Changes
― Ո՞վ ես դու, ― հարցրեց սինյորը։
― Թիլ Ուլենշպիգելն եմ՝ հավատի համար խարույկի դատապարտված Կլլասի Կլաասի որդին։
Եվ դայլայլեց արտույտի պես, իսկ սինյորը կանչեց աքաղաղի նման։
― Ո՞վ է այն գեր մարդը, ― հարցրեց Տրե֊Լոնը՝ մատնացույց անելով Լամմեին։
― Իմ ընկերն է ու Բարեկամըբարեկամը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Նա էլ ուզում է ինձ պես երգել քո նավի վրա՝ հրահարի քաղցր ձայնով՝ պապենական երկրի ազատագրության երգը։
― Երկուսդ էլ քաջարի մարդիկ եք, ― ասաց ծովակալը, ― կճանապարհվեք իմ նավով։
Ուլենշպիգելը պանդոկում էր, և գողտրիկ կինը խիստ վշտաբեկ ու կարծես իրեն կորցրած ասաց․
― Խե՜ղճ Լամմե, խե՜ղճ Ուլենշպիգել։
― Ինչո՞ւ ես խղճում, ― հարցրեց նա։
― Ուզո՞ւմ ես հետևել մեզ։
― Մինչև գերեզման, ― ասաց կինը, ― բայց չամ չեմ կարող․․․
― Լավ կանեիր, ― ասաց Ուլենշպիգելը, ― այնուամենայնիվ մտածեիր դրա մասին․ երբ սոխակը մնում է անտառում՝ երջանիկ է ու երգում է․ բայց երբ հեռանում է այնտեղից և իր պստիկ թևերը ենթարկում է բաց ծովի քամուն՝ դրանք ջարդվում են, և նա մեռնում է։
― Հատակը խոնավ է, ոտքերդ կարող են թրջվել։
― Կի՛նս, կի՛նս, թողեք գնամ կնոջս մոտ։
Մայիսի առաջին օրերին, երբ երկինքը պայծառ էր, և նավը հպարտ առաջանում էր կոհակների վրայով, Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Աճյունն է տրոփում իմ սրտի վրա։
Եկան դահիճներն ու հարվածեցին
Եվ վարձատրեցին լիրբ լրտեսներին։
Սիրո, հավատի, առաքինությանց
Տեղը դըրեցին ուխտադրժություն։ Ջա՛րդ ու կոտորած մարդասպաններին․
Զարկեցե՛ք թմբուկը մարտի։
Կեցցե՜ն գյոզերը։ Զարկի՛ր թմբուկը։
Մեզ հետ է աստված, իսկ ո՞վ է մեր դեմ։
Զարկեցե՛ք թմբուկը մարտի ու փառքի։
Կեցցե՜ն գյոզերը։ Զարկի՛ր թմբուկը։
Զարկեցե՛ք թմբուկը մարտի ու փառքի։
</poem>
― Այո, ընկերներ ու բարեկամներ, ― ասաց Ուլենշպիգելը, ― այո, Անտվերպենում, համայնքի տան առջև, հաստատել են նրանք մի փարթամ գահույք՝ ծածկված կարմիր մահուդով․ այդտեղ արքայի պես նստել է դուքսը իր գահի վրա՝ շրջապատված իր սպասավորներով ու գուգազներով։ Ցանկանալով բարյացակամ ժպտալ՝ թթու ծամածռություն է միայն անում։ Զարկեցե՛ք թմբուկը մարտի։
Եվ Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Ո՜վ դուքս, լսո՞ւմ ես բազմության ձայնը,
Ուժգին ժխորը։ Դա ուռչող ծովն է
Որ ատելության, արհամարհանքի
Մըուշն է միայն քեզ շրջապատել։
Մեր գեղեցիկ Ֆլանդրիան,
Այժմ լռություն է մահի։
Զարկեցե՛ք թմբուկը մարտի։
Ուրախ֊զվարթ տղաների,
Արյունարբու Ալբայի։
Զարկեցե՛ք թմբուկը մարտի։
Պանդոկներում է՛լ չես լսում
Երկիրներն են այժմ արցունքի։
Զարկեցե՛ք թմբուկը սուգի։
Հայրերի՛ երկիր, տանջված սիրուհի,
Կանայք դիակնացած, կուսանք ողջաթաղ,
Հիսուս Քրիստոսին գոչեցեք Վրե՜ժ։
Գիշերը դաշտերում միշտ դեգերեցեք,
Յոս Դամանը հարցաքննվելով՝ խոստովանեց, որ սպանել է իր բարեկամ Հիլբերտին սրով՝ դեմառդեմ մենամարտում։ Երբ նրան ասացին, թե նա խփված է դաշույնով, Յոս Դամանը պատասխանեց․
― Ես նրան զարկի գետնի վրա, որովհետև արագ չէր մեռնում։ Ես կամավ խոստովանում եմ այդ սպանությունը, քանի որ Ֆլանդրիայի օրենքների պաշտպանության տակ եմ, որոնք արգելում են տասնամյա վաղեմությունից հետո հետապնդել մարդասպանին։
Դատավորը հարց տվեց․
― Ինձնից ավելի խելագար չէ նա, ― ասաց Յոս Դամանը, ― դերասանություն է անում։ ― Ապա սպառնալի ձայնով ավելացրեց, ― ես քեզ կտեսնեմ կրակի վրա, որ հիմա այսքան լավ ես կատարում խենթի դերը։
― Ծարավ եմ, ― ասաց Կատլինը, ― խղճացե՜ք, ծարա՜վ եմ։ ― Հա՛նս․ սիրելի՛ս, ջուր տուր ինձ։ Որքա՜ն սպիտակ է քո դեմքը։ Թողեք մոտենամ նրան, պարոնա՛յք դատավորներ։ ― Եվ բերանը լայն բանալով գոչեց։ ― Այո, այո, հիմա կրակը կրծքիս մեջ են դնում, իսկ սատանաներն ինձ կապում են այս սարսափելի անկողնին։ Հա՛նս, վերցրու սուրդ ու սպանի՛ր նրանց, չէ՞ որ դու այնքան զորեղ ես։ Ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր տվեք։
― Ոսկրկուլի ժամն է արդեն։ Ես վերցրել եմ Հիլբերտի ձեռքը, Հա՛նս, սիրելի՛ս։ Սրանք ասում են, որ դու կվերադարձնես յոթ հարյուր կառոլուսը։ Վերցրե՛ք կրակը, վերցրե՛ք կրակը, գլուխս այրվում է։ Աստված և հրեշտակները խնձոր են ուտում երկնքում։
― Արձակեցեք դրան տանջանքի նստարանից, ― ասաց դատավորը։
Կատլինին ու Յոս Դամանին բերին ատյանը։ Դամանն ավելի գունատ էր թվում՝ ծարավի տանջանքից և անքուն գիշերներից։
Կատլինը, որ չէր կարող կանգենլ կանգնել իր երերուն ոտքերի վրա, ցույց էր տալիս արևը և ասում․
― Վերցրե՜ք կրակը․ գլուխս այրվո՜ւմ է։
Մագաղաթը բռնեցին կրակի առաջ։
― Պարո՛ն ավագ֊դատավոր, պարո՛ն ավագ֊դատավոր, ― գոչեց Նելեն, ― ահա կրակի առաջ թանաքը երևում է․ հրմայեցեքհրամայեցեք, որ կարդան գրությունը։
Երբ վիրաբույժն ուզում էր կարդալ՝ տյար Յոս Դամանը ուզեց պարզել ձեռքը ու բռնել մագաղաթը․ բայց Նելեն քամու պես արագ նետվեց նրա ձեռքի վրա ու ասաց․
:::::::::::Հանսկե»
― Մա՛հ կախարդին, ― աղաղակեց ժողովուրդը։
― Պետք է համեմատել երկու գրությունները, ― ասաց դատավորը։
― Այնուամենայնիվ, երբ կտրվում է մարմինդ, արյուն է գալիս, ― ասացին նրանք։
― Ձեզ է այդպես երևում, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Դա գինի է, և ոչ թե արյուն։
― Շամփուր կխրենք փորիդ մեջ։
― Քանի ես կենդանի եմ՝ ոչ, ― պատասխանեց նա։
― Որդյա՛կս, ― ասաց Լամմեն, ― այդպես մի՛ խոսիր տյար դը Լյումենի հետ։ Նա վայրագ է և քեզ նրանց հետ կախել կտա առանց գթալու։
― Ես կխոսեմ այն, ինչ ճշմարտությունն է պահանջում, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Զինվորի խոսքը ոսկի խոսք է։
Տյար դը Լյումեն նստել էր գինով ու մսով լեցուն սեղանի առաջ, երբ Գորկումից կապիտան Մարինի կողմից մի սուրհանդակ եկավ Լռակյացի՝ Օրանժի իշխանի, նամակի պատճենով․ իշխանը հրամայում էր «քաղաքների և այլ վայրերի բոլոր կառավարիչներին՝ եկեղեցականներին պահել նույնպիսի անվտանգության, ապահովության և առանձնաշնորհման մեջ, ինչպես որ մնացած ժողովրդին»։
Սուրհանդակը խնդրեց, որ իրեն տանեն դը Լկումենի Լյումենի մոտ, որպեսզի նրա սեփական ձեռքը հանձնի նամակի պատճենը։
― Ո՞ւր է բնագիրը, ― հարցրեց դը Լյումեն։
― Այս ի՞նչ բան է, ― հարցրեց դը Լյումեն։
― Ըստ այս քաղաքի ավանդական սովորության՝ իրավունք և օրենք է, որ որևէ կույս կամ չամուսնացած աղջիկ տղամարդուն փրկի կախաղանից՝ նրան վերցնելով որպես ամուսին։
― Համաձայն եմ, ― ասաց Լողլողը։
Իսկ Լամմեն հրճվանքից ծիծաղելով ու լալով՝ ասաց․
― Պայծա՛ռ դեմք և քնքուշ սիրտ, մենք կլինենք Ֆլանդրիայի վրիժառուները։
― Խոլ գլուխ և զորեղ բազուկներ․ աստված կօրհնի սրինգն ու սուրը։
Եվ Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Ո՞ւր են զինվորներդ կամ թե հեծյալներդ, ―
Անտառում մոլորված՝ տրորում են ամեն բան,
Եվ այրուձին այդ լսում է։
Կամաց զարկեցեք թմբուկը մարտի։
Արշավասույր, սանձակոտոր,
Խթանեցեք նըժույգները,
Ձեռքից կերթա Մոնս քաղաքը։
Այժմ առջևն են։ Ո՞ւշ է միթե։
Կայծականման ձայնն արշավի․
Ասես հողմ է դա երկաթի։
Փա՜ռք Շոմոնին, իր նժույգին։
</poem>
Եվ նավերի վրա գյոզերը երգում էին․ Քրիստո՛ս, տես քո զինվորներին։
<poem>
Սրիր զենքերը նրանց, տե՜ր։
Կեցցե՜ն, կեցցե՜ն քաջ գյոզերը։
― Նիհարում ես, որդյա՛կ իմ։
― Այո, վշտաբեկ եմ և նիհար։ Սիրտս կորցնում է ուրախությունը, քաղցրաժպիտ դեմքս՝ թարմությունը։ Ինչու չէ, ծիծազեցեք ծիծաղեցեք ինձ վրա, դուք, որ հազարավոր վտանգներից հետո գտաք իրար։ Ծիծաղեցեք խեղճ Լամմեի վրա, որ ամուսնացած լինելով՝ այրիի պես է ապրում, մինչդեռ սա, ― ասաց նա ցույց տալով Նելեին, ― խլեց իր մարդուն պարանի գգվանքներից և լինելու է նրա վերջին սիրահարը։ Եվ լավ արեց․ օրհնյալ է աստված, բայց թող չծիծաղի ինձ վրա։ Այո, դու չպետք է ծաղրես խեղճ Լամմեին, Նելե՛, բարեկա՛մս։ Իմ կինը ծիծաղում է տասը հոգու տեղ։ Ավա՜ղ, դուք՝ կնիկարմատներդ անսիրտ եք ուրիշի վշտի հանդեպ։ Այո, սիրտս կոտրված է, լքումի սրով զարնված է։ Եվ ոչ մի բան չի բուժի այն, եթե ոչ նա ինքը։
― Կամ մի որևէ տապակած, ― ասաց Ուլենշպիգելը։
― Այո, ― ասաց Լամմեն, ― որտեղի՞ց միս լինի այս տխուր նավում։ Թագավորի նավերում շաբաթը չորս անգամ միս են տալիս, եթե պահք չէ, և երեք անգամ ձուկ։ Գալով ձկան՝ աստված հոգիս առնի, թե թելի կաժը, ուզում եմ ասել նրա միսը որևէ օգուտ է տալիս, եթե ոչ ապարդյուն կերպով վառելով արյունս, խեղճ արյունս, որ շուտով ջուր է դառնալու։ Նրանք ստանում են գարեջուր, պանիր, ապուր և լավ խմիչք։ Այո, նրանք ամեն ինչ ունեն իրենց ստամոքսային հաճույքի համար՝ պաքսիմատ, հաճարի հաց, գարեջուր, կարագ, ապխտած միս, այո, ամեն ինչ՝ չորացած ձուկ, պանիր, մանանեխ, աղ, բակլա, լոբի, ձավար, քացախ, ձեթ, ճարպ, փայտ ու ածուխ։ Իսկ մեզ արգելել են անասուն վերցնել ումից էլ որ լինի՝ քաղքենի, աբբա կամ ազնվական։ Մենք ուտում ենք տառեխ, խմում ենք թույլ գարեջուր։ Ավա՜ղ, այլևս ոչինչ չունեմ, ոչ կնոջ սեր, ոչ ընտիր գինի, ոչ կրկնակ գարեջուր, ոչ էլ լավ ուտելիք։ Միթե հաճույք ունե՞նք մենք այստեղ։
― Հիմա քեզ ասեմ, Լամմե՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Ակնդ Ակն ընդ ական և ատամ ընդ ատաման․ Փարիզում, սուրբ Բարթուղիմեոսի գիշերը նրանք սպանեցին տասը հազար ազատասեր սիրտ միայն Փարիզ քաղաքում․ նույնիսկ թագավորը կրակում էր իր ժողովրդի վրա։ Արթնացի՛ր, ֆլամանդացի՛, ա՛ռ կացինդ անողոք․ դրա մեջ է մեր ուրախությունը․ խփի՛ր թշնամի իսպանացուն և կաթոլիկին՝ ո՛ւր էլ նրան գտնես։ Թո՛ղ քո ուտելիքները։ Նրանք մեռած կամ կենդանի զոհերին տարել են դեպի գետը և լեփլեցուն սայլերով գցել են ջուրը։ Մեռած կամ կենդանի ― լսո՞ւմ ես, Լամմե՛։ Ութ օր շարունակ Սենի ջուրը կարմիր էր, և ագռավները երամներով խոյանում էին քաղաքի վրա։ Սոսկալի եղավ կոտորածը և Շառիտեում, Ռուանում, Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Բուրժում, Մոյում։ Տեսնո՞ւմ ես դիակների մոտ պառկած կուշտ շներին։ Նրանց ատամները հոգնած են։ Ագռավները ծանր են թռչում, այնքան փորերը բեռնավորել են զոհերի մսով։
Լսո՞ւմ ես Լամմե՛, վրեժ ու կարեկցանք հայցող հոգիների ճիչը։ Արթնացի՛ր, ֆլամանդացի։ Խոսում ես քո կնոջ մասին։ Ես երբեք չեմ կարծում, որ նա անհավատարիմ է, այլ ցնորվել է, քեզ էլ դեռ սիրում է, խե՛ղճ բարեկամս։ Նա այն պալատական տիկնանց հետ չէր, որոնք կոտորածի գիշերը իրենց նուրբ մատներով կապտեցին սպանված տղամարդկանց հագուստը, որ տեսնեն նրանց մարմնական առնականության մեծությունն ու փոքրությունը։ Եվ ծիծաղում էին նրանք՝ ցոփությամբ մեծ այդ տիկնայք։ Հրճվի՛ր, որդյա՛կ իմ, չնայած տառեխին ու թույլ գարեջրին։ Եթե տառեխի հետնահամը անախորժ է, ավելի անախորժ է այդ խայտառակության հոտը։ Ջարդարարները խրախճանք են անում և լավ չլվացած ձեռքերով մորթում են գեր սագերին, որպեսզի նրանց թևերը, տոտիկներն ու հետույքը ընծայեն Փարիզի սիրունիկ օրիորդներին։ Վաղուց չէ, որ սրանք այլ միս էին շոշափում, սառն միս։
Եվ Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Կեցցե՜ն գյոզերը։ Չի լա՜նք, եղբայրնե՛ր։
Ծաղկում է վարդը վառ ազատության
Արյան, արցունքի ու կործանման մեջ։
Մեզ հետ է աստված, էլ ո՞վ է մեր դեմ։
Այժմ բորենին է հաղթանակ տանում,
Եվ նավերի վրա գյոզերը երգում էին․
<poem>
Նույն դժխեմ բախտը մեզ էլ է սպասում։
Ակըն ընդ ական, ատամն ընդ ատաման։
― Մի գորշ վրան է տարածվում երկնքում ու ծովի վրա։ Լապտերները խիստ աղոտ են փայլում, լուսաբացն սկսվում է, քամին զովանում է, ալիքներն իրենց փրփուրը ցայտում են նավերի տախտակամածների վրայով, ուժգին անձրև է գալիս և շուտով դադարում, արևը ծագում է խնդուն՝ ոսկեզօծելով այլակների կատարները․ այդ քո ժպիտն է, Նելե՛, առավոտյան պես թարմ, ճառագայթի պես քնքուշ։
Քսաներկու նավերն անց են կենում։ Գյոզերի նավերի վրա թնդում են թմբուկները, ծլնգում են սրինգները, դը Լյումեն գոչում է․ «Հանո՛ւն իշխանի՝ ելե՛ք հետապնդման»․ փոխ֊ծովակալ Էվոնտ Պետերսեն Վորտը գոչում է․ «Հանո՜ւն Օրանժի իշխանի և տյար ծովակալի՝ ելե՛ք հետապնդության»։ Բոլոր նավերի՝ «Հովնաննայի», «Կարապի», «Աննա֊Մարիայի», «Գյոզի», «Մաքառումի», Էգմոնտի», «Հոորնի», «Վիլլեմ Զվեյհերի», «Վիլհելմ Լռակյացի» վրա բոլոր նավապետները գոռում էին․ Հանո՜ւն «Հանո՜ւն Օրանժի իշխանի և տյար ծովակալի՝ ելե՛ք հետապնդման»։
― Հետապնդմա՜ն․ կեցցե՜ն գյոզերը, ― աղաղակում էին գուգազներն ու նավաստիները։
Տրե֊Լոնի<ref>Լողլողի։</ref> նավը, որի վրա են Լամմեն և Ուլենշպիգելը, և որ կոչվում է «Բրիլ», «Հովնաննայի», «Կարապի» և «Գյոզի» ուղեկցությամբ գրավում է չորս իսպանական նավ։ Գյոզերը ծովն են նետում այն ամնեը, ինչ իսպանական է, գերում են Նիդեռլանդիայի բնակիչներին, դատարկում են նավերը ձվի կճեպների պես և թողնում, որ անկայմ ու անառագաստ ծփան ծովածոցում։ Ապա հետապնդում են մյուս տասնութին։ Անտվերպենից եկող ուժեղ քամին է փչում, արագընթաց նավերի պատը կռանում է գետի ջրի մեջ՝ ուռած առագաստների ծանրության տակ, ինչպես վանականների երեսները խոհանոցներից եկող քամուց։ Իսպանական նավերն արագ են գնում, գյոզերը հետապնդում են նրանց մինչև Միդելբուրգի նավակայանը՝ ամրոցների կրակի տակ։ Այդտեղ արյունահեղ մարտ է սկսվում․ գյոզերը կացիններով խոյանում են նավերի տախտակամածների վրա, որ քիչ անց ծածկվում է կտրված բազուկներով, սրունքներով, որոնք մարտից հետո պետք է կողովներով ծովը նետել։ Ամրոցները կրակում են նրանց վրա․ նրանք ծիծաղում են և «Կեցցե՜ն գյոզերը» գոչելով վերցնում են իսպանական նավերից վառոդ, հրետանի, գնդակ ու ցորեն, դատարկելուց հետո վառում են ու գնում Ֆլեսինգեն՝ թողնելով դրանք նավակայանում՝ ծխակալած ու բացավառված։
Այդտեղից նրանք ջոկատներ կուղարկեն ճեղքելու Զելանդիայի և Հոլանդիայի ամբարտակները, օգնելու նոր նավեր շինելուն, հատկապես հարյուր քառասուն տաննանոց տոննանոց նավերը, որոնք մինչև քսան երկաթաձույլ թնդանոթ ունեն։
― Լսում եմ մեզ մոտիկ, սաղարթների միջից, հևքի նման մի ձայն, որ ասում է․
<poem>
::::::::Ռազմով ու հրով,
::::::::Տեգով ու սրով՝
Երբ նրանք հածում էին՝ Լիսաբոնից եկավ մի առևտրական տորմիղ, որի հրամանատարը չգիտեր, թե Ֆլեսինգենն ընկել է գյոզերի ձեռքը։ Նրան հրամայում են խարիսխ գցել, ապա շրջապատում են։ Կեցցե՜ն գյոզերը։ Թմբուկ ու սրինգ նավագրոհի են կոչում։ Վաճառականներն ունեն թնդանոթ, տեգ, կացին ու հրահար։
Գյոզերի նավերից արկ ու գնադակ գնդակ է տեղում։ Նրանց հրահարավորները ամրանալով մեծ կայմի շուրջը, փայտե հրակնատների հետևը՝ կրակում են անվրեպ, աներկյուղ։ Վաճառականները ճանճի պես ցած են թափվում։
― Հասե՛ք, ― ասում է Ուլենշպիգելը Լամմեին ու Նելեին, ― հասե՜ք։ Ահավասիկ համեմունքներ, գոհարներ, թանկարժեք հատիկներ, շաքար, մուշկ, մեխակ, հնդկապղպղեղ,<ref>Gingembre ― զանջաֆիլ։</ref> ռեալներ,<ref>դրամներ են։</ref> դուկատներ,<ref>Նույնպես դրամ՝ վրան ոչխարի պատկեր։</ref> փայլուն, ոսկե ոչխարներ։ Հինգ հարյուր հազար հատից ավել կլինի։ Իսպանացին կվճարի պատերազմի ծախսերը։ Խմե՜նք։ Երգենք գյոզերի պատարագը․ պատերազմ է։
― Պետք է երդում տալ․ որդյա՛կ իմ, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Բերեք փայտե մեծ քափկիրը և պղնձե մեծ կաթսան։
― Երդվում եմ աստուծով, ― ասաց Լամմեն, ― որ ինձ օգնական լինի այս գործում, երդվում եմ հավատարիմ լինել տյար դը Լյումենին՝ մեր ազնիվ նավատորմի հրամանատար ծովակալին, և տյար Տրե֊Լոնին՝ փոխ֊ծովակալին և «Բրիլի» նավապետին․ երդվում եմ կարյացս չափով սնուցանել ըստ սովորաթյանց սովորությանց և ավանդույթների վաղեմի մեծ խոհարարների, որոնք խոհարարության վսեմ արվեստի մասին հիանալի, պատկերազարդ գրքեր են մեզ թողել ― մսով ու թռչուններով, որ կշնորհի մեզ բախտը, երդվում եմ սնուցանել վերոհիշյալ կապիտան տյար Տրե֊Լոնին, նրա տեղակալին, որ իմ բարեկամ Ուլենշպիգելն է, և ձեզ՝ գլխավոր նավաստուն, ուղղորդողին, օգնականին, գուգազներին, թնդանոթաձիգերին, տակառապետին, կապիտանի մանկլավիկին, վիրաբույժին, շեփորահարին և մյուս բոլոր նավաստիներին։ Եթե խորովածը շատ է արնալի, թռչնեղենը քիչ է կարմրացրած, եթե ապուրից անախորժ հոտ է գալիս, որ հակառակ է ամենայն լավ մարսողության, եթե սոուսների գոլորշին ձեզ չի մղում խուժելու խոհանոցը՝ հակառակ իմ ցանկությանն ու կամքին, ես կհրաժարվեմ իմ վսեմ պաշտոնից՝ այլևս ինձ անընդունակ համարելով գրավելու խոհարարական գահը։ Այսպիսով, օգնական լինի ինձ աստված այս ու այն կյանքում։
― Կեցցե՜ խոհարարապետը, խոհանոցի արքան, տապակածների կայսրը, ― գոչեցին նրանք։ ― Կիրակի օրերը երկուսի փոխարեն երեք բաժին թող ստանա։
― Արդ, ― ասաց նա՝ նախ Ուլենշպիգելին դիմելով, ― իշխանն ուզում է գնահատել քո հավատարիմ ծառայությունը և կատարած լավ գործերը, ուստի և քեզ նշանակում է «Բրիլի» նավապետ։ Այժմ հանձնում եմ քեզ այդ նշանակումը մագաղաթի վրա։
― Աստծուց շնորհ գտնեք, տյա՛ր ծովակալ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Ես կնավապետեմ իմ ամբողջ համեստ կարողությամբ և այդպես նավապետելով՝ մեծ հույս ունեմ, եթե աստված օգնի ինձ, նավապետազրկել Իսպանիան Ֆլանդրիայից և Հոլանդիայից՝ ուզում եմ ասել Zoid ևNoordև Noord-Neerland֊ից։
― Շատ լավ, ― ասաց ծովակալը։ Ապա դիմելով ամենքին՝ ավելացրեց․ ― ես պետք է հայտնեմ ձեզ, որ կաթոլիկ Ամստերդամի ուժերը պատրաստվում են պաշարել Էնքյուզեն։ Նրանք դեռ չեն դուրս եկել Y ջրանցքից։ Հածենք նրանց ընդառաջ, որպեսզի այդտեղ էլ մնան, և վրա տանք նրանց յուրաքանչյուր նավին, հենց որ իր բռնակալական մարմինը ցույց տա Զյուգերզեեում։
Հանկարծ Ուլենշպիգելը տեսավ, որ Լամմեն դուրս եկավ տախտակամած՝ փայտե շերեփի ուժգին հարվածներով քշելով նավի truxman֊ին՝ թարգմանչին․ մի պատանի, որ գիտակ էր ֆրանսերեն և ֆլամանդերեն լեզուներին, բայց ավելի գիտակ էր որկորի գիտությանը։
― Անպիտա՛ն, ― ասում էր Լամմեն ծեծլով ծեծելով նրան, ― կարծում էիր, թե անպատիժ կուտես տապակածներն առաջուց։ Ելի՛ր կայմի ծայրը և տես, թե որևէ բան չի՞ շարժվում Ամստերդամի նավերի վրա։ Այդ անելով՝ լավ բան արած կլինես։
― Ի՞նչ կտաս ինձ, ― հարցրեց truxman֊ը։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Աճյունը բաբախում է սրտիս։ Դու հնչեցնում ես աստծու ժամը։
― Նմանապես և սննդառության ժամը, ― վրա բերեց Լամմեն։ ― Տուր ինձ մի քսան տղա՝ սրտոտ գուգազներ ու նավաստիներ, գնամ բռնեմ այդ դավաճանին։
Այնժամ Ուլենշպիգելն ասում է․
― Դու Սլոսեն ես, դավաճան նավավարը, որ ծուղակի մեջ գցեցիր տյարք դ' Անդրոյին, Բաթեմբուրգին և այլ սինյորների։ Ո՞ւր է նրանց արյան գինը։
Ագարակատերը դողդողալով պատասխանեց․
Տանտերը պատասխանեց․
― Ճրագուե մոմերը կախված են այնտեղ։
Վառեցին մոմը․ բուխարու մոտ կանգնած մի գյոզ ասաց․
― Հետապնդեցե՜ք, ― կրկնեցին նավապետները։
Բայց հետապնդումը քիչ տևեց, որովհետև փախչողները հարյուր քայլ առաջ էին և օժտված էին ահաբեկված, նապաստակի ոտքերով։
Եվ սառույցի վրա աղաղակող ու մեռնող մարդկանց մոտ գտան ոսկի, գոհար և պարաններ՝ գյոզերին կապոտելու համար։
― Խոսի՛ր, որդյա՛կ իմ, ― ասաց ծովակալը։
― Տե՛ր իմ, ― ասաց Լամմեն, ― ջուրը հալչում է ամանների մեջ, թռչնեղենը դարձյալ փափկում է, երշիկը կորցնում է իր եղյամե բորբոսը, յուղը կակղել է, ձեթը հեղուկացել, աղը արտասվում է։ Շուտով անձրև է գալու, և մենք կփրկվենք, տե՛ր իմ։
― Ո՞վ ես դու, ― հարցրեց տյար Վորստը։
Երեկոյան նա ուրախ բացականչեց․
― Հյուսիսային ծովն ուռած է․ տեղատվության ժամն է, Զյուդերզեն մտնող բարձր ալիքները պատառոտում են սառույցը, որ խոշոր կտորներով պայթում ու թռչում է նավերի վրա, լույսի շողեր է արձակում։ Այս էլ կարկուտը։ Ծովակալը մեզ հրահանգում է քաշվել Ամստերդամի առջևից, և ահա այնքան ջուր կա, որ մեր ամենամեծ նավն էլ կարող է շարժվել։ Ահա Էնքհյուզեի նավակայանը։ Ծովը նորից է սառչում։ Ես մարգարե եմ և դա աստծու հրաշքն է։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Եթե դու մեկնես՝ ես կմնամ, և վախկոտ ու դավաճան կհայտարարեն քո բարեկամ Ուլենշպիգելին։ Հիմա լսիր երգս․
<poem>
Մազս երկաթ է՝ իմ սաղավարտն է․
Բնությունն ամբողջ իմ կուռ զրահն է։
Առաջին մորթըս կաշի է։
Իսկ երկրորդը՝ պողպատե։
Զուր է տգեղ ծաղրածուն՝
Առաջին մորթըս կաշի է,
Իսկ երկրորդը՝ պողպատե։
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»,
Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»․
Ապրել ընդմիշտ լույսի տակ․
</poem>
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն ոտքը քարշ տալով․ գնդակները, նռնակները, ռումբերը տեղում են նրա շուրջը․ նա միայն դրանց քամին է զգում։ Դու, անկասկած, ոգի ես, Ուլենշպիգե՛լ, և դու, Նելե՛, որովհետև տեսնում եմ, որ միշտ զվարթ ես ու ջահել։
― Ինչո՞ւ ես ոտքդ քարշ տալիս, ― հարցրեց Նելեն Լամմեին։
Եվ Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Լեյդեն հանձնված է․ արնախում դուքսը
Արագ փախչում է Նիդեռլանդիայից։
Ծուռտիկ, քոսոտ լակոտները,
Որ ապրում են, կամ թե սատկում
Են թաթերը նըրա վրըավըրա,
Ով սպանում էր ու կոտրում
Ի սեր ջարդի ժանտ արհեստի․․․