Changes
/* ԿՐԱԿ ՈՒ ՋՈՒՐ */
Իսկ հիմա, եթե դուք, ինչպես և թզուկները, ուզում եք նորություններ իմանալ Սմոգի մասին, վերադառնանք երկու օր ետ, երբ նա լանջը գաղտնի դռան հետ միասին կործանեց ու մոլեգնած թռավ գնաց։
Երեկո էր։ Էսգարոտի Լճաշեն քաղաքի բնակիչները նստած էին իրենց տներում, վախեցած ուժեղ քամուց ու խորնավ խոնավ օդից, բայց մի քանիսն, այնուամենայնիվ, զբոսնում էին առափին ու հիանում լճի հայելու մեջ արտացոլվող աստղերով։ Մենավոր Լեռը միշտ աչքից ծածկում էին լճի հեռավոր ծայրին գտնվող ոչ բարձր բլուրները, որոնց միջև հյուսիսից հոսում էր Արագահոս գետը։ Բնակիչները միայն սրածայր գագաթն էին տեսնում, այն էլ պարզ եղանակին, բայց նրանք հազվադեպ էին նայում այդ կողմը, որովհետև նույնիսկ առավոտվա լույսով Սարը չարագույժ էր ու մռայլ։ Այժմ գիշերային խավարն էր քողարկում նրան։
Հանկարծ գագաթը բռնկվեց ինչ֊որ լույսով։ Բայց միայն մի ակնթարթ։
― Նայեք,― ասաց զբոսնողներից մեկը։― Նորից լույս․․․ Այնցյալ գիշեր ժամապահներն էլ են կրակ տեսել այնտեղ՝ կեսգիշերից մինչև լուսաբաց․ կրկաները կրակները մեկ երևացել են, մեկ անհետացել։ Ինչ֊որ վատ բան է կատարվում այնտեղ։
― Գուցե Սարատակի արքան ոսկի է հալում,― նկատեց մյուսը։― Նա վաղուց է ուղևորվել Հյուսիս։ Արդեն ժամանակն է, որ երգերն իրականանան։
― Էլ ի՞նչ արքա․․․― փնթփնթաց մի մռայլ ձայն։― Միտներդ պահեք իմ ասածը․ կրակը ժայթքում է վայրագ վիշապը, Սարատակի միակ թագավորը, որինմենք որին մենք գիտենք։
― Դու միշտ վատ բաներ ես կանխագուշակում,― փնթփնթացին հարևանները։― Մեկ ջրհեղեղ, մեկ ձկների ժանտամահություն։ Գոնե մի անգամ որևէ ուրախ բան մտածեիր․․․
― Վիշա՜պը։ Վիշա՜պն է թռչում։ Գետինը մտնեմ․․․― բղավեց նա։― Կամուրջները կտրեք։ Ի զե՜ն։ Ի զե՜ն։
Լսվեց փողերի ձայնը, մարտական տագնապ հնչեց, արձագանքը սփռվեց ժայռապատ ափորին։ ափերին։ Ցնծությունը դադարեց, ուրախությունը սարսափի փոխվեց։ Ահա այսպես եղավ, որ վիշապը քաղաքը հանկարծակիի չբերեց։
Շուտով լճաբնակները կարմիր մի կայծ տեսան, որ դեպի իրենց կողմն էր շարժվում, վայրկյան առ վայրկյան բոցավառվելով ու մեծանալով՝ այնքան որ մեծ էր վիշապի թռիչքի արագությունը։ Այստեղ նույնիսկ ամենահիմարները ստիպված եղան խոստովանել, որ մարգարեությունը ինչ֊որ ուրիշ կերպ կատարվեց։ Նրանց շատ քիչ ժամանակ էր մնում։ Քաղաքում բոլոր ամենները ամանները ջուր լցրեցին, բոլոր ռազմիկները զինվեցին, յուրաքանչյուր նետը և յուրաքանչյուր տեգը պատրաստ վիճակի բերեցին, կամուրջը հավաքեցին և ոչնչացրին։ Հազիվ էին նախապատրաստությունները վերջացրել, երբ լսվեց ուժգնացող մի մռնչյուն․ լիճը, վիշապի թևերի հզոր բախյունից ալեկոծված, ծփում էր կարմիր ալիքներով։
Մարդկանց գոռում֊գոչյունի ուղեկցությամբ Սմոգը սուրաց ցած, ուղիղ կամրջի վրա, և մտահոգ կանգ առավ։ Կամուրջն անհետացել էր, մարդիկ խռնվել էին կղզում, որ շրջապատված էր չափազանց խոր, մութ ու սառը ջրով։ Եթե Սմոգը սուզվեր լիճը, այնպիսի ծուխ ու գոլորշի կբարձրանար, որ մառախուղը ցամաքը կպատեր մի քանի օր շարունակ։ Բայց լիճը Սմոգից ուժեղ էր, արագորեն կհանցներ կհանգցներ նրան։ Սմոգը մռնչոցով նետվեց քաղաքի վրա։ Սև նետերի ամպը սուրաց վերև, նետերը չրպկոցով զարկվում էին նրա զրահին, իսկ նրա շնչից բոցավառվող կոթերը ֆշշոցով ընկնում էին լիճը։ Ոչ մի հրավառություն չէր կարող համեմատվել գիշերային այդ տեսարանի հետ։ Լսելով նետերի սուլոցը, փողերի սուր ձայնը՝ վիշապը կատաղությունից վերջնականորեն խելքը թռցրեց։ Արդեն շատ վաղուց ոչ ոք չէր համարձակվել դիմադարձ լինել նրան։ Հիմա էլ ոչ ոք չէր համարձակվի, եթե չլիներ մռայլ ձայնով մարդը, որի անունը Բերդ էր․ նա վազում էր ետ ու առաջ, խրախուսում նետաձիգներին, համոզում քաղաքագլխին՝ մարտնչել մինչև վերջին նետը։