Changes

Ինչ ասաց կրիան Աքիլեսին

14 bytes removed, 9 Դեկտեմբեր
«Այսպես, ուրեմն, դու հասար մեր մրցավազքի ուղու վերջին», - ասաց Կրիան։ «Չնայած նրան, որ այն բաղկացած է անվերջ փոքր հատվածների՞ց։ Ես կարծես լսել էի, որ ինչ-որ մի իմաստուն ապացուցել էր, որ դա անհնար է»:
«Դա հնարավոր է», - ասաց Աքիլլեսը։ «Եվ արդեն ''արվել'' է։ [https://en.wikipedia.org/wiki/Solvitur_ambulando/''Solvitur ambulando'']։ Հասկանում ես, այդ տարածությունները մշտապես փոքրանում էին։ Եվ այդպես՝...»
«Բայց եթե դրանք մշտապես ''մեծանայի՞ն''», - ընդհատեց Կրիան։ «Ի՞նչ կլիներ այդ դեպքում»:
«Այդ դեպքում ես այստեղ չէի լինի», - խոնարհությամբ պատասխանեց Աքիլլեսը, «և դու արդեն մի քանի անգամ աշխարհի շուրջ պտտված կլինեիր»:
«Շոյվեցի ասածներիցդ, ի նկատի ունեմ, համարյա ''տափակեցի'',», - ասաց Կրիան։ «Քո խոսքերի ծանրությունից գետնին հասա գետնին։ Իսկ հիմա, չե՞ս ցանկանա լսել մի մրցավազքի ուղու մասին, որը, մեծամասնությունը կարծում է, կարելի է անցնել երկու-երեք քայլով, բայց ''իրականում'' այն բաղկացած է անվերջ հեռավորություններից, և յուրաքանչյուրը՝ նախորդից ավելի երկար»:
«Անշուշտ կցանկանամ», - ասաց հույն մարտիկը՝ դուրս բերելով իր սաղավարտից (քանի որ այն օրերին շատ հույն մարտիկներ ''գրպաններ'' չունեին) հսկայական նոթատետր և մատիտ։ «Լսում եմ․ և խնդրում եմ, խոսիր դանդաղ։ Շտապ գրերը դեռ չեն հայտնագործվել»:
26
edits