Changes
+թարգմանիչներ
|վերնագիր = [[Տարերք]], Գիրք 3
|հեղինակ = [[էվկլիդես]]
|թարգմանիչ = [[Մասնակից:Ani Mikayelyan|Ani Mikayelyan]], [[Մասնակից:Lilit Aleksanyan|Lilit Aleksanyan]]
|աղբյուր = [https://farside.ph.utexas.edu/Books/Euclid/Elements.pdf Euclid's Elements of Geometry, English translation by Richard Fitzpatrick]
}}
[[Կատեգորիա:Մաթեմատիկա]]
== Սահմանումներ ==
== Պնդում 1 ==
Դիցուք՝ տրված է ABC շրջանը։ Շրջանագծի վրա ընտրենք կամայական A և B կետեր։ Ես պնդում եմ, որ A և B կետերը միացնող հատվածը ընկած է շրջանի ներսում։
Ենթադրենք, որ դա ճիշտ չէ, և այն ընկած է շրջանից դուրս՝ ինչպես AEB պատկերում։ Գտնենք ABC շրջանի կենտրոնը [Պնդում 3․1], և ենթադրենք, որ այն D-ն է։ Կառուցենք DA-ն, DB-ն և DFE-ն։
Հետևաբար, քանի որ DA-ն ու DB-ն հավասար են, DAE և DBE անկյունները նույնպես հավասար են [Պնդում 1․5]։
Քանի որ կառուցել ենք DAE եռանկյան AEB կողմը, DEB անկյունը DAE-ից մեծ է [Պնդում 1․16]։ DAE-ն էլ հավասար է DEB-ին [Պնդում 1․5]։ Հետևաբար, DEB-ն DBE-ից մեծ է։ Ավելի մեծ անկյունն ընկած է ավելի մեծ կողմի վրա [Պնդում 1․19]։ Ստացվում է, որ DB-ն DE-ից մեծ է։ DB-ն ու DF-ն էլ հավասար են։ Հետևում է, որ DF-ը DE-ից մեծ է, ինչը հնարավոր չէ։ Այսպիսով՝ A և B կետերը միացնող հատվածը չի ընկնի շրջանի մեջ։ Նույն կերպ կարող ենք ցույց տալ նաև, որ այն շրջանագծի վրա նույնպես չի ընկնի։ Հետևաբար, կընկնի շրջանի ներսում։
Եթե շրջանի կենտրոնով անցնող հատվածը հավասար է կիսում է այլ հատվածի, որը կենտրոնով չի անցնում, ապա հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ։ Եվ ընդհակառակը, եթե հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ, ապա կենտրոնով անցնող հատվածը մյուսիս հավասար կիսում է։
Դիցուք՝ տրված է ABC շրջանը, որում կենտրոնով անցնող CD հատվածը F կետով մեջտեղից կիսում է կենտրոնով չանցնող AB հատվածը։ Ես պնդում եմ, որ CD-ն հատում է AB-ն ուղիղ անկյան տակ։
Գտնենք ABC շրջանի կենտրոնը [Պնդում 3.1], նշանակենք այն E-ով և կառուցեք EA-ն ու EB-ն։
Քանի որ AF-ը հավասար է FB-ին, FE-ն էլ ընդհանուր է, AFE ուղղանկյան 2 կողմերը հավասար են BFE եռանկյան երկու կողմերին։ EA և EB հիմքերը հավասար են։ Հետևաբար, AFE անկյունը հավասար է BFE-ին [Պնդում 1․8]։ Եվ երբ մեկ հատվածի վրա կառուցված այլ հատված ստեղծում է հավասար կիս անկյուններ, նշանակում է, որ այդ անկյուններից յուրաքանչյունը ուղիղ անկյուն է [Պնդում 1․10]։ Ստացվում է, որ AFE և BFE անկյունները ուղիղ են։ Հետևաբար, կենտրոնով անցնող և AB-ն հավասար կիսող CD հատվածը հատում է AB-ն ուղիղ անկյան տակ։
Ստացվենց, որ CD-ն հատում է AB-ն ուղիղ անկյան տակ։ Ես պնդում եմ նաև, որ այն AB-ն մեջտեղից կիսում է։ Նույնն է ասել, որ AF-ն ու FB-ն հավասար են։
Օգտվենք նույն գծագրից։ Քանի որ EA-ն ու EB-ն հավասար են, EAF և EBF անկյունները նույնպես հավասար են [Պնդում 1․5]։ Ուղիղ անկյուն AFE-ն էլ հավասար է BFE ուղիղ անկյանը։ Հետևաբար, EAF-ն ու EFB-ը երկու եռանկյուններ են, որոնց երկու անկյուններն ու մեկ կողմը հավասար են, այդ կողմը EF-ն է, որը ընդհանուր է։ Հետևում է, որ մնացյալ կողմերը նույնպես համապատասխանաբար հավասար կլինեն [Պնդում 1․26]։ Ստացվում է, որ AF-ն ու FB-ն հավասար են։
Այսպիսով՝ եթե շրջանի կենտրոնով անցնող հատվածը հավասար է կիսում է այլ հատվածի, որը կենտրոնով չի անցնում, ապա հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ։ Եվ ընդհակառակը, եթե հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ, ապա կենտրոնով անցնող հատվածը մյուսիս հավասար կիսում է։ Սա այն էր, ինչ պահանջվում էի ցույց տալ։
Դիցուք՝ ունենք ABCD շրջանը, որում կենտրոնով չանցնող AC և BD հատվածները հատում եմ միմյանց E կետում։ Ես պնդում եմ, որ նրանք միմյանց հավասար չեն կիսում։
Ենթադրենք, որ այդ հատվածները կիսում են միմյանց այնպես, որ AE-ն ու EC-ն և BE-ն ու ED-ն հավասար են։ Գտնենք ABCD շրջանի կենտրոնը [Պնդում 3․1], նշանակենք F կետով և կառուցենք FE-ն։
Հետևաբար, քանի որ կենտրոնով անցնող FE-ն հատում է կենտրոնով չանցնող AC-ին, ապա հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ [Պնդում 3․3]։ Ստացվում է, որ FEA-ն ուղիղ անկյուն է։ Եվ կրկին, քանի որ FE հատվածը մեջտեղից հատում է BD-ն, ապա հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ [Պնդում 3․3]։ Ստացվում է, որ FEB-ն ուղիղ անկյուն է։ Ցույց էինք տվել նաև, որ FEA-ն էլ է ուղիղ անկյուն։ Հետևաբար, FEA-ն ու FEB-ն հավասար են․ փոքրը՝ մեծին, ինչը հնարավոր չէ։ Հետևանար, AC-ն ու BD-ն միմյանց հավասար չեն կիսում։
[[Պատկեր:Screenshot_2024-12-07_183609.png|center|200px]]
Դիցուք՝ ABC և CDG շրջանները հատում են միմյնաց B և C կետերում։ Ես պնդում եմ, որ շրջանների կենտրոնները չեն համընկնում։
Ենթադրենք, որ E-ն ընդհանուր կենտրոնն է և կառուցենք EC-ն ու EFG-ն, որը կամայականորեն երկու շրջաններով էլ կանցնի։ Քանի որ E-ն ABC շրջանի կենտրոնն է, EC-ն և Efճը հավասար են։ Քանի որ E-ն CDG շրջանի կենտրոնն էլ է, EC-ն և EG-ն նույնպես հավասար են։ Ցույց էինք տվել նաև, որ EC ու EF հատվածները նույնպես հավասար են։ Հետևաբար, EF-ն ու EG-ն հավասար են․ փոքրը՝ մեծին, ինչը հնարավոր չէ։ Ստացվում է, որ E-ն ABC և CDG շրջանների ընդհանուր կենտրոնը չէ։
Այսպիսով՝ երկու միմյանց հատող շրջանների կենտրոնները չեն համընկնում։
Դիցուք՝ ABC և CDE շրջանները շոշափում են միմյնաց C կետում։ Ես պնդում եմ, որ շրջանների կենտրոնները չեն համընկնում։
Ենթադրենք, որ F-ը ընդհանուր կենտրոնն է և կառուցենք FC-ն ու FEB-ն, որը կամայականորեն երկու շրջաններով էլ կանցնի:
Հետևաբար, քանի որ F-ը ABC-ի կենտրոնն է, FC-ն ու FB-ն հավասար են։ Քանի որ F-ը CDE-ի կենտրոնն էլ է, ապա FC-ն ու FE-ն նունպես հավասար են։ Ցույց էինք տվել նաև, որ FC-ն ու FB-ն հավասար են։ Հետևաբար, FE-ն ու FB-ն ևս հավասար հատվածներ են․ փոքրը՝ մեծին, ինչը հնարավոր չէ։ Ստացվում է, որ F-ն ABC և CDE շրջանների ընդհանուր կենտրոնը չէ։
Այսպիսով՝ երկու միմյանց շոշափող շրջանների կենտրոնները չեն համընկնում։
Դիցուք՝ տրված է AD տրամագծով ABCD շրջանը։ AD-ի վրա վերցնենք F կետը, որը շրջանի կենտրոնը չէ։ Շրջանի կենտրոնը E-ն է։ Կառուցենք F կետից մինչ ABCD շրջանագիծ հասնող հատվածները՝ FB, FC և FG։ Ես պնդում եմ, որ FA-ն ամենաերկար հատվածն է, FD-ն՝ ամենակարճը, FB-ն FC-ից մեծ է, և FC-ն էլ FG-ից է մեծ։
Կառուցենք BE, CE և GE հատվածները։ Եվ քանի որ ցանկացած եռանկյան ցանկացած երկու կողմ ավելի մեծ է քան երրորդը [Պնդում 1.20], EB-ն ու EF-ը BF-ից մեծ են։ AE-ն ու BE-ն էլ հավասար են [BE-ն ու EF-ը հավասար են AF-ին]։ Հետևաբար, AF-ը BF-ից մեծ է։ Կրկին, քանի որ BE-ն հավասար է CE-ին և FE-ը ընդհանուր է, BE և EF հատվածները համախատասխանաբար հավասար են CE և EF հատվածներին։ Սակայն BEF անկյունն էլ մեծ է CEF-ից։ Հետևաբար, BF հիմքը CF հիմքից մեծ է [Պնդում 1.24]։ Նույն պատճառներով էլ, CF-ը նույնպես FG-ից մեծ է։
Քանի որ GF-ն ու FE-ը մեծ են EG-ից [Պնդում 1.20], EG-ն էլ հավասար է ED-ին, հետևում է, որ GF-ն ու FE-ն մեծ են ED-ից։ Երկու կողմից էլ հանենք EF-ը։ Ստացվում է, որ մնացյալ GF-ն FD-ից մեծ է։ Հետևաբար, FA-ն ամենամեծն է, FD-ն՝ ամենափոքրը, FB-ն մեծ է FC-ից, FC-ն էլ FG-ից։
Ես պնդում եմ նաև, որ F կետից միայն երկու հավասար հատվածներ կարող են ձգվել մինչև ABCD շրջանագիծ, որոնցից ամեն մեկը կլինի FD-ի մի կողմում։ E կետով՝ EF հատվածի վրա կառուցենք GEF անկյանը հավասար FEH անկյունը [Պնդում 1.23], միացնենք FH-ը։ Հետևաբար, քանի որ GE-ն ու EH-ը հավասար են և EF-ը ընդհանուր է, GE և EF հատվածները համապատասխանաբար հավասար են HE և EF հատվածներին։ GEF անկյունն էլ հավասար է HEF-ին։ Ստացվում է, որ FG հիմքը հավասար է FH հիմքին [Պնդում 1.4]։ Ես պնդում եմ, որ F կետից ելնող, FG-ին հավասար այլ հատված չի կարող ձգվել մինչև շրջանագիծ։ Եթե հնարավոր է, կառուցենք նշված ձևով ընթացող FK հատվածը։ Քանի որ FK-ն ու FG-ն հավասար են, և FH-ն էլ FG-ին է հավասար, FK-ն նույնպես հավասար է FH-ին։ Այսինքն կենտրնից ամնեամոտիկ և ամենահեռու հատվախները հավասար են, ինչը հնարավոր չէ։ Հետրաբար, F կետից բխող և GF-ին հավասար այլ հատված չկա, որը ձգվում է մինչ շրջանագիծ։ Ստացվում է, որ այդպիսինը միակն է։
Արդյունքում՝ եթե շրջանի տրամագծի վրա վենցնենեք կետ, որը շրջանի կենտրոնը չէ և որից մինչ շրջանագիծ հատված է ընկած, ապա ամենաերկար հատվածը կլինի այն, որը բխում է շրջանի կենտրոնից, իսկ ամենակարճը՝ նույն տրամագծի մնացած մասը։ Մյուս դեպքերի համար էլ՝ ինչքան հատվածը մոտ է կենտրոնից բխող հատվածին, այնքան ավելի երկար է քան ավելի հեռու գտնվողները։ Նույն կետից դեպի շրջանագիծ կարող են բխել միայն երկու հավասար հատվածներ՝ տրամագծի մնացած մասի երկու կողմերից։
Դիցուք՝ շրջանից դուրս վերցված որևէ կետից մինչև շրջանագիծ կառուցենք հատվածներ, որոնցից մեկն անցնում է կենտրոնով, իսկ մյուսները պատահական են ընրրված։ Ապա, դեպի ներս գոգավրությամբ շրջանագիծ ուղղված հատվածներից ամենաերկարը կենտրոնով անցնողն է։ Մյուսների համար, ինչքան կենտրոնին մոտ է ընկած հատվածը, այդքան ավելի մեծ է, քան նրանից հեռու գտնվողը։
Դեպի դուրս գոգավրությամբ շրջանագիծ ուղղված հատվածներից ամենակարճը կետի և տրամագծի միջև գտնվողն է։ Մյուսների համար, ամենակարճ հատվածին մոտ ընկած հատվածը ավելի փոքր է, քան նրանից հեռու գտնվողը։ Եվ միայն երկու հավասար հատվածներ կարող են բխել այդ կետից դեպի շրջանագիծ՝ ամենակարճ հատվածի երկու կողմերով։
Դիցուք՝ տրված է ABC շրջանը, և նրանից դուրս որևէ D կետ, որով էլ կառուցում էնք ՝ DA, DE, DF և DC հատվածները, որտեղ DA-ն անցնում է շրջանի կենտրոնով։ Ես պնդում եմ, որ դեպի շրջանագծի ներս գոգավրությամբ մաս ուղղված հատվածներից (AEFC շրջանագծի հատվածը) ամենաերկարը կենտրոնով անցնողն է, այսինքն՝ AD, DE-ն էլ մեծ է DF-ից, իսկ DF-ը՝ DC-ից։
Դեպի շրջանագծի դուրս գոգավրությամբ մաս (HLKG շրջանագծի հատվածւ) ուղղված հատվածներից ամենակարճը կետի և AG տրամագծի արանքում գտնվողն է՝ DG-ն։ Եվ ամենակարճ հատվածին՝ DG-ին մոտ գտնվող հատվածը միշտ ավելի կարճ է, քան դրանից հեռու գտնվողը, այնպես, որ DK-ն փոքր է DL-ից, իսկ DL-ը՝ DH-ից։
Դիցուք՝ գտնենք շրջանի կենտրոնը [Պնդում 3.1] և մշանակենք M-ով [Պնդում 3.1]։ Կառուցենք ME, MF, MC, MK, ML և MH հատվածները։
Եվ քանի որ AM-ը հավասար է EM-ին, երկու կողմերին էլ ավելացնենք MD-ը ։ Արդյունքում, AD-ը հավասար է EM-ին և MD-ին։ Բայց EM-ը և MD-ը մեծ են ED-ից [Պնդում 1.20]: Հետևաբար, AD-ը նույնպես մեծ է ED-ից։ Կրկին, քանի որ ME-ն հավասար է MF-ին և MD-ը ընդհանուր է, EM և MD հատվածները հավասար են FM և MD հատվածներին։ EMD անկյունն էլ մեծ է FMD-ից։ Արդյունքում, ED հիմքը մեծ է FD հիմքից [Պնդում 1.24]: Նմանապես, կարող ենք ցույց տալ, որ FD-ը մեծ է նաև CD-ից։ Ուստի, AD-ը ամենաերկար հատվածն է, DE-ն մեծ է DF-ից, իսկ DF-ը՝ DC-ից։
Եվ քանի որ MK և KD հատվածների գումարը մեծ է MD-ից [Պնդում 1.20], իսկ MG-ը հավասար է MK-ին, ապա մնացյալ KD-ը մեծ է GD-ից։ Այսպիսով, GD-ն փոքր է KD-ից։ Եվ քանի որ MLD եռանկյան ներքին MK և KD հատվածները կառուցված են MD կողմի վրա, ապա MK և KD հատվածները փոքր են ML-ից և LD-ից [Պնդում 1.21]: MK-ն էլ հավասար է ML-ին։ Հետևաբար, մնացյալ DK-ը փոքր է DL-ից։ Նմանապես, կարող ենք ցույց տալ նաև, որ DL-ն փոքր է DH-ից։ Հետևաբար, DG-ը ամենակարճ հատվածն է, DK-ը փոքր է DL-ից, իսկ DL-ը՝ DH-ից։
Ես նաև պնդում եմ, որ միայն երկու հավասար հատվածներ կարող են բխել D կետից դեպի շրջագիծ՝ ամենափոքր հատվածի՝ DG-ի երկու կողմերից մեկական։ Դիցուք՝ անկյուն DMB-ը, որը հավասար է KMD-ին, կառուցված է MD հատվածի վրա՝ M կետում [Պնդում 1.23], կառուցենք նաև DB-ն։ Քանի որ MK-ն հավասար է MB-ին, իսկ MD-ն ընդհանուր է, MK և MD հատվածները համապատասխանաբար հավասար են BM-ին և MD-ին։ Անկյուն KMD-ն էլ հավասար է անկյուն BMD-ին։ Ուստի DK հիմքը հավասար է DB հիմքին [Պնդում 1.4]։ Հետևաբաև, ես պնդում եմ, որ D կետից՝ DK-ին հավասար այլ հատված չի կարող ձգվել մինչև շրջանագիծ։ Ենթադրենք, որ դա հնարավոր է և կառուցենք DN-ն։ Հետևաբար, քանի որ DK-ն հավասար է DN-ին, DK-ն էլ՝ DB-ին, ապա DB-ն նույնպես հավասար է DN-ին, ստացվում է, որ ամենափոքր հատվածին՝ DG-ին ամենամոտը գտնվող հատվածը հավասար է ամենահեռվում գտնվողին, ինչը անհնար է։ Ուստի, D կետից՝ ABC շրջագծի ուղղությամբ․ շրջանի ամենափոքր հատվածի՝ DG-ի երկու կողմերից մեկական ուղղորդված, մեկից ավել հատված չի կաչող բխել։
Հետևաբար, եթե դիցուք՝ շրջանից դուրս վերցված որևէ կետից մինչև շրջանագիծ կառուցենք հատվածներ, որոնցից մեկն անցնում է կենտրոնով, իսկ մյուսները պատահական են ընրրված։ Ապա, դեպի ներս գոգավրությամբ շրջանագիծ ուղղված հատվածներից ամենաերկարը կենտրոնով անցնողն է։ Մյուսների համար, ինչքան կենտրոնին մոտ է ընկած հատվածը, այդքան ավելի մեծ է, քան նրանից հեռու գտնվողը։
Կառուցենք AB-ն ու BC-ն և մեջտեղից կիսենք դրանք համապատասխանորեն E և F կետերում [Պնդում 1.10]։ Կառուցենք նաև ED-ն ու FD-ն և շարունակենք դրանք մինչ G, K, H և L կետերին հասնելը։
Հետևաբար, քանի որ AF-ն ու EB-ն հավասար են, ED-ն էլ՝ ընդհանուր, AE և ED հատվածները համախատասխանաբար հավասար են BE և ED հատվածներին։ DA և DB հիմերը նույնպես հավասար են։ Հետրում է, որ անկյուն AED-ն հավասար է BED անկյանը [Պնդում 1.8]։ AED և BED անկյունները ուղիղ անկյուններ են [Պնդում 1.10]։ Ստացվում է, որ GK-ն ուղիղ անկյան տակ մեջտեղից հատում է AB-ն։ Եվ եթե շրջանագծում մի հատված ուղիղ անկյան տակ հատում և մեջտեղից կիսում է այլ հատվածի, ապա շրջանի կենտրոնը ընկած է սկզբնական հատվածի վրա [Պնդում 3.1 հետևանք]։ Հետրևաբար շրջանի կենտրոնը GK-ի վրա է։ Նույն պատճառներով՝ ABC շրջանի կենտրոնն ընկած է HL հատվածի վրա։ GK և HL հատվածները D-ից բացի այլ ընդհանուր կետ չունեն։ Հետևաբար, D-ն ABC շրջանի կենտրոնն է։
Այսպիսով՝ եթե շրջանի ներսում վերցված կետից մինչ շրջանագիծ ընկած երկուսից ավել հատվածներ հավասար եմ, ապա այդ կետը շրջանի կենտրոնն է։ Սա այն էր, ինչ պահանջվում էր ցույց տալ։
Շրջանները չեն հատվում երկուսից ավել կետերում։
Ենթադրենք, որ ABC և DEF շրջանները հատվում են երկուսից ավել՝ B, G, F և H կետերում։ Կառուցենք BH և BG հատվածները և համապատասխանորեն հավասար կիսենք դրան K և L կետերում։ K և L կետերով համապատասխանորեն կառուցենք KC և LM հատվածներն այնպես, որ BH-ի և BG-ի հետ ուղիղ անկյուններ կազմեն, [Պնդում 1.11], որից հետո շարունակենք այդ հատվածները մինչ A և E կետերը։
[[Պատկեր:Շրջանների_Հատում․png.png|center|200px]]
== Պնդում 11 ==
Եթե երկու շրջանները շոշափվում են մեկը մյուսին ներսից և նրանց կենտրոնները հայտնի են, ապա նրանց կենտրոնները միացնող ուղիղ գիծը կընկնի շրջանների հատման կետի վրա։
Դիցուք, երկու շրջանները, ABC-ն և ADE-ն ներսից հարում են մեկը մյուսին A կետում և ABC շրջանի կենտրոն F-ը և ADE շրջանի կենտրոն G-ն հայտնի են [[#Պնդում 3.1|Պնդում 3.1]]։ Ես ասում եմ, որ G-ն F-ին միացնող ուղիղ գիծը ընկնելու է A կետի վրա։
Դիցուք այն կընկնի ինչպես FGH-ը (պատկերում) և AF-ը և AG-ն կմիացվեն։
Հետևաբար, քանզի AG-ն և GF-ը ավելի երկար են, քան FA-ն կամ FH-ը [[#Պնդում 1.20|Պնդում 1.20]], թող FG-ն վերցված լինի երկուսից։ Հետևաբար, մնացորդ AG-ն ավելի երկար է քան մնացորդ GH-ը և AG-ն հավասար է GD-ին։ Հետևում է, որ GD-ն նույնպես ավելի երկար է քան GH-ը։ Տակավին բան անհնարին է։ Հետևաբար, ուղիղ գիծը, որը միացնում է F-ը G-ին չի ընկնի մեկ շրջանից դուրս, այլ կընկնի մյուս շրջանի ներսում։ Հետևաբար, այն կընկնի շրջանների միավորման կետի վրա՝ A կետում։
== Պնդում 12 ==
[[Պատկեր:Արտաքուստ_Շոշափող_Շրջաններ.png|center|200px]]
Դիցուք, ABC և ADE շրջանները շոշափում են միմյանց արտաքին կողմից A կետում, և ABC շրջանի կենտրոն F-ը գտնված է [[#Պնդում 3․1|Պնդում 3․1]] և ADE շրջանի կենտրոն G-ին նույնպես [[#Պնդում 3․1|Պնդում 3․1]]։ Ես ասում եմ, որ F-ը G-ին միացնող ուղիղ գիծը կանցնի շրջանների միավորման A կետով։
== Պնդում 13 ==
[[Պատկեր:Միայն_մեկ_կետում_շոշափող_շրջաններ.png|center|200px]]
Դիցուք ABDC շրջանը շոշափում է EBFD շրջանին, ի սկզբանե ներսից, ավելի քան մեկ կետում՝ D և B։
== Պնդում 14 ==
Դիցուք ABDC-ն շրջան է, և AB-ն և CD-ն հավասար ուղիղ գծեր են նրա մեջ։ Ես ասում եմ, որ AB-ն և CD-ն հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից։
== Պնդում 15 ==
[[Պատկեր:Շրջանի_տրամագիծ.png|center|200px]]
Ուղիղ գիծը, որը ուղղահայաց է շրջանի տրամագծին իր վերջից կընկնի շրջանից դուրս։ Եվ մեկ այլ ուղիղ գիծ չի կարող տեղակայվել վերոնշյալ ուղիղ գծի և շրջանագծի միջև եղած տարածքում։ Եվ կիսաշրջանի անկյունը ավելի մեծ է, քան որևէ սուր ուղղագիծ անկյուն և մնացած անկյունը ավելի փոքր քան որև սուր ուղղագիծ անկյուն։
Թող ABC-ն լինի շրջան D կենտրոնի շուրջ և AB տրամագծով։ Ես ասում եմ, որ A-ից տարված ուղղահայացը AB-ին [[#Պնդում 1․11|Պնդում 1․11]] իր վերջից կընկնի շրջանից դուրս։
Դիցուք այն ընկնում է ներս ինչպես CA-ն (պատկերում) և DC-ին միացված է։
Քանի որ DA-ն հավասար է DC-ին, անկյուն DAC-ին նույնպես հավասար է անկյուն ACD-ին [[#Պնդում 1․5|Պնդում 1․5]]։ Եվ DAC-ին ուղիղ անկյուն է։ Հետևում է, որ ACD-ն նույնպես ուղիղ անկյուն է։ Այսպիսով ACD եռանկյան մեջ երկու նակյուններ DAC-ն և ACD-ն հավասար են 2 ուղիղ անկյունների։ Տակավին բան անհնարին է [[#Պնդում 1․17|Պնդում 1․17]]։ Հետևաբար, A կետից տարված ուղղահայացը BA-ին չի ընկնի շրջանի մեջ։ Նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ այն ոչ էլ կընկնի շրջանագծի վրա։ Հետևաբար, այն կընկնի շրջանագծից դուրս։
[[Պատկեր:Ուղիղ_գիծ_և_շրջանի_տրամագիծ.png|center|200px]]
== Հետևանք ==
== Պնդում 17 ==
[[Պատկեր:Շրջանի_շոշափող.png|center|200px]]
== Պնդում 18 ==
[[Պատկեր:Շրջանի_շոշափողի_ուղղահայաց_ուղիղ_գիծ.png|center|200px]]
== Պնդում 19 ==
[[Պատկեր:Շրջանի_կենտրոնը_և_ուղիղ_գիծը.png|center|200px]]
[[Պատկեր:Շրջանի_միջի_անկյուններ.png|center|200px]]
== Պնդում 21 ==
[[Պատկեր:Շրջանի_նույն_հատվածի_անկյուններ.png|center|200px]]
== Պնդում 22 ==
[[Պատկեր:Շրջանին_ներգծած_քառանկյուն.png|center|200px]]
Թող ABCD-ն լինի շրջան, և թող ABCD-ն լինի նրա միջի քառանկյունը։ Ես ասում եմ, որ հակադիր անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյունների։
Թող AC-ն և BD-ն միացված լինեն։
Հետևաբար քանի որ ցանկացած եռանկյունու երեք անկյունները հավասար են երկու ուղիղ անկյունների [[#Պնդում 1․32|Պնդում 1․32]], ABC եռանկյան երեք անկյուններ CAB-ն, ABC-ն և BCA-ն հավասար են երկու ուղիղ անկյունների։ Եվ CAB-ն ահվասար է BDC-ին, քանի որ նրանք նույն BADC հատվածում են [[#Պնդում 3․21|Պնդում 3․21]]։ Եվ ACB-ն հավասար է ADB-ին, քանի որ նրանք նույն ADCB հատվածում են [[#Պնդում 3․21|Պնդում 3․21]]։ Հետևում է, որ ամբողջ ADC-ն հավասար է BAC-ին և ACB-ին։ Թող ABC-ն ավելացված լինի երկուսին։ Հետևաբար ABC-ն, BAC-ն և ACB-ն հավասար են ABC-ին և ADC-ին։ Բայց ABC-ն, BAC-ն և ACB-ն հավասար են երկու ուղիղ անկյունների։ Հետևում է, որ ABC-ն և ADC-ն նույնպես հավասար են երկու ուղիղ անկյունների։ Նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ անկյուններ BAD-ն և DCB-ն նույնպես հավասար են երկու ուղիղ անկյունների։
== Պնդում 23 ==
[[Պատկեր:Երկու_նման_և_անհավասար_հատվածներ.png|center|200px]]
== Պնդում 24 ==
[[Պատկեր:Շրջանների_նման_հատվածներ.png|center|200px]]
== Պնդում 25 ==
[[Պատկեր:Շրջանագիծը_վերջնականացնող_հատված.png|center|200px]]
Թող ABC-ն լինի շրջանագծի տրված հատվածը։ Այսպիսով պահանջվում է վերջնականացնել շրջանը ABC հատվածի համար, հենց այն որի մի հատվածն է։
Թող AC-ն բաժանված լինի երկու կեսի D կետում [[Գիրք 1#Պնդում 1․1010|Պնդում 1․10]], և թող DB-ն տարված լինի D կետից ուղիղ անկյունների մոտ դեպի AC [[Գիրք 1#Պնդում 1․1111|Պնդում 1․11]]։ Եվ թող AB-ն միացված լինի։ Հետևաբար անկյուն ABD-ն հաստատ կամ ավելի մեծ է քան կամ հավասար է կամ ավելի փոքր է քան անկյուն BAD-ին։ Սկզբի համար, թող այն լինի ավելի մեծ։ Եվ թող անկյուն BAE-ն հավասար լինի անկյուն ABD-ին և կառուցված լինի BA ուղիղ գծի վրա՝ A կետում [[Գիրք 1#Պնդում 1․2323|Պնդում 1․23]]։ Եվ թող DB-ն տարված լինի E-ի միջով, և թող EC-ն միացված լինի։ Հետևաբար քանի որ անկյուն ABE-ն հավասար է անկյուն BAE-ին, ուղիղ գիծ EB-ն նույնպես հավասար է EA-ին [[Գիրք 1#Պնդում 1․66|Պնդում 1․6]]։ Եվ քանի որ AD-ն հավասար է DC-ին և DE-ն ընդհանուր է, երկու ուղիղ գծեր AD-ն և DE-ն հավասար են երկու ուղիղ գծեր CD-ին և DE-ին համապատասխանաբար։ Եվ անկյուն ADE-ն հավասար է անկյուն CDE-ին, քանի որ ամեն մեկը ուղիղ անկյուն է։ Հետևում է, որ AE հիմքը հավասար է CE հիմքին [[#Պնդում 1․4|Պնդում 1․4]]։ Բայց ցույց էր տրված, որ AE-ն հավասար էր BE-ին։ Հետևաբար BE-ն նույնպես հավասար է CE-ին։ Հետևում է, որ երեք ուղիղ գծեր AE-ն, EB-ն և EC-ն հավասար են մեկը մյուսին։ Հետևում է, որ եթե շրջանը տարված է E կենտրոնով և AE, EB կամ EC շառավիղներից մեկով, ապա այն նաև կանցնի հատվածի մնացած կետերով և պատկերացրած շրջանը վերջնականացված կլինի [[Գիրք 3#Պնդում 3․99|Պնդում 3․9]]։ Հետևաբար շրջանը վերջնականացված էր շրջանի տրված հատվածից։ Եվ պարզ է, որ ABC հատվածը ավելի քիչ է քան կիսաշրջան, որովհետև կենտրոն E-ն դրանից դուրս է գտնվում։ Եվ նմանապես նույնիսկ եթե անկյուն ABD-ն հավասար է BAD-ին, քանի որ AD-ն դառնում է ամեն BD-ի [[Գիրք 1#Պնդում 1․66|Պնդում 1․6]] և DC-ի հավասար, երեք ուղիղ գծեր DA-ն, DB-ն և DC-ն կլինեն մեկը մյուսին հավասար։ Եվ D կետը կլինի վերջնականացրած շրջանի կենտրոնը։ Եվ ABC-ն բացահայտորեն կլինի կիսաշրջան։ Եվ եթե ABD-ն ավելի փոքր է քան BAD-ն, և մենք կառուցենք անկյուն BAE-ն հավասար անկյուն ABD-ին BA ուղիղ գծի վրա՝ A կետում [[Գիրք 1#Պնդում 1․2323|Պնդում 1․23]], ապա կենտրոնը կընկնի DB-ի վրա՝ ABC հատվածի ներսում։ Եվ ABC հատվածը բացահայտորեն ավելի մեծ կլինի, քան կիսաշրջանը։
Հետևաբար շրջանը կարող է լինել վերջնականացված շրջանի տրված հատվածից։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։
== pages 106-108 ==
և ԴՑ (գիծ) գումարած (քառակուսի) ՖԲ-ի վրա հավասար է ՖԲ-ի և ԲԴ-ի վրա (քառակուսիներիգումարին): Թող ՖԲ-ի վրա (քառակուսին) հանված լինի երկուսից: Արդյունքում մնացած (ուղղանկյունը), որը պարունակվում է ԱԴ-ով և ԴՑ-ով, հավասար է դիպչող գծի (ԴԲ-ի) վրա (քառակուսուն): Եվ թող ԴՑԱ-ն չլինի շրջանագծի ԱԲԳ կենտրոնի միջով, և գտնվիկենտրոնը՝ Ե-ն, և Ե կետից դեպի ԱՑ ուղղահայաց գիծ տարված լինի ԵԶ [Պնդ. 1.12]: Եվ միացվեն ԵԲ, ԵՑ ևԵԴ: (Անկյունը) ԵԲԴ (հավասար է) ուղիղ անկյան [Պնդ. 3.18]: Եվ քանի որ ԵԿ կենտրոնի միջով անցնող ուղիղ գիծը հատում է մեկ այլ ԱՑ ուղիղ գիծ, որը կենտրոնի միջով չէ, ուղիղ անկյան տակ, ապա այն նաև բաժանում է կեսերի [Պնդ. 3.3]: Այսպիսով, ԱՖ հավասար է ՖՑ: Եվ քանի որ ԱՑ ուղիղ գիծը բաժանվում է կետ Ֆ-ում, թող ավելացվի ՑԴ-ն:
Արդյունքում (ուղղանկյունը), որը պարունակվում է ԱԴ- ով և ԴՑ-ով, գումարած (քառակուսին) ՖՑ-ի վրա, հավասար է ՖԴ-ի վրա (քառակուսուն) [Պնդ. 2.6]: Թող ՖԵ-ի վրա (քառակուսին) ավելացվի երկուսին:
Արդյունքում (ուղղանկյունը), որը պարունակվում է ԱԴ- ով և ԴՑ-ով, գումարած (քառակուսիների գումարը) ՑՖ- ի և ՖԵ-ի վրա, հավասար է ՖԴ-ի և ՖԵ-ի վրա
(քառակուսիների գումարին): Բայց ԵՑ-ի վրա (քառակուսին) հավասար է ՑՖ-ի և ՖԵ-ի վրա (քառակուսիների գումարին): Քանի որ [անկյունը] ԵՖՑ [հավասար է] ուղիղ անկյան [Պնդ. 1.47]: Եվ ԵԴ-ի վրա (քառակուսին) հավասար է ԴՖ-ի և ՖԵ-ի վրա (քառակուսիների գումարին) [Պնդ. 1.47]: Այսպիսով, (ուղղանկյունը), որը պարունակվում է ԱԴ-ով և ԴՑ-ով, գումարած ԵՑ-ի վրա (քառակուսին), հավասար է ԵԴ-ի վրա (քառակուսուն): Եվ ԵՑ-ը (հավասար է) ԵԲ-ին: Այսպիսով, (ուղղանկյունը), որը պարունակվում է ԱԴ-
ով և ԴՑ-ով, գումարած ԵԲ-ի վրա (քառակուսին), հավասար է ԵԴ-ի վրա (քառակուսուն): Եվ ԵԲ-ի և ԲԴ-ի վրա (քառակուսիների գումարը) հավասար է ԵԴ-ի վրա (քառակուսուն): Քանի որ ԵԲԴ անկյունը ուղիղ անկյուն է [Պնդ.1.47]: Այսպիսով, (ուղղանկյունը), որը ստացվում է ԱԴ-ով և ԴՑ-ով, գումարած ԵԲ-ի վրա (քառակուսին), հավասար է ԵԲ-ի և ԲԴ-ի վրա (քառակուսիների
գումարին): Թող ԵԲ-ի վրա (քառակուսին) հանվի երկուսից: Արդյունքում մնացած (ուղղանկյունը), որը պարունակվում է ԱԴ-ով և ԴՑ-ով, հավասար է ԲԴ-ի
վրա (քառակուսուն):Այսպիսով, եթե որոշ կետ վերցվի շրջանի սահմաններից դուրս, և երկու ուղիղ գիծուղղվի այնտեղից դեպի շրջան, որոնցից մեկը կտրում է շրջանը, իսկ մյուսը դիպչում է դրան, ապա (ուղղանկյունը), որը պարունակվում է շրջանը կտրող ամբողջ ուղիղ գծի և դրա արտաքին հատվածի միջև, հավասար կլինի դիպչող գծի վրա քառակուսուն: Սա հենց այն է, ինչ պետք էր ցույց տալ:
== Պնդում 37==Եթե կետ վերցվի շրջանից դուրս, և այդ կետից դեպի շրջան տարվեն երկու ուղիղ, որոնցից մեկը հատում է շրջանը, իսկ մյուսը՝ շոշափում, ապա (ուղղանկյունը), որը ամբողջ հատողի և դրա արտաքին հատվածի միջև է, հավասար կլինի հանդիպող գծի քառակուսուն։
[[Պատկեր:Pndum37.jpg]]
Թող կետ Դ վերցված լինի ԱԲՑ շրջանից դուրս, և թող Դ կետից երկու ուղիղ գծեր՝ ԴՑԱ և ԴԲ, ուղղվեն դեպի ԱԲՑ շրջան։ Թող ԴՑԱ գիծը կտրի շրջանը, իսկ ԴԲ գիծը հանդիպի (շրջանին)։ Եվ թող ԱԴ և ԴՑ գծերովպարունակվող (ուղղանկյունը) հավասար լինի ԴԲ-իվրա (քառակուսուն)։ Ասում եմ, որ ԴԲ-ն դիպչում է ԱԲՑ շրջանին։ Թող ԴԵ գիծը նկարած լինի՝ դիպչելով ԱԲՑ շրջանագծին [Պնդ․ 3.17], և թող գտնված լինի ԱԲՑ շրջանի կենտրոնը, որը գտնվում է Ֆ կետում։ Թող միացված լինեն ՖԵ, ՖԲ և ՖԴ գծերը։ (Անկյունը) ՖԵԴ, հետևաբար, ուղիղ անկյուն է [Պնդ․ 3.18]։ Եվ քանի որ ԴԵ գիծը դիպչում է ԱԲՑ շրջանագծին, իսկ ԴՑԱ գիծը կտրում է այն, ապա ԱԴ և ԴՑ գծերով պարունակվող (ուղղանկյունը) հավասար է ԴԵ-ի վրա (քառակուսուն) [Պնդ․ 3.36]։ Նույնպես, ԱԴ և ԴՑ գծերով պարունակվող (ուղղանկյունը) հավասար էր ԴԲ-ի վրա(քառակուսուն)։ Հետևաբար, ԴԵ-ի վրա (քառակուսին) հավասար է ԴԲ-ի վրա (քառակուսուն)։ Այսպիսով, ԴԵ-ն հավասար է ԴԲ-ին։ Եվ ՖԵ-ն նույնպես հավասար է ՖԲ- ին։ Այսպիսով, երկու ուղիղ գծեր՝ ԴԵ և ԵՖ, հավասարեն երկու ուղիղ գծերին՝ ԴԲ և ԲՖ (համապատասխանաբար)։ Նրանց հիմքը՝ ՖԴ-ն, ընդհանուր է։ Այսպիսով, ԴԵՖ անկյունը հավասար է ԴԲՖ անկյունին [Պնդ․ 1.8]։ Եվ ԴԵՖ անկյունը ուղիղ անկյուն է։ Այսպիսով, ԴԲՖ անկյունը նույնպես ուղիղ անկյուն է։ Եվ ՖԲ գիծը, որը շարունակված է,տրամագիծ է, իսկ (ուղիղ գիծը), որը անցկացված էտրամագծի ծայրակետին ուղիղ անկյան տակ, դիպչում է շրջանին [Պնդ․ 3.16, լրացում]։ Այսպիսով, ԴԲ-ն դիպչում է ԱԲՑ շրջանին։ Նույնը կարելի է ցույց տալ, նույնիսկ եթե կենտրոնը պատահաբար գտնվի ԱՑուղիղ գծի վրա։ Այսպիսով, եթե որոշ կետ վերցվի շրջանից դուրս, և այդ կետից դեպի շրջան ուղղվեներկու ուղիղ գիծ, որոնցից մեկը կտրում է շրջանը, իսկ մյուսը հանդիպում է դրան, և եթե կտրող (ուղիղ գծի) ամբողջ երկարությամբ և դրա արտաքին հատվածով պարունակվող (ուղղանկյունը), որը գտնվում է շրջանի կոր մակերեսի միջև, հավասար է հանդիպող գծի վրա (քառակուսուն), ապա հանդիպող (ուղիղ գիծը) կդիպչի շրջանին։ Սա հենց այն է, ինչ պետք էր ցույց տալ։