Changes
/* ՍԱՐԴԵՐ ԵՎ ՃԱՆՃԵՐ */
Երբ նրանց աչքերը վարժվեցին մթությանը, մուգ կանաչ կիսախավարի մեջ սկսեցին որոշ բաներ զանազանել շուրջը։ Երբեմն արևի մի բարալիկ շողի հաջողվում էր թափանցել սաղարթի խճճված ճյուղերի միջով։ Բայց դա հազվադեպ էր պատահում, իսկ հետո բոլորովին վերացավ։
Անտառում ցատկոտում էին սկյուռիկները։ Բիլբոյի սրատես ու հետարքրքասեր աչքերը մթությանը վարժվելով նկատում էին, թե ինչպես, փամփլիկ պոչերը խաղացնելով, սկյուռիկները փախչում էին արահետից ու թաքնվում ծառերի ետևում։ Գետնամած թփուտներում ու չորացած տերևների հաստ շերտում խշխշոց, վազվռտուք ու փնչոց էր լսվում։ Բայց թե ով էր այդ բոլոր ձայները հանում, Բիլբոն չէր կարողնաում կարողանում տեսնել։ Մի բան շատ զզվելի էր՝ սարդոստայնը, խիտ, արտասովոր հաստ սարդոստայնը ծառից ծառ էր ձգվում և պարուրում արահետի երկու կողմերի ստորին ճյուղերը։ Սարդոստայնը ոչ մի տեղ արահետև չէր հատում՝ կախարդանքով, թե մեկ ուրիշ պատճառով, հայտնի չէր։
Շատ ժամանակ չէր անցել, բայց նրանք ատեցին անտառն այնպես ուժգին, ինչպես ատում էին գոբլինյան թունելները․ նրանց թվում էր, թե այստեղից այլևս երբեք դուրս չեն գա։
Ամենից վատը գիշերն էր։ Մութը անթափանց էր դառնում, և դա չափազանցություն չէ։ Նրանք իսկապես ոչինչ չէին տեսնում։ Ոչ, ասենք դա ճիշտ չէ։ Նրանք տեսնում էին ինչ֊որ մեկի աչքերը։ Գիշերը շրջապատող մթության մեջ կրակներ էին բռնկվում, ճամփորդների վրա էին հառվում զույգ աչքեր՝ դեղին, կարմիր, կանաչ․ հետո կորչում էին և հառնում արդեն ուրիշ տեղում։ Ժամանակ առ ժամանակ կրակները փայլում էին ինչ֊որ տեղ, վերևում, ճյուղերից, և դա շատ սարսափելի էր։ Բայց ամենից ավելի Բիլբոյին դուր չէին գալիս զզվելի, գունատ, դուրս ընկած աչքերը։ «Ոնց որ միջատներինը,― մտածեց նա,― միայն թե չափազանց խոշոր են»։
Գիշերները նրանք չէին մրսում, բայց, այնուամենայնիվ, սկզբում փորձեցին պարեկային խարույկ վառել։ Շուտով սակայն, ստիպված եղան խարույկից հրաժարվել, քանի որ բավական էր կրակ վառեին, և խավարի միջից բոլոր կողմերից ճամփորդների վրա էին չռվում հարյուրավոր ու հարյուրավոր աչքեր, թեպետ աչքերի տերերն անտեսանելի էին մնում։ Ավելի վատն այն էր, որ կրակը գրավում էր հազարավոր մոխրագույն ու սև թիթեռնիկների, երբեմն ձեռքի ափիմեծության․ ափի մեծության․ սրանք ֆռֆռում ու թպրտում էին ուղիղ երեսիդ։ Թիթեռներն անտանելի ձանձրացնում էին, ճիշտ այնպես, ինչպես հսկայական, վաքսի պես սև չղջիկները։ Ճամփորդները գիշերները ննջում էին համատարած, սահմռկեցուցիչ մթության մեջ։
Այդ բոլորը, ինչպես հոբիտին էր թվում, մի ամբողջ հավիտենականություն շարունակվեց։ Բիլբոն միշտ ուտել էր ուզում, որովհետև այժմ ստիպված էին մթերքը տնտեսել։ Օրերն անցնում էին, իսկ անտառը բոլորովին չէր փոխվում, և ճամփորդները տագնապեցին։ Մթերքի պաշարները սպառվում էին։ Թզուկները փորձում էին սկյուռիկներ նետահարել և բազում նետեր ծախսեցին, բայց միայն մեկին խփեցին։ Երբ այն խորովեցին, պարզվեց որ ուտելու բան չէ, և սկյուռներից ձեռ քաշեցին։
― Դորին ամենաուժեղն է, բայց Ֆիլին ամենաերիտասարդն է, և նրա աչքերը լավ են տեսնում,― ասաց Տորինը։― Ֆիլի, արի այստեղ, դու տեսնո՞ւմ ես նավակը, որի մասին ասում է միստր Բեգինսը։
Ֆիլին երկար նայելուց և, վերջապես, նավակը զանազանելուց հետո մի կերպ որոշեց հեռավորությունը։ Նրան պարան տվեցին, իրենց հետ վերցրածներից ամենաերկարը, և ծայրին մի մեծ երկաթե կեռ կապեցին, նրանցից, որով հակերը ամրացնում էին կաշեփոկերին, երբ շալակած էին տանում։ Ֆիլին կեռիկը ձեռքն առավ, ափի մեջ տարուբերեց ու շխրտեց շպրտեց վտակի այն ափը։
― Կեռիկը չլմփաց ջուրը։
― Առաջինը ո՞վ է անցնելու,― հարցրեց Բիլբոն։
― Ես,― պատասխանեց Տորինը,― և ինձ հետ՝ դուք, Ֆիլին ու Բալինը։ Նավակում այլևս ոչ ոք չի տեղավորվի։ Հետո Կիլին, Օյնը, Գլոյնը և Դորին, հետո Օրին, Նորին, Բիֆուրն ու Բոֆուրը։ Եվ վերջում՝ Դվալին ու Բոմբուրը։
― Միշտ ես եմ վերջինը, ձանձրացել եմ,― բողոքեց Բոմբուրը։― Թող այսօր ուրիշ որևէ մեկը լինի վերջինը։
― Իսկ ինչո՞ւ ես այդքան չաղ։ Դրա համար էլ կգնաս, երբ նավակաում նավակում քիչ բեռ կլինի։ Եվ մտքովդ էլ թող չանցնի փնթփնթալ ու վիճարկել հրամանները, թե չէ վերջդ վատ կլինի։
― Այստեղ թիակներ չկան։ Ինչպե՞ս ենք մյուս ափ հասնելու,― հետաքրքրվեց հոբիտը։
― Նստեք,― հրամայեց Ֆիլին, մեկնումեկը թող ձգի ճյուղերից կախված պարանը, իսկ մեկ ուրիշը թող բռնի առաջին պարանը։ Երբ մենք կհասնենք մյուս ափը, նավակը ետ կքաշեք։
Այս ձևով բոլորը բարեհաջող անցան կախարդված վտակը։ Նոր էր Դվալինը նավակից ափ իջել, պարանի կծիկը ձեռքին, իսկ Բոմբուրը (ի միջի այլոց շարունակելով փնթփնթալ) պատրաստվում էր հետևել նրան, երբ հանկարծ իսկապես մի վատ բան տեղի ունեցավ։ Առջևում արահետի վրա սմբակների կատաղի դոփյուն լսվեց, խավրի միջից ծառացավ սուրացող եղջերուի ուրվագիծը։ Նա մխրճվեց թզուկների ջոկատի մեջ, սրանց զանազան կողմեր շպրտեց և օդ խոյացավ։ Նա մի ոստյունով թափ առավ վտակն անցնելու, բայց․․․ չհաջողվեց անվնաս մյուս ափ հանել։ հասնել։ Տորինը, առաջինը դիմացի ափ իջնելով, աղեղը լարեց ու նետը դրեց, մտածելով, որ նավակի տերը կարող է թաքնված լինել մոտակայքում։ Տորինը մաիկն միակն էր, որ ոտքի վրա էր մնացել և պահպանել էր արիությունը․ այժմ նա վստահ ու դիպուկ նետն արձակեց եղջերուի վրա։ Վայէջք կատարելով՝ կենդանին ճոճվեց, նրան կուլ տվեց անտառի խավարը, լսվեց սայթաքող սմբակների ձայն, հետո ամեն ինչ լռեց։
Հենց այն է բոլորն ուզում էին դիպուկ կրակողին գովաբանել, երբ լսվեց Բիլբոյի հուսահատ ճիչը․
Եղջերվամսի երազանքները նրանց գլխից դուրս մղվեցին։ Ավա՜ղ, դա ճշմարտություն էր։ Երբ եղջերուն դուրս է թռել անտառից ու Բոմբուրին տապալել, գիրուկը ցամաքին կանգնած է եղել միայն մեկ ոտքով։ Ընկնելով՝ Բոմբուրը ակամա նավակը հեռացրել է ափից, փորձել է բռնել լպրծուն արմատներից, բայց ձեռքերը պոկվել են և նա շրմփացել է ջուրը, իսկ մակույկը հոսանքը քշել տարել է։
Բոլորը նետվեցինդեպի նետվեցին դեպի առուն ու ջրի երեսին տեսան Բոմբուրի կնգուղը։ Իսկույն նետեցին կեռիկով պարանը և նրան ցամաք հանեցին։ Բոմբուրը, բնական է, թրջվել էր մինչև վերջին թելը, բայց դա դեռ ոչինչ, այ թե որն էր դժբախտությունը․ նա քնած էր, պարանը ձեռքում սեղմած, ու այնպես էլ պինդ, որ ձեռքը բացել չէին կարողանում։ Չնայած արթնացնելու բոլոր փորձերին՝ նա շարունակում էր քնած մնալ։
Բոլոր թզուկները դեռ կանգնած էին նար նրա շուրջը, անիծելով նրա դանդալոշությունն ու իրենց անհաջողակությունը և ողբալով նավակի կորուստը, որ իրենց զրկեց այժմ սպանված եղջերուն ձեռք գցելու հնարավորությունից, երբ հանկարծ հեռվում փողի ձայն և շների հաչոց լսվեց։ Անսպասելիորեն արահետի վրա մի սպիտակ եղնիկ հայտնվեց, նույնքան կուրացուցիչ ձյունասպիտակ, որքան որ սև էր եղջերուն։ Մինչև Տորինը կհասցներ նախազգուշացնելու համար գոռալ, թզուկները վեր թռան ու նետեր արձակեցին։ Ոչ մի նետ նպատակին չհասավ։ Եղնիկը շրջվեց ու անհետացավ ծառերի մեջ այնպես անաղմուկ, ինչպես հայտնվել էր, և թզուկներն իզուր շարունակում էին նետեր արձակել նրա ետևից։
― Սպասեցեք, դադարեցեք․․․― գոռաց Տորինը, բայց ուշ էր․ թզուկները գրգռված վերջին նետերն էին արձակում։ Եվ այժմ Բեորնի նվիրած աղեղներն անօգտակար դարձան։
Ընկճվածությունը տիրեց ողջ խմբին, և հետևյալ օրերին այն ավելի ուժեղացավ։ Կախարդված առվից հետո արահետը գալարվում էր ճիշտ նույն ձևով, անտառն էլ ճիշտ ույնն էր։ Եթե նրանք անտառն ավելի լավ ճանաչեին, ապա գլխի կընկնեին, որ մոտենում են անտառի արևելյան բացատին, ևս մի քիչ համբերություն ու խիզախություն, և նրանք դուրս կգային ավելի նոսր անտառ, որտեղ արև էր թափանցում։ Բայց գլխի չէին ընկնում։ Ընդ որում, նրանք հերթով տանում էին ծանրամարմին Բոմբուրին, չորսը նրան էին տանում, իսկ մնացածը տանում էին այդ չորսի բեռը։ Թե որ վերջին օրերին չթեթևանային հակերը, նրանք իսկի չէին էլ կարողանա տակից դուրս գալ։ Բայց նույնիսկ ամենածանր հակերն ավելի լավ էին, քան ծանր Բոմբուրը։ Գիրուկը, ցավոք սրտի, ուտելիքով լի պարկերին չէր փոխարինում։ Հասավ օրը, երբ նրանց մոտ համարյա ոչ ուտելիք էր մնացել, ոչ խմելիք։ Անտառում ոչինչ չէր աճում, միայն սպունգ՝ ծառերի վրա, մեկ էլ դժգույն տերևներ ու անդուր հոտ ունեցող բույսեր։
Վտակն անցնելուց չորս օր հետո համատարած հաճարենու անտառ սկսվեց։ Ճամփորդներն սկզբում ուրախացան այդ փոփոխության համար․ ցածր թփուտներն անհետացան, խավարը նոսրացավ, լուսավորությունը կանաչավուն դարձավ։ Սակայն լուսավորվեցին միայն մոխրագույն բների ուղիղ շարքերը, որ ասես կիսախավար հսկայական դահլիճում վեր խոյացող սյունաշարեր իլնեին։ լինեին։ Զեփյուռ հայտնվեց, տերևները շրշացին, բայց այդ շրշյունն էլ ասես թախծոտ էր։ Վերևից տերևներ էին թափվում, հիշեցնելով այն մասին, որ աշունը մոտենում է։ Ոտքերի տակ խշխշում էր նախորդ աշուններից կուտակված չոր գորգը։
Երկու օր անց նրանք նկատեցին, որ արահետը թեքվեց ներքև, և շուտով հայտնվեցին հզոր կաղինիներով ծածկված մի ձորակում։
― Այս անիծված անտառը պետք է վերջանա՞, թե թչոչ,― խոսեց Տորինը։― Ինչ֊որ մեկը պետք է բարձրանա ծառը և տերևների արանքից նայի։ Հարկավոր է ընտրել արահետին մոտ ամենաբարձր ծառը։
Իհարկե, «ինչ֊որ մեկը» ասելով նկատի ուներ Բիլբոյին։ Ընտրությունը նրա վրա էր ընկոնւմ ընկնում այն պատճառով, որ պետք էր բարձրանալ ծառի գագաթը, իսկ դրա համար հարկավոր է շատ թեթև լինել, որպեսզի բարակ ճյուղերը դիմանան։ Խեղճ միստր Բեգինսը ծառեր մագլցելու մեծ վարպետ չէր, բայց ինչ կարող ես անել․ նրան նստեցրին արահետի եզրին աճած վիթխարի կաղնու ստորին ճյուղերին, և ուզած֊չուզած պետք է բարձրանաս վերև։ Բիլբոն դարավոր կեղևից կանաչ ու սև ներկվեց, շատ անգամ քիչ էր մնում վայր ընկներ և, վերջապես, հաղթահարելով ամենադժվար տեղամասը, որտեղ մի բան չկար, որից բռներ, հասավ գագաթը։ Իսկ քանի դեռ բարձրանում էր, միայն մի բան էր մտածում․ ծառի վրա սարդեր կա՞ն արդյոք, կհաջողվի՞ արդյոք ցած իջնել, չընկնել։
Վերջապես նրա գլուխը բարձրացավ սաղարթե տանիքի վրա։ Բիլբոն լույսից կուրացավ։ Ներքևից նրան ձայն էին տալիս թզուկները, բայց նա չէր պատասխանում և աչքերը կկոցելով միայն ավելի ամուր էր կառչում ճյուղերին։ Արևն այնպես պայծառ էր փայլում, որ նա երկար ժամաակ չէր կարողանում աչքերը բաց անել, իսկ երբ բացեց, քամուց օրորվող մուգ կանաչի ծով տեսավ։ Բիլբոն երկար ըմբոշխնում էր քամին, որ շոյում էր նրա դեմքն ու մազերը։ Վերջապես թզուկների ճիչերը, որոնք ներքևում տառացիորեն պայթում էին անհամբերությունից, հիշեցրին նրան գործի մասին։ Շուրջը նայեց, բայց ինչքան ուզում ես նայիր՝ չորս կողմը կանաչի համատարած ծով էր։
Նա հանկարծ արթնացավ, նստեց, մտածկոտ քորեց ծոծրակը։ Բոմբուրը ոչ մի կերպ չէր կարողնաւոմ հասկանալ որտեղ է ինքը և ինչու է այդպես սոված։ Նա մոռացել էր ամեն ինչ, որ տեղի էր ունեցել մայիսյան այն առավոտ, հոբիտի տան խնջույքից հետո։ Ահագին ջանքեր պետք եղան նրան համոզելու համար, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես իրենք են պատմում։
Լսելով, որ ուտելու բան չկա, նա դառը լավ լաց եղավ։
― Ախր ինչու արթնացա,― բացականչեց նա։― Ես այնպիսի հրաշալի երազներ էի տեսնում։ Երազումս տեսա, իբր թափառում էի անտառում, սրա նման մի անտառ էր, ծառերի վրա ջահեր էին վառվում, ճյուղերից լապտերներ էին կախված, գետնին հուրհրում էին խարույկները։ Անտառում քեֆ էր, ուրախություն, որ ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ։ Անտառի արքան նստած էր տերևներից թագը գլխին, բոլորն ուրախ երգեր էին երգում, իսկ թե ինչ խորտիկներ էին ու խմիչքներ․․․ ուղղակի նկարագրել չեմ կարող։
― Ավելի լավ,― ասաց Տորինը։― Քանի որ դու ուրիշ ոչնչի մասին խոսելու ընդունակ չես, բացի ուտելիքներից, ապա լավ կանես լռես։ Առանց այդ էլ քեզանից միայն անախորժություններ են գալիս։ Եթե հիամ հիմա չարթնանայիր, մենք քեզ կթողնեինք անտառում, և թող էն ժամանակ տեսնեիր քո հիմար երազները։ Կարծում ես այսքան երկար պաս պահելուց հետո հե՞շտ է քեզ քարշ տալը։
Նրանց ի՞նչ էր մնում անել։ Ավելի պինդ ձգեցին գոտիները դատարկ փորերի վրա, հակերը գցեցին մեջքներին և կամաց֊կամաց արահետով շարժվեցին առաջ, անտառից նույնիսկ կենդանի դուրս գալու հույս չունենալով։ Նրանք ամբողջ օրը ուժասպառ քարշ եկան, և դեռ Բոմբուրն էլ անընդհատ տնքտնքում էր ու գանգատվում, թե ոտքերը դողում են, և որ ինքը հիմա կպառկի ու կքնի։
― Էն ի՞նչ է, ծառերի արանքից կրակ է երևում․․․
Նրանք կանգնեցին և սկսեցինուշադիր սկսեցին ուշադիր նայել։ Իսկապես, հեռվում կարմիր կրակ առկայծեց, հետո նորից, էլի նորից։ Ճամփորդներն շտապեցին առաջ, դույզն իսկ չմտածելով՝ հանկարծ ու դրանք գոբլիններն են կամ տրոլներ։ Շուտով նրանք գլխի ընկան, որ դա բազմաթիվ ջահերի և խարույկների լույս է։
― Իմ երազները կատարվում են,― փնչաց ետևներից հազիվ հասնող Բոմբուրը։ Նա ուզում էր վազել ուղիղ այնտեղ, բայց մյուսները չէին մոռացել հրաշագործի և Բեորնի նախազգուշացումները։
Նրանք երկար վիճեցին, և վերջապես, որոշեցին երկու հետախույզ ուղարկել՝ թող մոտ սողան կրակին և աշխատեն որևէ բան պարզել։ Բայց այստեղ նորից խանգարող հանգամանք ծագեց․ ոչ ոքի չէր հրապուրում մոլորվելու և ընկերներին ընդմիշտ կորցնելու հեռանկարը։ Վերջապես սովը հաղթեց ողջամտությանը․ այլևս անկարող լինելով լսել, թե ինչպես է Բոմբուրը նկարագրում անտառի խնջույքի համադամ խորտիկները, նրանք բոլորը մասին դուրս եկան արահետից և խորացան անտառի մեջ։ Որոշ ժամանակ շոշափելով ծառից ծառ անցնելուց, բների արանքում թափառելուց հետո նրանք, վերջապես, տեսան պայծառ լուսավորված, մաքրած ու հարթեցրած մի բացատ։ Այնտեղ լիքը ժողովուրդ էր, ոչ ավել, ոչ պակաս, էլֆեր։ Կանաչ ու շագանակագույն շորեր հագած՝ նրանք նստած էին կոճղերի վրա, խարույկի շուրջը։ Նրանց ետևում, ծառերի վրա ջահեր էին կախված, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ նարքն նրանք ուտում, խմում և ուրախանում էին։
Խորոված մսի բույրն այնքան ձգող էր, որ ճամփորդները, առանց իրար հետ պայմանավորվլեուպայմանավորվելու, ողջ հասակով մեկ ձգվեցին, ուղղվեցն ուղղվեցին և թփուտների միջով քայլեցին դեպի բացատ, համակված մեն մի ցանկությամբ՝ ուտելիք խնդրել։ Բայց հազիվ էին նրանք շրջան մտել, որ բոլոր կրակները, ասես կախարդական փայտիկի շարժումով, հանգան, էլֆերից մեկը ոտքով հասցրեց վառվող փայտերին, փայլփլուն կայծերի խրձերը վեր խոյացան, ու խարույկը հանգավ։ Ճամփորդները մնացին անթափանցելի խավարի մեջ և երկար ժամանակ մեկը մյուսին գտնել չէին կարողանում։ Մթության մեջ խարխափելով, ծառերին դեմ առնելով, բներից կառչելով, կոճղերին խփվելով ու սայթաքելով, ամբողջ ձայնով հեյ֊հեյ գոռալով և անտարակույս շատ֊շատ կիլոմետր տարածությամբ շրջակա անտառի բոլոր բնակիչներին արթնացնելով, նրանք վերջապես հաջողացրին իրար գլխի հավաքվել և ափլփելով հաշվել մեկը մյուսին։ Այդ ընթացքում նրանք վերջնականապես շշկռվեցին, թե որտեղ է արահետը, և անդառնալիորեն մոլորվեցին, համենայն դեպս՝ մինչև առավոտ։
Մնում էր միայն առանց տեղից շարժվելու պառկել և քնել։ Նրանք երկար չպառկեցին։ Բիլբոն նոր֊նոր էր ննջում, երբ հանկարծ Դորին, որ ժամապահ էր կանգնած, բարձր փսփսաց․
― Այ այնտեղ մի ամբողջ հրդեհ է՝ խարույկներ, ջահեր․ լսո՞ւմ եք, երգում են, տավիղ նվագում․․․
Նրանք այդպես էլ արեցին։ Բայց հանգստանալուց հետո Բիլբոյին նեղեցին հարցերով, ամենակարևորը՝ նա ինչպե՞ս կարողացավ անհետանալ։ Մատանու պատմությունը նրանց այնպես էր հետաքրքրել, որ աշխարհում ամեն ինչ մոռացել էին։ Բալինը պահանջեց նորից պատմել Գոլլումի դեպքը, հանելուկները, և առհասարակ ամեն ինչ, հենց սկզբից, բայց այնպես, որ մատանին իր պատշաճ տեղը գրավի։ Շուտով լույսն սկսեց աղոտանալ, և այդ ժամանակ այլ հարցեր տեղացին․ որտե՞ղ են իրենցիրենք, որտե՞ղ է արահետը, որտեղի՞ց ուտելիք ճարել, հետ ի՞նչ են անելու։ Այս բոլոր հարցերն այժմ նրանց Բիլբոյին էին տալիս և բացաահայտորեն նրանից պատասխան սպասում։ Ինչպես տեսնում եք, նրանք խիստ փոխել էին իրենց կարծիքը միստր Բեգինսի մասին և (ինչպես կանխագուշակել էր Հենդալֆը) հարգանքով էին լցված նրա հանդեպ։ Այժմ նրանք չէին փնթփնթում Բիլբոյի վրա, այլ սպասում էին, որ նա որևէ ցնցող պլան առաջարկի։ Նրանք շատ լավ էին հասկանում, որ եթե հոբիտը չլիներ, իրենք այժմ կենդանի չէին լինի, դրա համար էլ նորից ու նորից շնորհակալություն էին հայտնեցին նրան։ Մեկը նույնիսկ խոնարհվեց նրա առաջ, բայց թուլությունից չկարողացավ ոտքերի վրա մնալ և բերանքսիվայր ընկավ գետին։
Մատանու պատմությունը բոլորովին չգցեց Բիլբոյին նրանց աչքում․ նրանք հասկացան, որ բացի հաջողությունից ու մատանուց, նա խելք ու հնարամտություն էլ ունի, առանց որոնց ոչինչ չի ստացվի։ Նրանք այնքան գովաբանեցին Բիլբոյին, որ նա իսկապես էլ իրեն խիզախ արկած որոնող զգաց, իսկ եթե ուտելու մի բան էլ գտնվեր, նա ավելի խիզախ կլիներ։
Բայց ուտելու ոչինչ չկար։ Բիլբոն մտածում էր ու մտածում, թե ինչպես գտնի կորցրած արահետը, սակայն նրա հոգնած գլուխն աշխատելուց հրաժարվում էր։ նա Նա ուղղակի նստել ու անքթիթ նայում էր ծառերի անվերջանալի շարքերին։ Բոլորը սսկվել էին, աչքերը փակել, բայց Բալինը դեռ երկար խնդմնդրում էր ու քրթմնջում․
― Գոլլում․․․ Իսկ ես կարծում էի․․․ Ահա, ուրեմն, ինչպես է նա տվել անցել քթի տակով․․․ Հիմա հասկանալի է․․․ Ա՜խ, դուք «ուղղակի թաքնվեցիք, թաքնվեցիք ու թաքուն փախաք» հա, միստր Բեգինս։ Դուք «դռների մեջ շատ կոճակնե՞ր եք կորցրել»։ Ա՜խ դու, ծեր սատանա, սա․․․ սա․․․― Այստեղ Բալինն էլ քնեց։ Եվ երկար ժամանակ շուրջը լռություն տիրեց։
― Իսկ ո՞ւր է Տորինը,― հարցրեց նա։
Այ քեզ փորձա՜նք․․․ Նրանք իսկապես տասներեքն էին, տասներկու թզուկը և հոբիտը։ Ո՞ւր է կորելՏորինը։ կորել Տորինը։ Ի՞նչ բախտ է բաժին ընկել նրան։ Կախարդե՞լ են նրան, թե՞ կերել են անտառի հրեշները։ Սարսափից դողալով՝ թզուկներն ու Բիլբոն պառկել էին, մինչև որ քնեցին անհանգիստ քնով։ Նրանց տանջում էր մղձավանջը։ Երեկոն գիշերի փոխվեց։ Մենք էլ որոշ ժամանակ նրանց թողնենք այստեղ, քանի դեռ քնած են, հոգնած, տանջված, նույնիսկ առանց պահակներ կարգելու։
Տորինի ճակատագիրը մի քիչ ուրիշ էր։ Նա առաջ գնաց դեպի խարույկը և հարբածի նման ընկավ։ Մոլորված թզուկների ճիչերը, վայնասունը, երբ նրանց բռնեցին ու կապկպեցին սարդերը, հաջորդ օրվա մարտի ձայները Տորինին չէին հասել, նա ոչինչ չէր լսել։ Հետո նրան վերցրին էլֆերը, կապկպեցին ու տարան իրենց հետ։
Այո, հասկանալի է, քեզ քեֆ անողները անտառային էլֆերն էին։ Նրանք չար էակներ չէին, բայց անվստահությամբ էին վերաբերվում օտարներին, միշտ ծայրահեղ զգուշություն պահպանելով։ Նրանք այնքան իմաստուն չէին, որքան բարձարգույն էլֆերը, բայց նույնպես գիտեին հմտորեն կախարդել և ավելի քան խարդախ էին։ Ախր նրանց մեծ մասը, այդ թվում լեռներում ու բլուրներում գտնվող նրանց ազգականները սերում էին կախարդական թագավորություն չայցելած հնագույն տոհմերից։ Իսկ այ, արեգակնային էլֆերը, ծովային էլֆերը և ստորգետնյա էլֆերը տարիներ շարունակ ապրում ու դաստիարակվում էին այդ թագավորությունում, դառնալով ավելի ու ավելի գեղեցիկ, իմաստուն և ուսյալ ու հետո, Մեծ Աշխարհ վերադառնալով, իրենց կախարդական արվեստն ի սպաս էին դնում ամեն տեսակ գեղեցիկ ու զարմանալի բաներ արարելու համար։ Անտառային էլֆերը երբեմն հայտնվում էին մթնշաղին, երբ արևը մայր էր մտնում և դուրս էր գալիս լուսինը, բայց ավելի շատ գերադասում էին գիշերն ու աստղերը։ Նրանք թափառում էին անտառներում, որպիսիք մեր ժամանակներում բոլորովին չեն մնացել։ Նրանք բնակվում էին անտառի եզրին, որտեղից հեշտ էր գնալ դաշտերը որսի, ձիով վարգել կամ ուղղակի վազվզել ազատ տարածության մեջ, լուսնի կամ աստղերի լույսի տակ։ Մարդկանց գալուց հետո նրանք ավելի շատ սիրեցին մթնշաղն ու խավարը։ Բայց, այնուամենայնիվ, նրանք մնում էին էլֆեր, իսկ էլֆերը բարի ժողովուրդ են։
Սև Անտառի արևելյան սահմանի մոտ, մեծ քաղաքում ապրում էր անտառային էլֆերի հզոր արքան։ Վիթխարի քարե դռների առջևով մի գետ էր հոսում, որ գալիս էր անտառապատ բլուրներից և թափվում էր լեռների ստորոտում գտնվող ճահիճները։ Գետնի տակ գտնվող այդ մեծ քարայրը բաղկացած էր բազմաքանակ սրահներից ու մուտքներիցմուտքերից, որոնցից ճյուղավորվում էին բազմաթիվ մանր քարայրներ։ Ե՛վ քարայրը, և՛ միջանցքները անհամեմատ լուսավոր և ուրախ էին գոբլինների քարայրներից․ բոլորովին էլ ոչ նրանց պես պոր և ոչ էլ այդքան վտանգավոր։ Արքայի հպատակները, որ ճիշտն ասենք, ապրում ու որս էին անում մեծ մասամբ բաց օդում, անտառներում։ Ապրում էին նրանք գետնին ու ծառերի վրա, բոլոր ծառերից ավելի սիրում էին հաճարենին։ Դու մի ասա, այդ քարայրը թագավորական պալատն էր, գանձարանը և ամրոցը՝ թշնամիների հարձակման դեպքում։ Այդտեղ էին գտնվում նաև գերիներին պահելու զնդանները։ Հենց այդտեղ էլ քարշ տվեցին Տորինին, որի հետ այնքան էլ քաղաքավարի չվարվեցին, որովհետև թզուկներին այստեղ չէին սիրում։ Հնում նույնիսկ պատահել է, որ էլֆերը կռիվներ են մղել թզուկների դեմ, որոնց մեղադրում էին իրենց գանձերը գողանալու համար։ Արդարությունը պահանջում է ասել, որ թզուկները դա այլ կերպ էին բացատրում․ նրանք, իբր թե, վերցրել են այն, ինչ իրենց է պատկանելիս եղել։ Էլֆերի արքան ինչ֊որ ժամանակ թանկագին զարդեր է պատվիրել նրանց, դրա համար ոսկի և արծաթ է տվել, իսկ հետո հրաժարվել է աշխատանքի դիմաց վճարել։ Եվ այդ ժամանակ թզուկները, վարձը չստանալով, զարդերը պահել են, չեն տվել։ Էլֆերի հզոր արքան իսկապես էլ այդպիսի թուլություն ուներ՝ մի քիչ ժլատ էր։ Նրա գանձարանը ոսկուց, արծաթից ու ադամանդից տրաքվում էր, բայց նա էլի ու էլի էր ուզում, որպեսզի հարստությամբ հավասարվի նախկին էլֆ տիրակալներին։ Նրա ժողովուրդը հանքահանությամբ չէր զբաղվում, մետաղ ու թանկարժեք քարեր չէր մշակում, ոռևտուր առևտուր չէր անում, հող չէր մշակում։ Ամեն մի թզուկ գիտեր այդ բանը։ Բայց Տորինն ու իր նախնիները ոչ մի կապ չունեին էլֆերի ու թզուկների միջև եղած այդ հին վեճի հետ։ Դրա համար էլ, երբ նրանից հանեցին կախարդանքը, և նա արթնացավ, խիստ վրդովվեց նրանց վերաբերմունքից ու որոշեց, որ իրենից ոչ մի խոսք չեն քաշի ոսկու և թանկարժեք քարերի մասին։
Արքան Տորինի վրա հառեց դաժան հայացքը և սկսեց նրան հարցաքննել, բայց Տորինը բոլոր հարցերին միայն մի բան էր պատասխանում․ ինքը սովից մեռնում է։
― Ինչո՞ւ դու և քո ուղեկիցները խնջույքի ժամանակ երեք անգամ հարձակվեցիք իմ ժողովրդի վրա։
― Մենք չէինք հարձակվում,― պատասխանեց Տորինը,― մենք ուզում էինք ուտելիք խնդրել, քանի որ սովից մեռնում էինք։
― Որտե՞ղ են հիմա քո ընկերները։ Ի՞նչ են անում։