Changes
Հոկտեմբերյան տոթ, ամպամած օր էր, սակայն երեկոյան կողմը փչեց զովաշունչ քամի։
Մեր փոքրիկ հյուրասենյակում նստելն անտանելի է և սիրով համաձայնեցի։ Մի երեք ժամ շրջեցինք Ֆլիթ-սթրիթով և Սթրենդով՝ դիտելով իրար հաջորդող փողոցային տեսարանները։ Ինչպես միշտ, սրամիտ նկատողությունների մեջ շռայլ և խիստ դիտողունակ Հոլմսի հետ զրույցը չափազանց հետաքրքիր էր։
Բեյքր-սթրիթ վերադարձանք ժամը տասի կողմերը։ Մուտքի մոտ կառք էր կանգնած։
Բավականաչափ ծանոթ էի Հոլմսի դեդուկտիվ մեթոդին, որպեսզի հետևեի նրա մտքերի ընթացքին։ Բավական էր մի հայացք նետել հյուսված պայուսակի մեջ , որը կախված էր փողոցային լապտերով լուսավորված կառքից, որպեսզի բժշկական գործիքների բնույթից և վիճակից ակնթարթորեն եզրակացներ, թե ում կառքն էր դա։ Իսկ երկրորդ հարկի մեր սենյակներից մեկի վառ լույսը վկայում էր, որ ուշեկ հյուրը ժամանել է հատկապես մեզ մոտ։ Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչը կարող էր այդ ուշ ժամին բերած լինել իմ բժիշկ-գործընկերոջը, և Հոլմսի ետևից գնացի մեր աշխատասենյակը։
Երբ ներս մտանք, բուխարու մոտի աթոռից վեր կացավ գունատ դեմքով, շիկահեր այտամորուքներով մի մարդ։ Դատելով վհատ, հողագույն դեմքից, կյանքը նրան երես չէր տվել։ Ինչպես բոլոր դյուրազգացները, նա և՛ պոռթքուն պոռթկուն էր, և՛ ամոթխած, իսկ նուրբ ճերմակ ձեռքը, որով տեղից վեր կենալիս բռնել էր բուխարու տախտակը, ավելի շուտ հիշեցնում էր նկարչի, քան վիրաբույժի ձեռք։ Հագուստները հանգիստ երանգ ունեին՝ սև սերթուկ, մուգ տաբատ, ծաղկավոր, բայց համեստ փողկապ։
— Ինչ է, խոսե՞լ եք կառապանիս հետ։
Երբ լսեց, որ ծանոթ եմ իր գրքին, գունատ այտերը բավականությունից շառագունեցին։
Շերլոկ Հոլմսը նստեց և վառեց ծխամորճը։
Ստիպված եմ սկսել նրանից, թե ինչպես եմ սովորել։ Գիտեք ինչ, ավարտել եմ Լոնդոնի համալսարանը և մի կարծեք, թե ինքնագովությամբ եմ զբաղվում, բայց պրոֆեսորներս ինձ հետ մեծ հույսեր էին կապում։ Համալսարանն ավարտելուց հետո չթողեցի հետազոտական աշխատանքները և փոքր պաշտոնով մնացի Արքայական քոլեջին կից կլինիկայում։ Ինձ բախտ վիճակվեց հետաքրքրություն առաջացնել փայտացման հազվագյուտ դեպքերի մասին իմ աշխատանքի նկատմամաբ և, ի վերջո, ստանալ Բրյուս Պինկերտոնի մրցանակն ու մեդալ՝ նյարդային հիվանդուցյունների իմ մենագրության համար, որը հենց նոր հիշատակեց ձեր ընկերը։ Կասեմ առանց չափազանցության, որ այդ ժամանակ բոլորն ինձ փայլուն ապագա էին գուշակում։
Մի անգամ առավոտյան սենյակս խցկվեց բոլորովին անծանոթ մի մարդ, ոմն պարոն Բլեսինգթոն, և անմիջապես գործի անցավ։
«Դուք հենց այն Փերսի Թրևելյա՞նն եք, որը վերջերս բացառիկ հաջողության համար պարգևատրում ստացավ», ― — հարցրեց նա։
Գլուխ տվեցի։
«Շիտակ պատասխանեք, ― — շարունակեց նա, ― — քանի որ դա հենց ձեր շահերից է բխում։ Հաջողության հասնելու համար բավականաչափ խելք ունեք։ Իսկ բարեկի՞րթ եք արդյոք»։
Այդ անսպասելի հարցը լսելով չկարողացա չժպտալ։
«Որևէ հիմար սովորություն չունե՞ք։ Խմու՞մ եք, հը՞»։
«Ինպե՞ս կարող եք այդպիսի բան մտածել, սըր», ― — բացականչեցի ես։
«Լավ, լավ։ Այդ դեպքում ամեն ինչ կարգին է։ Բայց պարտավոր էի հարցնել։ Ինչպես է, որ այդքան խելացի եք և պաշտոն չունեք»։
Թոթվեցի ուսերս։
«Դե լավ, հա, ― — ասաց նա իրեն հատուկ աշխուժությամբ։ ― — Հին պատմություն է։ Ձեր գլխում ավելի շատ բան կա, քան ձեր գրպանում, չէ՞։ Իսկ ի՞նչ կասեիք, եթե սկզբի համար ձեզ օգնեի հաստատվել Բրուք-սթրիթում»։
Ապշած նայեցի նրան։
«Օ, իմ օգտի համար եմ անում, ոչ թե ձեր, ― — ասաց նա։ ― — Անկեղծ ասած, եթե ձեզ հարմար լինի, իմ մասին խոսք չկա։ Գիտեք ինչ, ավելորդ մի քանի հազար ունեմ և մտածում եմ այդ գումարը դնել ձեզ վրա»։
«Բայց ինչու՞», ― — հազիվ կարողացա արտասանել ես։
«Դե, սա էլ նույնպիսի եկամտաբեր գործ է, ինչպես և մնացածները, միայն ավելի անվտանգ»։
«Հիմա կբացատրեմ։ Տուն կվարձեմ, կկահավորեմ, կվճարեմ սպասավորներին… Մի խոսքով, կտնօրինեմ ամեն ինչ։ Ձեզ մնում է միայն տաբատը նստամաշ անել աշխատասենյակում։ Մանր ծախսերի և ամեն ինչի համար ձեզ փող կտամ։ Դուք ինձ կտաք ձեր վաստակի երեք քառորդը, մնացածը կմնա ձեզ»։
Մի քանի շաբաթ առաջ միստր Բլեսինգթոնը խիստ հուզված մտավ իմ աշխատասենյակը։ Խոսեց ինչ-որ կողոպուտի մասին, որը, նրա ասելով, կատարվել էր Վեստ-Էնդում։ Դա, որքան հիշում եմ, սաստիկ հուզել էր նրան, և նա հայտարարեց, որ ոչ մի օր չհետաձգելով պետք է մեր դռներին ու պատուհաններին լրացուցիչ սողնակներ դնենք։ Ամբողջ շաբաթ ահավոր անհանգըստության անհանգստության մեջ էր, մի գլուխ պատուհանից դուրս էր նայում և դադարեցրեց կարճ զբոսանքները, որ սովորաբար կատարում էր ճաշից առաջ։ Հետևելով նրա վարքագծին, հանկարծ մտածեցի, որ նա մահու չափ վախենում է ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, բայց երբ այդ մասին ուղղակի հարցրի, սկսեց այնպես հայհոյել, որ հարկադրված էի դադարեցնել խոսակցությունը։ Ժամանակի ընթացքում նրա վախը աստիճանաբար անցավ և այն է՝ վերագտել էր իրեն, երբ հանկարծ մի նոր իրադարձություն այնպիսի վիճակի մեջ գցեց նրան, որ պարզապես նայելիս մեղքդ գալիս էր։ Այդ վիճակում էլ գտնվում է առ այսօր։
Իսկ ահա թե ինչ էր պատահել։ Երկու օր առաջ նամակ ստացա, որը հիմա կկարդամ։ Վրան ոչ հետադարձ հասցե կա, ոչ ուղարկելու ամսաթիվ։
«Ներկայումս Անգլիայում ապրող մի ռուս ազնվական, ― — ասվում էր այդտեղ, ― — խիստ երախտապարտ կլինի, եթե բժիշկ Փերսի Թրևելյանը համաձայնի ընդունել իրեն։ Ահա արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է փայտացման նոպաներից, իսկ ինչպես հայտնի է, բժիշկ Թրևելյանը այդ հիվանդուցյան հիվանդության գիտակն է։ Մտադիր է գալ վաղը երեկոյան, ժամը վեցն անց քառորդ, եթե բժիշկ Թրևելյանը հարմար կգտնի այդ ժամին տանը լինել»։
Այս նամակն ինձ հետաքրքրեց, քանի որ փայտացումը հազվադեպ հիվանդություն է։ Ճիշտ նշանակված ժամին աշխատասենյակումս էի։ Սպասավորը ներս բերեց այցելուին։ Դա մի տարեց մարդ էր, նիհար, լուրջ, ամենասովորական արտաքինով․ ռուս ազնվականին ես այլ կերպ էի պատկերացնում։ Ավելի շատ ինձ ապշեցրեց նրա ընկերոջ՝ բարձրահասակ երիտասարդի արտաքինը՝ զարմանալի գեղեցիկ, թուխ, չար դեմքով և Հերկուլեսի կրծքով, ոտքերով ու ձեռքերով։ Նա բռնել էր ուղեկցի արմունկից և օգնեց նրան նստելու աթոռին այնպիսի հոգատարությամբ, որ հազիվ թե կարելի լիներ սպասել նման արտաքին ունեցող մարդուց։
«Ներեցեք, բժիշկ, որ ես էլ ներս մտա, ― — ասաց ինձ անգլերեն, բայց թեթևակի սվսվացնելով։ ― — Հայրս է, և նրա առողջությունն ինձ համար ամեն ինչից վեր է»։
Զգացված էի որդիական տագնապից։
«Երևի ցանկանում եք ընդունելության ժամին մնալ ձեր հոր հե՞տ», ― — հարցրեցի ես։
«Աստված փրկի, ― — սարսափահար բացականչեց նա՝ ձեռքերն իրար զարկելով։ Չեմ կարող ասել, թե ինձ համար ինչ ցավալի է հորս նայելը։ Եթե սկսվի նրա սարսափելի նոպաներից մեկը, չեմ դիմանա։ Ինքս էլ բացառիկ զգայուն նյարդեր ունեմ։ Մինչ դուք կզննեք հորս, ձեր թույլտվությամբ, ես կսպասեմ ընդունարանում»։
Հասկանալի է, համաձայնեցի, և երիտասարդը դուրս եկավ։ Սկսեցի հարցուփորձ անել այցելուին հիվանդության մասին և մանրամասն գրառումներ էի կատարում։ Խելքով աչքի չէր ընկնում, և պատասխանները հաճախ անմիտ էին, որը վերագրեցի լեզուն վատ իմանալուն։ Հանկարծ դադարեց ընդհանրապես պատասխանելուց, և, շրջվելով նրա կողմը, զարմանքով նկատեցի, որ աթոռին նստել էր շատ ուղիղ, անշարժ դեմքով և ինձ է նայում անմիտ հայացքով։ Դարձյալ սկսվել էր նրա հանելուկային հիվանդությունը։
Երբեք չէի կարծում, որ մեկ անգամ էլ կտեսնեմ ռուսին ու նրա որդուն, և կարող եք պատկերացնել զարմանքս, երբ այսօր երեկոյան նույն ժամին նրանք հայտնվեցին իմ աշխատասենյակում։
«Բժիշկ, շատ եմ խնդրում, ներեցեք ինձ երեկվա անսպասելի հեռանալու համար», ― — ասաց այցելուս։
«Խոստովանում եմ, շատ զարմացա», ― — ասացի ես։
«Գիտեք ինչ, ― — բացատրեց նա, ― — երբ նոպայից հետո ուշքի եմ գալիս, համարյա ոչինչ չեմ հիշում, թե մինչ այդ ինչ է կատարվել ինձ հետ։ Սթափվեցի, ինչպես ինձ թվաց, անծանոթ սենյակում և շտապեցի փողոց դուրս գալ»։
«Իսկ ես, ― — ավելացրեց որդին, ― — տեսնելով , որ հայրս անցավ ընդունարանից, բնականաբար մտածեցի, որ այցն ավարտվել է։ Եվ միայն այն ժամանակ, երբ տուն գնացինք, սկսեցի հասկանալ, թե ինչ է կատարվել»։
«Դե ինչ, ― — ասացի ծիծաղելով, ― — ոչ մի լուրջ բան չի պատահել, միայն ինձ ստիպեցիք տարակուսել։ Այսպիսով, սըր, չէի՞ք բարեհաճի անցնել ընդունարան, իսկ ես նորից կզբաղվեմ ձեր հայրիկով»։
Մոտավորապես կես ժամ ծեր ջենտլմենն ինձ պատմում էր իր հիվանդուցյան ախտանիշների մասին, իսկ դեղատոմս գրելուց հետո նրան ուղեկցեցի որդու մոտ։
Ձեզ արդեն ասացի, որ այդ ժամին միստր Բլեսինգթոնը սովորաբար զբոսնում է։ Շուտով եկավ և վերև բարձրացավ։ Եվ անմիջապես լսեցի, թե ինչպես է ներքև վազում։ Միստր Բլեսինգթոնը խուճապահար ներխուժեց սենյակս։
«Ո՞վ է մտել սենյակս», ― — գոռաց նա։
«Ոչ ոք», ― — պատասխանեցի ես։
«Ստում եք, ― — աղաղակեց։ ― — Բարձրացեք և տեսեք»։
Որոշեցի անուշադրության մատնել կոպտությունը, նա սարսափից կորցրել էր իրեն։ Վերև բարձրացանք և խավոտ գորգի վրա դրոշմված հետքեր ցույց տվեց։
«Կարծում եք, սրանք ի՞մն են», ― — բղավեց նա։
Այդպիսի հետքեր, իհարկե, նա չէր կարող թողնել, և ակնհայտորեն դրանք թարմ էին։ Ինչպես գիտեք, այսօր ուժեղ անձրև տեղաց, և մոտս միայն հայրն ու որդին էին եկել։ Ուրեմն, մինչ ես զբաղված էի հորով, ընդունարանում սպասող որդին ինչ-որ անհայտ նպատակով մտել էր մշտական խնամառուիս սենյակը։ Այնտեղից ոչինչ չէր կորել, սակայն հետքերը վկայում էին, որ այնտեղ ինչ-որ մեկը եղել է։
Ինձ թվաց, թե միստր Բլեսինգթոնը ինչ-որ չափից ավելի է անհանգստացած, ասենք, այս դեպքում ամեն մեկն էլ կկորցներ հանգիստը։ Ընկնելով բազկաթոռին, բառացիորեն հեկեկաց և մեծ դժվարությամբ կարողացա ուշքի բերել նրան։ Այդ ինքն ինձ առաջարկեց ուղևորվել ձեզ մոտ, և նրա առաջարկությունը միանգամայն տեղի համարեցի, քանի որ կատարվածն իսկապես շատ տարօրինակ էր, չնայած ոչ այնքան սարսափելի, ինչպես թվում էր միստր Բլեսինգթոնին։ Եթե հիմա մեկնեք ինձ հետ, կհաջողվի հանգստացնել նրան։ Թեև, ըստ իս, դժվար թե ընդունակ լինի բացատրել իր անհանգստության պատճառը։
Շերլոկ Հոլմսն այդ երկար պատմությունը լսեց շատ ուշադիր, և հասկացա, որ գործը հրապուրեց նրան։ Ինչպես միշտ, նրա դեմքը ոչինչ չէր արտահայտում, միայն կոպերն էին լայնացել և բժշկի պատմած հերթական արտասովոր պատահարից հետո ծխամորճը ծխացնում էր, ավելի թանձր ծուխ արձակելով։ Երբ մեր հյուրը վերջացրեց խոսքը, Հոլմսը լուռ վեր թռավ, ձեռքս խոթեց իմ գլխարկը, սեղանից վերցրեց իրենն ու Թրևելյանի ետևից գնաց դեպի դուռը։ Քառորդ ժամ էլ չէր անցել, երբ մոտեցանք բժշկի՝ Բրուք-սթրիթի վրա գտնվող տանը։ Դա համեստ, ոչնչով չզանազանվող տուն էր, որտեղ ապրում են Վեստ-Էնդում պրակտիկա ունեցող բժիշկները։ Ծառայող տղան բացեց դուռը, և մենք անմիջապես բարձրացանք ընտիր գորգերով ծածկված լայն սանդուխքներով։սանդուղքներով։
Բայց այստեղ ինչ-որ տարօրինակ բան պատահեց… Վերևում լույսը անսպասելիորեն հանգավ և խավարի միջից մեզ հասավ ականջ ծակող, դողացող մի ձայն։
Զգացինք, որ խավարի միջից զննում են մեզ։
Այդ ասելով, նորից վառեց աստիճանների լույսը և մեր առջև տեսանք տարօրինակ մի մարդու, որի տեսքն ու ձայնը վկայում էին խանգարված նյարդերի մասին։ Շատ գեր էր, բայց երևում է, ինչ-որ ժամանակ ավելի գեր է եղել, որովհետև այտերը որսկան շան այտերի պես կախ էին ընկել մեծ ծալքերով։ Հիվանդագին գունատ էր, իսկ ցանցառ, շիկավուն մազերն ապրած սարսափից ցցվել էին։ Ձեռքում սեղմել էր ատրճանակը, որը մեր մոտենալուն պես գրպանը խոթեց։
Նա մեզ առաջնորդեց իր մեծ և հարմարավետ կահավորված ննջարանը։
Հոլմսը քննադատաբար նայեց Բլեսինգթոնին և գլուխն օրորեց։
Սրտնեղած թափահարելով ձեռքը, Հոլմսը թիկունքով շրջվեց նրա կողմը։
Մեկ րոպե անց արդեն փողոցում էինք և քայլում էինք դեպի տուն։ Կտրեցինք անցանք Օքսվորդ-սթրիթը, անցանք Հարլի-սթրիթի կեսը, և միայն այդ ժամանակ ընկերս վերջապես խոսեց։
Գազի լապտերի լույսի ներքո տեսա, որ իմ փայլուն վարկածը ժպիտ առաջացրեց Հոլմսի մոտ։
Շերլոկ Հոլմսի նախազգացումը կատարվեց, և նորությունը ողբերգական էր։ Առավոտյան յոթն անց կեսին, երբ օրը նոր էր սկսվել, Հոլմսն արդեն կանգնած էր մահճակալիս մոտ։
Մոտավորապես քառորդ ժամ անց արդեն բժշկի տանն էինք։ Սարսափից աղավաղված դեմքով նա ընդառաջ վազեց մեզ։
— Ի՞նչ է պատահել։
Հոլմսը սուլեց։
Ներս մտանք, և բժիշկը մեզ սենյակ տարավ, որը, ըստ ամենայնի, ընդունարանն էր։
Հոլմսը կանգնել էր՝ մտքերի մեջ խորասուզված։
Երկուսս էլ բժշկի ուղեկցությամբ բարձրացանք վերև։
Ննջասենյակի դռան ետևում մեզ սարսափելի տեսարան էր սպասում։ Արդեն ասել եմ Բլեսինգթոնի թողած խամրած տպավորության մասին։ Այժմ, երբ կախված էր կեռից, այն ավելի էր սաստկացել։ Դեմքին համարյա մարդկային ոչինչ չէր մնացել։ Վիզը ձգվել էր փետրահան հավի պես և, ի հակադրություն դրան մարմինը թվում էր ավելի պարարտ ու անբնական։ Հագին միայն գիշերային շապիկ կար, որի տակից քարշ էին գալիս ընդարմացած ուռած կոճերն ու անճոռնի ոտնաթաթերը։ Կողքին կանգնած էր նոթատետրում նշումներ անող պճնազգեստ տեսուչը։
Սենյակում ինչ-որ արտասովոր բան հայտնաբերվե՞լ է, ― — հարցրեց Հոլմսը։
― — Լվացարանի կոնքի վրա գտել ենք պտուտակահան և մի քանի պտուտակ։ Երեկոյան էլ, երևում է, այստեղ շատ են ծխել։ Ահա սիգարի չորս ծխուկ, որոնք հավաքել եմ բուխարուց։
― — Հըմ, ― — արտասանեց Հոլմսը։ ― — Գտա՞ք նրա ծխափողը։
― — Ոչ։
― — Իսկ ծխախոտատու՞փը։
― — Այո, վերարկուի գրպանում էր։
Հոլմսը բացեց ծխախոտատուփը և հոտոտեց այնտեղ մնացած միակ սիգարը։
― — Սա հավայան սիգար է, իսկ սրանք հատուկ տեսակի սիգարի ծխուկներ են, որոնք արտահանում են հոլանդացիները իրենց արևելահնդկական գաղութից։ Ինչպես գիտեք, դրանք սովորաբար փաթաթում են ծղոտով և ավելի բարակ են ու երկար, քան մյուս տեսակները։
Նա վերցրեց չորս ծխուկները և սկսեց զննել իր գրպանի խոշորացույցով։
― — Երկու սիգարները ծխված են ծխափողով, իսկ երկուսը պարզապես այնպես, ― — շարունակեց նա։ ― — Երկուսը կտրված են ոչ այնքան սուր դանակով, մյուս երկուսի ծայրերը կծված են հոյակապ ատամների հավաքածուով։ Սա ինքնասպանություն չէ, միստր Լեններ։ Սա մանրակրկիտ մտածված և սառնարյուն սպանություն է։
― — Չի կարող պատահել, ― — բացականչեց տեսուչը։
― — Իսկ ինչու՞ չի կարող պատահել։
― — Իսկ ինչու՞ մարդուն սպանել այդքան անհարմար ձևով՝ կախել։
― — Ահա հենց դա էլ պետք է իմանանք։
― — Մարդասպանները ինչպե՞ս կարող էին այստեղ մուտք գործել։
― — Շքամուտքի դռնով։
― — Բայց դուռը սողնակով փակ էր։
― — Փակել են նրանց մեկնելուց անմիջապես հետո։
― — Որտեղի՞ց գիտեք։
― — Տեսա հետքերը։ Ներեցեք, մեկ րոպեից, հնարավոր է, ձեզ էլի ինչ-որ տեղեկություններ կհայտնեմ։
Հոլմսը մոտեցավ դռանը, բանալին պտտեց փականքի մեջ և իրեն հատուկ հետևողականությամբ զննեց։ Հետո հանեց բանալին, որը ցցված էր ներսի կողմից, և այն նույնպես զննեց։ Անկողինը, գորգը, աթոռները, բուխարին, դիակը և պարանը՝ բոլորը հերթականությամբ զննեց , մինչև, վերջապես, հայտարարեց, որ բավարարված է, հետո օգնության կանչելով ինձ ու տեսուչին, կտրեց պարանը, որից կախված էր դժբախտ Բլեսինգթոնը և պատկառանքով ծածկեց նրան սավանով։
― — Որտեղի՞ց է հայտնվել պարանը, ― — հարցրի ես։
― — Կտրել են այստեղից, ― — ասաց բժիշկ Թրևելյանը, մահճակալի տակից դուրս քաշելով օղակաձև փաթաթված պարանը։ ― — Նա ահավոր վախենում էր հրդեհից և միշտ պարանը մոտն էր պահում, որպեսզի սանդուխքը սանդուղքը այրվելու դեպքում դուրս փախչի պատուհանից։
Հոլմսը թոթվեց ուսերը։
Բոլորս մեծ հետաքրքրությամբ լսում էինք գիշերային իրադարձությունների այդ պատմությունը, որոնք Հոլմսը վերականգնել էր այնքան աննկատելի և փոքր նշանակություն ունեցող նախանշաններից, որ նույնիսկ դրանք անձամբ տեսնելով հազիվ կարողանայինք հետևել նրա դատողությունների ընթացքին։ Տեսուչն անմիջապես դուրս եկավ, որպեսզի միջոցներ ձեռնարկի ծառային որոնելու, իսկ մենք Հոլմսի հետ վերադարձանք Բոյքր-սթրիթ՝ նախաճաշելու։
Մեր հյուրերը եկան նշված ժամին, բայց ընկերս հայտնվեց միայն չորսից քառորդ պակաս։ Բայց և այնպես, երբ ներս մտավ, դեմքի արտահայտությունից տեսա, որ հաղթանակած է վերադարձել։
Բայց ես ու Թրևելյանը, ոչինչ չհասկանալով, իրար նայեցինք։
Այսպիսին են տարօրինակ հանգամանքները՝ կապված մշտական խնամառուի և Բրուք-սթրիթի նրա բժշկի հետ։ Ոստիկանությունն այդպես էլ չգտավ մարդասպաններին և Սկոտլանդ-Յարդում որոշեցին, որ Անգլիայից հեռացել են չարաբաստիկ «Նորմա Քրեյն» նավով, որը մի քանի տարի առաջ իր ամբողջ նավակազմով չքացավ Պորտուգալիայի ափերին, Օպորտոյից մի քանի լիգա հյուսիս։ Դատական գործը ծառայող տղայի նկատմամբ դադարեցվեց՝ փաստերի անբավարարության պատճառով։ Թերթերում «Բրուք-սթրիթի գաղտնիքը» մինչև այժմ էլ ամբողջությամբ չի լուսաբանվել։