Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 4 բայտ, 15:59, 19 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 22 */
Եվ ահա նրանք վերջապես միացան՝ աստղերի ու մոլորակների միջև ճամփորդելուց հոգնած Կետին, որին բերել էր Հայտնաբերման կետի մոգական ձգողությունը, և Մարվինը՝ ջահել, ուժեղ, արևակեզ, բարեհոգի դեմքին զուսպ, պայծառ ժպիտ, Մարվինը, որը երիտասարդական հանդգնությամբ ու ինքնավստահությամբ ընդունել էր ծեր ու խառնիճաղանջ տիեզերքի մարտահրավերը, կանգնած Կետիի կողքին՝ տարիքով իրենից փոքր, և սակայն անհամեմատ մեծ իր կանացի բնածին բնազդային իմաստությամբ, քնքուշ Կետին, որի չքնաղ մուգ աչքերի մեջ վաղուցվա վշտի արձագանք կար, սպասումի տխրության անորսալի ստվեր, տխրություն, որի մասին Մարվինը չգիտեր, այլ գիտեր միայն, որ ամբողջ սրտով անհաղթահարելիորեն տենչում է պաշտպանել ու փայփայել այդ արտաքուստ փխրուն աղջկան, որն ինչ֊որ գաղտնիք ուներ, որ չէր կարող հայտնել ու վերջապես եկել էր իր՝ Մարվինի մոտ, մարդու մոտ, որը ոչ մի գաղտնիք չուներ, որ կարողանար հայտնել։
Նրանց երջակնությունն անկատար էր և վսեմ։ Մարվինի քթի ռումբը տկտկում էր, հաշվելով ճակատագրի անողորմ վայրկյանները՝ նրանց սիրո պարի համար որպես ռիթմ ծառայելով։ Բայց մռայլ կանխորոշվածության զգացումը նարնց նրանց ճակատագրերին ստիպեց միանալ և նրանց հարաբերություններին նրբագեղ իմաստ հաղորդեց։
Մարվինը լուսաբացի ցողից ջրվեժներ էր ստեղծում Կետիի համար, իսկ կարկաչուն առվակի գույնզգույն խճաքարերից՝ վզնոց, զմրուխտներից ավելի գեղեցիկ, մարգարիտներից ավելի տխուր։ Կետին որսւոմէր որսում էր Մարվինին մետաքսե մազերից հյուսված ցանցով, հետո քաշում նրան վար, վար, դեպի խորունկ լուռ ջրերը, մոռացությունիցէլ մոռացությունից էլ այն կողմ։ Մարվինը Կետիին ցույց էր տալիս սառած աստղերն ու հալած արևը, Կետին Մարվինին տալիս էր երկար, միահյուսված ստվերներն ու սև թավիշի հնչյունները։ Մարվինը ձեռքերը երկարում էր դեպի նա և շոշափում մամուռը, խոտը, դարավոր ծառերը, ծիածանագույն լեռները․ Կետիի մատները, վեր ձգվելով, կպչում էին հին մոլորակներին և արծաթավուն լուսնալույսին,գիսաստղերի փայլին ու արևների տարրալուծվող աղաղակին։
Նրանք խաղում էին խաղեր, որոնցում Մարվինը մեռնում էր, իսկ Կետիին՝ ծերանում, ի սեր այն բանի, որ նորից շռնդալից ուրախ վերածնվեն։ Սիրո միջոցով մասնատում էին ժամանակը, հետո կրկին միացնում֊դարձնում ավելի երկար, լավ, դանդաղ։ Խաղալիքներ էին հնարում սարերից, դաշտերից, հովիտներից։ Նրանց սրտերը փայլձլում փայլփլում էին ճոխ մորթների մորթիների պես։
Նրանք սիրեկաններ էին և բացի սիրուց ոչինչ չէին ըմբռնում։ Բայց կային նրանց ատողներ։ Փտած ծառակոճղերը, անպտուղ արծիվները, հոտած ջրափոսերը, այս բոլորը զայրանում էին նրանց երջանկության վրա։ Եվ փոփոխությունների որոշ անհետաձգելիություններ հաշվի չէին առնում նրանց ցանկությունները, անտարբեր էին մարդկային մտադրությունների հանդեպ և շարունակում էին իրենց գործը՝ տիեզեքրը կործանելը։ Եզրակացությունները, որոնք չէին ուզում փոխվել, հլու հնազանդվում էին ոսկորների վրա փորած, արյան վրա գրված, մաշկի ներսի կողմում դաջված հինավուրց հրահանգներին։