Changes
/* Գլուխ տասնմեկ․ Շեղբը մթության մեջ */
Քարի մյուս երեսին Ֆրոդոն մի քանի խոր քերծվածքներ նկատեց:
[[Պատկեր:Ռունագիր.png|center|]]
— Չորս փայտիկ գիծ և երկու կետ,— ասաց նա:
— Կարելի է և այդպես ասել,— ժպտաց Պանդուխտը: — Սակայն, իմ կարծիքով, ձախից դրված նշանը նման է ռունագիր «Գ»-ի: Հնարավոր է, սա լուր է Գենդալֆից. քերծվածքները դեռ թարմ են: Սակայն ես վստահ չեմ դրանում, քանի որ Հետքագետներն էլ են ռունագիր գրում և հաճախ են լինում այս տեղերում:
— Այդ դեպքում մի ուրիշ բան պատմիր այն ժամանակների մասին,— խնդրեց Սեմը: — Ինչպե՞ս էին ապրում էլֆերը հին օրերին: Լավ կլիներ էլֆերի մասին մի բան լսեինք, թե չէ էս մթությունն էնպես է վրա տվել...
— Ես ձեզ կպատմեմ Թինուվիելի մասին,— համաձայնեց Պանդուխտը: — Բայց հակիրճ, քանզի դա երկար ասք է, իսկ վերջը մոռացված է: Երևի միայն Էլրոնդը գիտե այն մինչև վերջ: Դա մի զարմանահրաշ պատմություն է, ճիշտ է՝ տխուր, ինչպես և Միջերկիր բոլոր ավանդապատումները, բայց, լսելով այն, ձեր հոգին, կարծում եմ, կթեթևանա:
Նա մի փոքր լռեց և հանկարծ, պատմելու փոխարեն, սկսեց երգել.
Մոլեխինդը՝ բարձր ու բուրավետ,
Տերևների ծածկույթի միջով
Աստղերի լուսը լույսը բացատ թափանցեց:
Թինուվիելն էր այնտեղ պարում
Գիշերվա մեղեդային լռության մեջ
Նա հանկարծ տեսավ ոսկի ծաղիկներ,
Տեսավ նրա պատմուճանն ու թևքը,
Հոգնությունից ազատված,
Թափվում են դեղնած տերևները
Տխուր անտառում աշուն է եկել:
Թափառում է Բերենը մեռած անտառոում,
Տխուր է, բայց հույսը չի կորցնում,
Իսկ երբ գալիս է ցուրտ գիշերը
Լուսինն ու աստղերն են ճամփան հուշում:
Նա արտացոլվում է պարող ամպերում,
Լուսնի լույսի մեջ, օդում ու ջրում,
Նա պարում է բարձր սարի գագաթին
Իսկ ոտքերի տակ մշուշն է ծփում:
Բայց ահա ձմեռը վերջացավ,
Ու Թինուվիելը վերադարձավ,
Նա իր երգով գարուն բերեց
Եվ անտառը զարթոնք ապրեց:
Ծաղիկներն արթնացան քնից
Ու հպվեցին նրա ոտքերին,
Բացատները կանաչեցին
Ու արտույտը երգեց կրկին:
Եվ նա կանչեց. «Թինուվիե՛լ»:
Աղջիկը զարմացած կանգ առավ:
Այդ որտեղի՞ց մահկանացուն
Իր էլֆական անունն իմացավ:
Նա կանգ առավ գեթ մի պահ՝
Բայց հմայվեց նրա ձայնով
Ու սերը կապեց նրա հոգին
Հազարավոր կապանքներով:
Բերենը նայեց նրա աչքերին
Որ թաքնված էին վարսերի ստվերում
Եվ տեսավ այնտեղ լուսին ու աստղեր
Երկինքն էր այնտեղ արտացոլվում:
Եվ Թինուվիելը՝ էլֆ գեղեցկուհին
Ամոթխած գլուխը խոնարհեց
Նրա վարսերը շարժվեցին
Եվ աշխարհը, շողալով, լռեց:
Երկար ուղի անցան նրանք
Ճակատագրի հեգնանքով
Եղան թշնամու երկաթյա ամրոցում
Ու հաղթանակած վերադարձան:
Նրանց բաժանեցին ծովի ջրերը,
Բայց նրանք կրկին իրար գտան,
Հարություն առան սիրող սրտերը
Եվ երգելով ճանապարհ ընկան:
</poem>
Պանդուխտը հառաչեց ու լռեց:
— Այս երգը,— քիչ անց շարունակեց նա,— գրված է էլֆական անն-թեննաթ ոճով, որը թարգմանելը չափազանց դժվար է: Այն, ինչը դուք լսեցիք, իսկական երգի կոպիտ ու անորոշ արձագանքն էր: Երգը պատմում է Բերենի՝ Բարահիրի որդու և Լութիեն Թինուվիելի հանդիպման մասին: Բերենը սովորական մահկանացու էր, իսկ Լութիենը՝ էլֆերի արքա Թինգոլի դուստրը, որը թագավորում էր այն ժամանակներում, երբ աշխարհը դեռ պատանի էր: Լութիեինից գեղեցիկ օրիորդ չկար նույնիսկ այն ժամանակվա ջահել աշխարհում:
Սեմն ու Մերին կծկվեցին, վեր կացան ու գնացին վառելիք բերելու: Կարծես թե խաղաղ ու լուռ էր, բայց Ֆրոդոյին հանկարծ սարսռեցնող վախ պատեց, և նա շուտափույթ տեղափոխվեց կրակին մոտիկ: Վերևներից վազելով եկավ Սեմը: