Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 4 բայտ, 16:13, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ երկրորդ */
Այնուհետև թիավարում ենք նավակը դեպի մի լուռ ծովախորշ, խփում ենք վրանն ու պատրաստում համեղ ընթրիքը, որն ուտում ենք մեծ ախորժակով։ Հետո լցնում ենք երկար ծխամորճերը, կպցնում ու սկսում հաճելի զրույցը։ Մինչդեռ մեր խոսակցության ընդմիջումներին գետը, խաղ անելով նավակի շուրջը, զարմանալի գաղտնիքներ ու մոռացված հեքիաթներ է պատմում, մեղմ ձայնով հին մանկական երգեր է երգում,որ երգել է շատ հազարամյակներ և դեռ կերգի այնքան գալիք հազարամյակներ, մինչև նրա ձայնը կդառնա խռպոտ ու զառամ։ Մենք, որ սովորել ենք սիրել նրա փոփոխուն դեմքը, որ այնքան հաճախ ծվարել ենք նրա ալեկոծվող գրկում, հասկանում ենք այդ երգը, թեև չենք կարող հասարակ բառերի միջոցով հաղորդել այն, ինչին ունկնդիր ենք։
Եվ ահա մենք նստած ենք գետափին, իսկ լուսինը, որը նույնպես նրան սիրում է, ցած է խոնարհվում, քրոջ պես գգվում գետի ջրերին և իր արծաթե թևերը սփռում է նրա շուրջը։ Մենք հետևում ենք, թե ինչպես է գետը հոսում, մերթ երգելով, մերթ շշնջալով, շտապելով հանդիպել իր տիրակալին՝ ծովին։ Մեր ձայները մարում են լռության մեջ, ծխամորճերը հանգչում են, և մենք՝ սովորական, բավականին բիրտ երիտասարդ տղամարդիկս, տարօրինակ կերպով կարծես լցվում ենք խոհերով, տխուր և թանկագին հուշերով և այլևս խոսելու ցանկություն չի մնում։ Վերջապես վեր ենք կենում, թափ ենք տալիս մոխիրը հանգած ծխամորճերի միջից և իրար բարի գիշեր մաղթում։ Մենք քուն ենք մտնում ջրի ծփանքի և ծառերի սոսափյունի ներքո, հսկայական, լուռ աստղերի տակ և մեզ թվում է, թե աշխարհը նորից ջահել է, ջահել ու գեղեցիկ, ինչպիսին եղել է, մինչև հոգսի ու տագնապի դարերը ակոսել են նրա գեղեցիկ դեմքը, մինչև նրա զավակների մեղքերը և խենթությունները ծերացրել են նրա սիրող սիրտը, գեղեցիկ, ինչպես այն անցած-գնացած օրերին, երբ նա ջահել մոր նման իր լայն կրցքին կրծքին օրոր էր ասում մեզ՝ իր զավակներին, մինչև պճնված քաղաքակրթությունը, գայթակղելով իր հնարքներով, մեզ դուրս կորզեց նրա սիրող թևերից և արհեստականության թունավոր ծաղրը ստիպեց ամաչել այն պարզ ու հասարակ կյանքի համար, որ վարում էինք նրա հետ և հեռանալ այն անպաճույճ ու վեհասքանչ տնից, որտեղ ծնվել է մարդկությունը այնքան շատ հազարամյակներ առաջ։
― Իսկ եթե անձրև՞ գա, ― ասած Հարրիսը։
Այսպիսով մենք համաձայնեցինք, որ կգիշերենք դրսում միայն լավ եղանակին, իսկ անձրևոտ օրերին, կամ երբ պարզապես հակված կլինենք փոփոխության, կգիշերենք պանդոկներում, ինչպես շատ հարգարժան մարդիկ։
Մոնթմորընսին ողջունեց այս հաշտությունը՝ ուրախ հավանություն տալով։ Նրան չի հրապուրում միայնության ռոմանտիկան։ Տարեք նրան մի որևէ աղմկոտ վայր և որքան աղմկոտ, այնքան ավելի ուրախ։ Նայեցեք Մոնթմորընսիին և ձեզ կթվա, որ դա երկիր ուղարկված մի հրեշտակ է, որը ինչ-ինչ պատճառներով մարդկանցից քողարկված է փոքրիկ ֆոքսթերիերի տեսքով։ Նրա տեսքը կարծես ասում է՝ Օ-ինչ վատ-աշխարհ է սա-և խնչպես կուզենայի-դարձնել-այն-վելիա֊վելի-լավ ու ազնիվ, և արցունքով լցնում աստվածավախ լեդիների ու ջենտլմենների աչքերը։
Երբ Մոնթմորընսին անցավ իմ խնամակալության տակ, մտքովս չէր անցնում, որ ինձ կհաջողվի նրան երկար պահել։ Մինչ նա, նստած բուխարու առջև փռած գորգին, ինձ էր ուսումնասիրում, ես նայում էի նրան ու մտածում․
Ադմին, Վստահելի
1876
edits