատրանքների հետ ունեցած նմանությունը, մինչև անգամ արտահայտությունն էլ, հաճախ ապշելի է։
Ճիշտ ինչպես որ ֆիզիոկրատների մոտ cultivateur-ը [հողագործ] ոչ թե իսկական հողագործ է նշանակում, այլ խոշոր ֆերմեր, այնպես էլ Սեն-Սիմոնի ու որոշ դեպքերում նրա աշակերտների մոտ էլ travailleur-ր [աշխատավոր, բանվոր] ոչ թե բանվոր է նշանակում, այլ արդյունաբերական ու առևտրական կապիտալիստ։ «Travailleur-ը կարիք ունի օգնականների, աշխատակիցների, բանվորների [d’ouvriers]. նա փնտրում է խելամիտ, հմուտ և նվիրված օգնականներ, նա նրանց գործի է դնում, և նրանց աշխատանքն արտադրողական է»։ («Religion saint-simonienne. Economie politique et Politique», Paris 1831, էջ 104)։ Ընդհանրապես չպետք է մոռանալ, որ Սեն-Սիմոնը միմիայն «Nouveau Christianisme» իր վերջին գրվածքում է ուղղակի հանդես գալիս իբրև բանվոր դասակարգի ջատագով և նրա ազատագրումը հայտարարում իր ձգտման վերջնական նպատակը։ Նրա նախկին բոլոր գրվածքներն իրապես լոկ փառաբանություն են արդի բուրժուական հասարակության՝ ի հակադրություն ֆեոդալականի, կամ փառաբանություն են արդյունաբերողների ու բանկիրների՝ ի հակադրություն նապոլեոնյան ժամանակաշրջանի մարշալների ու օրենքներ արհեստագործող իրավաբանների։ Ի՜նչպիսի տարբերություն՝ համեմատած Օուենի նույն շրջանում լույս տեսած գրվածքների հետ<ref>Ձեռագիրը վերամշակելիս Մարքսն այս տեղն անպայման սաստիկ կփոխեր։ Այս տեղը գրված է այն դերի տպավորության տակ, որ էքս-սեն-սիմոնիստները խաղացին երկրորդ կայսրության ժամանակ Ֆրանսիայում, որտեղ ճիշտ այն պահին, երբ Մարքսը գրում էր վերևի հատվածը, սեն-սիմոնյան դպրոցի տիեզերափրկիչ վարկային ֆանտազիաները պատմության հեգնանքով իրականանում էին որպես մինչև հիմա չլսված թափ ունեցող մի սպեկուլացիա։ Հետագայում Մարքսը լոկ զարմանքով էր խոսում Սեն-Սիմոնի հանճարի ու էնցիկլոպեդիական պատրաստականության մասին։ Եթե Սեն-Սիմոնն իր նախկին աշխատությունների մեջ անտեսում էր բուրժուազիայի ու Ֆրանսիայում հենց նոր միայն ծնունդ առնող պրոլետարիատի հակադրությունը, եթե նա արտադրությամբ զբաղվող բուրժուազիային travailleur-ների շարքն էր դասում, ապա այս համապատասխանում է Ֆուրյեի ըմբռնմանը, որն ուզում էր կապիտալն ու աշխատանքն իրար հետ հաշտեցնել, և բացատրվում է այն ժամանակվա Ֆրանսիայի տնտեսական ու քաղաքական դրությամբ։ Եթե Օուենը այս կետում ավելի հեռուն էր տեսնում, սրա պատճառն այն էր լոկ, որ նա ապրում էր մի ուրիշ միջավայրում, արդյունաբերական ոեվոլուցիայի արդեն սաստիկ սրվող դասակարգային հակասությունների պայմաններում։— Ֆ. Է.։<br>* Տես Կ. Մարքսի «Crédit mobilier» հոդվածը, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերի ռուս. հրատ., հատ. XI, մասն I, էջ 19—36.— '''Խմբ.'''։</ref>։ Նրա հետևորդների մոտ էլ, ինչպես արդեն ցույց տվեց մեջբերածս հատվածը, արդյունաբերական կապիտալիստը մնում է travailleur par excellence [առավելապես աշխատավոր]։ Եթե նրանց աշխատությունները քննադատորեն կարդանք, ապա չենք զարմանա, որ նրանց վարկային ու բանկային երազանքների իրականացումը էքս-սեն-սիմոնիստ Էմիլ Պերեյրի հիմնած Crédit mobilier-ն էր* [''Տես 62 ծան. հետո''], մի ձև, որը սակայն կարող էր իշխող դառնալ Ֆրանսիայի նման մեկ երկրում միայն, որտեղ ո՛չ վարկային սիստեմը և ոչ էլ խոշոր արդյունաբերությունը չէին հասել արդի բարձրության։ Անգլիայում ու Ամերիկայում այսպիսի մի բան անկարելի կլիներ։— «Doctrine de St.-Simon. Exposition. Premiêre année. 1828—1829, 3<math>^e</math> éd., Paris 1831» աշխատության հետևյալ հատվածներում արդեն կարելի է տեսնել Crédit mobilier-ի սաղմը։ Հասկանալի է, որ բանկիրն ավելի էժան կարող է վարկատրել, քան կապիտալիստը կամ մասնավոր վաշխառուն։ Հետևաբար, այս բանկիրների համար «հնարավոր է արդյունաբերողներին շատ ավելի էժան, այսինքն '''ավելի ցածր տոկոսներով''' գործիքներ հայթայթել, քան այդ կարող էին անել հողատերերն ու կապիտալիստները, որոնք ավելի հեշտ կարող են խաբվել փոխառուների ընտրության գործում» (էջ 202)։ Բայց հեղինակները հենց իրենք ծանոթագրության մեջ ավելացնում են. «Այն օգուտը, որ պիտի ստացվեր բանկիրի միջնորդելուց պարապների ու travailleur-ների միջև, հաճախ հավասարակշռվում և նույնիսկ ոչնչանում է այն հանգամանքի շնորհիվ, որ մեր կազմալուծված հասարակությունը հարմար առիթներ է ընձեռում եսասիրությանը, որպեսզի սա իրեն դրսևորի խաբեբայության ու սրիկայության զանազան ձևերով, բանկիրները հաճախակի խցկվում են պարապների ու travailleur-ների արանքը՝ երկսին էլ ի վնաս հասարակության շահագործելու համար»։ Այստեղ «travailleur» գործ է ածվaծ ածված «capitaliste industriel»-ի [արդյունաբերական կապիտալիստի] փոխարեն։ Սակայն սխալ բան է պարապների միջոցներ համարել այն միջոցները, որ տնօրինում են արդի բանկերը։ Առաջին՝ այս միջոցները մասն են այն կապիտալի, որ արդյունաբերողներն ու վաճառականները ժամանակավորապես պարապ են պահում փողի ձևով, իբրև պահեստի փող կամ դեռ նոր ներդրելի կապիտալ. ուրեմն այս պարապ կապիտալ է, բայց ոչ թե պարապների կապիտալ։ Երկրորդ՝ հիշյալ միջոցներն ամեն տեսակ եկամուտների ու խնայողությունների այն մասն են, որը հարատև կամ վաղանցուկ կերպով նախանշված է կուտակման համար։ Բանկային սիստեմի բնույթը որոշելու համար այս երկու մասն էլ կարևոր են։
Բայց ամենևին չպետք է մոռանալ առաջին՝ այն, որ փողը — ազնիվ մետաղների ձևով — մնում է այն պատվանդանը, որից վարկային գործը ըստ իր բնության, '''երբեք''' չի կարող բաժանվել։ Երկրորդ՝ այն, որ վարկային սիստեմի նախադրյալը արտադրության հասարակական միջոցների մենաշնորհն է մասնավորների ձեռին (կապիտալի ու հողային սեփականության ձևով), որ հենց նույն վարկային սիստեմը մի կողմից՝ արտադրության կապիտալիստական եղանակի ներհատուկ մի ձևն է, իսկ մյուս կողմից՝ նրա զարգացման շարժիչ ուժն է, որ տանում է դեպի նրա համար հնարավոր բարձրագույն ու վերջին ձևը։
Թե ինչպես նույնիսկ դեռ Անգլիայում սաստիկ գերակշռում էր հողատերերին, և ուրեմն ընդհանրապես վայելող հարուստներին, փոխատվություն անելը 17-րդ դարի վերջին երրորդամասում, արդի վարկային սիստեմի զարգացումից առաջ, կարելի է տեսնել ի միջի այլոց սըր Դեդլի Նորսի աշխատությունից, որը ոչ միայն անդրանիկ անգլիական վաճառականներից մեկն է, այլև իր ժամանակաշրջանի ամենանշանավոր թեորետիկ-տնտեսագետներից մեկը. նա գրում է. «Մեր ժողովրդի մեջ տոկոսով տրվող փողի դեռ տասերորդ մասից էլ շատ ավելի աննշան մասն է տրվում գործարար մարդկանց, որ սրանք իրենց գործերը վարեն, մեծ մասամբ փոխատրվում է պերճանքի առարկաների համար, այն մարդկանց ծախսերի համար, որոնք թեև խոշոր հողատերեր են, սակայն ավելի արագ են փող ծախսում, քան բերում է նրանց հողագույքը. և որովհետև նրանք խուսափում են իրենց կայքերը ծախելուց, ուստի ավելի հոժարում են իրենց կայքերի գրավադրությամբ պարտաբեռնվելու («Discourses upon Trade», London 1691, էջ 6, 7)։
18-րդ դարում Լեհաստանում՝ «Վարշավան մուրհակային խոշոր գործարքներ էր անում, որոնց հիմքն ու նպատակը բանկիրների վաշխառուական շահերի բավարարումն էր գլխավորապես։ Փող ճարելու համար, որը նրանք կարող էին 8 ու ավելի տոկոսով փոխատրել շռայլ մեծամեծներին, նրանք որոնում և գտնում էին երկրից դուրս բլանկային մուրհակավարկ, այսինքն՝ այնպիսի վարկ, որն ամենևին չէր հենվում ապրանքային առևտրի վրա, բայց որը համբերությամբ հոժարագրում էր արտասահմանյան փոխգրողը, քանի դեռ շարունակում էին ստացվել մուրհակային մախինացիաներով հայթայթված վճարառաքումները։ Սրա համար ծանրապես տուժեցին արտասահմանյան փոխդրողները Տապպերի և Վարշավայի մյուս մեծահարգ բանկիրների սնանկությունների հետևանքով» (J. G. Büsch: «Theoretisch-praktische Darsfellung Darstellung der Handlung etc.» 3. Auflage, Hamburg 1808, Band II, էջ 232, 233)։
====ԵԿԵՂԵՑՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ՏՈԿՈՍԻ ԱՐԳԵԼՈՒՄԻՑ====