Changes
/* ԳԼՈՒԽ 5 */
: — Մոլլի, նայիր աչքերիս։ Կարո՞ղ ես ազնիվ խոսք տալ, որ այդ մարդը քիթդ չի շոյել։
: — Դա ճիշտ չէ։— Կրկնեց Մոլլին, բայց Երեքնուկի աչքերին նայել չկարողացավ ու վարգով փախավ դաշտ։
: Երեքնուկի մտքով հանկարծ մի վատ բան անցավ։ Առանց մյուսներին որեւէ բան ասելու, նա գնաց գոմի Մոլլիի անկչունըանկյունը, եւ կճաղակով հարդը շրջելով, շաքարի կտորներ ու մի փունջ գունավոր ժապավեններ գտավ։
: Երեք օր անց Մոլլին անհայտացավ։ Մի քանի շաբաթ նրա մասին ոչ մի տեղեկություն չկար, բայց հետո աղավնիները հայտնեցին, որ նրան տեսել են Վիլինգդոնից այն կողմ։ Նա լծված էր պանդոկի դռանը կանգնած սեւ ու կարմիր գեղեցիկ մի սայլակի։ Վանդակավոր շալվարով, պանդոկապանի նման գիրուկ կարմրաթուշ մի տղամարդ նրան շաքար էր տալիս ու շոյում էր քիթը։ Նա կոկիկ տեսք ուներ եւ նրա ճակատին ալ կարմիր ժապավեն էր կապված։ Անասուններից ոչ մեկը այլեւս երբեք Մոլլիի անունը չտվեց։
: Հունվարին դաժան ցրտեց ցրտեր սկսվեցին։ Հողը երկաթի պես կարծրացավ, եւ դաշտերում այլեւս աշխատել չէր լինում։ Միտինգների մեծ մասն անց էր կացվում մեծ ամբարում, ուր խոզերը զբաղվում էին գարնանացանի աշխատանքները ծրագրելով։ Բոլորն ընդունում էին, որ խոզերը, բացահայտորեն մյուսներից խելացի լինելով, որոշելու են ֆերմայի գործունեության հետ կապված բոլոր հարցերը, թեեւ նրանց որոշումներն անպայման պետք է հաստատվեին մեծամասնության քվեարկությամբ։ Նման կարգը բավականին արդյունավետ կլիներ, եթե չհաշվեինք Ձնագնդու եւ Նապոլեոնի միջեւ անընդհատ ծագող տարաձայնությունները։ Այդ երկուսը վիճում էին ցանկացած կետի շուրջ, որը դրա համար հնարավորություն էր ընձեռնում։ Եթե մեկն առաջարկում էր ավելի շատ գարի ցանել, մյուսն ավելի շատ վարսակ էր պահանջում, իսկ եթե մեկն ասում էր, որ այսինչ դաշտը կաղամբի համար շատ հարմար է, մյուսը հայտարարում էր, որ պտղարմատներից բացի այն ուրիշ ոչ մի բանի պետք չէ։ Ամեն մեկն իր հետեւորդներն ուներ եւ բանը երբեմն հասնում էր կատաղի վեճերի։ Միտինգների ժամանակ Ձնագնդին հաճախ հաղթանակ էր տանում իր փայլուն ելույթներով, սակայն Նապոլեոնն ավելի լավ էր կազմակերպում իր հետեւորդներին եւ մասնավորապես ՝ ոչխարներին։ Վերջերս ոչխարները սովորություն էին ձեռք բերել տեղի֊անտեղի կկկալ մկկալ «չորս ոտք լավ, երկու ոտք վատ», երբեմն դրանով ընդհատելով Միտինգը։ Նկատվել էր նաեւ, որ առավել հաճախ նրանք այդ անում էին Ձնագնդու ճառերի ամենից վճռական պահերին։ Ձնագնդին մանրամասն ուսումնասիրել էր տանը գտնված «Ֆերմեր» հանդեսի հին համարները եւ լի էր նորամուծությունների ու բարեփոխումների ծրագրերով։ Նա գիտուն տեսքով խոսում էր դրենաժի, սիլոսի ու խարամի մասին եւ խրթին մի սխեմա էր մշակել, ըստ որի բոլոր անասունները պիտի թրքեին ուղղակի դաշտում եւ ամեն օր տարբեր մի տեղ, պարարտացման գործը հեշտացնելու նպատակով։ Նապոլեոնն անձամբ ոչ մի սխեմա չէր առաջարկում, հանգիստ ասելով, որ Ձնագնդու ծրագրերից ոչինչ դուրս չի գա, եւ կարծես սպասողական դիրք էր ընդունել։ Նրանց ամենից սուր վիճաբանությունը ծավալվեց հողմաղացի շուրջը։
: Շինություններից քիչ հեռու արոտավայրի մեջ կար փոքրիկ մի բլուր, որը ֆերմայի ամենաբարձր կետն էր։ Տեղանքն ուսումնասիրելով, Ձնագնդին հայտարարեց, որ դա իսկ հողմաղացի տեղն է, որի աշխատեցրած դինամոն ֆերմային կապահովի էլեկտրականությամբ։ Դա թույլ կտա լուսավորել ու ձմռանը ջերմացնել գոմերը, ինչպես նաեւ պտտասղոց, կալսիչ, ճակնդեղկտրիչ ու կթելու էլեկտրական մեքենա բանեցնել։ Անասունները նման բաների մասին երբեք չէին լսել (ֆերման բավական հետամնաց էր եւ միայն տարրական մեխանիզմներ ուներ) եւ ապշահար ականջ էին դնում, իսկ Ձնագնդին նորանոր ֆանտաստիկ մեքենաներ էր խոստանում, որոնք պիտի անեին ամբողջ գործը, մինչ անասուններն իրենց քեֆին կարածեին կամ ընթերցանությամբ ու բանախոսություններով կզարգացնեին մտավոր ունակությունները։
: Մի քանի շաբաթից Ձնագնդու հողմաղացի մանրամասն նախագիծը պատրաստ էր։ Մեխանիկական նրբությունները հիմնականում քաղված էին միստր Ջոնզի երեք գրքերից՝ «Տնավարության հազար ու մի պիտանի խորհուրդ», «Ինքնուս որմնադիր» եւ «Էլեկտրականություն սկսնակների համար»։ Ձնագնդին աշխատանոցի էր վերածել եւ ժամերով փակվում էր նախկին ինկուբատորում, որի հատակի որորկ ողորկ տախտակները շատ հարմար էին վրան գծելու համար։ Բաց գրքերը քարով սեղմած, նա արագ արագ հետ ու առաջ էր անում, տոտիկի հոդերի միջեւ բռնած կավիճով գծեր քաշելով ու բավականությունից խռնչալով։ Աստիճանաբար ուրվագծվեց լծակների ու ատամնանիվների խրթին մի կուտակում, որը մնացած անասունների համար բացարձակապես անընթեռնելի էր եւ միեւնույն ժամանակ՝ խիստ տպավորիչ։ Բոլորն օրական առնվազն մեկ անգամ գալիս էին Ձնագնդու գծածը նայելու։ Գալիս էին անգամ հավերն ու բադերը, ջանալով չտրորել կավճե գծերը։ Այդ ամենին անմասն էր մնում միայն Նապոլեոնը, որը հենց սկզբից հակադրվել էր հողմաղացի գաղափարին։ Բայց եւ այնպես մի օր նա անսպասելիորեն եկավ նախագիծն ուսումնասիրելու։ Նա մռայլ հետ ու առաջ արեց ինկուբատորով մեկ, ուշադից ուշադիր զննեց ամեն մանրամասն, մի երկու տեղ նույնիսկ հոտոտեց ու կանգ առավ, աչքի տակից որոշ ժամանակ գնահատելով տեսածը, ապա հանկարծ ոտքը բարձրացրեց եւ, նախագծի վրա միզելով, առանց որեւղ բան ասելու դուրս եկավ։: Հողմաղացի վերաբերյալ ֆերմայի կարծիքները կիսվել էին։ Ձնագնդին չէր ժխտում, որ այն կառուցելը հեշտ գործ չէ։ Հարկ էր լինելու քար կտրել, շարել պատերն ու առագաստ կարել, որից հետո գալու էր դինամոյի եւ հաղորդալարերի հերթը։ (Թե որտեղից էին դրանք ճարելու, նա չասաց)։ Սակայն Ձնագնդին պնդում էր, որ այդ ամենն իրագործելի է մեկ տարվա ընթացքում։ Որից հետո, ասաց նա, այնքան ժամանակ կխնայվեր, որ անասունները կաշխատեին շաբաթական ընդամենը երեք օր։ Մյուս կողմից Նապոլեոնն առարկում էր, որ ներկայիս հրատապ պահանջը սննդի արտադրության ավելացումն է, իսկ եթե ժամանակը վատնվի հողմաղացի վրա, բոլորը վերջում սովամահ կլինեն։ Անասունները բաժանվեցին երկու խմբավորման, հետեւյան հետեւյալ նշանաբաններով՝ «Կեցցե Ձնագնդին եւ եռօրյա աշխատանքային շաբաթը» եւ «Կեցցե Նապոլեոնը եւ լիքը կերակրատաշտը»։ Բենիամինը միակ անասունն էր, որը ոչ մի խմբավորման չհարեց։ Նա ոչ հավատում էր կերակրի գալիք առատությանը, ոչ էլ նրան, որ հողմաղացն աշխատանք կխնայի։ Հողմաղացով, թե առանց դրա, ասում էր նա, կյանքը կմնա առաջվա պես, այսինքն՝ վատ։
: Հողմաղացից զատ ծագել էր նաեւ ֆերմայի պաշտպանության հարցը։ Բոլորը հասկանում էին, որ, Գոմի ճակատամարտում պարտություն կրելով հանդերձ, մարդիկ կարող են ֆերման վերագրավելու ու Ջոնզին վերադարձնելու մի նոր ավելի վճռական փորձ ձեռնարկել։ Նրանք լուրջ առիթներ ունեին դա անելու, քանի որ մարդկանց պարտության լուրը տարածվել էր երկրամասով մեկ, եւ հարեւան տնտեսությունների անասունները նախկինից ավելի անհնազանդ էին դարձել։ Այդ հարցում, ինչպես միշտ, Ձնագնդին ու Նապոլեոնը տարաձայնություններ ունեին։ Ըստ Նապոլեոնի, անասունները պետք է հրազեն ճարեին ու վարժվեին այն գործածելուն։ Ըստ Ձնագնդու, անհրաժեշտ էր գնալով ավելի շատ աղավնիներ ուղարկել, հարեւան ֆերմաների անասուններին ապստամբության կոչելու։ Մեկի կռվանն այն էր, որ եթե անասունները չկարողանան պաշտպանվել, նրանց անխուսափելիորեն նորից կստրկացնեն։ Մյուսը պնդում էր, որ եթե ամենուր ապստամբություններ ծագեն, պաշտպանվելու կարիք չի լինի։ Անասուններն ականջ էին դնում մեկ Նապոլեոնին, մեկ Ձնագնդուն եւ չէին կարողանում որոշել, թե ով է ճիշտը, փաստորեն, նրանք ամեն անգամ համաձայն էին նրա հետ, ով խոսում էր տվյալ պահին։
: Վերջապես հասավ այն օրը, երբ Ձնագնդու նախագիծն ավարտված էր։ Հաջորդ կիրակի օրվա Միտինգին քվեարկության էր դրվելու հողմաղացի աշխատանքները սկսելու անհրաժեշտության հարցը։ Երբ անասունները հավաքվեցին ամբարում, Ձնագնդին ոտքի կանգնեց եւ, չնայած տեղ֊տեղ ոչխարների մկկոցին, շարադրեց կառույցի անհրաժեշտության իր փաստարկները։ Ապա պատասխան խոսքով հանդես եկավ Նապոլեոնը։ Նա շատ հանգիստ ասաց, որ հողմաղացի գաղափարն անհեթեթություն է եւ, խորհուրդ տալով դրա օգտին չքվեարկել, նստեց իր տեղը։ Նա կես րոպե էլ չխոսեց, եւ թվում էր, պե թե գրեթե անտարբեր է իր ասածի թողած տպավորությանը։ Այստեղ Ձնագնդին ոտքի ցատկեց եւ, ոչքխարներին լռեցնելով, բոլորին դիմեց բոցաշունչ մի կոչով հօգուտ հողմաղացի։ Մինչ այդ անասունների նախապատվությունները բաշխված էին հավասարապես, բայց Ձնագնդու պերճախոսությունը շատ չանցած գրավեց նրանց։ Վառվռուն նախադասություններով նա պատկերեց ֆերմայի կյանքն այն բանից հետո, երբ ծանր աշխատանքի բեռ կընկնի անասունների ուսերից։ Նրա երեւակայությունն այս անգամ տարածվեց սղոցներից ու ճակնդեղկտրիչներից շատ ավելի հեռու։ Էլեկտրականությունը, ասաց նա, կարող է աշխատեցնել գութաններ, խոփեր, ճմլիչներ, հնձող ու դիզող մեքենաներ եւ, բացի այդ, սեփական լույսով, ջերմությամբ եւ տաք ու սառը ջրով ապահովել ամեն անասունի անկյուն։ Երբ նա ավարտեց իր խոսքը, ոչ մի կասկած այլեւս չկար, թե ում օգտին կանցնի քվեարկությունը։ Սակայն նույն այդ պահին ոտքի կանգնեց Նապոլեոնը եւ, կողքիր կողքից տարօրինակ մի հայացք նետելով Ձնագնդու վրա, արտասովոր զիլ մի վնգստոց արձակեց, որի նմանը մինչ այդ նրանից ոչ ոք չէր լսել։: Դրսից լսվեց սոսկալի մի հաչոց, եւ պղնձե վզնոցներով ինը ահռելի շուն ներս նետվեցին ամբար։ Նրանք հարձակվեցին ուղիղ Ձնագնդու վրա, որը ճիշտ ժամանակին վեր թռավ, ահարկու երախներից մազապուրծ լինելու համար։ Հաջորդ պահին նա արդեն դռնից դուրս նետվեց, շները շների հետեւից։ Անխոս զարմանքով ու երկյուղածությամբ, անասունները խմբվեցին դռան մոտ, որ նայեն։ Նա սուրում էր միայն խոզին վայել ավյունով, սակայն շները հետ չէին մնում։ Մի պահ նա սայթաքեց եւ թվում էր, թե ուր որ է զոհ կգնա։ Թեեւ նա վեր ցատկեց ու վազեց ավելի արագ, քան երբեւէ, շները շուտով կրկին վրա հասան։ Նրանցից մեկը քիչ էր մնում երախը փակեր Ձնագնդու պոչին, բայց նա վերջին վայրկյանին հազիվհազ հասցրեց պոչը փախցնել։ Ապա նոր թափով նետվեց առաջ եւ, մի երկու մատնաչափի առավելությամբ դուրս պրծավ ցանկապատի անցքից ու այլեւս չերեւաց։: Լուռ ու ահաբեկված, անասունները գլխիկոր ներս մտան ամբար։ Քիչ անց վազքով վերադարձան նաեւ շները։ Սկզբում ոչ ոք չէր հասկանում, թե դրանք որտեղից են հայտնվել, բայց շուտով պարզվեց որ դրանք Նապոլեոնի կողմից մայրերից խլած եւ անձամբ դաստիարակած լակոտներն են։ Դնայած Չնայած նրանք դեռ լրիվ հասակ չէին առել, բայց ամեհի շիներ շներ էին՝ գայլերի պես կատաղի տեսքով։ Բոլորը նկատեցին, որ նրանք Նապոլեոնից չեն հեռանում եւ նրան տեսնելուն պես պոչ են խաղացնում, ինչպես մինչ այդ շներն անում էին Ջոնզի ներկայությամբ։: Նապոլեոնը շների ուղեկցությամբ բարձրացել էր այն հարթակը, ուր ժամանակին իր ճառն էր արտասանում Գնդապետը։ Նա ազդարարեց, որ այսուհետեւ կիրակնօրյա միտինգներ չեն լինի։ Դրանք ժամանակի ավելորդ վատնում են, ասաց նա։ Առաջիկայում ֆերմայի տնտեսության հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն խոզերի հատուկ կոմիտեի կողմից, որի նախագահը լինելու է ինքը։ Կոմիտեի դռնփակ նիստերի որոշումները կհաղորդվեն նաեւ մնացածներին։ Անասուններն առաջվա պես կիրակի առավոտյան կհավաքվեն դրոշի արարողությանը՝ «Անգլիայի գազանները» երգելու եւ շաբաթական հանձնարարություններ ստանալու, սակայն քննարկումներ այլեւս չնլ չել լինի։: Չնայած Ձնագնդու վտարման առաջացրած շփոթությանը, անասուններն այդ հայտարարությունից սրտնեղեցին։ Նրանցից ոմանք անգամ կբողոքեին, եթե կարողանային գտնել ճիշտ փաստարկները։ Նույնիսկ Դմբուզը աղոտ մի անհանգստություն էր զգում։ Նա ականջները հետ տարավ, մի երկու անգամ թափահարեց իր բաշը եւ ճգնեց մտքերն ի մի բերել, բայց ի վերջո ոչ մի ասելիք չգտավ։ Բայց եւ այնպես հենց խոզերից ոմանք ավելի ակտիվ գտնվեցին։ Իսկույի Իսկույն եւեթ Նապոլեոնի շուրջը նստած շներն անսպասելի բարձր ու սպառնալից գռմռոց արձակեցին, եւ խոզերը սսկված նստեցին իրենց տեղները։ Դրանից հետո ոչխարները բարձրաձայն պոռթկացին «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց քառորդ ժամից ավել, վերջ դնելով որեւէ քննարկության հնարավորությանը։
: Որոշ ժամանակ անց Զռանին ուղարկեցին մնացածներին բացատրելու նոր կարգը։
: — Ընկերներ,— ասաց նա,— հուսով եմ, որ ամեն կենդանի ըստ արժանավույն գնահատեց ընկեր Նապոլեոնի անձնվիրությունը, որով նա իր ուսերին հավելյալ աշխատանք բարդեց։ Մի՛ կարծեք, ընկերներ, թե առաջնորդելը հաճույք է։ Ընդհակառակը՝ դա ծանր եւ խորին մի պատասխանատվություն է։ Ոչ ոք վստահ չէ ընկեր Նապոլեոնից առավել, որ բոլոր անասունները հավասար են։ Նա ավելի քան ուրախ կլիներ ձեզ տրամադրել սեփական որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Բայց երբեմն, ընկերներ, դուք կարող եք նաեւ սխալ որոշումներ ընդունել՝ պատկերացնո՞ւմ եք, թե դա մեզ ուր կհասցնի։ Ենթադրենք, թե դուք որոշեցիք հետեւել Ձնագնդուն, իր հողմաղացի ցնորական ծրագրով, Ձնագնդուն, որը, ինչպես հիմա գիտենք, ոճռագործից ոճրագործից ոչնչով չէր տարբերվում…
: — Նա քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ — Ասաց ինչ֊որ մեկը։
: — Քաջությունը բավական չէ։— Ասաց Զռանը։— Նվիրվածություն ու հնազանդությունը շատ ավելի կարեւոր են։ Ինչ վերաբերվում է Գոմի ճակատամարտին, ապա հավատացած եմ, կգա այն ժամանակը, երբ մենք կհասկանանք, որ նրա դերն այդ ճակատամարտում խիստ չափազանցված էր։ Կարգապահություն, ընկերներ, երկաթյա՛ կարգապահություն։ Ահա՛ այսօրվա մեր նշանաբանը։ Մի սխալ քայլ, եւ մեր թշնամիները չեն հապաղի առիթից օգտվել։ Ի՛նչ խոսք, ընկերներ, որ դուք չեք ուզում Ջոնզի վերադարձը։
: Եվ վերստին այդ փաստարկն անառարկելի էր։ Ոչ ոք, իհարկե, Ջոնզի վերադարձը չէր ուզում՝ եթե կիրակնօրյա քննարկումները կարող էին դրան նպաստել, ուրեմն քննարկումները պետք է դադարեցվեին։ Դմբուզը, որն արդեն ժամանակ էր ունեցել ամեն ինչ կշռադատելու, ի մի բերեց ընդհանուր տրամադրությունը, ասելով՝ «Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է»։ Այնուհետեւ նա որդեգրեց հետեւյալ ասույթը՝ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», միացնելով այն իր անձնական նշանաբանին՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։
: Եղանակն արդեն փոխվում էր՝ հասել էր գարնանային հերկի ժամանակը։ Ինկուբատորը, որտեղ Ձնագնդին ստեղծում էր հողմաղացի իր նախագիծը՝ կողպվել էր՝ ենթադրվում էր, որ նախագիծը ջնջված է։ Ամեն կիրակի առավոտյան ժամը տասին անասունները հավաքվում էին մեծ ամբարում հրահանգներ ստանալու։ Ծեր Գնդապետի գանգը պարտեզից հողահան էր արվել եւ այժմ տեղակայված էր դրոշի տակ, կոճղի վրա։ Դրոշի բարձրացումից հետո, նախքան ամբար մտնելը, անասունները պարտավոր էին շարք կազմած պատշաճ հարգանքով անցնել գանգի կողքով։ Նրանք այլեւս բոլորը միասին չէին նստում, ինչպես առաջներում։ Նապոլեոնը, Զռանը եւ Մինիմուս անունով մի խոզ, որը բանաստեղծություններ ու երգեր կազմելու ակնառու ձիրք էր դրսեւորել, նստում էին հարթակի առջեւում, ինը շների միջեւ, մինչ մյուս խոզերը տեղավորվում էին նրանց հետեւում։ Մնացած անասունները նստում էին ամբարում, դեմքով դեպի հարթակը։ Նապոլեոնը բռի զինվորական ոճով շարադրում էր շաբաթվա առաջադրանքը, եւ, մեկ անգամ «Անգլիայի գազանները» երգելով, բոլոր անասունները ցրվում էին։
: Ձնագնդու վտարման երրորդ կիրակի օրը անասունները որոշ զարմանքով Նապոլեոնից տեղեկացան, որ հողմաղացն այնուամենայնիվ կառուցվելու է։ Նա ոչ մի բացատրություն չտվեց, պարզապես անասուններին զգոշացնելովզգուշացնելով, որ հավելյալ այդ նախաձեռնությունը ծանր աշխատանք է պահանջելու, եւ կարող է անգամ անհրաժեշտություն ծագել օրաբաժինները կրճատելու։ Ինչեւէ, նախագծերն արդեն պատրաստ էին՝ դրանով վերջին երեք շաբաթվա ընթացքում զբաղվել էր խոզերի հատուկ մի հանձնաժողով։ Հողմաղացի եւ օժանդակ կառույցների շինարարությունը նախատեսված էր ավարտել երկու տարում։
: Երեկոյան Զռանը մյուս անասուններին ներքին կարգով բացատրեց, որ իրականում Նապոլեոնը հողմաղացի ծրագրին երբեք դեմ չի եղել։ Ընդհակառակը, այդ գաղափարը սկզբում առաջ է քաշել հենց նա, եւ ինկուբատորի հատակին Ձնագնդու գծած նախագիծը պարզապես գողացված էր Նալոլեոնի թղթերից։ Փաստորեն, հողմաղացը հենց Նապոլեոնի գյուտն է։ Ապա ինչո՞ւ էր նա, հարցրեց մեկը, հողմաղացին այդքան կրքոտ առարկում։ Դա, խորհրդավոր տեսքով բացատրեց Զռանը, Նապոլեոնի խորամանկությունն էր։ Նա ձեւացրել էր հողմաղացին դեմ լինել, պարզապես ազատվելու համար Ձնագնդուց, որը վտանգավոր տարր էր վնասակար ազդեցությունների կրող։ Այժմ, երբ Ձնագնդին այլեւս չի խանգարում, ծրագիրը կարելի է իրականացնել առանց նրա միջամտության։ Դա, ասաց Զռանը, կոչվում է տակտիկա։ Նա մի քանի անգամ կրկնեց՝ «Տա՛կտիկա, ընկերներ, տա՛կտիկա», դեսուդեն անելով եւ ուրախ քրքիջով շարժելով պոչը։ Անասունները վստահ չէին, թե հասկացել են այդ բառի իմաստը, սակայն Զռանի խոսքն այնքան համոզիչ էր, իսկ կողքին պատահաբար հայտնված երեք շներն այնքան սպառնալից էին գռմռում, որ բացատրությունն առանց ավելորդ հարցերի ընդունվեց։