Changes
/* Գլուխ 10 */
Ֆլինն աջ ձեռքով տերևները հեռու տարավ և կռացավ։ Այնտեղ, խոտի ու միահյուսված ճյուղերի արանքում, նա մի փայլփլուն առարկա տեսավ, որ նման էր թանկարժեք քարերով զարդարված ջայլամի ձվի։
Մարվինը հիպնոսացվածի պես դիտում էր այդ եզակի առարկան։ Նա տեսավ միլիոնավոր հեքիաթային կրակներ, որոնք վառ փայլատակում էին ձվի թեք, խայտաբղետ մակերևույթին։ Ստվերները սահում էին ձվի վրայով կիսամոռացված երազների բուրմունքի պես, շարժուն տեսլիների նման թրթռալով ու զալարվելով։ Լուսաբացի ու մթնշաղի արձագանքները ողողեցին Մարվինի հոգին, աչքի առաջ գծագրվեցին բյուրեղյա առվակից անշտապ ջուր խմող նախիրներ, սպիտակ քարե ճանապարհի կողքին աճած տխրադալուկ նոճիներ։
― Ներեցեք, բայց ոչ։
― Իհարկե, կատակում եք,― ասաց գանզերի ձուն, ձայնի մեջ հուսահատության երգան։― երանգ։― Դե լավ, դուք ուրախացաք, հիմա բավական է, թողեք ինձ։
― Ներեցեք․․․
― Ես չեմ կատակում։ Իմ աշխատանքը գանզերի ձվեր հավաքելն է։
― Հավաքելը․․․ գանզերի ձվե՜ր,― տնքաց գանզերի ձուն։― Օ ոչ, ոչ, ոչ, ոչ՜։ ո՜չ։ Աստված իմ, չեմ կարող հավատալ, որ սա իրականություն է և, այնուամենայնիվ, սա իսկապես իրականություն է, իսկապես․․․
― Քեզ զսպիր,― ասաց Մարվինը՝ գանզերի ձուն ուր որ է հիստերիայի մեջ պիտի ընկներ։
― Ներողություն,― ասաց գանզերի ձուն։― Հիմա լավ եմ։
― Ես իրոք շատ եմ ցավում այս ամենի համար,― ասաց Մարվինը։― Բայց սա իմ աշխատանքն է, ինձնից պահանջվում է հավաքել որոշակի քանակությամբ ձվեր և եթե չանեմ, ստիպված կլիօնեմ կլինեմ կյանքիս մնացած մասն այստեղ անցկացնել։
― Գիժ է,― շշնջաց գանզերի ձուն,― բացարձակ ու կատարյալ խելագար։
― Եղավ, աղոթիր,― ասաց Մարվինը։― Բայց իրոք պիտի շտապես։
― Օ տե՜ր աստված,― երգեցիկ ձայնով ասաց գանզերի ձուն։― Չգիտեմ, թե այս ինչ է կատարվում ինձ հետ, կամ ինչու։ Ես միշտ փորձել եմ լավը լինել, ու թեև եկեղեցի կանոնավոր չեմ հաճախում, բայց դու, իհարկե, գիտես, որ իսկական հավատը սրտում է լինում։ Գուցե կյանքումս որոշ վատ բաներ արել եմ, չեմ հերքում։ Բայց տեր իմ, ինչո՞ւ այս պատիժը։ Ինչո՞ւ ինձ։ Ինչո՞ւ ոչ ուրիշ մեին, որն իսկապես վատն է՝ որնէ որն է ոճրագործի։ Ինչ֊որ բան գալիս ու հավաքում է ինձ, կարծես թե ես որևէ իր եմ․․․ չեմ հասկանում։ Բայց գիտեմ, որ դու ամենաիմաստունն ես ու ամենահզորը և գիտեմ, որ բարի ես, ուստի պետք է որ պատճառ լինի․․․ Նույնիսկ եթե խելքս չի հերիքում այդ պատճառը տեսնելու։ Դե լավ, աստված, երևի այդպես է հարկավոր։ Բայց կարո՞ղ եմ խնդրել, որ հոգաս կնոջս ու երեխաներիս մասին։ Եվ հատկապես փոքրի։― Գանզերի ձվի ձայնը խզվեց, սակայն նա միանգամից զգաստացավ։― Հատկապես խնդրում եմ փոքրի համար, տեր իմ, որովհետև նա կաղ է և մյուս երեխաները ծաղրում են նրան, ու նա շատ․․․ շատ կարիք ունի սիրո։ Ամեն։
Գանզերի ձուն արցունքները կուլ տվեց։ Նրա ձայնը միանգամից խստացավ։
Մարվինը փորձեց շարժվել։ Գանզերը սեղմեց նրան յակի թամբի չափսի թաթով, նրա ժաման ճանկերը, որ հսկա ունելիի մեծության էին, անխղճորեն խրվեցին Մարվինի ոսկեգույն մորթու մեջ։ Թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վայր իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․
==Գլուխ 11==