}}
==ԳԼՈՒԽ ԳԼՈՒԽ 1==
:Գիշերվա դեմ «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր գոմերը փակել։ Շորորալով, լապտերի լույսը դեսուդեն պար տալով, նա ետնամուտքի մոտ դեն շպրտեց սապոգները եւ, լվացքասենյակի տակառից մի վերջին կուժ գարեջուր քաշելով, դիմեց վեր, ուր արդեն խռմփում էր միսիս Ջոնզը։: Ննջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրա ասելիքը լսելու համար։: Ամբարի մի ծայրում, հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու բարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց հարմար ձեւով տեղավորվել։ Առաջինը երեք շներն էին՝ Զանգակը, Ջեսին ու Փինչըրը, ապա՝ խոզերը, որոնք ծղոտին փռվեցին անմիջապես հարթակի կողքին։ Հավերը թառեցին պատուհաններին, աղավնիները թեւածելով ծվարեցին կտուրի հեղ գերաններին, ոչխարներն ու կովերը պառկեցին խոզերի հետեւում ու սկսեցին որոճալ։ Երկու գրաստները՝ Դմբուզն ու Երեքնուկը, ներս մտան միասին, դանդաղ ու զգուշորեն գցելով իրենց փրչոտ սմբակները, որ հանկարծ հարդի մեջ մի մանր էակի չտրորեն։ Երեքնուկը կյանքի կեսը բոլորող պարարտ մի զամբիկ էր, որն իր չորրորդ քուռակից հետո այդպես էլ չէր վերականգնել նախկին կեցվածքը։ Դմբուզը հսկա մի գազան էր, համարյա տասնութ թիզ բարձրությամբ՝ երկու սովորական ձիու ուժի տեր։ Քթով իջնող սպիտակ բիծը նրան փոքր֊ինչ տխմար տեսք էր տալիս․ ինչեւէ, նա օժտված չէր առաջնակարգ բանականությամբ սակայն համատարած հարգանք էր վայելում որպես կայուն նկարագրի եւ անսահման աշխատունակության տեր։ Ձիերից հետո ներս մտան Մյուրիելը՝ սպիտակ այծը, եւ Բենիամինը՝ էշը։ Բենիամինը ֆերմայի ամենաերկարակյաց անասունն էր եւ՝ ամենադժվարահաճը։ Նա սակավախոս էր, իսկ խոսելիս սովորաբար ցինիկ մի դիտողություն էր անում, օրինակ, ասում էր, որ Աստված իրեն պոչ է պարգեւել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։ Նա միակն էր ֆերմայի անասուններից, որը երբեք չէր ծիծաղում։ Պատճառը հարցնելիս, նա պատասխանում էր, որ ծիծաղելու առիթ չի տեսնում։ Բայց եւ այնպես, առանց բացեիբաց այդ ընդունելու, նա նվիրված էր Դմբուզին, եւ հաճախ երկուսը կիրակիներն անց էին կացնում միասին՝ բոստանի հետեւից փոքրիկ ցանկապատած հողամասում կողք֊կողքի լուռ կանգնելով։: Հազիվ էին երկու ձիերը տեղավորվել, երբ ամբար լցվեց մորը կորցրած բադիկների մի երամ՝ կամացուկ ծվծվալով, նրանք դես ու դեն էին անում, որ ոտքի տակ չընկնեն։ Երեքնուկն իր հսկա ոտքով նրանց պատսպարեց, եւ բադիկները տեղնուտեղը պառկեցին ու քուն մտան։ Վերջին րոպեին, մի կտոր շաքարը բերնին, կոտրատվելով ներս ճեմեց Մոլլին, սիրունիկ ու հիմար զամբիկը, որը քաշում էր միստր Ջոնզի երկանիվ կառքը։ Նա տեղ գրավեց առջեւում եւ սկսեց տարուբերել իր ճերմակ ճերմակ բաշը՝ հուսալով ուշադրություն հրավիրել մազերին հյուսված կարմիր ժապավենին։ Կատուն եկավ ամենավերջում, սովորականի պես նայեց շուրջը՝ ամենատաքուկ տեղը փնտրելով, եւ վերջապես խցկվեց Դմբուզի եւ Երեքնուկի միջեւ, ինքնագոհ մռմռալով Գնդապետի ճառի ամբողջ ընթացքում՝ առանց ականջ դնելու վերջինիս եւ ոչ մի խոսքին։: Հիմա արդեն ներկա էին բոլոր անասունները, բացի Մովսեսից, ձեռնասուն ագռավից, որը քնում էր ետնամուտքի կողքի ցցին թառած։ Համոզվելով, որ բոլորը, հարմար դիրք ընդունած, ուշադիր սպասում են, Գնդապետը կոկորդը մաքրեց եւ սկսեց․: — Ընկերներ, դուք արդեն լսել եք անցյալ գիշեր իմ տեսած արտասովոր երազի մասին։ Սակայն դրան ես կանդրադառնամ ավելի ուշ։ Նախքան այդ ես ուրիշ ասելիք ունեմ։ Ես չեմ կարծում, ընկերներ, որ դեռ շատ ամիսներ ունեմ ձեզ հետ անցկացնելու, բայց նախքան մեռնելը ես իմ պարտքն եմ համարում ձեզ փոխանցել ունեցած֊չունեցածս փորձը։ Բավական երկար ապրելով՝ ես շատ ժամանակ եմ ունեցել գոմում մենակ պառկած մտածելու եւ, թերեւս, իրավունք ունեմ հավակնելու, որ աշխարհիս կյանքը հասկանում եմ ցանկացած այլ կենդանուց ոչ պակաս։ Եվ այդ մասին է ահա, որ այժմ կցանկանայի խոսել ձեզ հետ։: Ուրեմն, ընկերներ, ի՞նչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը։ Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք․ մեր կյանքը ողորմելի է, տքնաջան եւ կարճատեւ։ Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։ Մեկ տարին բոլորած եւ ոչ մի կենդանի Անգլիայում չգիտե, թե ինչ է երջանկությունը կամ հանգիստը։ Անգլիայում եւ ոչ մի կենդանի ազատ չէ։ Կենդանու կյանքն անցնում է թշվառության եւ ստրկության մեջ՝ ահա զուտ եղելությունը։: Սակայն արդյո՞ք սա է իրերի բնական ընթացքը։ Մի՞թե մեր այս երկիրն այնքան աղքատիկ է, որ ի վիճակի չէ ապահովել իր բնակիչների պատշաճ կյանքը։ Ոչ, ընկերնե՛ր, հազար անգամ ոչ։ Անգլիայի հողը բերրի է, եղանակը՝ նպաստավոր։ Մեր երկիրն այժմ կարող է պարենով լիուլի ապահովել իրեն բնակեցնող կենդանիներից բազմապատիկ ավելիին։ Հենց միայն մեր ֆերման կկերակրեր տասնյակ ձիերի, քսան կովի, հարյուրավոր ոչխարների եւ այն էլ՝ կյանքի այնպիսի հարմարավետ ու արժանավայել պայմաններում, որոնք այժմ գրեթե վեր են մեր երեւակայությունից։ Ապա ինչո՞ւ է, ուրեմն, շարունակվում մեր այս ողորմելի վիճակը։ Որովհետեւ մեր աշխատանքի համարյա ամբողջ արդյունքը բռնագրավվում է մարդկային ցեղի կողմից։ Ահա, ընկերներ, մեր բոլոր հարցերի պատասխանը։ Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։: Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչի՛նչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի։: Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափոսում։: Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։: Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի՛ լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։: Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։: — Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում են հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։: Տեղնուտեղը քվեարկելով, ճնշող մեծամասնությամբ որոշվեց, որ առնետները բարեկամ են։ Այլախոհներն ընդամենը չորսն էին՝ երեք շներն ու կատուն, որն, ինչպես պարզվեց հետագայում երկու կողմից էլ քվեարկել է։ Գնդապետը շարունակեց․: — Ես ուրիշ ասելիք համարյա չունեմ։ Պարզապես կրկնում եմ՝ երբեք չմոռանաք մարդու եւ նրա հետ կապված ամեն ինչի հանդեպ թշնամության պատգամը։ Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թեւավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաեւ, որ Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով, մի՛ որդեգրեք նրա արատները։ Ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է ապրի տան մեջ, կամ քնի անկողնում, հագուստ կրի, գործածի ոգելից խմիչքներ, ծխի, շփվի փողի հետ կամ առեւտուր անի։ Մարդու բոլոր սովորույթները չարիք են։ Եվ, ամենից կարեւորը՝ ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է բռնանա իր նմանների վրա։ Ուժեղ, թե տկար, խելոք, թե միամիտ, մենք բոլորս եղբայրներ ենք։ Ոչ մի անասուն երբեւէ չպե՛տք է սպանի մի ուրիշ անասունի։ Բոլոր կենդանիները հավասար են։: Իսկ այժմ, ընկերներ, ես կպատմեմ երեկվա իմ երազը։ Ես չեմ կարող այն ձեզ նկարագրել։ Դա մի երազ էր այն երկրի մասին, որը կլինի, երբ վերանա Մարդը։ Այդ երազն ինձ հիշեցրեց վաղուց մոռացված մի բան։ Շատ տարիներ առաջ, երբ ես փոքրիկ մի խոճկոր էի, մայրս եւ ուրիշ մերունները մի հին երգ էին երգում, որի միայն մեղեդին գիտեին եւ առաջին երկու բառը։ Ես էլ էի իմացել այդ մեղեդին, բայց այն վաղուց արդեն ջնջվել էր իմ հիշողությունից։ Բայց եւ այնպես անցյալ գիշեր երազում ես նորից այն գտա։ Դեռ ավելին՝ խոսքերը նույնպես վերադարձան։ Վստահ եմ, որ կենդանիներն անհիշելի ժամանակներից են երգել այդ երգը, բայց հետագա սերունդները կորցրել են խոսքերը։ Ընկերներ, հիմա ես ձեզ համար կերգեմ այդ երգը։ Ես ծեր եմ եւ իմ ձայնը՝ խռպոտ, բայց երբ ես ձեզ մեղեդին սովորեցնեմ, դուք ավելի լավ կերգեք։ Երգը կոչվում է «Անգլիայի գազաններ»։: Ծեր գնդապետը մաքրեց կոկորդն ու սկսեց երգել։ Ձայնը, ինչպես եւ նա զգուշացրել էր, խռպոտ էր, բայց նա բավական լավ էր երգում, իսկ մեղեդին հուզիչ էր՝ «Clementine»֊ի եւ «La Cucuracha»֊ի միջեւ ընկած մի բան։ Բառերը հետեւյալն էին․: Օ՜, գազաններ Անգլիայի: Եվ գազաններ ողջ աշխարհի,: Ավետի՜սն եմ բերել ես ձեզ: Մեր գալիքի ոսկեդարի։
: Շուտով անդարձ կտապալվի: Բռնակալ Մարդը չարանենգՆնջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել,: Եվ բերրի հողն Անգլիայի: Մենքթե ծեր Գնդապետը, միայն մենք կկոխկրտենք։մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրա ասելիքը լսելու համար։
: Կընկնի լուծը մեր ուսերիցԱմբարի մի ծայրում,: Կժանգոտեն սանձ հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու լկամբարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց հարմար ձեւով տեղավորվել։ Առաջինը երեք շներն էին՝ Զանգակը, Ջեսին ու Փինչըրը, ապա՝ խոզերը, որոնք ծղոտին փռվեցին անմիջապես հարթակի կողքին։ Հավերը թառեցին պատուհաններին, աղավնիները թեւածելով ծվարեցին կտուրի հեղ գերաններին, ոչխարներն ու կովերը պառկեցին խոզերի հետեւում ու սկսեցին որոճալ։ Երկու գրաստները՝ Դմբուզն ու Երեքնուկը, ներս մտան միասին, դանդաղ ու զգուշորեն գցելով իրենց փրչոտ սմբակները, որ հանկարծ հարդի մեջ մի մանր էակի չտրորեն։ Երեքնուկը կյանքի կեսը բոլորող պարարտ մի զամբիկ էր, որն իր չորրորդ քուռակից հետո այդպես էլ չէր վերականգնել նախկին կեցվածքը։ Դմբուզը հսկա մի գազան էր, համարյա տասնութ թիզ բարձրությամբ՝ երկու սովորական ձիու ուժի տեր։ Քթով իջնող սպիտակ բիծը նրան փոքր֊ինչ տխմար տեսք էր տալիս․ ինչեւէ, նա օժտված չէր առաջնակարգ բանականությամբ սակայն համատարած հարգանք էր վայելում որպես կայուն նկարագրի եւ անսահման աշխատունակության տեր։ Ձիերից հետո ներս մտան Մյուրիելը՝ սպիտակ այծը, եւ Բենիամինը՝ էշը։ Բենիամինը ֆերմայի ամենաերկարակյաց անասունն էր եւ՝ ամենադժվարահաճը։ Նա սակավախոս էր, իսկ խոսելիս սովորաբար ցինիկ մի դիտողություն էր անում, օրինակ, ասում էր, որ Աստված իրեն պոչ է պարգեւել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։ Նա միակն էր ֆերմայի անասուններից, որը երբեք չէր ծիծաղում։ Պատճառը հարցնելիս, նա պատասխանում էր, որ ծիծաղելու առիթ չի տեսնում։ Բայց եւ այնպես, առանց բացեիբաց այդ ընդունելու, նա նվիրված էր Դմբուզին,: Կփշրվե՜ն բիրտ մտրակներն: Ու շղթաները ստրկական…եւ հաճախ երկուսը կիրակիներն անց էին կացնում միասին՝ բոստանի հետեւից փոքրիկ ցանկապատած հողամասում կողք֊կողքի լուռ կանգնելով։
: Այդ օրը մերը կլինեն: Լափն Հազիվ էին երկու ձիերը տեղավորվել, երբ ամբար լցվեց մորը կորցրած բադիկների մի երամ՝ կամացուկ ծվծվալով, նրանք դես ու կերը ողջ աշխարհի —: Առվույտ լինիդեն էին անում, թարմ ճակնդեղոր ոտքի տակ չընկնեն։ Երեքնուկն իր հսկա ոտքով նրանց պատսպարեց,: Թե անհատնում խոտ եւ բադիկները տեղնուտեղը պառկեցին ու գարի…քուն մտան։ Վերջին րոպեին, մի կտոր շաքարը բերնին, կոտրատվելով ներս ճեմեց Մոլլին, սիրունիկ ու հիմար զամբիկը, որը քաշում էր միստր Ջոնզի երկանիվ կառքը։ Նա տեղ գրավեց առջեւում եւ սկսեց տարուբերել իր ճերմակ ճերմակ բաշը՝ հուսալով ուշադրություն հրավիրել մազերին հյուսված կարմիր ժապավենին։ Կատուն եկավ ամենավերջում, սովորականի պես նայեց շուրջը՝ ամենատաքուկ տեղը փնտրելով, եւ վերջապես խցկվեց Դմբուզի եւ Երեքնուկի միջեւ, ինքնագոհ մռմռալով Գնդապետի ճառի ամբողջ ընթացքում՝ առանց ականջ դնելու վերջինիս եւ ոչ մի խոսքին։
: Ազատության այդ մեծ տոնին: Ջրերն ուրախ կկարկաչենՀիմա արդեն ներկա էին բոլոր անասունները,: Լույսն ավելի վա՜ռ կշողաբացի Մովսեսից,: Դաշտ ու արոտ կկանաչեն։ձեռնասուն ագռավից, որը քնում էր ետնամուտքի կողքի ցցին թառած։ Համոզվելով, որ բոլորը, հարմար դիրք ընդունած, ուշադիր սպասում են, Գնդապետը կոկորդը մաքրեց եւ սկսեց․
: Կովեր— Ընկերներ, ձիերդուք արդեն լսել եք անցյալ գիշեր իմ տեսած արտասովոր երազի մասին։ Սակայն դրան ես կանդրադառնամ ավելի ուշ։ Նախքան այդ ես ուրիշ ասելիք ունեմ։ Ես չեմ կարծում, սագ ու հավերընկերներ,: Առա՜ջ հանուն ազատությանոր դեռ շատ ամիսներ ունեմ ձեզ հետ անցկացնելու,: Եթե անգամ մարտում զոհվենքբայց նախքան մեռնելը ես իմ պարտքն եմ համարում ձեզ փոխանցել ունեցած֊չունեցածս փորձը։ Բավական երկար ապրելով՝ ես շատ ժամանակ եմ ունեցել գոմում մենակ պառկած մտածելու եւ,: Չտեսած օրն թերեւս, իրավունք ունեմ հավակնելու, որ աշխարհիս կյանքը հասկանում եմ ցանկացած այլ կենդանուց ոչ պակաս։ Եվ այդ փրկության։մասին է ահա, որ այժմ կցանկանայի խոսել ձեզ հետ։
: Օ՜Ուրեմն, գազաններ Անգլիայի: Եվ գազաններ ողջ աշխարհիընկերներ,: Ավետիսն եմ բերում ես ձեզ: Մեր նոր կյանքի ոսկեդարի։ի՞նչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը։ Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք․ մեր կյանքը ողորմելի է, տքնաջան եւ կարճատեւ։ Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։ Մեկ տարին բոլորած եւ ոչ մի կենդանի Անգլիայում չգիտե, թե ինչ է երջանկությունը կամ հանգիստը։ Անգլիայում եւ ոչ մի կենդանի ազատ չէ։ Կենդանու կյանքն անցնում է թշվառության եւ ստրկության մեջ՝ ահա զուտ եղելությունը։
: Սակայն արդյո՞ք սա է իրերի բնական ընթացքը։ Մի՞թե մեր այս երկիրն այնքան աղքատիկ է, որ ի վիճակի չէ ապահովել իր բնակիչների պատշաճ կյանքը։ Ոչ, ընկերնե՛ր, հազար անգամ ոչ։ Անգլիայի հողը բերրի է, եղանակը՝ նպաստավոր։ Մեր երկիրն այժմ կարող է պարենով լիուլի ապահովել իրեն բնակեցնող կենդանիներից բազմապատիկ ավելիին։ Հենց միայն մեր ֆերման կկերակրեր տասնյակ ձիերի, քսան կովի, հարյուրավոր ոչխարների եւ այն էլ՝ կյանքի այնպիսի հարմարավետ ու արժանավայել պայմաններում, որոնք այժմ գրեթե վեր են մեր երեւակայությունից։ Ապա ինչո՞ւ է, ուրեմն, շարունակվում մեր այս ողորմելի վիճակը։ Որովհետեւ մեր աշխատանքի համարյա ամբողջ արդյունքը բռնագրավվում է մարդկային ցեղի կողմից։ Ահա, ընկերներ, մեր բոլոր հարցերի պատասխանը։ Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։ Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչի՛նչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի։ Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափոսում։ Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։ Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի՛ լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։ Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։ — Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում են հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։ Տեղնուտեղը քվեարկելով, ճնշող մեծամասնությամբ որոշվեց, որ առնետները բարեկամ են։ Այլախոհներն ընդամենը չորսն էին՝ երեք շներն ու կատուն, որն, ինչպես պարզվեց հետագայում երկու կողմից էլ քվեարկել է։ Գնդապետը շարունակեց․ — Ես ուրիշ ասելիք համարյա չունեմ։ Պարզապես կրկնում եմ՝ երբեք չմոռանաք մարդու եւ նրա հետ կապված ամեն ինչի հանդեպ թշնամության պատգամը։ Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թեւավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաեւ, որ Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով, մի՛ որդեգրեք նրա արատները։ Ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է ապրի տան մեջ, կամ քնի անկողնում, հագուստ կրի, գործածի ոգելից խմիչքներ, ծխի, շփվի փողի հետ կամ առեւտուր անի։ Մարդու բոլոր սովորույթները չարիք են։ Եվ, ամենից կարեւորը՝ ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է բռնանա իր նմանների վրա։ Ուժեղ, թե տկար, խելոք, թե միամիտ, մենք բոլորս եղբայրներ ենք։ Ոչ մի անասուն երբեւէ չպե՛տք է սպանի մի ուրիշ անասունի։ Բոլոր կենդանիները հավասար են։ Իսկ այժմ, ընկերներ, ես կպատմեմ երեկվա իմ երազը։ Ես չեմ կարող այն ձեզ նկարագրել։ Դա մի երազ էր այն երկրի մասին, որը կլինի, երբ վերանա Մարդը։ Այդ երազն ինձ հիշեցրեց վաղուց մոռացված մի բան։ Շատ տարիներ առաջ, երբ ես փոքրիկ մի խոճկոր էի, մայրս եւ ուրիշ մերունները մի հին երգ էին երգում, որի միայն մեղեդին գիտեին եւ առաջին երկու բառը։ Ես էլ էի իմացել այդ մեղեդին, բայց այն վաղուց արդեն ջնջվել էր իմ հիշողությունից։ Բայց եւ այնպես անցյալ գիշեր երազում ես նորից այն գտա։ Դեռ ավելին՝ խոսքերը նույնպես վերադարձան։ Վստահ եմ, որ կենդանիներն անհիշելի ժամանակներից են երգել այդ երգը, բայց հետագա սերունդները կորցրել են խոսքերը։ Ընկերներ, հիմա ես ձեզ համար կերգեմ այդ երգը։ Ես ծեր եմ եւ իմ ձայնը՝ խռպոտ, բայց երբ ես ձեզ մեղեդին սովորեցնեմ, դուք ավելի լավ կերգեք։ Երգը կոչվում է «Անգլիայի գազաններ»։ Ծեր գնդապետը մաքրեց կոկորդն ու սկսեց երգել։ Ձայնը, ինչպես եւ նա զգուշացրել էր, խռպոտ էր, բայց նա բավական լավ էր երգում, իսկ մեղեդին հուզիչ էր՝ «Clementine»֊ի եւ «La Cucuracha»֊ի միջեւ ընկած մի բան։ Բառերը հետեւյալն էին․ Օ՜, գազաններ Անգլիայի Եվ գազաններ ողջ աշխարհի, Ավետի՜սն եմ բերել ես ձեզ Մեր գալիքի ոսկեդարի։ Շուտով անդարձ կտապալվի Բռնակալ Մարդը չարանենգ, Եվ բերրի հողն Անգլիայի Մենք, միայն մենք կկոխկրտենք։ Կընկնի լուծը մեր ուսերից, Կժանգոտեն սանձ ու լկամ, Կփշրվե՜ն բիրտ մտրակներն Ու շղթաները ստրկական… Այդ օրը մերը կլինեն Լափն ու կերը ողջ աշխարհի — Առվույտ լինի, թարմ ճակնդեղ, Թե անհատնում խոտ ու գարի… Ազատության այդ մեծ տոնին Ջրերն ուրախ կկարկաչեն, Լույսն ավելի վա՜ռ կշողա, Դաշտ ու արոտ կկանաչեն։ Կովեր, ձիեր, սագ ու հավեր, Առա՜ջ հանուն ազատության, Եթե անգամ մարտում զոհվենք, Չտեսած օրն այդ փրկության։ Օ՜, գազաններ Անգլիայի Եվ գազաններ ողջ աշխարհի, Ավետիսն եմ բերում ես ձեզ Մեր նոր կյանքի ոսկեդարի։ Երգն ալեկոծեց կենդանիներին։ Գնդապետը դեռ չէր հասցրել վերջացնել, երբ նրանք իրենք սկսեցին երգել։ Նույնիսկ ամենից տխմարներն ընկալել էին մեղեդին եւ որոշ խոսքերը, իսկ խելացիները՝ ինչպես, օրինակ, խոզերը կամ շները, ամբողջ երգն արդեն անգիր էին արել։ Ի վերջո, մի քանի նախնական փորձից հետո, ամբողջ ֆերման միաձայն պոռթկաց «Անգլիայի գազանները»։ Կովերն այն բառաչում էին, շները՝ կաղկանձում, ոչխարները՝ մայում, ձիերը՝ խրխնջում, բադերը՝ կռկռում։ Երգն այն աստիճան բոլորի սրտովն էր, որ այն երգեցին հինգ անգամ անընդմեջ, եւ թերեւս շարունակեին ամբողջ գիշեր, եթե նրանց չընդհատեին։: Դժբախտաբար աղմուկն արթնացրել էր միստր Ջոնզին, որն անկողնուց վեր էր ցատկել, միանգամայն վստահ, թե սակն աղվես է մտել։ Նա ճանկեց ննջարանի անկյունում մշտապես դրված իր հրացանն ու 6 համարի կոտորակը պարպեց մթության մեջ։ Գնդակները մխրճվեցին ամբարի պատը, եւ ժողովը շտապ կարգով ցրվեց։ Ամեն մեկը պատսպարվեց իր քնելու տեղում։ Թռչունները ցատկեցին իրենց թառերին, անասունները թաղվեցին հարդի մեջ, եւ քիչ անց ամբողջ ֆերման խորը քուն մտավ։
==ԳԼՈՒԽ 2==
: Երեք գիշեր անց ծեր Գնդապետը քնի մեջ խաղաղ վախճանվեց։ Նրան թաղեցին բոստանում։: Մարտի սկիզբն էր։ Հաջորդ երեք ամիսները լցվեցին ակտիվ ընդհատակյա գործունեությամբ։ Գնդապետի ճառը ֆերմայի առավել խելացի անասուններին հիմնովին նոր աշխարհայացք էր պարգեւել։ Նրանք չգիտեին, թե երբ է գալու Գնդապետի կանխագուշակած Ապստամբությունը եւ հիմքեր չունեին կարծելու, թե այն պիտի հենց իրենց կյանքի ընթացքում լինի, սակայն նրանք պարզ գիտակցում էին այն նախապատրաստելու իրենց պարտքը։ Մնացածներին կազմակերպելու եւ քարոզելու աշխատանքը բնականաբար վիճակվեց խոզերին, որոնք բոլորի կողմից ճանաչված էին որպես անասուններից ամենախելացիները։ Խոզերի մեջ ամենից շատ աչքի էին ընկնում երկու երիտասարդ արու՝ Ձնագնդին ու Նապոլեոնը, որոնց միստր Ջոնզը բուծում էր վաճառքի հանելու համար։ Նապոլեոնը խոշոր, կատաղի տեսքով բերքշիրյան մի *ինճ էր, ֆերմայում բերքշիրյան ցեղի միակ նմուշը, սակավախոս, ուզածին հասնողի համբավով։ Ձնագնդին ավելի աշխույժ մի խոզ էր, ավելի պերճախոս եւ հնարամիտ, սակայն, ըստ ընդհանուր կարծիքի, պակաս կուռ խառնվածքի տեր։ Ֆերմայի բոլոր մնացած արու խոզերը մսացու էին։ Դրանց միջի ամենահայտնին Զռանն էր, փոքրիկ գիրուկ մի խոզ, կլոր այտերով, պրպտուն աչքերով, ժիր շարժուձեւով եւ բացառիկ զիլ ձայնով։ Նա փայլուն բանախոս էր, եւ, որեւէ խրթին հարց քննելիս, սովորություն ուներ տեղից ցատկել եւ պոչը շարժել, որը բավական համոզիչ էր։ Զռանի մասին ասում էին, որ նա կարող է սեւը սպիտակ դարձնել։: Երեքով նրանք մշակեցին ծեր Գնդապետի ուսմունքը, վերածելով մի ավարտուն, բանական համակարգի, որն անվանեցին Անասնիզմ։ Շաբաթական մի քանի գիշեր, երբ միստր Ջոնզը քուն էր մտնում, նրանք ամբարում գաղտնի ժողովներ էին վարում, լուսաբանելով Անասնիզմի հիմունքները։ Սկզբում նրանք դեմ առան բացառիկ տխմարության ու անտարբերության։ Անասուններից ոմանք վկայակոչում էին միստր Ջոնզին հավատարիմ մնալու պարտքը, «Տեր» կոչելով վերջինիս, մյուսները տարրական դիտողություններ էին անում, ինչպես, ասենք, «Միստր Զոնզը կերակրում է մեզ։ Եթե նա չլինի, մենք սովամահ կլինենք»։ Ուրիշներն ասում էին․ «Մեր ի՜նչ գործն է, թե մեր մահից հետո ինչ կլինի», կամ հարցնում․ «Եթե ապստամբությունն անխուսափելի է, էլ ի՞նչ տարբերություն, մենք դրա համար կպայքարե՞նք, թե՞ ոչ»։ Խոզերից մեծ ջանքեր էր պահանջվում պարզաբանելու համար, որ այդ ամենը հակասում է Անասնիզմի ոգուն։ Ամենից տխմար հարցերը տալիս էր Մոլլին, սպիտակ զամբիկը։ Ձնագնդուն ուղղված նրա առաջին իսկ հարցն էր․ «Ապստամբությունից հետո շաքար կլինի՞»։: — Ոչ,— վճռական ասաց Ձնագնդին,— մենք այս ֆերմայում շաքար արտադրելու հնարավորություն չունենք։ Բացի այդ, դուք շաքարի կարիք չեք էլ ունենա։ Դուք ինչքան հարկն է գարի ու հարդ կունենաք։: — Իսկ ինձ թույլ կտրվի՞ բաշիս մեջ ժապավեններ կրել։— Հարցրեց Մոլլին։: — Ընկեր,— ասաց Ձնագնդին,— ձեր սրտին այդքան մոտ ժապավենները ստրկության կնիքն են։ Մի՞թե չեք կարող հասկանալ, որ ազատությունը ժապավեններից ավել արժե։: Մոլլին համաձայնեց, սակայն այնքան դժվար էր պայքար մղել Մովսեսի՝ ձեռնասուն ագռավի տարածած ստերի դեմն առնելու համար։ Մովսեսը, միստր Ջոնզի սիրեցյալը, լրտես էր ու փչան, բայց միեւնույն ժամանակ նաեւ խելացի հռետոր էր։ Նա պնդում էր, որ գիտե խորհրդավոր մի երկրի՝ Շաքարաքլոր Լեռան գոյության մասին, ուր մահից հետո հայտնվում են բոլոր անասունները։ Երկիրն այդ գտնվում էր ինչ֊որ տեղ երկնքում, ամպերից քիչ վեր, ասում էր Մովսեսը։ Շաքարաքլոր Լեռան վրա շաբաթական յոթ օր կիրակի է, կլոր տարի կանաչում է երեքնուկը, իսկ թփերի վրա աճում են կտոր շաքար ու կտավատի սերմերից կեքսեր։ Անասունները Մովսեսին չէին սիրում, որովհետեւ նա հեքիաթներ էր պատմում ու չէր աշխատում, բայց ոմանք հավատում էին Շաքարաքլոր Լեռանը, եւ խոզերը ստիպված էին բացատրական ակտիվ աշխատանք տանել համոզելու համար, որ նման վայր գոյություն չունի։: Նրանց ամենահավատարիմ աշակերտները երկու լծկան ձիերն էին՝ Դմբուզն ու Երեքնուկը։ Այս երկուսը մեծագույն դժվարությամբ էին սեփական մտքեր ծնում, սակայն, խոզերին ուսուցիչ ընդունելուց հետո, նրանք հեշտությամբ ընկալեցին ուսմունքը եւ տարրական փաստարկների միջոցով սկսեցին տարածել մնացած անասունների մեջ։ Նրանք անխտիր ներկա էին բոլոր գաղտնի ժողովներին եւ առաջինն էին սկսում «Անգլիայի գազանները», որով միշտ ավարտվում էին այդ ժողովները։: Այնպես ստացվեց, որ ապստամբությունը գլուխ եկավ շատ ավելի վաղ եւ դյուրին, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Անցյալում միստր Ջոնզը, չնայած իր անխղճությանը, ընդունակ ֆերմեր էր, սակայն վերջերս նրա համար վատ օրեր էին սկսվել։ Դատական գործի հետ կապված զգալի գումար կորցնելով, նա թեւաթափ էր եղել եւ սկսել էր խմել ավելին, քան կարող էր տանել։ Երբեմն նա օրերով մնում էր խոհանոցի իր աթոռին փռված, լրագրեր կարդալով, խմելով եւ մեկ֊մեկ էլ Մովսեսին գարեջրի մեջ թաթախած հացի փշրանքներ տալով։ Նրա աշխատավորները ծույլ էին ու խարդախ, դաշտերը՝ մոլախոտերով լի, շինությունները նորոգման կարիք էին զգում, ցանկապատերը բարձիթողի վիճակում էին, իսկ անասունները՝ սոված։: Հունիսին հասավ խոտհնձի ժամանակը։ Շաբաթ օրով միստր Ջոնզը գնաց Վիլինգդոն եւ այնպես հարբեց գինետանը, որ տուն չհասավ մինչեւ հաջորդ կեսօր։ Նրա աշխատավորներն առավոտյան կովերին կթել ու թողել֊գնացել էին նապաստակ բռնելու, առանց անասուններին կերակրելու։ Տուն գալուն պես միստր Ջոնզը փռվեց հյուրասենյակի թախտին, Աշխարհի լուրերը դեմքին խռմփացնելով, այնպես որ իրիկնամուտին անասուններին դեռեւս ոչ ոք չէր կերակրել։ Վերջիվերջո նրանց համբերությունը հատնեց։ Կովերից մեկը պոզահարեց շտեմարանի դուռը, եւ անասունները հարձակվեցին պահակների վրա։ Ահա այստեղ էր, որ միստր Ջոնզն արթնացավ։ Հաջորդ ակնթարթին նա իր աշխատավորների հետ արդեն շտեմարանում էր, չորս կողմը մտրակելով։ Դրան դիմանալը քամված անասունների ուժերից վեր էր։ Միասնական մի պոռթկումով, չնայած նախօրոք ոչ մի նման բան չէր ծրագրված, նրանք նետվեցին իրենց կեղեքիչների վրա։ Ջոնզն ու իր մարդիկ հանկարծ հայտնվեցին քացի տվող ու պոզահարող շրջանի կենտրոնում։ Նրանք այլեւս չէին տնօրինում իրավիճակը։ Անասունների նման վարքագիծ նրանք երբեք չէին տեսել եւ քիչ էր մնում վախից խելքները կորցնեին այն էակների անսպասելի ըմբոստացումից, որոնց մինչ այդ սովոր էին քեֆներն ուզածի պես մտրակել ու քամահրել։ Մեկ֊երկու պահ չանցած՝ նրանք դադարեցրին պաշտպանվելու ապարդյուն փորձերը եւ թողեցին֊փախան։ Հաջորդ րոպեին բոլոր հինգը լեղապատառ սուրում էին մայրուղի տանող ճանապարհով, իսկ անասունները ցնծագին հետապնդում էին նրանց։: Միսիս Ջոնզը, այդ ամենը տեսնելով ննջարանի պատուհանից, հապճեպ մի երկու փալաս հավաքեց եւ ուրիշ ճանապարհով ֆերմայից դուրս սպրդեց։ Մովսեսն իր ցցից վեր թռավ ու հետեւեց նրան, բարձր կռկռալով։ Այդ ընթացքում անասունները Ջոնզին ու իր մարդկանց արդեն ֆերմայի սահմաններից դուրս էին քշել, նրանց հետեւից շրխկացնելով հնգահեծան դարպասը։ Այսպիսով, դեռ ոչ ոք չհասցնելով գիտակցել կատարվածը, Ապստամբությունն ամենայն հաջողությամբ իրագործվեց՝ Ջոնզը վռնդված էր, եւ «Մենրը» ֆերման իրենցն էր։: Առաջին րոպեներին անասուններն իրենց բախտին չէին հավատում։ Նախ եւ առաջ նրանք բոլորը միասին վազքով շրջանցեցին ամբողջ ֆերման, ասես համոզվելու համար, որ ոչ մի մարդ այնտեղ չի ծպտվել, ապա հետ վազեցին շինությունների մոտ, որպեսզի բնաջնջեն Ջոնզի ատելի իշխանության վերջին հետքերը։ Նրանք ջարդեցին գոմի պահասենյակի դուռը՝ լկամները, քթօղակները, շների շղթաները, անգութ դանակները, որոնցով Ջոնզը կտրում էր խոզերին ու գառներին, այդ ամենը նետվեց ջրհորը։ Սանձերը, ակնակապերը, նավստացուցիչ քթապարկերը շպրտվեցին բակում վառվող աղբախարույկի մեջ։ Դրանց հետեւեցին նաեւ մտրակները։ Բոլոր անասունները թռչկոտում էին ցնծությունից, տեսնելով մտրակները խժռող բոցը։ Ձնագնդին կրակի մեջ գցեց նաեւ շուկա գնալիս սովորաբար ձիերի բաշերը զարդարող ժապավենները։: — Ժապավենները,— ասաց նա,— համարվելու են հագուստ, իսկ դա մարդու հատկանիշ է։ Բոլոր անասունները պետք է մերկ լինեն։: Այդ լսելով, Դմբուզը բերեց փոքրիկ ծղոտե մի գլխարկ, որն ամռանը պաշտպանում էր նրա ականջները ճանճերից, եւ մնացածի հետ այն նետեց խարույկի մեջ։: Շատ չանցած անասունները ոչնչացրին այն ամենը, ինչ հիշեցնում էր միստր Ջոնզի մասին։ Դրանից հետո Նապոլեոնը նրանց առաջնորդեց շտեմարան եւ բոլորին կրկնակի բաժին հացահատիկ բաշխեց, իսկ շներին՝ երկուական բլիթ։ Ապա նրանք յոթ անգամ ծայրից ծայր երգեցին «Անգլիայի գազանները», որից հետո պառկեցին եւ քնեցին այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին քնել։: Սովորականի պես առավոտյան արթնանալով եւ հանկարծ վերհիշելով փառավոր եղելությունը, բոլորը միասին դուրս վազեցին արոտավայր։ Դաշտի մեջ մի բլրակ կար, որից երեւում էր համարյա ամբողջ ֆերման։ Անասունները նետվեցին բլրակի գագաթը եւ այգաբացի ջինջ լույսի ներքո սկսեցին չորս կողմ նայել։ Այո՛, այն ամենն, ինչ նրանք տեսնում էին, իրենցն էր։ Այդ մտքի բերկրանքից նրանք անդադար թռչկոտում էին բլրակի շուրջը, հսկա ցնծագին ոստյուններով օդ նետվելով։ Նրանք թավալվում էին եղյամի մեջ, ամառային քաղցր խոտ ճաշակում, վեր էին նետում սեւահողն ու ըմբոշխնում նրա թարմ հոտը։ Նրանք ստուգայցով շրջեցին ամբողջ ֆերման, անխոս հիացմունքով դիտելով վարելահողը, արոտը, բոստանը, լճակը, անտառուտը, ասես առաջին անգամ տեսնելով եւ նույնիսկ այժմ չհավատալով, որ այդ ամենն իրենց է պատկանում։: Ապա նրանք վերադարձան ֆերմայի կառույցների մոտ եւ կանգ առան տան մուտքի առջեւ։ Տունը նույնպես իրենցն էր, չնայած վախենում էին ներս մտնել։ Ինչեւէ, հաջորդ պահին Նապոլեոնը եւ Ձնագնդին ուսերով հրեցին դուռը, եւ անասունները շարքով ներս մտան, որեւէ բան վնասելու երկյուղից ծայրաստիճան զգույշ շարժվելով։ Կճղակների ծայրերի վրա նրանք շրջեցին սենյակից սենյակ, վախենալով բարձր խոսել, մի տեսակ երկյուղածությամբ դիտելով անհավատալի շքեղությունը՝ փետուրե ներքնակներով անկողինները, հայելիները, բազմոցը, բրյուսելյան խալին, Վիկտորիա թագուհու վիմագրությունը հյուրասեղանի բուխարու վրա։ Նրանք արդեն իջնում էին աստիճաններով, երբ հայտնաբերեցին, որ պակասում է Մոլլին։ Հետ վերադառնալով, նրան գտան ննջասենյակում։ Միսիս Ջոնզի զարդասեղանից մի կապույտ ժապավեն դնելով ուսին, նա հայելու մեջ զմայլվում էր իր հիմար արտացոլումով։ Մնացածները խստիվ հանդիմանեցին նրան, եւ բոլորը միասին տնից դուրս եկան։ Ճանապարհին վերցրին խոհանոցում կախված ապխտած բդերը եւ դուրս տարան թաղելու, իսկ Դմբուզը սմբակով ծակեց լվացքասենյակի գարեջրի տակառը։ Մնացած ամեն ինչ մնաց անձեռնամուխ։ Տեղում միաձայն որոշում ընդունվեց տունը պահպանել որպես թանգարան։ Բոլորը համաձայնեցին, որ ոչ մի անասուն տանը երբեք չպիտի ապրի։: Նախաճաշից հետո Ձնագնդին եւ Նապոլեոնը նորից բոլորին հավաքեցին։: — Ընկերներ,— ասաց Ձնագնդին,— դեռեւս վեցն անց կես է եւ առջեւում մեզ երկար օր է սպասում։ Այսօր մենք սկսում ենք խոտհունձը։ Սակայն մինչ այդ մենք եւս մեկ խնդիր ունենք։: Այստեղ խոզերը բացահայտեցին, որ անցած երեք ամսվա ընթացքում նրանք աղբակույտում գտած Ջոնզի երեխաների նախկին այբբենարանով գրել եւ կարդալ են սովորել։ Նապոլեոնն ուղարկեց սեւ եւ սպիտակ ներկի հետեւից եւ բոլորին առաջնորդեց հնգահեծան դարպասի մոտ։ Ապա Ձնագնդին (քանի որ ամենագրագետը նա էր) վրձինը սեղմեց իր տոտիկի երկու հոդերի միջեւ, դարպասի վերին վերանից ջնջեց «ՄԵՆԸՐ ՖԵՐՄԱ» գրությունը եւ փոխարենը գրեց․ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ»։ Այդուհետեւ ֆերման այդպես էր կոչվելու։ Դրանից հետո նրանք վերադարձան շինությունների մոտ, ուր Ձնագնդին եւ Նապոլեոնը կարգադրեցին սանդուղք բերել եւ դեմ տալ ամբարի պատին։ Նրանք բացատրեցին, որ անցած երեք ամսվա պրպտումներից հետո խոզերին հաջողվել է Անասնիզմի հիմունքները շարադրել Յոթ Պատվիրաններում։ Այժմ այդ Յոթ Պատվիրանները պիտի գրանցվեն պատին, վերածվելով անխախտ մի օրենքի, որով Անասնաֆերմայի բոլոր անասունները պարտավոր են այսուհետեւ առաջնորդվել հավիտյան։ Որոշ դժվարությամբ (քանի որ խոզի համար հեշտ չէ սանդուղքի վրա հավասարակշռություն պահպանելը) Ձնագնդին վեր բարձրացավ եւ անցավ գործի, մինչ Զռանը փոքր֊ինչ ներքեւ ներկի դույլն էր պահել։ Պատվիրանները սեւ պատի վրա գրվեցին խոշոր սպիտակ տառերով, որոնք կարդացվում էին երեսուն մետրից․
: ՅՈԹ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
: 1. Բոլոր երկոտանիները թշնամի են։
: 2. Բոլոր չորքոտանիները կամ թեւավորները բարեկամ են։
: 3. Անասունը երբեք հագուստ չի հագնի։
: 4. Անասունը երբեք անկողնում չի քնի։
: 5. Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի։
: 6. Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի։
: 7. Բոլոր անասունները հավասար են։
: 1. Բոլոր երկոտանիները թշնամի են։ 2. Բոլոր չորքոտանիները կամ թեւավորները բարեկամ են։ 3. Անասունը երբեք հագուստ չի հագնի։ 4. Անասունը երբեք անկողնում չի քնի։ 5. Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի։ 6. Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի։ 7. Բոլոր անասունները հավասար են։ Ամեն ինչ լավ էր գրված, եւ, եթե չհաշվենք, որ «բարեկամ»֊ը գրված էր «բարիկամ», իսկ «տ»֊երից մեկը շուռ էր տրված, ուղղագրությունն անթերի էր։ Ձնագնդին բոլորի համար բարձրաձայն կարդաց գրությունը։ Բոլոր անասունները գլխով էին անում ի նշան հավանության, իսկ ամենից խելացիները սկսեցին հենց տեղում անգիր անել Պատվիրանները։: — Իսկ այժմ, ընկերներ,— ասաց Ձնագնդին, վրձինը ցած նետելով,— դեպի դաշտ։ Եկեք մեր պատվի խնդիրը դարձնենք խոտը հնձել ավելի արագ, քան կարող էին Ջոնզն ու իր մարդիկ։: Սակայն այդ պահին երկու կովերը, որոնք արդեն բավական ժամանակ անհանգիստ էին, սկսեցին բարձրաձայն բառաչել։ Նրանց արդեն քսանչորս ժամ չէին կթել, եւ նրանց կուրծքերը քիչ էր մնում պայթեին։ Որոշ մտորումներից հետո խոզերն ուղարկեցին դույլեր բերելու եւ կովերին բավական հաջող կթեցին՝ նրանց տոտիկներն այդ գործի համար հարմար էին։: — Իսկ կաթն ի՞նչ է լինելու։— Հարցրեց ինչ֊որ մեկը։: — Ջոնզը երբեմն մի քիչ խառնում էր մեր կուտին։— Ասաց հավերից մեկը։: — Այժմ էականը կա՛թը չէ, ընկերներ։— Գոռաց Նապոլեոնը, դույլերի առջեւ կանգնելով։— Դրանով կզբաղվեն։ Խոտհունձը հիմա ավելի կարեւոր է։ Ընկեր Ձնագնդին ձեզ կառաջնորդի։ Մի քանի րոպեից ես կմիանամ ձեզ։ Առա՛ջ, ընկերներ։ Արտը մեզ է սպասում։: Եվ այսպես անասունները գնացին արտ խոտհունձը սկսելու, իսկ երբ երեկոյան վերադարձան, կաթը անհետացել էր։
==ԳԼՈՒԽ 3==
: Պիտի տեսնեիք, թե ինչպե՜ս էին նրանք քրտնաջան աշխատում խոտը հնձելու համար։ Սակայն նրանց ջանքերը լիովին վարձատրվեցին, որովհետեւ խոտհունձն ավելի հաջող ընթացավ, քան ակնկալվում էր։: Դժվարություններ կային՝ չէ՞ որ գործիքները նախատեսված էին մարդու համար, ոչ թե անասունների, եւ այն փաստը, որ նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր կանգնել՝ հետեւի ոտքերի վրա, մեծ թերություն էր ներկայացնում։ Բայց խոզերն այնքան խելացի էին, որ ամեն դժվարությունից գտնում էին համապատասխան ելքը։ Ինչ վերաբերում է ձիերին, ապա նրանք ճանաչում էին դաշտի ամեն մի թիզը, եւ, փաստորեն, հնձելու ու դիզելու գործն ավելի լավ գիտեին, քան երբեւէ կկարողանային Ջոնզն ու իր մարդիկ։ Խոզերը որոշակի աշխատանք չէին կատարում, բայց վերահսկում ու ղեկավարում էին մնացածներին։ Նրանց հարուստ գիտելիքներով հանդերձ միանգամայն բնական էր, որ հենց իրենք պիտի ստանձնեին ղեկավարությունը։ Դմբուզն ու Երեքնուկը լծվում էին հնձանին (լկամի կամ սանձերի կարիք, ի՜նչ խոսք, այդ օրերին չէր զգացվում) ու դոփում դաշտով մեկ։ Նրանց հետեւից քայլում էր խոզերից մեկն ու ըստ հանգամանքների բացականչում «Ընկեր, չո՛շ», կամ «Ընկեր, հո՛»։ Անասուններից ամեն մեկը, անգամ ամենից նվաստները, օգնում էին խոտը հնձելուն ու դիզելուն։ Նույնիսկ բադերն ու հավերը ամբողջ օրն արեւի տակ դես ու դեն էին անում, կտուցներում ծղոտներ կրելով։ Ի վերջո նրանք խոտհունձն ավարտեցին Ջոնզի եւ իր մարդկանց սովորական ժամկետից երկու օրով շուտ։ Դեռ ավելին՝ կուտակված հարդն ամենաշատն էր ֆերմայի ամբողջ պատմության ընթացքում։ Ոչինչ չէր կորել՝ հավերն ու բադերն իրենց կտուցներով ու սուր աչքերով հավաքել էին վերջին ծղոտն անգամ։ Անասուններից ոչ մեկը կես բերան անգամ չէր յուրացրել։: Ամբողջ ամառ ֆերմայի աշխատանքներն ընթանում էին ժամացույցի ճշտությամբ։ Անասունները երջանիկ էին իրենց երբեւէ երեւակայած հնարավորից առավել։ Ամեն կերակուր սուր հաճույքի աղբյուր էր՝ այժմ, երբ ամբողջ ուտելիքն իսկապես իրենցն էր, սեփական աշխատանքի արդյունքը, եւ ոչ թե բաշխվում էր տիրոջ դժկամ ձեռքով։ Պորտաբույծ ու անպետք մարդկանց վերանալու հետ նաեւ ավելացել էր սննդի քանակը։ Ազատ ժամանակը նույնպես շատացել էր, չնայած անասուններն այդ հարցում դեռեւս անփորձ էին։ Ավելի ուշ, բերքահավաքին, անասունները բազմաթիվ դժվարությունների առնչվեցին, օրինակ ստիպված եղան հացահատիկը սմբակներով ծեծել եւ թեփն անջատել փչելով, քանի որ ֆերմայում կալսիչ չկար, բայց խոզերն իրենց խելքով եւ Դմբուզն ամեհի մկաններով ամեն անգամ փրկում էին իրադրությունը։ Բոլորը զմայլվում էին Դմբուզի վրա։ Նա լավ աշխատող էր նույնիսկ Ջոնզի ժամանակներում, իսկ այժմ կարծես երեք ձի դարձած լիներ՝ պատահում էին օրեր, երբ ֆերմայի ամբողջ աշխատանքը նրա ամուր ուսերին էր։ Առավոտից երեկո նա քաշում էր ու ձգում, միշտ հայտնվելով այնտեղ, ուր աշխատանքն ամենից ծանրն էր։ Նա պայմանավորվել էր աքլորներից մեկի հետ, որ վերջինս իրեն արթնացնի մնացածներից կես ժամ շուտ, եւ այդ ընթացքում կամավոր որեւէ պիտանի գործ էր անում, նախքան առօրյա աշխատանքները սկսելը։ Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։: Ամեն մեկն աշխատում էր ուժերի ներածին չափ։ Հավերն ու բադերը, օրինակ, բերքահավաքի ընթացքում թափված հատիկները հավաքելով, հինգ բուշել ցորեն խնայեցին։ Ոչ ոք չէր գողանում, ոչ ոք իր բաժնի վրա չէր փնթփնթում։ Հին կյանքի համար բնական գզվռտոցն ու նախանձը համարյա վերացել էին։ Գլուխ պահողներ չկային կամ գրեթե չկային։ Ճիշտ է, Մոլլին լուսաբացին արթնանում էր դժվարությամբ, իսկ աշխատանքից հեռանում էր սովորականից շուտ, պատրվակ բռնելով սմբակի միջի քարը։ Կատվի վարքագիծը նույնպես յուրօրինակ էր։ Շուտով նկատեցին, որ գործ լինելու դեպքում նրան ոչ մի կերպ գտնել չէր լինում։ Կատուն ժամերով չքվում էր, սակայն միշտ, կարծես ոչինչ չի եղել, հայտնվում էր ճաշի կամ հանգստի ժամերին, երբ ամեն ինչ արդեն արված էր լինում։ Բայց նա միշտ անթերի պատճառաբանություններ էր ներկայացնում եւ այնքան սիրալիր էր մռլտում, որ նրա մտադրությունների ազնվությունը կասկածի տակ առնել հնարավոր չէր։ Ծեր Բենիամինը, ավանակը, թվում էր, թե Ապստամբության օրերից ամենեւին չէր փոխվել։ Նա աշխատում էր նույն համառ դանդաղկոտությամբ, ինչ եւ Ջոնզի ժամանակ, առանց գլուխ պահելու, բայց եւ առանց ավելորդ խանդավառության։ Ապստամբության եւ նրա արդյունքների մասին նա ոչ մի կարծիք չէր հայտնում։ Երբ հարցնում էին, թե արդյո՞ք նա ավելի երջանիկ չէ հիմա, երբ Ջոնզը չկա, նա սոսկ ասում էր․ «Էշերը շատ երկար են ապրում։ Ձեզանից ոչ մեկը դեռ սատկած էշ տեսած չկա»։ Բոլորը ստիպված էին բավարարվել այդ առեղծվածային պատասխանով։: Կիրակի օրերն աշխատանք չկար։ Նախաճաշը մեկ ժամով ուշ էր լինում, որից հետո սկսվում էր անխտիր ամեն շաբաթ անցկացվող արարողությունը։ Սկզբում բարձրացվում էր դրոշը։ Գոմի պահասենյակում Ձնագնդին գտել էր միստր Ջոնզի հին կանաչ սփռոցը եւ վրան սպիտակ ներկով կճղակ ու պոզ էր նկարել։ Ամեն կիրակի առավոտ դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվում էր տան հետեւի պարտեզում։ Դրոշի կանաչ գույնը, բացատրում էր Ձնագնդին, մարմնավորում է Անգլիայի արոտները, իսկ կճղակն ու պոզը խորհրդանշում են ապագա Անասնական Հանրապետությունը, որը պիտի հաստատվեր մարդկային ցեղի վերջնական տապալումից հետո։ Դրոշի արարողությունից հետո բոլոր անասունները լցվում էին մեծ ամբարը ընդհանուր հավաքի, որը կոչվում էր Միտինգ։ Այստեղ պլանավորվում էր գալիք շաբաթվա աշխատանքը, առաջարկվում եւ քննարկվում էին բանաձեւերը։ Բանաձեւերը միշտ խոզերն էին առաջ քաշում։ Մյուս անասունները հասկացել էին քվեարկելու էությունը, բայց իրենք երբեք բանաձեւ հորինել չէին կարողանում։ Քննարկումների ընթացքում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում էին Ձնագնդին ու Նապոլեոնը։ Ստացվել էր այնպես, որ այս երկուսը երբեք համաձայնության չէին գալիս՝ եթե մեկը մի առաջարկ էր անում, մյուսն անպայման դրան հակադրվում էր։ Երբ որոշվեց (որին ինքնին ոչ ոք չէր կարող հակադրվել) բոստանի հետեւի փոքրիկ ցանկապատած տարածքը հատկացնել որպես տարիքն առած անասունների հանգստավայր, անգամ այդ դեպքում փոթորկոտ բանավեճ բռնվեց անասունների տարբեր դասերի հանգստի անցնելու ճշգրիտ տարիքների շուրջ։ Միտինգները միշտ ավարտվում էին «Անգլիայի գազանները» երգով, եւ օրվա մնացած մասը նվիրվում էր հանգստին։: Պահասենյակը խոզերն առանձնացրին որպես սեփական շտաբ։ Այստեղ նրանք երեկոները տնից բերված գրքերով ուսումնասիրում էին դարբնություն, փայտամշակում, եւ այլ անհրաժեշտ արհեստներ։ Ձնագնդին նաեւ զբաղվում էր մյուս անասուններին կազմակերպելով իր այսպես կոչված Անասնական Կոմիտեների մեջ, երբեք չհոգնելով այդ աշխատանքից։ Նա կազմեց Ձվաստեղծ Կոմիտե հավերի համար, Մաքուր Պոչերի Միություն կովերի համար, Վայրի Ընկերների Վերապատրաստման Կոմիտե (վերջինիս նպատակն առնետներին ու նապաստակներին ընտելացնելն էր), Առավել Ճերմակ Բրդի Կոմիտե ոչխարների համար եւ նման շատ ուրիշներ, չհաշված գրել֊կարդալու դասընթացները։ Ընդհանուր առմամբ, սակայն, այդ նախաձեռնությունները հաջողությամբ չպսակվեցին։ Վայրի ընկերներին ընտելացնելու փորձը ձախողվեց հենց սկզբից։ Նրանք իրենց շարունակում էին առաջվա պես պահել, պարզարես օգտվելով կոմիտեի առատաձեռնությունից։ Կատուն անդամագրվեց Վերապատրաստման Կոմիտեին եւ որոշ ժամանակ ակտիվ աշխատանք էր ծավալել։ Նրան տեսել էին կտուրին նստած ծիծեռնակների հետ, բացատրական աշխատանք տանելիս։ Նա պատմում էր, որ բոլոր կենդանիներն արդեն ընկերներ են, եւ որպես ապացույց ցանկացած ծիծեռնակ կարող է գալ ու հանգիստ թառել թեկուզ իր թաթին։ Ծիծեռնակները նախընտրում էին չմոտենալ։: Ինչեւէ, գրել կարդալու դասընթացները մեծ հաջողություն էին վայելում։ Աշնան դեմ համարյա բոլոր անասուններն արդեն քիչ թե շատ գրագետ էին։: Ինչ վերաբերում է խոզերին, ապա նրանք կատարելապես տիրապետում էին գրագիտությանը։ Շները նույնպես բավական լավ էին կարդում, բայց Յոթ Պատվիրաններից բացի ուրիշ ոչ մի ընթերցանությամբ չէին հետաքրքրվում։ Մյուրիել այծը շներից փոքր֊ինչ լավ էր կարդում եւ երբեմն երեկոյան մյուսների համար կարդում էր աղբարկղում գտած լրագրերի պատառները։ Բենիամինը խոզերից պակաս գրագետ չէր, սակայն երբեք չէր բանեցնում իր իմացությունը։ Որքանով որ ինքը գիտի, ասում էր նա, կարդալու արժանի ոչ մի բան չկա։ Երեքնուկն ամբողջ այբուբենը սովորել էր, բայց բառեր կազմել չէր կարողանում։ Դմբուզը Դ տառից այն կողմ չէր անցնում։ Նա փոշու մեջ իր խոշոր սմբակով գծում էր Ա, Բ, Գ, Դ, ապա, ականջները ցցած՝ հայացքը հառում այդ տառերին, երբեմն թափ տալով բաշը, ամբողջ ուժով ջանալով ու չկարողանալով վերհիշել, թե ինչ է գալիս հետո։ Թեպետ մի քանի անգամ նրան իսկապես հաջողվել էր սովորել Ե, Զ, Է, Թ֊ն, բայց նա միշտ հայտնաբերում էր, որ այդ դեպքում արդեն չի հիշում Ա, Բ, Գ, եւ Դ֊ն։ Վերջապես նա որոշեց բավարարվել առաջին չորս տառով եւ օրը մեկ֊երկու անգամ դրանք գրում էր, որ հիշողությունը թարմացնի։ Մոլլին հրաժարվեց սովորել իր անունը գրելու համար պահանջվող հինգ տառից ավելին։ Նա փոքրիկ ճյուղերից խնամքով շարում էր անունը, ապա ծաղիկներով զարդարում ու զմայլվելով պտտվում շուրջը։: Ֆերմայի մնացած անասուններից ոչ մեկը չկարողացավ Ա տառից այն կողմ անցնել։ Պարզվեց նաեւ, որ առավել բթամիտ անասունները, ինչպես, օրինակ, ոչխարները, հավերն ու բադերը, ի վիճակի չէին Յոթ Պատվիրաններն անգիր անել։ Երկար խորհրդակցություններից հետո Ձնագնդին ազդարարեց, որ Յոթ Պատվիրանները, փաստորեն, կարելի էր հանգեցնել մի ասույթի, մասնավորապես․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»։ Այդ ասույթը, ասաց նա, պարունակում է Անասնիզմի հիմնարար սկզբունքը։ Դրան կատարելապես տիրապետողն արդեն ապահով է մարդկային ազդեցություններից։ Սկզբում թռչուններն առարկում էին, քանի որ նրանց թվաց, թե իրենք նույնպես երկու ոտք ունեն, սակայն Ձնագնդին նրանց ապացուցեց, որ դա այդպես չէ։: — Թռչնի թեւը, ընկերներ,— ասաց նա,— շարժման եւ ոչ թե գործառության օրգան է։ Այդպիսով առկա են բոլոր հիմքերը այն ոտք համարելու։ Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է, չարիք գործելու նրա հարմարանքը։: Թռչունները Ձնագնդու ասածից բան չհասկացան, բայց բացատրությունն ընդունեցին, եւ բոլոր բթամիտ անասունները սկսեցին անգիր անել նոր ասույթը։ ՉՈՐՍ ՈՏՔ ԼԱՎ, ԵՐԿՈՒ ՈՏՔ ՎԱՏ գրվեց ամբարի պատին, Յոթ Պատվիրանների վերեւում եւ ավելի խոշոր տառերով։ Անգիր անելով, ոչխարները խիստ սկսում էին մկկալ․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ, չորս ոտք լավ, երկու ոտք վատ» եւ այդպես շարունակ, երբեք չհոգնելով։: Նապոլեոնը Ձնագնդու կոմիտեներով չէր հետաքրքրվում։ Նա ասաց, որ մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարեւոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար։ Այնպես պատահեց, որ բերքահավաքից անմիջապես հետո Զանգակն ու Ջեսին ցնկնեցին, երկուսը միային ինը ժիր քոթոթ բերելով։ Ծծից կտրելուց անմիջապես հետո Նապոլեոնը մայրերից նրանց անջատեց, ասելով, որ նրանց դաստիարակության համար ինքն է պատասխանատու։ Նա քոթոթներին տարավ աղավնատուն, ուր կարելի էր հասնել միայն պահասենյակից բարձրացող սանդուղքով, եւ այնտեղ նրանց պահեց այնպիսի մեկուսացման մեջ, որ շուտով ֆերման նրանց գոյության մասին մոռացավ։: Կաթի անհայտանալու առեղծվածը որոշ ժամանակ անց պարզվեց։ Այն ամեն օր ավելացնում էին խոզերի լափին։ Վաղահաս խնձորներն արդեն լցվել էին, եւ պարտեզի խոտին ցիրուցան էին եղել քամուց թափված պտուղները։ Անասունները բնականաբար ենթադրեցին, որ դրանք կբաժանվեն իրենց միջեւ, սակայն մի օր հրահանգ ստացվեց թափված խնձորները հավաքել եւ տեղափոխել պահասենյակ խոզերի համար։ Այստեղ մնացած անասուններից ոմանք մրթմրթացին, բայց ապարդյուն։ Տվյալ կետում խոզերը ոչ մի տարաձայնություն չունեին, անգամ Ձնագնդին ու Նապոլեոնն էին համերաշխ։ Զռանին ուղարկեցին մնացածներին անհրաժեշտ բացատրությունները տալու։: — Ընկերներ,— բացականչեց նա,— հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք, խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը եւ խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։ Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը եւ խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերներ) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։ Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական եւ վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնզը կվերադառնար։ Այո՛, Ջոնզը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ,— համարյա պաղատագին վնգստաց Զռանը, պոչը շարժելով,— ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի վերադարձը։: Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնզի վերադարձը ոչ ոք չի ուզում։ Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլեւս ասելիք չունեին։ Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր։ Եվ այդպիսով, առանց հետագա վիճաբանության որոշվեց, որ կաթը եւ քամուց թափված խնձորները (ինչպես նաեւ հասուն խնձորների հիմնական բերքը) առանձնացվելու են միայն խոզերի համար։
==ԳԼՈՒԽ 4==
: Աշնան դեմ Անասնաֆերմայի դեպքերի լուրը տարածվեց երկրով մեկ։ Ամեն օր Նապոլեոնն ու Ձնագնդին աղավնիների երամներ էին ուղարկում, որոնց հանձնարարված էր մերվել հարեւան ֆերմաների անասուններին, պատմել նրանց Ապստամբության մասին եւ սովորեցնել «Անգլիայի գազանների» մեղեդին։: Այդ ընթացքի մեծ մասը միստր Ջոնզը անց էր կացնում Վիլինգդոնի Կարմիր Առյուծ գինետանը, լսել ցանկացողներին գանգատվելով զարհուրելի անարդարությունից, որի պատճառով սեփական ֆերմայից վռնդվել էր անբան կենդանիների ոհմակի կողմից։ Մնացած ֆերմերները սկզբունքորեն նրան համակրում էին, բայց տակավին առանձնապես մեծ աջակցություն չդրսեւորեցին։ Հոգու խորքում ամեն մեկը միտք էր անում, թե ինչպես մի ձեւ գտնի Ջոնզի դժբախտությունից օգուտ քաղելու։ Բարեբախտաբար Անասնաֆերմային կից երկու տնտեսությունների տերերը վաղուց ի վեր գժտված էին։ Դրանցից մեկը, Ֆոքսվուդը, մի խոշոր, բարձիթողի վիճակում գտնվող հնաոճ ագարակ էր՝ մեծ մասն անտառապատ, անխնամ արոտներով ու խարխուլ ցանկապատերով։ Դրա տեր միստր Փիլքինգտոնն անհոգ մի ֆերմեր էր, որն իր ժամանակի մեծ մասը նվիրում էր որսորդությանն ու ձկնորսությանը։ Մյուս ֆերման, որ կոչվում էր Փինչֆիլդ, ավելի փոքր էր եւ ավելի բարվոք։ Դրա տերը, միստր Ֆրեդրիքը, ճարպիկ ու կամակոր մի մարդ էր, որը անվերջ խառնված էր դատական գործերի մեջ եւ առուծախի անգերազանցելի գիտակ էր համարվում։ Այդ երկուսն այն աստիճան իրար հետ չունեին, որ համաձայնության չէին գա անգամ հանուն իրենց ընդհանուր շահերի պաշտպանության։: Բայց եւ այնպես Անասնաֆերմայի ապստամբությունը երկուսին էլ հիմնովին վախեցրել էր, եւ նրանք աշխատում էին սեփական անասուններին զերծ պահել այդ մասին չափից շատ բան իմանալուց։ Սկզբում նրանք ծաղրուծանակի ենթարկեցին այն գաղափարը, թե անասուններն իրենք են տնտեսություն վարելու։ Այդ ամենը մի երկու ամիս էլ չի տեւի, ասում էին նրանք։ Նրանք լուր տարածեցին Մենըր ֆերմայի անասունների մասին («Անասնաֆերմա» անունը չհանդուրժելով, նրանք շարունակում էին այն կոչել «Մենըր ֆերմա»), թե իբր վերջիններս անընդհատ գզվռտոցների մեջ են եւ ուր որ է սովամահ են լինելու։ Որոշ ժամանակ անց, երբ անասուններն ակներեւաբար սովամահ չեղան, Ֆրեդրիքն ու Փիլքինգտոնն իրենց երգը փոխեցին ու սկսեցին պատմել Անասնաֆերմայում տիրող սոսկալի այլասերության մասին։ Պարզվեց, որ անասուններն այնտեղ զբաղվում էին կանիբալիզմով, շիկացած պայտերով իրար էին խոշտանգում եւ էգերից օգտվում էին ընդհանուր հիմունքներով։ Ահա թե ինչ է դուրս գալիս Բնության օրենքների դեմ ապստամբելուց, ասում էին Ֆրեդրիքն ու Փիլքինգտոնը։: Ինչեւէ, այդ պատմություններին մինչեւ վերջ ոչ ոք չէր հավատում։ Շարունակում էին անորոշ ու աղավաղված լուրեր տարածել հեքիաթային մի ֆերմայի մասին, որտեղից մարդիկ արտաքսված էին եւ ուր անասուններն իրենք էին իրենց գլխի տերը։ Այդ տարում ամբողջ երկրամասով մեկ խռովարարության ալիք անցավ։ Նախկինում միշտ հեզ ցուլերը հանկարծ կատաղում էին, ոչխարները փլում էին ցանկապատերն ու սրբում երիցուկի դաշտերը, կովերը դույլը շուռ էին տալիս, որսաձիերը մեխվում էին խոչընդոտների առջեւ, տերերին թամբից շպրտելով։ Եվ ամենակարեւորը՝ «Անգլիայի գազանների» մեղեդին եւ անգամ բառերը ամենուր հայտնի էին դարձել։ Այն տարածվել էր ապշեցուցիչ արագությամբ։ Մարդիկ ակնարող էին զսպել իրենց կատաղությունն այդ երգը լսելիս, սակայն ձեւացնում էին, թե այն պարզապես ծիծաղելի է։ Անհասկանալի է, ասում էին նրանք, թե ինչպես նույնիսկ անասունները, կարող են իրենց թույլ տալ երգել նման անարժան ոչնչությունը։ Այդ անելիս բռնված անասունները տեղնուտեղը մտրակահարվում էին։ Բայց եւ այնպես այդ երգն անպարտելի էր։ Կեռնեխներն այն ծլվլում էին թփուտներում, աղավնիները սուլում էին ծփիների վրա, այն լսվում էր դարբնոցների աղմուկի մեջ եւ եկեղեցական զանգերի ղողանջում։ Մարդկանց սիրտն այդ երգից ծածուկ դող էր ընկնում՝ նրանք լսում էին իրենց կործանման մարգարեությունը։: Հոկտեմբերի սկզբին, երբ հացահատիկն արդեն հավաքված ու կապված էր, իսկ որոշ մասը՝ նաեւ կալսված, աղավնիների ծայր աստիճան հուզված մի երամ վայրէջք կատարեց Անասնաֆերմայի բակում։ Ջոնզն ու իր աշխատավորները եւ նրանց հետ ֆոքսվուդից ու Փինչֆիլդից մի տասնյակ մարդիկ ներս էին անցել հնգահեծան դարպասից ու այժմ առաջնորդվում էին ֆերմայի կողմը։: Բոլորը զինված էին փայտերով, բացի Ջոնզից, որ, հրացանը ձեռքին, քայլում էր առջեւից։ Կասկած չկար, որ նրանք մտադիր էին ֆերման հետ գրավել։: Այդ ամենը վաղուց էր ակնկալվում, եւ անհրաժեշտ պատրաստություններն արված էին։ Ձնագնդին, որն ուսումնասիրել էր Հուլիոս Կեսարի արշավների մասին տանը հայտնաբերված հին գիրքը, դարձավ պաշտպանական միջոցառումների պատասխանատուն։ Նա շտապ հրահանգներ արձակեց, եւ երկու րոպե չանցած ամեն անասուն արդեն իր տեղում էր։: Երբ մարդիկ մոտեցան ֆերմայի շինություններին, Ձնագնդին նախաձեռնեց առաջին գրոհը։ Բոլոր երեսունչորս աղավնիները սկսեցին դես ու դեն անել մարդկանց գլխավերեւում եւ նրանց վրա ծրտել, մինչ թփերում թաքնված սագերը դուրս պրծան ու սկսեցին քինոտ կտցել մարդկանց սրունքները։ Բայց եւ այնպես դա ընդամենը թեթեւ մի ընդհարում էր իրարանցում ստեղծելու նպատակով, եւ մարդիկ սագերին հեշտությամբ քշեցին փայտերով։ Այժմ Ձնագնդին մարտի կոչեց երկրորդ շարասյունը։ Մյուրիելը, Բենիամինը եւ ոչխարները Ձնագնդու գլխավորությամբ նետվեցին առաջ եւ սկսեցին չորս կողմից պոզահարել ու հարվածել մարդկանց, մինչ Բենիամինը նրանց սմբակներով հետեւանց քացի էր տալիս։ Սակայն այս անգամ էլ փայտերով ու նալած կոշիկներով մարդիկ ավելի ուժեղ դուրս եկան, եւ, Ձնագնդու կտրուկ վնգստոցին ենթարկվելով, որը նահանջի նշան էր, անասունները շուռ եկան ու փախան ֆերմայի բակը։: Մարդիկ ցնծագին աղաղակներ արձակեցին։ Նրանց թվաց, թե թշնամին տեղի է տալիս, եւ նրանք անկանոն նետվեցին առաջ։ Դա հենց այն էր, ինչ նախատեսել էր Ձնագնդին։ Հենց որ մարդիկ խորացան բակում, գոմում դարան մտած երեք ձիերը, երեք կովերը եւ մնացած խոզերը հանկարծակի դուրս պրծան եւ կտրեցին նահանջի ճանապարհը։ Ձնագնդին հարձակման նշան տվեց եւ ինքը նետվեց Ջոնզի վրա։ Ջոնզը բարձրացրեց հրացանն ու կրակեց։ Կոտորակը Ձնագնդու մեջքին արյունոտ գծեր քաշեց, սպանելով ոչխարներից մեկին։ Մի պահ անգամ չվարանելով, Ձնագնդին իր վեց փթանոց իրանով նետվեց Ջոնզի ոտքերին։ Վերջինս տապալվեց թրիքի կույտի մեջ, հրացանը վար գցելով։ Սակայն ամենից սարսռազդու տեսարանը ներկայացնում էր Դմբուզը՝ հետեւի ոտքերին բարձրացած, նա իսկական հովատակի պես հարվածների տարափ էր հասցնում իր սմբակներով։ Առաջին իսկ հարվածը հասավ ֆոքսվուդցի մի ջահեիլ գանգին, նրան անկենդան փռելով ցեխին։ Այդ տեսնելուն պես մարդկանցից ոմանք, փայտերը գցելով, փորձեցին փախչել։ Նրանք խուճապի մատնվեցին, եւ կենդանիները սկսեցին բակով մեկ հետապնդել նրանց։ Նրանք խփում էին, կծում, քացի տալիս, ոտնահարում։ Ֆերմայում չմնաց ոչ մի անասուն, որն իր վրեժը յուրովի ձեւով չհաներ։ Նույնիսկ կատուն՝ կտուրից անսպասելիորեն ցատկեց մեկի ուսերին ու ճանկերը մխրճեց նրա վիզը, որից վերջինս սկսեց սոսկալի աղաղակել։ Հարմար պահ ընտրելով, մարդիկ բակից դուրս պրծան ու նետվեցին դեպի ճանապարհը։ Այդպիսով, ներխուժումից հինգ րոպե չանցած, նրանք իրենց եկած ճամփով մատնվեցին անփառունակ նահանջի, մինչ սագերի երամը, հետեւից ընկած, փշշացնում էր ու կտցում նրանց սրունքները։: Բոլոր մարդիկ գնացին, բացի մեկից։ Բակի խորքում Դմբուզը փորձում էր սմբակով շուռ տալ երեսնիվար ցեխի մեջ փռված ջահելին։ Տղան չէր շարժվում։: — Նա մեռած է։— Ափսոսանքով ասաց Դմբուզը։— Ես այդ անելու մտադրություն չունեի։ Ես մոռացել էի, որ սմբակներս պայտած են։ Հավատացեք, դա դիտմամբ չեմ արել։: — Ոչ մի ավելորդ գթասրտություն, ընկեր։— Բացականչեց Ձնագնդին, որի վերքերից արյուն էր կաթում։։— Պատերազմը պատերազմ է։ Լավագույն մարդը մեռած մարդն է։: — Ես չեմ ուզում ուրիշին կյանքից զրկել։ Անգամ՝ մարդուն։— Կրկնեց Դմբուզը, աչքերը թաց։: — Մոլլին ի՞նչ եղավ։— Բացականչեց ինչ֊որ մեկը։: Մոլլին չկար։ Մի պահ բոլորն իրար անցան այն վախից, թե մարդիկ կարող էին նրան վնասած կամ փախցրած լինել։ Սակայն վերջում նրան գտան գոմում թաքնված, գլուխը թաղած մսուրի մեջ։ Նա փախուստի էր դիմել կրակոցից անմիջապես հետո։ Իսկ երբ վերադարձան նրան փնտրելու գնացած մյուս անասունները, պարզվեց, որ բակի տղան, որը, փաստորեն, միայն շշմած էր, արդեն ուշքի է եկել ու թողել֊փախել։: Բոլոր անասունները ծայր աստիճան գրգռված էին, ամեն մեկը բարձրաձայն վերապատմում էր ճակատամարտին ցուցաբերած իր մասնակցությունը։ Տեղնուտեղը հանպատրաստից ծագեց հաղթանակին նվիրված տոնակատարություն։ Բարձրացնելով դրոշը, բոլորը մի քանի անգամ երգեցին «Անգլիայի գազանները», ապա կատարվեց զոհված ոչխարի հանդիսավոր թաղումը։ Գերեզմանին ալոճենու թուփ տնկեցին։ Ձնագնդին փոքրիկ ճառ արտասանեց, շեշտելով, որ բոլոր կենդանիները հարկ եղած դեպքում պետք է պատրաստ լինեն կյանքերը զոհել հանուն Անասնաֆերմայի։: Անասունները միաձայն որոշում ընդունեցին սահմանել մարտական շքանշան՝ «Հերոս Անասուն, Առաջին Կարգի», եւ իսկույն եւեթ դրանով պարգեւատրեցին Ձնագնդուն ու Դմբուզին։ Շքանշանը պղնձե մի մեդալ էր (պահասենյակում գտած հին թամբերի զարդերից), որը հարկ էր կրել տոն եւ կիրակի օրերին։ Սահմանվեց նաեւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն», որով հետմահու պարգեւատրվեց զոհված ոչխարը։: Ապա երկար քննարկում ծավալվեց այն հարցի շուրջ, թե ինչպես կոչել ճակատամարտը։ Վերջիվերջո այն կոչվեց Գոմի ճակատամարտ՝ դարանի պատվին։ Միստր Ջոնզն իր հրացանը թողել էր ցեխի մեջ, հայտնի էր նաեւ, որ տանը փամփուշտների պաշար կա։ Որոշվեց հրացանը թնդանոթի պես ամրացնել դրոշի տակ եւ տարին երկու անգամ կրակոց արձակել՝ հոկտեմբերի տասներկուսին, Գոմի ճակատամարտի օրը, եւ հունիսի քսանչորսին, Ապստամբության հոբելյանին։
==ԳԼՈՒԽ 5==
: Ձմեռվա մոտենալուն պես Մոլին սկսեց անհանգստության գնալով ավելի շատ առիթներ տալ։ Ամեն օր նա ուշանում էր աշխատանքից, ասելով, թե չէր կարողացել արթնանալ, եւ գանգատվում էր ինչ֊որ խորհրդավոր ցավերից, թեպետ հրաշալի ախորժակ ու տեսք ուներ։ Նա աշխատանքից խուսափելու զանազան պատրվակներ էր գտնում եւ գնում կանգնում էր ջրավազանի ափին, ժամերով հիմնավոր դիտելով սեփական արտացոլումը։ Սակայն լուրեր էին շրջում նաեւ ավելի լուրջ բանի մասին։ Մի օր, երբ Մոլլին, իր երկար պոչն օրորելով ու մի ծղոտ ծամելով, զվարթ մտավ բակ, Երեքնուկը նրան մի կողմ քաշեց։: — Մոլլի,— ասաց նա,— ես քեզ շատ լուրջ ասելիք ունեմ։ Այս առավոտ ես տեսա, թե ինչպես էիր դու նայում Անասնաֆերման Ֆոքսվուդից բաժանող ցանկապատից այն կողմ։ Մյուս կողմում կանգնած էր միստր Փիլքինգտոնի մարդկանցից մեկը։ Եվ… Ես բավական հեռու էի, բայց համարյա վստահ եմ, որ տեսա, թե ինչպես էր նա քեզ հետ խոսում, իսկ դու թույլ էիր տալիս քիթդ շոյել։ Սա ի՞նչ է նշանակում, Մոլլի։: — Նա ոչինչ չէր անում։ Ես չէի… Սո՛ւտ է։— Գոռաց Մոլլին, խլրտալով ու գետինը դոփելով։: — Մոլլի, նայի'ր աչքերիս։ Կարո՞ղ ես ազնիվ խոսք տալ, որ այդ մարդը քիթդ չի շոյել։: — Դա ճիշտ չէ։— Կրկնեց Մոլլին, բայց Երեքնուկի աչքերին նայել չկարողացավ ու վարգով փախավ դաշտ։: Երեքնուկի մտքով հանկարծ մի վատ բան անցավ։ Առանց մյուսներին որեւէ բան ասելու, նա գնաց գոմի Մոլլիի անկյունը, եւ կճաղակով հարդը շրջելով, շաքարի կտորներ ու մի փունջ գունավոր ժապավեններ գտավ։: Երեք օր անց Մոլլին անհայտացավ։ Մի քանի շաբաթ նրա մասին ոչ մի տեղեկություն չկար, բայց հետո աղավնիները հայտնեցին, որ նրան տեսել են Վիլինգդոնից այն կողմ։ Նա լծված էր պանդոկի դռանը կանգնած սեւ ու կարմիր գեղեցիկ մի սայլակի։ Վանդակավոր շալվարով, պանդոկապանի նման գիրուկ կարմրաթուշ մի տղամարդ նրան շաքար էր տալիս ու շոյում էր քիթը։ Նա կոկիկ տեսք ուներ եւ նրա ճակատին ալ կարմիր ժապավեն էր կապված։ Անասուններից ոչ մեկը այլեւս երբեք Մոլլիի անունը չտվեց։: Հունվարին դաժան ցրտեր սկսվեցին։ Հողը երկաթի պես կարծրացավ, եւ դաշտերում այլեւս աշխատել չէր լինում։ Միտինգների մեծ մասն անց էր կացվում մեծ ամբարում, ուր խոզերը զբաղվում էին գարնանացանի աշխատանքները ծրագրելով։ Բոլորն ընդունում էին, որ խոզերը, բացահայտորեն մյուսներից խելացի լինելով, որոշելու են ֆերմայի գործունեության հետ կապված բոլոր հարցերը, թեեւ նրանց որոշումներն անպայման պետք է հաստատվեին մեծամասնության քվեարկությամբ։ Նման կարգը բավականին արդյունավետ կլիներ, եթե չհաշվեինք Ձնագնդու եւ Նապոլեոնի միջեւ անընդհատ ծագող տարաձայնությունները։ Այդ երկուսը վիճում էին ցանկացած կետի շուրջ, որը դրա համար հնարավորություն էր ընձեռում։ Եթե մեկն առաջարկում էր ավելի շատ գարի ցանել, մյուսն ավելի շատ վարսակ էր պահանջում, իսկ եթե մեկն ասում էր, որ այսինչ դաշտը կաղամբի համար շատ հարմար է, մյուսը հայտարարում էր, որ պտղարմատներից բացի այն ուրիշ ոչ մի բանի պետք չէ։ Ամեն մեկն իր հետեւորդներն ուներ, եւ բանը երբեմն հասնում էր կատաղի վեճերի։ Միտինգների ժամանակ Ձնագնդին հաճախ հաղթանակ էր տանում իր փայլուն ելույթներով, սակայն Նապոլեոնն ավելի լավ էր կազմակերպում իր հետեւորդներին եւ մասնավորապես ՝ ոչխարներին։ Վերջերս ոչխարները սովորություն էին ձեռք բերել տեղի֊անտեղի մկկալ «չորս ոտք լավ, երկու ոտք վատ», երբեմն դրանով ընդհատելով Միտինգը։ Նկատվել էր նաեւ, որ առավել հաճախ նրանք այդ անում էին Ձնագնդու ճառերի ամենից վճռական պահերին։ Ձնագնդին մանրամասն ուսումնասիրել էր տանը գտնված «Ֆերմեր» հանդեսի հին համարները եւ լի էր նորամուծությունների ու բարեփոխումների ծրագրերով։ Նա գիտուն տեսքով խոսում էր դրենաժի, սիլոսի ու խարամի մասին եւ խրթին մի սխեմա էր մշակել, ըստ որի` բոլոր անասունները պիտի թրքեին ուղղակի դաշտում եւ ամեն օր տարբեր մի տեղ, պարարտացման գործը հեշտացնելու նպատակով։ Նապոլեոնն անձամբ ոչ մի սխեմա չէր առաջարկում, հանգիստ ասելով, որ Ձնագնդու ծրագրերից ոչինչ դուրս չի գա, եւ կարծես սպասողական դիրք էր ընդունել։ Նրանց ամենից սուր վիճաբանությունը ծավալվեց հողմաղացի շուրջը։: Շինություններից քիչ հեռու արոտավայրի մեջ կար փոքրիկ մի բլուր, որը ֆերմայի ամենաբարձր կետն էր։ Տեղանքն ուսումնասիրելով, Ձնագնդին հայտարարեց, որ դա իսկը հողմաղացի տեղն է, որի աշխատեցրած դինամոն ֆերմային կապահովի էլեկտրականությամբ։ Դա թույլ կտա լուսավորել ու ձմռանը ջերմացնել գոմերը, ինչպես նաեւ պտտասղոց, կալսիչ, ճակնդեղկտրիչ ու կթելու էլեկտրական մեքենա բանեցնել։ Անասունները նման բաների մասին երբեք չէին լսել (ֆերման բավական հետամնաց էր եւ միայն տարրական մեխանիզմներ ուներ) եւ ապշահար ականջ էին դնում, իսկ Ձնագնդին նորանոր ֆանտաստիկ մեքենաներ էր խոստանում, որոնք պիտի անեին ամբողջ գործը, մինչ անասուններն իրենց քեֆին կարածեին կամ ընթերցանությամբ ու բանախոսություններով կզարգացնեին մտավոր ունակությունները։: Մի քանի շաբաթից Ձնագնդու հողմաղացի մանրամասն նախագիծը պատրաստ էր։ Մեխանիկական նրբությունները հիմնականում քաղված էին միստր Ջոնզի երեք գրքերից՝ «Տնավարության հազար ու մի պիտանի խորհուրդ», «Ինքնուս որմնադիր» եւ «Էլեկտրականություն սկսնակների համար»։ Ձնագնդին աշխատանոցի էր վերածել եւ ժամերով փակվում էր նախկին ինկուբատորում, որի հատակի ողորկ տախտակները շատ հարմար էին վրան գծելու համար։ Բաց գրքերը քարով սեղմած, նա արագ արագ հետ ու առաջ էր անում, տոտիկի հոդերի միջեւ բռնած կավիճով գծեր քաշելով ու բավականությունից խռնչալով։ Աստիճանաբար ուրվագծվեց լծակների ու ատամնանիվների խրթին մի կուտակում, որը մնացած անասունների համար բացարձակապես անընթեռնելի էր եւ միեւնույն ժամանակ՝ խիստ տպավորիչ։ Բոլորն օրական առնվազն մեկ անգամ գալիս էին Ձնագնդու գծածը նայելու։ Գալիս էին անգամ հավերն ու բադերը, ջանալով չտրորել կավճե գծերը։ Այդ ամենին անմասն էր մնում միայն Նապոլեոնը, որը հենց սկզբից հակադրվել էր հողմաղացի գաղափարին։ Բայց եւ այնպես մի օր նա անսպասելիորեն եկավ նախագիծն ուսումնասիրելու։ Նա մռայլ հետ ու առաջ արեց ինկուբատորով մեկ, ուշադիր զննեց ամեն մանրամասն, մի երկու տեղ նույնիսկ հոտոտեց ու կանգ առավ, աչքի տակից որոշ ժամանակ գնահատելով տեսածը, ապա հանկարծ ոտքը բարձրացրեց եւ, նախագծի վրա միզելով, առանց որեւղ բան ասելու դուրս եկավ։: Հողմաղացի վերաբերյալ ֆերմայի կարծիքները կիսվել էին։ Ձնագնդին չէր ժխտում, որ այն կառուցելը հեշտ գործ չէ։ Հարկ էր լինելու քար կտրել, շարել պատերն ու առագաստ կարել, որից հետո գալու էր դինամոյի եւ հաղորդալարերի հերթը։ (Թե որտեղից էին դրանք ճարելու, նա չասաց)։ Սակայն Ձնագնդին պնդում էր, որ այդ ամենն իրագործելի է մեկ տարվա ընթացքում։ Որից հետո, ասաց նա, այնքան ժամանակ կխնայվեր, որ անասունները կաշխատեին շաբաթական ընդամենը երեք օր։ Մյուս կողմից Նապոլեոնն առարկում էր, որ ներկայիս հրատապ պահանջը սննդի արտադրության ավելացումն է, իսկ եթե ժամանակը վատնվի հողմաղացի վրա, բոլորը վերջում սովամահ կլինեն։ Անասունները բաժանվեցին երկու խմբավորման, հետեւյալ նշանաբաններով՝ «Կեցցե Ձնագնդին եւ եռօրյա աշխատանքային շաբաթը» եւ «Կեցցե Նապոլեոնը եւ լիքը կերակրատաշտը»։ Բենիամինը միակ անասունն էր, որը ոչ մի խմբավորման չհարեց։ Նա ոչ հավատում էր կերակրի գալիք առատությանը, ոչ էլ նրան, որ հողմաղացն աշխատանք կխնայի։ Հողմաղացով, թե առանց դրա, ասում էր նա, կյանքը կմնա առաջվա պես, այսինքն՝ վատ։: Հողմաղացից զատ ծագել էր նաեւ ֆերմայի պաշտպանության հարցը։ Բոլորը հասկանում էին, որ, Գոմի ճակատամարտում պարտություն կրելով հանդերձ, մարդիկ կարող են ֆերման վերագրավելու ու Ջոնզին վերադարձնելու մի նոր ավելի վճռական փորձ ձեռնարկել։ Նրանք լուրջ առիթներ ունեին դա անելու, քանի որ մարդկանց պարտության լուրը տարածվել էր երկրամասով մեկ, եւ հարեւան տնտեսությունների անասունները նախկինից ավելի անհնազանդ էին դարձել։ Այդ հարցում, ինչպես միշտ, Ձնագնդին ու Նապոլեոնը տարաձայնություններ ունեին։ Ըստ Նապոլեոնի, անասունները պետք է հրազեն ճարեին ու վարժվեին այն գործածելուն։ Ըստ Ձնագնդու, անհրաժեշտ էր գնալով ավելի շատ աղավնիներ ուղարկել, հարեւան ֆերմաների անասուններին ապստամբության կոչելու։ Մեկի կռվանն այն էր, որ եթե անասունները չկարողանան պաշտպանվել, նրանց անխուսափելիորեն նորից կստրկացնեն։ Մյուսը պնդում էր, որ եթե ամենուր ապստամբություններ ծագեն, պաշտպանվելու կարիք չի լինի։ Անասուններն ականջ էին դնում մեկ Նապոլեոնին, մեկ Ձնագնդուն եւ չէին կարողանում որոշել, թե ով է ճիշտը, փաստորեն, նրանք ամեն անգամ համաձայն էին նրա հետ, ով խոսում էր տվյալ պահին։: Վերջապես հասավ այն օրը, երբ Ձնագնդու նախագիծն ավարտված էր։ Հաջորդ կիրակի օրվա Միտինգին քվեարկության էր դրվելու հողմաղացի աշխատանքները սկսելու անհրաժեշտության հարցը։ Երբ անասունները հավաքվեցին ամբարում, Ձնագնդին ոտքի կանգնեց եւ, չնայած տեղ֊տեղ ոչխարների մկկոցին, շարադրեց կառույցի անհրաժեշտության իր փաստարկները։ Ապա պատասխան խոսքով հանդես եկավ Նապոլեոնը։ Նա շատ հանգիստ ասաց, որ հողմաղացի գաղափարն անհեթեթություն է եւ, խորհուրդ տալով դրա օգտին չքվեարկել, նստեց իր տեղը։ Նա կես րոպե էլ չխոսեց, եւ թվում էր, թե գրեթե անտարբեր է իր ասածի թողած տպավորությանը։ Այստեղ Ձնագնդին ոտքի ցատկեց եւ, ոչքխարներին լռեցնելով, բոլորին դիմեց բոցաշունչ մի կոչով հօգուտ հողմաղացի։ Մինչ այդ անասունների նախապատվությունները բաշխված էին հավասարապես, բայց Ձնագնդու պերճախոսությունը շատ չանցած գրավեց նրանց։ Վառվռուն նախադասություններով նա պատկերեց ֆերմայի կյանքն այն բանից հետո, երբ ծանր աշխատանքի բեռ կընկնի անասունների ուսերից։ Նրա երեւակայությունն այս անգամ տարածվեց սղոցներից ու ճակնդեղկտրիչներից շատ ավելի հեռու։ Էլեկտրականությունը, ասաց նա, կարող է աշխատեցնել գութաններ, խոփեր, ճմլիչներ, հնձող ու դիզող մեքենաներ եւ, բացի այդ, սեփական լույսով, ջերմությամբ եւ տաք ու սառը ջրով ապահովել ամեն անասունի անկյուն։ Երբ նա ավարտեց իր խոսքը, ոչ մի կասկած այլեւս չկար, թե ում օգտին կանցնի քվեարկությունը։ Սակայն նույն այդ պահին ոտքի կանգնեց Նապոլեոնը եւ, կողքից տարօրինակ մի հայացք նետելով Ձնագնդու վրա, արտասովոր զիլ մի վնգստոց արձակեց, որի նմանը մինչ այդ նրանից ոչ ոք չէր լսել։: Դրսից լսվեց սոսկալի մի հաչոց, եւ պղնձե վզնոցներով ինը ահռելի շուն ներս նետվեցին ամբար։ Նրանք հարձակվեցին ուղիղ Ձնագնդու վրա, որը ճիշտ ժամանակին վեր թռավ, ահարկու երախներից մազապուրծ լինելու համար։ Հաջորդ պահին նա արդեն դռնից դուրս նետվեց, շների հետեւից։ Անխոս զարմանքով ու երկյուղածությամբ, անասունները խմբվեցին դռան մոտ, որ նայեն։ Նա սուրում էր միայն խոզին վայել ավյունով, սակայն շները հետ չէին մնում։ Մի պահ նա սայթաքեց եւ թվում էր, թե ուր որ է զոհ կգնա։ Թեեւ նա վեր ցատկեց ու վազեց ավելի արագ, քան երբեւէ, շները շուտով կրկին վրա հասան։ Նրանցից մեկը քիչ էր մնում երախը փակեր Ձնագնդու պոչին, բայց նա վերջին վայրկյանին հազիվհազ հասցրեց պոչը փախցնել։ Ապա նոր թափով նետվեց առաջ եւ, մի երկու մատնաչափի առավելությամբ դուրս պրծավ ցանկապատի անցքից ու այլեւս չերեւաց։: Լուռ ու ահաբեկված, անասունները գլխիկոր ներս մտան ամբար։ Քիչ անց վազքով վերադարձան նաեւ շները։ Սկզբում ոչ ոք չէր հասկանում, թե դրանք որտեղից են հայտնվել, բայց շուտով պարզվեց որ դրանք Նապոլեոնի կողմից մայրերից խլած եւ անձամբ դաստիարակած լակոտներն են։ Չնայած նրանք դեռ լրիվ հասակ չէին առել, բայց ամեհի շներ էին՝ գայլերի պես կատաղի տեսքով։ Բոլորը նկատեցին, որ նրանք Նապոլեոնից չեն հեռանում եւ նրան տեսնելուն պես պոչ են խաղացնում, ինչպես մինչ այդ շներն անում էին Ջոնզի ներկայությամբ։: Նապոլեոնը շների ուղեկցությամբ բարձրացել էր այն հարթակը, ուր ժամանակին իր ճառն էր արտասանում Գնդապետը։ Նա ազդարարեց, որ այսուհետեւ կիրակնօրյա միտինգներ չեն լինի։ Դրանք ժամանակի ավելորդ վատնում են, ասաց նա։ Առաջիկայում ֆերմայի տնտեսության հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն խոզերի հատուկ կոմիտեի կողմից, որի նախագահը լինելու է ինքը։ Կոմիտեի դռնփակ նիստերի որոշումները կհաղորդվեն նաեւ մնացածներին։ Անասուններն առաջվա պես կիրակի առավոտյան կհավաքվեն դրոշի արարողությանը՝ «Անգլիայի գազանները» երգելու եւ շաբաթական հանձնարարություններ ստանալու, սակայն քննարկումներ այլեւս չել լինի։: Չնայած Ձնագնդու վտարման առաջացրած շփոթությանը, անասուններն այդ հայտարարությունից սրտնեղեցին։ Նրանցից ոմանք անգամ կբողոքեին, եթե կարողանային գտնել ճիշտ փաստարկները։ Նույնիսկ Դմբուզը աղոտ մի անհանգստություն էր զգում։ Նա ականջները հետ տարավ, մի երկու անգամ թափահարեց իր բաշը եւ ճգնեց մտքերն ի մի բերել, բայց ի վերջո ոչ մի ասելիք չգտավ։ Բայց եւ այնպես հենց խոզերից ոմանք ավելի ակտիվ գտնվեցին։ Իսկույն եւեթ Նապոլեոնի շուրջը նստած շներն անսպասելի բարձր ու սպառնալից գռմռոց արձակեցին, եւ խոզերը սսկված նստեցին իրենց տեղերը։ Դրանից հետո ոչխարները բարձրաձայն պոռթկացին «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց քառորդ ժամից ավել, վերջ դնելով որեւէ քննարկության հնարավորությանը։: Որոշ ժամանակ անց Զռանին ուղարկեցին մնացածներին բացատրելու նոր կարգը։: — Ընկերներ,— ասաց նա,— հուսով եմ, որ ամեն կենդանի ըստ արժանավույն գնահատեց ընկեր Նապոլեոնի անձնվիրությունը, որով նա իր ուսերին հավելյալ աշխատանք բարդեց։ Մի՛ կարծեք, ընկերներ, թե առաջնորդելը հաճույք է։ Ընդհակառակը՝ դա ծանր եւ խորին մի պատասխանատվություն է։ Ոչ ոք վստահ չէ ընկեր Նապոլեոնից առավել, որ բոլոր անասունները հավասար են։ Նա ավելի քան ուրախ կլիներ ձեզ տրամադրել սեփական որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Բայց երբեմն, ընկերներ, դուք կարող եք նաեւ սխալ որոշումներ ընդունել՝ պատկերացնո՞ւմ եք, թե դա մեզ ուր կհասցնի։ Ենթադրենք, թե դուք որոշեցիք հետեւել Ձնագնդուն, իր հողմաղացի ցնորական ծրագրով, Ձնագնդուն, որը, ինչպես հիմա գիտենք, ոճրագործից ոչնչով չէր տարբերվում…: — Նա քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ — Ասաց ինչ֊որ մեկը։: — Քաջությունը բավական չէ։— Ասաց Զռանը։— Նվիրվածություն ու հնազանդությունը շատ ավելի կարեւոր են։ Ինչ վերաբերում է Գոմի ճակատամարտին, ապա հավատացած եմ, կգա այն ժամանակը, երբ մենք կհասկանանք, որ նրա դերն այդ ճակատամարտում խիստ չափազանցված էր։ Կարգապահություն, ընկերներ, երկաթյա՛ կարգապահություն։ Ահա՛ այսօրվա մեր նշանաբանը։ Մի սխալ քայլ, եւ մեր թշնամիները չեն հապաղի առիթից օգտվել։ Ի՛նչ խոսք, ընկերներ, որ դուք չեք ուզում Ջոնզի վերադարձը։: Եվ վերստին այդ փաստարկն անառարկելի էր։ Ոչ ոք, իհարկե, Ջոնզի վերադարձը չէր ուզում՝ եթե կիրակնօրյա քննարկումները կարող էին դրան նպաստել, ուրեմն քննարկումները պետք է դադարեցվեին։ Դմբուզը, որն արդեն ժամանակ էր ունեցել ամեն ինչ կշռադատելու, ի մի բերեց ընդհանուր տրամադրությունը, ասելով՝ «Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է»։ Այնուհետեւ նա որդեգրեց հետեւյալ ասույթը՝ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», միացնելով այն իր անձնական նշանաբանին՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։: Եղանակն արդեն փոխվում էր՝ հասել էր գարնանային հերկի ժամանակը։ Ինկուբատորը, որտեղ Ձնագնդին ստեղծում էր հողմաղացի իր նախագիծը՝ կողպվել էր՝ ենթադրվում էր, որ նախագիծը ջնջված է։ Ամեն կիրակի առավոտյան ժամը տասին անասունները հավաքվում էին մեծ ամբարում հրահանգներ ստանալու։ Ծեր Գնդապետի գանգը պարտեզից հողահան էր արվել եւ այժմ տեղակայված էր դրոշի տակ, կոճղի վրա։ Դրոշի բարձրացումից հետո, նախքան ամբար մտնելը, անասունները պարտավոր էին շարք կազմած պատշաճ հարգանքով անցնել գանգի կողքով։ Նրանք այլեւս բոլորը միասին չէին նստում, ինչպես առաջներում։ Նապոլեոնը, Զռանը եւ Մինիմուս անունով մի խոզ, որը բանաստեղծություններ ու երգեր կազմելու ակնառու ձիրք էր դրսեւորել, նստում էին հարթակի առջեւում, ինը շների միջեւ, մինչ մյուս խոզերը տեղավորվում էին նրանց հետեւում։ Մնացած անասունները նստում էին ամբարում, դեմքով դեպի հարթակը։ Նապոլեոնը բռի զինվորական ոճով շարադրում էր շաբաթվա առաջադրանքը, եւ, մեկ անգամ «Անգլիայի գազանները» երգելով, բոլոր անասունները ցրվում էին։: Ձնագնդու վտարման երրորդ կիրակի օրը անասունները որոշ զարմանքով Նապոլեոնից տեղեկացան, որ հողմաղացն այնուամենայնիվ կառուցվելու է։ Նա ոչ մի բացատրություն չտվեց, պարզապես անասուններին զգուշացնելով, որ հավելյալ այդ նախաձեռնությունը ծանր աշխատանք է պահանջելու, եւ կարող է անգամ անհրաժեշտություն ծագել օրաբաժինները կրճատելու։ Ինչեւէ, նախագծերն արդեն պատրաստ էին՝ դրանով վերջին երեք շաբաթվա ընթացքում զբաղվել էր խոզերի հատուկ մի հանձնաժողով։ Հողմաղացի եւ օժանդակ կառույցների շինարարությունը նախատեսված էր ավարտել երկու տարում։: Երեկոյան Զռանը մյուս անասուններին ներքին կարգով բացատրեց, որ իրականում Նապոլեոնը հողմաղացի ծրագրին երբեք դեմ չի եղել։ Ընդհակառակը, այդ գաղափարը սկզբում առաջ է քաշել հենց նա, եւ ինկուբատորի հատակին Ձնագնդու գծած նախագիծը պարզապես գողացված էր Նալոլեոնի թղթերից։ Փաստորեն, հողմաղացը հենց Նապոլեոնի գյուտն է։ Ապա ինչո՞ւ էր նա, հարցրեց մեկը, հողմաղացին այդքան կրքոտ առարկում։ Դա, խորհրդավոր տեսքով բացատրեց Զռանը, Նապոլեոնի խորամանկությունն էր։ Նա ձեւացրել էր հողմաղացին դեմ լինել, պարզապես ազատվելու համար Ձնագնդուց, որը վտանգավոր տարր էր վնասակար ազդեցությունների կրող։ Այժմ, երբ Ձնագնդին այլեւս չի խանգարում, ծրագիրը կարելի է իրականացնել առանց նրա միջամտության։ Դա, ասաց Զռանը, կոչվում է տակտիկա։ Նա մի քանի անգամ կրկնեց՝ «Տա՛կտիկա, ընկերներ, տա՛կտիկա», դեսուդեն անելով եւ ուրախ քրքիջով շարժելով պոչը։ Անասունները վստահ չէին, թե հասկացել են այդ բառի իմաստը, սակայն Զռանի խոսքն այնքան համոզիչ էր, իսկ կողքին պատահաբար հայտնված երեք շներն այնքան սպառնալից էին գռմռում, որ բացատրությունն առանց ավելորդ հարցերի ընդունվեց։
==ԳԼՈՒԽ 6==
:Այդ ամբողջ տարին անասուններն աշխատում էին ստրուկի պես։ Բայց նրանք երջանիկ էին, ջանք ու եռանդ չխնայելով, քանի որ գիտեին, որ այդ աշխատանքի պտուղներն իրենց եւ իրենց նմանների սերունդների համար են եւ ոչ թե՝ անբան ավազակների՝ մարդկային ոհմակի։: Ամբողջ գարունն ու ամառը նրանք աշխատեցին շաբաթական վաթսուն ժամ, իսկ օգոստոսին Նապոլեոնը հայտարարեց, որ կիրակի օրերը մինչեւ կեսօր նույնպես կլինեն աշխատանքային։ Այդ օրերի աշխատանքը խստիվ կամավոր էր, սակայն բացակայողների օրաբաժինը կիսով չափ կկրճատվեր։ Դրանով հանդերձ անհրաժեշտ եղավ որոշ ծրագրեր թողնել անավարտ։ Բերքահավաքը նախորդից պակաս հաջող դուրս եկավ, իսկ վաղ ամռանը պտղարմատների համար նախատեսված երկու դաշտը չցանվեցին, որովհետեւ ժամանակին չէին հերկվել։ Կարելի էր կանխատեսել, որ ձմեռը ծանր է անցնելու։: Հողմաղացի շինարարությունն անսպասելի դժվարությունների հանգեց։ Ֆերմայում կրաքարի լավ հանք կար, իսկ պահեստներից մեկում՝ բավական քանակությամբ ցեմենտ ու ավազ, այնպես որ շինանյութի պակաս չէր զգացվում։ Սակայն սկզբում անասունները չէին կարողանում լուծել քարերը հարմար կտորների կիսելու հարցը։ Թվում էր, թե դա հնարավոր է միայն քլունգների ու բրիչների օգնությամբ, իսկ անասուններն այդ անել չէին կարող, քանի որ ընդունակ չէին կանգնել հետեւի ոտքերի վրա։ Մի քանի շաբաթվա ապարդյուն փորձերից հետո միայն ինչ֊որ մեկը երկնեց ճիշտ գաղափարը, մասնավորապես՝ օգտագործել ձգողության ուժը։ Քարհանքով մեկ հսկա ապառաժներ էին ցրված, որոնք որպես այդպիսին ոչ մի բանի պիտանի չէին։ Դրանց շուրջը պարաններ գցելով, բոլոր անասունները՝ կովերը, ձիերը, ոչխարները, ամեն ոք, ով կարող էր պարան բռնել,— վճռական պահերին միանում էին անգամ խոզերը,— կրիայի արագությամբ ապառաժները քաշում էին քարհանքի եզրին ու ցած հրում, մանր կտորների փշրելով։ Բեկորները տեղափոխելն արդեն համեմատաբար հեշտ էր։ Ձիերը քարը տեղափոխում էին սայլերով, իսկ ոչխարները քարշ էին տալիս առանձին բեկորներ։ Մի հին սայլակի լծվելով, իրենց լուման էին ներդնում նույնիսկ Մյուրիելն ու Բենիամինը։ Ամառվա վերջին, երբ արդեն բավականաչափ քար էր կուտակվել, խոզերի վերահսկողությամբ սկսվեց շինարարությունը։: Աշխատանքը դանդաղ ու ծանր էր ընթանում։ Հաճախ մի ամբողջ օրվա ուժասպառ ջանքեր էին պահանջվում ընդամենը մեկ ապառաժ վեր հանելու համար, իսկ ցած գցելուց այն երբեմն չէր փշրվում։ Առանց Դմբուզի ոչ մի բան գլուխ չէր գա, նրա ուժը գրեթե հավասար էր մնացած անասունների գումարված զորությանը։ Երբ ապառաժը ցած էր սողում, իսկ անասունները սկսում էին հուսահատ ճչալ, լանջն ի վար սահելով, ամեն անգամ միայն Դմբուզն էր, որ պարանին ուժ տալով կասեցնում էր սողքը։ Ամենքը լցվում էին հիացմունքով, տեսնելով, թե ինչպես նա, կողերը քրտնաթաթախ, սմբակները հողին մխրճելով, հեւալով, քայլ առ քայլ ընթանում էր վեր։ Երեքնուկը նրան բազմիցս զգուշացրել էր, որ խուսափի ուժերի գերլարումից, բայց Դմբուզը նրան ականջ չէր դնում։ Նրա համար իր երկու կարգախոսները՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» եւ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», բավարար պատասխան էին թվում բոլոր հարցերին։ Նա անգամ պայմանավորվել էր, որ աքլորը կես ժամի փոխարեն իրեն արթնացնի մնացածներից քառասունհինգ րոպե շուտ։ Իսկ իր ազատ պահերին, որոնք վերջերս այնքան էլ շատ չէին, նա մենակ գնում էր քարհանք, բեկորներ հավաքում եւ առանց օգնության քարշ տալիս շինհրապարակ։: Չնայած աշխատանքի ծանրությանը, անասուններն այդ ամառն այնքան էլ վատ չանցկացրեցին։ Եթե նրանց ստացած կերը Ջոնզի օրերից շատ չէր, համենայն դեպս պակաս էլ չէր։ Սեփական ջանքերով կերակրվելու առավելությունը, առանց հինգ անբան մարդկանց ապրուստ ապահովելու անհրաժեշտության, այնքան զգալի էր, որ այն վարկաբեկելու համար չափից շատ ձախողություններ կպահանջվեին։ Բացի այդ շատ բաներում անասունների գործելակերպը մարդկայինից ավելի արդյունավետ էր ու խնայողական։ Օրինակ, քաղհանելու տիպի աշխատանքները կատարվում էին մարդու համար անհասանելի մանրախնդրությամբ։ Դեռ ավելին, քանի որ ոչ մի անասուն այլեւս չէր գողանում, վերացել էր արոտները դաշտերից անջատելու անհրաժեշտությունը, որից խնայվում էր ցանկապատների ու դարպասների նորոգման աշխատանքը։ Չնայած այդ ամենին, աշնան գալուստի հետ սկսեցին նկատվել մի շարք չնախատեսված պակասություններ։ Առաջացավ պարաֆինայուղի, մեխերի, պարանների, շների բլիթների եւ պայտերի պակասորդ, որը հնարավոր չէր բավարարել ֆերմայի միջոցներով։ Ավելի ուշ պահանջվելու էին նաեւ սերմեր ու արհեստական պարարտանյութ, չհաշված բազմապիսի գործիքները եւ, վերջապես՝ հողմաղացի համար մեքենաներ։ Ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպես է այդ ամենը ճարվելու։: Հերթական կիրակի առավոտյան, երբ անասունները հավաքվել էին հրահանգներ ստանալու, Նապոլեոնն ազդարարեց նոր քաղաքականության սկիզբը։ Այսուհետեւ Անասնաֆերման առեւտուր էր անելու հարեւան ֆերմաների հետ, անշուշտ, ոչ թե շահադիտական նկատառումներով, այլ պարզապես հրատապ անհրաժեշտություն կազմող որոշ նյութեր ձեռք բերելու համար։ Հողմաղացի կարիքները պետք է գերիշխեն մնացած ամեն ինչի վրա, ասաց նա։ Դա նրան ստիպում է վաճառքի հանել խոտի մեկ դեզ եւ ցորենի բերքի մի մասը, իսկ ավելի ուշ, եթե դրամի կարիք առաջանա, այն կծածկվի ձվերի վաճառքով, որոնք Վիլինգդոնում միշտ լայն պահանջարկ ունեն։ Հավերը, ասաց Նապոլեոնը, պիտի ողջունեն այդ զոհողությունը որպես իրենց հատուկ ներդրում հողմաղացի շինարարության գործին։: Անասուններին այս անգամ էլ ինչ֊որ անորոշ անհանգստություն համակեց։ Երբեք գործ չբռնել մարդկանց հետ, երբեք առեւտուր չանել, փողի հետ չշփվել՝ արդյո՞ք Ջոնզին վռնդելուց հետո կայացած ցնծագին Միտինգում նման որոշումներ չէին ընդունվել։ Բոլոր անասունները հիշում էին, որ ընդունվել են, համենայն դեպս նրանց թվում էր, թե հիշում էին։ Չորս երիտասարդ գոճիները, որոնք բողոքել էին Նապոլեոնի կողմից Միտինգների վերացման դեմ, փորձեցին երկչոտ առարկել, բայց շների սարսռազդու գռմռոցը նրանց լռեցրեց։ Ապա, ինչպես միշտ, ոչխարները սկսեցին՝ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», եւ փոքրիկ թյուրիմացությունը հարթվեց։ Վերջապես Նապոլեոնը բարձրացրեց իր տոտիկը, լռություն պահանջելով, եւ հայտնեց, որ արդեն տեսել է բոլոր անհրաժեշտ պատրաստությունները։ Անասուններից եւ ոչ մեկը կարիք չի ունենա շփվել մարդկանց հետ, որն անկասկած խիստ անցանկալի է։ Նապոլեոնն ամբողջ ծանրությունը վերցնում է իր ուսերին։ Ոմն միստր Վիմփըր, Վիլինգտոնում բնակվող մի փաստաբան, համաձայնել էր միջնորդ ծառայել Անասնաֆերմայի եւ արտաքին աշխարհի միջեւ, եւ ամեն երկուշաբթի պիտի առավոտյան այցելի ֆերմա` հանձնարարություններ ստանալու։ Նապոլեոնն իր ելույթն ավարտեց սովորական կոչով՝ «Կեցցե՛ Անասնաֆերման», եւ «Անգլիայի գազանները» երգելուց հետո, անասունները ցրվեցին։: Ավելի ուշ Զռանը ֆերմայով մեկ պտույտ գործեց, փարատելով անասունների կասկածները։ Նա հավաստիացրեց, որ առեւտրի եւ դրամի դեմ որոշում երբեք չի ընդունվել կամ անգամ առաջարկվել։ Այն մաքուր երեւակայության արդյունք է, որի հետքերը, թերեւս, հասնում են Ձնագնդու տարածած հերյուրանքներին։ Անասուններից ոմանք դեռեւս երկմտում էին, բայց Զռանը նրանց կտրուկ հարցրեց՝ «Դուք վստա՞հ եք, ընկերներ, որ այդ ամենը երազում չեք տեսել։ Որտե՞ղ է հիշատակվում նման որոշումը։ Որտե՞ղ է այն արձանագրված»։ Եվ քանի որ միանգամայն ակնհայտ էր, որ նման բան ոչ մի տեղ արձանագրված չէ, անասունները ստիպված էին ընդունել, որ սխալվել են։: Ամեն երկուշաբթի միստր Վիմփըրն ըստ պայմանավորվածության այցելում էր ֆերմա։ Նա խարդախ տեսքով ու այտմորուսով փոքրիկ մի մարդ էր, ցածրորակ փաստաբան, սակայն բավականաչափ ճարպիկ, մնացածներից շուտ հասկանալու համար, որ Անասնաֆերման միջնորդի կարիք կունենա, եւ որ գործը եկամտաբեր է։ Անասունները որոշակի երկյուղով էին հետեւոււմ նրա անցուդարձին եւ նրանից հնարավորին չափ խուսափում էին։ Բայց եւ այնպես Նապոլեոնի տեսքը, որը չորեքթաթ հրահանգներ էր տալիս երկու ոտքի վրա կանգնած Վիմփըրին, հպարտությամբ էր լցնում նրանց սրտերը եւ մասամբ հաշտեցնում նոր կարգի հետ։ Նրանց հարաբերությունները մարդկային ցեղի հետ այժմ փոքր֊ինչ այլ էին, քան նախկինում։ Հիմա, երբ Անասնաֆերման բարգավաճում էր, մարդիկ նրան պակաս չէին ատում՝ իրականում ատում էին ավելի։ Ամեն մարդ անսասան հավատում էր, որ ֆերման վաղ թե ուշ կսնանկանա, իսկ հողմաղացի ծրագիրը կձախողվի։ Նրանք հավաքվում էին գինետներում ու գրաֆիկների միջոցով փորձում էին իրար ապացուցել, որ հողմաղացն ուզած֊չուզած պիտի փլվի, իսկ եթե անգամ չփլվի, ապա երբեք չի գործելու։ Բայց եւ այնպես, հակառակ իրենց կամքին, նրանք որոշակի հարգանք էին տածում սեփական գործերն արդյունավետ կերպով վարելու անասունների հատկության հանդեպ։ Դրա դրսեւորումներից մեկն այն էր, որ նրանք սկսել էին Անասնաֆերման կոչել իր իսկական անունով, փոխանակ ձեւացնելու, թե այն «Մենըր ֆերմա» է կոչվում։ Նրանք նաեւ դադարել էին օգնել Ջոնզին, որը հրաժարվել էր ֆերման վերագրավելու իր հույսերից եւ տեղափոխվել էր ապրելու ուրիշ երկրամասում։ Վիմփըրին չհաշված, Անասնաֆերման արտաքին աշխարհի հետ դեռ կապեր չէր պահպանում, սակայն համառ լուրեր էին շրջում, որ Նապոլեոնն ուր որ է գործնական համաձայնություն է կնքելու Ֆոքսվուդի միստր Փիլքինգդոնի կամ Փինչֆիլդի միստր Ֆրեդրիքի հետ, սակայն՝ ոչ, նշվում էր, երկուսի հետ միաժամանակ։: Մոտավորապես հենց այդ ժամանակ էր, որ խոզերը տեղափոխվեցին բնակելի տունը եւ հաստատվեցին այնտեղ։ Անասուններին վերստին թվաց, որ ժամանակին դրա դեմ ընդունված է եղել բանաձեւ, սակայն Զռանը կրկին կարողացավ նրանց համոզել, որ դա այդպես չէ։ Բացարձակապես անհրաժեշտ է, ասաց նա, որպեսզի խոզերը, որոնք ֆերմայի ուղեղն են, աշխատելու հարմարավետ պայմաններ ունենան։ Բացի այդ Առաջնորդին (վերջերս նա սկսել էր Նապոլեոնին անդրադառնալ «Առաջնորդ» տիտղոսով) ավելի վայել է ապրել տանը, քան գոմում։ Չնայած դրան, այն լուրը, թե խոզերը ոչ միայն ուտում են խոհանոցում եւ հանգստանում հյուրասենյակում, այլ նաեւ քնում անկողիններում, որոշ անասունների մոտ անհանգստություն առաջացրեց։ Դմբուզը սովորականի պես դրան պատասխանեց՝ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», սակայն Երեքնուկը, որը կարծես թե անկողինների դեմ որոշակի օրենք էր հիշում, գնաց ամբարի մոտ եւ փորձեց վերծանել պատին գրանցված Յոթ պատվիրանները։ Չկարողանալով կարդալ առանձին տառերից ավելին, նա կանչեց Մյուրիելին։: — Մյուրիել,— ասաց նա,— կարդա' ինձ համար Չորրորդ պատվիրանը։ Այնտեղ ոչինչ չի՞ գրված անկողիններում երբեք չքնելու մասին։: Մյուրիելը որոշ դժվարությամբ հանգերով կարդաց Պատվիրանը։: — Այստեղ գրված է՝ «Անասունը երբեք չի քնի անկողնում սավանով»։— Վերջապես հայտնեց նա։: Զարմանալի է՝ սակայն Երեքնուկը Չորրորդ պատվիրանում սավանների հիշատակություն չէր մտաբերում, բայց քանի որ դա գրված էր պատին, ուրեմն այդպես էլ կար։ Զռանը, որը մի երկու֊երեք շան ուղեկցությամբ պատահաբար անցնում էր կողքով, հարցը լուսաբանեց ճիշտ անկյան տակ։: — Ուրեմն դուք, ընկերներ,— ասաց նա,— արդեն լսե՞լ եք, որ մենք, խոզերս, անկողնի մեջ ենք քնում։ Իսկ ի՞նչ կա որ։ Դուք, իհարկե, չէի՞ք կարծում, թե երբեւէ օրենք է եղել անկողինների դեմ։ Անկողին պարզապես նշանակում է քնելու տեղ։ Խոտի խուրձը գոմում փաստորեն նույնպես անկողին է։ Մենք հանել ենք տան անկողինների սավանները եւ քնում ենք վերմակների միջեւ։ Պետք է ասել, որ դրանք շատ հարմարավետ անկողիններ են։ Սակայն ոչ ավել, քան մեզ հարկավոր է, ընկերներ, հաշվի առնելով մեզանից պահանջվող մտավոր աշխատանքը։ Դուք հո չե՞ք ուզում մեզնից խլել մեր հանգիստը, ընկերներ։ Դուք չեք հանդուրժի, որ մենք հոգնածության պատճառով թերանանք մեր պարտականություններում։ Ձեզանից ոչ մեկն, իհարկե, չի ցանկանում Ջոնզի վերադարձը, այդպես չէ՞։: Անասուններն իսկույն հավաստեցին նրա իրավացիությունը, եւ անկողիններում քնելու հարցին ոչ ոք այլեւս չանդրադարձավ։ Իսկ երբ որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ այսուհետեւ խոզերն առավոտյան արթնանալու են մնացածներից մեկ ժամ ուշ, այդ հարցով նույնպես ոչ մի գանգատ չեղավ։: Աշնանն անասունները հոգնած էին, բայց երջանիկ։ Դժվարին տարուց, խոտի եւ հացահատիկի մի մասը վաճառելուց հետո անասնակերի ձմռան պաշարն այնքան էլ առատ չէր, բայց հողմաղացը հատուցում էր այդ ամենը։ Այն համարյա կիսով չափ կառուցված էր։ Բերքահավաքից հետո եղանակը դեռ որոշ ժամանակ բարենպաստ էր, եւ անասուններն աշխատում էին ավելի եռանդուն, քան երբեւէ, արդարացված համարելով ամբողջ օրը քար կրելը, եթե դրանով հողմաղացի պատերը գեթ մի քիչ պիտի բարձրանային։ Դմբուզը լուսնի լույսի տակ մեկ֊երկու ժամ աշխատում էր անգամ գիշերները։ Ազատ պահերին անասունները ճեմում էին կիսավարտ հողմաղացի շուրջը, զմայլվելով պատերի ուղղաձիգությամբ ու ամրությամբ եւ հիանալով, որ ընդունակ են եղել այդքան տպավորիչ մի կառույց ստեղծել։ Միայն ծեր Բենիամինն էր հրաժարվում հողմաղացով խանդավառվել, չնայած, ինչպես միշտ, ոչինչ չէր ասում, բացի իր առեղծվածային դիտողությունից, որ էշերը երկար չեն ապրում։: Նոյեմբերին սկսվեցին հարավ֊արեւմտյան կատաղի քամիները։ Շինարարությունն ընդհատվեց, որովհետեւ ցեմենտ շաղախելու համար օդը չափից ավելի խոնավ էր։ Վերջապես մի գիշեր քամին այնքան սաստկացավ, որ ֆերմայի կառույցները սկսեցին դղրդալ, իսկ ամբարի տանիքից մի քանի կղմինդր պոկվեց։ Հավերն արթնացան, սարսափից կչկչալով՝ նրանք երազում հրացանի հեռավոր կրակոց էին լսել։ Առավոտյան գոմից դուրս գալով, անասունները հայտնաբերեցին, որ դրոշի կայմն ընկած է, իսկ բոստանի ծայրի ծփին բողկի պես արմատախիլ է արված։ Հազիվ էին նրանք հասցրել դա նկատել, երբ բոլորի կոկորդից հուսահատության ճիչ դուրս թռավ։ Նրանց առջեւ սոսկալի մի տեսարան էր։ Հողմաղացն ավերված էր։: Մի ընդհանուր մղումով նրանք նետվեցին դեպի բլուրը։ Նապոլեոնը, որը հազվադեպ էր շտապում, վազում էր բոլորի առջեւից։ Այո, նրանց տքնաջան աշխատանքի արդյունքը հավասարեցված էր հողին, այդքան դժվարություններով կտրված ու կրած քարերը թափված էին շուրջ բոլորը։ Չկարողանալով խոսել, բոլորը վշտահար նայում էին ցաքուցրիվ քարերին։ Նապոլեոնը լուռ հետ ու առաջ էր անում, երբեմն հոտոտելով գետինը։ Նրա պոչը տնկվել եւ կտրուկ տարուբերվում էր, որը լարված մտավոր գործունեություն էր վկայում։ Հանկարծ նա կանգ առավ, ասես որոշում կայացնելով։: — Ընկերներ,— ասաց նա անվրդով,— գիտե՞ք թե ո՛վ է սրա պատասխանատուն։ Ո՛վ է այն թշնամին, որը գիշերով եկել ու փլել է մեր հողմաղացը։ ՁՆԱԳՆԴԻ՛Ն։— Հանկարծ բացականչեց նա ամպագոռգոռ մի ձայնով։— Ձնագնդի՛ն է արել այս ամենը։ Քինախնդրությունից դրդված, ցանկանալով լուծել իր անփառունակ արտաքսման վրեժը, այդ դավաճանը գիշերով սպրդել է ներս եւ ավերել է մոտ մեկ տարվա մեր աշխատանքի արդյունքը։ Հենց այստեղ, ընկերներ, ես մահվան եմ դատապարտում Ձնագնդուն։ Երկրորդ կարգի «Հերոս Անասուն» եւ կես բուշել խնձոր կստանա նա, ով իրագործի դատավճիռը։ Մի ամբողջ բուշել խնձոր նրան, ով դավաճանին կենդանի բռնի։: Անասուններն անսահման ցնցված էին, իմանալով, որ անգամ Ձնագնդու պես մեկն ընդունակ էր այդ աստիճանի չարագործության։ Լսվեցին վրդովմունքի բացականչություններ, ամեն մեկը սկսեց Ձնագնդուն բռնելու ձեւեր հորինել, եթե վերջինս փորձեր վերադառնալ։ Բլրակից ոչ հեռու համարյա իսկույն խոզի ոտնահետքեր հայտնաբերվեցին։ Դրանք կարծես թե տանում էին ցանկապատի միջի անցքի ուղղությամբ։ Հետքերը հոտոտելով, Նապոլեոնը հայտարարեց որ դրանք Ձնագնդունն են։ Նրա կարծիքով, Ձնագնդին ամենայն հավանականությամբ եկել էր Ֆոքսվուդ ֆերմայի կողմից։: — Ընկերներ, այլեւս ոչ մի րոպե չենք կորցնում։— Ասաց Նապոլեոնը, հետքերն ուսումնասիրելուց հետո։— Անելիք դեռ շատ կա։ Հենց այս առավոտից սկսում ենք հողմաղացի վերականգնումը եւ կշարունակենք ամբողջ ձմեռ, անկախ եղանակից։ Մենք ցույց կտանք այդ ողորմելի դավաճանին, որ մեզ այդքան էլ հեշտ չէ կասեցնել։ Լավ հիշեք, ընկերներ, ոչ ոք չի կարող խափանել մեր ծրագրերը՝ դրանք անշեղորեն կիրագործվեն մինչեւ վերջ։ Առա՛ջ, ընկերներ։ Կեցցե՛ հողմաղացը։ Կեցցե՛ Անասնաֆերման։
==ԳԼՈՒԽ 7==
:Ձմեռը շատ դժվարին էր։ Փոթորկոտ եղանակը փոխարինվեց անձրեւներով ու ձյունով, իսկ ապա՝ սառնամանիքով, որը տեւեց մինչեւ փետրվարի կեսերը։ Անասուններն ուժերի ներածին չափով շարունակում էին հողմաղացի վերականգնումը, լավ գիտակցելով, որ արտաքին աշխարհը հետեւում է իրենց, եւ որ նախանձ մարդիկ կցնծան ու հաղթանակ կտոնեն, եթե հողմաղացը չկառուցվի ժամանակին։: Մարդիկ, ի հեճուկս նրանց, ձեւացնում էին, թե չեն հավատում որ հողմաղացն ավերել է Ձնագնդին՝ նրանք պնդում էին, որ հողմաղացը փլվել է պատերի բարակության հետեւանքով։ Անասունները, սակայն, գիտեին, որ դա այդպես չէ։ Այնուամենայնիվ այս անգամ որոշվեց երկու թիզի փոխարեն պատերը շարել երեք ոտք հաստությամբ, իսկ դա նշանակում էր, որ հարկավոր է անհամեմատ մեծ քանակությամբ քար հավաքել։ Երկար ժամանակ քարհանքը ծածկված էր ձյունով, եւ ոչինչ անել հնարավոր չէր։ Որոշ առաջընթաց նկատվեց դրան հաջորդած չոր սառնամանիքին, բայց դա դաժան աշխատանք էր, եւ անասունները դժվարությամբ էին վերականգնում իրանց առաջվա խանդավառությունը։ Նրանք անընդհատ մրսում էին եւ սովորաբար նաեւ քաղցած էին։ Թեւաթափ չէին լինում միայն Դմբուզն ու Երեքնուկը։ Զռանը հիանալի ճառեր էր ասում նվիրման բերկրանքի եւ աշխատանքի արժանապատվության մասին, բայց մյուս անասուններն ավելի շատ ներշնչվում էին Դմբուզի ուժից եւ նրա մշտական բացականչությունից՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։: Հունվարին անասնակերը պակասեց։ Հացահատիկի օրաբաժինը կտրուկ կրճատվեց եւ հայտարարվեց, որ փոխարենը սահմանվում է կարտոֆիլի լրացուցիչ նորմա։ Սակայն պարզվեց, որ կարտոֆիլի բերքի մեծ մասը ցրտահարված է, քանի որ կույտերը բավականաչափ հաստ շերտով չէին ծածկվել։ Կարտոֆիլները փափկել էին ու դալկացել, մեծ մասն ուտելու պիտանի չէր։ Անասուններն օրերով ոչինչ չէին ուտում, դարմանից ու ճակընդեղից բացի։ Սովամահությունը դարձավ իրական հնարավորություն։: Այդ փաստն անհրաժեշտ էր արտաքին աշխարհից թաքցնել։ Հողմաղացի փլուզումից քաջալերվերլով, մարդիկ սկսել էին նորանոր ստեր հորինել Անասնաֆերմայի մասին։ Նորից պնդում էին, թե անասունները սատկում են սովից ու համաճարակներից, որ նրանք անվերջ գզվռտվում են եւ զբաղվում կանիբալիզմով ու մանկասպանությամբ։ Նապոլեոնը լավատեղյակ էր այն բացաբական հետեւանքներին, որոնց կարող էին հասցնել անասունների պակասորդին վերաբերող իրական տվյալները, եւ նա որոշեց Վիմփըրին օգտագործել հակառակ տպավորությունը ստեղծելու համար։ Այսուհետեւ անասունները Վիմփըրի շաբաթական այցելությունների ժամանակ նրա հետ բոլորովին չէին շփվում։ Միեւնույն ժամանակ հատուկ ընտրված մի քանիսին, մեծ մասամբ ոչխարներին, ցուցմունք էր տրված նրա ներկայությամբ իմիջայլոց նկատել, որ օրաբաժիններն ավելացել են։ Բացի այդ Նապոլեոնը հրամայել էր համարյա դատարկ շտեմարանները բերնեբերան ավազ լցնել, իսկ վրայից ծածկել հացահատիկի ու անասնակերի մնացորդներով։ Մի հարմար պատրվակով Վիմփըրին անց էին կացրել ամբարի միջով, հնարավորություն ստեղծելով տեսնել շտեմարանները։ Այդպես խաբվելով, նա շարունակում էր աշխարհին պատմել, որ Անասնաֆերմայում սննդի պակաս չի զգացվում։: Բայց եւ այնպես հունվարի վերջին պարզ դարձավ, որ ինչ֊որ տեղից անհրաժեշտ է լրացուցիչ հացահատիկ ճարել։ Այդ օրերին Նապոլեոնը հազվադեպ էր հրապարակ դուրս գալիս, ժամանակի մեծ մասն անցկացնելով բնակելի տանը, որի ամեն մի դուռ պահպանում էր կատաղի տեսքով մի շուն։ Դուրս գալու դեպքում նրան միշտ հանդիսավոր կերպով ուղեկցում էին վեց շուն, չորս կողմից շրջապատելով եւ գռմռալով, եթե մեկը փորձեր չափից ավելի մոտենալ։ Հաճախ նա անգամ չէր հայտնվում կիրակի առավոտներին, իր հրամաններն արձակելով ուրիշ խոզերի, սովորաբար Զռանի միջոցով։: Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել։ Վիմփըրի միոջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել։ Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչեւ ամառ, երբ պայմանները կթեթեւանան։: Այդ լսելուն պես հավերը սոսկալի աղաղակ գցեցին։ Նրանց զգուշացրել էին նման զոհողության հավանակության մասին, բայց հավերը չէին հավատացել, որ դա հնարավոր է։ Նրանք արդեն պատրաստվել էին գարնանային թուխս նստել եւ ընդվզեցին, պնդելով որ ձվերի բռնագրավումը սպանություն է։ Ջոնզի վտարման օրից առաջին անգամ ֆերմայում ապստամբության պես մի բան տեղի ունեցավ։ Երեք երիտասարդ սեւ վառեկների առաջնորդությամբ հավերը վճռական մի փորձ ձեռնարկեցին խափանել Նապոլեոնի նախաձեռնությունը։ Նրանք թառեցին տանիքի հեծաններին եւ սկսեցին ածել այնտեղ՝ ձվերն ընկնում էին հատակին ու փշրվում։ Նապոլեոնի անգութ պատասխանը հետեւեց անհապաղ։ Նա հրամայեց կտրել հավերի օրաբաժինը եւ մահապատիժ սահմանեց ցանկացած անասունի համար, որը կփորձի նրանց թեկուզ մեկ հատիկ տալ։ Շները հետեւում էին այդ հրահանգների իրագործմանը։ Հինգ օր դիմանալուց հետո հավերը հանձնվեցին եւ վերադարձան իրենց թառերը։ Ինը հավ այդ ընթացքում սատկեց։ Նրանց թաղեցին բոստանում, լուր տարածելով, թե մահվան պատճառը կոկցիդիոզն էր։ Վիմփըրն այդ մասին ոչինչ չիմացավ, եւ ձվերը ժամանակին հանձնվեցին նպարավաճառին, որն այդուհետեւ գալիս էր ամեն շաբաթ։: Այդ ամբողջ ընթացքում Ձնագնդուն ոչ ոք չէր տեսել։ Ասում էին թե նա թաքնվում է հարեւան ֆերմաներից մեկում՝ Ֆոքսվուդում կամ Փինչֆիլդում։ Նապոլեոնը դրանց տերերի հետ նախկինից փոքր֊ինչ ավելի լավ հարաբերություններ ուներ։ Ֆերմայի բակում տաս տարուց ի վեր գերանների մի կույտ էր դարսված, որ գոյացել էր ժամանակին հաճարենու անտառուտը մաքրելուց։ Փայտը լավ չորացած էր, եւ Վիմըփըրը Նապոլեոնին խորհուրդ տվեց կույտը վաճառել՝ միստր Փիլքինգտոնը եւ միստր Ֆրեդերիքը, երկուսն էլ ցանկանում էին գնել։ Նապոլեոնը չէր կարողանում որոշել, թե նրանցից ում ընտրի։ Նկատել էին, որ երբ նա հակվում էր Ֆրեդրիքի կողմը, հայտարարվում էր, որ Ձնագնդին թաքնվում է Ֆոքսվուդում, իսկ երբ նախապատվությունը տրվում էր Փիլքինգտոնին, Ձնագնդին հայտնվում էր Փինչֆիլդում։: Վաղ գարնանն անսպասելիորեն տագնապալի մի բան հայտնաբերվեց։ Ձնագնդին գիշերը գաղտագողի պես թափանցում էր ֆերմա։ Անասուններն այն աստիճան հուզված էին, որ չէին կարողանում գոմում հանգիստ քնել։ Ասում էին, որ նա մթության մեջ ամեն գիշեր սողոսկում է ֆերմա եւ ամեն տեսակի չարիք գործում։ Նա գողանում էր ցորենը, շուռ էր տալիս կաթով դույլերը, կոտրում ձվերը, տրորում էր ցանքը, կրծոտում պտղատու ծառերը։ Ամեն մի ձախորդություն իսկույն եւեթ վերագրվում էր Ձնագնդուն։ Եթե լուսամուտ էր կոտրվում կամ խցանվում էր ջրատարը, մեկնումեկն անպայման կասեր, որ այդ Ձնագնդին է գիշերով եկել ու արել։ Երբ շտեմարանների բանալին կորավ, ամբողջ ֆերման վստահ էր, որ Ձնագնդին այն գցել է ջրհորը։ Նրանք շարունակում էին դրան հավատալ, անգամ այն ժամանակ, երբ բանալին գտնվեց ալյուրի պարկի տակ։ Կովերը միաձայն հայտարարեցին, որ Ձնադնդին սպրդում է գոմ եւ քնի մեջ թաքուն կթում իրենց։ Առնետները, որոնք այդ ձմեռ բավական նեղություն էին պատճառել, հայտարարվեցին Ձնագնդու դաշնակիցներ։: Նապոլեոնն ազդարարեց Ձնագնդու գործունեության համակողմանի հետաքննություն։ Շների ուղեկցությամբ նա մանրամասն զննեց ֆերմայի բոլոր շինությունները, մինչ մնացած անասունները հետեւում էին պատշաճ հեռավորության վրա։ Մի քանի քայլը մեկ Նապոլեոնը կանգ էր առնում ու հոտոտում ամեն անկյուն՝ ամբարում, գոմում, հավաբնում, բոստանում, համարյա ամեն տեղ գտնելով Ձնագնդու հետքերը։ Դունչը սեղմելով գետնին, նա մի քանի անգամ խորը շունչ էր քաշում եւ սոսկալի ձայնով բացականչում՝ «Ձնագնդի՛ն։ Նա այստե՛ղ էր։ Ես հստակ զգում եմ նրա հոտը»։ «Ձնագնդի» խոսքի վրա բոլոր շները սարսռազդու գռմռոցներ էին արձակում, ժանիքները ցցելով։: Անասունները սաստիկ վախեցած էին։ Նրանց թվում էր, թե Ձնագնդին մարմնավորում է անտեսանելի մի սպառնալիք, որը համակել է ամբողջ շրջապատը եւ հղի է ամեն տեսակի փորձանքով։ Երեկոյան Զռանը բոլորին կանչեց եւ տագնապած տեսքով ասաց, որ լուրջ նորություն ունի հայտնելու։: — Ընկերներ,— բացականչեց նա, ջղայն դես ու դեն անելով,— քիչ առաջ հայտնաբերվել է սոսկալի մի փաստ։ Ձնագնդին ծախվել է Փինչֆիլդի Ֆրեդրիքին, որը դավեր է նյութում մեր դեմ ֆերման զավթելու նպատակով։ Պատրաստվող գրոհի ժամանակ Ձնագնդին ծառայելու է որպես նրա ուղեվար։ Սակայն ամենավատը դեռ դա չէ։ Մենք բոլորս կարծում էինք, թե Ձնագնդու ըմբոստացման պատճառը նրա հավակնոտ եւ ունայն նկարագիրն է։ Պարզվեց, ընկերներ, որ մենք մոլորվում էինք։ Գիտե՞ք, թե ինչն է իսկական պատճառը։ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի դաշնակիցը։ Այդ ամբողջ ընթացքում նա Ջոնզի գաղտնի գործակալն էր։ Դա ապացուցվում է նրա թողած փաստաթղթերով, որոնք մենք քիչ առաջ հայտնաբերեցինք։ Ըստ իս դա շատ բան է բացատրում, ընկերներ։ Չէ՞ որ մենք ինքներս ականատես եղանք, թե ինչպես նա, բարեբախտաբար անհաջող, փորձ արեց մեզ պարտության մատնել եւ ոչնչացնել Գոմի ճակատամարտում։: Անասունները մնացել էին ապշած։ Նման նենգությունը բազմապատիկ ավելի սոսկալի էր, քան հողմաղացի ավերումը։ Որոշ ժամանակ նրանք անգամ չէին կարող այն լիովին ընկալել։ Բոլորը հիշում էին կամ կարծում էին, որ հիշում են, թե ինչպես է Ձնագնդին նրանց առաջնորդել Գոմի ճակատամարտում, ինչպես է քաջալերել եւ գրոհի կոչել, ինչպես մարտում մի պահ անգամ չի վարանել նույնիսկ Ջոնզի կրակոցից վիրավորվելուց հետո։ Առաջին պահերին փոքր֊ինչ դժվար էր հասկանալ, թե ինչպես է այդ ամենը կապվում Ջոնզի կողմնակից լինելու հետ։ Նույնիսկ Դմբուզը, որը հազվադեպ էր հարցեր տալիս, զարմացած էր։ Ոտքերը տակը ծալելով, նա պառկեց, փակեց աչքերն ու մեթագույն դժվարությամբ կարողացավ ձեւակերպել իր միտքը։: — Ես դրան չեմ հավատում։— Ասաց նա։— Ձնագնդին քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ Ես ինքս եմ այդ տեսել։ Չէ՞ որ մենք նրան իսկույն եւեթ առաջին կարգի «Հերոս Անասուն» շնորհեցինք։: — Ընկերներ, դա մեր սխալն էր։ Քանի որ հիմա ստույգ հայտնի է,— այդպես է գրված մեր հայտնաբերած գաղտնի փաստաթղթերում,— որ իրականում նա փորձում էր մեզ ծուղակը գցել ու կործանել։: — Բայց չէ՞ որ նա վիրավորվեց։— Ասաց Դմբուզը։— Բոլորս տեսանք, թե ինչպես էր նրա վերքերից արյուն կաթում։: — Դա նախնական պայմանավորվածության մասն էր կազմում։— Գոռաց Զռանը։— Ջոնզի կոտորակը նրան ընդամենը քերծեց։ Ես ձեզ ցույց կտայի իր վկայությունը, եթե դուք կարդալ կարողանայիք։ Ըստ այդ դավադրության, վճռական պահին Ձնագնդին պիտի փախուստի նշան տար եւ ռազմի դաշտը թողներ թշնամուն։ Քիչ էր մնում, որ դա նրան հաջողվեր, ես անգամ կասեի, ընկերներ, որ նա անպայման հաջողության կհասներ, եթե չլիներ մեր հերոսական Առաջնորդը՝ ընկեր Նապոլեոնը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ճիշտ այն պահին, երբ Ջոնզը իր մարդկանց հետ մտավ բակը, Ձնագնդին հանկարծ շուռ եկավ ու փախավ, եւ կենդանիներից շատերը հետեւեցին նրան։ Ինչպե՞ս կարող եք նաեւ չհիշել, որ նույն այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորել է, եւ արդեն խուճապ էր սկսվում, ընկեր Նապոլեոնը, «Կորչի՛ մարդկությունը» ճիչով, առաջ ցատկեց եւ ատամները մխրճեց Ջոնզի ոտքի մեջ։ Այդքանը հո հիշում եք, չէ՞, ընկերներ։— Բացականչեց Զռանը, դեսից դեն ցատկելով։: Հիմա, երբ Զռանն ամեն ինչ պատկերավոր նկարագրեց, անասուններին թվաց, որ նրանք իսկապես դա հիշում են։ Ամեն դեպքում նրանք հիշեցին, որ ճակատամարտի վճռական պահին Ձնագնդին փախուստի է դիմել։ Սակայն Դմբուզը դեռեւս թեթեւակի անհանգստացած էր։: — Ես չեմ հավատում, որ Ձնագնդին դավաճան էր հենց սկզբից։— Վերջապես ասաց նա։— Հետագայի նրա արարքներն ուրիշ բան։ Բայց Գոմի Ճակատամարտում նա իսկական ընկեր էր։: — Մեր առաջնորդ ընկեր Նապոլեոնը,— դանդաղ ու հատ֊հատ ազդարարեց Զռանը,— վճռակապես հայտարարել է,— վճռականապե՛ս, ընկերներ,— որ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի գործակալը, այո՛՝ անգամ Ապստամբության գաղափարը ծագելուց շատ ավելի առաջ։: — Այ, դա ուրիշ բա՛ն։— Ասաց Դմբուզը։— Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է։: — Ահա՛ ճիշտ մոտեցումը, ընկերներ։— Բացականչեց Զռանը, միեւնույն ժամանակ իր փոքրիկ պսպղուն աչքերով ծայր աստիճան անդուր մի հայացք նետելով Դմբուզի կողմը։ Նա շրջվեց, որ գնա, եւ ազդեցիկ ձայնով ավելացրեց։— Զգուշացնում եմ բոլոր կենդանիներին՝ աչքներդ լայն բաց պահեք։ Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ հենց այս պահիս Ձնագնդու ծպտված գործակալներ կան նաեւ մեր մեջ։: Չորս օր անց կեսօրից հետո Նապոլեոնը հրամայեց անասուններին հավաքել բակում։ Երբ բոլորն եկան, Նապոլեոնը, իր երկու շքանշանը կապած (վերջերս նա իրեն առաջին եւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն» էր շնորհել) տնից դուրս եկավ ինը ամեհի շների ուղեկցությամբ, որոնց սահմռկեցուցիչ գռմռոցներից անասունների մեջքով դող էր անցնում։ Բոլորն անխոս կծկվեցին իրենց տեղերում, կարծես կանխազգալով, որ սարսափելի մի բան է պատահելու։: Նապոլեոնը խոժոռ հայացքով աչքի էր անցկացնում ներկաներին։ Հանկարծ նա զիլ մի խռինչ արձակեց։ Նույն պահին շները նետվեցին առաջ եւ, ականջներից բռնելով, սարսափից ու ցավից վնգստացող չորս խոզերի քարշ տվեցին Նապոլեոնի ոտքերի տակ։ Խոզերի անանջները արնել էին, շները, արյուն ճաշակելով, եւ ավելի գազազեցին։ Նրանցից ոմանք, ի զարմանս բոլորի, հարձակվեցին Դմբուզի վրա։ Տեսնելով այդ, Դմբուզն օդի մեջ սմբակով գետնին գամեց շներից մեկին։ Շունը կաղկանձեց, գթություն աղերսելով, իսկ մնացածները փախան, պոչերը սեղմած ոտքերի արանքում։ Դմբուզը նայեց Նապոլեոնին, որ իմանա, շանը ջախջախի՞, թե բաց թողնի։ Այլայլված Նապոնեոնը կտրուկ հրամայեց շանն ազատ արձակել եւ ճմրթված ու կաղկանձող շունը ծլկեց։: Իրարանցումը խաղաղվեց։ Չորս դողդողացով խոզերը մեղավոր տեսքով սպասում էին։ Նապոլեոնը նրանց պատվիրեց խոստովանել իրենց հանցանքը։ Դրանք հենց այն խոզերն էին, որոնք բողոքել էին կիրակնօրյա միտինգների վերացման դեմ։ Առանց թելադրանքի նրանք խոստովանեցին, որ գաղտնի կապ են պահպանել Ձնագնդու հետ՝ սկսած վերջինիս արտաքսումից, օժանդակել են նրան հողմաղացի կործանման գործում եւ դաշինք էին կնքել նրա հետ Անասնաֆերման միստր Ֆրեդրիքին հանձնելու նպատակով։ Նրանք նաեւ ավելացրին, որ Ձնագնդին ներքին կարգով ընդունել է, որ երկար տարիները ընթացքում Ջոնզի գործակալն է եղել։ Խոստովանությունից հետո շները ճարպկորեն պատռեցին նրանց կոկորդները, եւ Նապոլեոնը սարսռազդու ձայնով տեղեկացավ, թե արդյո՞ք ուրիշ անասուններ խոստովանելիք չունեն։: Ձվերի ապստամբության անհաջող փորձի պարագլուխ երեք հավերն առաջ եկան եւ խոստովանեցին, որ Ձնագնդին նրանց երազում հրահրել է Նապոլեոնի կարգադրություններին չենթարկվել։ Սրանք նույնպես մորթվեցին։ Ապա մի սագ խոստովանեց, որ անցյալ տարվա բերքահավաքին թաքցրել ու գիշերով կերել է գարու վեց հատիկ։ Մի ոչխար խոստովանեց, որ Ձնագնդու դրդմամբ միզել է խմելու ջրավազանի մեջ, ուրիշ երկուսն ընդունեցին, որ սպանել են Նապոլեոնին հատկապես նվիրված մի ծեր խոյի, վերջինիս խարույկի շուրջը վազեցնելով։ Բոլորին տեղնուտեղը մորթեցին։ Խոստովանությունների եւ մահապատիժների պատմությունը շարունակվեց, մինչեւ որ Նապոլեոնի առջեւ դիակների մի կույտ գոյացավ, եւ օդը լցվեց արյան ծանր շնչով, որն անծանոթ էր Ջոնզի վտարման օրից ի վեր։: Երբ ամեն ինչ ավարտվեց, ընկճված ու ցնցված անասունները, բացի խոզերից ու շներից, առանց խոսքի թողեցին֊հեռացան։ Նրանք չգիտեին, թե որն է ավելի սոսկալի՝ Ձնագնդու հետ դաշնակցած անասունների դավաճանությո՞ւնը, թե՞ այն դաժան հատուցումը, որին իրենք ականատես եղան։ Հին օրերին նրանք հաճախ ներկա էին գտնվել ոչ պասակ արյունահեղ տեսարանների, սակայն բոլորին թվում էր, որ այժմ ամեն ինչ շատ ավելի վատ է, քանի որ տեղի է ունեցել հենց իրենց մեջ։ Ջոնզի փախուստից մինչեւ օրս ոչ մի կենդանի ուրիշ կենդանու չէր սպանել։ Անգամ առնետներին վնաս չէր հասվել։ Բոլորը դիմեցին դեպի կիսավարտ հողմաղացի բլրակը եւ, կուչ գալով, պառկեցին ու իրար սեղմվեցին, ասես տաքանալու համար՝ Երեքնուկը, Մյուրիելը, Բենիամինը, կովերը, ոչխարները, հավերն ու սագերը, փաստորեն՝ բոլորը, բացի կատվից, որն անհետացել էր ճիշտ Նապոլեոնի կանչած ժողովից առաջ։ Որոշ ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Միայն Դմբուզն էր մնացել ոտքի վրա։ Երկար սեւ պոչը խփելով կողերին, նա դես ու դեն էր անում, երբեմն զարմանքից թեթեւակի խրխնջալով։ Վերջապես նա ասաց։: — Ես ոչինչ չեմ հասկանում։ Երբեք չէի հավատա, որ մեր ֆերմայում կարող են նման բաներ պատահել։ Երեւի թերությունը հենց մեր մեջ է։ Միակ ելքն, ըստ իս, ավելի եռանդուն աշխատանքի մեջ է։ Այսուհետեւ ես առավոտյան մեկ ժամով շուտ կարթնանամ։: Այդ ասելով, նա դիմեց դեպի քարհանքը եւ մինչեւ քուն մտնելը երկու բեռ քար հավաքեց ու քարշ տվեց հողմաղացի մոտ։: Անասուններն անձայն կուչ եկան Երեքնուկի շուրջը։ Բլրակից լայն տեսարան էր բացվում շուրջբոլորը։ Անասնաֆերմայի մեծ մսը երեւում էր՝ ճանապարհին հասնող երկար արոտը, խոտհնձի արտը, անտառուտը, ջրավազանը, ցորենի կանաչ ծիլերով դաշտերը, շինությունների կարմիր կտուրները, ծխնելույզներից գալարվող ծխով։ Արեւի հորիզոնական ճառագայթները ոսկեզօծել էին խոտն ու թփուտների եզրերը։ Դեռ երբեք ֆերման,— նրանք մի տեսակ զարմանքով հիշեցին, որ դա հենց իրենց ֆերման է՝ ծայրից ծայր անասունների սեփականությունը,— այդքան բաղձալի վայր չէր թվացել։ Բլրակից ցած նայելով, Երեքնուկի աչքերն արցունքով լցվեցին։ Եթե նա ի վիճակի լիներ ձեւակերպել իր մտքերը, ապա կասեր, որ նրանք բոլորովին այլ նպատակներ ունեին, երբ տարիներ առաջ սկսեցին պայքարել մարդու բռնակալության դեմ։ Սարսափի ու կոտորածի տեսարաններ չէին, որ ակնկալել էին նրանք այն գիշերը, երբ ծեր Գնդապետը նրանց Ասպտամբության կոչ արեց։ Երեքնուկն այն ժամանակ ապագան պատկերացնում էր որպես սովից ու մտրակից ազատ անասունների մի հասարակարգ, ուր բոլորը հավասար էին, ամեն մեկն աշխատում էր իր ուժերի ներածին չափով, իսկ ուժեղները պաշտպանում էին թույլերին, ինչպես ինքն էր պաշտպանել բադիկներին Գնդապետի ճառի գիշերը։ Փոխարենը,— եւ նա չգիտեր, թե ինչու,— եկել էր մի ժամանակ, ամենուր կատաղած շներ էին վխում, իսկ ընկերները, սոսկալի ոճիրրներ խոստանալով, աչքիդ առջեւ հոշոտում էին։ Երեքնուկը չէր մտածում ապստամբության կամ անհնազանդության մասին։ Նա գիտեր, որ այդ ամենով հանդերձ, իրենց վիճակը շատ ավելի լավ է, քան Ջոնզի օրոք, եւ որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է կանխել մարդկանց վերադարձը։ Ինչ էլ լիներ, նա շարունակելու է հավատարիմ մնալ, քրտնաջան աշխանել եւ կատարել ստացվող հրամանները, Նապոլեոնի առաջնորդության ներքո։ Բայց եւ այնպես նա եւ մնացած բոլոր անասունները դրա համար չէ, որ պայքարել էին ու աշխատել։ Հանուն դրա չէր, որ նրանք կառուցել էին հողմաղացն ու կուրծք տվել Ջոնզի գնդակներին։ Ահա թե ինչ էր մտածում Երեքնուկը, չկարողանալով դրան համապատասխան խոսքեր գտնել։: Վերջապես, փորձելով ինչ֊որ չափով արտահայտել այն, ինչն անկարող էին իր իմացած խոսքերը, նա սկսեց երգել «Անգլիայի գազանները»։ Նրան միացան շուրջը նստած անասունները, երեք անգամ անընդմեջ երգելով այդ երգը՝ մեղմ, դանդաղ ու վշտահար՝ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին երգել։: Հազիվ էին նրանք ավարտել երրորդ անգամը, երբ Զռանը, երկու շների ուղեկցությամբ, կարեւոր ասելիք ունեցողի տեսքով մոտեցավ նրանց։ Նա տեղեկացրեց, որ, Նապոլեոնի հատուկ հրովարտակով, «Անգլիայի գազանները» հայտարարվում է չեղյալ։ Այսուհետեւ այդ երգն արգելված է։: Անասունները շանթահար էին։: — Ինչո՞ւ։— Գոռաց Մյուրիելը։: — Դրա կարիքն, ընկերներ, այլեւս չկա։— Սառը պատասխանեց Զռանը։— «Անգլիայի գազանները» Ապստամբության երգն էր։ Սակայն Ապստամբություն այժմ արդեն ավարտված է։ Դավաճանների մահապատիժով այսօր այն հասավ իր վերջակետին։ Ե՛վ արտաքին, ե՛ւ ներքին թշնամին պարտված է։ «Անգլիայի գազաններ»֊ում մենք արտահայտում էինք գալիք կատարյալ հասարակարգի մեր բաղձանքը։ Սակայն, քանի որ այդ հասարակարգն արդեն հաստատված է, պարզ է դառնում, որ նշված երգն այլեւս իմաստ չունի։: Չնայած իրենց երկյուղածությանը, անասուններից ոմանք թերեւս բողոքեին, բայց այդ պահին ոչխարները սկսեցին իրենց սովորական մկկոցը․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց մի քանի րոպե, վերջ դնելով ցանկացած վիճաբանության։: Այդուհետեւ «Անգլիայի գազաններն» էլ ոչ ոք չլսեց։ Դրա փոխարեն բանաստեղծ Մինիմուսը գրեց մի ուրիշ երգ, որը սկսվում էր հետեւյան տողերով․: Երբեք, օ՜ ֆերմա անասունների,: Դու իմ պատճառով վնաս չե՛ս կրի…
Մարդիկ, ի հեճուկս նրանց, ձեւացնում էին, թե չեն հավատում որ հողմաղացն ավերել է Ձնագնդին՝ նրանք պնդում էին, որ հողմաղացը փլվել է պատերի բարակության հետեւանքով։ Անասունները, սակայն, գիտեին, որ դա այդպես չէ։ Այնուամենայնիվ այս անգամ որոշվեց երկու թիզի փոխարեն պատերը շարել երեք ոտք հաստությամբ, իսկ դա նշանակում էր, որ հարկավոր է անհամեմատ մեծ քանակությամբ քար հավաքել։ Երկար ժամանակ քարհանքը ծածկված էր ձյունով, եւ ոչինչ անել հնարավոր չէր։ Որոշ առաջընթաց նկատվեց դրան հաջորդած չոր սառնամանիքին, բայց դա դաժան աշխատանք էր, եւ անասունները դժվարությամբ էին վերականգնում իրանց առաջվա խանդավառությունը։ Նրանք անընդհատ մրսում էին եւ սովորաբար նաեւ քաղցած էին։ Թեւաթափ չէին լինում միայն Դմբուզն ու Երեքնուկը։ Զռանը հիանալի ճառեր էր ասում նվիրման բերկրանքի եւ աշխատանքի արժանապատվության մասին, բայց մյուս անասուններն ավելի շատ ներշնչվում էին Դմբուզի ուժից եւ նրա մշտական բացականչությունից՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։ Հունվարին անասնակերը պակասեց։ Հացահատիկի օրաբաժինը կտրուկ կրճատվեց եւ հայտարարվեց, որ փոխարենը սահմանվում է կարտոֆիլի լրացուցիչ նորմա։ Սակայն պարզվեց, որ կարտոֆիլի բերքի մեծ մասը ցրտահարված է, քանի որ կույտերը բավականաչափ հաստ շերտով չէին ծածկվել։ Կարտոֆիլները փափկել էին ու դալկացել, մեծ մասն ուտելու պիտանի չէր։ Անասուններն օրերով ոչինչ չէին ուտում, դարմանից ու ճակընդեղից բացի։ Սովամահությունը դարձավ իրական հնարավորություն։ Այդ փաստն անհրաժեշտ էր արտաքին աշխարհից թաքցնել։ Հողմաղացի փլուզումից քաջալերվերլով, մարդիկ սկսել էին նորանոր ստեր հորինել Անասնաֆերմայի մասին։ Նորից պնդում էին, թե անասունները սատկում են սովից ու համաճարակներից, որ նրանք անվերջ գզվռտվում են եւ զբաղվում կանիբալիզմով ու մանկասպանությամբ։ Նապոլեոնը լավատեղյակ էր այն բացաբական հետեւանքներին, որոնց կարող էին հասցնել անասունների պակասորդին վերաբերող իրական տվյալները, եւ նա որոշեց Վիմփըրին օգտագործել հակառակ տպավորությունը ստեղծելու համար։ Այսուհետեւ անասունները Վիմփըրի շաբաթական այցելությունների ժամանակ նրա հետ բոլորովին չէին շփվում։ Միեւնույն ժամանակ հատուկ ընտրված մի քանիսին, մեծ մասամբ ոչխարներին, ցուցմունք էր տրված նրա ներկայությամբ իմիջայլոց նկատել, որ օրաբաժիններն ավելացել են։ Բացի այդ Նապոլեոնը հրամայել էր համարյա դատարկ շտեմարանները բերնեբերան ավազ լցնել, իսկ վրայից ծածկել հացահատիկի ու անասնակերի մնացորդներով։ Մի հարմար պատրվակով Վիմփըրին անց էին կացրել ամբարի միջով, հնարավորություն ստեղծելով տեսնել շտեմարանները։ Այդպես խաբվելով, նա շարունակում էր աշխարհին պատմել, որ Անասնաֆերմայում սննդի պակաս չի զգացվում։ Բայց եւ այնպես հունվարի վերջին պարզ դարձավ, որ ինչ֊որ տեղից անհրաժեշտ է լրացուցիչ հացահատիկ ճարել։ Այդ օրերին Նապոլեոնը հազվադեպ էր հրապարակ դուրս գալիս, ժամանակի մեծ մասն անցկացնելով բնակելի տանը, որի ամեն մի դուռ պահպանում էր կատաղի տեսքով մի շուն։ Դուրս գալու դեպքում նրան միշտ հանդիսավոր կերպով ուղեկցում էին վեց շուն, չորս կողմից շրջապատելով եւ գռմռալով, եթե մեկը փորձեր չափից ավելի մոտենալ։ Հաճախ նա անգամ չէր հայտնվում կիրակի առավոտներին, իր հրամաններն արձակելով ուրիշ խոզերի, սովորաբար Զռանի միջոցով։ Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել։ Վիմփըրի միոջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել։ Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչեւ ամառ, երբ պայմանները կթեթեւանան։ Այդ լսելուն պես հավերը սոսկալի աղաղակ գցեցին։ Նրանց զգուշացրել էին նման զոհողության հավանակության մասին, բայց հավերը չէին հավատացել, որ դա հնարավոր է։ Նրանք արդեն պատրաստվել էին գարնանային թուխս նստել եւ ընդվզեցին, պնդելով որ ձվերի բռնագրավումը սպանություն է։ Ջոնզի վտարման օրից առաջին անգամ ֆերմայում ապստամբության պես մի բան տեղի ունեցավ։ Երեք երիտասարդ սեւ վառեկների առաջնորդությամբ հավերը վճռական մի փորձ ձեռնարկեցին խափանել Նապոլեոնի նախաձեռնությունը։ Նրանք թառեցին տանիքի հեծաններին եւ սկսեցին ածել այնտեղ՝ ձվերն ընկնում էին հատակին ու փշրվում։ Նապոլեոնի անգութ պատասխանը հետեւեց անհապաղ։ Նա հրամայեց կտրել հավերի օրաբաժինը եւ մահապատիժ սահմանեց ցանկացած անասունի համար, որը կփորձի նրանց թեկուզ մեկ հատիկ տալ։ Շները հետեւում էին այդ հրահանգների իրագործմանը։ Հինգ օր դիմանալուց հետո հավերը հանձնվեցին եւ վերադարձան իրենց թառերը։ Ինը հավ այդ ընթացքում սատկեց։ Նրանց թաղեցին բոստանում, լուր տարածելով, թե մահվան պատճառը կոկցիդիոզն էր։ Վիմփըրն այդ մասին ոչինչ չիմացավ, եւ ձվերը ժամանակին հանձնվեցին նպարավաճառին, որն այդուհետեւ գալիս էր ամեն շաբաթ։ Այդ ամբողջ ընթացքում Ձնագնդուն ոչ ոք չէր տեսել։ Ասում էին թե նա թաքնվում է հարեւան ֆերմաներից մեկում՝ Ֆոքսվուդում կամ Փինչֆիլդում։ Նապոլեոնը դրանց տերերի հետ նախկինից փոքր֊ինչ ավելի լավ հարաբերություններ ուներ։ Ֆերմայի բակում տաս տարուց ի վեր գերանների մի կույտ էր դարսված, որ գոյացել էր ժամանակին հաճարենու անտառուտը մաքրելուց։ Փայտը լավ չորացած էր, եւ Վիմըփըրը Նապոլեոնին խորհուրդ տվեց կույտը վաճառել՝ միստր Փիլքինգտոնը եւ միստր Ֆրեդերիքը, երկուսն էլ ցանկանում էին գնել։ Նապոլեոնը չէր կարողանում որոշել, թե նրանցից ում ընտրի։ Նկատել էին, որ երբ նա հակվում էր Ֆրեդրիքի կողմը, հայտարարվում էր, որ Ձնագնդին թաքնվում է Ֆոքսվուդում, իսկ երբ նախապատվությունը տրվում էր Փիլքինգտոնին, Ձնագնդին հայտնվում էր Փինչֆիլդում։ Վաղ գարնանն անսպասելիորեն տագնապալի մի բան հայտնաբերվեց։ Ձնագնդին գիշերը գաղտագողի պես թափանցում էր ֆերմա։ Անասուններն այն աստիճան հուզված էին, որ չէին կարողանում գոմում հանգիստ քնել։ Ասում էին, որ նա մթության մեջ ամեն գիշեր սողոսկում է ֆերմա եւ ամեն տեսակի չարիք գործում։ Նա գողանում էր ցորենը, շուռ էր տալիս կաթով դույլերը, կոտրում ձվերը, տրորում էր ցանքը, կրծոտում պտղատու ծառերը։ Ամեն մի ձախորդություն իսկույն եւեթ վերագրվում էր Ձնագնդուն։ Եթե լուսամուտ էր կոտրվում կամ խցանվում էր ջրատարը, մեկնումեկն անպայման կասեր, որ այդ Ձնագնդին է գիշերով եկել ու արել։ Երբ շտեմարանների բանալին կորավ, ամբողջ ֆերման վստահ էր, որ Ձնագնդին այն գցել է ջրհորը։ Նրանք շարունակում էին դրան հավատալ, անգամ այն ժամանակ, երբ բանալին գտնվեց ալյուրի պարկի տակ։ Կովերը միաձայն հայտարարեցին, որ Ձնադնդին սպրդում է գոմ եւ քնի մեջ թաքուն կթում իրենց։ Առնետները, որոնք այդ ձմեռ բավական նեղություն էին պատճառել, հայտարարվեցին Ձնագնդու դաշնակիցներ։ Նապոլեոնն ազդարարեց Ձնագնդու գործունեության համակողմանի հետաքննություն։ Շների ուղեկցությամբ նա մանրամասն զննեց ֆերմայի բոլոր շինությունները, մինչ մնացած անասունները հետեւում էին պատշաճ հեռավորության վրա։ Մի քանի քայլը մեկ Նապոլեոնը կանգ էր առնում ու հոտոտում ամեն անկյուն՝ ամբարում, գոմում, հավաբնում, բոստանում, համարյա ամեն տեղ գտնելով Ձնագնդու հետքերը։ Դունչը սեղմելով գետնին, նա մի քանի անգամ խորը շունչ էր քաշում եւ սոսկալի ձայնով բացականչում՝ «Ձնագնդի՛ն։ Նա այստե՛ղ էր։ Ես հստակ զգում եմ նրա հոտը»։ «Ձնագնդի» խոսքի վրա բոլոր շները սարսռազդու գռմռոցներ էին արձակում, ժանիքները ցցելով։ Անասունները սաստիկ վախեցած էին։ Նրանց թվում էր, թե Ձնագնդին մարմնավորում է անտեսանելի մի սպառնալիք, որը համակել է ամբողջ շրջապատը եւ հղի է ամեն տեսակի փորձանքով։ Երեկոյան Զռանը բոլորին կանչեց եւ տագնապած տեսքով ասաց, որ լուրջ նորություն ունի հայտնելու։ — Ընկերներ,— բացականչեց նա, ջղայն դես ու դեն անելով,— քիչ առաջ հայտնաբերվել է սոսկալի մի փաստ։ Ձնագնդին ծախվել է Փինչֆիլդի Ֆրեդրիքին, որը դավեր է նյութում մեր դեմ ֆերման զավթելու նպատակով։ Պատրաստվող գրոհի ժամանակ Ձնագնդին ծառայելու է որպես նրա ուղեվար։ Սակայն ամենավատը դեռ դա չէ։ Մենք բոլորս կարծում էինք, թե Ձնագնդու ըմբոստացման պատճառը նրա հավակնոտ եւ ունայն նկարագիրն է։ Պարզվեց, ընկերներ, որ մենք մոլորվում էինք։ Գիտե՞ք, թե ինչն է իսկական պատճառը։ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի դաշնակիցը։ Այդ ամբողջ ընթացքում նա Ջոնզի գաղտնի գործակալն էր։ Դա ապացուցվում է նրա թողած փաստաթղթերով, որոնք մենք քիչ առաջ հայտնաբերեցինք։ Ըստ իս դա շատ բան է բացատրում, ընկերներ։ Չէ՞ որ մենք ինքներս ականատես եղանք, թե ինչպես նա, բարեբախտաբար անհաջող, փորձ արեց մեզ պարտության մատնել եւ ոչնչացնել Գոմի ճակատամարտում։ Անասունները մնացել էին ապշած։ Նման նենգությունը բազմապատիկ ավելի սոսկալի էր, քան հողմաղացի ավերումը։ Որոշ ժամանակ նրանք անգամ չէին կարող այն լիովին ընկալել։ Բոլորը հիշում էին կամ կարծում էին, որ հիշում են, թե ինչպես է Ձնագնդին նրանց առաջնորդել Գոմի ճակատամարտում, ինչպես է քաջալերել եւ գրոհի կոչել, ինչպես մարտում մի պահ անգամ չի վարանել նույնիսկ Ջոնզի կրակոցից վիրավորվելուց հետո։ Առաջին պահերին փոքր֊ինչ դժվար էր հասկանալ, թե ինչպես է այդ ամենը կապվում Ջոնզի կողմնակից լինելու հետ։ Նույնիսկ Դմբուզը, որը հազվադեպ էր հարցեր տալիս, զարմացած էր։ Ոտքերը տակը ծալելով, նա պառկեց, փակեց աչքերն ու մեթագույն դժվարությամբ կարողացավ ձեւակերպել իր միտքը։ — Ես դրան չեմ հավատում։— Ասաց նա։— Ձնագնդին քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ Ես ինքս եմ այդ տեսել։ Չէ՞ որ մենք նրան իսկույն եւեթ առաջին կարգի «Հերոս Անասուն» շնորհեցինք։ — Ընկերներ, դա մեր սխալն էր։ Քանի որ հիմա ստույգ հայտնի է,— այդպես է գրված մեր հայտնաբերած գաղտնի փաստաթղթերում,— որ իրականում նա փորձում էր մեզ ծուղակը գցել ու կործանել։ — Բայց չէ՞ որ նա վիրավորվեց։— Ասաց Դմբուզը։— Բոլորս տեսանք, թե ինչպես էր նրա վերքերից արյուն կաթում։ — Դա նախնական պայմանավորվածության մասն էր կազմում։— Գոռաց Զռանը։— Ջոնզի կոտորակը նրան ընդամենը քերծեց։ Ես ձեզ ցույց կտայի իր վկայությունը, եթե դուք կարդալ կարողանայիք։ Ըստ այդ դավադրության, վճռական պահին Ձնագնդին պիտի փախուստի նշան տար եւ ռազմի դաշտը թողներ թշնամուն։ Քիչ էր մնում, որ դա նրան հաջողվեր, ես անգամ կասեի, ընկերներ, որ նա անպայման հաջողության կհասներ, եթե չլիներ մեր հերոսական Առաջնորդը՝ ընկեր Նապոլեոնը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ճիշտ այն պահին, երբ Ջոնզը իր մարդկանց հետ մտավ բակը, Ձնագնդին հանկարծ շուռ եկավ ու փախավ, եւ կենդանիներից շատերը հետեւեցին նրան։ Ինչպե՞ս կարող եք նաեւ չհիշել, որ նույն այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորել է, եւ արդեն խուճապ էր սկսվում, ընկեր Նապոլեոնը, «Կորչի՛ մարդկությունը» ճիչով, առաջ ցատկեց եւ ատամները մխրճեց Ջոնզի ոտքի մեջ։ Այդքանը հո հիշում եք, չէ՞, ընկերներ։— Բացականչեց Զռանը, դեսից դեն ցատկելով։ Հիմա, երբ Զռանն ամեն ինչ պատկերավոր նկարագրեց, անասուններին թվաց, որ նրանք իսկապես դա հիշում են։ Ամեն դեպքում նրանք հիշեցին, որ ճակատամարտի վճռական պահին Ձնագնդին փախուստի է դիմել։ Սակայն Դմբուզը դեռեւս թեթեւակի անհանգստացած էր։ — Ես չեմ հավատում, որ Ձնագնդին դավաճան էր հենց սկզբից։— Վերջապես ասաց նա։— Հետագայի նրա արարքներն ուրիշ բան։ Բայց Գոմի Ճակատամարտում նա իսկական ընկեր էր։ — Մեր առաջնորդ ընկեր Նապոլեոնը,— դանդաղ ու հատ֊հատ ազդարարեց Զռանը,— վճռակապես հայտարարել է,— վճռականապե՛ս, ընկերներ,— որ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի գործակալը, այո՛՝ անգամ Ապստամբության գաղափարը ծագելուց շատ ավելի առաջ։ — Այ, դա ուրիշ բա՛ն։— Ասաց Դմբուզը։— Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է։ — Ահա՛ ճիշտ մոտեցումը, ընկերներ։— Բացականչեց Զռանը, միեւնույն ժամանակ իր փոքրիկ պսպղուն աչքերով ծայր աստիճան անդուր մի հայացք նետելով Դմբուզի կողմը։ Նա շրջվեց, որ գնա, եւ ազդեցիկ ձայնով ավելացրեց։— Զգուշացնում եմ բոլոր կենդանիներին՝ աչքներդ լայն բաց պահեք։ Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ հենց այս պահիս Ձնագնդու ծպտված գործակալներ կան նաեւ մեր մեջ։ Չորս օր անց կեսօրից հետո Նապոլեոնը հրամայեց անասուններին հավաքել բակում։ Երբ բոլորն եկան, Նապոլեոնը, իր երկու շքանշանը կապած (վերջերս նա իրեն առաջին եւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն» էր շնորհել) տնից դուրս եկավ ինը ամեհի շների ուղեկցությամբ, որոնց սահմռկեցուցիչ գռմռոցներից անասունների մեջքով դող էր անցնում։ Բոլորն անխոս կծկվեցին իրենց տեղերում, կարծես կանխազգալով, որ սարսափելի մի բան է պատահելու։ Նապոլեոնը խոժոռ հայացքով աչքի էր անցկացնում ներկաներին։ Հանկարծ նա զիլ մի խռինչ արձակեց։ Նույն պահին շները նետվեցին առաջ եւ, ականջներից բռնելով, սարսափից ու ցավից վնգստացող չորս խոզերի քարշ տվեցին Նապոլեոնի ոտքերի տակ։ Խոզերի անանջները արնել էին, շները, արյուն ճաշակելով, եւ ավելի գազազեցին։ Նրանցից ոմանք, ի զարմանս բոլորի, հարձակվեցին Դմբուզի վրա։ Տեսնելով այդ, Դմբուզն օդի մեջ սմբակով գետնին գամեց շներից մեկին։ Շունը կաղկանձեց, գթություն աղերսելով, իսկ մնացածները փախան, պոչերը սեղմած ոտքերի արանքում։ Դմբուզը նայեց Նապոլեոնին, որ իմանա, շանը ջախջախի՞, թե բաց թողնի։ Այլայլված Նապոնեոնը կտրուկ հրամայեց շանն ազատ արձակել եւ ճմրթված ու կաղկանձող շունը ծլկեց։ Իրարանցումը խաղաղվեց։ Չորս դողդողացով խոզերը մեղավոր տեսքով սպասում էին։ Նապոլեոնը նրանց պատվիրեց խոստովանել իրենց հանցանքը։ Դրանք հենց այն խոզերն էին, որոնք բողոքել էին կիրակնօրյա միտինգների վերացման դեմ։ Առանց թելադրանքի նրանք խոստովանեցին, որ գաղտնի կապ են պահպանել Ձնագնդու հետ՝ սկսած վերջինիս արտաքսումից, օժանդակել են նրան հողմաղացի կործանման գործում եւ դաշինք էին կնքել նրա հետ Անասնաֆերման միստր Ֆրեդրիքին հանձնելու նպատակով։ Նրանք նաեւ ավելացրին, որ Ձնագնդին ներքին կարգով ընդունել է, որ երկար տարիները ընթացքում Ջոնզի գործակալն է եղել։ Խոստովանությունից հետո շները ճարպկորեն պատռեցին նրանց կոկորդները, եւ Նապոլեոնը սարսռազդու ձայնով տեղեկացավ, թե արդյո՞ք ուրիշ անասուններ խոստովանելիք չունեն։ Ձվերի ապստամբության անհաջող փորձի պարագլուխ երեք հավերն առաջ եկան եւ խոստովանեցին, որ Ձնագնդին նրանց երազում հրահրել է Նապոլեոնի կարգադրություններին չենթարկվել։ Սրանք նույնպես մորթվեցին։ Ապա մի սագ խոստովանեց, որ անցյալ տարվա բերքահավաքին թաքցրել ու գիշերով կերել է գարու վեց հատիկ։ Մի ոչխար խոստովանեց, որ Ձնագնդու դրդմամբ միզել է խմելու ջրավազանի մեջ, ուրիշ երկուսն ընդունեցին, որ սպանել են Նապոլեոնին հատկապես նվիրված մի ծեր խոյի, վերջինիս խարույկի շուրջը վազեցնելով։ Բոլորին տեղնուտեղը մորթեցին։ Խոստովանությունների եւ մահապատիժների պատմությունը շարունակվեց, մինչեւ որ Նապոլեոնի առջեւ դիակների մի կույտ գոյացավ, եւ օդը լցվեց արյան ծանր շնչով, որն անծանոթ էր Ջոնզի վտարման օրից ի վեր։ Երբ ամեն ինչ ավարտվեց, ընկճված ու ցնցված անասունները, բացի խոզերից ու շներից, առանց խոսքի թողեցին֊հեռացան։ Նրանք չգիտեին, թե որն է ավելի սոսկալի՝ Ձնագնդու հետ դաշնակցած անասունների դավաճանությո՞ւնը, թե՞ այն դաժան հատուցումը, որին իրենք ականատես եղան։ Հին օրերին նրանք հաճախ ներկա էին գտնվել ոչ պասակ արյունահեղ տեսարանների, սակայն բոլորին թվում էր, որ այժմ ամեն ինչ շատ ավելի վատ է, քանի որ տեղի է ունեցել հենց իրենց մեջ։ Ջոնզի փախուստից մինչեւ օրս ոչ մի կենդանի ուրիշ կենդանու չէր սպանել։ Անգամ առնետներին վնաս չէր հասվել։ Բոլորը դիմեցին դեպի կիսավարտ հողմաղացի բլրակը եւ, կուչ գալով, պառկեցին ու իրար սեղմվեցին, ասես տաքանալու համար՝ Երեքնուկը, Մյուրիելը, Բենիամինը, կովերը, ոչխարները, հավերն ու սագերը, փաստորեն՝ բոլորը, բացի կատվից, որն անհետացել էր ճիշտ Նապոլեոնի կանչած ժողովից առաջ։ Որոշ ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Միայն Դմբուզն էր մնացել ոտքի վրա։ Երկար սեւ պոչը խփելով կողերին, նա դես ու դեն էր անում, երբեմն զարմանքից թեթեւակի խրխնջալով։ Վերջապես նա ասաց։ — Ես ոչինչ չեմ հասկանում։ Երբեք չէի հավատա, որ մեր ֆերմայում կարող են նման բաներ պատահել։ Երեւի թերությունը հենց մեր մեջ է։ Միակ ելքն, ըստ իս, ավելի եռանդուն աշխատանքի մեջ է։ Այսուհետեւ ես առավոտյան մեկ ժամով շուտ կարթնանամ։ Այդ ասելով, նա դիմեց դեպի քարհանքը եւ մինչեւ քուն մտնելը երկու բեռ քար հավաքեց ու քարշ տվեց հողմաղացի մոտ։ Անասուններն անձայն կուչ եկան Երեքնուկի շուրջը։ Բլրակից լայն տեսարան էր բացվում շուրջբոլորը։ Անասնաֆերմայի մեծ մսը երեւում էր՝ ճանապարհին հասնող երկար արոտը, խոտհնձի արտը, անտառուտը, ջրավազանը, ցորենի կանաչ ծիլերով դաշտերը, շինությունների կարմիր կտուրները, ծխնելույզներից գալարվող ծխով։ Արեւի հորիզոնական ճառագայթները ոսկեզօծել էին խոտն ու թփուտների եզրերը։ Դեռ երբեք ֆերման,— նրանք մի տեսակ զարմանքով հիշեցին, որ դա հենց իրենց ֆերման է՝ ծայրից ծայր անասունների սեփականությունը,— այդքան բաղձալի վայր չէր թվացել։ Բլրակից ցած նայելով, Երեքնուկի աչքերն արցունքով լցվեցին։ Եթե նա ի վիճակի լիներ ձեւակերպել իր մտքերը, ապա կասեր, որ նրանք բոլորովին այլ նպատակներ ունեին, երբ տարիներ առաջ սկսեցին պայքարել մարդու բռնակալության դեմ։ Սարսափի ու կոտորածի տեսարաններ չէին, որ ակնկալել էին նրանք այն գիշերը, երբ ծեր Գնդապետը նրանց Ասպտամբության կոչ արեց։ Երեքնուկն այն ժամանակ ապագան պատկերացնում էր որպես սովից ու մտրակից ազատ անասունների մի հասարակարգ, ուր բոլորը հավասար էին, ամեն մեկն աշխատում էր իր ուժերի ներածին չափով, իսկ ուժեղները պաշտպանում էին թույլերին, ինչպես ինքն էր պաշտպանել բադիկներին Գնդապետի ճառի գիշերը։ Փոխարենը,— եւ նա չգիտեր, թե ինչու,— եկել էր մի ժամանակ, ամենուր կատաղած շներ էին վխում, իսկ ընկերները, սոսկալի ոճիրրներ խոստանալով, աչքիդ առջեւ հոշոտում էին։ Երեքնուկը չէր մտածում ապստամբության կամ անհնազանդության մասին։ Նա գիտեր, որ այդ ամենով հանդերձ, իրենց վիճակը շատ ավելի լավ է, քան Ջոնզի օրոք, եւ որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է կանխել մարդկանց վերադարձը։ Ինչ էլ լիներ, նա շարունակելու է հավատարիմ մնալ, քրտնաջան աշխանել եւ կատարել ստացվող հրամանները, Նապոլեոնի առաջնորդության ներքո։ Բայց եւ այնպես նա եւ մնացած բոլոր անասունները դրա համար չէ, որ պայքարել էին ու աշխատել։ Հանուն դրա չէր, որ նրանք կառուցել էին հողմաղացն ու կուրծք տվել Ջոնզի գնդակներին։ Ահա թե ինչ էր մտածում Երեքնուկը, չկարողանալով դրան համապատասխան խոսքեր գտնել։ Վերջապես, փորձելով ինչ֊որ չափով արտահայտել այն, ինչն անկարող էին իր իմացած խոսքերը, նա սկսեց երգել «Անգլիայի գազանները»։ Նրան միացան շուրջը նստած անասունները, երեք անգամ անընդմեջ երգելով այդ երգը՝ մեղմ, դանդաղ ու վշտահար՝ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին երգել։ Հազիվ էին նրանք ավարտել երրորդ անգամը, երբ Զռանը, երկու շների ուղեկցությամբ, կարեւոր ասելիք ունեցողի տեսքով մոտեցավ նրանց։ Նա տեղեկացրեց, որ, Նապոլեոնի հատուկ հրովարտակով, «Անգլիայի գազանները» հայտարարվում է չեղյալ։ Այսուհետեւ այդ երգն արգելված է։ Անասունները շանթահար էին։ — Ինչո՞ւ։— Գոռաց Մյուրիելը։ — Դրա կարիքն, ընկերներ, այլեւս չկա։— Սառը պատասխանեց Զռանը։— «Անգլիայի գազանները» Ապստամբության երգն էր։ Սակայն Ապստամբություն այժմ արդեն ավարտված է։ Դավաճանների մահապատիժով այսօր այն հասավ իր վերջակետին։ Ե՛վ արտաքին, ե՛ւ ներքին թշնամին պարտված է։ «Անգլիայի գազաններ»֊ում մենք արտահայտում էինք գալիք կատարյալ հասարակարգի մեր բաղձանքը։ Սակայն, քանի որ այդ հասարակարգն արդեն հաստատված է, պարզ է դառնում, որ նշված երգն այլեւս իմաստ չունի։ Չնայած իրենց երկյուղածությանը, անասուններից ոմանք թերեւս բողոքեին, բայց այդ պահին ոչխարները սկսեցին իրենց սովորական մկկոցը․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց մի քանի րոպե, վերջ դնելով ցանկացած վիճաբանության։ Այդուհետեւ «Անգլիայի գազաններն» էլ ոչ ոք չլսեց։ Դրա փոխարեն բանաստեղծ Մինիմուսը գրեց մի ուրիշ երգ, որը սկսվում էր հետեւյան տողերով․ : ::Երբեք, օ՜ ֆերմա անասունների, :::Դու իմ պատճառով վնաս չե՛ս կրի… Այս երգը կատարվում էր ամեն կիրակի, առավոտյան դրոշը բարձրացնելուց հետո։ Բայց անասուններին չգիտես ինչու թվում էր, ոչ ոչ բառերը, եւ ոչ էլ մեղեդին «Անգլիայի գազաններին» չէին հասնի։
==ԳԼՈՒԽ 8==
:Մի քանի օր անց, երբ մահապատիժների պատճառած սարսափը մարեց, անասուններից ոմանք հիշեցին, համենայն դեպս նրանց թվաց, թե հիշեցին, որ Վեցերորդ Պատվիրանն ազդարարում է՝ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի»։ Ու չնայած խոզերի կամ շների ներկայությամբ ոչ ոք հարկ չհամարեց նշել այդ փաստը, անասունները զգում էին, որ կատարված սպանությունները դրա հետ չեն համատեղվում։ Երեքնուկը Բենիամինին խնդրեց իր համար կարդալ Վեցերորդ Պատվիրանը, իսկ երբ Բենիամինն ըստ իր սովորության ասաց որ նման գործերի չի խառնվում, նա խնդրեց այդ անել Մյուրիելին։ Մյուրիելը կարդաց․ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի առանց պատճառի»։ Չգիտես ինչու վերջին երկու բառը դուրս էին ընկել անասունների հիշողությունից։ Սակայն այժմ նրանք համոզվեցին, որ Պատվիրանը չի խախտված՝ պարզ էր, որ Ձնագնդու հետ դաշնակցած դավաճաններին սպանելու համար ծանրակշիռ պատճառներ կային։: Այդ ամբողջ տարին անասուններն աշխատեցին ավելի եռանդուն, քան նախորդին։ Հողմաղացի վերականգնումը նախկինից հաստ պատերով եւ նշանակված ժամկետին, չհաշված ֆերմայի առօրյա աշխատանքները, սաստիկ ծանր գործ էր։ Լինում էին պահեր, երբ անասուններին թվում էր, որ իրենք ավելի երկար են աշխատում եւ ուտում են, ոչ ավելին, քան Ջոնզի ժամանակներում։ Ամեն կիրակի առավոտ Զռանը, տոտիկով թղթի երկար մի թերթ սեղմած, բարձրաձայն թվեր էր կարդում, որոնք ապացուցում էին, թե անասնակերի ամեն տեսակի արտադրությունն աճել է 200, 300 կամ 500 տոկոսով։ Անասունները նրան չհավատալու պատճառ չունեին, մանավանդ որ ոչ ոք հստակ չէր հիշում, թե ինչպիսին էր եղել վիճակն Ապստամբությունից առաջ։ Չնայած դրան, լինում էին օրեր, երբ անասունները կնախընտրեին ավելի քիչ թվեր եւ ավելի շատ կեր ստանալ։: Բոլոր հրամաններն այժմ արձակվում էին Զռանի կամ մնացած խոզերից մեկի միջոցով։ Նապոլեոնն անձամբ երեւում էր ամիսը մեկ֊երկու անգամ։ Շների շքախմբից բացի, նրան ուղեկցում էր նաեւ մի սեւ աքաղաղ, որը, առջեւից քայլելով, շեփորահարի պես բարձր «ծուղրուղու» էր կանչում Նապոլեոնի ամեն խոսելուց առաջ։ Ասում էին, որ անգամ տան մեջ Նապոլեոնը մնացածներից զատ առանձին հարկաբաժին է զբաղեցնում։ Նա ճաշում էր մենակ, երկու սպասավոր շների ներկայությամբ եւ ուտում էր միայն Արքայական Դերբի սպասքից, որը գտնվում էր հյուրասենյակի ապակեկատ պահարանում։ Ազդարարվել էր նաեւ, որ հրացանն ամեն տարի պարպվելու է Նապոլեոնի ծննդյան օրը, մյուս երկու հոբելյաններից բացի։: Նապոլեոնին այլեւս երբեք պարզապես «Նապոլեոն» չէին կոչում։ Պաշտոնական ոճում նրան անդրադառնում էին որպես «Մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոն»֊իս ինչպես, օրինակ՝ Անասունների Հայր, Մարդկության Սարսափ, Ոչխարների Պահապան, Բադիկների Բարեկամ, եւ այլն։ Զռանն արցունքախեղդ էր լինում իր ճառերում, վկայակոչելով Նապոլեոնի իմաստությունը, անսահման բարությունը ու այն խորը սերը, որը նա տածում է բոլոր անասունների եւ մանավանդ այն թշվառների հանդեպ, որոնք դեռ տգիտության ու ստրկացման մեջ են մյուս ֆերմաներում։ Սովորություն էր դարձել Նապոլեոնին փառք տալ ամեն նվաճման ու բախտի բերման համար։ Հաճախ կարելի էր լսել, թե ինչպես հավերից մեկը մյուսին ասում է․ «Շնորհիվ մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոնի ղեկավարության, ես այսօր հինգ ձու ածեցի», կամ ինչպես երկու կով ջրավազանի մոտ բացականչում էին․ «Փա՜ռք ընկեր Նապոլեոնին, ինչ համեղ է ջուրը»։ Ֆերմայում տիրող ընդհանուր տրամադրությունը լավ էր արտահայտում «Ընկեր Նապոլեոն» բանաստեղծությունը, որը գրել էր Մինիմուսը․
<poem>
:::Ով զրկվածների միա՜կ հենարան,
</poem>
: Նապոլեոնն այդ բանաստեղծությանը հավանություն էր տվել եւ պատվիրել էր հավերժացնել մեծ ամբարի պատին, Յոթ Պատվիրանների դիմաց։ Կողքին Նապոլեոնի կիսադեմն էր, որը սպիտակ ներկով նկարել էր Զռանը։: Ֆերմայի բակում դիզված փայտանյութը դեռեւս չէր վաճառվել, եւ Նապոլեոնը, Վիմփըրի միջնորդությամբ֊ բարդ բանակցություններ էր վարում Ֆրեդրիքի ու Փիլքինգտոնի հետ։ Ֆրեդրիքը փայտը գնելու ավելի մեծ ցանկություն ուներ, բայց հարմար գին չէր առաջարկում։ Միեւնույն ժամանակ նորոգվել էին այն լուրերը, թե Ֆրեդրիքը, որը պայթում է հողմաղացի հանդեպ նախանձից, Անասնաֆերման գրոհելու եւ հողմաղացը ոչնչացնելու դավադրություն է նյութում։ Հայտնի էր նաեւ, որ Ձնագնդին շարունակում է թաքնվել Փինչֆիլդ ֆերմայում։ Ամառվա կեսին անասունները խիստ անհանգստացան, լսելով երեք հավերի խոստովանության մասին։ Ձնագնդու հրահրությամբ նրանք դավադրություն էին ծրագրել Նապոլեոնին սպանելու նպատակով։ Նրանց անմիջապես մահապատժի ենթարկեցին, իսկ Նապոլեոնի ապահովության համար նախաձեռնվեցին նոր միջոցներ։ Գիշերով նրա անկողինը սկսեցին հսկել չորս շուն, իսկ Կարմրուկ անունով մի խոճկորի հանձնարարվեց նրանից առաջ համտես անել բոլոր կերակուրները, որ հանկարծ դրանք թունավոր չլինեն։: Միեւնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Նապոլեոնը պայմանավորվել է փայտը վաճառել Փիլքինգտոնին, վճռված էր նաեւ որոշ ապրանքների կանոնավոր փոխանակություն հաստատել Անասնաֆերմայի եւ ֆորքսվուդի միջեւ։ Նապոլեոնի եւ Փիլքինգտոնի հարաբերություններն արդեն գրեթե բարեկամական էին, չնայած իրագործվում էին բացառապես Վիմփըրի միջոցով։ Անասունները Փիլքինգտոնին, որպես մարդու, չէին վստահում, սակայն նախընտրում էին նրան Ֆրեդրիքից, որից վախենում եւ որին ատում էին։ Ամառվա վերջերին, երբ հողմաղացի շինարարությունն արդեն ավարտին էր մոտենում, էլ ավելի սաստկացան ֆերմային սպառնացող նենգ հարձակման մասին լուրերը։ Ասում էին, որ Ֆրեդրիքը գալու է հրացաններով զինված քսան մարդկանցով, եւ որ նա արդեն կաշառել է իշխանություններին ու ոստիկանությանը, որպեսզի ահպատիժ բռնագրավի Անասնաֆերմայի փաստաթղթերը։ Դեռ ավելին, Փինչֆիլդից սարսռազդու պատմություններ էին հասնում այն կեղեքումների մասին, որոնց Ֆրեդրիքը ենթարկում էր իր անասուններին։ Նա մտրակել֊սպանել էր մի ծեր ձիու, սովամահ էր անում կովերին, շներից մեկին նետել էր հնոցը, իսկ երեկոյան զվարճանում էր խթաններին ածելի կապած աքլորներ կռվեցնելով։ Անասունների արյունը կատաղությունից եռում էր իրենց եղբայրների մասին նման պատմություններ լսելի, եւ ժամանակ առ ժամանակ նրանք բողոքաձայն պահանջում էին իրենց թույլ տալ հարձակվել Փինչֆիլդի վրա, վռնդել մարդկանց ու ազատագրել իրենց եղբայրներին։ Սակայն Զռանը նրանց ամեն անգամ հորդորում էր հապճեպ քայլերի չդիմել եւ վստահել ընկեր Նապոլեոնի ստրատեգիային։: Չնայած դրան հակաֆրեդրիքյան տրամադրությունները շարունակում էին բորբոքվել։ Մի կիրակի Նապոլեոնն առավոտյան անձամբ եկավ ամբար եւ բացատրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել փայտանյութը Ֆրեդրիքին վաճառելու, ասելով, որ իր արժանապատվությունից ցածր է համարում նման սրիկաների հետ գործ բռնելը։ Ամենուր Ապստամբություն քարոզող աղավնիներին արգելվեց ոտք դնել Ֆոքսվուդ, իսկ նրանց «Մա՛հ մարդկությանը» կոչը փոխարինվեց մեկ ուրիշով՝ «Մա՛հ Ֆրեդրիքին»։ Ուշ ամռանը բացահայտվեց Ձնագնդու բանսարկություններից եւս մեկը։ Ցորենի արտը մոլախոտերով լի էր՝ պարզվեց, որ իր գիշերային այցերից մեկի ընթացքում Ձնագնդին մոլախոտի սերմեր է խառնել սերմացու ցորենին։ Դավադրությանը մասնակից մի սագ խոստովանել էր Զռանին եւ ինքնասպան եղել՝ թունավոր հատապտուղ կուլ տալով։ Անասունները նաեւ իմացան, որ Ձնագնդին երբեք, ինչպես իրենք էին մինչ այդ կարծել, առաջին կարգի «Հերոս Անասուն» չի ստացել։ Դա մի առասպել էր, որը Գոմի Ճակատամարտից հետո տարածել էր ինքը Ձնագնդին։ Նա ոչ միայն չէր պարգեւատրվել, այլեւ հանդիմանություն էր ստացել ճակատամարտում թուլամորթություն դրսեւորելու համար։ Անասուններից ոմանք այս անգամ էլ քիչ էր մնում զարմանային, բայց Զռանը նրանց շուտափույթ համոզեց, որ իրենց հիշողությունը կաղում է։: Աշնանը, սոսկալի ջանքերի գնով,— քանի որ պետք էր ապահովել նաեւ բերքահավաքը,— ավարտվեց հողմաղացի շինարարությունը։ Մնում էր տեղադրել մեքենաները, որոնց համար Վիմփըրն արդեն բանակցություններ էր վարում։ Ամեն դժվարության հակառակ, չնայած փորձառության պակասին, պրիմիտիվ գործիքներին, բախտի քմահաճույքներին եւ ի հեճուկս Ձնագնդու դավաճանությանը, աշխատանքներն ավարտվեցին ճիշտ նշանակված օրը։ Ուժասպառ, բայց հպարտ, անասուններն անդադար պտտվում էին իրենց գլուխգործոցի շուրջը, որն այժմ նրանց ավելի գեղեցիկ էր թվում, քան երբ կառուցվել էր առաջին անգամ։ Բացի այդ պատերն այժմ նախկինից կրկնակի հաստ էին՝ այս անգամ նրանց էլ ոչինչ չէր փլի։ Իսկ երբ անասունները մտածում էին, թե ինչ ծանր աշխատանք են իրենք թափել, ինչպիսի հիասթափություններ են հաղթահարել եւ ինչքան կփոխվի իրենց կյանքը, երբ հողմաղացի թեւերը պտտվեն ու աշխատի դինամոն, նրանք, հոգնածությունը թոթափելով, սկսում էին թչկոտել կառույցի շուրջն ու ցնծագին ճիչեր արձակել։ Նապոլեոնը, շների եւ աքլորի ուղեկցությամբ, եկավ հողմաղացը զննելու եւ անձամբ շնորհավորեց անասուններին իրենց նվաճման առթիվ, հայտարարելով, որ կառույցը կկոչվի Նապոլեոնի Հողմաղաց։: Երկու օր անց անասուններին կանչեցին ամբար հատուկ ժողովի։ Նրանք զարմանքից շանթահար եղան, լսելով Նապոլեոնի հայտարարությունը, թե փայտանյութը վաճառվել է Ֆրեդրիքին։ Վաղը Ֆրեդրիքի ուղարկած սայլերով այն սկսելու էին տանել։ Փիլքինգտոնի հետ իր թվացյալ բարեկամության ամբողջ ընթացքում Նապոլեոնն իրականում գաղտնի համաձայնության մեջ է եղել Ֆրեդրիքի հետ։: Ֆոքսվուդի հետ բոլոր կապերը խզվեցին, Փիլքինգտոնին վիրավորական ուղերձներ հնչեցին։ Աղավնիներին հանձնարարվեց չմտնել Փինչֆիլդ եւ «Մա՛հ Ֆրեդրիքին» կոչը փոխարինել «Մա՛հ Փիլքինգտոնին» կոչով։ Բացի այդ Նապոլեոնը բոլորին հավաստիացրեց, որ Անասնաֆերմայի վրա պատրաստվող հարձակման լուրերը միանգամայն սխալ են, իսկ անասունների հանդեպ Ֆրեդրիքի դաժանության մասին պատմությունները՝ խիստ չափազանցված։ Այդ ամենն ըստ երեւույթին Ձնագնդու եւ նրա գործակալների տարածած բամբասանքներն էին։ Պարզվեց նաեւ, որ Ձնագնդին, ի վերջո, Փինչֆիլդում չի թաքնվում եւ ընդհանրապես երբեւէ այնտեղ չի եղել՝ նա ապրում է (եւ, ասում են՝ բավական շքեղ) Ֆոքսվուդում եւ իրականում վաղուց ի վեր հանդիսանում է Փիլքինգտոնի վարձականը։: Խոզերը հիացած էին Նապոլեոնի խորամանկությամբ, Փիլքինգտոնի բարեկամ ձեւանալով, Նապոլեոնը Ֆրեդրիքին ստիպել էր տեսներկու ֆունտով բարձրացնել առաջարկած գինը։ Սակայն Նապոլեոնի գերազանցությունը երեւում էր նաեւ այն բանում, ասաց Զռանը, որ նա ոչ ոքի չի վստահում՝ անգամ Ֆրեդրիքին։ Ֆրեդրիքը փորձել էր փայտանյութի դիմաց չեկ դուրս գրել, որը, ասում են, վճարելու խոստումով թղթի մի կտոր է։ Բայց Նապոլեոնը հիմար չէ։ Նա պահանջել է իսկական հինգանոցներ, որոնք պետք է վճարվեին ապրանքը տանելուց առաջ։ Ֆրեդրիքն արդեն վճարել է, եւ այդ գումարը ճիշտ եւ ճիշտ բավական է հողմաղացի սարքավորումը ձեռք բերելու համար։: Փայտանյութը սկսեցին սայլերով շուտափույթ տանել։ Երբ վերջին սայլը գնաց, մի նոր հատուկ ժողով հրավիրվեց, Ֆրեդրիքի մուծած դրամը ցուցադրելու համար։ Երկու շքանշանը կրծքին, երանյալ ժպիտով, Նապոլեոնը փռվել էր հարթակի վրայի հարդին, դրամը գեղեցիկ դարսած իր կողքին, խոհանոցից բերված ճենապակյա պնակի վրա։ Անասունները դանդաղ անցնում էին նրա կողքով, հերթով զննելով դրամը։ Դմբուզն անգամ թղթադրամները հոտոտեց, եւ նրա շնչից առանձին թերթիկները շարժվեցին ու խշխշացին։: Երեք օր անց սոսկալի իրարանցում սկսվեց։ Սփրթնած Վիմփըրը ներս սուրաց ֆրեմա, հեծանիվը գցեց բակում եւ նետվեց ուղիղ տուն։ Հաջորդ պահին Նապոլեոնի հարկաբաժնից կատաղի մռլտոց լսվեց։ Լուրը հրդեհի պես տարածվեց ֆերմայով մեկ՝ թղթադրամները կե՛ղծ էին։ Ֆրեդրիքը փայտը ձրի է տարել։: Նապոլեոնն անմիջապես անասուններին ժողովեց եւ ահարկու ձայնով Ֆրեդրիքին դատապարտեց մահապատժի։ Բռնելու դեպքում վերջինիս հարկավոր էր կենդանի խաշել։ Միեւնույն ժամանակ նա զգուշացրեց, որ այդ դավաճանությունից հետո պետք է ակնկալել ամենավատը, եւ որ Ֆրեդրիքն ու իր մարդիկ ամեն վայրկյան կարող են իրագործել վաղուց սպասվող հարձակումը։ Ֆերմայի մատույցներում դետեր նշանակվեցին։ Բացի այդ Ֆոքսվուդ հաշտվողական նամակով ուղարկվեցին չորս աղավնի։: Գրոհը սկսվեց հաջորդ առավոտյան։ Նախաճաշին վազելով եկան պահակայիններն ու հաղորդեցին, որ Ֆրեդրիքն իր հետեւորդներով արդեն ներս է անցել հնգահեծան դարպասից։ Անասուններն արիաբար նետվեցին նրանց ընդառաջ, բայց այս անգամ Գոմի Ճակատամարտի պես հեշտ հաղթանակ չտարան։ Տասնհինգ մարդիկ իրար մեջ վեց֊յոթ հրացան ունեին եւ իսկույն կրակ բացեցին։ Անասունները չդիմացան սոսկալի պայթյուններին ու կոտորակին եւ, չնայած Նապոլեոնի ու Դմբուզի կոչերին, քիչ անց նահանջեցին։ Ոմանք արդեն վիրավորված էին։ Բոլորը թաքնվեցին շինություններում եւ սկսեցին ծակուծուկերից զգուշորեն դուրս նայել։ Ամբողջ արոտավայրը, հողմաղացի հետ միասին թշնամու ձեռքում էր։ Մի պահ անգամ Նապոլեոնն էր թվում մոլորված։ Նա լուռ հետ ու առաջ էր անում, ջղայն ցնցելով պոչը։ Ֆոքսվուդի կողմը թախծոտ հայացքներ էին ուղղվում։ Փիլքինգտոնի ու իր մարդկանց օգնությամբ դեռ կարելի կլիներ ինչ֊որ բան անել։ Բայց այդ պահին նախորդ օրն ուղարկված աղավնիները վերադարձան, Փիլքինգտոնից մի թուղթ բերելով։ Թղթի վրա մատիտով գրված էր․ «Տեղն է ձեզ»։: Ֆրեդրիքն իր մարդկանցով կանգ էր առել հողմաղացի մոտ։ Ահաբեկված մրմունջով, անասունները նրանցից երկուսի ձեռքի լինգ ու մի ծանր մուրճ տեսան։ Նրանք պատրաստվում էին հողմաղացը փլել։: — Անհնարի՛ն է։— Բացականչեց Նապոլեոնը։— Մեր կառուցած պատերը դրա համար չափից ավելի հաստ են։ Նրանք այդ պատերը մի շաբաթում էլ չեն փլի։ Արիացե՛ք, ընկերներ։: Սակայն Բենիամինն ուշադիր հետեւում էր մարդկանց գործողություններին։ Մուրճով ու լինգով երկուսը անցք էին փորում հողմաղացի հիմքում։ Դանդաղ, համարյա զարմանքով, Բենիամինը դնչով արեց։: — Ես այդպես էլ կարծում էի։— Ասաց նա։— Տեսնո՞ւմ եք, թե նրանք ինչ են անում։ Հիմա այդ անցքի մեջ պայթուցիկ փոշի կլցնեն։: Անասուններն ահաբեկված սպասում էին։ Ոչ ոք այլեւս չէր հանդգնի ապաստանից դուրս գալ։ Քիչ անց մարդիկ վազքով ցրվեցին չորս կողմը։ Ապա լսվեց խլացուցիչ մի դղրդյուն։ Աղավնիները նետվեցին վեր, բոլոր անասունները, բացի Նապոլեոնից, փռվեցին գետնին ու թաքցրեցին գլուխները։ Երբ նրանք ոտքի ելան, հողմաղացի տեղում կախված էր սեւ ծխի հսկա մի ամպ։ Զեփյուռը դանդաղ ցրեց այդ ամպը՝ հողմաղաց չկար։: Այդ տեսարանից անասունների արիությունը վերադարձավ։ Քիչ առաջ ապրած նրանց վախն ու վհատությունը խորտակվեցին այն ցասման մեջ, որը ծնեց այդ պիղծ ու անարգ գործողությունը։ Վրեժի հուժկու աղաղակով, առանց հրամանի սպասելու, նրանք միահամուռ դուրս նետվեցին ուղիղ թշնամու վրա։ Այս անգամ նրանք էլ չէին երկյուղում կարկուտի պես թափվող անգութ կոտորակից։ Ճակատամարտը կատաղի էր ու դաժան։ Մարդիկ անընդհատ կրակում էին, իսկ երբ անասունները մոտեցան, սկսեցին փայտերով ու ծանր կոշիկներով հարվածել։ Սպանվեցին մի կով, երեք ոչխար, եւ երկու սագ, համարյա բոլորը վիրավոր էին։ Նույնիսկ Նապոլեոնի մոտ, որը մարտական գործողություններին ղեկավարում էր թիկունքից, գնդակը թռցրել էր պոչի ծայրը։ Բայց մարդիկ նույնպես էժան չէին պրծել։ Դմբուզն իր սմբակներով կոտրել էր երեքի գլուխը, մեկին պոզահարել էր կովը, իսկ մի ուրիշի շալվարը գզգզել էին Զանգակն ու Ջեսին։ Իսկ երբ Նապոլեոնի թիկնապահ ինը շները, որոնց նա հանձնարարել էր թփերի հետեւով շրջանցում կատարել, կատաղի հաչոցով կողքից հարձակվեցին մարդկանց վրա, վերջիններս խուճապի մատնվեցին։ Նրանք հասկացան որ իրենց շրջապատման վտանգ է սպառնում։ Ֆրեդրիքն իր մարդկանց գոռաց, որ պետք է փախչել, քանի դեռ ուշ չէ։ Հաջորդ պահին մորթապաշտ թշնամին արդեն վազում էր, որ կյանքը փրկի։ Անասունները մարդկանց հետապնդեցին մինչեւ դաշտի ծայրը, ցանկապատից դուրս սպրդելուց առաջ մի քանի վերջին քացի կերցնելով նրանց։: Անասունները հաղթեցին, սակայն ուժասպառ էին ու արյունլվա։ Նրանք դանդաղ քարշ եկան ֆերմայի կողմը։ Խոտին փռված զոհված ընկերների տեսարանը շատերի աչքերին արցունք բերեց։ Վշտահար լռությամբ նրանք մի պահ կանգ առան նաեւ հողմաղացի տեղում։ Այո, հողմաղացը չկար՝ նրանց աշխատանքից չնչին հետք անգամ չէր մնացել։ Մասամբ ոչնչացվել էր նաեւ հիմքը։ Չկային նույնիսկ նախորդ անգամվա պես վերականգնման համար պիտանի քարեր։ Պայթյունի ուժը դրանք ցրել էր հարյուրավոր մետրերով։ Թվում էր, թե հողմաղացը երբեք չի եղել։: Ֆերմայի մոտ Զռանը, որն անբացատրելի պատճառներով կռվի ժամանակ չկար, ցատկոտելով մոտեցավ նրանց, գոհունակությամբ ժպտալով ու պոչը շարժելով։ Շինությունների հետեւից անասունները հրացանի հանդիսավոր կրակոց լսեցին։: — Ինչո՞ւ է կրակում հրացանը։— Հարցրեց Դմբուզը։: — Մեր հաղթանակը նշելու համար։— Բացականչեց Զռանը։: — Ի՞նչ հաղթանակ։— Ասաց Դմբուզը։ Նրա ծնկներից արյուն էր կաթում, նա կորցրել էր մի պայտն ու ճեղքել սմբակը, հետեւի ոտքի մեջ կոտորակ էր մխրճված։: — Ինչպե՞ս թե ինչ հաղթանակ, ընկեր։ Չէ՞ որ մենք վռնդեցինք թշնամուն Անասնաֆերմայի սրբազան հողից։: — Բայց նրանք ոչնչացրին հողմաղացը։ Մեր երկու տարվա աշխատանքը։: — Հետո՞ ինչ։ Մենք կկառուցենք նորը։ Մենք վեց հողմաղաց կկառուցենք, եթե ցանկանանք։ Դուք չեք գնահատում, ընկերներ, մեր մեծ հաղթանակի կարեւորությունը։ Թշնամին զավթել էր այս նույն հողը, որին մենք հիմա կանգնած ենք։ Իսկ այժմ, շնորհիվ ընկեր Նապոլեոնի առաջնորդության, մենք հետ ենք գրավել մեր հողի վերջին թիզը։: — Այսինքն հետ ստացանք այն, ինչ ունեինք։— Ասաց Դմբուզը։: — Հենց դրանում է մեր հաղթանակը։— Ասաց Զռանը։: Նրանք քարշ եկան բակ։ Դմբուզի ոտքի կոտորակը ցավ էր պատճառում։ Նա պատկերացրեց հողմաղացը հիմքից վերականգնելու ծանր աշխատանքը եւ մտովի արդեն հավաքագրեց իր ուժերը։ Բայց եւ առաջին անգամ հիշեց, որ արդեն տասնմեկ տարեկան է, եւ իր հուժկու մկաններն այլեւս այն չեն, ինչ առաջներում։: Սակայն երբ անասունները տեսան ծածանվող կանաչ դրոշը եւ լսեցին հրացանի թնդյունը՝ ամբողջ հինգ կրակոց, իսկ ապա ունկնդրեցին Նապոլեոնի ճառը, որում նշվում էր իրենց արիությունը, նրանց ի վերջո իսկապես թվաց, որ իրենք մեծ հաղթանակ են տարել։ Ճակատամարտում զոհված անասուններին պատվով թաղեցին։ Դմբուզն ու Երեքնուկը քաշում էին դիակառք ծառայող սայլը, մինչ Նապոլեոնն ինքը գլխավորում էր թափորը։ Ամբողջ երկու օր նվիրվեց հանդիսություններին։ Երգերից, ճառերից եւ հրացանի նոր կրակոցներից հետո ամեն անասուն ստացավ մեկական խնձոր, թռչուններին հատկացվեց երկուական բուռ հատիկ, իսկ շներին՝ երեքական բլիթ։ Հայտարարվեց, որ ճակատամարտը կկոչվի Հողմաղացի ճակատամարտ, եւ որ Նապոլեոնը Սահմանում է մի նոր պարգեւ՝ Կանադ Դրոշի Շքանշան, որը շնորհում է իրեն։ Համատարած ցնծության մեջ թղթադրամների չարաբաստիկ հարցը մոռացվեց։: Դրանից մի քանի որ անց խոզերը մառանում մի արկղ վիսկի գտան, որը տունը բնակեցնելիս աչքաթող էին արել։ Այդ գիշեր տան պատուհաններից բարձր երգեցողություն լսվեց, որում, ի զարմանս բոլորի, առկա էին նաեւ «Անգլիայի գազանների» ելեւեջները։ Ինն անց կեսի կողմերը պարզ երեւաց, թե ինչպես Նապոլեոնը, Ջոնզի հին թասակը գլխին, ետնամուտքից դուրս եկավ, վարգով վազ տվեց բակով մեկ եւ նորից մտավ տուն։ Սակայն առավոտյան տանը կատարյալ լռություն էր տիրում։ Խոզերից ծպտուն չէր գալիս։ Ժամը իննին մոտ, դանդաղ ու տրտում քայլերով, հայտնվեց Զռանը։ Նրա աչքերը խամրած էին, պոչը՝ կախված, եւ ընդհանրապես նա լուրջ հիվանդի տեսք ուներ։ Նա անասուններին ժողովեց եւ ասաց, որ սոսկալի բոթ ունի հայտնելու՝ ընկեր Նապոլեոնը մեռնում է։: Անասելի ողբ ու կոծ սկսվեց։ Տան մուտքի առջեւ ծղոտ փռեցին, անասունները սկսեցին քայլել կճղանկների ծայրերին։ Բոլորը լացակումաց իրար հարց էին տալիս, թե ի՞նչ պիտի անեն, եթե զրկվեն իրենց Առաջնորդից։ Լուր տարածվեց, թե Ձնագնդուն վերջիվերջո հաջողվել է թունավորել Նապոլեոնի սնունդը։ Ժամը տասնմեկին Զռանը դուրս եկավ նոր հայտարարություն անելու։ Իր վերջին կամքով Նապոլեոնը հրովարտակ է արձակում՝ ոգելից խմիչքների գործածությունը պատժվում է մահով։: Բայց եւ այնպես երեկոյան կողմ Նապոլեոնի վիճակը կարծես թե լավացավ, իսկ հաջորդ առավոտյան Զռանը հաղորդեց, որ նա շուտով միանգամայն կապաքինվի։ Նույն օրվա երեկոյան Նապոլեոնն անցավ աշխատանքի, իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա Վիմփըրին պատվիրել է Վիլինգդոնից ձեռնարկներ բերել խմորման ու թորման մասին։ Մի շաբաթ անց Նապոլեոնը հրամայեց հերկել պարտեզի հետեւի փոքրիկ հողամասը, որը ժամանակին նախատեսվել էր որպես տարիքն առած անասունների հանգստավայր։ Հայտարարվեց, որ այդ արոտը հյուծված է եւ նոր ցանքի կարիք է զգում, սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ Նապոլեոնը մտադիր է այնտեղ գարի ցանել։: Համարյա նույն ժամանակ տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ոչ ոք ի վիճակի չեղավ հասկանալ։ Մի գիշեր ժամը տասներկուսի կողմերը անասուններին արթնացրեց բակից լսված բարձր աղմուկը։ Լուսնի լույսի ներքո, ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները, գետնին ընկած էր կոտրված մի սանդուղք։ Ժամանակավորապես շշմած Զռանը փռված էր դրա կողքին, իսկ շուրջն ընկած էին մի լապտեր, վրձին ու սպիտակ ներկի շուռ տված մի դույլ։ Շներն իսկույն եւեթ օղակ կազմեցին Զռանի շուրջն ու վերջինիս ուղեկցեցին տուն, հենց որ նա կարողացավ շարժվել։ Անասուններից ոչ մեկը չըմբռնեց, թե դա ինչ էր նշանակում, բացի Բենիամինից, որը հասկացող տեսքով շարժեց դունչը, բայց ոչինչ չասաց։: Մի քանի օր անց Մյուրիելը, սեփական նախաձեռնությամբ վերընթերցելով Յոթ Պատվիրանները, նկատեց, որ անասունները եւս մի Պատվիրան սխալ են հիշել։ Նրանք կարծել էին, թե Հինգերորդ Պատվիրանը եղել է․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի», սակայն երկու բառ մոռացել էին։ Իրականում Հինգերորդ Պատվիրանն ասում էր․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի չափից առավել»։
==ԳԼՈՒԽ 9==
:Դմբուզի ճեղքված սմբակը երկար ժամանակ չէր ապաքինվում։ Հաղթանակի հանդիսությունների հաջորդ օրն եւեթ անասունները սկսեցին վերականգնել հողմաղացը։ Դմբուզը հրաժարվեց գեթ մեկ օրվա հանգիստ վերցնել եւ իր համար պատվի խնդիր դարձրեց ցավը թաքցնել։ Սակայն երեկոները նա Երեքնուկին խոստովանում էր, որ սմբակն իրեն շատ է նեղում։ Երեքնուկը սմբակին իր ծամած դեղաբույսերով թրջոցներ էր դնում եւ, Բենիամինի հետ միասին, համոզում էր նրան պակաս եռանդուն աշխատել։ «Ձիու թոքերը հավերժ չեն», ասում էր նա։ Բայց Դմբուզը չէր լսում։ Նա պատասխանում էր, որ իր կյանքում միայն մեկ իսկական նպատակ է մնացել՝ տեսնել հողմաղացի կառուցումը թոշակի անցնելուց առաջ։
: Սկզբում, երբ Անասնաֆերրմայի օրենքներն առաջին անգամ էին ձեւակերպվում, ձիերի եւ խոզերի թոշակի կարիքը որոշվել էր տասներկու, կովերինը՝ տասնչորս, շներինը՝ ինը, ոչխարներինը՝ յոթ, իսկ հավերինն ու սագերինը՝ հինգ տարեկան։ Թոշակները նույնպես մեծահոգաբար էին հաստատվել։ Ոչ մի կենդանի դեռեւս թոշակի չէր անցել, բայց վերջերս այդ նյութը սկսել էին գնալով ավելի հաճախ շոշափել։ Այժմ, երբ այգու հետեւի հողամասը գարի էր ցանված, լուրեր էին շրջում, որ որպես զառամյալ անասունների հանգստավայր առանձնացվելու է մեծ արոտի մի անկյունը։ Ասում էին, որ ձիերի թոշակը լինելու է օրական հինգ ֆունտ հացահատիկ, իսկ ձմռանը՝ տասնհինգ ֆունտ հարդ, ինչպես նաեւ մեկական գազար կամ անգամ խնձոր տոն օրերին։ Դմբուզի տասներկու տարին լրանալու էր հաջորդ ամռան կեսին։: Իսկ մինչ այդ կյանքը շատ դժվարին էր։ Ձմեռը նույնքան ցրտաշունչ էր, ինչքան նախորդը, իսկ անասնակերն անգամ ավելի պակաս էր։ Վերստին կրճատվեցին բոլորի օրաբաժինները, չհաշված շներինն ու խոզերինը։ Օրաբաժինների չափից ավելի խիստ հավասարեցումը, ինչպես բացատրեց Զռանը, հակասում է Անասնիզմի սկզբունքներին։ Ամեն դեպքում նրա համար բոլորովին դժվար չէր մնացած անասուններին համոզել, որ իրականում, ինչ էլ որ թվա, նրանք կերի պակաս չեն զգում։ Առայժմ իհարկե, անհրաժեշտ էր օրաբաժինները ժամանակավորապես շտկել (Զռանը միշտ ասում էր «շտկել» եւ ոչ թե՝ «կրճատել»), սակայն Ջոնզի ժամանակների համեմատ առաջընթացն անվիճելի էր։ Զիլ ձայնով շուտասելուկի պես կարդալով թվերը, Զռանը հանգամանորեն ապացուցում էր, որ նրանք ավելի շատ վարսակ, խոտ ու շաղգամ ունեն, քան Ջոնզի ժամանակ, որ նրանք այժմ ավելի քիչ են աշխատում, որ նրանց խմած ջուրն ավելի բարձրորակ է, կյանքի տեւողությունն՝ ավելի երկար, որ մատղաշների մահացությունը պակասել է, իսկ գոմերի ծղոտն՝ ավելացել, եւ, վերջապես, որ ոջիլներն այժմ ավելի քիչ են անհանգստացնում։ Անասունները հավատում էին դրա ամեն մի բառին։ Եթե ճիշտն ասենք, նրանց հիշողությունից արդեն ջնջվել էին Ջոնզն ու իր մարմնավորած ամեն ինչը։ Նրանք գիտեին, որ ներկայիս կյանքը դաժան է ու անպաճույճ, որ իրենք հաճախ մրսում ու մեծ մասամբ քաղցած են, եւ որ արթուն ժամանակ սովորաբար միշտ աշխատում են։ Սակայն կասկած չկար, որ նախկինում ամեն ինչ ավելի վատ է եղել։ Նրանք ուրախ էին հավատալ այդ մտքին։ Բացի այդ, նախկինում նրանք ստրուկ էին, իսկ այժմ՝ ազատ, եւ դրանում էր հիմնական առավելությունը։ Զռանը չէր մոռանում ամեն անգամ շեշտել այդ փաստը։: Կերակրելու բերաններն ավելացել էին։ Աշնանը չորս մերուն ցնկնել էին համարյա միաժամանակ, բոլորը միասին բերելով երեսունմեկ գոճի։ Գոճիները խայտաբղետ էին, բայց քանի որ Նապոլեոնը ֆերմայի միակ կինճն էր, հայրությունը հնարավոր էր գուշակել։ Այդ տարվա մեջ, ավելի ուշ, աղյուս ու տախտակներ գնելուց հետո, հայտարարվեց, որ տան հետեւի այգում դասասենյակ է կառուցվելու։ Իսկ մինչ այդ խոճկորների դաստիարակությամբ տան խոհանոցում կզբաղվի անձամբ Նապոլեոնը։ Խոճկորները վազվզում էին պարտեզում եւ խուսափում էին մյուս անասունների մատղաշների հետ խաղալուց։ Համարյա նույն ժամանակ օրենք դարձավ, որ, կածանի վրա խոզի հանդիպելով, մնացած անասունները պարտավոր էին ճանապարհը զիջել։ Բացի այդ խոզերին արտոնված էր կիրակի օրերին պոչին կանաչ ժապավեն կապել։: Տարին բավական հաջող անցավ, սակայն ֆերման շարունակում էր դրամի կարիք զգալ։ Դասասենյակի համար պետք էր աղյուս, ավազ ու կիր ձեռք բերել, անհրաժեշտ էր նաեւ կրկին միջոցներ կուտակել հողմաղացի սարքավորումների համար։ Բացի այդ տան համար լամպի յուղ եւ մոմեր էին պետք, իսկ Նապոլեոնի սեղանի համար՝ շաքար (նա մնացած խոզերին դա արգելել էր, պատճառաբանելով, որ շաքարը գիրացնում է), չհաշված սովորական պետքերը, ինչպես, օրինակ՝ գործիքներ, մեխեր, պարաններ, ածուխ, երկաթ եւ շների բլիթներ։ Խոտի մի դեզ եւ կարտոֆիլի բերքի մի մասը վաճառվեցին, իսկ ձվեր մատակարարելու պարտավորությունը բարձրացվեց շաբաթական վեց հարյուրի, այնպես որ այդ տարի հավերը հազիվ կարողացան պահպանել իրենց քանակը։: Դեկտեմբերին կրճատված օրաբաժինները փետրվարին կրճատվեցին նորից, եւ, յուղը խնայելու համար, գոմերում արգելվեց լույս վառել։ Սակայն խոզերն իրենց կարծես թե վատ չէին զգում եւ փաստորեն անգամ գիրանում էին։ Փետրվարի վերջին օրերից մեկի կեսին մի ջերմ, ախորժելի ու գրգռիչ բույր, որպիսին անասունները մինչ այդ երբեք չէին զգացել, տարածվեց բակով մեկ խոհանոցի հետեւի այն գարեջրանոցից, որը Ջոնզի օրոք չէր գործածվել։ Ինչ֊որ մեկն ասաց, որ այդպիսի հոտ գալիս է գարի եփելուց։ Քաղցած անասուններն անհամբեր հոտոտում էին օդը, կարծելով, թե ընթրիքին տաք լափ են ուտելու։ Սակայն ոչ մի լափ չեղավ, իսկ հաջորդ կիրակի հայտարարվեց, որ այդուհետեւ գարու ամբողջ բերքը վերապահվելու է խոզերի համար։ Այգու հետեւի արտն արդեն ամբողջովին գարի էր ցանված։ Շուտով նաեւ հայտնի դարձավ, որ ամեն խոզ օրական ստանում է մեկ փինթ գարեջուր։ Նապոլեոնին հասնում էր կես գալոն, որը նրան մատուցվում էր Արքայական Դերբի սպասքի ապուպամանով։: Բայց եւ այնպես բոլոր զրկանքները մասամբ հատուցվում էին նրանով, որ այդ օրերի կյանքում ավելի շատ արժանապատվություն կար։ Երգերը, ճառերն ու երթերը նախկինից ավելի շատ էին։ Նապոլեոնի հրամանով ամեն շաբաթ անց էին կացվում այսպես կոչված Ինքնաբուխ Ցույցեր, որոնց նպատակն էր փառաբանել Անասնաֆերմայի պայքարն ու նվաճումները։ Նշված ժամին բոլոր անասունները թողնում էին աշխատանքն ու շարքերով համաքայլ դոփում ֆերմայի շուրջը։ Առջեւից ընթանում էին խոզերը, ապա՝ ձիերը, կովերը, ոչխարներն ու թռչունները։ Շները քայլում էին կողքերից, իսկ ամենքի առջեւում գնում էր Նապոլեոնի սեւ աքլորը։ Դմբուզն ու Երեքնուկը միշտ երկու կողմից պահում էին կանաչ դրոշը, որի վրա, սմբակից ու պոզից բացի, կար նաեւ նշանաբան՝ «Կեցցե՛ ընկեր Նապոլեոնը»։ Երթից հետո արտասանվում էին Նապոլեոնին նվիրված բանաստեղծություններ, որին հետեւում էր Զռանի ճառը անասնակերի արտադրության ընթացիկ հաջողությունների մասին։ Վերջում ամեն անգամ պարպում էին հրացանը։ Ինքնաբուխ Ցույցերի ամենանվիրյալ մասնակիցները ոչխարներն էին, եւ երբ որեւէ մեկը տրտնջար (ինչպես ոմանք անում էին խոզերի ու շների բացակայությամբ), թե իզուր ժամանակ է վատնվում ցրտին կանգնելով, ոչխարներն իսկույն նրան լռեցնում էին իրենց զարհուրելի մկկոցով՝ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»։ Սակայն, ընդհանուր առմամբ, անասուններն այդ ցույցերը վայելում էին։ Նրանք շոյվում էին, վերհիշելով, որ, վերջիվերջո, իրենք էին իրենց իսկական տերերը, եւ որ իրենց աշխատանքն ուղղված է սեփական բարօրությանը։ Վե այդպես՝ երգերի, երթերի, Զռանի թվերի, հրացանի կրակոցների, աքլորականչի եւ ծածանվող դրոշի օգնությամբ, նրանք մոռանում էին, որ իրենց ստամոքսը դատարկ է, համենայն դեպս՝ ժամանակի մեծ մասը։: Ապրիլին Անասնաֆերման հռչակվեց Հանրապետություն եւ Պրեզիդենտ ընտրելու անհրաժեշտություն առաջացավ։ Կար միայն մի թեկնածու՝ Նապոլեոնը, որն ընտրվեց միաձայն։ Նույն օրը հայտարարվեց, որ երեւան են եկել նոր փաստաթղթեր, որոնք թարմ մանրամասներ են բացահայտում Ձնագնդու եւ Ջոնզի դավադրությունից։ Պարզվում էր, որ Ձնագնդին ոչ թե, ինչպես անասուններն էին կարծել, պարզապես փորձել է ռազմական հնարքների միջոցով տանուլ տալ Գոմի ճակատամարտը, այլ բացեիբաց կռվել է Ջոնզի կողմից։ Փաստորեն հենց նա է եղել մարդկանց հրամանատարը, մարտի նետվելով «Կեցցե՛ մարդկությունը» կոչը շուրթերին։ Ձնագնդու մեջքի վերքերը, որոնց տեսքն անասուններից ոմանք դեռ հիշում էին, իրականում Նապոլեոնի ատամներից էին։: Ամռան կեսին, տարիների բացակայությունից հետո, ֆերմայում հանկարծ նորից հայտնվեց Մովսես ագռավը։ Նա բոլորովին չէր փոխվել, նորից ոչ մի աշխատանք չէր անում եւ առաջվա պես շարունակում էր նույն ոգով պատմություններ անել Շաքարաքլոր Լեռան մասին։ Նա թառում էր մի որեւէ կոճղի, թեւերը թափահարում եւ, եթե լսող կար, ժամերով խոսում։ «Վերեւում, ընկերներ», հանդիսավոր ասում էր նա, մեծ կտուցը վեր տնկելով, «հենց ձեր տեսած այն մութ ամպի հետեւում գտնվում է երջանիկ մի երկիր՝ Շաքարաքլորի Լեռը, որտեղ մենք, թշվառ կենդանիներս, հավիտյան կազատվենք մեր չարչարանքներից»։ Նա նույնիսկ պնդում էր, որ իր բարձր թռիչքներից մեկի ժամանակ եղել է այնտեղ եւ տեսել է երեքնուկի մշտադալար արոտներն ու թփերի վրա աճող շաքարն ու կարկանդակները։ Անասուններից շատերը հավատում էին նրան, մտածելով, որ եթե իրենց կյանքն այժմ սովյալ է ու տքնաջան, ապա արդար չէ՞ արդյոք, որ մի տեղ պիտի լինի նաեւ ավելի լավ մի աշխարհ։ Խոզերի վերաբերմունքը Մովսեսի հանդեպ դժվար էր հասկանալ։ Նրանք արհամարանքով ժխտում էին Շաքարաքլոր Լեռան գոյությունը, միեւնույն ժամանակ թողնելով, որ Մովսեսը մնա ֆերմայում, չաշխատի եւ նույնիսկ գարեջրի օրաբաժին ստանա։: Սմբակը բուժելով, Դմբուզը սկսեց նախկինից ավելի եռանդուն աշխատել։ Այդ տարի բոլոր անասուններն էին աշխատում ստրուկի պես։ Ֆերմայի առօրյա գործերից եւ հողմաղացի վերականգնումից բացի, ավելացել էր խոճկորների դպրոցի կառուծումը, որի պարապմունքները սկսվելու էին մարտին։ Կիսաքաղց վիճակում երկար աշխատելը երբեմն անտանելի էր, բայց Դմբուզը երբեք չէր տրտնջում։ Նրա արարքներն ու խոսքերը ոչ մի առիթ չէին տալիս կարծելու, թե նախկին ուժը լքել է նրան։ Թեթեւակի փոխվել էր միայն նրա արտաքինը՝ մաշկի փայլը խամրել էր, իսկ ազդրերը՝ սմքել։ Մյուսներն ասում էին՝ «Գարնան խոտի հետ Դմբուզը կարգի կգա»։ Սակայն գարունը եկավ, իսկ Դմբուզը չկազդուրվեց։ Երբեմն, երբ նրա մկանները լարվում էին մի մեծ քարաբեկորի քաշից, թվում էր, թե միայն շարունակելու կամքն է նրան ոտքի վրա պահում։ Այդ պահերին նրա շուրթերը կազմում էին «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» խոսքերը՝ արտասանելու համար ձայն չէր մնացել։ Երեքնուկն ու Բենիամինը կրկին անգամ նրան զգուշացրեցին, որ հետեւի իր առողջությանը, բայց Դմբուզը դրան ուշադրություն չէր դարձնում։ Մոտենում էր նրա տասներկուերորդ տարեդարձը։ Նրան հուզող միակ խնդիրը թոշակի անցնելուց առաջ բավականաչափ քար կուտակելն էր։: Ամառային ուշ մի երեկո հանկարծակի լուր տարածվեց, թե Դմբուզին ինչ֊որ բան է պատահել։ Նա մենակ գնացել էր հողմաղացի համար հերթական անգամ քար կրելու։ Պարզվեց, որ լուրը ստույգ է։ Մի քանի րոպեից երկու աղավնի բերեցին մանրամասնությունները։ «Դմբուզը վայր է ընկել։ Կողքի վրա պառկած, չի կարողանում վեր կենալ»։: Անասունների կեսից ավելին նետվեցին բլրակի կողմը։ Սայլի կողափայտերի միջեւ վիզը ձգած ընկած էր Դմբուզը՝ անկարող անգամ բարձրացնել գլուխը։ Նրա աչքերը մշուշված էին, կողերը՝ քրտնաթաթախ։ Բերանից արյան բարալիկ շիթ էր ծորում։ Երեքնուկը ծունկի իջավ նրա կողքին։: — Դմբո՛ւզ,— կանչեց նա,— ո՞նց ես։: — Թոքերն են։— Նվաղ ձայնով ասաց Դմբուզ։— Բան չկա։ Հուսով եմ, կկարողանաք առանց ինձ ավարտել հողմաղացը։ Արդեն բավականաչափ քար է կուտակվել։ Ամեն դեպքում ինձ ընդամենը մի ամիս էր մնացել։ Ճիշտն ասած, ես սպասում էի թոշակի անցնելուս։ Թերեւս, քանի որ Բենիամինն էլ ծերանալու վրա է, նրան թույլ տան թոշակի անցնել ինձ հետ միաժամանակ, որ միասին լինենք։: — Պետք է անհապաղ օգնություն կանչել։— Ասաց Երեքնուկը։— Շո՛ւտ, մեկնումեկդ վազեք ու իմաց տվեք Զռանին։: Մնացած բոլոր անասուններն իսկույն հետ վազեցին Զռանին լուրը հաղորդելու։ Մնացին միայն Երեքնուկն ու Բենիամինը, որը լուռ պառկեց Դմբուզի կողքին, իր երկար պոչով ճանճերին քշելով։ Քառորդ ժամից հայտնվեց Զռանը, կարեկցանքով ու հոգատարությամբ լի։ Նա ասաց, որ ընկեր Նապոլեոնը խորապես վշտացավ, իմանալով, որ ֆերմայի ամենից նվիրված աշխատավորներից մեկին նման դժբախտություն է պատահել, եւ արդեն կարգադրություններ է անում Դմբուզին Վիլինգդոնում հիվանդանոց տեղափոխելու համար։ Այդ լսելով, անասունները փոքր֊ինչ սրտնեղեցին։ Մոլլիից ու Ձնագնդուց բացի, ուրիշ ոչ մի անասուն երբեւէ ֆերման չէր լքել, եւ նրանց դուրը չեկավ հիվանդ ընկերոջը մարդկանց ձեռքը հանձնելու միտքը։ Սակայն Զռանը հեշտությամբ նրանց համոզեց, որ Վիլինգտոնի անասնաբույժը Դմբուզին շատ ավելի լավ կխնամի, քան հնարավոր է ֆերմայի պայմաններում։ Մոտ կես ժամ անց Դմբուզը փոքր֊ինչ խելքի եկավ եւ, մեծ դժվարությամբ ոտքի կանգնելով, քարշ եկավ իր գոմը, ուր Երեքնուկն ու Բենիամինը նրա համար ծղոտե փափուկ անկողին էին պատրաստել։: Հաջորդ երկու օրը Դմբուզը մնաց գոմում։ Խոզերը նրա համար լողասենյակի դեղադարակում գտնված վարդագույն դեղով մի մեծ շիշ էին ուղարկել, եւ Երեքնուկը օրական երկու անգամ ճաշից հետո տալիս էր նրան այդ դեղը։ Երեկոները Երեքնուկը պառկում էր Դմբուզի կողքին ու նրա հետ զրուցում, իսկ Բեինամինը քշում էր ճանճերին։ Դմբուզը նրանց խոստովանեց, որ չի ափսոսում կատարվածի համար։ Լավ ապաքինվելու դեպքում, նա կապրի եւս մի երեք տարի եւ հաճույքով կանխաճաշակում է այն խաղաղ օրերը, որ անց է կացնելու մեծ արոտից առանձնացված հողամասում։ Նա առաժին անգամ հնարավորություն եւ ժամանակ կստանա զբաղվելու իր մտքի կատարելագործմամբ։ Նա մտադիր է իր կյանքի մնացորդը նվիրել այբուբենի մնացած քսաներկու տառերը սովորելուն։: Ինչեւէ, Բեինամինն ու Երեքնուկը կարող էին նրան ընկերակցել միայն աշխատանքային ժամերից հետո, իսկ երբ ֆուրգոնը եկավ նրան տանելու, դեռ կեսօր էր։ Անասունները, խոզերից մեկի ղեկավարությամբ, զբաղված էին շաղգամի արտը քաղհանելով, երբ հանկարծ ապշահար տեսան, թե ինչպես Բենիամինը, բարձրաձայն գոռալով, վազում է իրենց կողմը։ Նրանք առաջին անգամ էին Բենիամինին հուզված տեսնում, եւ ընդհանրապես նրան դեռ ոչ ոք երբեւէ վազելիս չէր տեսել։ «Արա՛գ, արա՛գ…», գոռում էր նա, «Վազե՛ք։ Դմբուզին տանո՜ւմ են։» Առանց խոզի կարգադությանը սպասելու, անասուններն, աշխատանքը թողած, նետվեցին շենքերի կողմը։ Իսկապես, բակում կանգնած էր երկու ձի լծած մի մեծ փակ ֆուրգոն, որի կողքերին ինչ֊որ բան էր գրված։ Վարորդի տեղում խարդախ տեսքով թասակավոր մի մարդ էր նստած։ Դմբուզի տեղը գոմում դատարկ էր։ Անասունները խմբվեցին ֆուրգոնի շուրջը։ «Ցտեսությո՜ւն, Դմբուզ», բացականչեցին բոլորը միասին, «Ցտեսությո՜ւն»։: — Հիմարնե՛ր։ Հիմարնե՛ր։— Գոռաց Բենիամինը, ցատկոտելով նրանց շուրջն ու փոքրիկ սմբակներով դոփելով գետինը։— Հիմարնե՛ր։ Մի՞թե չեք տեսնում, թե ֆուրգոնին ինչ է գրված։: Անասունները լռեցին, եւ Մյուրիելը սկսեց տառ֊տառ վերծանել գրությունը։ Բայց Բենիամինը նրան մի կողմ հրեց եւ մեռյալ լռության մեջ կարդաց։: — «Ալֆպեդ Սիմոնդզ — Ձի Քերթող եւ Սոսինձ Եփող, Վիլինգդոն։ Կաշվի եւ աղացած ոսկորների առեւտուր։ Շան բների վաճառք»։ Մի՞թե չեք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Դմբուզին տանում են մորթելո՛ւ։: Անասունները սարսափահար ճիչ արձակեցին։ Նույն պահին ֆուրգոնավարը ձիերին մտրակեց, եւ ֆուրգոնը բակից արագ դուրս եկավ։ Անասունները, բարձր ճչալով, նետվեցին դրա հետեւից։ Երեքնուկն ամենից առաջ ընկավ։ Ֆուրգոնի ընթացքն արագացավ։ Երեքնուկը փորձեց անցնել վարգի, բայց չկարողացավ։ «Դմբո՛ւզ», գոռում էր նա, «Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ»։ Հենց այդ ժամանակ, ասես լսելով դրսի աղաղակը, ֆուրգոնի հետեւի փոքրիկ պատուհանում հայտնվեց Դմբուզի սպիտակ գծով մռութը։: — Դմբո՜ւզ։ — Սոսկալի ձայնով գոռաց Երեքնուկը։— Դմբո՛ւզ, դո՛ւրս արի»։ Բայց ֆուրգոնն արդեն թափ էր առել եւ աստիճանաբար հեռանում էր։ Պարզ չէր՝ արդյո՞ք Դմբուզն հասկացել է Երեքնուկի գոռոցը։ Սակայն հաջորդ պահին նրա մռութը պատուհանից հեռացավ, եւ ֆուրգոնի ներսից սմբակների սոսկալի դոփյուն լսվեց։ Դմբուզը փորձում էր դուրս պրծնել։ Ժամանակին նրա սմբակների մի երկու հարված կհերիքեր ֆուրգոնը ջախջախելու համար։ Բայց, ավա՜ղ, ուժը լքել էր նրան․ շուտով դոփյունը թուլացավ եւ մարեց։ Վհատված անասունները սկսեցին կոչ անել ֆուրգոնը քաշող ձիերին։ «Ընկերնե՛ր, ընկերներ», գոռում էին նրանք, «Ձեր եղբորը մի՛ տարեք մորթելու»։ Բայց տխմար գրաստները, առանց կատարվածը հասկանալու, միայն խլրտացրին ականջներն ու ավելի արագ վազեցին։ Դմբուզի մռութն այլեւս պատուհանի մեջ չերեւաց։ Ինչ֊որ մեկը գլխի ընկավ, որ հարկավոր է առաջ վազել ու փակել հնգահեծան դարպասը, բայց արդեն ուշ էր։ Ֆուրգոնն անցավ դարպասի միջով դեպի ճանապարհը եւ շուտով անհետացավ։ Դմբուզին այլեւս ոչ ոք չտեսավ։: Երեք օր անց հայտարարվեց, որ Դմբուզը վախճանվել է Վիլինգդոնի հիվանդանոցում, չնայած ձիուն վայել լավագույն խնամքը ստանալուն։ Տխուր լուրը հայտնեց Զռանը, ասելով, որ անձամբ ներկա է եղել Դմբուզի վերջին ժամերին։: — Դե իմ երբեւէ ապրած ամենահուզիչ տեսարանն էր։— Ասաց Զռանը, տոտիկով արցունքը սրբելով։— Ես նրա մահճի մոտ էի մինչեւ վերջին պահը։ Մեռնելուց առաջ, արդեն համարյա խոսելու անկարող, նա ականջիս շշնջաց, թե զղջում է միայն նրա համար, որ վախճանվելու է նախքան հողմաղացի ավարտը։ «Առա՛ջ, ընկերներ», շշնջաց նա, «Առա՛ջ հանուն Ապստամբության։ Կեցցե՛ Անասնաֆերման։ Կեցցե՛ ընկեր Նապոլեոնը։ Նապոլեոնը միշտ ճի՛շտ է»։ Ահա՛ նրա վերջին խոսքերը, ընկերներ։: Այստեղ Զռանի կեցվածքն անսպասելիորեն փոխվեց։ Նա մի պահ լռեց, շարունակելուց առաջ կասկածանքով լի հայացքներ նետելով շուրջը։: Իր ականջներին հասել է, ասաց նա, որ Դմբուզի մեկնման պահին անասունների մեջ հիմար ու անհիմն բամբասանք է շրջել։ Ոմանք նկատել են, որ նրան տանող ֆուրգոնի կողքին գրված է եղել «Ձի քերթող», եւ հանգել են այն շուտափույթ եզրակացությանը, թե Դմբուզին տանում են մորթելու։ Համարյա անհավատալի է, ասաց Զռանը, որ կարելի էր այդպիսի հիմար բան մտածել։ Մի՞թե, վրվովված բացականչեց նա, դեսուդեն անելով եւ պոչը շարժելով, մի՞թե նրանք իրենց Պաշտելի Առաջնորդ ընկեր Նապոլեոնից նման բան էին սպասում։ Այնինչ բացատրությունն ավելի քան պարզ է՝ անասնաբույժն այդ ֆուրգոնը վերջերս է գնել քերթողից եւ դեռ չի հասցել ջնջել հին գրությունը։ Հենց դա էլ հանդիսացել է թյուրիմացության պատճառը։: Այդ լսելով, անասունների սրտից մի ծանր քար ընկավ։ Իսկ երբ Զռանը պատկերավոր նկարագրեց Դմբուզի ստացած հրաշալի խնամքը եւ այն թանկարժեք դեղերը, որոնց համար առանց մտածելու վճարել էր ընկեր Նապոլեոնը, նրանց վերջին կասկածներն անգամ չքացան, եւ Դմբուզի մահվան պատճառած վիշտը մասամբ փարատվեց այն մտքից, որ իրենց ընկերն առնվազն երջանիկ է մեռել։: Հաջորդ կիրակի առավոտ Նապոլեոնն անձամբ ներկայացավ ժողովի եւ մի կարճ ճառ արտասանեց Դմբուզի պատվին։ Ցավոք, ասաց նա, իրենց հանգուցյալ ընկերոջ դիակը ֆերմա տեղափոխել հնարավոր չէ, սակայն ինքը հանձնարարել է պարտեզի դափնիներից մի մեծ պսակ հյուսել եւ ուղարկել նրա գերեզմանին։ Բացի այդ, խոզերը նախատեսում են մի քանի օրից Դմբուզի հիշատակին նվիրված բանկետ կազմակերպել։ Նապոլեոնն ավարտեց իր ճառը, հիշեցնելով Դմբուզի սիրելի «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» եւ «Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է» ասույթները, որոնք, ասաց նա, լավ կանի որդեգրի ամեն մի անասուն։: Բանկետի նշանակված օրը Վիլինգդոնից ժամանեց նպարավաճառի ֆուրգոնը, տան առաջ մի մեծ արկղ բեռնաթափելով։ Այդ գիշեր տնից բարձր երգեցողություն էր լսվում, ապա՝ կատաղի վեճի պես մի բան, որը ժամը տասնմեկի կողմերն ավարտվեց փշրվող ապակու սոսկալի աղմուկով։ Հաջորդ օրը մինչեւ կեսօր տնից ոչ մի ծպտուն չեկավ, եւ լուր տարածվեց, թե խոզերն ինչ֊որ տեղից փող են ճարել մի նոր արկղ վիսկի գնելու համար։
==ԳԼՈՒԽ 10==
:Անցան տարիներ։ Փոխվում էին տարվա եղանակները, անցնում֊գնում էին անասունների կարճատեւ կյանքերը։ Եկավ մի ժամանակ, երբ էլ ոչ ոք չէր հիշում նախաապստամբական օրերը, բացի Երեքնուկից, Բենիամինից, Մովսես ագռավից եւ մի քանի խոզերից։: Մյուրիելը մեռել էր, չկային Զանգակը, Ջեսին եւ Փինչըրը։ Մեռել էր նաեւ Ջոնզը՝ ուրիշ մի երկրամասի գինելոլների հանգրվանում։ Դմբուզին հիշում էին միայն նրան անձամբ ճանաչած քչերը։ Երեքնուկը պառավ ու պարարտ մի ձի էր, փայտացած հոդերով ու թրջվելու հակված աչքերով։ Երկու տարի առաջ լրացել էր նրա թոշակի տարիքը, սակայն դեռ ոչ մի անասուն իրականում թոշակի չէր անցել։ Արոտի մի մասը զառամյալ անասունների համար առանձնացնելու մասին վաղուց արդեն ոչ ոք չէր խոսում։ Նապոլեոնն այժմ մեկեւկես ցենտներանոց հասուն մի կինճ էր։ Զռանն այնքան էր գիրացել, որ ծալքերի միջից հազիվ էր կարողանում տեսնել։ Միայն Բենիամինը համարյա չէր փոխվել՝ թերեւս մռութն էր փոքր֊ինչ մթնել եւ մեկ էլ խառնվածքը։ Դմբուզի մահից հետո նախկինից խոժոռ ու լռակյաց էր դարձել։: Ֆերմայի գլխաքանակը մեծապես աճել էր, բայց ոչ այնքան, ինչքան նախատեսվել էր վաղ տարիներին։ Ծնվել էին շատ անասուններ, որոնց համար Ապսատմբությունը սոսկ ուրիշներից լսած աղոտ մի հուշ էր։ Բացի այդ ձեռք էին բերվել նաեւ նորերը, որոնք նախքան ֆերմա գալն ընդհանրապես երբեւէ նման բան չէին լսել։ Երեքնուկից բացի, ֆերմայում այժմ երեք ուրիշ ձի կար։ Նրանք հրաշալի անասուններ էին, եռանդուն աշխատողներ եւ լավ ընկերնե՛ր, բայց՝ բացառիկ բութ։ Նրանցից ոչ մեկն այբուբենի Բ տառից այն կողմ չսովորեց։ Նրանք ընդունում էին Ապստամբության եւ Անասնիզմի սկզբունքների մասին իրենց լսած ամեն ինչը, մանավանդ, երբ պատմողը Երեքնուկն էր, որի հանդեպ նրանք համարյա որդիական հարգանք էին դրսեւորել, սակայն կասկած չկար, որ նրանք այդ ամենից ոչինչ չէին հասկանում։: Ֆերման այժմ ավելի բարգավաճ էր եւ ավելի լավ կազմակերպված։ Նրան անգամ կցվել էր երկու նոր դաշտ, որոնք ձեռք էին բերվել միստր Փիլքինգտոնից։ Վերջապես բարեհաջող ավարտվել էր հողմաղացի շինարարությունը, եւ ֆերման այժմ կալսիչ ու հարդի սեփական էլեւատոր ուներ, չհաշված բազում այլ նոր շինությունները։ Վիմփըրն իր համար երկանիվ կառք էր գնել։ Այդուհանդերձ հողմաղացն այդպես էլ չգործածվեց էլեկտրականություն ստանալու համար՝ նրանում ալյուր էին աղում, որը շոշափելի եկամուտ էր տալիս։ Անասունները տքնաջան աշխատում էին երկրորդ հողմաղացի շինարարության վրա, ասում էին, թե դինամոները տեղադրվելու են այնտեղ։ Այն ամենն, ինչ անասուններին սովորեցրել էր երազել Ձնագնդին՝ էլեկտրական լուսավորությամբ տաք ու սառը ջրով գոմեր եւ եռօրյա աշխատանքային շաբաթ, այլեւս չէր հիշատակվում։ Նապոլեոնը դատապարտել էր այդ գաղափարները որպես Անասնիզմի ոգուն հակասող։ Իսկական երջանկությունը, ասում էր նա, անդադար աշխատանքի եւ ժուժկալ կյանքի մեջ է։: Մի տեսակ այնպես էր ստացվել, որ ֆերման կարծես հարստացել էր՝ առանց անասունների կյանքի բարելավման, չհաշված, իհարկե, խոզերին ու շներին։ Թերեւս դրա պատճառը մասամբ նաեւ այն էր, որ խոզերն ու շները շատ ու շատ էին։ Չի կարելի ասել, որ վերջիններս զուրովի չէին աշխատում։ Ֆերմայում, ինչպես երբեք չէր հոգնում բացատրել Զռանը, վարչական եւ կազմակերպչական բնույթի անծայրածիր աշխատանք կար անելու։ Այդ աշխատանքի մեծ մասի էությունը հասկանալու համար անասունները չափից ավելի թանձրամիտ էին։ Օրինակ, Զռանը նրանց բացատրում էր, որ խոզերն ամեն օր ստիպված են տաժանակիր աշխատանք կատարել ինչ֊որ խորհրդավոր «հաշվետվություններ», «հանձնարարականների», «հաշվեկշիռների» ու «քաղվածքների» հետ։ Մեծ֊մեծ թղթեր ոտքից֊գլուխ ծածկում էին մանր ձեռագրով, իսկ լրացվելուց հետո նետվում էին արխիվը։ Զռանն ասում էր, որ ֆերմայի բարեկեցության համար դա մեծագույն կարեւորություն է ներկայացնում։ Դրանով հանդերձ ո՛չ շները, եւ ո՛չ էլ խոզերն իրենց աշխատանքով անասնակեր չէին արտադրում, չնայած միշտ հիանալի ախորժակ ունեին։: Ինչ վերաբերվում է մնացածներին, ապա նրանց կյանքը, ինչքան որ իրենք էին հասկանում, միշտ էլ նույնն էր եղել։ Նրանք հիմնականում քաղցած էին, քնում էին ծղոտի վրա, խմում էին ջրափոսից, աշխատում էին դաշտում, ձմռանը հանգիստ չունեին ցրտից, իսկ ամռանը՝ ճանճերից։ Երբեմն առավել տարեցները քրքրում էին իրենց աղոտ հիշողությունը, փորձելով որոշել, թե արդյոք Ապստամբության օրերին, երբ Ջոնզը նոր էր վտարվել, կյանքն ավելի լա՞վն էր թե՞ վատ։ Չկար ոչինչ, որի հետ կարելի լիներ ներկան համեմատել, միակ չափանիշը Զռանի թվերն էին, որոնք անշեղորեն հավաստում էին, թե ամեն ինչ գնալով ավելի ու ավելի լավ է դառնում։ Անասունների համար այդ հարցը մնում էր անլուծելի, ամեն դեպքում նրանք այժմ նման բաների մասին մտածելու ժամանակ էլ չունեին։ Ծեր Բենիամինը պնդում էր, որ պարզ հիշում է իր կյանքի բոլոր մանրամասները, ասելով, որ ոչինչ երբեւէ ավելի վատ կամ ավելի լավ լինել չէր կարող․ ըստ նրա քաղցը, զրկանքներն ու հիասթափությունը կյանքի անսասան օրենքներն էին։: Բայց եւ այնպես անասունները երբեք չէին դադարում հույս փայփայելուց։ Դեռ ավելին, նրանք երբեք, մի ակնթարթ անգամ չէին կորցնում Անասնաֆերմայի անդամների իրենց արտոնության պարծանքը։ Նրանք շարունակում էին մնալ ամբողջ երկրի,— ամբո՜ղջ Անգլիայի,— միակ ֆերման, որը պատկանում էր անասուններին։ Նրանցից ոչ մեկը, անգամ մատղաշները, անգամ հեռավոր տեղերից բերված նորեկները, չէին դադարում հիանալ այդ փաստով։ Իսկ երբ նրանք լսում էին հրացանի կրակոցը եւ տեսնում ծածանվող կանաչ դրոշը, նրանց հոգիներն անսահման հպարտությամբ էին լցվում, եւ խոսակցությունն անպայման դառնում էր այն հերոսական օրերին, երբ վռնդվեց Ջոնզը, գրվում էին Յոթ Պատվիրանները եւ պանծալի ճակատամարտերում ջախջախվում էին զավթարար մարդիկ։ Անցյալի երազանքներից ոչ ոք չէր հրաժարվել։ Բոլորը հավատում էին Գնդապետի կանխատեսած Անասունների Հանրապետությանը, որում Անգլիայի հողին չպիտի ոտք դներ մարդը։ Այդ օրը դեռ գալու էր, թեկուզ ոչ շուտ, գուցե անգամ ոչ իրենց կյանքի ընթացքում, բայց անպայման գալու էր։ Թերեւս տեղ֊տեղ նույնիսկ կամացուկ լսվում էր «Անգլիայի գազանների» մեղեդին, համենայն դեպս ֆերմայի բոլոր անասուններն այն գիտեին, չնայաց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն երգել։ Եթե անգամ կյանքը չարքաշ էր ու ոչ բոլոր իղձերն էին իրականացել, նրանք գիտեին, որ տարբերվում են մնացած անասուններից։ Եթե նրանք քաղցած էին, ապա պատճառը բռնակալ մարդկանց կերակրելու կարիքը չէր, եթե նրանք հյուծվում էին աշխատանքից, ապա գոնե իրենց համար էին աշխատում։ Ոչ ոք նրանց մոտ երկու ոտքի վրա չէր քայլում։ Ոչ ոք ուրիշին «տեր» չէր կոչում։ Բոլոր անասունները հավասար էին։: Մի օր ամռան սկզբին Զռանը ոչխարներին հրամայեց հետեւել իրեն եւ տարավ ֆերմայի հեռավոր ծայրի մի տափարակը, որը ծածկված էր ծփիների մատղաշ ծառերով։ Ոչխարներն ամբողջ օրը մնացին այնտեղ, արածելով Զռանի հսկողության ներքո։ Երեկոյան նա վերադարձավ ֆերմա, բայց, քանի որ եղանակը տաք էր, ոչխարներին հետ չբերեց։ Ոչխարներն այնտեղ մնացին մի ամբողջ շաբաթ, որի ընթացքում նրանց ոչ ոք չէր տեսնում։ Օրվա մեծ մասը Զռանն անց էր կացնում նրանց հետ։ Նա ասաց, որ ոչխարներին սովորեցնում է մի նոր երգ, որի համար առանձնացում է պահանջվում։: Ոչխարների վերադարձից շատ չանցած, երբ գեղեցիկ մի երեկո անասունները հետ էին գալիս դաշտային աշխատանքներից, ֆերմայի բակից ձիու սարսափելի մի խրխինջ լսվեց։ Ընկրկելով, անասունները մեխվեցին իրենց տեղերում։ Խրխինջը կրկնվեց։ Ճանաչելով Երեքնուկի ձայնը, բոլորը վարգով նետվեցին բակը եւ տեսան… Երեքնուկի տեսածը։: Մի խոզ քայլում էր հետեւի ոտքերի վրա։: Այո, հենց Զռանը։ Մի քիչ անշնորհք, ասես դեռ անսովոր իր զգալի քաշը պահելուն, սակայն կատարյալ հավասարակշռությամբ, նա կտրում֊անցնում էր բակը։ Հաջորդ պահին տան դռնից դուրս եկավ խոզերի երկար մի շարան՝ բոլորը հետեւի ոտքերի վրա։ Ոմանք մյուսներից ավելի լավ էին քայլում, իսկ մի երկուսը թեթեւակի երերում էին, ասես ձեռնափայտի կարիք զգալով, բայց բոլորը հաջողությամբ անցան ամբողջ բակով մեկ։ Վերջապես, շների զարհուրելի հաչոցի ու սեւ աքաղաղի զիլ կանչի ներքո, տնից դուրս եկավ փառավորապես ուղղաձիգ Նապոլեոնը։ Նա ամբարտավան հայացքներ էր գցում չորս կողմը, շուրջը թռչկոտում էին շները։: Նրա տոտիկում մտրակ էր սեղմված։: Մեռյալ լռություն տիրեց։ Ապշահար ու ահաբեկված, անասուններն իրար սեղմված դիտում էին խոզերի դանդաղ երթը բակով մեկ։ Աշխարհն ասես շուռ էր եկել։ Ապա, առաջին ցնցումը հանդարտվելուն պես, եկավ մի պահ, երբ, հակառակ ամեն ինչի,— հակառակ շների վախի, հակառակ երբեք չտրտնջալու, ինչ էլ որ լինի՝ երբեք չբողոքելու տարիներով մշակված սովորույթի,— անասուններն ուր որ է կընդվզեին։ Սակայն հենց այդ պահին, ասես ազդանշանով, ոչխարները սկսեցին բարձր մայել։: — Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։ Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։ Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։: Այսպես շարունակվեց հինգ րոպե անընդմեջ։ Երբ ոչխարները լռեցին, բողոքելու հնարավորությունն արդեն անցել էր, քանի որ խոզերը շարքով մտել էին տուն։: Ինչ֊որ մեկը հպվեց Բենիամինի ուսին։ Նա շուռ եկավ։ Երեքնուկն էր։ Նրա ծեր աչքերն ավելի մշուշված էին, քան երբեւէ։ Առանց որեւէ բան ասելու, նա կամացուկ քաշեց Բենիամինի բաշից ու տարավ նրան ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները։ Մի քանի պահ նրանք լուռ նայում էին սպիտակ տառերով սեւ պատին։: — Ես արդեն լավ չեմ տասնում։— Վերջապես ասաց Երեքնուկը։— Նույնիսկ ջահել օրերին ես, միեւնույն է, չէի կարողանա կարդալ։ Բայց ինձ թվում է, որ գրությունը փոխվել է։ Ասա ինձ, Բենիամին, Յոթ Պատվիրանները նո՞ւյնն են, թե՞ չէ։: Կյանքում առաջին անգամ Բենիամինը խախտեց իր օրենքը եւ բարձրաձայն կարդաց պատի գրությունը։ Այնտեղ ոչինչ չկար, միակ Պատվիրանից բացի․: ԲՈԼՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, : ::ՍԱԿԱՅՆ ՈՐՈՇ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ: ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՔԱՆ ՄՅՈՒՍՆԵՐԸ: Դրանից հետո արդեն զարմանալի չթվաց, որ հաջորդ օրն աշխատանքները վերահսկող բոլոր խոզերը մտրակներ ունեին։ Զարմանալի չթվաց, որ խոզերը ռադիոընդունիչ են գնել, հեռախոս են անցկացնում եւ բաժանորդագրվել են «Զոն Բուլ», «Դեսից֊դենից» եւ «Դեյլի միրըր» թերթերը։ Զարմանալի չթվաց, որ Նապոլեոնը պարտեզում զբոսնում է ծխամորճը բերնին, եւ որ խոզերը պահարանից հանել ու հագնում են միստր Ջոնզի շորերը։ Նապոլեոնը սեւ բաճկոն, որսորդական անդրավարտիք ու կաշվե ոտնակալներ էր հագնում, իսկ իր սիրելի մերունը՝ միսիս Ջոնզի կիրակնօրյա մետաքսե զգեստը։: Մեկ շաբաթ անց ֆերմա ժամանեցին մի քանի երկանիվ կառքեր։ Հարեւան ֆերմերների պատվիրակությունը հրավիրված էր ստուգայցի։ Ամբողջ ֆերման ուսումնասիրելով, նրանք իրենց հիացմունքը հայտնեցին տեսածով եւ մանավանդ՝ հողմաղացով։ Անասուններն այդ ժամանակ զբաղված էին շաղգամի արտը քաղհանելով։ Նրանք ջանասիրաբար աշխատում էին, խուսափելով հողից կտրել մռութները, չիմանալով՝ խոզերի՞ց ավելի վախենալ, թե՞ մարդկանցից։: Այդ երեկո տնից բարձր ծիծաղ ու երգեցողություն լսվեց։ Խառը ձայները հանկարծ շարժեցին անասունների հետաքրքրասիրությունը։ Ի՞նչ էր այնտեղ կատարվում այժմ, երբ անասուններն ու մարդիկ առաջին անգամ հանդիպում էին որպես հավասարներ։ Միասնական մղումով նրանք սկսեցին հնարավորին չափ անձայն սողոսկել տան հետեւի այգին։: Դռնակի մոտ նրանք կանգ առան, վախենալով անցնել, բայց Երեքնուկը նրանց առաջնորդեց ներս։ Կճղակների ծայրերին նրանք մոտեցան տանը, եւ այն անասունները, ում հասակը բավարարում էր, ներս նայեցին հյուրասենյակի պատուհանից։ Երկար սեղանի շուրջ նստած էին հինգ֊վեց ֆերմերներ եւ նույնքան բարձրաստիճան խոզեր։ Նապոլեոնը գրավում էր սեղանի գլխի պատվավոր տեղը։ Խոզերն իրենց աթոռներին նստած էին միանգամայն անբռնազբոս։ Բոլորն ակներեւաբար մի պահ ընդհատել էին թղթախաղը կենաց ասելու համար։ Մի մեծ սափոր փոխանցվում էր մեկից մյուսին, թարմացնելով գավաթների պարունակությունը։ Պատուհանից նայող ապշահար անասուններին ոչ ոք չէր նկատել։: Ֆորքսվուդի միստր Փիլքինգտոնը ոտքի կանգնեց, գավաթը ձեռքին։ Քիչ անց, ասաց նա, ինքը ներկաներին խնդրելու է կենաց խմել։ Սակայն նախքան այդ ինքն իր պարտքն է համարում մի քանի խոսք ասել։: Ինքը, ինչպես եւ, անկասկած, բոլոր ներկաները, մեծագույն գոհունակությամբ է ընդունում այն փաստը, որ կասկածամտության եւ թյուրիմացությունների շրջանն ի վերջո ավարտված է։ Եղել է ժամանակ, իհա՜րկե, երբ Անասնաֆերմայի մեծապատիվ տերերը հարեւան մարդկանց մոտ, ինքը չէր ասի թշնամական, համենայն դեպս որոշ չափով անբարյացակամ վերաբերմունք էին հարուցում։ Եղել են դժբախտ միջադեպեր, հաճախ տարբեր տեսակի տարաձայնություններ են ծագել։ Խոզերին պատկանող ֆերմայի գոյությունը համարվել է աննորմալ եւ շրջապատի համար գաղափարապես վտանգավոր։ Շատ ֆերմերներ, առանց նյութի մեջ խորանալու, համարել են, որ նման ֆերմայում տիրելու է թողտվության ու անկարգապահության ոգին։ Նրանց անհանգստացրել է սեփական անասունների եւ անգամ աշխատավորների վրա դրա թողած հնարավոր ազդեցությունը։ Սակայն այժմ բոլոր նման կասկածները ցրված են։ Այսօր, ընկերների հետ այցելելով Անասնաֆերման եւ սեփական աչքերով ուսումնասիրելով դրա ամեն մի թիգը, ինքը տեսավ ոչ միայն ամենաժամանակակից մեթոդների կիրառություն, այլեւ այնպիսի մի կարգապահություն, որը կարող է օրինակ ծառայել բոլոր մնացած ֆերմերների համար։ Ինքը չի մեղանչի ճշմարտության դեմ, եթե ասի, որ Անասնաֆերմայի ստորին անասուններն ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ կեր են ստանում, քան երկրի ցանկացած այլ անասունները։ Հիրավի, ինքը, իր ընկերների հետ միասին, այսօրվա տեսածից շատ բան մտադիր է անմիջապես ներմուծել իրենց ֆերմաներում։: Ինքը ուզում է ավարտել, կրկին անգամ շեշտելով, որ Անասնաֆերմայի եւ իր հարեւանների միջեւ հաստատված բարեկամական զգացումները միանգամայն օրինաչափ են։ Մարդկանց եւ խոզերի միջեւ շահերի որեւէ ընդհարում երբեք չի եղել եւ չպիտի լինի։ Նրանց դժվարություններն ու պայքարն ընդհանուր են։ Չէ՞ որ աշխատուժի հետ կապված պրոբլեմներն ամենուր միեւնույնն են։ Այստեղ պարզ դարձավ, որ միստր Փիլքինգտոնը մտադրվում է խնամքով պատրաստված մի սրամտություն անել, բայց հրճվանքից մի պահ չէր կարողանում այն արտահայտել։ Մի քանի անգամ փղձկալով, որից նրա բազմաթիվ կզակները շառագունեցին, նա վերջիվերջո կարողացավ ասել․ «Եթե դուք ստիպված եք զսպել ձեր ստորին անասուններին, մենք էլ մեր ստորին դասակարգերն ունենք»։ Այդ սրամտությունից սեղանը պոռթկաց ծիծաղով, իսկ միստր Փիլքինգտոնը նորից խոզերին շնորհավորեց ֆերմայի ցածր օրաբաժինների, երկար աշխատաժամերի եւ ընդհանուր երեսառածության բացակայության համար։: Վերջապես, ասաց նա, ժամանակն է ոտքի կանգնել եւ լցնել գավաթները։ «Պարոնայք», եզրափակեց միստր Փիլքինգտոնը, «պապոնայք, ես առաջարկում եմ խմել Անասնաֆերմայի բարգավաճման կենացը»։: Սենյակը լցվեց խանդավառ բացականչություններով ու դոփյունով։ Նապոլեոնն այն աստիճան շոյված էր, որ, տեղից ելնելով, սեղանը շրջանցեց, իր գավաթը Փիլքինգտոնի հետ չխկացնելու համար։ Երբ իրարանցումն ավարտվեց, Նապոլեոնը, որը մնացել էր կանգնած, տեղեկացրեց, որ ինքն էլ մի քանի խոսք ունի ասելու։: Ինչպես Նապոլեոնի բոլոր ճառերը, այս մեկն էլ կարճ էր ու տեղին։ Նա նույնպես ասաց, որ ուրախ է տեսնել փոխադարձ կասկածամտության դարաշրջանի ավարտը։ Երկար ժամանակ տարածված էր այն տեսակետը,— նա հիմք ուներ կարծելու, որ դա չարակամ թշնամիների բանսարկության հետեւանքն է,— թե իր եւ իր գործընկերների աշխարհայացքը քայքայիչ եւ անգամ հեղափոխական տարրեր է պարունակում։ Նրանց վերագրում էին հարեւան ֆերմաների անասուններին ապստամբության հրահրելու նկատառումներ։ Դրանից մեծ սուտ դժվար է հորինել։ Նրանց միակ ցանկությունն ինչպես այժմ, այնպես եւ անցյալում, հարեւանների հետ խաղաղ եւ գործնական հարաբերությունների պահպանումն է։ Այս ֆերման, որը պատիվ ունի ղեկավարելու ինքը, կոոպերատիվ հաստատություն է։ Այդ ապացուցող իրավական փաստաթղթերը, որոնք գտնվում են իր մոտ, հանդիսանում են բոլոր խոզերի միասնական սեփականությունը։: Հավատալով, որ նախկին կասկածամտությունը հաղթահարված է ֆերմայում, այդուհանդերձ, մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք պիտի ծառայեն վստահության հետագա ամրապնդմանը։ Անասունների միջեւ մինչ այդ տարածված էր իրար դիմելու «ընկեր» հիմար ձեւը։ Այսուհետեւ այն հայտարարվում է ապօրինի։ Կար նաեւ տարօրինակ մի սովորույթ, որի ծագումն անհայտ է, ամեն կիրակի շարքով անցնել այգում գամված մի ծեր խոզի գանգի կողքով։ Դա նույնպես պիտի դադարեցվի։ Այցելուները նկատած կլինեն այգում ծածանվող կանաչ դրոշը։ Նրանց ուշադրությունը հրավիրվում է այն փաստին, որ նախկինում դրոշի վրա տեղ գտած սպիտակ կճղակն ու պոզն այլեւս չկան։ Այսուհետեւ դրոշը լինելու է պարզապես կանաչ։: Նապոլեոնն ավելացրեց, որ ընդամենը մի ճշտում է ուզում մտցնել միստր Փիլքինգտոնի սքանչելի հարեւանական ճառի մեջ։ Միստր Փիլքինգտոնն իր խոսքում բազմիցս անդրադարձավ «Անասնաֆերմային»։ Նա, իհարկե, չէր կարող իմանալ, քանի որ Նապոլեոնն առաջին անգամ է դա ազդարարում, որ «Անասնաֆերմա» անունը վերացվում է։ Այսուհետեւ այն կոչվելու է «Մենըր ֆերմա», որն, ըստ նրա, հանդիսանում է ֆերմայի իսկական եւ ստույգ անվանումը։: — Պարոնայք,— եզրափակեց Նապոլեոնը,— ես առաջարկում եմ նույն կենացը, սակայն փոքր֊ինչ ձեւափոխված։ Բերնեբերա՛ն լցրեք ձեր գավաթները։ Խմենք Մենըր ֆերմայի բարգավաճման կենա՛ցը։: Հետեւեցին նույն սրտաբուխ բացականյությունները, եւ գավաթները մինչեւ վերջ խմվեցին։ Մինչ դրսի անասունները դիտում էին, նրանց թվաց, որ ներսում տարօրինակ մի բան է կատարվում։ Ի՞նչ էր պատահել խոզերի դեքմերին։ Ծեր Երեքնուկի մշուշոտ աչքերը դառնում էին մեկից մյուսին։ Ոմանք հինգ կզակ ունեին, ոմանք՝ չորս, ոմանք՝ երեք։ Սակայն ինչ֊որ բան կարծես երերար ու հալչեր։ Ծափահարությունից հետո վերսկսվեց ընդհատված թղթախաղը, եւ անասունները լուռ ու մունջ հեռացան։: Հազիվ էին նրանք մի քսան քայլ հեռացել, երբ հանկարծ կտրուկ կանգ առան։ Տնից սոսկալի աղաղակ էր գալիս։ Հետ նետվելով, անասունները նորից հպվեցին պատուհանին։ Ներսում կատաղի վեճ էր բռնկվել։ Բոլորը գոռում էին, գազազած ինչ֊որ բան հերքում, խփում սեղանին ու կասկածոտ հայացքներ փոխանակում։ Պատճառը կարծես թե այն էր, որ Նապոլեոնն ու միստր Փիլքինգտոնը միաժամանակ ագռավի մեկնոց էին դրել։: Լսվում էր տասներկու գազազած ու միանման ձայն, եւ արդեն պարզ էր, թե ինչ է կատարվել խոզերի դեմքերի հետ։ Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։