Changes
/* Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը */
― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվես։ Դե լավ, տղերք, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք․․․ ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։
Եվ հանկարծ հայտնվեց Գենդալֆը՝ միշտ անակնկալ հյուրը։ Հյուրասիրությունից հետո կլիներ երեք տարի չէր երևացել։ Հետո փութանցիկ այցելեց, ուշադիր նայեց Ֆրոդոյին, մի երկու դատարկ բան ասաց և նույնիսկ գիշերելու չմնաց։ Եվ հանկարծ սկսեց հաճախ գալ․ հայտնվում էր մթնշաղին, բայց լուսադեմին հետքն ու հոտն էլ չէր մնում։ Որտեղ էր կորչում ու ինչու՝ չէր բացատրում, իսկ հետաքրքրվում էր միայն Ֆրոդոյի առողջությամբ, մեկ էլ զանազան մանր-մունր բաներով։ Եվ հանկարծ դրանով էլ դադարեց հետաքրքրվել։ Ինը տարուց ավելի Ֆրոդոն նրան չէր տեսել և նրա մասին ոչինչ չէր լսել․ «Ուրեմն, որոշեց նա, Գենդալֆն այլևս հոբիթների հետ գործ չունի։» Բայց այդ երեկո, երբ Սեմը սուլելով տուն էր բարձրանում, Ֆրոդոյի աշխատասենյակի պատուհանին լսվեց ծանոթ թակոցը։