Changes
: Բայց նախքան գնալը նա որոշեց համոզվելու համար, այնուամենայնիվ, բարձր֊բարձր թակել դուռը… Եվ սպասելով, որ Դնչիկը չի պատասխանի, նա թռչկոտում էր տեղում, որպեսզի տաքանա, երբ հանկարծ նրա գլխում Աղմուկ հնչեց, եւ դա Վինի֊Թուխին թվաց լավ Աղմուկ, որը, թերեւս, ձեզնից շատերին նույնպես դուր գա։
: — Հիմա ես ահա թե ինչ կանեմ,— ասաց Թուխը։ — Կանեմ այսպես․ պարզապես նախ տուն կգնամ եւ կնայեմ, թե ժամը քանիսն է, եւ գուցե տաք վզնոց վերցնեմ, իսկ հետո այցելեմ Իային ու երգեմ նրան այս Աղմուկիկը։
: — Դա ուրիշ տիրլիմ֊բոմ֊բոմ էր,— ասաց Թուխը, փոքր ինչ շփոթված։
: Եվ նորից երգեց․
: Նա Աղմուկիկը երգեց նոր ձեւով, սկզբից մինչեւ վերջ, եւ, թերեւս, այսպես ավելի լավն էր, եւ վերջացնելով, Թուխը լռեց ու սպասում էր, որ Դնչիկը կասի, թե սա լավագույն Ճանապարհային Աղմուկիկն է Ձյունոտ Եղանակի համար, որ երբեւիցե ինքը լսել է։
: Դնչիկն ու Թուխը դանդաղ քայլում էին նրա հետեւից։ Ճանապարհին Դնչիկը չէր խոսում, որովհետեւ ոչ մի բան էլ չէր կարողանում մտածել, իսկ Թուխը լուռ էր, որովհետեւ նոր բանաստեղծություն էր հորինում, եւ երբ վերջապես բանաստեղծությունը պատրաստ էր, նա սկսեց․
: — Բայց նա առանց այդ էլ շա՜տ խոշոր է, — բացականչեց Դնչիկը։
: Այս լսելուց հետո Թուխը մտքի մեջ ընկավ ու մռթմռթաց ինքն իրեն․
: — Ահա մի բանաստեղծություն եւս, — ասաց Թուխը։ — Հավանեցի՞ր, Դնչիկ։