Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 4014 բայտ, 18:11, 2 Օգոստոսի 2013
Բայց ինձ թվում է, որ ընդ ունայն եմ խոսում: Դու թերևս չգիտես, թե ինչ բան է բուն: Հիմա բացատրեմ քեզ:
Բուն նա՛ է, որ կամացուկ բանսարկություն է սփռում այն մարդկանց վրա, որոնք նեղում են իրեն և երբ նրանից պահանջում են, որ պատասխանատու լինի իր ասածների համար, նա խոհեմաբար գոչում է. — Ես ոչինչ չեմ հավատում, ինձ <b>ասել են</b>: Նա գիտե, որ <b>ասել են</b>-ը անգնահատելի է:  Բուն նա՛ է, որ մտնում է մի պարկեշտ ընտանիքի գիրկը, ներկայանում է որպես փեսացու, անվանարկում է դեռահաս աղջկան, դրամ է փոխ առնում, երբեմն վճարում է իր պարտքը և գնում է այդտեղից միայն այն ժամանակ, երբ այլևս անելու բան չկա:  Բուն այն քաղաքական գործիչն է, որ դնելով ազատասիրության, անբծության, մարդասիրության դիմակ, հարմար րոպեին, առանց նախազգուշացնելու, կամացուկ խեղդում է մի մարդու կամ մի ազգի:  Բուն այն առևտրականն է, որ խարդախում է իր գինին, կեղծում է ուտելեղենը, սննդահյութի փոխարեն անմարսություն է մտցնում, ուրախության տեղ` զայրույթ: Բուն նա է, որ ճարպկորեն գողանում է, և ոչ ոք չի կարողանում ծոծրակից բռնել, պաշտպանում է կեղխիքը իսկականի դեմ, կործանում է այրի կնոջ, կողոպտում որբին և հաղթանակ տանում յուղի մեջ, ինչպես որ ուրիշները հաղթանակ են տանում արյան մեջ:  «Բուուհին» կամ էգ բուն, ինչպես կուզես, առանց բառախաղի, այն կինն է, որ վաճառում է իր հրապույրները, պղծում է երիտասարդների անարատ սրտերը, դա անվանում է «մարդ դարձնել նրանց», ապա առանց մի սուի թողնում տիղմի մեջ, ուր նրանց քաշել էր:  Եթե նա տխուր է երբեմնբ, եթե հիշում է, որ կին է ինքը, որ կարող էր մայր լինել, ես ժխտում եմ դա: Եթե այդ ապրելակերպից հոգնած` նա նետվում է ջուրը, ապա ապրելու արժան խենթ է:  Շուրջդ նայիր, գավառակա՛ն բանաստեղծ և, եթե կարող ես, համրիր աշխարհիս բուերը. մտածի՛ր, թե խոհե՞մ բան է հարձակվել, ինչպես դու ես անում, ուշի և խորամանկության այ թագակիր էգ բուերի վրա: Քաշվիր ինքդ քո մեջ, ասա քո mea culpa-ն և ծնկաչոք թողություն հայցիր:  Այնուամենայնիվ դու հետաքրքրում ես ինձ քո վստահող անխոհեմությամբ. ուստի հակառակ իմ հանրածանոթ սովորություններին` ես քեզ նախազգուշացնում եմ, որ քո ոճի անվայելությունն ու լկտիությունը կհայտնեմ գրական եղբայրակիցներին, որոնք փետուրով, կտուցով ու ակնոցով ուժեղ են, խոհեմ ու իմաստակ են և ամենասիրալիր, ամենապատշաճ ձևով, բազում սնդուսով ու թևնոցով սքողելով կարող են երիտասարդ անձանց պատմել սիրային պատմություններ, որոնք միայն Կիթերայից չեն գալիս, և մեկ ժամվա մեջ, աննկատելի կերպով, կարող են ամենախև Ագնեսը ստեղծել: Օ՜ հանդուգն բանաստեղծ, որ այդքան սիրում ես Ռաբլեին և հին վարպետներին, այդ մարդիկ այն առավելությունն ունեն քեզնից, որ այնքան կհղկեն ֆրանսական լեզուն, որ ի վերջո կմաշեն այն:   ԲՈՒԲՈՒԼՈՍ ԲՈՒԲ
Վստահելի
4
edits