Changes
/* Գլուխ երրորդ. Մատանին մեկնում է հարավ */
— Պարգևատրե՜լ են,— տխուր ծիծաղեց Ֆրոդոն: — Ավելի լավ է ասես՝ ահավոր պատժի են դատապարտել: Մտածի՛ր, կարելի՞ է արդյոք Մորդոր գնալը, այն էլ Մատանիով հանդերձ, պարգև համարել: Իսկ ես հույս ունեի, թե Մատանին իմ ձեռքից կվերցնեն ու կհաջողվի հանգստանալ Ազատքում:
— Այո, հյուընկալվելն էլֆերի մոտ շատ ավելի հաճելի է, քան Մորդոր քարշ գալգալը,— համաձայնեց Մերին: — Բայց չէ՞ որ մենք նախանձում ենք ոչ թե քեզ, այլ Սեմին: Քանի որ դու ձեռնամուխ ես եղել այդ գործին, մեզ համար սոսկալի պատիժ կլինի, եթե քեզ թույլ տանք մենակ գնալ այնտեղ: Ճանապարհի մի մասը միասին ենք անցել՝ հարկավոր է միասին էլ վերջացնել:
— Ես էլ եմ այդպես գտնում,— միջամտեց Փինը: — Մեզ՝ հոբիթներիս, իրարից բաժանվել չի կարելի: Եթե ինձ բանտում չփակեն, ես անպայման կգնամ Ֆրոդոյի հետ: Չէ՞ որ նա պետք է խելքը գլխին մի ուղեկից ունենա:
— Վախենում եմ, որ Բիլբոն իրավացի է,— ասաց Գենդալֆը: — Մենք պետք է պարզենք, թե Հեծյալները հիմա որտե՞ղ են:
— Ուրեմն նրան նրանք ո՞ղջ են մնացել,— զարմացավ Մերին:
— Նրանց ոչնչացնել չես կարող,— պատասխանեց Գենդալֆը,— քանի դեռ նրանց Տիրակալը ոչնչացված չէ: Հուսով եմ, ստիպված են եղել վերադառնալ իրենց որջը. առանց ձիերի նրանք մեր աշխարհում անզոր են, բայց դա անպայման պետք է ստուգել: Իսկ առայժմ մոռացիր քո սարսափները, Ֆրոդո: Ես արդեն չգիտեմ, ինձանից օգուտ կլինի՞ թե ոչ, սակայն մտածում եմ, որ քեզ հետ միասին կգամ Մորդոր, քանի որ, ինչպես այստեղ իրավացիորեն ասացին, քեզ խելամիտ ուղեկից է հարկավոր:
Հոբիթները քննարկեցին կայանալիք ճամփորդությունը ու փորձեցին կռահել, թե Մորդորի ճանապարհին Ֆրոդոյին ինչ փորձանքներ կհանդիպեն: Սակայն Ռիվենդելի հոգեպարար անդորրը շուտով ցրեց նրանց տագնապալի մտքերը: Ապագան առաջվա պես նրանց մռայլ էր թվում և, այնուամենայնիվ, չէր մթագնում ներկան, իսկ կյանքի բերկրանքն ամրապնդում էր վտանգավոր արշավի երջանիկ ավարտի նկատմամբ հավատը: Հոբիթներն ուրախանում էին հյուրընկալ էլֆերի հետ անցկացրած յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր ճաշկերույթի և բուխարու շքեղ դահլիճում հնչող յուրաքանչյուր երգի համար:
Օրերն աննկատ գլորվում էին անցյալի գիրկը, և աշնանը փոխարինելու էր գալիս ձմեռը: Մշուշապատ Լեռներից փչող քամին կամաց-կամաց լցվում էր պաղով, չոր շրշում էին թռչկոտող տերևները և դժգունում էր երկնքի արծաթափայլ լազուրը: Լիալուսինն իր պայծառ շողերով երկնքից քշել էր մանր աստղերին. միայն հարավային կողմում միշտ մի պայծառ աստղ էր փայլում, և որին լուսնի լույսը չէր կարողանում աղոտացնել այն: Ֆրոդոն տեսնում էր այդ աստղն իր սենյակից. այն նայում առկայծում էր երկնքի խորքերից խորքերում որպես բոսորագույն, անթարթ մի աչք:
Հոբիթները Ռիվենդելում ապրեցին երկու ամիս: Նոյեմբերի վերջին, երբ աշունը վերջանում էր, հետախույզների խմբերն սկսեցին վերադառնալ: Նրանցից ոմանք հետազոտել էին հյուսիսային հողերը՝ Կատաղի գետի վերին հոսանքները, Թրոլյան սարահարթը և Անդուինի ակունքների մոտ գտնվող Մոխրագույն լեռները: Մյուսներն իջել էին Դիվոտ և Մոխրաջուր գետերով մինչև վաղուց ավերված Թարբադ ամրոցը՝ իմանալու համար Դունլենդում տիրող վիճակը: Երրորդներն անցել էին Մշուշապատ Լեռնաշղթան, գնացել Անդուինի երկարությամբ մինչև Հիրիկների հարթավայրն ու հասել մինչև Ռոսգոբել՝ Ռադագասթ Թուխի նախկին բնակատեղին: Բայց տիրոջն այնտեղ չգտնելով՝ վերադարձել էին դիվոտ մի լեռնանցքով, որը կոչվում էր Սևգետյան Հեղեղ: Վերջինը վերադարձան Էլրոնդի որդիները՝ նրանք գնացել էին Անդուինից արևելք, եղել Խլուտում և Շագանակագույն հարթավայրում, բայց իրենց ճանապարհորդության մասին միայն հորը պատմեցին:
Հետախույզները ոչ մի տեղ Հեծյալներ չէին հայտնաբերել, նույնիսկ ոչինչ չէին լսել նրանց մասին: Հեծյալներին չէին տեսել և Մեծ արծիվները, Ռադագասթ Թուխի հզոր դաշնակիցները: Գոլլումը նույնպես անհետ կորել էր, իսկ հյուսիսում վարգում էին գայլերի ոհմակները: Դիվոտ գետում գետանցումի մոտ գտնվել էին երեք խեղդված սև ձիեր, և ևս հինգը՝ քիչ ներքև, ծանծաղուտներում. նույն տեղում, ջրի մեջ, լողում էին քրքրված թիկնոցներ:
— Համենայն դեպս, Դիվոտը նրանցից ութին հետյոտն է դարձրել,— դատում էր Գենդալֆը: — Կարելի է հույս ունենալ, որ Ուրվական սպասավորներն ինչ-որ ժամանակով իրենց ուժը կորցրել են ու վերադարձել Մորդոր, որպես անձև ուրվականներ, բայց ես լրիվ համոզված չեմ: Եթե դա իսկապես այդպես է, ապա նրանք մեր արշավին չեն խանգարի, որովհետև դեռևս շուտ չեն հայտնվի նորից: Հասկանալի է, Թշնամին սպասավորներ շատ ունի, բայց նրանք , որպեսզի իմանան, թե մենք ուր ենք գնացել, ստիպված կլինեն ծածուկ հասնել Ռիվենդել, Ռիվենդել՝ ծածուկ, որովհետև դունադանները քնած չեն, և այստեղից սկսել փնտրել մեր հետքերը, իսկ մենք կաշխատենք հետքեր չթողնել: Սակայն այլևս դանդաղել չի կարելի, ես գտնում եմ, որ արդեն գործելու ժամանակն է:
Էլրոնդը հոբիթներին կանչեց իր մոտ:
— Ժամանակը եկել է,— հայտարարեց նա: — Մատանու Պահապանի գործելու ժամանակն է: Բայց այժմ նա պարտավոր է հիշել, որ ճանապարհին օգնություն չի ստանա՝ մենք շատ հեռու կլինենք նրանից: — Էլրոնդը Էլրոնդն ուշադիր նայեց Ֆրոդոյին և լուրջ հարցրեց.
— Դու միտքդ չե՞ս փոխել, քանզի ստիպելու իրավունք մենք չունենք:
— Ոչ,— ասաց Ֆրոդոն: — Ես կգնամ Սեմի հետ:
— Ես նույնիսկ խորհուրդ չեմ կարող տալ քեզ,— քիչ լռելուց հետո ասաց Էլրոնդը: — Խավարի Վարագույրը օր օրի ծավալվում է, այն տարածվել է համարյա մինչև Մոխրաջուր գետը, իսկ Խավարամած խավարամած հողերն ինձանից ծածկված են, ես անզոր եմ գուշակելու քո ապագա ուղին և չգիտեմ, թե դու ինչպես պետք է հասնես Մորդոր: Բազում թաքուն ու բացահայտ թշնամիներ կհանդիպեն քեզ ճանապարհին, բայց հիշիր. նույնիսկ Սաուրոնի տիրույթներում Մատանու Պահապանը կարող է բարեկամի հանդիպել: Մենք քո մասին լուր կուղարկենք մեր բոլոր դաշնակիցներին... Բայց վտանգն ամենուր է, և նրանցից ոմանք կարող են տեղ չհասնել, իսկ ոմանք էլ կհասնեն քեզանից ուշ:
Ես քեզ համար մի քանի հուսալի ուղեկից կընտրեմ: նրանք կուղեկցեն քեզ այնքան, որքան կցանկանան և որքան ուժները կբավականացնի, բայց նրանց թիվը պետք է շատ փոքր լինի, քանզի քո արշավի հաջողությունը կախված է միայն արագությունից և գաղտնի լինելուց: Եթե ես նույնիսկ Ավագ Օրերի զենք ու զրահով զինված էլֆերի մի մեծ ջոկատ ուղարկեմ, նրանք ոչնչի չեն հասնի՝ Թշնամուն կատաղեցնելուց բացի: Պահապաններն ընդամենը ինը կլինեն, ճիշտ այնքան, որքան Ուրվական-Նազգուլները: Բացի քո հավատարիմ Սեմից, քեզ հետ կուղևորվի Գենդալֆը: Մատանին նրա մեծագույն խնդիրն է և, գուցե, այդ դժվարագույն արշավում կավարտվեն նրա մեծագործությունները:
— Պանդու՞խտը,— ուրախացած բացականչեց Ֆրոդոն:
— Նա ինքը,— ժպտալով արձագանքեց Արագորնը: — Չէ՞ որ դու իմ ընկերությունից չես հրաժարվի...:
— Ես էլ մտածում էի,— որ դու գնում ես գոնդորցիներին օգնելու և չէի համարձակվում խնդրել մեզ հետ ուղևորվել:
— Դուք չեք հասկանում,— պատասխանեց Էլրոնդը,— ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի ահավոր վտանգներ են սպառնում Ֆրոդոյին Մորդորի ճանապարհին:
— Դե և Ֆրոդոն էլ ավելին չգիտե, քան նրանք,— անսպասելիորեն հոբիթներին պաշտպանեց Գենդալֆը: — Մեզանից ոչ ոք ինչպես հարկն է չգիտե: Պարզ է, որ եթե մեր համերաշխ հոբիթները հասկանային, թե իրենց ինչ փորձություններ են սպասում, չէին վճռի ճանապարհ ընկնել: Բայց դառնացած կանիծեին իրենց անվճռականությունը, քանզի նրանք Ֆրոդոյի հավատարիմ ընկերներն են: Իսկ այս արշավում նրանց անդավաճան նվիրվածությունը զորեղությունից ու իմաստնությունից իմաստությունից կարևոր կլինի: Հուսով եմ, ինձանից լավ գիտես, որ նույնիսկ մեծ դյուցազն Գլորֆինդելը չի կարող մենամարտում հաղթել Թշնամուն կամ ուժով հասնել Օրոդրուին:
— Ճիշտ ես,— դժկամությամբ համաձայնեց Էլրոնդը: — Բայց ես զգումեմզգում եմ, որ Հոբիթստանին նույնպես վտանգ է սպառնում, ահա և կուզեի, որ մեր հոբիթներն այդ մասին զգուշացնեն իրենց հայրենակիցներին: Եվ բոլոր դեպքերում Փերեգրին Տուկը չափազանց երիտասարդ է այդ ճանապարհորդության համար: Ես չեմ կարող նրան թույլ տալ Մորդոր գնալ:
— Այդ դեպքում հրամայիր կալանավորել ինձ, այլապես կփախչեմ,— ասաց Փինը:
Արագորնն ու Գենդալֆը, արշավի պատրաստվելով, ուսումնասիրում էին Միջերկրի հին քարտեզները և Էլրոնդի դղյակում հնուց պահպանվող նախորդ Դարաշրջանների տարեգրությունները: Պատահում էր, Ֆրոդոն էլ էր միանում նրանց, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բիլբոյի հետ՝ վստահելով ուղեկիցների իմաստությանը:
Երեկոները հոբիթները հավաքվում էին բոլորը միասին, նստում էին Բուխարու հարմարավետ Դահլիճում ու ունկնդրում էլֆերի հին ավանդությունները՝ այստեղ նրանք վերջապես ամբողջությամբ լսեցին Բերենի և Լութիենի պատմությունըսկզբից մինչև վերջ: Իսկ ցերեկը, քանի դեռ Մերին ու Փինը թափառում էին այգում, Ֆրոդոն ու Սեմը նստում էին Բիլբոյի մոտ, ու նա կարդում էր իր բանաստեղծությունները կամ հատվածներ անավարտ գրքից:
Ճանապարհվելու նախորդ օրն առավոտյան Ֆրոդոն մենակ մտավ Բիլբոյի մոտ: Բիլբոն դուռը պինդ ծածկեց, մահճակալի տակից հանեց փայտե սնդուկը, կափարիչը բաց արեց և չափազանց ճմրթված մի կաշվե պատյան հանեց:
— Քո թուրը կոտրվել է,— ասաց ծեր հոբիթը,— պահել էի, որ տամ նորից կոփելու, բայց ժամանակին չեմ տվել, իսկ հիմա արդեն ուշ է, մեկ օրում թուր չեն նորոգի նույնիսկ Ռիվենդելի հմուտ դարբինները: Ուրեմն գուցե ա՞յս թուրը վերցնես... : — Բիլբոն թուրը պատյանից դուրս քաշեց, և ողորկ շեղբից սենյակը լուսավորվեց սառը փայլով: — Խայթն է,— հայտարարեց նա և գրեթե առանց ջանք գործադրելու թուրը խրեց փայտյա գերանի մեջ: — Սա հաճախ է ինձ փրկել կործանումից, բայց այժմ քեզ ավելի է հարկավոր, քան ինձ:
Ֆրոդոն շնորհակալությամբ թուրն ընդունեց:
— Չգիտեմ, քեզ ինչպես հայտնեմ շնորհակալությունս, Բիլբո... Ե՛վ այս նվերների համար, և՛ անցյալի համար,— ասաց Ֆրոդոն:
— Ա-ա՜, դատարկ բան է,— ասաց Բիլբոն և բարեհոգաբար թփթփացրեց նրա ուսին: — Այ թե ուսե՜ր են... — փնթփնթաց նա՝ օղազրահից ցաված ձեռքը թափահարելով: Փոքր ինչ լռելուց հետո լրջացած ավելացրեց. — Հոբիթները պետք է օգնեն միմյանց: Իսկ մենք նաև ազգականներ ենք: Այնպես որ ինձ շնորհակալություն հայտնելու հարկ չկա... Փոխարենը խոստացիր ինձ արշավի ժամանակ խելամիտ լինել և վերադառնալ: Եվ մտքումդ պահիր ամեն մի նոր բան՝ լինի դա օտար ժողովուրդների սովորություններ, հին երգեր, հեքիաթներ: Իսկ ես կջանամ ավարտել գիրքը: Գուցեև իմ ժամանակը բավականացնի նաև քո արկածները նկարագրելու համար:
Նա լռեց, նորից մոտեցավ պատուհանին ու սկսեց երգել.
Առավոտյան մշուշ, քամի սառնաշունչ
Եվ ձմեռային պատկերներ անշունչ:
Նստած մտածում եմ բուխարու կողքին,
Ես հավերժական ձմեռվա մասին,
Տեսնես աշխարհին ի՞նչ կպատահի
Եթե էլ երբեք գարուն չլինի:
Այո, դեռ շատ բաներ կան աշխարհում,
Որ չեմ տեսել ես իմ կյանքում,
Նույնիսկ անտառը ամեն եկող գարուն
Մի նոր կանաչով է զուգվում զարդարվում:
Նստած մտածում եմ բուխարու կողքին
Անցյալում աշխարհ եկածների մասին,
Եվ նրանց մասին ովքեր դեռ կգան,
Երբ ինձ տրված օրերը կվերջանան:
Բայց ամբողջ ընթացքում, ինչ մտածում եմ
Ականջս ձենի է, ու ես սպասում եմ,
Թե երբ պիտի դրսում քայլեր լսվեն
Ու ընկերներիս ուրախ ձայները հնչեն:
</poem>
— Բայց կարող է և կոտրել,— առարկեց Էլրոնդը: — Հարկավոր չէ գուշակել հեռավոր ապագան: Գնացեք և թող պահպանի ձեզ մեր երախտապարտությունը... Թող աստղերը պայծառ լուսավորեն ձեր ուղին...
— Բարին ընդ ձեզ, բարի՜ ճանապարհ,— գոռաց Բիլբոն՝ կարկամելով հուզմունքից ու սարսռալով: — Հազիվ թե կարողանաս օրագիր պահել, Ֆրոդո, բարեկամս... բայց Բայց երբ վերադառնաս... իսկ Իսկ ես համոզված եմ, որ դու կվերադառնաս... կպատմես Կպատմես ինձ արկածներդ ու ես անպայման կավարտեմ գիրքը... Միայն թե շուտ վերադարձիր... Ցտեսություն...
Ռիվենդելի տիրակալի հպատակներից շատերն էին եկել բարի ճանապարհ մաղթելու Պահապաններին: Մթության միջից լսվում էին նրանց ճանապարհ դնող էլֆերի մեղմիկ ձայները, ու ոչ ոք չէր ծիծաղում, չէր երգում՝ բավական տխուր էր հրաժեշտը:
Ճամփորդները կամրջակով անցան Բրուինենը, այստեղ, այստեղ՝ ակունքի մոտ գետը նեղ էր, և սկսեցին բարձրանալ երկմասված հովիտը եզրափակող լեռնալանջը: Բարձրանալով լանջի գլուխը, նրանք հրաժեշտի հայացք գցեցին ուրախ կրակներով փայլփլող Ռիվենդելին՝ Ծովից արևելք գտնվող Վերջին Հանգրվանին և խորացան գիշերային քամոտ խավարի մեջ:
Գետանցման մոտ Պահապանները դուրս եկան ճանապարհից: Որոշված էր հարավ գնալ արահետներով ու անճանապարհ վայրերով: Նրանց առջև փռվեց ձորերով կտրտված, հավամրգու թփերով ծածկված քարքարոտ հարթավայրը, որը արևելքից էզերված եզերված էր Մշուշապատ Լեռնաշղթայով: Եթե նրանք կտրեին-անցնեին լեռնաշղթան, իսկ հետո իջնեին Անդուինի հովիտը, ապա ավելի արագ կհասնեին հարավային հողերին, քանզի Մեծ Գետի հովիտը փառաբանված էր իր բերքառատությամբ և հարմար ճանապարհներով: Բայց հենց այդ պատճառով էլ Սաուրոնի լրտեսները անտարակույս հսկելիս կլինեին գետամերձ ճամփաները, իսկ Անդուինից Մշուշապատ Լեռնաշղթայով անջատված արևմտյան հարթավայրով դեպի հարավ շարժվելով, ճամփորդները հույս ունեին աննկատ մնալ:
Ջոկատի առջևից գնում էր Գենդալֆ Մոխրագույնը, նրանից աջ՝ Արագորնը, որը հիանալի գիտեր արևմտյան հարթավայրերը, այնպես որ մութը նրա համար խանգարող հանգամանք չէր. նրա հետևից քայլում էին մնացած ճամփորդները, իսկ երթը եզրափակում էր էլֆ Լեգոլասը, որը, ինչպես և Չարքանտառի բոլոր էլֆերը, գիշերով տեսնում էր ոչ պակաս, քան ցերեկը: Սկզբում ուղղակի ձանձրալի էր, և Ֆրոդոյի հիշողության մեջ գրեթե ոչինչ չմնաց, բացի արևելյան սառնաշունչ քամուց: Մշուշապատի սառը շնչառությունը թափանցում էր մինչև ոսկորները, այնպես որ Ֆրոդոն, չնայած տաք հագուստին, շարունակ իրեն սառած էր զգում՝ և՛ գիշերը, ճամփին, և՛ ցերեկը, հանգստի ժամանակ: Առավոտները, երբ անթափանցելի խավարը փոխվում էր մոխրագույն, անարև աղջամուղջի, ճամփորդները դադարի տեղ էին գտնում և մտնում շրջակա լանջերին աճած փշարմավի փշոտ ճյուղերի տակ: Երեկոյան, հերթական պահակի ձայնից արթնանալով, նրանք թմրած ուտում էին սառը ընթրիքը և քնատ, դողդողալով ճանապարհ ընկնում:
Հոբիթներն այդպիսի ճանապարհորդությունների սովոր չէին, և երբ լուսաբացը մոտենում էր, հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին. խեղճերին թվում էր, թե իրենք չեն շարժվում առաջ, այլ գիշերից գիշեր քայլում են տեղում: Անցնող օրերը ջրի կաթիլների պես մեկը մյուսին նման էին: Տաղտուկ, ձորերով կտրտված հարթավայրը հարթավայրը՝ փշարմավի ծակծկող թփերի կղզյակներով , ձգվում էր շատ լիգեր, և կարծես թե վերջ չուներ: Սակայն լեռները գնալով մոտենում էին: Մառախլապատ Լեռնաշղթան աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք ու մեծանում: Շուտով սկսեցին գնալ սարահարթով՝ ակոսված մթին կիրճերով, որոնց հատակին աղմկում էին վտակները: Ոլոր-մոլոր, վաղուց լքված արահետները հաճախ Պահապաններին փակուղի էին տանում՝ վերջանալով մե՛րթ վարար, փրփրաշատ վտակի վրա կախված քարափի գլխին, մե՛րթ գահավեժ վայրեջք կատարելով դեպի անհատակ ճահճուտ:
Տասնչորսերորդ գիշերը եղանակը փոխվեց: Արևելյան քամին կարճ ժամանակով դադարեց, իսկ հետո անփոփոխ փչում էր հյուսիսից: Թանձր ամպերը լուսադեմին ցրվեցին, թափանցիկ օդը սառն ու չոր դարձավ, իսկ Մշուշապատ Լեռների հետևից դուրս եկավ ձմեռային դալուկ ու պաղ արևը: Ճամփորդները կանգ առան հզոր կաղնիներով պսակված բլրաշարի տակ: Թվում էր, թե այդ հինավուրց հսկաների մոխրագույն բները կերտված են նույն նյութիցքարից, ինչից՝ լեռները:
Առջևում, Ջոկատի ճանապարհը փակելով, բարձրանում էր վիթխարի լեռնաշղթան՝ հավերժական ձյան արծաթափայլ երեք գագաթներով: Դրանցինց ամենամոտն ու ամենաբարձրը ժանիք էր հիշեցնում. քարքարոտ լերկ լանջը դեռևս ստվերի մեջ էր, բայց այնտեղ, որտեղ ընկել էին արևի ճառագայթները, քարերը բոսորագույն էին ներկվել:
— Ի՞նչ է պատահել, Պանդուխտ,— հարցրեց նրան Մերին,— ինչ-որ բանի պակա՞ս ես զգում: Գուցե արևելյան քամու՞ն ես կարոտել:
— Առայժմ դեռ ոչ,— քմծիծաղեց Արագորնը: — Բայց ինչ-որ բան ինձ իսկապես չի գոհացնում: Ես Փշարմավի երկրում եղել եմ և՛ ամռանը, և՛ ձմռանը: Այստեղ որսորդներ չկան, որովհետև բնակիչներ չկան: Դրա համար էլ այստեղ միշտ շատ թռչուններ և զանազան մանր գազանիկներ են եղել: Իսկ հիմա այս ամբողջ երկիրն ամայացել է: Ես զգում եմ, որ շուրջը՝ շատ մեծ տարածության վրա ոչ մի կենդանի արարած չկա: Եվ շատ կուզենայի հասկանալ, թե ինչու:
— Դա իրոք որ այնքան էլ հասկանալի չէ,— համաձայնեց Գենդալֆը: — Բայց հետո ավելացրեց: — Իսկ գուցե տեսնելով հոբիթներին՝ և այն էլ չորս հոբիթի, խրտնե՞լ են ու զարմանքից չե՞ն կարողանում ուշքի գալ: Էլ չեմ ասում մեր մասին: Թե՞ ինչ-որ այլ բան կա այստեղ թաքնված:
Առաջին ժամապահը Սեմն էր: Բոլորը հանգիստ քնեցին, բայց Արագորնը, ըստ երևույթին, միտք չուներ քնելու: Հենց որ ճամփորդների խոսակցությունները դադարեցին, ծանր, տագնապալի լռություն իջավ, որը նույնիսկ Սեմը զգաց: Պարզ լսվում էր քնածների շնչառությունը, իսկ երբ պոնին ոտքը շարժեց, զարմանալի բարձր թխկոց լսվեց: Բավական էր Սեմը մի քիչ շարժվեր և լսում էր սեփական հոդերի ճտճոցը: Երկնքում ոչ մի հատիկ ամպ չկար. արևը դանդաղ լողում էր դեպի վեր. մեռյալ լռությունը խորանում էր ու կայունանում: Հետո հարավում, անամպ երկնքում ինչ-որ մութ կետ հայտնվեց, փոքրիկ սև ամպի նման: Քամի չկար, բայց կետը մոտենում էր:
— Դա ի՞նչ է, կարծես թե ամպի նման չէ,— շշունջով Արագորնին ասաց Սեմը: Արագորնն առանց պատասխանելու նայում էր երկնքին. կետը : Կետը մոտենում էր, արագ մեծանում և շուտով առանձին մասերի բաժանվեց:
— Ախր դրանք թռչուննե՜ր են,— բացականչեց Սեմը:
Հենց թռչուններն աչքից ծածկվեցին, Արագորնը վեր կացավ ու արթնացրեց Գենդալֆին:
— Հարթավայրում թափառում են սև ագռավների երամները,— մռայլ ասաց նա,— և դրանցից մեկը հենց նոր անցավ մեր գլխավերևով: Էրեգիոնում սև ագռավներ չեն ապրում, դրանց բներն Անտերունչ հարթավայրում են, են՝ Դունլենդում: Չգիտեմ, ինչի համար բարեհաճեցին այստեղ, հնարավոր է, որ միայն սնունդ որոնելու, բայց, իմ կարծիքով, Թշնամին է նրանց այստեղ ուղարկել՝ լրտեսելու նպատակով: Իսկ երկնքում, երկնքում՝ էլ ավելի բարձրում, գիշակերներ են թռչում, դրանք արդեն հաստատ Սաուրոնին են ծառայում: Ինձ թվում է, պետք է հեռանանք այստեղից իսկույնևեթ՝ Էրեգիոնին հետևում են:
— Բայց այդ դեպքում,— արձագանքեց Գենդալֆը,— լրտեսները Բոսոր Դարպասն էլ են հսկում, իսկ դա նշանակում է լեռնանցք բարձրանալ չի կարելի: Հետաքրքիր է, ինչպե՞ս ենք մտնելու Սևագետք: Լավ, այդ մասին հետո կմտածենք: Հիմա գլխավորը Մշուշապատ հասնելն է: Դու ճիշտ ես, մենք հարկադրված ենք այսօր հեռանալ այստեղից, այնպես որ հանգստանալ չենք կարող:
— Բայց կա ևս մեկ ճանապարհ,— նկատեց Գենդալֆը,— չփորձված ու մութ, սակայն, իմ կարծիքով, անցանելի: Դրա մասին արդեն խոսել ենք:
— Եվ այլևս այդ մասին չեմ ուզում խոսել,— կտրեց Արագորնը: — Ու չեմ խոսի, մինչև վերջնականապես չհամոզվեմ, որ մյուս բոլոր ճանապարհները բացարձակապես անանցանելի են:
— Մենք հենց այսօր պետք է որոշենք, թե ուր ենք գնում,— հիշեցրեց Գենդալֆը:
— Կարող է պատահել, որ Բոսոր Դարպասը հսկում են Թշնամու լրտեսները,— ասաց Գենդալֆը: — Եղանակն էլ ինձ լուրջ տագնապ է ներշնչում: Մենք լեռնանցքում կարող ենք փոթորկի մեջ ընկնել: Ստիպված ենք շատ արագ քայլել: Նույնիսկ այդ դեպքում էլ տեղ կհասնենք երկու գիշերվա ընթացքում: Այսօր երեկոյան մութը շուտ կընկնի, դրա համար էլ ճամբարը հավաքելու ժամանակն է, հազիվհազ հասցնենք...
— Թույլ տվեք ես էլ որոշ բան ավելացնեմ,— ասաց սովորաբար լռակյաց Բորոմիրը: — Ես մեծացել եմ Սպիտակ Լեռներից ոչ հեռու և մեկ անգամ չէ, որ եղել եմ մեծ բարձրություններում: Վերևում մեզ ճքճքան սառնամանք է սպասում: Առանց խարույկի ցրտից կմեռնենք. չէ՞ որ մենք, որքան ես հասկացա, այնտեղ օր պիտի անցկացնենք: Ուրեմն, քանի ներքևում ենք, ավելի շատ եկեք չոր խռիվ հավաքենք, որ և ամեն մեկս մեկն իր հետ մի կապ ցախ թող վերցնի:
— Իսկ Բիլը երկուսը կվերցնի,— ասաց Սեմը: — Դու մեզ հուսախաբ չես անի, ճի՞շտ է, բարեկամս,— հարցրեց նա Բիլին: Պոնին լռեց, բայց բավական տխուր նայեց Սեմին:
— Վատ միտք չէ,— համաձայնեց Գենդալֆը,— սակայն պետք է հաստատ հիշենք, որ խարույկ վառում ենք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իսկապես պետք է ընտրություն կատարել՝ կործանվե՞լ, թե կրակի մոտ տաքանալ:
Սկզբում Ջոկատն արագ էր առաջ ընթանում, բայց մի քանի լիգ հետո լանջը զառիկող դարձավ, իսկ ավերված ուղին վերածվեց ժայռերի սուր կտորներով ծածկված արահետի: Երկինքն ամբողջությամբ ծածկվեց ամպերով, և ճամփորդները պարուրվեցին սև խավարով: Դեմքերն այրում էր սառցի պես կտրող պաղ քամին: Կեսգիշերին հազիվ նկատելի արահետը ճամփորդներին դուրս բերեց մի նեղ քիվի վրա. նրանցից աջ, քամու պտույտից զգացվում էր խոր անդունդի դատարկությունը, իսկ ձախից խոյանում էր զառիկող պատը: Նրանք դեռ ճանապարհի քառորդն էլ չէին հաղթահարել:
Շուտով Ֆրոդոն դեմքին զգաց նոսր փաթիլների սառը ծակոցները, իսկ հետո խիտ փաթիլների տարափ սկսվեց: Հանկարծակի թխակապույտ-սպիտակ գույն ստացած մթությունը դարձավ նաև անթափանցելի՝ Արագորնի և Գենդալֆի կռացած կերպարանքները, որոնց Ֆրոդոն, եթե ձեռքը մեկներ՝ կհասներ, կորան պղտոր մառախուղի մեջ:
— Կասեմ, որ ես էլ էի վախենում: Ճիշտ է, ավելի քիչ, քան մնացած բաներից: Հյուսիսցիները ձնահողմերին սովոր են: Բայց հարավային լեռներում ձնահողմերը հազվադեպ երևույթ են, այն էլ շատ բարձր տեղերում: Բայց մենք դեռ չենք հասցրել այդքան բարձրանալ:
— Ուրեմն, կարող է պատահել սա Թշնամու արա՞ծն է,— հարցրեց նրանց մոտեցած Բորոմիրը: — Մեզ մոտ խոսակցություններ են գնում, թե Թշնամին նույնիսկ եղանակն է տնօրինում և սև քամիներ է ցրում աշխարհով մեկ, որոնք ծնվում են Մորդորի Մթամած լեռներում: Ճիշտ է, այդ լեռները նրան են պատկանում, իսկ Մշուշապատ Լեռները Մորդորից հեռու են: Բայց , բայց Թշնամու հզորությունը գնալով աճում է:
— Այ թե երկար ձեռքեր է աճեցրել, եթե ընդունակ է ձնահողմը հյուսիսային երկրներից նետել հարավային,— ասաց Ջիմլին:
— Ավելի երկար չի լինում,— փնթփնթաց Գենդալֆը:
Մինչ նրանք կանգնած էին, քամին հանդարտվեց, իսկ մի քանի րոպե հետո ձյունն էլ դադարեց: Նրանք նորից առաջ շարժվեցին, սակայն լռությունը խաբուսիկ դուրս եկավ: Կես մղոն էլ չէին հասցրել քայլել, երբ նրանց դեմքին փչեց ծակող քամին, և ձնահողմը նորից սկսվեց: Ձյունը թափվում էր հսկայական փաթիլներով, և շուտով մի կատաղի բուք գալարվեց: Այժմ արդեն հզոր Բորոմիրն էլ էր դժվարությամբ քայլում: Հոբիթները քարշ էին գալիս երթի վերջից, ու բոլորի համար պարզ էր, որ եթե բուքը շարունակվի, նրանք երկար չեն գնադիմանա: Ֆրոդոն հազիվ էր ոտքերը փոխում: Սեմն ախուվախ անելով, ոտերը ոտքերը քարշ էր տալիս Ֆրոդոյի հետևից: Փինը կամաց հետ էր մնում: Ջիմլին էլ էր ուժասպառվել, թեպետ թզուկները հռչակված են իրենց դիմացկունությամբ:
Հանկարծ Ջոկատը տեղում քարացավ, կարծես ճանապարհորդները պայմանավորվել էին կանգ առնել, թեև ոչ ոք ոչ մի բառ չէր ասել: Շուրջը տարօրինակ ձայներ էին հնչում: Հնարավոր է, քամին էր ոռնում, բայց նրա թնդուն բազմաձայն վայնասունի մեջ պարզ լսվում էին չար սպառնալիքներ, մոլեգին քրքիջ ու խռպոտ կաղկանձ... Ոչ, քամին չէր կարող այդպես կաղկանձել: Հանկարծ վերևից մի քար գլորվեց, հետո ևս մեկը, հետո էլի... Ճամփորդները սեղմվեցին զառիկող պատին, քարերը դրխկոցով ընկնում էին քիվին, թռչկոտում ու ընկնում սև անդունդը, ժամանակ առ ժամանակ ուժեղ դղրդյուն էր լսվում և վերևից գահավիժում էին հսկայական ժայռաբեկորներ:
— Ուրեմն, ի՞նչ ենք անելու,— ողբաձայն հարցրեց Փինը: Նա կանգնած էր սառը պատին հենված ու ամբողջ մարմնով դողում էր:
— Կամ պետք է տեղում սպասենք եղանակի փոխվելուն կամ վերադառնանք,— պատասխանեց Գենդալֆը: — Առաջ գնալն անիմաստ է ու վտանգավոր: Քիչ բարձր, եթե ճիշտ եմ հիշում, արահետը դուրս է գալիս բաց լանջ: այնտեղ քամուց ու քարերից կամ... որևէ Որևէ նոր հարձակումից չես թաքնվի:
— Վերադառնալն էլ է անիմաստ,— ավելացրեց Արագորնը: — Ավելի լավ թաքստոց , քան այս քիվն է, մինչև լեռան ստորոտ հասնելը չենք գտնի:
— Թաքստոցի՜ս նայեք,— մրթմրթաց Սեմը: Բայց Ֆրոդոյից բացի ոչ ոք չլսեց:
Բուրավետ հեղուկի կումը ոչ միայն տաքացրեց փայտացած Ֆրոդոյին, այլև վանեց նրան պատած վախը: Մնացած Պահապանները նույնպես աշխուժացան: Սակայն առաջվա պես մոլեգնում էր քամին, իսկ բորանը կարծես թե նույնիսկ ավելի էր ուժեղացել:
— Արդյոք խարույկ չվառե՞նք,— հարցրեց Բորոմիրը: — Իմ կարծիքով, մենք արդեն քո ասած երկնտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ կա՛մ կործանվել, կամ կա՛մ խարույկի մոտ տաքանալ: Այս ձնակույտերի մեջ դժվար թե մեզ նկատեն, բայց դա արդեն կարևոր չէ:
— Ինչ կա որ, կարելի է,— պատասխանեց Գենդալֆը: — Եթե այստեղ լրտեսներ կան, որոնք ընդունակ են դիմակայել դիմակայելու այսպիսի բորանին, ուրեմն, միևնույնն է, մեզ արդեն նկատել են:
Պահապանները և փայտ ունեին և կպչան՝ նրանք կատարել էին Բորոմիրի խորհուրդը. , բայց ո՛չ էլֆը, ո՛չ թզուկը չկարողացան այնպիսի կայծ առաջացնել, որ վառեր խոնավացած ցախը: Գենդալֆը, թեև մեծ դժկամությամբ, ստիպված եղավ գործի անցնել: Նա իր գավազանը դրեց ցախի կույտի վրա և հրամայեց. ''«նուր են ադրիատ ամմին»'': Կանաչ-կապույտ կրակի խուրձը վառ լուսավորեց փոթորկալի մութը, ցախը բռնվեց ու արագ վառվեց: Այժմ կատաղի քամին միայն ավելի էր ուժեղացնում խարույկը:
— Եթե ինչ-որ մեկը մեզ հետևում է, ապա նրա համար այլևս գաղտնիք չէ, որ ես էլ եմ մասնակցում արշավին,— մռայլ հպարտությամբ նկատեց հրաշագործը: — Սա նույնն է, թե երկնքում ամպերով գրես. «Գենդալֆն այստեղ է» և, այնպես հասկանալի, որ ոչ ոք չի սխալվի:
Բայց հազիվ թե Պահապանները Գենդալֆին լսեցին: Նրանք երեխաների պես ուրախանում էին կրակով: Այրվող փայտը փայտն ուրախ ճարճատում էր, և Պահապանները, ուշադրություն չդարձնելով բքին ու ոտքերի տակ հալվող ձյանը, բոլոր կողմերից շրջապատել էին խարույկը, որպեսզի տաքանան կենարար ջերմությամբ: Նրանց տանջահար, բայց կարմրատակած դեմքերին թռչկոտում էին կրակի ոսկեգույն ցոլքերը, իսկ շուրջը, ասես նրանց բանտարկելով զնդանում, խտանում էր կապտավուն փոթորկածուփ մութը:
Սակայն ցախը շատ արագ վառվեց:
— Ոչինչ, լուսաբացը մոտենում է, գիշերը վերջանում է,— ասաց Արագորնը:
— Գիշերը վերջանում վերջանու՜մ է,— թնփթնփաց փնթփնթաց Ջիմլին,:— այսքան Այսքան վատ եղանակին լուսաբացն էլ չես նկատի:
Բորոմիրը մի քիչ հեռացավ խարույկից:
— Գենդալֆը կոլոտիկների համար իր գավազանով ճանապարհ բաց կանի,— ասաց Լեգոլասը: Բորանը էլֆին բոլորովին չէր անհանգստացնում, և նա ամբողջ ջոկատում միակն էր, որ մինչև առավոտ լավ տրամադրության մեջ էր:
— Կամ Լեգոլասը կթռչի երկինք,— արձագանքեց Գենդալֆը,— կցրի ամպերը, որպեսզի արևը ձյունը հալեցնի: Իմ գավազանը վառարան չէ,— ավելացրեց նա,— ես չեմ և չի կարող ձյունը հալեցնել:
— Երբ գլուխը հանձնվում է, գալիս է մարմնի հերթը,— միջամտեց Բորոմիրը: — Մեզ մոտ այդպես են ասում: Երբ բուքն սկսվեց, մենք շրջանցում էինք ա՜յ այն ժայռը,— նա ցույց տվեց մի ժայռաբեկոր, որը ճամփորդներից ծածկում էր արահետը: — Այստեղից մինչև այնտեղ կես լիգ է, ոչ ավելի: Թող ուժեղներն առաջ գնան ու ճանապարհ բացեն, իսկ այնտեղից բոլորս հեշտությամբ կիջնենք:
— Հարկավոր է փորձել,— ասաց Արագորնը: — Արի երկուսով առաջ ընկնենք:
Արագորնը ջոկատում ամենաբարձրահասակն էր, բայց թիկնեղ Բորոմիրն ավելի ամուր էր երևում: Նրանք Նա առաջ ընկավ, Արագորնը՝ նրա հետևից: Գնալը բավական դժվար էր: Տեղ-տեղ ձյունը Բորոմիրի ուսերին էր հասնում. նա ձեռքերով ճանապարհ էր բացում, և թվում էր, թե լողում է ճերմակ ալիքների մեջ:
Լեգոլասը ժպտալով նայում էր նրանց, հետո շրջվեց դեպի հրաշագործն ու բացականչեց.
Իսկ հետո վարժ քայլեց ձյան վրայով, և Ֆրոդոն նկատեց (ասես առաջին անգամ, չնայած այդ մասին առաջ էլ գիտեր), որ էլֆը ծանր ոտնամաններ չուներ, ինչպիսիք հագցրել էին Պահապաններին Իմլադրիսում: Լեգոլասի թեթև էլֆական կոշիկները համարյա հետք չէին թողնում ձյան վրա:
— Ցտեսություն,— ուրախ գոռաց նա Գենդալֆին: — Ես կաշխատեմ ձեզ համար արև բերել:
Նա սլացավ առաջ, ասես ոտքերի տակ ոչ թե ձյուն էր, այլ տրորված ավազ, առաջ անցավ դանդաղ մաքառող մարդկանցից, նրանց ձեռքով արեց, զրնգուն ծիծաղեց ու աչքից ծածկվեց արահետի շրջադարձի հետևում:
Անցավ երևի մոտավորապես մեկ ժամ, թեև հոբիթներին թվաց, թե ավելի շատ, և ահա արահետի վրա երևաց էլֆը: Հետո երևացին ձայն հետ մաքառող Բորոմիրն ու Արագորնը:
— Ահա և ես,— մոտենալով՝ բացականչեց Լեգոլասը: — Ինձ չհաջողվեց արևին գայթակղել և այստեղ բերել,— հոբիթներին աչքով անելով, ասաց նա: — Նա Երանություն է սփռում հարավային հողերին և, ինչպես հասկացա, նրան բոլորովին չի անհանգստացնում այս սարի վրա գտնվող մի քանի ամպիկը: Դրա փոխարեն լավ լուրեր եմ բերել նրանց, ովքեր դժվար են քայլում: Բորոմիրի ասած ժայռի հետևում քամին բավական մեծ ձնակույտ է լցրել, և մեր հուժկու ռազմիկները քիչ էր մնում խորտակվեին այդ պատնեշի առջև: Նրանք արդեն պատրաստվում էին նահանջել, բայց ես վերադարձա ու բացատրեցի մեր ուժեղներին, որ նրանք վհատվել են տասը քայլից ոչ լայն ձնե ամրոցի առջև և որ դրա հետևում մեր արահետի վրա մինչև հոբիթների կոճերը հասնող բարձրությամբ ձյուն է նստած:
— Ես այդպես էլ կարծում էի,— փնթփնթաց Ջիմլին: — Իհարկե, Բարազինբարի չար կամքն է այդ անիծյալ բուք ու բորանը քշել մեզ վրա: Բարազինբարը թզուկներին ու էլֆերին չի խղճում...
Ձյան մեջ տրորված արահետին նայելով՝ Փինը հիանում էր մարդկանց ուժով: Նույնիսկ հիմա, հոբիթին շալակած, Բորոմիրը ձեռքերով մեծացնում էր անցումը, որպեսզի մյուսների համար հեշտ լինի: Շուտով նրանք հասան վիթխարի ձնաթմբին, որը մարդու հասակից երկու անգամ բարձր էր և անջրպետում էր ճանապարհը: Ձնաթմբի գագաթը սուր էր ու պինդ, ու ձնաթումբն էլ մի ամբողջական զանգված էր թվում, բայց միջով արդեն անցում կար բացված: Ձնաթմբի մյուս կողմում Մերին, Փինը և Լեգոլասը մնացին մյուսներին սպասելու, իսկ մարդիկ նորից գնացին վերև:
Բորոմիրը կես ժամ հետո վերադարձավ՝ Սեմին շալակած, . նրանց հետևից քայլում էր Գենդալֆը՝ պոնիի սանձը բռնած, որի վրա նստած էր Ջիմլին, իսկ երթը փակում էր Ֆրոդոյին շալակած Արագորնը:
Հազիվ էր Արագորնը ձնաթումբն անցել, երբ ճամփորդներին խլացրեց որոտալի դղրդյունը և վերևից քարեր թափվեցին՝ ձյան փոշու մրրիկ առաջացնելով, . հետո, երբ սպիտակ վարագույրը ցրվեց, Պահապանները տեսան, որ ձնաթմբի միջի իրենց անցումը քարերով խցանվել է:
— Բավական է, Բարազինբար, տեսնում ես՝ գնում ենք, հանգիստ թող մեզ,— աղաչեց Ջիմլին:
Առավոտն արդեն դեպի կեսօր էր թեքվում: Հարթակից, որտեղ կանգնած էին հոգնած ճամփորդները, բացվում էին լայնարձակ հեռաստաններ՝ բլուրներ, լճակներ, ծուռումուռ ձորակներ, փշարմավի թփուտներ, անտառակների կղզյակներ... Իսկ ներքևում երևում էր խոր լեռնագոգը, որտեղ նրանք հանգստանում էին նախօրեին:
Ֆրոդոյի ոտքերն անասելի ցավում էին, նա մինչև ոսկորները սառել էր և ուտել էր ուզում, իսկ երբ հիշեց, որ ներքև տանող ճանապարհը տևելու է ևս կես օր, մի վայրկյան աչքերի առաջ մթնեց: Նա փակեց աչքերը, իսկ երբ բացեց՝ զարմանքով նկատեց, որ ինչ-որ սև կետեր է տեսնում: Նա աչքերը տրորեց, բայց կետերը չվերացան. դրանք պտտվում էին թափանցիկ օդում, և Ֆրոդոն որոշեց, որ ինքն սկսել է կուրանալ...
— Նորից թռչունները,— ասաց Արագորնը՝ ներքև ցույց տալով:
— Այժմ արդեն ոչինչ անել չես կարող,— թռչուններին նայելով, արձագանքեց Գենդալֆը: — Բարեկամնե՞ր են արդյոք, թե Թշնամու լրտեսներ, թե պարզապես անվնաս հավքեր, միևնույնն է, մենք ստիպված ենք իջնել՝ Քարադհրասը գիշերային հյուրեր չի սիրում:
Ճամփորդները սայթաքելով սկսեցին իջնել: Նրանց հետևից փչում էր սառնաշունչ քամին: Այս ճակատամարտում Քարադհրասը հաղթանակած դուրս եկավհաղթանակեց:
==== Գլուխ չորորդ. Սև Անդունդ ====