Changes
/* 1926 թվական */
Այլապես, եթե անիկա անձամբ տեսած ըլլար մեր երկիրը, հազիվ զիջեր նոր ավերակներ շարել այս համատարած ավերակներու կողքին․․․
<b>Երկուշաբթի 3.</b>― Լենինականի աղետը բնավ չազդեց կնկաս վրա։ Այն օրվնե, երբ ձյութի շնորհիվ մեր պահարանը ազատվեց մրջյուններեն, այն օրվնե, կըսեմ, կորսնցուցեր է կինս աղետի, թշվառության, դժբախտության ու նման բոլոր գաղափարներու մասին իր հասկացությունը․․․
<b>Երեքշաբթի 4.</b> ― Երևանի սանիտարական վարչությունը սա երկու տարի քրտնաջան կաշխատե քաղաքիս շուները վերացնելու։ Սակայն շուները փոխանակ նվազելու, օր ավուր կբազմանան։
Չափազանցություններե պետք է խուսափել առհասարակ։
<b>Երեքշաբթի 18.</b> ― Երեխայամոլ բարեկամ մը ունիմ, որ իր պզտիկեն զատ ուրիշ բան չի ուզեր ճանչնալ աշխարհիս երեսին։ Փոքրիկին, որ տակավին տարին չի լրացեր, հիմակվնե տեսակ֊տեսակ ընդունակություններ կվերագրե ու կստիպե, որ անպատճառ հավատանք։
Պիտի ունենա (եթե միայն իսկապես գոյություն չունի)։
<b>Ուրբաթ 21.</b> ― Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը Սաքո Համբարձումյանն է։
Բայց պիտի խոստովանեմ, որ այսքան դժվարությամբ «կեցնել կոմկուսակցությունը», քիչ մը դժվար է։
<b>Երկուշաբթի 24.</b> ― Կխորհրդածեմ երեկի դեպքերու վրա։
Թշվառականնե՜ր, աղջիկը բնական արարած մըն է, որուն քսվածն ալ կսիրվե, չքսվածն ալ։ Փուդրա ունեք պահեցեք ձեր արտառոց վարդապետության երեսը քսելու, որն այնքա՜ն այլանդակ է, ու որուն երեսը նայելուն մարդու սիրտը կխառնե․․․
<b>Հինգշաբթի 27․</b> ― Կոմունիստ բանաստեղծ Եղիշե Չարենցը, որ ասկե չորս ամիս առաջ օրիորդ Այվազյանին վրա մահափորձ կատարելուն համար երեք տարվա բանտարկության էր դատապարտվեր, բանտեն ազատվելու համար կուզե խելագար ձևանալ ու չի հաջողեր։ Սա շաբաթ մըն է քուն չունի․ աջ կհայհոյե, ձախ կթքնե, արևելք կքանդե, արևմուտք կպղծե, անցուդարձողներուն ձևերը կկապկե, ուրիշի խոսքերը կկրկնե, ու առհասարակ ինքզինքը սաստիկ հիմար ցույց տալ կուզե։ Այս բոլորով մեկտեղ, Երևանի հոգեկան հիվանդանոցի գլխավոր բժիշկը չի ուզեր Չարենցին խելագարի վկայական տա՝ պատճառը հարցնողներուն հետևյալ պատասխանը տալով․
․․․Ես որոշեր եմ տեղս անշարժ մնալ մինչև բոլոր «ետևի» հիմարները «առաջ» քաշվեն, երբ ետևը դատարկվեցավ՝ կխնդրեմ ինձի «ետև» քաշել։
<b>Հինգշաբթի 4.</b> ― Ծո՜, մարդկային խելքը ի՜նչ հրաշքներ կգործե՝ ծը՛, ծը՛, ծը՛։
Կինս վրդովվեց քիչ մը, անգութ անվանեց կատվին, բայց ես՝ ոչ։ Ես ատանկ բաներու վրա բարկանալու սովորուցեն չունիմ, ու եթե ունենայի իսկ, բնավ չէի բարկանա կատվի մը վրա, որ կերավ՝ միայն ընդամենը կես ժամ չարչարելով իր որսը։ Այլ կբարկանայի այն կես միլիոն բոլշևիկներու վրա, որք սա տասը տարի է կչարչարեն 150 ժողովրդյան ու չեն ուտեր․․․
<b>Կիրակի 27.</b> ― Առավոտ է, դուրս կելլեմ։ Գետինը ճերմակ է, բայց պատերը սև։ Քաղխորհուրդը պատերու վրա ինչքան բաց տեղ գտեր՝ «պարտադիր որոշում» է փակցուցեր քաղաքացոց համար։ Կարդա՛ մինչև իրիկուն, ո՛չ սկիզբ կա այդ «որոշումներուն», ո՛չ վախճան։ Գլուխս ուռեցավ կարդալեն։ Ու վերջացուցի թեև, բայց չիմացա, թե ինչը պետք է ընել և ինչը պետք է չընել, որպեսզի 100 ռուբլի տուգանքով կամ երեք ամիս բանտով չպատժվեմ։
․․․Ես աղքատ մարդ մըն եմ ու հանցանք գործելը ինձի համար կատարյալ շռայլություն է։
Բանեն դուրս կուգա, որ Չեմբեռլենը, տեսնելով, որ խորհրդային արևը «հուրհրան է», ու այդ արևի տակ պատկոմները հաստատուն քայլերով իրենց մարզանքը կկատարեն, նախանձեն ելեր հուշագիր է ղրկեր։
«Ես, Աթարբեկյանս (կամ Ավիսս), հեղկոմ բոլոր հեղկոմներու, ես սոցիալիստս, ես կոմունիստս, Չիբուխլուի վրայով Ելենովկա արշավեցի․ հավաքեցի բոլոր տաճկահայ գաղթականներուն մի մարագ ածեցի ու կացինով կոտորեցի, 73 հոգի ձեռները ետև կապած ծովի ափ շարեցի, գնդակահարեցի, 120 հոգի սպանեցի ու ձկան նման իրար վրա շարելով հողով ծածկեցի։ Երկրի բոլոր պարենը հավաքելով՝ փառավորվեցի, ե՜ս Աթարբեկյանս (կամ Ավիսս), ես գզո՜րս, ես արդարադատս, որդի Լենինի, որդի Բուխարինի, որդի Ստալինի․․․»
Մի՞թե Համբարձումյանը բացակա էր քաղաքես, մի՞թե ներկա չէր Սաքոն։ Ահա ձեզի ներկայություն մը, որ սաստիկ նման է բացակայության․․․
Հետո ալ առանց ամչնալու կըսեն՝ լենինյան գծի վրա ենք կեցած։
==1927 թվական==