Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2516 բայտ, 18:29, 15 Հունիսի 2016
/* Գլուխ առաջին. Նորանոր հանդիպումներ */
Տեսավ մթնշաղի մեջ թաղված Էլդեմարը
Եվ Վալինորը, հավերժ, լուսաշող:
 
Այսպես Էարենդիլը Գիշերն անցավ
Ու Օրհնյալ Երկիր վերջապես հասավ,
Աշտարակներն իր շքեղ, բարձրաբերձ,
Թիրիոնն է բազմել վեհաշուք ու հին:
Այնտեղ նրան ընդունեցին,
Մեղեդիներ սովորեցրին,
Ճերմակ էլֆական զգեստներ հագցրին,
Ու ոսկե քնար ձեռքը դրեցին:
Իմաստունները պատմեցին նրան
Արարման մասին, անցածի մասին,
Յոթ լույս նրանից առաջ ուղարկեցին,
Եվ Քալաքիրիայով ճանապարհեցին:
Դեպի թաքնված երկիր նա գնաց
Ու տեսավ հավերժական դահլիճները,
Որտեղ անհամար տարիներն անցած,
Հոսում են, ինչպես վայրկյանները:
Այնտեղ՝ Իլմարինում նա շունչը պահած
Ծունկ չոքեց Մեծն Արքայի առաջ:
Եվ հնչեց վճիռը հավերժական,
Մահկանացուների ու էլֆերի մասին,
Տեսիլքներն անդարձ կորած անցյալի
Նրան անհայտությունից այցելեցին:
 
Այդ ընթացքում նավը նրա
Վերափոխում էին նավահանգստում,
Լուսավորում էին Էլֆական բյուրեղով
Եվ արծաթով զարդարում:
Իսկ Սիլմարիլը, կրակը անշեջ
նավի գագաթին, կայմից ամրացվեց
Ու Էլբերեթը հավերժ հրաշագեղ
Անմահ թևեր Էարենդիլին պարգևեց:
Այսպես վճռվեց նրա ճակատագիրը՝
Հավերժ լողալ երկնքի ծովում,
Պահպանել Գիշերվա Դարպասը չարից
Ու լուսավորել խավարն անդադրում:
 
</poem>
Հոբիթն Երգը վերջացավ: Ֆրոդոն աչքերը բացեց ու շուջը նայեց: Դահլիճի կենտրոնում տեսավ Բիլբոյին: Ժպտացող էլֆերը միահամուռ ծափահարեցինծափահարում էին: — Իսկ հիմա մեկ անգամ էլ,— պահանջեց էլֆերից մեկը: Բիլբոն վեր կացավ և խոնարհվեց: — Շնորհակալ եմ, Լինդիր,— ասաց նա,— բայց դա բավական հոգնեցուցիչ կլիներ: — Քեզ համա՞ր,— ծիծաղեցին էլֆերը,— չէ մի, ախր դու քո չափածոները կարդալուց երբեք չես հոգնում: Եթե նորից չկրկնես՝ մենք չենք կարողանա ձեր տողերը տարբերել: — Ինչպես թե,— ճչաց Բիլբոն,— դուք չե՞ք կարողանում տարբերել ինձ և Դունադանի՞ն: — Այնքան էլ հեշտ չէ հասկանալ, թե որն է տարբերությունը երկու մահկանացուների,— ասաց էլֆը:  Երբ էլֆերի ծափահարությունները լռեցին, Բիլբոն մոտեցավ Ֆրոդոյին ու հարցրեց.
— Իսկ քեզ դու՞ր եկավ իմ նոր երգը:
Վստահելի
1342
edits