Changes
/* II։ Սուտը մի պոպե դառնում է ճշմարտություն */
Հենց դատի օրից նա ընդհանրապես սոսկալի մտախոհ էր դարձել։ Երբեմն կես ժամ անընդհատ լուռ էր մնում, մոռանալով իր մոտ գտնվողին, կարծես ծանր ու տանջալի մի մտքով տարված։ Իսկ եթե թոթափում էր իր մտահոգությունը և սկսում խոսել, ապա միշտ էլ խոսում էր անակնկալորեն և անպայման ասում էր այնպիսի մի բան, որ այն չէր, ինչ ուզում էր ասել իրոք։ Երբեմն տառապանքով էր նայում եղբորը։ Գրուշենկայի մոտ կարծես ավելի թեթև էր զգում իրեն, քան Ալյոշայի։ Ճիշտ է, համարյա չէր էլ խոսում, երբ լինում էր Գրուշենկայի հետ, բայց հենց որ նա ներս էր մտնում, դեմքը լուսավորվում էր ուրախությամբ։
Ալյոշան լհւռ լուռ նստեց նրա մոտ, մահճակալին։ Այս անգամ Միտյան տագնապահար սպասում էր Ալյոշային, բայց սիրտ չարեց որևէ բան հարցնել։ Աներևակայելի էր համարում, որ Կատյան համաձայնվի գալ, և միաժամանակ զգում էր, որ եթե նա չգա, ուղղակի անկարելի մի բան կլինի։ Ալյոշան հասկանում էր նրա զգացմունքները։
— Ասում են, որ Տրիֆոնը, Բորիսիչ Տրիֆոնը,— շտապ-շտապ սկսեց խոսել Միտյան,— իր ամբողջ պանդոկը քանդրտել է. հատակի տախտակները հանում է, պոկոտում, ասում են՝ ամբողջ «պատշգամբը» ջարդուփշուր է արել։ Գա՜նձ է փնտրում, այ հենց այն փողը, այն մեկուկես հազարը, որ դատախազն ասաց, թե ես այնտեղ եմ թաքցրել։ Հենց տուն է հասել թե չէ՝ սկսել է այդ հիմարությունը։ Տե՛ղն է այդ սրիկային։ Պահակը ինձ ասաց երեկ, այնտեղացի մարդ է։
— Սիրո՛ւմ եմ քեզ նրա համար, որ միշտ լրիվ ճշմարտությունն ես ասում և ոչի՜նչ չես թաքցնում,— բացականչեց Միտյան, ուրախ ծիծաղելով։— Ուրեմն ես իմ Ալյոշային ճիզվիտությա՜ն մեչ բռնեցի։ Պետք է ոտից գլուխ համբուրել քեզ դրա համար, հասկանո՞ւմ ես։ Դե հիմա լսի՛ր մնացածն էլ, իմ հոգու մյուս կեսն էլ բացեմ քեզ։ Ահա թե ինչ եմ մտածել ու որոշել. եթե փախչեմ էլ, նույնիսկ փողով ու անձնագրով, և նույնիսկ Ամերիկա էլ փախչեմ, համենայն դեպս ինձ սրտապնդում է այն միտքը, որ ոչ թե ուրախ կյանքի համար եմ փախչում, ոչ թե երջանկության համար, այլ, ճշմարի՜տ, մի ուրիշ աքսոր գնալու, գուցե նույնքան վատ, որքան այս մեկը։ Նո՛ւյնքան վատ, Ալեքսեյ, ճշմարիտ եմ ասում, նո՛ւյնքան վատ։ Ատում եմ արդեն այդ Ամերիկան, գրո՛ղը տանի դրան։ Ասենք՝ Գրուշան է ինձ հետ լինելու, բայց նայի՛ր նրան՝ ամերիկուհի՞ է նա։ Ռուս աղջիկ է, մինչև ուղն ու ծուծը ռուս աղջիկ, նա կկարոտի հարազատ մայր երկրին, և ես ամեն րոպե պիտի տեսնեմ, որ ի՜նձ համար է նա այդպես կարոտում, ի՜նձ համար է այդպիսի խաչ վերցրել իր վրա, բայց նա՞ ինչ մեղք ունի։ Իսկ ես ինքս կարո՞ղ եմ հանդուրժել այնտեղի ռամիկներին, թեև նրանք բոլո՜րն էլ գուցե ավելի լավ են, քան ես։ Ատո՛ւմ եմ այդ Ամերիկան հենց հիմիկվանից։ Ու թեկուզ նրանք բոլորն էլ, առանց բացառության, հոյակապ մեքենագետներ լինեն կամ չգիտեմ ինչ, գրո՛ղը տանի նրանց, իմ հարազատ մարդիկը չեն, օտար են իմ հոգուն։ Ռուսաստա՜նն եմ սիրում, Ալեքսեյ, ռուս աստծուն եմ սիրում, թեկուզ և սրիկա եմ ինքս։ Ես այնտեղ շնչահե՜ղձ կլինեմ,— բացականչեց նա հանկարծ, և աչքերը փայլատակե-ցին։ Ձայնը դողաց արցունքներից։
— Դե ուրեմն ահա թե ինչ եմ որոշել, Ալեքսեյ, լսի՛ր,— սկսեց նա նորից, զսպելով հուզմունքը։— Գրուշայի հետ կհասնենք այնտեղ, և անմիջապես կսկսենք հերկել, աշխատել հեռավոր մի անկյունում, առանձնության մեջ, վայրի արջերի հետ։ Այնտե՜ղ էլ իհարկե մի հեռավոր անկյուն կգտնվի։ Ասում են՝ դեռ կարմրամորթներ կան այնտեղ, հեռո՜ւ—հեռու անկյուններում, հորիզոնի ծայրին, դե այ ուրեմն կգնանք այդ կողմերը, վերջին մոհիկանների երկիրը։ Եվ անմիջապես կկպնենք քերականության, Գրուշան ու ես։ Աշխատանք ու քերականություն, և այդպես՝ մի երեք տարի։ Այդ երեք տարվա մեջ ուղղակի անգլիացու նման կսովորենք անգլերենր։ անգլերենը։ Եվ հենց որ սովորեցինք՝ պրծա՜վ Ամերիկան։ Վազում ենք այստեղ՝ Ռուսաստան, որպես ամերիկյան քաղաքացիներ։ Մի՛ վախենա, չենք երևա այս փոքրիկ քաղաքում։ Կթաքնվենք հեռու մի տեղ՝ հյուսիսում կամ հարավում։ Մինչ այդ ես փոխված կլինեմ, նա էլ. այնտեղ, Ամերիկայում, բժիշկը մի տեսակ գորտնուկ կսարքի երեսիս, հո իզուր չէ, որ մեքենագետներ են նրանք։ Իսկ եթե չեղավ, ուրեմն մի աչքս կհանեմ, մի կանգուն էլ մորուք կթողնեմ, սպիտակած մորուք (Ռուսաստանի կարոտի՜ց կսպիտակեմ)։ Գուցե թե չճանաչեն։ Իսկ եթե ճանաչեն, թո՛ղ աքսորեն, միևնույնն է, ուրեմն այդ է մեր բախտը։ Այստեղ էլ մի որևէ խուլ անկյունում հող կմշակենք, և ես իմ ամբողջ կյանքում ամերիկացի կձևանամ։ Բայց դե հարազատ երկրում կմեռնենք։ Ահա իմ ծրագիրը, և անխախտ է սա։ Հավանություն տալի՞ս ես։
— Տալիս եմ,— ասաց Ալյոշան, չուզենալով նրան հակաճառել։
Ալյոշան կանգնել էր լուռ ու շփոթված, երբեք չէր սպասում այն, ինչ տեսնում էր հիմա։
— Անցա՜վ սերը, Միտյա,— սկսեց նորից Կատյան,— բայց մորմոքելու չափ թանկ է ինձ համար այն, ինչ անցավ։ Հավիտյա՛ն իմացիր այս բանը։ Բայց հիմա, մի րոպե, թող լինի այն, ինչ կարող էր լինել,— թոթովեց նա այլայլված ժպիտով, նորից բերկրանքով նայելով նրա աչքերի մեջ։— Դու հիմա ուրիշին ես սիքումսիրում, ես էլ ուրիշին եմ սիրում, բայց և այնպես՝ հավիտյա՜նս հավիտենից սիրելու եմ քեզ, դու էլ ի՛նձ ես սիրելու, գիտեի՞ր այս բանը, Լսո՞ւմ ես, սիրի՛ր ինձ, քո ամբողջ կյանքում սիրի՜ր ինձ,- բացականչեց նա, ձայնի մեջ համարյա սպառնագին մի դողով։
— Պիտի աիրեմ սիրեմ և... գիտե՞ս Կատյա,— սկսեց նաև Միտյան, ամեն մի բառից հետո շունչ քաշելով,— գիտե՞ս... հինգ օր աոաջ, այն նույն իրիկունը, սիրում էի քեզ... երբ դու ընկար, և քեզ տարան... Ամրո՜ղջ կյանքումս։ Այդպե՛ս կլինի, հավիտյան այդպես կլինի...
Երկուսն էլ, այսպես թոթովելով, գրեթե անիմաստ ու խելահեղ խոսքեր էին ասում իրար, գուցե նույնիսկ ոչ ճշմարիտ խոսքեր, բայց այդ րոպեին ամեն ինչ ճշմարիտ էր, և իրենք անվերապահորեն հավատում էին իրենց ասածին։
— Կա՛տյա,— բացականչեց հանկարծ Միտյան,— հավատո՞ւմ ես, որ ես եմ սպանել։ Գիտեմ, որ հիմա չես հավատում, Բայց այն ժամանակ... երբ վկայություն էիր տալիս... Մի՞թե, մի՞թե հավատում էիր։
— Ա՛յն ժամանակ էչ էլ չէի հավատում։ Երբե՜ք չեմ հավատացել։ Ատում էի քեզ ու հանկարծ համոզեցի ինքս ինձ, այ հենց այդ վայրկյանին... Երբ վկայություն էի տալիս... Համոզեցի ինքս ինձ և հավատում էի, իսկ երբ վերջացրի, անմիջապես նորից դադարեցի հավատալ։ Իմացիր այս բոլորը։ Մոռացա՜, որ եկել եմ պատժելո՛ւ ինքս ինձ,— ասաց նա հանկարծ բոլորովին նոր մի արտահայտությամբ, որ բոլորովին նման չէր քիչ առաջվա սիրո թոթովանքին։
— Ծա՜նր է քո բեռը, կի՛ն դու,— մի տեսակ բոլորովին անզսպելիորեն դուրս թռավ հանկարծ Միտյայի բերանից։