Changes
: Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի' լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։
: Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։
: — Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում են եմ հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։: Տեղնուտեղը քվեարկելով, ճնշող մեծամասնությամբ որոշվեց , որ առնետները բարեկան բարեկամ են։ Այլախոհներն ընդամենը չորսն էին՝ երեք շներն ու կատուն, որն, ինչպես պարզվեց հետագայում երկու կողմից էլ քվեարկել է։ Գնդապետը շարունակեց․
: — Ես ուրիշ ասելիք համարյա չունեմ։ Պարզապես կրկնում եմ՝ երբեք չմոռանաք մարդու եւ նրա հետ կապված ամեն ինչի հանդեպ թշնամության պատգամը։ Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թեւավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաեւ, որ Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով, մի՛ որդեգրեք նրա արատները։ Ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է ապրի տան մեջ, կամ քնի անկողնում, հագուստ կրի, գործածի ոգելից խմիչքներ, ծխի, շփվի փողի հետ կամ առեւտուր անի։ Մարդու բոլոր սովորույթները չարիք են։ Եվ, ամենից կարեւորը՝ ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է բռնանա իր նմանների վրա։ Ուժեղ, թե տկար, խելոք, թե միամիտ, մենք բոլորս եղբայրներ ենք։ Ոչ մի անասուն երբեւէ չպե՛տք է սպանի մի ուրիշ անասունի։ Բոլոր կենդանիները հավասար են։
: Իսկ այժմ, ընկերներ, ես կպատմեմ երեկվա իմ երազը։ Ես չեմ կարող այն ձեզ նկարագրել։ Դա մի երազ էր այն երկրի մասին, որը կլինի, երբ վերանա Մարդը։ Այդ երազն ինձ հիշեցրեց վաղուց մոռացված մի բան։ Շատ տարիներ առաջ, երբ ես փոքրիկ մի խոճկոր էի, մայրս եւ ուրիշ մերունները մի հին երգ էին երգում, որի միայն մեղեդին գիտեին եւ առաջին երկու բառը։ Ես էլ էի իմացել այդ մեղեդին, բայց այն վաղուց արդեն ջնջվել էր իմ հիշողությունից։ Բայց եւ այնպես անցյալ գիշեր երազում ես նորից այն գտա։ Դեռ ավելին՝ խոսքերը նույնպես վերադարձան։ Վստահ եմ, որ կենդանիներն անհիշելի ժամանակներից են երգել այդ երգը, բայց հետագա սերունդները կորցրել են խոսքերը։ Ընկերներ, հիմա ես ձեզ համար կերգեմ այդ երգը։ Ես ծեր եմ եւ իմ ձայնը՝ խռպոտ, բայց երբ ես ձեզ մեղեդին սովորեցնեմ, դուք ավելի լավ կերգեք։ Երգը կոչվում է «Անգլիայի գազաններ»։
: Բռնակալ Մարդը չարանենգ,
: Եվ բերրի հողն Անգլիայի
: Մենք, միայն մենք կկոխկրտենք։կկոխկռտենք։
: Կընկնի լուծը մեր ուսերից,
: Երգն ալեկոծեց կենդանիներին։ Գնդապետը դեռ չէր հասցրել վերջացնել, երբ նրանք իրենք սկսեցին երգել։ Նույնիսկ ամենից տխմարներն ընկալել էին մեղեդին եւ որոշ խոսքերը, իսկ խելացիները՝ ինչպես, օրինակ, խոզերը կամ շները, ամբողջ երգն արդեն անգիր էին արել։ Ի վերջո, մի քանի նախնական փորձից հետո, ամբողջ ֆերման միաձայն պոռթկաց «Անգլիայի գազանները»։ Կովերն այն բառաչում էին, շները՝ կաղկանձում, ոչխարները՝ մայում, ձիերը՝ խրխնջում, բադերը՝ կռկռում։ Երգն այն աստիճան բոլորի սրտովն էր, որ այն երգեցին հինգ անգամ անընդմեջ, եւ թերեւս շարունակեին ամբողջ գիշեր, եթե նրանց չընդհատեին։
: Դժբախտաբար աղմուկն արթնացրել են էր միստր Ջոնզին, որն անկողնուց վեր էր ցատկել, միանգամայն վստահ, թե սակն աղվես է մտել։ Նա ճանկեց ննջարանի անկյունում մշտապես դրված իր հրացանն ու 6 համարի կոտորակը պարպեց մթության մեջ։ Գնդակները մխրճվեցին ամբարի պատը, եւ ժողովը շտապ կարգով ցրվեց։ Ամեն մեկը պատսպարվեց իր քնելու տեղում։ Թռչունները ցատկեցին իրենց թառերին, անասունները թաղվեցին հարդի մեջ, եւ քիչ անց ամբողջ ֆերման խորը քուն մտավ։
==ԳԼՈՒԽ 2==