Changes
/* Տեղեկություն խորհրդածության համար */
(''Հիմմլեր'')
... Նա արթնացավ միանգամից՝ ասես ուսը հրեցին։ Նստեց մահճակալին ու արագ չորս կողմը նայեց։ Ծայր աստիճան լռութլուն էր տիրում։ Փոքրիկ զարթեցուցիչի լուսավոր սլաքները ժամը հինգն էին ցույց տալիս։
«Վաղ է,— մտածեց Հիմմլերը,— գոնե մի ժամ էլ պիտի քնել։»
Նա հորանջեց ու շրջվեց պատի կողմը։ Բաց օդանցքից լսվում էր անտառի ձայնը։ Երեկոյից ձյուն էր գալիս, և Հիմմլերը պատկերացրեց, թե ինչ գեղեցկություն է հիմա այդ լուռ, դատարկ, ձմեռային անտառում։ Մեկեն մտածեց՝ ինքը կվախենար մենակ անտառ գնալ, այնպես, ինչպես երեխա ժամանակ։
Հիմմլերն իջավ մահճակալից, հագավ խալաթը և մոտեցավ սեղանին։ Առանց լույսը վառելու, նստեց փայտյա բազկաթոռի ծայրին և ձեռքն իջեցրեց սև հեռախոսի լսափողին։
«Պետք է զանգահարել աղջկանս,— մտածեց նա։— Կուրախանա։ Ուրախանալու քիչ բան ունի նա»։
Մեծ գրասեղանի ապակու տակ մի մեծ լուսանկար կար՝ երկու տղեկ չարաճճի և անհոգ ժպտում էին։
Հիմմլերն անսպասելիորեն հստակ տեսավ Նորմանին ու մտածեց, այդ ապիկարն է մեղավոր, որ ինքը հիմա չի կարող զանգահարել դստերն ու ասել․ «Բարև, մուկիկ, հայրիկն է խոսում։ Ի՞նչ երազ ես տեսել, արևս»։ Ինքն այժմ չի կարող զանգահարել տղաներին նույնպես այն պատճառով, որ նրանք ապօրինի ամուսնությունից են ծնվել։ Հիմմլերը հիշում էր, թե ինչպես Բորմանը լռեց, երբ քառասուներեք թվականին ինքը կուսակցության գանձարկղից ութսուն հազար մարկ խնդրեց Բավարիայում, ռմբակոծություններից հեռու, Մարթայի՝ իր երկու տղաների մոր համար փոքրիկ առանձնատուն կառուցելու նպատակով։ Հիշում էր, թե ինչպես ֆյուրերը, այդ մասին իմանալով Բորմանից, մի քանի անգամ տարակուսանքով զննեց իրեն ռազմակայանի ճաշկերույթների ժամանակ։ Դրա համար չէր կարողանում բաժանվել կնոջից, թեև արդեն վեց տարի չէր ապրում տանը։ «Բորմանն այստեղ մեղք չունի,— շարունակեց մտածել Հիմմլերը,— ես իրավացի չեմ։ Իմ այս վշտի մեջ այդ գեր անասունն էլ մեղք չունի։ Ամուսնալուծության հետ կապված բոլոր տեսակի նսեմացումների կգնայի որպես ռայխսֆյուրեր։ Բայց երբեք չէի կարող վնաս պատճառել աղջկանս»։
Հիմմլերը ժպտաց, հիշելով ամենասկիզբը, երբ քաղցած էին, երբ կնոջ հետ ապրում էր Նյուրնբերգում, փոքրիկ, մութ ու ցուրտ մի սենյակում։ Ընդամենը տասնութ տարի առաջ։ Այն ժամանակ ինքը Գրեգոր Շտրասսերի՝ ֆյուրերի «եղբոր» քարտուղարն էր։ Թափառում էր Գերմանիայով մեկ, քնում կայարաններում, սնվում հացով և սուրճ կոչվող շփոթով, կապեր կարգավորելով կուսակցական կազմակերպությունների միջև։ Այն ժամանակ, 1927 թվականին, նա դեռ չէր հասկանում, որ ՍՍ պահնորդական ջոկատներ ստեղծելու Շտրասսերի գաղափարը ծնվել էր ՍԱ<ref>ՍԱ (շտուրմաբաեյլունգ) — 1921 թ․ ստեղծված նացիստական կուսակցության պահնորդական ջոկատներ, հիտլերականների կիսառազմական կազմակերպություն, որն օգտագործվում էր գերմանական հակաֆաշիստների՝ առաջին հերթին, կոմունիստների հետ տեռորիստական հաշվեհարդարի, ինչպես նաև մյուս երկրների ժողովուրդների դեմ վաղօրօոք պլանավորված ոճրագործ մտադրությունների իրականացման համար։ ՍԱ֊ն Հիտլերը, 1923 թ. Գյորինգը, ապա՝ Ռէմը։ 1934 թվականից հետո ՍԱ֊ն ՍՍ֊ին զիջեց առաջին տեղը գերմանական ֆաշիզմի հանցագործ կազմակերպությունների սիստեմում։</ref>֊ի առաջնորդ Ռէմի դեմ սկսվող պայքարից։ Հիմմլերն այն ժամանակ հավատամ էր, որ ՍՍ֊ի ստեղծումն անհրաժեշտ է կուսակցության առաչնորդներին կարմիրներից պահպանելու համար։ Այն ժամանակ ինքը լրջորեն հավատում էր, որ կարմիրների գլխավոր խնդիրը մեծ առաջնորդ, աշխատավոր գերմանացիների միակ բարեկամ Ադոլֆ Հիտլերին ոչնչացնելն է։ Իր սեղանի վերևում կախեց Հիտլերի հսկայական դիմանկարը։ Երբ մի անգամ Հիտլերը Շտրասսերի մոտ մտավ և իր ահռելի նկարի տակ լղարիկ ու պեպենոտ մի երիտասարդ տեսավ, ասաց․
— Արժե՞ արդյոք կուսակցության լիդերներից մեկին այդքան վէր բարձրացնել մյուս նացիոնալ-սոցիալիստներից։
Հիմմլերը պատասխանեց.
— Ես մի կուսակցության մեջ եմ, որը ոչ թե լիդեր ունի, այլ առաջնորդ։
Հիտլերը հիշեց դա.
Ֆյուրերին առաջարկելով Հիմմլերին նշանակել նոր կազմակերպվող ՍՍ ջոկատների ռայխսֆյուրեր, Շտրասսերը հաշվի առավ, որ ՍՍ֊ը առաջին հերթին իրեն՝ Շտրասսերին կծառայի Ռէմի դեմ մղվող պայքարում, հանուն կուսակցության և ֆյուրերի վրա իր ազդեցության։ Առաջին էսէսականները երկուհարյուր հոգի էին, որ խմբվեցին Հիմմլերի ղեկավարության ներքո, ընդամենը երկուհարյուր հոգի։ Բայց ֆյուրերի հաղթանակը առանց ՍՍ-ի չէր լինի 1933 թվականին՝ Հիմմլերն իրեն հաշիվ տալիս էր այդ կապակցությամբ։ Թեև հաղթանակից հետո ֆյուրերը նրան նշանակեց սոսկ որպես Մյունխենի քրեական ոստիկանության պետ։ Հիմմլերի մոտ եկավ Գրեգոր Շտրասսերը, մի մարդ, որ նրան կուսակցության մեջ էր ընդունել, ՍՍ ջոկատների ստեղծման գաղափարն էր առաջ քաշել, կուսակցության տեսարանն ու գաղափարախոսը։ Այն ժամանակ Շտրասսերը հակադրվել էր ֆյուրերին, ուղղակի հայտարարելով կուսակցության վետերաններին, որ Հիտլերը ծախվել է ծանր արդյունաբերության փողատերերին, այդ արյունարբու կապիտալիստներ Կրուպպին և Տիսսենին։ «Ժողովուրդը մեր ետևից գնաց սոսկ այն պատճառով, որ մենք սրբազան պատերազմ հայտարարեցինք փողատերերին՝ թե՛ հրեա, թե՛ գերմանացի։ Հիտլերը նրանց հետ կապերի մեջ մտավ։ Նրա վերջը վատ կլինի, Հենրիխ,— այն ժամանակ ասաց Շտրասսերը,— ՍՍ֊ը կարող է էլ ավելի մեծ ուժ դառնալ և դուք կարող եք շարժումն իր վսեմ ու ազնիվ սկզբին վերադարձնել։
Բայց այն ժամանակ Հիմմլերն ընդհատեց Շտրասսերին է ասելով նրան, որ հավատարմությունը ֆյուրերին ՆՍԴԱՊ յուրաքանչյուր անդամի պարտքն է։
— Ձեր տարակարծությունները կարող եք համագումարին ներկայացնել, բայց դուք իրավունք չունեք ձեր հեղինակությունն օգտագործել օպոզիցիոն պայքարում՝ դա վնասում է կուսակցության միասնությանը։
Հիմմլերը մանրակրկիտ կերպով հետևում էր, թե ինչ է կատարվում կենտրոնում։ Նա տեսնում էր, որ հաղթանակով արբեցումը որոշակի չափով հետին պլան է մղել գործնական աշխատանքը, որ կուսակցության առաջնորդները Բեռլինում ելույթ են ունենում միտինգներում, գիշերներ են անցկացնում դիվանագիտական ընդունելություններում, մի խոսքով ազգային հաղթության քաղցր պտուղներն են ճաշակում, Հիմմլերը գտնում էր, որ այդ ամենը վաղաժամ է։ Եվ մի ամսվա ընթացքում կազմակերպեց ցուցադրական առաջին համակենտրոնացման ճամբարը Դախաուում։
— Սա իսկական գերմանական քաղաքացիականության, աշխատանքային դաստիարակության դպրոց է այն ութ միլիոնի մոտ, ովքեր քվեարկել են կոմունիստների օգտին,— ասում էր Հիմմլերը։— Անհեթեթ բան է այդ բոլորին համակենտրոնացման ճամբար նստեցնելը։ Անհրաժեշտ է սկըզբում տեռորի մթնոլորտ ստեղծել մեկ ճամբարում և աստիճանաբար այնտեղից դուրս թողնել կոտրված մարդկանց՝ և՛ կոմունիստներին, և՛ համակրողներին։ Այդ արձակվածները նացիոնալ֊սոցիալիզմի պրակտիկայի լավագույն ագիտատորները կլինեն։ Նրանք կկարողանան և՛ ընկերներին, և՛ երեխաներին մեր ռեժիմի նկատմամբ կրոնական խոնարհություն ներշնչել։
Գյորինգի անձնական ներկայացուցիչը շատ ժամեր անցկացրեց Դախաուում, իսկ հետո հարցրեց Հիմմլերին.
— Ձեզ չի՞ թվում արդյոք, որ համակենտրոնացման ճամբարը խիստ դատապարտում կառաջացնի Եվրոպայում և Ամերիկայում, թեկուզ այն առումով, որ այդ միջոցը հակասահմանադրական է։
— Ռեժիմի թշնամիների բանտարկումը ինչո՞ւ եք ոչ-սահմանադրական համարում։
— Որովհետև ձեր ձերբակալած մարդկանց մեծամասնությունը նույնիսկ դատարանի դահլիճում չի եղել։ Ոչ ձի մեղադրական եզրակացության, օրինականության ոչ մի նշույլ․․․
Հիմմլերը խոստացավ մտածել այդ հարցի վրա։ Գյորինգի ներկայացուցիչը մեկնեց, իսկ Հիմմլերն անձնական նամակ գրեց Հիտլերին, որով հիմնավորեց ձերբակալությունների անհրաժեշտությունը և բանտարկությունները համակենտրոնացման ճամբարներում առանց դատի և հետաքննության։
«Դա սոսկ մարդասիրական միջոց է նացիոնալ֊սոցիալիզմի թշնամիներին ժողովրդական զայրույթից փրկելու համար։ Եթե ազգի թշնամիներին չնստեցնեինք համակենտրոնացման ճամբար, նրանց կյանքի համար պատասխանատու չէինք կարող լինել՝ ժողովուրդն ինքը դատաստան կտեսներ նրանց հետ»։
Հենց նույն օրը Հիմմլերը վիթխարի միտինգ հավաքեց և բառ առ բառ այդ բոլորն ասաց այնտեղ, իսկ հաջորդ օրը նրա ճառը տպագրվեց բոլոր թերթերում։
Իսկ երբ 1933 թվականին անմիջապես Գյորինգին ենթարկվող բեռլինյան ոստիկանությունում կաշառակերների հետ կապված սկանդալ պայթեց, Հիմմլերը գիշերով մեկնեց Մյունխենից և առավոտյան տեսակցություն ստացավ ֆյուրերի մոտ։ Նա խնդրեց «ծախու», հնառեժիմ ոստիկանությունը» հանձնել «ժողովրդի լավագույն զավակների»՝ ՍՍ֊ի հսկողությանը։
Հիտլերը չէր ցանկանում նեղացնել Գյորինգին։ Նա պարզապես ամուր սեղմեց Հիմմլերի ձեռքը և, ուղեկցելով նրան մինչև առանձնասենյակի դուռը, մոտիկից, զննող հայացքով նայեց աչքերի մեջ ու հանկարծ, ուրախ ժպտալով, ասաց․
— Առաջիկայում համենայն դեպս ձեր խելացի առաջարկությունները մեկ օր շուտ ուղարկեք, ես նկատի ունեմ ինձ ուղղված ձեր գրությունը և նույնանման ելույթը Մյունխենի միտինգին։
Հիմմլերը վերադարձավ տրամադրությունն ընկած։ Բայց մեկ ամիս անց, առանց Բեռլին կանչվելու, նշանակվեց Մեկլենբուրգի և Լյուբեկի քաղաքական ոստիկանության պետ, ևս մեկ ամիս անց, դեկտեմբերի քսանին՝ Բադենի, դեկտեմբերի 21֊ին՝ Հեսսենի, դեկտեմբերի 24-ին՝ Բրեմենի, 25-ին՝ Սաքսոնիայի և Թյուրինգիայի, 27֊ին՝ Համբուրգի քաղաքական ոստիկանությունների պետ։ Մի շաբաթվա ընթացքում նա դարձավ Գերմանիայի ոստիկանության պետը, բացառությամբ Պրուսիայի, որ առաջվա պես ենթարկվում էր Գյորինգին։ Հիտլերը մի անգամ Գյորինգին կոմպրոմիս առաջարկեց՝ Հիմմլերին նշանակել ամբողջ ռայխի գաղտնի ոստիկանության պետ, բայց որ նա լինի Գյորինզի ենթակայության ներքո։ Ռայխսմարշալն ընդունեց ֆյուրերի այդ առաջարկությունը։ Նա իր քարտուղարությանը ցուցում տվեց ֆյուրերի գրասենյակով անցկացնել Հիմմլերին ներքին գործերի մինիստրի տեղակալի և գաղտնի ոստիկանության պետի տիտղոս շնորհելու որոշումը, կաբինետի նիստերին մասնակցելու իրավունքով, երբ քննարկվում էին ոստիկանությանն առնչվող հարցեր։ «Եվ ռայխի անվտանգության» դարձվածքը նա իր ձեռքով ջնջեց։ Դա չափազանց շատ կլիներ Հիմմլերի համար։
Հենց որ Հիմմլերը դա տպագրված տեսավ թերթերում, մամուլով զբաղվող իր աշխատակիցներին խնդրեց իր նշանակումը մեկնաբանել այլ կերպ։ Կոմպրոմիսի գնալով, Գյորինգը թույլ էր տվել իր գլխավոր սխալը, մոռացել էր, որ դեռևս ոչ ոք չի վերացրել Հիմմլերի գլխավոր տիտղոսը «ՍՍ֊ի ռայխսֆյուրեր»։ Եվ ահա հաջորդ օրը կենտրոնական բոլոր թերթերը լույս տեսան այս մեկնաբանությամբ․ «Նացիոնալ֊սոցիալիստական իրավագիտության հաղթանակը՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրեր Հիմմլերի ձեռքերում միավորվեց քրեական, քաղաքական ոստիկանությունը, գեստապոն և ժանդարմերիան։ Սա նախազգուշացում է ռայխի բոլոր թշնամիներին՝ նացիոնալ֊սոցիալիզմի պատժող ձեռքը բարձրացված է յուրաքանչյուր օպոզիցիոների, յուրաքանչյուր հակառակորդի վրա՝ ներքին և արտաքին»։
Նա տեղափոխվեց Բեռլին, «Ամ Դոննենստագ» շքեղ վիլլան, Ռիբենտրոպին դրկից։ Ու մինչդեռ շարունակվում էր կոմունիստների նկատմամբ տարած հաղթանակի առթիվ ցնծությունը, Հիմմլերն իր օգնական Հեյդրիխի հետ սկսեց դոսյեներ հավաքել։ Իր նախկին պետի՝ Գրեգոր Շտրասսերի վրա եղած դոսյեն Հիմմլերն անձամբ էր վարում։ Նա հասկացավ, որ ինքը լիովին հաղթել կարող է միայն թափելով իր ուսուցչի և առաջին խորհրդատուի՝ Շտրասսերի արյունը։ Դրա համար էլ նա հատուկ բծախնդրությամբ մասնիկ-մասնիկ հավաքում էր այն ամենը, ինչ կարող էր Շտրասսերին գնդակահարության հասցնել։ 1934 թվականի հունիսին Հիտլերը կանչեց Հիմմլերին՝ հակառէմական առաջիկա գործողությունների առթիվ զրույցի։ Հիմմլերը սպասում էր դրան։ Նա հասկանում էր, որ Ռէմի դեմ գործողությունները սոսկ առիթ են ոչնչացնելու բոլոր նրանց, ում հետ սկսել է Հիտլերը։ Նրանց համար, ում հետ սկսել էր, Ադոլֆ Հիտլերը մարդ էր, կուսակցական եղբայր, իսկ այժմ Ադոլֆ Հիտլերը գերմանացիների համար առաջնորդ ու աստված պիտի դառնար։ Կուսակցության վետերանները նրա համար բեռ էին դարձել։
Հիմմլերը պարզ հասկանում էր դա, լսելով, թե ինչպես Հիտլերը որոտ ու կայծակ էր թափում այն «վետերանների բացարձակապես աննշան մասի» հասցեին, ովքեր ընկել էին թշնամական ագիտացիայի ազդեցության տակ։ Հիտլերը ողջ ճշմարտությունը ոչ ոքի, նույնիսկ մերձավորագույն ընկերներին չէր կարող ասել։ Հիմմլերը դա էլ էր հասկանում, նա օգնեց ֆյուրերին՝ սեղանին դրեց չորս հազար վետերանների դոսյեներ, փաստորեն բոլոր նրանց, ում հետ Հիտլերն սկսել էր նացիոնալ֊սոցիալիստական կուսակցությունն ստեղծել։ Հոգեբանորեն ճշգրիտ հաշվարկ արեց՝ Հիտլերն այդ ծառայությունը չի մոռանա։ Ոչինչ այնպես չի գնահատվում, ինչպես օգնությունը ոճրագործության ինքնարդարացման համար։
Բայց Հիմմլերն ավելի հեռուն գնաց, հասկանալով ֆյուրերի մտադրությունը, նա որոշեց այնքանով անհրաժեշտ դառնալ նրա համար, որպեսզի հետագայում նմանօրինակ գործողություններն անցկացվեն միայն իր նախաձեոնությամբ։
Դրա համար էլ Գյորինգի ամառանոցի ճանապարհին Հիմմլերը թատրոն սարքեց․ դրածո մի գործակալ, ռէմական ՍՍ-ի համազգեստով կրակեց ֆյուրերի բաց մեքենայի վրա, և Հիմմլերը, առաջնորդին իր մարմնով ծածկելով, բղավեց, առաջինը՝ կուսակցության մեջ.
— Իմ ֆյուրեր, որքան երջանիկ եմ, որ կարող եմ արյունս տալ ձեր կյանքի համար։
Մինչ այդ ոչ ոք չէր ասել «իմ ֆյուրեր»։ Հիմմլերը դարձավ աստծուն, «իր» աստծուն ուղղված դիմումի հեղինակ։
— Այս րոպեից դուք իմ արյունակից եղբայրն եք, Հենրիխ,— ասաց Հիտլերը, և նրա այդ խոսքերը լսեցին չորս կողմը կանգնած մարդիկ։
Իսկ այն բանից հետո, երբ Հիմմլերն անցկացրեց Ռէմի ոչնչացման օպերացիան, երբ գնդակահարվեց նրա ուսուցիչ Շտրասսերն ու կուսակցության ևս չորս հազար վետերաններ, գրչակներն անհապաղ մի առասպել հնարեցին այն մասին, որ հենց Հիմմլերն է ֆյուրերի կողքին կանգնած եղել շարժման սկզբից ևեթ։
Հետագայում, բարեկամական ձեռքսեղմումներ փոխանակելով Գյորինգի, Հեսսի, Գեբբելսի հետ ֆյուրերի մոտ կայացող «տաֆելրունդ»<ref>Կլոր սեղան։</ref>-ներին, ուր մուտք ունեին միայն ամենամոտ մարդիկ, Հիմմլերը ոչ մի րոպե չէր դադարում դոսյեներ հավաքել «իր մարտական ընկերների» վրա։
== 16.2.1945 (Ժամը 03-ն անց 12 րոպե) ==