Changes
/* Գլուխ հինգերորդ. Քազադ-Դումի կամուրջը */
— Իսկ հիմա ու՞ր,— հարցրեց Բորոմիրը:
— Սկզբում հետ,— պատասխանեց Գենդալֆը: Մենք իզուր ժամանակ չենք կորցրել, հանգիստ եզեքեղեք: Այս դամբարանը նախկինում տարեգրության շքասրահն էր, և այժմ ես գիտեմ, թե մենք որտեղ ենք գտնվում՝ գմբեթավոր դահլիճը հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահն է, որի մասին հիշատակվում էր գրքում: Քսանմեկերորդ սրահը յոթերորդ հարկաշարքում է: Իսկ դարպասը գտնվում է առաջին հարկաշարքում, հարավային թևում: Հիմա մենք կվերադառնանք գմբեթավոր դահլիճ, արևելյան միջանցքով կիջնենք ներքև և թեքվելով հարավ, դուրս կգանք դարպասի մոտ: Գնացինք... — Գենդալֆն առաջ անցավ:
Եվ հենց այդ պահին Մորիայի խորքերից նրանց հասավ մի ճարճատուն որոտ՝ ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ո՜-գ, և նրանք ոտքերի տակ զգացին քարե հատակի դողը: Ճամփորդներն առանց պայմանավորվելու նետվեցին դեպի դուռը: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ. դղրդացող որոտի ալիքը նորից գլորվեց Մորիայի քարանձավներում և հետո նորից, ու կրկին նորից՝ ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ո-ռ-ո-գ, կարծես լայնարձակ Մորիայի ընդերքը ինչ-որ մեկը դարձրել էր մի հսկայական թմբուկ: Եվ ասես ի պատասխան դղրդոցին՝ գմբեթավոր դահլիճում փչեց եղջերափողը, որին անմիջապես պատասխանեցին: ճամփորդները խռպոտ ճչոցներ լսեցին և ծանր դոփյուն:
Բորոմիրը նետվեց առաջ ու թրով հասցրեց զզվելի ձեռքին, բայց թուրը զրնգալով հետ թռավ ու ընկավ քար կտրած Ֆրոդոյի առջև:
Հանկարծ Ֆրոդոն, իր համար էլ անսպասելի, մոլեգին ճչաց՝ «կեցցե՛ Հոբիթստանը»«հա՛նուն Հոբիթստանի», նետվեց դեպի դուռն ու ամբողջ թափով Խայթը խրեց թեփուկապատ ոտնաթաթի մեջ: Ճամփորդներին խլացրեց սուր ոռնոցը, և հսկայական ոտնաթաթը քաշվեց դռան մյուս կողմը. Ֆրոդոն Խայթը հազիվ պահեց:
Խայթից սալահատակին մի քանի կաթիլ սև արյուն կաթաց: Բորոմիրը նորից փակեց դուռը և դուրս թռած սեպերը խրեց ճեղքերը:
Սակայն Մերին ու Փիփինը դեռ չէին հասցրել թռչել առաջին աստիճանին, երբ սենյակ խցկվեց Արագորնից քիչ ցածրահասակ մի հսկա օրք՝ թուխ, լայն ու տափակ դեմքով, ածուխի պես վառվող մանր աչքերով, կճատ քթով ու նեղ ճակատով. ըստ երևույթին թշնամիների առաջնորդն էր: Նրա սև զրահաշապիկը հասնում էր մինչև ոտնամանների ճիտքերը, գլխին արջնած սաղավարտ էր: Ձախ ձեռքում վահան ուներ, իսկ աջում՝ երկար ու ծանր նիզակ: Մյուս օրքերը հավաքվել էին դռան մոտ, բայց չէին շտապում սենյակ մտնել:
Առաջնորդ օրքը նետվեց դեպի Ֆրոդոն և, Արագորնի սրից վահանով պատսպարվելով, ճարպկորեն անցնելով Բորոմիրի սրի տակից, ահռելի ուժով նիզակը նետեց ուղիղ տարաբախտ Ֆրոդոյի վրա: Հոբիթը հասցրեց շրջվել ու նիզակը մտավ ոչ թե նրա կուծքըկուրծքը, այլ, միթրիլե օղազրահի վրայով սահելով, խրվեց կողը և Ֆրոդոյին մեխեց պատին: Սեմը ճչալով նետվեց դեպի տերը, մի հարվածով կտրեց թշնամու նիզակը, և Ֆրոդոն սահեց պատով ցած: Օրքն արդեն հափռել էր սև յաթաղանը և ուզում էր դրանով սպանել անպաշտպան զոհին, բայց այդ վայրկյանին ծանր Անդուրիլը փայլատակելով իջավ թշնամու սաղավարտին, և նա ջախջախված գլխով ընկավ: Սաղավարտը նրան չփրկեց Արևմուտքի Կայծակից: Բորոմիրն ու Արագորնը կատաղած մղվեցին դեպի դուռը, բայց մնացած օրքերը ոռնալով հապշտապ նահանջեցին:
— Ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ռ-ո,— ծանր հևաց Մորիան:
— Գնացի՛նք,— ոտքի կանգնելով գոռաց նա: — Սարսափազդու հակառակորդ դեմս ելավ, հազիվ դիմացա: Շտապե՛ք, արա՛գ: Սկզբում ստիպված կլինենք անլույս գնալ, ես ուժ չունեմ, որ գավազանը վառեմ: Գիմլին ինձ հետ կգա, առջևից: Մեզանից ոչ մի քայլ հետ չմնաք: Առա՛ջ..
Գենդալֆի բացատրություններից ոչինչ չհասկանալով՝ իսկ նրան հարցուփորձ անել ոչ ոք չէր համարձակվում, ճամփորդները հնազանդորեն հետևեցին նրան: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ՝ թնդում էր հեռվում. դղրդյունն այժմ խլացած էր թվում, սակայն լսվում էր ոչ թե ներքևից, այլ ասես գլորվում էր փախստականների հետևից: Հետապնդման ոչ մի նշան չկար՝ ո՛չ շտապող ոտնաձայն, ո՛չ բարձր ոռնոց կամ հատու հրամաններ ճամփորդները չէին լսում: Գենդալֆը քայլում էր առանց որևէ կողմ թեքվելու. միջանցքը, որով հիմա նրանք գնում էին, տանում էր դեպի հարկավոր՝ Արևելյան Դարպասի կողմը: Ժամանակ առ ժամանակ ստիպված էին լինում գիրթ սանդուղքով մի հարկաշարք ներքև իջնել, և հրաշագործը, ներքև չգլորվելու նպատակով, մոգական գավազանով թփթփացնում էր գետնին. գավազանը նա դեռևս վառել չէր կարողանում: Մեկ ժամում նրանք հաղթահարեցին մեկ լիգից ավելի և մի քանի անգամ իջան սանդուղքներով. շուրջը շուրջն անծայր ու անհագ մթություն էր, բայց ամեն մի քայլն անելուց հետո նրանց մեջ ամրանում էր հավատը, որ իրենց հաջողվեց խուսափել հետապնդումից: Յոթերորդ, ամենաերկար սանդուղքից հետո, Գենդալֆը հոգնած կանգ առավ ու ասաց.
— Ըստ իս, մենք իջել ենք առաջին հարկաշարք: Եթե շարունակենք միջանցքով առաջ շարժվել, այն մեզ կտանի հարավային թև: Ժամանակն է դեպի ձախ, արևելք թեքվելու: Հուսով եմ, որ դարպասն արդեն հեռու չէ: Ես շատ եմ հոգնել: Ինձ հարկավոր է հանգստանալ: Այլապես մինչև դարպաս չեմ հասնի:
Չլուսավորված գիրթ սանդուղքի վրա սայթաքելով՝ ճամփորդներն Արագորնի հետևից վազեցին դեպի վերև. Բորոմիրը եզրափակում էր փախստականների երթը:
Սանդուղքը նրանց դուրս բերեց մի թնդուն միջանցք. Արագորնն առանց հապաղելու, շարժվեց առաջ: Ֆրոդոյի կողքից հեծկլտալով քայլում էր Սեմը, և Ֆրոդոն հանկարծ զգաց, ինքն էլ է անձայն լալիս: Խուլ, աստիճանաբար մարող որոտը հազիվ զգալի ցնցում էր հատակը. ռ-ռ՜-ռ-ռ-ո՜գ, ռ-ռ՜-ռ-ո՜-ո-գ, ռ-ռ՜-ո՜-գ, ռ-ո՜-գ...
Առջևում լույս երևաց: Ճամփորդներն ակամա արագացրին քայլերը և շուտով հայտնվեցին մի ընդարձակ սրահում, որը լուսավորվում էր երկար ու նեղ, հրակնատի նման չորս լուսամուտներով: Սրահի վերջում, ջարդված քարե դռան մյուս կողմում, երևում էր դարպասի բարձր, կուրացուցիչ փայլող կամարը: