Changes

Կարամազով եղբայրներ։ Վերջաբան

Ավելացվել է 2 բայտ, 16:28, 12 Մարտի 2016
/* III։ Իլյուշայի թաղումը։ Ճառ՝ մեծ քարի մոտ */
Իսկապես, ուշացել էր նա։ Սպասում էին նրան և արդեն նույնիսկ որոշել էին առանց նրա ուղեկցության եկեղեցի տանել փոքրիկ, գեղեցիկ, ծաղկազարդ դագաղը։ Իլյուշկայի դագաղն էր դա, խե՜ղճ մանչուկի։ Նա մահացել էր Միտյայի դատավճռից երկու օր հետո։ Տան դարպասի մոտ տղաները գոռում-գոչումով դիմավորեցին Ալյոշային։ Բոլորն էլ անհամբեր սպասում էին նրան և ուրախացան, որ նա եկավ վերջապես։ Տասներկու հոգի էին հավաքվել, Իլյուշայի դասընկերները, բոլորն էլ եկել էին իրենց դպրոցական պայուսակներով՝ ուսից կախած։ «Հայրիկը լաց կլինի, հայրիկի հետ եղեք»,— պատվիրել էր նրանց Իաուշան մեռնելու պահին, և տղաները իրենց միտքն էին պահել այդ բանը։ Նրանց պարագլուխը Կոլյա Կրասոտկինն էր։
— Որքա՜ն ուրախ եմ, որ եկաք, Կարամազով,— բացականչեց նա, ձեռքը մեկնելով Ալյոշային։— Սոսկալի է այստեղ։ Ճիշտն ասած, շատ ծանր է նայելը։ Սնեգիրյովը հարբած չէ, հաստատ գիտենք, որ այսօր ոչինչ չի խմեի խմել բայց կարծես հարբած լինի... Ես միշտ էլ ամուր մարդ եմ, բայց այս բանը սոսկալի է։ Կարամազով, եթե չեմ ուշացնի ձեզ, միայն մի հարց էլ ուզում էի տալ ձեր ներս մտնելուց առաջ։
— Ի՞նչ է, Կոլյա,— կանգ առավ Ալյոշան։
— Ես էլ,— հանկարծ ու արդեն բոլորովին անսպասելի գոռաց խմբի միջից այն տղան, որ մի ժամանակ հայտարարել էր, թե ինքը գիտե ով է հիմնել Տրովադան. և, գոռալուց հետո, մինչև ականջները կարմրեց քաջվարդի նման, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ։
Ալյոշան սենյակ մտավ։ Երկնագույն դագաղի մեջ, որ զարդարված էր սպիտակ փոթփոթիկներով, պառկել էր Իլյուշան՝ փոքրիկ ձեռքերը ծալված և աչուկները փակ։ Նիհարիկ դիմագծերը գրեթե բոլորովին չէին փոխվել, և տարօրինակ բան՝ դիակից համարյա հոտ չէր գալիս։ Դեմքի արտահայտությունը լուրջ էր և կարծես մտախոհ։ Հատկապես գեղեցիկ էին խաչաձև ծալված ձեռքերը՝ կարծես մարմարից քանդակված։ Ձեռքերի մեջ ծաղիկ էին դրել, և արդեն ամբողջ դագաղն էլ դրսից ու ներսից զարդարված էր ծաղիկներով, որ Լիզա Խոխլակովան էր ուղարկել առավոտյան մութուլույսին։ Բայց Կատերինա Իվանովնայից էլ ծաղիկներ էին բերել, և երբ Ալյոշան դուռը բացեց, փոխկապիաանն փոխկապիտանն իր դողացող ձեռքերում մի փունջ բռնած՝ նորից ծաղիկներ էր շաղ տալիս իր սիրելի մանչուկի վրա։ Նա հազիվ նայեց ներս մտած Ալյոշային, և ոչ ոքի էլ չէր ուզում նայել, ոչ իսկ իր լացող, խելագար կնոջը՝ իր «մայրիկին», որ անընդհատ ճիգ էր անում վեր կենսլու կենալու իր հիվանդ ոտքերի վրա և ավելի մոտիկից նայելու իր մեռած մանչուկին։ Իսկ Նինային երեխաները վերցրել էին իր աթոռի հետ և ուղղակի դագաղի մոտ էին բերել։ Նա գլուխը դագաղին սեղմած նստել էր ու երևի լուռ արտասվում էր նույնպես։ Սնեգիրյովի դեմքն աշխույժ մի արտահայտություն ուներ, բայց կարծես շփոթված ու միաժամանակ դաժանացած մի արտահայտություն։ Նրա շարժուձևերի, նրա բերանից թռչոզ բառերի մեջ խելացնոր մի բան կար։ «Հայրի՜կ, անուշի՜կ հայրիկս»,— բացականչում էր նա ամեն րոպե, նայելով Իլյուշային։ Դեռ Իլյուշայի կենդանության ժամանակ նա սովորություն ուներ փաղաքշորեն ասել նրան՝' «Հայրի՛կ, անուշի՜կ հայրիկս»։
— Հայրի՛կ, ինձ էլ ծաղիկ տուր, վերցրու նրա թաթիկից, ա՜յ էն սպիտակ ծաղիկը, ի՜նձ տուր,— խնդրեց խելագար «մայրիկը» հեկեկալով։ Գուցե նրան շատ էր դուր եկել Իլյուշայի ձեռքի փոքրիկ, սպիտակ վարդը, կամ էլ գուցե ուզում էր նրա ձեռքից մի ծաղիկ վերցնել ի հիշատակ, խեղճ կինը սկսեց այս ու այն կողմ շարժվել, ձեռքերը երկարելով ծաղկի համար։
Վերջապես հասան ու դագաղը դրին եկեղեցու մեջտեղը։ Տղաները շրջապատեցին դագաղը և ամբողջ արարողության ընթացքում այդպես բարեվայելուչ կանգնած մնացին։ Հնամենի էր եկեղեցին ու բավական աղքատ, շատ սրբապատկերներ բոլորովին շրջանակ չունեին, բայց այդպիսի եկեղեցիների մեջ մի տեսակ ավելի լավ ես աղոթում։ Պատարագի ժամանակ Սնեգիրյովյը կարծես հանդարտվեց մի քիչ, թեև մերթ ընդ մերթ նույն անգիտակից ու շփոթահար մտահոգությունը տիրում էր նրան, մեկ մոտենում էր դագաղին՝ ծածկույթը կամ փոքրիկ պսակն ուղղելու, իսկ մեկ էլ երբ մոմակալից մի մոմ ընկավ, հանկարծ վազեց տեղը դնելու և սոսկալի երկար զբաղվեց դրանով։ Հետո արդեն խաղաղվեց ու հանգիստ կանգնեց դագաղի գլխակողմը՝ բութորեն մտահոգ ու մի տեսակ վարանող դեմքով։ «Առաքելոցի» ընթերցումից հետո հանկարծ թեքվեց Ալյոշային, որ իր կողքին էր կանգնած, և փսփսաց նրան, որ «Առաքելոցը» այնպես չկարդացին, և սակայն չբացատրեց, թե ինչ էր ուզում ասել։ Երբ «Հրեշտակային» էին երգում, սկսեց ձայնակցել, բայց չշարունակեց մինչև վերջ. ծունկի եկավ, ճակատը սեղմեց եկեղեցու քարե հատակին ու բավական երկար մնաց այդպես։ Ի վերջո սկսեցին թաղման ծիսակատարությունը, մոմեր բաժանեցին։ Վշտացնոր հայրը իրար անցավ նորից, բայց թաղմանական սրտառուչ, հոգեցունց երգեցողությունն սթափեցրեց ու սասանեց նրա հոգին։ Նա հանկարծ կծկվեց մի տեսակ ու սկսեց կողկողել արագ ու կարճ-կարճ հեկեկոցներով, սկզբում զսպելով ձայնը, հետո արդեն բարձրաձայն հեծկլտալով։ Իսկ երբ սկսեցին հրաժեշտ տալ ննջեցյալին ու փակել դագաղը, նա թևերը առաջ նետեց, կարծես չթողնելով, որ ծածկեն Իլյուշային, գրկեց դագաղը և սկսեց արագ-արագ, ագահորեն, առանց պոկվելու համբուրել իր մեռած մանչուկի շրթունքները։ Վերջապես համոզեցին ու իջեցրին նրան պատվանդանից, բայց նա հանկարծ թափով երկարեց ձեռքը և դագաղից մի քանի ծաղիկ վերցրեց։ Սկսեց նայել ծաղիկներին, և կարծես մի նոր միտք ծագեց նրա գլխում, այնպես որ մի րոպե մոռացավ կարծես գլխավորը։ Հետզհետե մտածմունքի մեջ ընկավ մի տեսակ և այլևս չդիմադրեց, երբ դագաղը բարձրացրին ու տարան դեպի գերեզման։
Հեռու չէր փոքրիկ գերեզմանը, բակի մեջ էր, հենց եկեղեցու մոտ, և թանկ էր գինը. գումարը վճարել էր Կատերինա Իվանովնան։ Սովորական ծեսից հետո գերեզմանափորները դագաղն իքեջրին։ իջեցրին։ Սնեգիրյովը, իր ծաղիկները ձեռքին, այնքան վար թեքվեց բաց գերեզմանի վրա, որ երեխաները, վախեցած, բռնեցին նրա վերարկուից և սկսեցին ետ քաշել։ Բայց նա կարծես լավ չէր հասկանում արդեն, թե ինչ է կատարվում։ Երբ սկսեցին լցնել գերեզմանը, հանկարծ մտահոգ արտահայտությամբ ցույց տվեց թափվող հողը և սկսում էր նույնիսկ մի բան ասել, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ, և ինքն էլ մեկեն լռեց։ Հետո հիշեցրին նրան, որ պետք է հացը փշրի, և նա սոսկալի իրար անցավ, հանեց հացի կտորը և սկսեց մանր-մանր բրդել, փշրանքները շաղ տալով գերեզմանի վրա։ «Դե եկե՜ք թռչնիկներ, դե եկե՜ք, ճնճղուկներ»,— մրմնշում էր նա մտահոգ։ Տղաներից մեկը նկատել տվեց նրան, որ ծաղիկները ձեռքում բռնած դժվար է հացը բրդել, և առաջարկեց, որ դրանք որևէ մեկին տա՝ մի րոպեով պահելու։ Բայց նա չտվեց, նույնիսկ հանկարծ վախեցավ իր ծաղիկների համար, կարծես թե ուզում էին բոլորովին վերցնել դրանք իր ձեռքից, և նայելով գերեզմանին ու ասես համոզվելով, որ արդեն ամեն ինչ արված է, փշրանքներն էլ շաղ են տրված, հանկարծ անսպասելիորեն, նույնիսկ կատարյալ հանգստությամբ դարձավ ու քայլեց դեպի տուն։ Բայց քայլերն ավելի ու ավելի արագ ու աճապարոտ էին դառնում, շտապում էր նա, համարյա վազում էր։ Տղաներն ու Ալյոշան աշխատում էին ետ չմնալ նրանից։
— Ծաղիկները մայրիկի՜ն, ծաղիկները մայրիկի՜ն։ Վիրավորեցինք մայրիկին,— սկսեց բացականչել հանկարծ։ Մեկը գոռաց նրան, որ գլխարկը հագնի, թե չէ ցուրտ է արդեն, բայց չսելով այդ բանը, նա կարծես զայրացած շպրտեց գլխարկը ձյան վրա և սկսեց բացականչել, «Չե՛մ ուզում գլխարկ, չե՛մ ուզում գլխարկ»։ Սմուրովը վերցրեց գլխարկը և տարավ նրա ետևից։ Բոլոր տղաները, առանց բացառության, լաց էին լինում, և ամենից ավելի՝ Կոլյան ու այն տղան, որ Տրովադայի հիմնադիրներին էր հայտնաբերել, ու թեև Սմուրովը, կապիտանի գլխարկը ձեռքին, նույնպես սոսկալի լաց էր լինում, բայց այնուամենայնիվ հասցրեց վազելու ընթացքում գետնից վերցնել աղյուսի մի կտոր, որ կարմրին էր տալիս արահետի ձյան վրա, և նետեց ճնճղուկների երամին, որ արագորեն թռչում - անցնում էր։ Վրիպեց իհարկե, և շարունակեց վազել լաց լինելով։ Ճանապարհի կեսին Սնեգիրյովը կանգ առավ մեկեն, կես րոպե կանգնեց այդպես՝ կարծես մի բանից շշմած, և հանկարծ, ետ դառնալով եկեղեցու կողմը, սկսեց վազել դեպի լքված գերեզմանը։ Բայց տղաները վայրկենապես հասան ու բոլոր կողմերից փաթաթվեցին նրան։ Եվ նա արդեն անզոր, տապալված մարդու նման ընկավ ձյան վրա ու սկսեց գալարվելով, հեծկլտալով, ողբալով աղաղակել. «Հայրի՜կ, Իլյոլշկա՜, անուշի՜կ հայրիկս» Ալյոշան ու Կոլյան ջանացին բարձրացնել նրան, թախանձագին համոզել։
Տղաները շրջապատեցին նրան և անմիջապես իրենց ուշադիր, ակնկալող հայացքներն ուղղեցին նրա դեմքին։
— Տղաներ, մենք շուտով բաժանվելու ենք։ Ես առայժմ որոշ Ժամանակ այստեղ եմ իմ երկու եղբայրների հետ, որոնցից մեկը աքսոր է գնալու, իսկ մյուսը պառկել է մահամերձ։ Բայց շուտով պիտի թողնեմ այս քաղաքը, գուցե շատ երկար ժամանակով։ Եվ ահա ուրեմն, բաժանվելու ենք, տղաներ։ Ուրեմն եկեք համաձայնվենք այստեղ, Իլյուշայի քարի մոտ, որ երբեք չենք մոռանալու նախ Իլյուշային, իսկ երկրորդ՝ իրար։ Եվ ինչ էլ պատահի մեզ հետագայում կյանքի մեջ, թեկուզ և քսան տարի չհանդիպենք այսուհետև, այնուամենայնիվ հիշենք, թե ինչպես թաղեցինք խեղճ տղային, որին առաջ քարկոծում էինք, հիշո՞ւմ եք, կամրջակի մոտ, իսկ հետո բոլորս այնպես սիրեցինք նրան։ Հրաշալի տղա էր, բարի ու քաջ տղա, զգում էր իր հոր պատիվը և նրան հասցված վիրավորանքը, որի համար էլ ըմբոստացավ։ Այսպես ուրեմն, նախ և առաջ հիշենք նրան, տղաներ, հիշենք մեր ամբողջ կյանքում։ Ու թեկուզ զբաղված լինենք խիստ կարևոր գործերով, թեկուզ պատիվների արժանանանք կամ ընկնենք մի որևէ մեծ դժբախտության մեջ, այնուամենայնիվ մի՛ մոռանաք երբեք, թե ինչպե՜ս մի անգամ մեզ լավ զգացինք այստեղ, բոլորս միասին, երբ միավորվել էինք այնպիսի՜ գեղեցիկ ու բարի մի զգացումով, որը գուցե ավելի լավ մարդ դարձրեց մեզ՝ խեղճ տղայի հանդեպ մեր սիրո այս օրերին, ավելի լավ, քան ենք իրականում։ Իմ աղավնյակնե՜ր,— թույլ տվեք այսպես կոչեմ ձեզ՝ աղավնյակներ, որովհետև դուք բոլորդ էլ շատ նման եք դրանց, այդ սիրունիկ, կապուտակ թռչնիկներին՝ հիմա, այս րոպեիս, երբ ես ձեր բարի, անուշիկ դեմքերին եմ նայում,— իմ սիրելի երեխաներ, գուցե դուք չհասկանաք այն, ինչ ասելու եմ ձեզ հիմա, որովհետև հաճախ շատ անհասկանալի եմ խոսում ես, բայց այնուամենայնիվ իմ ասածը կմնա ձեր մտքում և հետո կգա մի ժամանակ, երբ համաձայն կլինեք իմ խոսքերին։ Գիտցե՛ք ուրեմն, որ հետագա կյանքի համար չկա ավելի բարձր ու զորեղ, ավելի առողջ, ավելի օգտակար բան, քան մի որևէ լավ հիշատակ, և մանավանդ մանկությունից, ընտանեկան հարկից մնացած մի հիշատակ։ Ձեզ շատ բաներ են ասում ձեր դաստիարակության մասին, բայց ահա այդպիսի մի գեղեցիկ, սուրբ հիշատակ, որ պահպանվել է մանկությունից, հենց ամենալավ դաստիրակոլթյունն դաստիարակությունն է թերևս։ Եթե մարդ այդպիսի բազմաթիվ հիշատակներով հարստացած մտնի կյանք, ապա նա փրկված կլինի ամբողջ կյանքում։ Եվ եթե նույնիսկ մի հատիկ լավ հիշատակ մնա մեր սրտում, դա էլ կարող է մի որևէ ժամանակ ծառայել մեր փրկությանը։ Գուցե նույնիսկ չարանանք հետագայում, մինչև իսկ չկարողանանք դիմադրել վատ արարք կատարելու փորձության, գուցե ծիծաղենք մարդկային արցունքների և այն մարդկանց վրա, որոնք ասում են այն, ինչ Կոլյան ահա բացականչեց քիչ առաջ՝ «Ուզում եմ տառապել բոլոր մարդկանց համար», և գուցե նույնիսկ չարամտորեն ծաղրենք այդպիսի մարդկանց։ Բայց որքան էլ չար լինենք (թեև աստված չանի այդ բանը), այնուամենայնիվ երբ հիշենք, թե ինչպե՜ս թաղեցինք Իլյուշային, ինչպե՜ս սիրում էինք նրան վերջին օրերին և ինչպե՜ս այսքան համերաշխորեն ու միասին խոսում էինք ահա այս քարի մոտ, ապա մեր մեջ ամենադաժան ու ամենածաղրասեր մարդն անգամ (եթե այդպիսին դառնանք) չի համարձակվի ներքուստ ծիծաղել այն բանի վրա, թե որքա՜ն լավ ու բարի է եղել ինքը այս ներկա րոպեին։ Եվ ավելին, գուցե հենց ա՛յս հիշատակը միայն ետ պահի նրան մի մեծ չարիքից, և նա խորհրդածի ու ասի. «Այո, ես այն ժամանակ բարի էի, համարձակ ու ազնիվ»։ Թող ծիծաղի ինքնիրեն, վնաս չունի, մարդ հաճախ է ծիծաղում բարի ու լավ բաների վրա. դա պարզապես թեթևամտությունից է։ Բայց հավատացնում եմ ձեզ, տղաներ, հենց որ ծիծաղի, իսկույն ևեթ կասի իր սրտում. «Ոչ, վատ արեցի, որ ծիծաղեցի, որովհետև չի՛ կարելի ծիծաղել դրա վրա»։
— Անպայմա՛ն այդպես կլինի, Կարամազով, ես հասկանո՜ւմ եմ ձեզ, Կարամազով,— բացականչեց Կոլյան բոցկլտուն աչքերով։ Տղաները հուզվեցին ու նույնպես ուզում էին մի բան ասել, բայց զսպեցին իրենց, ուշադիր ու գորովալից նայելով հռետորին։
14
edits