Changes

Մատանիների Տիրակալը

6 bytes removed, 21:13, 7 Հունիսի 2017
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
— Եկ մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին:— Թարմ օդ կշնչենք, և միաժամանակ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայովվրա: Եթե նույնիսկ քարափի աստիճանները ձեռքի գործ էին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին և, վերջին աստիճանը հաղթահարելով, հայտվեցին չորացած, ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով՝ հոբիթները շրջվեցին դեպի անտառը և, շունչները տեղը բերելով, նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարներն իջնում էին դեպի հարթավայրը, իսկ անտառեզրից դեպի երկինք էին բարձրանում սև ծխի խիտ քուլաները, որոնց քամին քշում էր անտառի խորքը:
— Քամին փոխվում է,— նկատեց Մերին: — Նորից արևելքից է փչում: Ցուրտ է այստեղ:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ թրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և առանց պարանոցի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա՞, թե՞ ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչամոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, իսկ դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փիփինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչպես էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին՝ լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդա՜ղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց դրանց մակերևույթին, միայն կայծկլտուն փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներն են փայլում արևի ճառագայթներից կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած, սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Հռում հում,— մրթմրթաց ինչ-որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է: Միայն թե չշտապե՛լ: Շտապել բոլորովին պետք չէ: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք Դրանք ինձ ինչ-որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել, թե ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, հետո նոր լսեի, ապա առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Չտեսնված փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, չլսված ու չտեսնված: Տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:
Փիփինն առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետաքրքրասիրություն էր առաջանում, և ոչ թե վախ: Շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փիփին:
— Հըմ, հըմ... Բայց դուք, ինչպես տեսնում եմ, կարգին հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Որ ինձ վստահում եք, դրա համար շնորհակալ եմ, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը, գիտեք, տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, կան արարածներ, որոնք նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Ուրեմն, ես կարող եմ ձեզ Մերի և Փիփին անվանել, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի: Ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Նախ՝ դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա,— հիմա ասացեք ինձ, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...Ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ , թե ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան, պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչ այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Եվ այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա՜, առանց շտապելու:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի: Եվ արժե՞ արդյոք միանգամից քեզ ամեն ինչ պատմել: Չէ՞ որ ինքդ ես խորհուրդ տալիս չշտապել: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, և ում կողմից ես կռվում և : Դու իսկապես դու գիտե՞իր Գենդալֆին:
— Գիտեի և հիմա էլ գիտե՛մ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
— Իսկ ու՞ր ենք գնում,— հարցրեց Մերին:
— Իմ տուն, ավելի ճիշտ, ճիշտ՝ իմ տներից մեկը,— պատասխանեց Ծառմորուսը:
— Իսկ այն հեռու՞ է:
— Դե, հա, էդպիսի մի բան, մենակ թե ավելի վատ: Այնտեղ՝ հյուսիսում, Մեծ Խավարից միայն ստվեր է մնացել, թեև չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Իսկ իմ անտառում կան թավուտներ, որտեղ Խավարն ինչպես եղել է, այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից են մեծ... Այնուամենայնիվ մենք անում ենք, ինչ կարող ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Խնամում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերն ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերն էլֆերին են ավելի շատ նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք ու ավելի հաստատուն: Թեպետ, իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս՝ հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսել: Իսկ իմ հոտի ծառերից ոմանք ձեռքերի պես ճկուն ճյուղեր ունեն և նույնիսկ կարողանում են ինձ հետ զրուցել: Իհարկե, այդ ամենն էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին ու սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին Ծովից այն կողմ կամ թաքնվեցին հեռավոր ու գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Կապույտ լեռները: Ֆենգորնն այդ անտառի արևելյան սահմանն էր ընդամենը... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամբողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ և հզոր: Իսկ օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ՝ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները հոբիթներն սկսեցին զանազանել երգի բառերը:
<poem>
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր, և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում զառիվայր ու մթին լանջեր ծառացան. նրանք հասել էին Մշուշապատ Լեռնաշղթայի ամենաբարձր լեռան՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտին: Էնտուոշ գետը կամ, ավելի ճիշտ, դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով քարից քար թռչկոտելով, վազում էր ընդառաջ: Գետակից աջ հարթ, կանաչապատ լանջ էր սկսվում, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առջև բացվում էր երկինքը, որտեղ, ամպերի միջև տարածված լճերում, լողում էին առաջին աստղերը:
Ծառմորուսն առանց քայլերը դանդաղեցնելու սկսեց բարձրանալ սարը: Հանկարծ զարմացած հոբիթների աչքերի առջև լանջը նահանջեց, և մի լայն բացվածք հայտնվեց: Բացվածքի աջ և ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, որոնք ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները, ասես ողջունելով, շրշացին: Մուտքից ներս լայն, հարթ տարածություն էր բացվում, որը, պարզվեց, լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ֆուտ բարձրություն ունեին, իսկ դրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը՝ ինչքան մուտքից հեռու, այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու տակ մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում՝ թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից, մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ, քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում, նորից միանում Էնտուոշին:
— Հու՛մ... Հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը, ավելի ճիշտ՝ անվանման սկիզբը, կհնչի այսպես՝ Ակունքային Սրահ: Ես սիրում եմ այս վայրը, այստեղ էլ մենք կգիշերենք:
— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— ասաց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: — Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և, ոտքները օդում թափահարելով, սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում՝ այն նույն ջրից, որ առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ-որ անծանոթ բույր ուներ և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով՝ թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը մազերն սկսեցին շարժվել, և հոբիթներին նույնիսկ թվաց, թե դրանք աճում են՝ վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և, վերջապես իր գավաթը բարձրացնելով, դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:
— Ահ-հա,— վերջապես արտաշնչեց նա՝ բաժակը դնելով սեղանին: — Հու՛մ, հը՛մ: Դեհ, իսկ հիմա կարելի է և զրուցել: Նստեցեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:
Վստահելի
1342
edits