Changes
/* Գլուխ 15 */
Ցելսուս 5֊րդում նվեր տալը և ստանալը քաղաքավարության պարտադիր կանոն է։ Նվերից հրաժարվելու մասին մտածելն իսկ ավելորդ է, դա ցելսուսցու հոգում առաջացնում է այնպիսի զգացում, ինչպիսին տերրացու համար արյունապղծության վախն է։ Որպես կանոն նվերները վտանգավոր չեն՝ դրանց մեծ մասը սպիտակ նվերներ են, որոնք արտահայտում եմ սիրո, երախտագիտության, քնքշության տարբեր երանգներ և այլն։ Բայց կան նաև գորշ՝ նախազգուշացնող, և սև՝ մահվան նվերներ։
Եվ այսպես, ոմն պետական պաշտոնայ պաշտոնյա ընտրողներից քթի մի գեղեցիկ օղ ստացավ, որը պարտադիր կարգով պետք է երկու շաբաթ կրեր։ Հրաշալի իր էր և միայն մի պակասություն ուներ։ Տկտկում էր։
Ուրիշ մոլորակացեղի պատկանողն այդ նվերը կշպրտեր մոտակա կեղտափոսը։ Սակայն ոչ մի խելքը տեղը ցելսուսցի այդպես չէր վարվի։ Նա նույնիսկ չէր զննի օղը։ Ցելսուսցիներն ապրում են հետևյալ նշանաբանով՝ նվեր ձիու ատամներին չեն նայի։ Բացի այդ, եթե նա մի կենտ խոսքով անգամ իր կասկածն արտահայտեր, հասարակական աներևակայելի սկանդալ կառաջանար։
Մինչդեռ Մարդուքը, որն ինքնասպան լինելու ցանկություն չուներ, իհարկե, գիտեր, որ այդ անիծյալ օղը կրել չարժե։ Սակայն նաև գիտեր, որ այդ անիծյալ օղը պետք է կրել։ Այսպիսով, նա հայտնվեց ցելսուսական կլասիկ դիլեմայի առաջ։
― Մի՞թե ինձ հետ այդպես կվարվեն,― ինքնիրեն հարց էր տալիս Մարդուքը։― Միայն այն պատճառով, որ ես նրանց կեղտոտ հին թաղամասում թույլ տվեցի ծանր արյդունաբերություն զարգացնել և հողատերերի հետ համաձայնություն կնքեցի բնակարանային վարձը 320 տոկոսով բարձրացնելու մասին, որի փոխարեն նրանք խոստացանհիսուն խոստացան հիսուն տարվա ընթացքում նոր ջրմուղ անցկացնել։ Տեր աստված, ես երբեք չեմ պնդել, թե ամենագետ եմ, ընդունում եմ՝ գուցե մեկ֊մեկ սխալներ արել եմ։ Բայց մի՞թե դա բավարար պատճառ է նրանց հակասոցիալական արարքի համար։
Օղն ուրախ֊ուրախ տկտկում էր, քիթը խուտուտ տալով և տագնապալի զգացումներ առաջացնելով։ Մարդուքը հիշեց ուրիշ պաշտոնյաների, որոնց պայթեցրել էին բթամիտ տաքգլուխները։ Այո, շատ հնարավոր է, որ նվերը սև է։
Բայց սպասե՛ք։ Ելք կա՛։ Այո, այո, հիմա պարզ է։ Պետք է միայն խնամքով կազմակերպել և կփրկվի թե՛ իր կյանքը, թե՛ պատիվը։ Եթե միայն այդ անիծյալ օղը մինչև այդ չպայթի․․․
Մարդուք Կրասը շտապ կապվեց մի քանի հոգու հետ և դասավորեց, որ իրեն գործուղմեն գործուղեն Թաամի 2֊րդ (Տաս աստղերի տեղաշրջանի Թաիթին) շտապ հանձնարարությամբ։ Իհարկե, ոչ սեփական մարմնով․ բարեխիղճ աստիճանավորը չի ծախսի պետական միջոցներն իր մարմինը հարյուրավոր լուսատարիներ այն կողմ ուղարկելու վրա, երբ անհրաժեշտ է գործուղել միայն գիտակցությունը։ Խնայող, վստահարժան Մարդուքը կուղևորվի գիտակցափոխության միջոցով։ Նա կպահպանի ցելսուսային սովորությունների եթե ոչ ոգին, ապա արտաքին ձևը, լքելով քթում ուրախ տկտկացող նվեր պարունակող իր մարմինը։
Անհրաժեշտ էր բացակայության ընթացքում մարմինը բնակեցնող գիտակցություն գտնել։ Սակայն դա դժվար չէր։ Գալակտիկայում չափազանց շատ գիտակցություններ կան և չափազանց քիչ մարմիններ։ (Թե ինչու է այդպես, ոչ ոք չգիտի։ Ի վերջո, բոլորին սկզբից տրվել է թե մեկը, թե մյուսը։ Բայց ոմանք վերջում հարեկ հարկ եղածից շատ են ունենում․ լինի դա հարստություն, հզորություն, թե մարմին, իսկ ոմանք՝ պակաս։)
Մարդուքը կապվեց «Ճգնավոր և ընկ․» ֆիրմայի հետ (մարմիններ բոլոր նպատակների համար)։ Ճգնավորը հարմար օբյեկտ ուներ՝ ուժեղ արտահայտված երիտասարդ արական սեռի տերրացի, որ անխուսափելի մահվան վտանգի առաջ էր և պատրաստ էր բախտը փորձելու։
― Ոչինչ, լավ է,― ի մի բերեց Մարվինը։― Եթե միայն այդ անիծյալ քթի օղը չպայթի։
Նա ոտքի կանգնեց և սկսեց զննել իր շուրջը։ Աչքովն ընկած առաջին բանը Մարդուք Կրասի գրությունն էր, որը նա կարպել կապել էր դաստակին, որպեսզի Մարվինը նկատի։ Այնտեղ գրված էր․
«Հարգելի գիտակցափոխվող․
Իմ բնակարանը և այնտեղ գտնվող ամեն ինչ ձեր տրամադրության տակ է։ Մարմինս նույնպես, թեև հույս ունեմ, որ շատ չեք հոգնենցի այն, ուշ չեք պառկեցնի քնելու և ալկոհոլով շատ չեք ծանրաբեռնի։ Ձախ դաստակը վնասված է, ուստի զգույշ եղեք ծանրություններ բարձրացնելիս։ Հաջողություն, և աշխատեք չհուզվել, քանի որ դա երբեք ոչ մեկին չի օգնել հարց լուծելու։
Հ․Գ․ Ես գիտեմ, որ դուք ջենտլմեն եք և չեք փորձի հանել քթի օղը։ Բայց ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որմիևնույն որ միևնույն է ոչինչ չի ստացվի, քանի որ այն փակված է Ջեյվերգի միկրոսկոպային հատուկ մոլեկուլյար կողպեքով։ Նորից ցտեսություն, իրոք փորձեք բոլոր այս տհաճ բաները մոռանալ և լավ անցկացնել ձեր երկու շաբաթը մեր մոլորակում։
Անկեղծորեն՝
Խոհանոցը կոկիկ էր ու ժամանակակից, լի համեղահամ ուտեստներով՝ պուլիկներով շաքարած որդեր, էկզոտիկ ծղնու սալաթի, Թուփիբորայի, Փենատուլայի, Գորգոնայի և Ռենիլլայի ախորժալի շերտակտորներ։ Կար մի տուփ սագի պաշտետ՝ ռոտիֆերա֊խորոձայի սոուսի մեջ, և մի փաթեթ սառեցրած քաղցր ու թթու Ուկա։ Բայց․․․ ամուրին մնում էր ամուրի՝ չկար հիմնաբուրդ, չկար նույնիսկ մի բոքոն գաստրոպոդ կամ գեթ մի շիշ կոճապղպեղի մեղր։
Երկար, զիգզագաձև սրահներով Մարվինը հասավ երաժշտական սենյակ։ Այստեղ էլ Մարդուքը ժլատություն չէր արել։ «Իմպերիալ» մոդելի հսկայական ւոժեղարարըուժեղարարը, կողքին երկու «Տիրան» բարձրախոս, զբաղեցնում էր սենյակի մեծ մասը։ Մարդուքն օգտագործում էր քառասուն ալիքանոց շեղումով «Ուիրլփուլ» կիսամիքս միկրոֆոն, և անհաստատուն կոկորդախոռոչ պասսիվ կարգավորիչով «լանացող» տիպի զգայադիսկրիմինացիոն դիապազոնային փոխարկիչ։ Ձայնը հաղորդվում էր պատկերավերականգնման միջոցով, բայց կարելի էր փոխել մարող մոդուլյացիայի ռեժիմի։ Մի խոսքով, շատ լավ սիրողական կոմբայն։
Սիստեմի սիրտն ու հոգին, իհարկե, ինսեկտարիումն <ref> Լատ․ insectarium- միջատների վայր</ref> էր՝ «Սուպերմաքս» մոդելի մի օրիգինատոր, ավտոմատիկ և ձեռքի ընտրող ու խառնող փոխարկիչներով, կանոնավորված մատուցումով, փոխանցումով ու տարբեր մաքսիմումացնող և մինիմումացնող հարմարանքներով։
Մարվինը ռեժիմը «ակտիվից» փոխեց «պասիվի»։ Ծղրիդը ետ գնաց քնելու։ Ինսեկտարիումը ձայնագրություններով հարուստ էր, հատկապես շատ էին օրաբզեզների սիմֆոնիաները և նոր ու արտասովոր թրթուրերգերը, սակայն Մարվինը դեռ այնքան հետազոտելու բան ուներ, որ չուզեց ժամանակ կորցնել։
Հյուրասենյակում Մարվինը թիկնեց հինավուրց ու փառահեղ մամռանստարանին (իսկական Ուորմսթերթըր), գլուխը հենեց հնամաշ գրանիտե հենախոռոչին և փորձեց հանգստանալ։ Բայց քթի օղը տկտկում էր, շարունակ հիշեցնելով, որ գործերը բարեհաջող չեն։ Նա ձեռքը երկարեց և ցածր սեղանին թափված կույտի միջից վերցրեց առաջին պատահած արագափայտիկը։ Անտենաներն արագ անցկացրեց կտրվածքների վրայով, սակայն ապարդյուն։ Չէր կարողանում կենտրոնանալ նույնիսկ այդթեթև գրականության վրա։ մարվինը Մարվինը նեղսրտած մի կողմ նետեց արագափայտիկը և փորձց ապագայի որոշ ծրագրեր կազմել։
Բայց անողորմ դինամիզմը ճնշում էր նրան։ Մարվինը ստիպված էր խոստովանել, որ իր կյանքի րոպեները խստորեն սահմանափակված են և արագորեն սպառվում են։ Նա ուզում էր մի այնպիսի արարք գործել, որը կհավերժացնի իր վերջին ժամերը։ Բայց ի՞նչ։
Մարվինը սահեց֊ելավ Ուորմսթերթըրի վրայից և քայլեց հիմնական սրահով, նեղսրտությունից չանչերը կտտացնելով։ Հետո, հանկարծակի որոշում կայացնելով, գնաց հանդերձասենյակ։ Այնտեղ բրոնզ֊ոսկե խիտինից մի նոր երեսվածք ընտրեց և խնամքով հարմարեցրեց ուսերին։ Ցցամաղերին անուշաբույր սոսինձ քսեց և en brosse <ref>Խոզանակաձև (ֆր․)։</ref> հարդարեց դեմքի վրա։ Անտենաներին թույլ կարծրացուցիչ ցայեց, ըստ նորաձևության պահանջների վաթսուն աստիճան թեքվածություն հաղորդեց և թողեց, որ հմայից հմայիչ կերպով վար հակվեն։ Ի վերջո, միջնամասին Նարդոսի Ավազ ցանեց և ուսահոդերը լամպամուրով ցայտունացրեց։
Հայելու մեջ նայելով, նա գտավ, որ վատ տեսք չունի․ լավ հագնված էր, բայց ոչ պճնված։ Մարվինը եկավ այն եզրակացության, որ ինքը պատկառելի, ինտելեկտուալ երիտասարդի տեսք ունի։ Ծռմռաստղ չի, բայց ոչ էլ, անշուշտ, հարբախտարդախ է։