Changes
/* Գլուխ տասը․ Ջոկատը պառակտվում է */
— Այստեղ մենք կանգ կառնենք,— ասաց նա ուղեկիցներին: — Մարգագետինն անվանվում է Պարտ Գալեն: Խաղաղ օրերին այստեղ հաճելի վայր էր: Հույս ունենանք, որ չարը դեռ չի թափանցել այստեղ: Սակայն, միևնույնն է, մեզ ժամապահ պետք է:
Ճամփորդները նավակներն ափ հանեցին, փաթաթվեցին վերմակների մեջ և անմիջապես քնեցին: Գիշերը տագնապալի ոչինչ տեղի չունեցավ: Յուրաքանչյուր ժամապահ մեկ ժամ էր հերթապահում: Օրքերը մինչև լուսաբաց չերևացին: Ինչ վերաբերվում է Գոլլումին, եթե նա շարունակում էր հետևել ջոկատին, ապա երևի մի տեղ սուսուփուս թաքնված էր: Սակայն Արագորնի քունն անհանգիստ էր ու տագնապալի: Լուսադեմին նա վեր կացավ ու գնաց Ֆրոդոյի մոտ, որը հենց նոր փոխարինել էր Սեմին:
— Քո հերթապահելու ժամանակը չէ,— ասաց նրան հոբիթը: — Ի՞նչ է պատահել, ինչու՞ չես քնում:
— Բավական մոտ են,— հաստատեց Արագորնը: — Բայց, կարող է պատահել, դրանք միայն Սաուրոնի լրտեսներն են, որոնք թափառում են արևելյան ափերին: Մինչև վերջին ժամանակներս, որքան ես գիտեմ, Ամոն Հենի շրջակայքում օրքեր չեն հայտնվել: Թեպետ, ինչ գոնդորցիները նահանջել են, գետամերձ հողերում շատ բան է փոխվել: Մեզ այժմ հարկավոր է մեծ զգուշությամբ շարժվել:
Լուսաբացը հեռավոր հրդեհի հրացոլք էր հիշեցնում: Արևելքում սև ծխի քուլաների պես թանձր ամպեր էին կուտակվում, որոնց ներքևից բոսորագույն էր ներկում ծագող արևը: Բայց շուտով, հաղթահարելով ամպերի շերտը, արևը բարձրացավ ջինջ երկնակամար՝ ոսկեփայլ լույսով ողողելով Թոլ Բրանդիրի խիստ ուրվագծերը: Ֆրոդոն հետաքրքրությամբ դիտում էր կղզին: Զառիկող ժայռերի պատով այն բարձրանում էր խաղաղ ծփացող վտակի ջրերի միջից: Ժայռերի կատարներն ի վեր մագլցում էին ծառերը, բայց գագաթը բացարձակապես մերկ լերկ էր: Կղզու վրա թռչուններ էին պտտվում, բայց սակայն այլ արարածներ Ֆրոդոն չնկատեց:
Նախաճաշից հետո Արագորնն ասաց ուղեկիցներին.
— Ժամանակը եկել է, բարեկամներ: Այսօր ստիպված ենք վերջապես որոշել, թե ուր ենք թեքվելու՝ արևմու՞տք, Գոնդոր, որպեսզի բացեիբաց կռվենք Թշնամու դեմ, թե՞ արևելք, սարսափի ու խավարի երկիր: Կամ գուցե բաժանվենք, ու և ամեն մեկն իր սեփական ճանապարհո՞վ ճանապարհով գնա: Որոշում կայացնելը հետաձգել չի կարելի, որովհետև Անդուինից այն կողմ վխտում են օրքերը, եթե, իհարկե, դեռ չեն անցել այս ափը, և հապաղումը կարող է մեզ կործանել:
Արագորնը լռեց: Պահապաններից ոչ ոք լռությունը չխախտեց, ոչ ոք չշարժվեց: Այդժամ Արագորնը նորից խոսեց.
— Ըստ երևույթին, ընտրության բեռը քո ուսերին է ընկած, Ֆրոդո: Մենք Պահապաններ ենք կոչվում, որովհետև ուղեկցում ենք քեզ, բայց Մատանու ճակատագրի համար միայն դու ես պատասխանատու, քեզ է վստահել Իմաստունների Խորհուրդը, և մենք չէ, որ պետք է որոշենք, թե ուր գնաս դու: Ես իրավունք չունեմ գլխավոր Պահապանին խորհուրդ տալու, ես Գենդալֆը չեմ, չնայած ճանապարհին որքան կարողացա՝ փոխարինեցի նրան: Չգիտեմ, թե նա ինչ կորոշեր Թոլ Բրանդիրից հետո: Ի դեպ, Գենդալֆն էլ, իմ կարծիքով, քեզ կթողներ վճիռը: Այո, Ֆրոդո, քո խոսքը գլխավորն է ու վերջնականը:
— Ես գիտեմ, որ պետք է շտապել,— դանդաղ և բոլորովին էլ ոչ միանգամից խոսեց Ֆրոդոն: — Բայց դա շատ ծանր բեռ է: Ինձ մտածելու համար մեկ ժամ տուր, Արագորն, ես ուզում եմ մենակ մնալ: Վերադառնալով, ես իմ խոսքը կասեմ:
— Ինչ արած, մտածիր միայնության մեջ, Ֆրոդո, որդի Դրոգոյի,— համաձայնեց Արագորնը՝ բարի ու ցավակցող հայացքով նայելով նայելով հոբիթին: — Մեկ ժամ կսպասենք քեզ այստեղ: Միայն թե հեռու չգնաս:
Երկար ժամանակ Ֆրոդոն անշարժ, գլխիկոր նստած էր ու չէր շտապում հեռանալ: Տիրոջն ուշադիր հետևող Սեմը քթի տակ մրթմրթում էր.
— Դե ինձ ի՜նչ կա, ես կլռեմ: մենակ Մենակ թե էստեղ մտածելու ինչ կա, երբ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:
Ասես ի պատասխան Սեմի փնթփնթոցի՝ Ֆրոդոն վեր կացավ ու գնաց: Նրա թիկունքին չնայելու համար բոլորը շրջվեցին: Բոլորը, բացի Բորոմիրից: Վերջինս, ինչպես նկատեց Սեմը, անքթիթ հետևում էր նրան, մինչև Ամոն Հենի լանջի ծառերը ծածկեցին Ֆրոդոյին:
Հոբիթը նստեց քարին և կզակը ափերին հենած, խոր մտքերի մեջ ընկած, անշարժացավ: Մտովի նրա աչքերի առջևով սրընթաց անցան Պարկուտից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա հիշեց Գենդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խուրհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում նրա խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց՝ տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
— Ես անհանգստանում էի քեզ համար, Ֆրոդո,— ասաց նա: — Եթե Արագորնն իրավացի է, և օրքերը մոտ են, ապա մենակ անտառում շրջելը շատ վտանգավոր է: Հատկապես քեզ համար, ախր դու նրանց համար իսկապես անգին ավար ես: Ինձ դառը խոհեր են պատում: Դե որ քեզ գտել եմ, թույլ տուր մնամ ու մի փոքր զրուցենք: Դա ինձ կմխիթարեր: Երբ բոլորս միասին հավաքվում ենք, ամեն մի բառը անվերջանալի վեճեր է առաջացնում: Իսկ այստեղ, երկուսիս գուցե հաջողվի որևէ իմաստուն վճիռ կայացնել:
— Ես գոնդորցիների քաջությանը բնավ չեմ կասկածում,— ասաց Ֆրոդոն: — Բայց աշխարհն այժմ արագ է փոխվում: Մինաս Թիրիթի պատերն ամուր են, գիտեմ: Բայց եթե հանկարծ պարզվի, որ այնքան էլ ամուր չեն, հետո ի՞նչ կլինի...
— Ռազմիկներին վայել կդիմավորենք մահը,— պատասխանեց Բորոմիրը: — Բայց չէ՞ որ դեռ հույս կա, որ թշնամական զորքը զորքն ատամները կփշրի մեր բերդի պարսպին:
— Այդպիսի հույս չկա, քանի դեռ գոյություն ունի Մատանին,— կտրեց Ֆրոդոն:
Ֆրոդոն վեր կացավ և, անհանգստությամբ Բորոմիրին նայելով, ընկրկեց՝ նա հոբիթից հասակով երկու անգամ բարձր էր ու շատ ավելի ուժեղ:
— Մի՞թե դու ինձնից վախենում ես,— հարցրեց Բորոմիրը: — Մի՞թե ես դավաճանի կամ ավազակի եմ նման: Այո, քո Մատանին ինձ հարկավոր է, այժմ դու գիտես դա: Բայց երդվում եմ գոնդորցու պատվով, ես այն կվերադարձնեմ քեզ հաղթանակից հետո: Անմիջապես կտամկվերադարձնեմ:
— Ո՛չ,— վախեցած ճչաց Ֆրոդոն: — Ես այն չեմ կարող վստահել ուրիշներին: Չեմ կարող:
— Հիմա՛ր,— մռնչաց Բորոմիրը: — Համա՛ռ հիմար: Դու կկործանվես սեփական հիմարությանդ պատճառով ու բոլորիս կկործանես: Եթե մահկանացուներից որևէ մեկը կարող է հավակնություն ունենալ Մեծ Մատանու նկատմամբ, ապա, իհարկե, ոչ դուք, կոլոտիկներդ, այլ Նումենորի մարդիկ, և միայն նրանք... Անհեթեթ պատահականությունն է Մատանին քո ձեռքը տվել: Այն կարող էր իմը լինել: Այն պետք է իմը լինի... Տու՛ր ինձ:
Ֆրոդոն առանց պատասխանելու հետ-հետ գնաց, որպեսզի իր քարով անջրպետվի խոշորամարմին գոնդորցուց:
— Իզուր ես վախենում,— քիչ ավելի հանգիստ ասաց Բորոմիրը: — Ինչու՞ Մատանուց չազատվես: Իսկ միաժամանակ և քո բոլոր վախերից ու կասկածներից: Հետո կհայտարարես, որ ես ուժով եմ խլել, որ ես առավել ուժեղ եմ քեզանից: Քանի որ ես իրոք ուժեղ եմ քեզնիցքեզանից, կոլոտիկ...
Գոնդորցին թռավ քարի վրայից ու նետվեց դեպի Ֆրոդոն: Նրա գեղեցիկ, առնական դեմքը զզվելիորեն աղավաղվեց, աչքերում ծածանվեց ագահության կրակը:
Խուսափելով՝ Ֆրոդոն նորից թաքնվեց քարի հետևը, և, դողացող ձեռքով հանեց Մատանին հանելով, ու հագավ այնմատին, որովհետև Բորոմիրը նորից էր նետվում դեպի նա: Ապշահար գոնդորցին մի պահ քարացավ, իսկ հետո սկսեց դեսուդեն ընկնել մարգագետնում՝ փորձելով գտնել անհետացած հոբիթին:
— Ողորմելի ձեռնածու,— կատաղի գոռաց նա: — Այժմ ես գիտեմ, թե քո մտքում ինչ կա: Դու ուզում ես Մատանին տալ Սաուրոնին և պատեհ պահ ես փնտրում փախչելու համար, որպեսզի բոլորիս մատնես... Սպասիր, դե թող միայն ձեռքս հասնի քեզ... Անիծված լինես, Թշնամու վիժվածք, անիծված լինես, առհավետ մթության ու մահվան խավարիչարի բաժին դառնաս... — Կույր մոլեգնության մեջ գոնդորցին քարի դիպավ, սայթաքեց, տապալվեց գետնին ու մեռածի պես անշարժացավ, ասես նրան իր սեփական անեծքը դիպավ: Իսկ հետո հանկարծ սկսեց անզոր հեծկլտալ:
Քամին ուժեղացավ. թախծալի սուլոցը գոնդորցուն ուշքի բերեց: Նա դանդաղ վեր կացավ, աչքերը սրբեց ու քրթմնջաց.
Սակայն ֆրոդոն արդեն հեռու էր. չլսելով Բորոմիրի վերջին ճիչերը՝ նա առանց ճանապարհը տեսնելու վազում էր դեպի վեր: Ափսոսանքն ու սարսափը տանջում էին հոբիթին, երբ հիշում էր գազանացած գոնդորցու աղավաղված դեմքն ու վառվող աչքերը, որոնց մեջ փայլում էր խելացնոր ընչաքաղությունը:
Շուտով նա հասավ սարի գագաթը, շունչ քաշեց ու գլուխը բարձրացրեց: Ասես մշուշում, նրա առջև բացվեց սալարկված մի շրջանաձև հարթակ, որը եզերված էր կիսաքանդված քարե պատով: Կենտրոնում բարձր նստարան կար՝ տեղադրված չորս փորագրանախշ սյուների վրա, և՝ սանդուղք, որ տանում էր նստարանի մոտդեպի նստարանը: Հոբիթը հասկացավ, որ դա Ամոն Հենն է՝ նումենորցիների պահակակետ-դիտակետը: Նա աստիճաններով բարձրացավ, նստեց հսկիչ-նստարանին ու սկսեց նայել շուրջը:
Սկզբում ոչինչ չէր երևում, բացի ուրվականային մշուշապատ ստվերներից, չէ՞ որ նրա մատին Թշնամու Մատանին էր: Իսկ հետո հանկարծ մշուշը ցրվեց և Ֆրոդոյի առջև պատկերներ հառնեցին. դրանք ասես դրված լինեին հոբիթի առջև՝ սեղանին, բայց միաժամանակ հեռու էին ու երևում էին ասես խորքից: Ձայներ չէին լսվում, միայն՝ վառ, կենդանի պատկերներ: Արևելք էին ձգվում անծանոթ, անանուն թավուտներով եզերված հարթավայրեր, որոնց հետևում բարձրանում էին անանուն լեռներ: Հյուսիսում փայլփլում էր Անդուինի ժապավենը, և ձախից գետին էր մոտենում ձյունապատ ժայռերի առկայծող ժանիքներով Մշուշապատը. արևմուտքում կանաչին էին տալիս Ռոհանի արոտավայրերն ու սևին էր տալիս ժայռերի օղակով շրջապատված Օրթհանքի աշտարակը, որտեղից Գենդալֆին փախցրել էր Քամիխեղդը: Հարավում, անմիջապես ներքևում, գետը, ծիածանի տակով անցնելով, գահավիժում էր փրփրադեզ անդունդը. այդ Ռաուրոս ջրվեժն էր: Շատ հեռվում երևում էր Անդուինի հզոր գետաբերանը՝ գետը բազմաթիվ հոսանքների բաժանվելով, թափվում էր մոխրա-արծաթագույն մոխրաարծաթավուն Ծովը, որի վրա արևի փոշու նման բյուրավոր թռչուններ էին պտտվում:
Ոչ մի տեղ, սակայն, խաղաղություն չկար: Մշուշապատն ասես մրջնանոց լիներ. հազարավոր քարայրներից ու ճեղքերից դուրս էին սողում օրքերը: Արևելյան Չարքանտառի ծառերի ստվերում էլֆերն ու մարդիկ կռվում էին պիղծ գազանների դեմ: Լորիենի սահմանները ծխով էին պատված, Մորիայի վրա սև ամպեր էին կուտակվել, Բեորնի հողերում հրդեհի բոցեր էին բարձրանում: Զինված հեծյալները ձիերին մտրակելով սուրում էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերում: Իզենգարդը պահպանում էին վարգերի ոհմակները: Հարադի նավահանգիստներից ռազմական նավեր էին դուրս գալիս. անհամար ջոկատներով դեպի արևմուտք էին շարժվում արևելքի մարդիկ՝ նետաձիգներ, թրակիրներ, հեծյալ նիզակակիրներ, նրանց հետ՝ առաջնորդները առաջնորդները՝ թեթև երկանիվ մարտակառքերով, պաշարներով բեռնված սայլեր և դատարկ սայլեր սայլեր՝ թալանված բարիքների համար... Սև Տիրակալի ողջ զորքը շարժման մեջ էր:
Ֆրոդոն նորից նայեց հարավ, որտեղ հպարտորեն վեր էր խոյանում սպիտակ քարից անմատչելի պարսպով հզոր ամրոցը՝ Մինաս Թիրիթը, գոնդորցիների ապավենը: Բերդի ամրությունները փայլատակում էին պողպատով, սրաձողերի վրա ծածանվում էին վառ դրոշները: Եվ հոբիթի սրտում հույս ծագեց: Սակայն Անդուինից արևելք, Մինաս Թիրիթին դեմ հանդիման, նախալեռնային սև սարահարթի վրա վեր էր խոյանում մեկ ուրիշ ամրոց՝ վիթխարի, գիշատիչ ու ահասարսուռ: Ֆրոդոն ակամա նայեց այնտեղ՝ արևելք: Նրա հայացքը սահեց ավերված Օսգիլիաթի և Մինաս Մորգուլի վրայով, թռավ-անցավ Մթամած Լեռները և կանգ առավ Գորգորոթի բարձրավանդակի վրա, որտեղ գտնվում էր սարսափի երկիրը՝ Մորդորը: Արևը չէր կարողանում ցրել այդ երկրի վրա իջած ստվերը: Մութ ծածկոցի տակից հուր էր արտաշնչում Ճակատագրի Լեռան բոսոր ծխի քուլաներով պարուրված մենավոր զանգվածը: Հոբիթի հայացքը սահեց քիչ հեռուն ավելի հեռու՝ ու հանկարծ քարացավ՝ անկարող լինելով շրջվել: Երկաթյա ժայռի վրա, անթիվ պատերից ներս, սանղակ առ սանդղակ վեր բարձրացող դիտաշտարակներով շրջապատված, սառել էր Բարադ-Դուրը՝ Խավարի ամրոցը, Սաուրոնի որջը: Եղած հույսը լքեց հոբիթին:
Իսկ հետո նա զգաց Աչքը՝ այնտեղ, ներսում: Սև Ամրոցը քնած չէր: Աչքն ինչ-որ կերպ զգացնկատեց, որ իրեն հետևում են. ամրոցի մեջ պարփակված չար, կատաղի կամքը դուրս ժայթքեց, և սկսեց լարված փնտրել Պահապանին: Ֆրոդոն հստակ զգում էր այդ՝ ասես ուրվականային ձեռքի ձեռքը կառչուն մատը մատներով խուզարկում էր Միջերկիրը: Ահա այն արդեն շրջակա տարծքներն է է շոշափում: Ահա սահում է Ժայռոտի վրայով... Հիմա կհասնի իրեն ու տեղում կմեխի... Ֆրոդոն թռավ հսկիչ-բազկաթոռից, ընկավ գետնին, կծկվեց ու աչքերը ծածկեց մոխրագույն գլխանոցով...
Նա անձայն շշնջում էր. «Չեմ տա... Չեմ հանձնվի», իսկ լսում էր. «Կտամ... Կհանձնվեմ...»: Հանկարծ հոբիթի մեջ մի նոր, անծանոթ կամք թափանցեց, և նրա գլխում հնչեց. հանի՛ր այն, ա՛յ հիմար, Մատանին հանիր, շու՛տ արա...
Երկու հզոր ուժերը հանդիպեցին: Փոքրիկ Պահապանի մեջ հակամարտություն սկսվեց: Մի ակնթարթ դրանք հավասարակշռվեցին, և նաՖրոդոն, չդիմանալով տանջանքներին, ցնցումների մեջ ընկավ ու գիտակցությունը կորցրեց: Իսկ երբ ուշքի եկավ, զգաց, որ ինքը նորից ազատ կամքի տեր է՝ ո՛չ Աչքը կա, ո՛չ՝ ձայնը: Հարկավոր էր ակնթարթն օգտագործել ու արագ ընտրել: Եվ նա Մատանին հանեց մատիցհանեց:
Հոբիթի գլխավերևով մութ ստվեր անցավ: Ասես ուրվականային ձեռքը, չդիպչելով Ամոն Հենին, ձգվեց դեպի արևմուտք ու անհետացավ: Գերեզմանային սառնություն փչեց, և նորից արևը փայլեց: Երկնքում իրար ձայնեցին թռչունները:
Նա ներքև վազեց՝ այն մարգագետինը, որտեղ նրան գտավ Բորոմիրը: Ներքևից տագնապալի ճիչեր էին հասնում նրան:
— Ինձ են փնտրում,— բարձրաձայն ասաց նա: — Հետաքրքիր է, որքան ժամանակ է անցել... Երևի մի քանի ժամից ոչ պակաս: — Նրան թվաց, թե ճիչերը մոտենում են: — Ի՞նչ անել,— քրթմնջաց նա ցածրաձայն՝ և ցածրաձայն: Եվ ինքն իրեն պատասխանեց. — Մեկնել, իսկույն: Այլապես երբեք չեմ գնա: Եվ հրաժեշտ Հրաժեշտ տալ էլ չի կարելի: Նրանք ինձ, միևնույնն է, չեն թողնի... Ուրեմն հարկավոր է հեռանալ առանց հրաժեշտ տալու:
Եվ Ֆրոդոն նորից Մատանին հագավ:
Մնացած Պահապանները խմբված նստել էին ափին: Սկզբում բոլորը լուռ էին, միայն երբեմն ինչ-որ մեկը վեր էր կենում ու անհանգիստ քայլում ափի երկայնքով: Հետո սկսեցին զրուցել: Փորձում էին խոսել կողմնակի բաների մասին՝ անցած ճանապարհի մասին, վերապրած արկածների մասին. Արագորնին հարցուփորձ էին անում Գոնդորի մասին, նրա հինավուրց պատմության մասին և այն մասին, թե հին վարպետների մեծագույն աշխատանքներից ինչ է պահպանվել Էմին Մուիլի բարձրավանդակի սահմանային այս վայրում՝ Քարե Հսկաները, Ամոն Հենը, Ամոն Լաուն: Հարցնում էին Ռաուրոսի կողքով իջնող աստիճանների մասին: Սակայն, թեև նրանցից յուրաքանչյուրն իրեն խոսք էր տվել հանգիստ սպասել, խոսակցությունը մշտապես վերադառնում էր Ֆրոդոյի վճռին: Ի՞նչ ընտրություն կկատարի Պահապանը: Ինչու՞ է նա դանդաղում:
— Հավանաբար մտորում է, թե երկու անհուսալի ուղիներից որն է առավել անհուսալի,— եզրակացրեց Արագորնը: — Ծանր ընտրություն է սպասում նրան: Այժմ, երբ մեզ հետևում է Գոլլումը, իսկ գետի այն ափին օրքերն են, արևելքի ճանապարհն առաջվանից ավելի անհուսալի է: Բացառված չէ, որ մեր գաղտնիքն արդեն բոլորին հայտնի է: Բայց Մինաս Թիրիթ գնալը նույնպես խնդրի լուծում չէ՝ մեր նպատակը Մատանին ոչնչացնելն է: Մենք կարող ենք այնտեղ որոշ ժամանակ մնալ և ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ, Սակայն ո՛չ փոխարքա Դենեթորը, ո՛չ էլ նրա ժողովուրդը ի վիճակի չեն անել այն, ինչը վեր է նույնիսկ Էլրոնդի ուժերից՝ թաքցնել Մատանին և դիմանալ Մութ Ուժերի ճնշմանը, եթե Թշնամին դրանք իր ողջ ուժերը հանի Գոնդորի դեմ: Իսկ դա անկասկած տեղի կունենա, եթե Սաուրոնը հայտնաբերի, թե որտեղ է պահվում Մատանին: Ի՞նչ անել... Ո՞ր ճանապարհը կընտրեիք դուք, եթե լինեիք Ֆրոդոյի փոխարեն... Վախենում եմ, որ միայն Գենդալֆը կարող էր այս կործանարար հանելուկը լուծել: Իսկ Գենդալֆը չկա...
— Ուրեմն, ստիպված ենք մենք լուծել,— Արագորնի փոխարեն շարունակեց Լեգոլասը: — Մենք պետք է օգնենք Ֆրոդոյին: Եկեք կանչենք նրան ու քվեարկենք, թե ուր ենք գնում: Ինձ թվում է, քանի արևելյան ճանապարհը փակ է, հարկավոր է հասնել Գոնդոր և մի քիչ սպասել:
— Մենք դրա իրավունքը չունենք,— առարկեց Արագորնը: Նա գլխավոր Պահապանն է ու պատասխանատու է Մատանու ճակատագրի համար: Մենք չպետք է մեր կամքը թելադրենք նրան: Չպետք է և չենք էլ կարող. չափազանց ահարկու ուժեր են ներքաշված Մեծ Մատանու համար մղվող պայքարի մեջ:
— Այդ դեպքում թող շուտ վերադառնա , ու ինչ լինելու է՝ թող լինի,— աղերսագին ասաց Փինը: — Այսպիսի սպասումից կարելի է գժվել: Երևի վաղուց ժամն անցել է...
— Այո, վաղուց նրա վերադառնալու ժամանակն է,— հաստատեց Արագորնը:
Այդ պահին ծառերի հետևից դուրս եկավ Բորոմիրը՝ շփոթված ու խոժոռ: Նա կանգ առավ՝ ասես իր ուղեկիցներին հաշվելով, և նրանցից քիչ հեռու նստեց խոտերին:
— Որտե՞ղ էիր, Բորոմիր,— նրան հարցրեց նրան Արագորնը: — Ֆրոդոն քեզ չի՞ հանդիպել:
— Հանդիպել է,— քիչ հապաղելով պատասխանեց գոնդորցին: — Հետո չքացավ... Ես նրան համոզում էի գնալ Մինաս Թիրիթ... և տաքացա... Ու նա անհետացավ: Երևի հագավ Մատանին: Անհետացավ, կարծես գետնի տակն անցավ: Չհաջողվեց գտնել: Կարծում էի, արդեն վերադարձել է:
— Ամբողջ մի ժամ,— տնքաց Սեմը: — Շուտ, գնացինք... Հարկավոր է գտնել նրան...
— Սպասի՛ր,— տագնապահար հոբիթին ձայն տվեց Արագորնը: — Մենակ չի կարելի, հարկավոր է զույգերի բաժանվել...
— Այ թե պնդերեսն ես, հա՜,— ասաց Ֆրոդոն:
— Ախր էդ ո՞նց էիր, տեր իմ, այդպիսի բան որոշել,— հանդիմանանքով բացականչեց դողդողացող Սեմը: — Ի՞նչ էիք անելու, որ եթե ես չհասնեի:
— Ինձ համար հանգիստ գնալու էի արևելք,— ակամա ժպտալով՝ պատասխանեց Ֆրոդոն:
— Գոնե մեկը թող,— ասաց նա Սեմին,— թե չէ ինչպե՞ս կանցնենք Անդուինը: Դե լավ, եղած-չեղածդ հավաքիր, պնդերես...
— Էս րոպեիս,— ուրախ ասաց Սեմը: — Իմ ուղեպարկը հավաքված է: Միայն մի քիչ ուտելիք կվերցնեմվերցնեմ...
Նա մի ակնթարթում հասավ բեռների մոտ, ընդհանուր կույտից ջոկեց իր ուղեպարկը և վերադարձավ: