Changes
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
==== Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված ====
[[Պատկեր:Faramir.jpg|300px|thumb|right]]
Օրվա մնացած մասը հանգստանում էին, թաքնվելով արևի լույսից, և միայն այն ժամանակ, երբ ստվերները երկարեցին ու խոռոչը թաղվեց մթնշաղի մեջ, հոբիթներն աղքատիկ ընթրիք արեցին, մի քանի կում ջուր խմեցին և ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսան: Գոլլումը գալեթների տեսքից դեմքը կնճռոտեց, բայց ջրից չհրաժարվեց: