Changes

Պահապանները

Ավելացվել է 1657 բայտ, 20:50, 25 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
Ֆրոդոն շտապ ցած թռավ պատվանդանից և, դեռևս դողալով, նայեց տիրուհուն:
 
— Քո վերջին տեսիլքն ինձ ծանոթ է,— խոսեց տիրուհին: — Վախենալ պետք չէ: Բայց և մի մտածիր, որ Լորիենը Սև Տիրակալից պահպանում են երգերը, գուսաններն ու էլֆ ռազմիկների բարակ նետերը: Կարող եմ բացել քեզ, Ֆրոդո, որ նույնիսկ հիմա, խոսելով քեզ հետ, զգում եմ Սև Տիրակալին ու բացահայտում նրա բոլոր մտահղացումները և կարող եմ ժամանակին վնասազերծել դրանք, իսկ նրան չի հաջողվում թափանցել իմ մտքերի մեջ:
 
Տիրուհին նայեց արևելք և ասես ինչ-որ բան հեռացրեց ձախ ձեռքով, իսկ աջը դանդաղ բարձրացրեց դեպի երկինք: Էարենդիլը՝ Էլֆերի սիրած Իրիկնային Աստղը, այնքան պայծառ էր լույս տալիս, որ գետնին նկատվում էր տիրուհու աղոտ ստվերը: Հովտում արդեն մութ էր, բայց հանկարծ նրան ասես լուսավորեց կայծակը. Լորիենի տիրուհու ձախ ձեռքին շլացուցիչ շողաց երփներանգ ձվաձև մարգարիտով ոսկե մատանին, և Ֆրոդոն հասկացավ կամ այդպես թվաց նրան:
 
— Այո,— հանգիստ հաստատեց Գալադրիելը, թեև Ֆրոդոն բարձրաձայն մեկ բառ անգամ չէր ասել: — Երեքից մեկը պահվում է Լորիենում:
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits