Changes
/* Գլուխ երկրորդ. Անցյալի ստվերը */
― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սեմը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել և շարունակ հույս էր տածում, որ երբևէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած ասույթներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին և կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Բեգինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում և առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար-չկար՝ գիտեր։
― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվես։ Դե լավ, տղերքժողովուրդ, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք... ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։
Սեմը մի քիչ էլ նստեց, բայց այլևս ոչ ոքի հետ չխոսեց։ Նա ահագին բան ուներ խորհելու։ Նախ այգում աշխատանքն անսպառ էր. առավոտից պետք է քրտնաջան աշխատի, միայն թե պարզ եղանակ լինի։ Ծիլերն ավելի ու ավելի են խտանում։ Աշխատանքն, իհարկե, աշխատանք, բայց Սեմը բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։ Հետո հառաչեց, վեր կացավ ու դուրս եկավ։ Ապրիլյան երկինքը մաքրվում էր անձրևից հետո։ Արևը մայր էր մտել, և երեկոն, նահանջելով, կամաց-կամաց դժգունում էր։ Աստղերը առկայծում էին Սեմի գլխավերևում, իսկ նա ոտքերը քարշ տալով բարձրանում էր լանջն ի վեր, մտախոհ ու շատ ցածր սուլելով։
<poem>
Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղալից երկնքի ներքոաստղերի տակ թափառող,
Յոթը՝ թզուկներին անխոնջ քարանձավներում ապրող,
Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը: